14:57 25.12.2024
Այս տարի առաջին անգամ անցկացվել է նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների պարտադիր ատեստավորումը: Մինչ ատեստավորման գործընթացի իրականացումը ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ անցկացվել են ՄԿՈՒ հաստատությունների՝ ատեստավորման ենթակա մանկավարժական աշխատողների վերապատրաստման դասընթացներ: Դրանց մասնակցել են ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատված 4 ուղղությունների (ոսկերչություն, գյուղատնտեսություն, ՏՏ, խոհարարություն) մասնագիտական և հատուկ մասնագիտական […]
17:58 24.12.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում Լեզվի կոմիտեի, մասնագիտական հանրության և շահագրգիռ կողմերի հետ քննարկվել է «Հայերենը ոչ հայախոսների համար․ հայերենի ուսուցում, ստուգում և գնահատում» ծրագիրը։ Աշխատանքային հանդիպմանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ԿԳՄՍՆ լեզվի կոմիտեի նախագահ Սիրանուշ Դվոյանը, «Իզմիրլյան» հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արմեն Չոբանյանը: Մասնակիցներին […]
12:13 24.12.2024
ԿԳՄՍՆ «Թարգմանական ծրագրեր և աջակցություն ստեղծագործողներին ու հետազոտողներին» ծրագրով նախարարությունն աջակցում է գրականության և գրաքննադատության նախագծերին, թարգմանական աշխատանքներին, մշակութաբանական հետազոտություններին: Ծրագրի հեռանկարային նպատակն է խթանել նշանակալի, մնայուն և հանրօգուտ աշխատանքների ստեղծումը, որն էլ իր հերթին կնպաստի գրականության և հասարակական գիտությունների զարգացմանը: Ծրագրով նախարարությունն աջակցում է նաև համաշխարհային գրականության նշանակալի երկերի թարգմանություններին՝ կարևորելով բնագրից որակյալ թարգմանությունը՝ […]
19:32 23.12.2024
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը Մոսկվայում մասնակցել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 23-րդ նիստին, որն անցկացվել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ՌԴ կառավարության նախագահի տեղակալ Ալեքսեյ Օվերչուկի համանախագահությամբ: Նիստի ընթացքում միջկառավարական հանձնաժողովի համանախագահները հանդես են եկել ելույթներով, այնուհետև ստորագրվել է փոխհամաձայնեցված արձանագրությունը, որտեղ ընդգրկվել են նաև կրթության, […]
18:27 23.12.2024
ԿԳՄՍ նախարար, Տեսչական մարմնի կառավարման խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանը Երևանի պետական համալսարանում մասնակցել է Կրթության տեսչական մարմնի տարեվերջյան հաշվետու միջոցառմանը, որին ներկա են եղել նաև կրթության ոլորտի ներկայացուցիչներ, պետական պաշտոնյաներ և տեսչական մարմնի աշխատակիցներ: Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին՝ շեշտադրելով նախարարության և Տեսչական մարմնի համագործակցության կարևորությունը: Նա ընդգծել է, որ միայն համատեղ ջանքերով հնարավոր կլինի […]
13:10 22.12.2024
Ազգային ժողով են այցելել մայրաքաղաքի մի շարք կրթական հաստատությունների սաներ՝ «Բաց դաս» ծրագրի շրջանակում։ Պատգամավոր Լիլիթ Մինասյանը հյուրընկալել է Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 հիմնական դպրոցի աշակերտներին եւ ուսուցիչներին: Երևանի Հակոբ Պարոնյանի անվան թիվ 59 հիմնական դպրոցի աշակերտների և ուսուցիչների հետ հանդիպել է խորհրդարանական Հասմիկ Հակոբյանը: Պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն էլ զրուցել է Հայաստանի ազգային […]
14:47 21.12.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ երեկ տեղի ունեցած խորհրդակցությանը քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է ծրագրի շրջանակում արդեն իսկ իրականացված աշխատանքները՝ մշակվել է «Ակադեմիական քաղաք»-ի գլխավոր հատակագծի հայեցակարգը, իրականացվել են տեղանքի ընդհանուր հետազոտության, անհրաժեշտ երկրաբանական և երկրատեխնիկական հետազոտությունները և այլն: Մանրամասները՝ ռեպորտաժում:
12:40 21.12.2024
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մասնակցել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանության «Չինարեն լեզվի ուսուցման և դասավանդման» յոթերորդ պարգևատրման արարողությանը: Միջոցառմանը ներկա էր նաև Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Չեն Մինը: Միջոցառումը դեսպանատունը կազմակերպում է յուրաքանչյուր տարվա վերջին՝ Հայաստանում չինարեն դասավանդող և ուսումնասիրող ուսուցիչների ու ուսանողների համար: Պարգևատրման նպատակն է […]
19:06 20.12.2024
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դեկտեմբերի 20-ին այցելել է «Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգ» ՀՈԱԿ: Նպատակն էր մարդու իրավունքների կրթության համատեքստում իրականացնել հանրային իրազեկման աշխատանքներ: Պաշտպանն անդրադարձել է Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների շրջանակին ու աշխատանքների հիմնական ուղղություններին: Իր խոսքում Անահիտ Մանասյանն ընդգծել է նման հանդիպումների կարևորությունը, շեշտել մարդու իրավունքների հիմքում ընկած գաղափարների` հանդուրժողականության, մարդու՝ […]
18:21 20.12.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է ծրագրի շրջանակում արդեն իսկ իրականացված աշխատանքները՝ մշակվել է «Ակադեմիական քաղաք»-ի գլխավոր հատակագծի հայեցակարգը, իրականացվել են տեղանքի ընդհանուր հետազոտության, անհրաժեշտ երկրաբանական և երկրատեխնիկական հետազոտությունները և այլն: […]
16:21 20.12.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ կրթության ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ անցկացվում է «Կրթությունը սկսվում է ինձանից» խորագրով աշխատաժողովի հանրապետական փուլը՝ նախադպրոցական կրթության ոլորտում տեղի ունեցող բարեփոխումներին, առկա խնդիրներին և դրանց լուծումներին նվիրված։ Աշխատաժողվի նպատակ ժամանակակից մանկավարժական մոտեցումների քննարկումն ու համակարգում առկա լավագույն փորձի փոխանակումն է։ Նախադպրոցական կրթության ոլորտում տարվա ընթացքում իրականացված ամենակարևորը աշխատանքը, […]
15:25 20.12.2024
«Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակում դեկտեմբերի 19-20-ը Դիլիջանում տեղի է ունեցել նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտի գործընկեր կառույցների երկխոսության հարթակի հերթական հանդիպումը։ Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, նախնական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արմենուհի Պողոսյանը, Ռազմավարական զարգացման գործակալության նախագահ Մկրտիչ Այվազյանը, Շվեյցարիայի զարգացման […]
13:52 20.12.2024
Ֆինանսական կրթման ծրագրի մշակման և իրագործման հանձնաժողովի 26-րդ տարեկան ամփոփիչ նիստում ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ներկայացրել է հանրակրթության բարեփոխումների համատեքստում ֆինանսական գրագիտության բարելավմանն ուղղված ծրագրերը։ «Հանրակրթության նոր չափորոշիչը ներդրվել է արդեն 7 դասարաններում, ըստ այդմ՝ թարմացվել են այդ դասարանների համար դասագրքերը։ Նախարարությունը կարևորում է բովանդակության արդիականությունն ու հարստությունը, բայց միաժամանակ մեծ է այն […]
18:24 19.12.2024
Ամփոփվել են ուսուցիչների կամավոր ատեստավորման 2024 թվականի արդյունքները՝ ներառյալ նաև բողոքարկումից հետո կատարված փոփոխությունները։ Ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացն այս տարի առաջին անգամ կազմակերպվել է էլեկտրոնային ձևաչափով, որին մասնակցության համար դիմել է 6260 ուսուցիչ, որոնցից 572-ը՝ որպես չաշխատող անձ: Հայտագրվածներից ատեստավորմանը մասնակցել է 4982-ը, որոնք ցուցաբերել են հետևյալ արդյունքները՝ 60-69% արդյունք ցուցաբերել է 1073-ը․ նրանք ունենալու […]
18:12 19.12.2024
«Մինչև 2026 թ. կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 500 մանկապարտեզներ և նախակրթարաններ» ծրագրում ընդգրկված մանկապարտեզների և նախակրթարանների ցանկը համալրելու նպատակով գործադիրն ընդունել է որոշում: Ըստ այդմ՝ առաջարկվում է գործող կարգում ավելացնել Կոտայքի մարզի Մարմարիկի նախակրթարանը, Արագածոտնի մարզի Ցամաքասարի նախակրթարանը, Շիրակի մարզի Ղազանչի բնակավայրի մանկապարտեզը, Շիրակի մարզի Ղարիբջանյան բնակավայրի մանկապարտեզը, Կոտայքի մարզի Ֆանտան բնակավայրի մանկապարտեզը, Կոտայքի մարզի […]
15:57 18.12.2024
Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղը` ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի աջակցությամբ, հրավիրում է բարձրագույն ուսումնական և գիտահետազոտական հաստատությունների ներկայացուցիչներին մասնակցելու «Researcher Connect» խորագրով մասնագիտական առցանց դասընթացին: Դասընթացի նպատակն է՝ բարձրացնել անհատ հետազոտողների արդյունավետությունը՝ միջազգային բազմամշակութային ակադեմիական համատեքստում հաղորդակցության հմտությունների զարգացման միջոցով, համալսարանների և գիտահետազոտական կազմակերպությունների համար մրցակցային առավելություն ապահովել արագ զարգացող միջազգային հետազոտական տարածքում։ Դասընթացը կանցկացվի […]
13:47 18.12.2024
ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են ՀՀ բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների լավագույն առաջադիմությամբ ուսանողների անվանական կրթաթոշակների տրամադրման 2024թ. մրցույթի արդյունքները: Մրցույթի արդյունքում առաջին, երկրորդ և երրորդ տեղ գրաված 37 ուսանողներ կստանան համապատասխանաբար 398 000 ՀՀ դրամ (14 ուսանող), 318 000 ՀՀ դրամ (12 ուսանող) և 238 000 ՀՀ դրամ (11 ուսանող) կրթաթոշակ: Մրցույթին […]
17:38 17.12.2024
Հանրակրթության բովանդակային բարեփոխումներն առաջին հերթին ուղղված են ուսումնառության արդյունքների բարելավմանը: Հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրման շնորհիվ՝ կրթության որակի բարելավման դրական դինամիկա է արձանագրվել: Տավուշի մարզում չափորոշչի փորձարկման արտաքին գնահատման արդյունքներով 2 տարում գրանցվել է կրթական արդյունքի 6-ամսյա ավելացում: Այս մասին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հայտնել է «Պետական ֆինանսների II ուսումնասիրություն […]
19:14 16.12.2024
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դասախոսությամբ է հանդես եկել Միջազգային Իրավունքի Ակադեմիայի չորրորդ դասընթացի շրջանակում՝ նվիրված մարդու իրավունքներին: Միջոցառման նպատակն էր քննարկել մարդու իրավունքների միջազգային իրավունքի բնույթը, կառուցվածքը, կիրառման և պաշտպանության մեխանիզմները, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության դերն ու գործունեության ուղղությունները: Ողջունելով ներկաներին՝ Պաշտպանը նշել է, որ կրթության ոլորտը չափազանց կարևորում է, այդ թվում` […]
13:36 14.12.2024
Ոստիկանության բարեփոխումների շրջանակում ՆԳ նախարարությունը չորս հենասյունային ուղղություններից Պարեկային ծառայության համալրման նպատակով հայտարարում է ընդունելություն։ Ընդունելության համար կարող են դիմել առնվազն միջնակարգ կրթություն ունեցող, Հայաստանի Հանրապետության 18-ից 35 տարեկան և 155 սմ-ից ոչ պակաս հասակ ունեցող այն քաղաքացիները, որոնք իրենց առողջական վիճակով և ֆիզիկական պատրաստականությամբ ունակ են կատարելու ոuտիկանության ծառայողի պարտականությունները: Կարևորելով ՆԳՆ ոստիկանությունում կանանց […]
19:04 12.12.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին: Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է դեսպանին և ընդգծել, որ Հայաստանի և Հունաստանի միջև մշտապես առկա են ջերմ և բարեկամական հարաբերություններ: Կարևորելով Հայաստանի և Հունաստանի միջև […]
15:12 12.12.2024
Կառավարության որոշմամբ պետական բյուջեից միջոցներ են հատկացվել նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում կրթություն ստացող Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված սովորողների ուսման վարձի փոխհատուցման նպատակով: Ըստ այդմ` գործադիրն իր այսօրվա նիստում հավանության է արժանացրել ««Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2323-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու […]
13:04 12.12.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հանդիպել է հանրակրթական ուսումնական հաստատությունների սովորողների 2024-2025 ուսումնական տարվա հանրապետական առարկայական օլիմպիադաների հանրապետական հանձնաժողովների անդամների հետ: Քննարկվել են առարկայական օլիմպիադաների կազմակերպմանը վերաբերող հարցեր, մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել դպրոցական առարկայական օլիմպիադաների անցկացման կարգում և ընթացակարգում կատարված վերջին փոփոխություններին: «Վերլուծելով վերջին տարիներին օլիմպիադաների կազմակերպումը՝ նկատել ենք մի […]
17:52 10.12.2024
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ մեկնարկել է «Կրթությունը սկսվում է ինձանից» խորագրով երկրորդ աշխատաժողովը՝ նախադպրոցական կրթության ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ: Նպատակը նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչի ներդրման արդյունավետ կազմակերպմանն առնչվող հարցերի քննարկումն էր: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արքսիա Սվաջյանը Երևանի թիվ 26 մանկապարտեզում ներկա է եղել համաժողովի մարզային փուլին: Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ նախարարի տեղակալը շեշտել […]
17:48 10.12.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պարբերաբար ահազանգեր է ստանում ուսումնական հաստատություններում բռնության դեպքերի վերաբերյալ։ Նման ահազանգերից մեկն առաջին դասարանում դասվարի կողմից երեխայի նկատմամբ ծեծի դեպքն էր, ինչի ահազանգը ստանալուն պես նախարարությունը դիմել է Կրթության տեսչական մարմին, Ոստիկանություն և Դատախազություն։ Ձեռնարկված քայլերի արդյունքում ուսուցիչն ազատվել է աշխատանքից։ Առաջիկայում ԿԳՄՍ նախարարությունը նաև պատրաստվում է հայց […]
15:34 09.12.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցությամբ և Հայաստանում Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ դեկտեմբերի 6-8-ը Ծաղկաձորում կազմակերպել է «Հանրակրթության ոլորտի բարեփոխումների իրազեկման բարելավումը» խորագրով վերապատրաստման դասընթաց՝ ԶԼՄ ներկայացուցիչների համար: Վերապատրաստման դասընթացին գլխավոր զեկույցներով հանդես են եկել ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, իսկ Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը […]
14:21 07.12.2024
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի Աիդա Իսկոյանի անվան Էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնը Շրջակա միջավայրի նախարարության հետ համատեղ նախաձեռնել էին «Շրջակա միջավայրի պահպանության իրավական հիմնախնդիրները միջազգային և ներպետական համատեքստում» խորագրով միջբուհական երիտասարդական գիտաժողով: Գիտաժողովի նպատակն էր ստեղծել դինամիկ հարթակ ուսանողների և ոլորտի մասնագետների միջև ակտիվ քննարկումների ծավալման և Հայաստանում բնապահպանական հիմնահարցերով զբաղվող հետազոտողների ցանցի ընդլայնման համար: Նախաձեռնության շրջանակում […]
18:31 06.12.2024
«Բաց դաս» ծրագրի շրջանակում ճանաչողական այցով խորհրդարան են այցելել Երևանի և Հայաստանի տարբեր մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ, հասարակական կազմակերպության շահառուներ: Պատգամավորներ Ալխաս Ղազարյանն ու Լիլիթ Ստեփանյանը հանդիպել են Գեղարքունիքի մարզի Վարսեր գյուղի Ռաֆիկ Պետրոսյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտների եւ ուսուցիչների հետ: Ալխաս Ղազարյանը հանդիպել է նաեւ Արմավիրի մարզի Տանձուտի միջնակարգ դպրոցի աշակերտների հետ: Երեւանի Գյուղատնտեսական […]
17:30 06.12.2024
Գնահատման և թեստավորման կենտրոնը դեկտեմբերի 15-ից սկսում է 2024-2025 ուստարվա շրջանավարտների պետական ավարտական և 2025 թվականի բուհերի ընդունելության համար սահմանված միասնական քննությունների (I փուլ, հունվար, փետրվար) հայտագրման գործընթացը: Պետական ավարտական քննություններին մասնակցելու համար շրջանավարտը մինչև դեկտեմբերի 10-ը գրավոր դիմում է իր ուսումնական հաստատության տնօրենին։ Ուսումնական հաստատության տնօրենը պետական ավարտական քննություններ հանձնողների ցուցակ հայտերը մուտքագրում է […]