17:44 21.01.2025
Վերջին տարիներին նախադպրոցական կրթության չափորոշչի ներդրման աշխատանքներն են իրականացվում, եւ արդեն շուրջ 530 մանկապարտեզում ներդրվել է նախադպրոցական կրթության չափորոշիչը: Չափորոշչի ներդրման շրջանակում արդեն ի հայտ է եկել որոշ կարգավորումներ կատարելու անհրաժեշտություն, ինչի նպատակով էլ փոփոխություններ են առաջարկվում օրենքում: Այս մասին ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը` ԱԺ հունվարի 21-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով […]
19:54 17.01.2025
«Դպրոցը երեխաներին պետք է սովորեցնի լավ ապրել»,-Փարաքարի նորակառույց միջնակարգ դպրոցի բացմանն ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շնորհավորելով աշակերտներին, ուսուցիչներին, փարաքարցիներին: Մանրամասները՝ ռեպորտաժում:
16:02 17.01.2025
«ՀայԱրտ» մշակութային կենտրոնում ՀՀ-ում Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ԵՄ անդամ պետությունների դեսպանների հանդիպումը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Անդրադառնալով նախորդ տարում գրանցած հաջողություններին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել դեսպաններին իրենց կարևոր հանձնառությունների համար: […]
14:55 17.01.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Փարաքարի նորակառույց միջնակարգ դպրոցի բացման արարողությանը: Վարչապետը շրջայցի ընթացքում ծանոթացել է իրականացված աշխատանքներին և դպրոցում ստեղծված պայմաններին: Դպրոցը հագեցվել է ժամանակակից սարքավորումներով և գույքով: Ծրագրի արժեքը 2 մլրդ 189,9 մլն դրամ է: Դպրոցը կառուցվել է ՀՀ Կառավարության համաֆինանսավորմամբ, Ասիական զարգացման բանկի Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով: Այն նախատեսված է 576 […]
13:37 17.01.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Վիշեգրադյան միջազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Մայա Վավժիկի գլխավորած պատվիրակությանը: Վիշեգրադյան միջազգային հիմնադրամի պատվիրակությունը Հայաստան է ժամանել «Հայաստան-ԵՄ ռազմավարական գործընկերության խթանումը Վիշեգրադյան քառյակի փորձի հիման վրա» խորագրով եզրափակիչ համաժողովին մասնակցելու նպատակով։ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է հյուրերին և կարևորել Վիշեգրադյան խմբի երկրների՝ […]
13:08 17.01.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի՝ հունվարի 16-ի 43-Ա հրամանով հաստատվել է նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագիր) համար հավակնորդների քննության և հավաստագրման ժամանակացույցը: Հավակնորդների քննությունները, ըստ ժամանակացույցի, տեղի կունենան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում (հասցե` ք. Երևան, Վ. Սարգսյան 3, Կառավարական տուն N 2) փետրվարի 11-ին, 12-ին և 13-ին: […]
19:58 16.01.2025
Զինվորական ծառայության գրավչության բարձրացմանն ու աշակերտների մասնագիտական կողմնորոշմանն ուղղված միջոցառումների շրջանակում հունվարի 16-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան հյուրընկալել է մայրաքաղաքի մի շարք ավագ դպրոցների տնօրենների։ Ռազմական ակադեմիայի պետ, գնդապետ Արսեն Մանգասարյանը, ընդգծելով բանիմաց, հոգեբանորեն, ֆիզիկապես ու մասնագիտական ունակություններով պատրաստված զինվորականների դերը մեր երկրի անվտանգության ապահովման ու բանակի պաշտպանունակության ամրապնդման գործում, չափազանց կարևորել […]
19:54 16.01.2025
ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորմամբ և Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ «Երաժշտական և արվեստի դպրոցների համար ուսումնամեթոդական գրականության մշակում և հրատարակում» ծրագրի շրջանակում Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի է ունեցել 3 ժողովածուների շնորհանդեսը: Հրատարակվել են «Հայ կոմպոզիտորների հայրենասիրական երգեր» (ձայնի և դաշնամուրի համար), «Արամ Խաչատրյան» մանկական ալբոմ (դաշնամուրի համար), «Երեխաները երեխաներին» (պատանի կոմպոզիտորների դաշնամուրային ստեղծագործություններ) ժողովածուները (hրատարակիչ` «Արմյուզիք» ընկերություն): […]
19:39 16.01.2025
Հունվարի 16-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ստեղծագործական շարադրությունների համաբանակային օլիմպիադայի հաղթողների պարգևատրման արարողությունը, որին մասնակցում էին մրցանակային տեղեր զբաղեցրած ժամկետային զինծառայողներն իրենց ուսուցիչների հետ։ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարը, ՊՆ և ԶՈՒ ԳՇ կառուցվածքային ստորաբաժանումների պաշտոնատար անձինք ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի անունից զինծառայողներին և նրանց ուսուցիչներին են հանձնել մրցանակները։ Երկուստեք կարևորվել […]
17:29 16.01.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հանդիպել է ոչ պետական հանրակրթական հաստատությունների տնօրենների հետ՝ քննարկելու ոլորտին վերաբերող մի շարք հարցեր: ԿԳՄՍ նախարարի տեղակալը ողջունել է ներկաներին և կարևորել կրթական բարեփոխումների արդյունավետության համատեքստում պետության համագործակցությունը մասնավոր հաստատությունների հետ: Արաքսիա Սվաջյանն անդրադարձել է ոչ պետական հանրակրթական հաստատություններում հանրակրթական պետական և առարկայական չափորոշիչների պատշաճ […]
16:06 16.01.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և ՀՀ-ում Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսը «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում մասնակցել են ԵՄ Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիրի կառուցման աշխատանքային հանդիպմանը: Համալիրը կառուցվում է պետության աջակցությամբ և Եվրամիության դրամաշնորհային ծրագրով: Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, «Թումո» կենտրոնի հիմնադիր տնօրեն Բեկոր […]
13:14 16.01.2025
ՀՀ կառավարության այսօրվա նիստում հաստատվել են Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտորի ընտրության արդյունքները: Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ որոշման ընդունման անհրաժեշտությունը բխում է «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքի պահանջից, ըստ որի՝ պետական բուհի ռեկտորն ընտրվում է բաց մրցույթով՝ ուսումնական հաստատության խորհրդի […]
15:22 15.01.2025
Իրավակիրառ պրակտիկայում առաջացած խնդիրների լուծման անհրաժեշտությունից ելնելով՝ առաջարկվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքում: Դրանք ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունվարի 15-ի հերթական նիստում ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Օրենքի նախագծով առաջարկվում է նախադպրոցական կրթության ոլորտում մի շարք […]
15:05 14.01.2025
Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի հրամանով հաստատվել են 2024/2025 ուստարվա բուհերի ընդունելության առաջին փուլի միասնական քննությունների օրերը: Համաձայն հրամանի` միասնական քննությունների համար, ըստ առարկաների, սահմանված են հետևյալ օրերը. 25.01.2025՝ «Հայոց լեզու և հայ գրականություն» 26.01.2025՝ «Քիմիա», «Ռուսերեն» 01.02.2025՝ «Օտար լեզուներ» 02.02.2025՝ «Ֆիզիկա», «Աշխարհագրություն» 08.02.2025՝ «Մաթեմատիկա» 09.02.2025՝ «Կենսաբանություն», «Հայոց պատմություն»
12:43 14.01.2025
Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Վաչե և Թամար Մանուկյան կենտրոնն իր հարկի տակ է ընդունել ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում բռնկված հրդեհների հետևանքով ամբողջությամբ այրված Սահակ Մեսրոպ հայկական դպրոցի սաներին: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտնեց Բրբենքի Սրբոց Ղևոնդյանց Մայր Տաճարի հոգևոր հովիվ Տեր Խաժակ քահանա Շահբազյանը: «Ընդառաջելով Հովնան Սրբազանի խնդրանքին՝ ՀԲԸՄ Վաչե և Թամար Մանուկյան […]
19:44 13.01.2025
ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորմամբ և Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ «Երաժշտական և արվեստի դպրոցների համար ուսումնամեթոդական գրականության մշակում և հրատարակում» ծրագրի շրջանակում հրատարակվել է 14 ուսումնամեթոդական ձեռնարկ: «Երաժշտական և արվեստի դպրոցների համար ուսումնամեթոդական գրականության մշակում և հրատարակում» ծրագրի իրականացման նպատակն է հայալեզու մասնագիտական գրականության հրատարակումն ու տարածումը, նոր դասագրքերի, ուսումնամեթոդական ձեռնարկների, առարկայական ծրագրերի, ժողովածուների և գրականության […]
15:22 11.01.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց: Վարչապետին ուղեկցել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, պաշտոնատար այլ անձինք: Նիկոլ Փաշինյանը շրջել է դպրոցում, ծանոթացել ստեղծված պայմաններին: Դպրոցը կառուցվել է ՀՀ Կառավարության և Ասիական […]
13:20 09.01.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ԵՊՀ ուսանողներին, որոնք «ICPC» ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի 2025 թվականի եզրափակիչ փուլի մասնակցության իրավունք են ստացել: Հանդիպմանը մասնակցել են նաև Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ԵՊՀ թիմերի մարզիչ, ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնի ասիստենտ Արմեն Անդրեասյանը։ Ողջունելով ուսանողներին՝ […]
13:57 08.01.2025
Տարակարգի և կամավոր ատեստավորման համակարգերի միաժամանակյա կիրառությունը հնարավորություն է տալիս ուսուցիչներին 300 հազարից մինչև 600 հազար ՀՀ դրամ վարձատրություն ստանալ։ Այս մասին հայտնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ այսօրվա ասուլիսի ժամանակ։ Նրա խոսքով՝ մասնավորապես ներկայում 300-400 հազար ՀՀ դրամ աշխատավարձ ստանում է 1667 ուսուցիչ, իսկ 400 հազար դրամ և ավելի՝ […]
21:05 04.01.2025
«Երիտասարդական քաղաքականության մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարության կողմից հաստատվել է և ուղարկվել Ազգային ժողով, իսկ վերջերս նոր օրինագծի շուրջ լսումներ են կայացել խորհրդարանում: Ինչի՞ մասին է այս օրենքը, ի՞նչ խնդիրների լուծմանն է միտված: Ինչո՞ւ է երիտասարդության տարիքային շեմը սահմանվում 13-35 տարեկան, ինչո՞ւ են հին երիտասարդական կենտրոնները փակվել ու նորերն են բացվում, ո՞րն է լինելու […]
17:37 04.01.2025
2024թ. կամավոր ատեստավորմանը մասնակցած մանկավարժներից շատերը իրենց եկամտին գումարեցին նաև հավելավճարներ: Կառավարությունն ուսուցչի աշխատանքի գրավչությունը բարձրացնելու համար վարձատրության ավելացման մի քանի ծրագիր է իրականացնում: Բազմաքայլ այս մոտեցման արդյունքում 3000-ից ավելի նոր մասնագետ 2024-ին առաջին անգամ դասարան է մտել՝ հիմնականում երիտասարդներ: Մանրամասները՝ Կառավարության տեսանյութում:
15:10 28.12.2024
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որով արգելվում է դպրոցներ ընդունել միգրանտ երեխաներին, եթե նրանք չեն տիրապետում ռուսերեն լեզվին։ Համապատասխան փաստաթուղթն արդեն հրապարակվել է։ Այժմ օտարերկրյա քաղաքացիները կարող են ընդունվել հիմնական հանրակրթական հաստատություն՝ Ռուսաստանի Դաշնությունում գտնվելու օրինականությունը հաստատող փաստաթղթի ներկայացմամբ։ Դպրոց ընդունվելու համար անհրաժեշտ է նաև հաջողությամբ հանձնել ռուսաց լեզվի իմացության թեստ, որը բավարար […]
19:09 27.12.2024
Գործադիրն ընդունել է «Հողամասեր հետ վերցնելու և անհատույց օգտագործման իրավունքով հանձնելու մասին» որոշում: Ըստ հիմնավորման՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտե է դիմել Սիմոնյան կրթական հիմնադրամը՝ Արարատի մարզի Ոսկետափի Սարգիս Հովհաննիսյանի անվան միջնակարգ և Վեդի քաղաքի Գագիկ Մարգարյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցներին ամրացված անշարժ գույքից հողամասեր առանձնացնելու և անհատույց օգտագործման […]
18:55 27.12.2024
Մալթայի կառավարությունը, Եվրոպայի Խորհրդում Մալթայի նախագահությամբ և ԵՄ-Եվրոպայի խորհուրդ երիտասարդական գործընկերության աջակցությամբ՝ 2025 թվականի մայիսի 27-30-ը Մալթայի Վալետա քաղաքում հյուրընկալելու է Եվրոպական երիտասարդական աշխատանքի 4-րդ կոնվենցիան (EYWC): Միջոցառմանը կարող են մասնակցել՝ երիտասարդության ոլորտի հետազոտողներ կամ դասավանդողներ, երիտասարդական աշխատանքի ծառայություն մատուցող կառույցի ներկայացուցիչներ, երիտասարդական կազմակերպությունների հովանոց կառույցի ներկայացուցիչներ: Միջոցառման մասնակցության բոլոր ծախսերը հոգում է հրավիրող կողմը: […]
18:24 27.12.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հանդիպել է «Կրթության կառավարում և առաջնորդություն» վերապատրաստման մասնակիցներին՝ հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների հավակնորդներին, պատասխանել ծրագրի շրջանակում նրանց հուզող հարցերին: Ծրագրի նպատակն է ուժեղացնել կրթության կառավարիչների ինստիտուտը՝ զարգացնելով հանրակրթական հաստատությունների տնօրենների առաջնորդության և ռազմավարական պլանավորման հմտություններն ու արդյունավետ կառավարման գիտելիքները: Վերապատրաստումն իրականացվում է ԿԳՄՍ նախարարության և […]
17:30 27.12.2024
Գործատուների հետ աշխատանքն ամենակարևոր խնդիրն է, որովհետև կրթական համակարգն ինքնուրույն չի կարող որոշել կրթական ծրագրի բովանդակությունը։ Գործատուների ակտիվ ներգրավվածությունը, նրանց կողմից կատարվող ուղղորդումը, թե աշխատաշուկայում ինչպիսի հմտությունների ու գիտելիքի կարիք կա, շատ կարևոր են ՄԿՈՒ ոլորտի կրթական ծրագրերի մշակման ժամանակ։ Այս մասին ՀՀ կառավարության այսօրվա նիստում հայտարարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ արձագանքելով փոխվարչապետ Մհեր […]
17:02 27.12.2024
Ի պատասխան տարբեր լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունների՝ ԿԳՄՍ նախարարությունը հայտնում է, որ որևէ կերպ չի խոչընդոտում դպրոցներում պարգևավճարների տրամադրմանը: «Տեղեկացնում ենք, որ նախարարությունն ընդամենը հիշեցրել է դպրոցների տնօրենների պարգևատրման գործող օրենսդրությունը, ըստ որի` ՀՀ աշխատանքային օրենսգրքի համաձայն հիմնական աշխատավարձի նկատմամբ հաշվարկվող հավելումները, հավելավճարները և պարգևատրումները համարվում են լրացուցիչ աշխատավարձ, որը պետք է սահմանվի գործատուի իրավական ակտով։ […]
18:17 26.12.2024
Դեկտեմբերի 26-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն այցելել է Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն, մասնակցել Ամանորի միջոցառմանը։ Ներկա էին նաև ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը, ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը, Պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանը։ Մանկատան սաները ներկայացրել են երաժշտական և պարային համարներ՝ տոնական տրամադրություն պարգևելով ներկաներին։ Միջոցառման ավարտից հետո Ալենը, ում երազանքն է […]
15:30 26.12.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ներկա է եղել «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» (ԿԶՆԱԿ) հիմնադրամի տարեկան ամփոփիչ համաժողովին, որի ընթացքում ներկայացվել է հաշվետվություն՝ 2024 թվականի տարեկան աշխատանքային պլանով նախատեսված և իրականացված գործերի վերաբերյալ: Համաժողովին մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ԿԶՆԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը, ՀՀ ուսումնական […]
17:36 25.12.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է 2024-2025 ուսումնական տարվա հունվար ամսին 12-րդ դասարանի սովորողների պետական ավարտական քննությունների ժամանակացույցը: Քննությունները կանցկացվեն՝ հունվարի 13-ին՝ «Հայոց լեզու և գրականություն», հունվարի 15-ին՝ «Մաթեմատիկա», հունվարի 17-ին՝ «Հայոց պատմություն»: ԿԳՄՍ նախարարությունից հիշեցնում են՝ 12-րդ դասարանում պետական ավարտական քննություններն անցկացվում են հունվարին և հունիսին: Ե՛վ հունվարին, և՛ հունիսին […]