TIME
Ամսաթիվ
29 07 2025
  • $
    383.84
  • RUBLE
    4.72
  • 444.26
WEATHER
+34.09 oC

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Ի գիտություն 12-րդ դասարանի շրջանավարտների և դիմորդների

17:30 06.12.2024

Գնահատման և թեստավորման կենտրոնը դեկտեմբերի 15-ից սկսում է 2024-2025 ուստարվա շրջանավարտների պետական ավարտական և 2025 թվականի բուհերի ընդունելության համար սահմանված միասնական քննությունների (I փուլ, հունվար, փետրվար) հայտագրման գործընթացը: Պետական ավարտական քննություններին մասնակցելու համար շրջանավարտը մինչև դեկտեմբերի 10-ը գրավոր դիմում է իր ուսումնական հաստատության տնօրենին։ Ուսումնական հաստատության տնօրենը պետական ավարտական քննություններ հանձնողների ցուցակ հայտերը մուտքագրում է […]

̰
Քննարկվել են պարսկերենի ուսուցման զարգացման հնարավորությունները

18:36 05.12.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության «Սաադի» հիմնադրամի նախագահ Ղոլամ Ալի Հադդադի Ադելի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանին, պատվիրակության այլ անդամներ: Ողջունելով հյուրերին՝ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է երկու երկրների միջև տարբեր ուղղություններով առկա […]

̰
Շիրակի մարզի Արեգնադեմ գյուղում միջնակարգ դպրոց կկառուցվի

17:48 05.12.2024

Գործադիրն ընդունել է «Գույքի նվիրաբերությունն ընդունելու և գույք ամրացնելու մասին» որոշում, որով նախատեսվում է Շիրակի մարզի Ամասիա գյուղի Արեգնադեմ 15-րդ փողոց 6 հասցեում գտնվող 0.7496 հեկտար մակերեսով հողամասը նվիրաբերությամբ փոխանցել Հայաստանի Հանրապետությանը՝ Արեգնադեմ գյուղում միջնակարգ դպրոց կառուցելու նպատակով։ Կառավարությունն ընդունել է որոշում, որով հնարավոր կլինի օգտագործել Երևան քաղաքի Շենգավիթ, Շիրակի փողոց 39/2 հասցեում տեղակայված անշարժ […]

̰
Լույս է տեսել կոռուպցիայի կանխարգելման ձեռնարկ՝ հասարակագիտություն առարկայի համար

19:34 04.12.2024

«Հակակոռուպցիոն իրազեկման շաբաթ» միջոցառման շրջանակում տեղի է ունեցել «Ի՞նչ և ինչպե՞ս խոսել կոռուպցիայի մասին» ձեռնարկի շնորհանդեսը: Հեղինակը նշել է, որ այն նախատեսվում է օգտագործել որպես հասարակագիտության ուսուցիչների մեթոդական ձեռնարկ։ Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
«Ի՞նչ և ինչպե՞ս խոսել կոռուպցիայի մասին». «Հասարակագիտություն» առարկայի նոր ձեռնարկ

18:29 04.12.2024

«Հակակոռուպցիոն իրազեկման շաբաթ» միջոցառման շրջանակում այսօր տեղի է ունեցել «Ի՞նչ և ինչպե՞ս խոսել կոռուպցիայի մասին» ձեռնարկի շնորհանդեսը: Ձեռնարկը նախատեսված է «Հասարակագիտություն» առարկա դասավանդող ուսուցիչների համար: Միջոցառմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Արդարադատության նախարարության, Հայաստանում Շվեդիայի դեսպանատան ներկայացուցիչներ, մանկավարժներ: Արաքսիա Սվաջյանը ողջունել է ներկաներին՝ նշելով, որ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ ՀՀ կառավարության համար […]

̰
Մանկավարժական համալսարանում բացվել է հունգարական պատմության, մշակույթի և լեզվի կենտրոն

18:16 04.12.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյաննը Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում այսօր մասնակցել է հունգարական պատմության, մշակույթի և լեզվի կենտրոնի բացման արարողությանը, որն իրականացվել է Հունգարիայի Պիտեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարանի հետ ՀՊՄՀ համագործակցության շրջանակում: Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանը, ՀՀ-ում Հունգարիայի արտակարգ և լիազոր դեսպան […]

̰
Քննարկվել են Հայաստանի և Ուրուգվայի միջև համագործակցության հեռանկարները

14:42 03.12.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր ընդունել է Ուրուգվայի հանրակրթության ազգային ադմինիստրացիայի լեզուների քաղաքականության հարցերով տնօրեն Ալդո Ռոդրիգեսին և ՀԲԸՄ Ուրուգվայի մասնաճյուղի կրթական բաժնի տնօրեն Խավիեր Փոլադյանին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը: Ողջունելով ներկաներին՝ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը կարևորել է Հայաստանի և Ուրուգվայի միջև […]

̰
Հայաստանում ներառականության ապահովումը և ոլորտում մասնագետների շարունակական կրթությանն անհրաժեշտ է. Դանիել Դանիելյան

14:39 02.12.2024

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հովանու ներքո, «Կողք կողքի» կրթամշակութային հասարակական կազմակերպությունը նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 3-ն անցկացնում է «Կողք կողքի» 5-րդ միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնը, որի կարգախոսն է «Ներառական հասարակություն՝ քաղաքակիրթ երկիր»։ Փառատոնի գալա համերգը տեղի կունենա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից հռչակված Հաշմանդամների միջազգային օրը։ Դեկտեմբերի 3-ին՝ ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի […]

̰
Ժաննա Անդրեասյանը հետևել է մանկավարժական աշխատողների պարտադիր ատեստավորման գործընթացին

15:54 30.11.2024

Այսօր առաջին անգամ անցկացվել է նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների պարտադիր ատեստավորման գործընթացը: Քննական 3 կենտրոնում ընթացքին հետևել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Մասնագիտական առարկաներ դասավանդող մանկավարժների ատեստավորման գործընթացն իրականացվել է 4 ուղղություններով՝ գյուղատնտեսություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, ոսկերչություն և խոհարարություն: Ընդհանուր առմամբ՝ ատեստավորվող […]

̰
Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների համար կազմակերպել է այց Բյուրականի աստղադիտարան․ քաղաքապետարան

22:06 29.11.2024

Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների համար Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Երեխաների և սոցիալական պաշտպանության վարչությունը կազմակերպել է այց դեպի Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան: 12 վարչական շրջաններից ընտրված երեխաները հնարավորություն են ունեցել լսել Համբարձումյանի կյանքի և գործունեության մասին, իսկ Պլանետարիումում էլ ճանաչողական հանդիպման շնորհիվ տիեզերքի մասին ավելին սովորել: Երևանի քաղաքապետարանը փոքրիկների համար շարունակաբար կազմակերպում է միջոցառումներ, […]

̰
Երաշխավորվել են նախադպրոցական հաստատության աշխատողներին վերապատրաստող 7 կազմակերպությունների ներկայացրած մոդուլները

19:12 29.11.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողներին վերապատրաստող 7 կազմակերպությունների ներկայացրած մոդուլները: Նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների վերապատրաստումներ իրականացնելու նպատակով երաշխավորվել են հետևյալ կազմակերպությունները՝ «Էդիթ Պրինտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն. «Հույս և ապագա» հասարակական կազմակերպություն. «Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամ. «Վարդանանք Կրթահամալիր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն. […]

̰
Կանցկացվի «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթը

11:22 29.11.2024

ԿԳՄՍ նախարարությունը մեկնարկում է «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթը, որի նպատակն է խրախուսել և մեծարել ընթացիկ տարում նվաճումներ կամ նշանակալի հաջողություններ գրանցած, ինչպես նաև իրենց մրցելույթներով ՀՀ ճանաչելիության և հեղինակության բարձրացմանը, պետական խորհրդանիշների, ազգային արժեքների հանրահռչակմանը նպաստած հայ մարզիկներին և մարզիչներին: Մրցույթի հաղթողները որոշվելու են նախարարության կողմից հավատարմագրված մարզական լրագրողների քվեարկության արդյունքների համադրմամբ: Լրագրողներն […]

̰
Լուսակն գյուղում կրթահամալիր կկառուցվի

18:36 28.11.2024

Կառավարությունն ընդունել է «Գույքի նվիրաբերությունն ընդունելու և գույք ամրացնելու մասին» որոշում: Ըստ այդմ՝ նախատեսվում է ընդունել Արագածոտնի մարզի Թալին համայնքի սեփականությունը հանդիսացող՝ Լուսակն, 4-րդ փողոց 33/2 հասցեում գտնվող անշարժ գույքի նվիրաբերությունը և այն ամրացնել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին: Որոշման ընդունման արդյունքում Լուսակն գյուղում կրթահամալիր կկառուցվի:  

̰
Հաստատվել է բուհերի բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով 2025-2026 ուստարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը

18:29 28.11.2024

Գործադիրը հաստատել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով (առկա, հեռակա) 2025-2026 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը: ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունները, ինքնուրույնության և ակադեմիական ազատությունների շրջանակում, իրենք են որոշում կայացնում ընդունելության քննությունների վերաբերյալ: Որոշման ընդունումը նպատակ ունի հստակեցնել և կանոնակարգել բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրով ընդունելության […]

̰
Հաստատվել է բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով 2025-2026 ուստարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը

14:43 28.11.2024

Կառավարությունը հավանության է արժանացրել «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով (առկա, հեռակա) 2025-2026 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը հաստատելու մասին» որոշման նախագիծը: Որոշմամբ կկանոնակարգվի բուհերում նույն մասնագիտության (կրթական ծրագրի) համար ընդունելության միասնական չափանիշների սահմանումը և միևնույն մուտքային պահանջների համապատասխանությունը՝ նկատի ունենալով նաև տվյալ մասնագիտության համար շրջանավարտին շնորհվող […]

̰
Արաքսիա Սվաջյանը Պորտուգալիայում մասնակցել է CB4WBL նախագծի աշխատաժողովին. քննարկվել են ՄԿՈՒ ոլորտի հարցեր

12:47 28.11.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը նոյեմբերի 26-28-ը Պորտուգալիայի Լիսաբոն քաղաքում մասնակցել է Էրազմուս+ ծրագրի «ՄԿՈՒ հաստատությանը կից ՍՄԱՐՏ ֆերմայի մոդել՝ ուսանողների աշխատանքի վրա հիմնված ուսումնառության և շրջանավարտների բարձր աշխատունակության համար» (CB4WBL) նախագծի աշխատաժողովին: Աշխատաժողովի շրջանակում նախարարի տեղակալը ծանոթացել է Պորտուգալիայի գյուղատնտեսության ոլորտում ՄԿՈւ փորձին և քննարկել Ստեփանավանի պրոֆեսոր Ա. Քալանթարի […]

̰
Դրամաշնորհի հատկացման մրցույթ՝ ՀՀ մարզերում երիտասարդական կենտրոնների ստեղծման նպատակով

19:41 27.11.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է դրամաշնորհի հատկացման մրցույթ՝ ՀՀ մարզերում 2025 թվականին 6 երիտասարդական կենտրոնների ստեղծման նպատակով: Մրցույթի շրջանակում հաղթող կարող են ճանաչվել 1-ից ավելի մասնակիցներ։ Ընդհանուր դրամաշնորհային ֆոնդը կազմում է 157 932 000 (հարյուր հիսունյոթ միլիոն ինը հարյուր երեսուներկու հազար) ՀՀ դրամ, որից յուրաքանչյուր երիտասարդական կենտրոնի ստեղծման համար կարող է […]

̰
Կայացել է Կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի նիստը

17:42 25.11.2024

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի նախագահությամբ տեղի է ունեցել Կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի հերթական նիստը։ Նիստի օրակարգում էր Կրթության տեսչական մարմնի գործունեության և ստուգումների 2025 թվականի տարեկան ծրագրերի, ԿՏՄ որակի բաժնի գործունեության 2025 թվականի տարեկան ծրագրի և 2024 թվականի 1-3-րդ եռամսյակների գործունեության կատարողականի գնահատման արդյունքների, ինչպես նաև ստուգումների ուղեցույցի հաստատումը: Տեսչական մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյանը, […]

̰
Երեխաների՝ տեքստը կարդալու և հասկանալու կարողությունները բարելավվում են. ԿԳՄՍ նախարար

14:05 23.11.2024

Հանրակրթության ոլորտի ցուցանիշներից շատ քննարկվեց 10 տարեկան երեխաների՝ տեքստեր կարդալու և հասկանալու ունակությունը, այլ կերպ՝ ֆունկցիոնալ անգրագիտությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: «Կրթության տեսչական մարմինը ավելի քան 800 երեխայի շրջանում ամեն տարի ուսումնասիրություն է անցկացնում՝ գեղարվեստական և գիտահանրամատչելի տեքստերը լուռ ընթերցելու և ընթերցածը հասկանալու, վերլուծելու, եզրահանգումներ անելու կարողությունները […]

̰
Գորիսի 6 դպրոցի շուրջ 70 սան մասնակցել է գործնական դասընթացի՝ անտառվերականգման և անտառտնկման թեմաներով

21:45 22.11.2024

Գորիս խոշորացված համայնքի 6 դպրոցի շուրջ 70 սան նոյեմբերի 21-ին մասնակցել է Սյունիքի մարզի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Գորիսի անտառտնտեսության մասնաճյուղի և Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության համատեղ վերապատրաստման դասընթացի՝ ծառատունկի և անտառների կառավարման թեմայով, հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։ Դասընթացի բոլոր մասնակիցներն «Իմ Քայլը» հիմնադրամի «Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի շահառու սաներն են։ Դասընթացը կազմակերպվել […]

̰
Մեկնարկել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներ և կոռուպցիա» երկօրյա դասընթացը

19:28 22.11.2024

Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվան ընդառաջ «Համախմբենք ուժերը՝ կանխենք կոռուպցիան» համապետական արշավի շրջանակում ԶԼՄ ներկայացուցիչների համար այսօր մեկնարկել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներ և կոռուպցիա» երկօրյա դասընթացը։ Այս մասին հայտնում են Արդարադատության նախարարությունից: Դասընթացի նպատակն է զարգացնել լրագրողների և խմբագիրների մասնագիտական հմտությունները հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին առնչվող հարցերը լուսաբանելու և կոռուպցիայի ազդեցությունը բացահայտելու գործում։ ՀՀ […]

̰
Մշակութային կրթության տարին՝ ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհրդի նիստում

18:49 22.11.2024

Տեղի է ունեցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից աշակերտական խորհրդի հերթական նիստը, որը վարել է նախարար Ժաննա Անդրեասյանը: Նիստի մեկնարկից առաջ աշակերտական խորհրդի անդամներն այցելել են Հայաստանի պատմության թանգարան՝ ծանոթանալու «Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ» ցուցադրությանը: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է աշակերտներին և հետաքրքրվել՝ ինչպիսի տպավորություններ են նրանք ստացել ցուցադրությունից: «Այս տարի […]

̰
Այսօր Ֆրանսերենի ուսուցիչների միջազգային օրն է

18:28 21.11.2024

Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում այսօր նշվել է Ֆրանսերենի ուսուցիչների միջազգային օրը, որին ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Միջոցառումն անցկացրել է Ֆրանսերենի հայ ուսուցիչների ասոցիացիան՝ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան աջակցությամբ: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը շնորհավորել է ֆրանսերենի ուսուցիչներին մասնագիտական տոնի առիթով և շնորհակալություն հայտնել գործընկերներին միջոցառման կազմակերպման համար: «Նոր չափորոշչի ներդրման […]

̰
Մշակութային կրթության տարին՝ նախագծային աշխատանքների շրջանակում

19:36 20.11.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2024-2025 ուստարին հայտարարել է մշակութային կրթության տարի, որի շրջանակում հանրակրթական ուսումնական հաստատություններն իրականացրել են նախագծային աշխատանքներ՝ համադրելով կրթությունն ու մշակույթը: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր Երևանի Հակոբ Կարապենցի անվան թիվ 6 հիմնական դպրոցում ներկա է եղել «Հայ յոթ ականավոր թագուհիները» նախագծային աշխատանքի ներկայացմանը: Նախագծի շրջանակում աշակերտներն ուսումնասիրել […]

̰
Դպրոցը՝ ապահով միջավայր. «Գենդեր-արձագանքող ուսուցումը դպրոցում» թեմայով համաժողով

18:30 20.11.2024

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մասնակցել է դպրոցների ղեկավար կազմի ներգրավմամբ անցկացված «Գենդեր-արձագանքող ուսուցումը դպրոցում» թեմայով համաժողովին: Համաժողովի նպատակն է խթանել գենդերազգայուն և գենդեր-արձագանքող ուսուցումը ՀՀ հանրակրթական դպրոցներում՝ ընդգծելով կրթության դերը ներառականության և հավասարության ամրապնդման հարցում։ Եվրոպայի խորհրդի և Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոնի (ԿԶՆԱԿ) համագործակցությամբ մշակված «Գենդեր-արձագանքող ուսուցումը դպրոցում» առցանց դասընթացի գործարկման […]

̰
Վարչապետը Մանկավարժական համալսարանում ներկայացրել է «Ակադեմիական քաղաք» նախագծի կրթական կլաստերի նկարագիրը

17:14 20.11.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմին և ուսանողներին ներկայացրել է «Ակադեմիական քաղաք» նախագծի կրթական կլաստերի ձևավորման և բովանդակության նկարագիրը: Ինչպես նախորդ կրթական հաստատություններում հանդիպումների ժամանակ, այնպես էլ Մանկավարժական համալսարանում Նիկոլ Փաշինյանը նախ խոսել է «Ակադեմիական քաղաք» նախագծի և Թամանյանական Երևանի կապի մասին, ընդգծել, որ ժամանակին Երևան քաղաքի փոքր կենտրոնը […]

̰
Դեսպան Մկրտչյանը կարևորել է նման հանդիպումները՝ գիտա-կրթական ոլորտում երկկողմ համագործակցությունը խթանելու համատեքստում

21:55 19.11.2024

Նոյեմբերի 19-ին Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Աթենքի Պանդիոյի անվան քաղաքական և հասարակական գիտությունների համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Խրիստինա Կուլուրիի և ուսումնական հարցերի և միջազգային հարաբերությունների գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Մարիա Մենգ-Պապանտոնիի հետ։ Դեսպան Մկրտչյանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, կարևորել է նման հանդիպումները գիտա-կրթական ոլորտում երկկողմ համագործակցությունը խթանելու համատեքստում։ Դեսպանն ընդգծել է […]

̰
Ամփոփվել է «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթը. հայտնի են հաղթողները

22:32 18.11.2024

Ամփոփվել է 2024 թվականի «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների հանրապետական երիտասարդական մրցույթը. տեղի է ունեցել հաղթողների պարգևատրման արարողությունը: Միջոցառմանը ներկա են եղել և հաղթողներին պարգևատրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Թագուհի Ղազարյանը, Բարձր տեխնոլոգիական […]

̰
Արաքսիա Սվաջյանը «Հայաստան-ԵՄ կրթական երկխոսություն» համաժողովում ներկայացրել է ՀՀ կրթական ոլորտի բարեփոխումները

19:43 18.11.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր Հայաստանի կրթական ոլորտի բարեփոխումներին առնչվող զեկույցով է հանդես եկել նախարարության և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կազմակերպած «Հայաստան-ԵՄ կրթական երկխոսություն» խորագրով համաժողովում: Արաքսիա Սվաջյանն անդրադարձել է ինչպես բովանդակային, այնպես էլ ենթակառուցվածքային բարեփոխումներին: Անդրադառնալով նախադպրոցական կրթության ոլորտում իրականացվող գործընթացներին՝ նախարարի տեղակալն ընդգծել է, որ շարունակվում է նոր չափորոշչի ներդրումը. […]

̰
«Հայաստան-ԵՄ կրթական երկխոսություն» համաժողովի առանցքում՝ կրթության ոլորտում գրանցված արդյունքները և առաջիկա անելիքները

17:06 18.11.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և ՅՈՒՆԻՍԵՖ-ն այսօր կազմակերպել են «Հայաստան-ԵՄ կրթական երկխոսություն» խորագրով համաժողով՝ Հայաստանում Եվրոպական միության աջակցությամբ։ Համաժողովին մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի պաշտոնակատար Սիլվիա Մեստրոնին, ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Արաքսիա Սվաջյանը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի […]

̰
BACK_TO_TOP