13:39 07.11.2024
Սիսիան-Քաջարան հատվածում կկառուցվեն 27 կամուրջ և 9 թունել, ինտենսիվ այգեգործության շահառուներին այգեհիմնումն ավարտելու նպատակով կհատկացվի լրացուցիչ գումար, կսահմանվեն պետական երիտասարդական քաղաքականության առաջնահերթությունները. այս և գործադիրի այսօրվա նիստում ընդունված այլ որոշումների մանրամասները՝ ռեպորտաժում:
13:33 07.11.2024
ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություն է կատարվել 2023 թ. Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրում: Մինչ այս օժանդակության ծրագրի շահառու էին հանդիսանում միայն 2023 թվականի սեպտեմբերին տեղի ունեցած ռազմական գործողությունների արդյունքում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչները: Նոր փոփոխությամբ՝ 2020 թվականին տեղահանված մասնագետները ևս հնարավորություն կունենան համալրելու առկա թափուր հաստիքները՝ օգտվելով աջակցության ծրագրից: 2024 թվականի սեպտեմբերի […]
17:11 06.11.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար հավակնորդների քննության և հավաստագրման ժամանակացույցը: Հավակնորդների քննությունները, ըստ ժամանակացույցի, տեղի կունենան դեկտեմբերի 3-ին, 4-ին և 5-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում (հասցե` ք. Երևան, Կառավարական տուն N 2): Հավակնորդներին ԿԳՄՍՆ-ից խնդրում են նախարարություն ներկայանալ անձը հաստատող […]
12:26 05.11.2024
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ՝ սոցիալական արդարությունը հնարավոր դարձնելու համար անհրաժեշտ է ապահովել կրթության հասանելիությունը բոլորի համար, քանի որ դժվար է պատկերացնել սոցիալական արդարություն՝ առանց կրթության արդար հասանելիության։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ վարչապետը նշեց «Ճանապարհ դեպի սոցիալական արդարություն. արժանապատիվ աշխատանք» համաժողովում ունեցած ելույթի ժամանակ։ Վարչապետն իր խոսքում նշեց, որ սոցիալական արդարությանը նվիրված համաժողովն արծարծում […]
10:51 05.11.2024
Կամավոր ատեստավորմանը դիմած ուսուցիչները կամ ուսուցիչ չաշխատող անձինք ատեստավորման անցկացման վայրի և ժամի վերաբերյալ տեղեկատվությունը կստանան կամավոր ատեստավորման համակարգով (at.emis.am) կամ էլեկտրոնային մատյանի (matyan.emis.am) միջոցով, ինչպես որ գրանցվել են: Այն ուսուցիչները, որոնք ներկայացվել են ատեստավորման առարկայական գիտելիքի իմացության կարիքի գնահատմամբ կամ նախորդ տարիներին կամավոր ատեստավորման նվազագույն շեմը չեն հաղթահարել և այս փուլում իրականացվող կամավոր ատեստավորմանը […]
21:08 04.11.2024
Երևանի պետական համալսարանը այսօր սոցիալական աշխատողի օրվա և Սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի 20-ամյակին նվիրված «Սոցիալական աշխատանք․ նվիրում և համագործակցություն» խորագրով աշխատաժողովի շրջանակում Խաղաղության Նոբելյան մրցանակակիր, մարդու իրավունքների պաշտպան Քայլաշ Սաթյարթիին ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ շնորհել է ԵՊՀ-ի պատվավոր դոկտորի կոչում։ Քայլաշ Սաթյարթին Հայաստանում է մասնակցելու՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ նոյեմբերի 5-ին […]
19:41 04.11.2024
Ուսուցման ազգային հիմնադրամը հրավիրում է մասնակցելու նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու քննությանը նախորդող վերապատրաստմանը։ Վերապատրաստման դասընթացներին կարող են մասնակցել այն անձինք, որոնք ունեն բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական աշխատանքի առնվազն հինգ կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն երեք կամ կառավարման ոլորտի առնվազն հինգ կամ մասնագիտական առնվազն […]
17:48 04.11.2024
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավորությամբ ամեն տարի կազմակերպվում է Մեդիագրագիտության շաբաթ։ Հայաստանում այն անցկացվում է արդեն 7-րդ անգամ։ Նոյեմբերի 4-10-ը աշակերտները և ուսանողները հնարավորություն կունենան մասնակցելու և ծանոթանալու արհեստական բանականության և մեդիա կապի զարգացումներին։ Մանրամասները՝ ռեպորտաժում:
16:25 04.11.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ այսօր մեկնարկել է մեդիագրագիտության շաբաթը՝ «Մեդիագրագիտությունն արհեստական բանականության դարաշրջանում» խորագրով։ Միջոցառումն իրականացնում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը. այն կտևի նոյեմբերի 4-10-ը: «Մեդիագրագիտության շաբաթ» միջոցառման մեկնարկի շրջանակում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մասնակցել է «Արհեստական բանականության պատասխանատու օգտագործումը կրթության մեջ» խորագրով պանելային քննարկմանը։ Թեմայի շրջանակում Արաքսիա Սվաջյանն անդրադարձել է […]
20:17 02.11.2024
ԱՄՆ-ում դպրոցը վերանվանվել է հավաքարարի անունով, գրում է Good News Network-ը։ Միսսուրիում գործող դպրոցը որոշել են վերանվանել ի պատիվ 64-ամյա Կլոդին Ուիլսոնի՝ դպրոցի հավաքարարի, ով ավելի քան 30 տարի աշխատել է հաստատությունում: Տղամարդը ոչ միայն մաքրություն էր անում, այլև շատ այլ աշխատանքներ էր կատարում, այդ թվում՝ սանտեխնիկ էր և դպրոցական ավտոբուսի վարորդ։ Տնօրեն Չակ Բորենը […]
16:17 01.11.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, որն ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդության հարցերով խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով գտնվում է Դուշանբեում, հանդիպել է Տաջիկստանի կրթության և գիտության նախարարի տեղակալներ Ռավշան Կարիմզոդի և Դիլշոդ Ամիրզոդայի հետ: Հանդիպումներին ներկա են եղել նաև Տաջիկստանում ՀՀ պատվավոր հյուպատոս Սմբատ Հովհաննիսյանն ու ԿԳՄՍՆ երիտասարդության հարցերի վարչության պետ […]
15:58 01.11.2024
«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ն Տուրիզմի հայկական ֆեդերացիայի հետ Մեգերյան կարպետում կազմակերպել է համաժողով՝ նվիրված Ազգային խոհանոցի զարգացման ռազմավարությանը: Համաժողովին ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը։ Միջոցառմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍՆ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արմենուհի Պողոսյանը: Համաժողովի ընթացքում պետական, մասնավոր կառույցների, միջազգային […]
15:52 01.11.2024
Դուշանբե կատարած այցի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հանդիպել է Տաջիկստանի մշակույթի նախարարի առաջին տեղակալ Օբիդ Նազարիոնի հետ։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Տաջիկստանում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս Սմբատ Հովհաննիսյանն ու ԿԳՄՍՆ երիտասարդության հարցերի վարչության պետ Զարա Ասլանյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության մի շարք հարցեր: Մասնավորապես՝ անդրադարձ […]
14:53 31.10.2024
Կառավարությունը որոշում է կայացրել, որը բխում է 2022 թվականի ապրիլի 28-ի ՀՀ Կառավարության «Ուսուցիչների կամավոր ատեստավորման, կամավոր ատեստավորման արդյունքով ուսուցչի դրույքաչափի և դրան հատկացվող հավելավճարի տրամադրման, կամավոր ատեստավորման հանձնաժողովի ձևավորման կարգը հաստատելու մասին» որոշմամբ հաստատված կարգին համապատասխան, կամավոր ատեստավորում անցած ուսուցիչներին իրենց հասանելիք հավելավճարների տրամադրման և 2024 թվականի օգոստոսի 22-ի ՀՀ Կառավարության թիվ 1337-Ն որոշման […]
14:49 31.10.2024
Գործադիրի որոշմամբ նախատեսվում է ՀՀ 2024թ. պետական բյուջեով ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը կապիտալ ծրագրերի իրականացման համար հատկացված միջոցների շրջանակներում կատարել վերաբաշխում կատարողների միջև՝ 2,685,000.0 հազար դրամի չափով՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների շինարարություն» հոդվածով: Վերաբաշխումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի 1236 ծրագրի 32003 և 32005 միջոցառումների շրջանակներում։ Կառավարության մի շարք որոշումներով կատարվել են մի […]
13:43 31.10.2024
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ներկա է եղել Հայաստանում Շեֆիլդի և Յորքի համալսարանների շրջանավարտների ընդունելության և նոր ուսանողների ողջույնի երեկոյին: Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել նաև Շեֆիլդի համալսարանի Executive MBA ծրագրի շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունը: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ողջունելով միջոցառման մասնակիցներին, առանձնակի կարևորել է միջազգային համալսարանների հետ համագործակցությունը, ինչը, ըստ նրա, նպաստում է […]
18:17 30.10.2024
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է ՀՀ մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի կրթության վարչությունների պատասխանատուների, Կրթության տեսչական մարմնի, ԿԶՆԱԿ հիմնադրամի, ԿՏԱԿ-ի և ՀՄԿ-ի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու դպրոցներում անվտանգության ստանդարտների մշակման աշխատանքները: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: «Անվտանգության ստանդարտների սահմանումը հանրակրթության ոլորտում համակարգային լուծում պահանջող խնդիրներից է: Պետք է միասնաբար հասկանանք՝ […]
17:54 30.10.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից աշակերտական խորհրդի անդամների համար ամփոփվել է կարողությունների զարգացման եռօրյա դասընթացը, որը կազմակերպվել էր «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակում՝ ԿԳՄՍ նախարարության և «Փրոջեքթ հարմոնի Հայաստան» կազմակերպության հետ համատեղ: Դասընթացի ավարտին ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհրդի գործող կազմի 20 անդամներ պարգևատրվել են հավաստագրերով: «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի […]
13:20 30.10.2024
Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի և Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի նախաձեռնությամբ այսօր մեկնարկել է «Փոփոխվող կրթություն. համընդհանուր ներառականության մարտահրավերները» խորագրով միջազգային երկօրյա գիտաժողովը։ Գիտաժողովի բացմանը ողջույնի խոսքով հանդես է եկել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Նա անդրադարձել է ոլորտի առաջնահերթություններին, իրականացվող քաղաքականությանն ու անելիքներին: «Հայաստանը տարածաշրջանում համարվում է համընդհանուր […]
10:35 30.10.2024
Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալությունը (ՃՄՀԳ) հայտարարում է «Ճապոնիայի 2025-2026 թթ․ ֆիսկալ տարի․ կայուն զարգացման նպատակների համաշխարհային առաջնորդ» (SDGs Global Leader JFY 2025-2026) խորագրով ծրագրի շրջանակում Ճապոնիայի համալսարանների մագիստրատուրայում և ասպիրանտուրայում ուսանելու նպատակով կրթաթոշակների տրամադրման հնարավորության մասին: Մագիստրատուրայի ծրագրին կարող են դիմել մինչև 35 տարեկան (2025 թ․ ապրիլի 1-ի դրությամբ) անձինք, որոնք ունեն բակալավրի կամ մագիստրոսի […]
21:40 29.10.2024
ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը անդրադարձել է ՄԿՈՒ ոլորտում ներառականության վերաբերյալ հարցին։
21:07 29.10.2024
ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թվականի պետական բյուջեի նախնական քննարկումներում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է մշակույթի ոլորտում իրականացվելիք ծրագրերը: Խոսելով մշակութային հաստատություններում և թատերահամերգային կազմակերպություններում իրականացվող աշխատանքների մասին՝ Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ 2025 թվականին կբացվի Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի նոր շենքը, որը արդիական պահանջներով ու պայմաններով նոր կառուցված շինություն է: Այս […]
17:55 29.10.2024
Ֆրանսիայի գյուղապետերի նախագահ Միշել Ֆուրնիեի գլխավորած պատվիրակությունն այսօր այցելել է Հայաստանի ազգային ագրարային համալսարան՝ ծանոթանալու բուհի գործունեությանը և քննարկելու տարբեր մասնագիտացումների ուղղությամբ հնարավոր համագործակցության հեռանկարները: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ, Ագրարային համալսարանի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Արաքսիա Սվաջյանը և բուհի ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանը, որը ներկայացրել է բուհի գործունեությունն ու համագործակցության ոլորտները: […]
14:03 29.10.2024
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում այսօր 2025 թվականի պետական բյուջեի քննարկումների շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է ԿԳՄՍ նախարարության 2025 թ. բյուջետային հայտը։ 2025 թվականի պետական բյուջեի նախագծով կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտների համար նախատեսված հատկացումները […]
13:12 29.10.2024
ԿԳՄՍ նախարարությանը 2025 թվականին նախատեսվում է հատկացնել 362 մլրդ 627 մլն դրամ, որից ընթացիկ ծախսերը կկազմեն 236 մլրդ 772 մլն դրամ, իսկ կապիտալ ծախսերը` 125 մլրդ 855 մլն դրամ: Ընդհանուր ծախսերն ընթացիկ տարվա ծախսերից ավելի կլինեն 16 մլրդ 151 մլն դրամով կամ 4.7 տոկոսով: Ընդհանուր ծախսերը կավելանան 8.8 տոկոսով, իսկ կապիտալ ծախսերը կնվազեն 2.3 տոկոսով: […]
11:32 29.10.2024
Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն արդեն ավարտել է «Ակադեմիական քաղաք» հայեցակարգի գլխավոր հատակագծի մշակումը, հաջորդ տարի այն կներկայացվի հաստատման։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թվականի պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ այս մասին ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ «2025 թվականի պետական բյուջեով առանձնացրել ենք առանձին բյուջետային ծրագիր Ակադեմիական քաղաքի համար։ Մեծ […]
10:47 29.10.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2025 թվականի պետական բյուջեով բուհերի ուղղությամբ մեծ կապիտալ ծախսեր չի նախատեսում «Ակադեմիական քաղաք» ծրագրի առկայության պայմաններում, սակայն բուհերի վերազինման և հագեցման աշխատանքները շարունակական են լինելու։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թվականի պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ այս մասին ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ «Բուհերում անընդհատ […]
18:47 25.10.2024
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Քեմբրիջի համալսարանի Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Ամերիկայի կրթության համագործակցության բաժնի ղեկավար Սթիվ Քինգին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է հյուրին` նշելով, որ Հայաստանի կրթական համակարգը բարեփոխումների ակտիվ փուլում է, և այս ուղղությամբ միջազգային գործընկերների հետ բազմաթիվ ծրագրեր են իրականացվում: […]
17:02 25.10.2024
2024 թվականի հոկտեմբերի 23-ին Սահմանադրական դատարան են այցելել Հայաստանի եվրոպական համալսարանի և Գլաձոր համալսարանի իրավագիտության ֆակուլտետի տարբեր կուրսերի ուսանողները։ Ապագա իրավագետներին ընդունել է Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, ներկայացրել Բարձր դատարանի գործունեության առանձնահատկությունները, Հայաստանի Հանրապետության դատական իշխանության մյուս մարմինների հետ փոխհարաբերությունները, Սահմանադրական դատարանի դերն ու առաքելությունը Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգում։ Հանդիպումը շարունակվել է հարցուպատասխանի […]