16:26 01.06.2019
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Արայիկ Հարությունյանը նշանակվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Արայիկ Հարությունյանին նշանակել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար՝ ազատելով նրան կրթության և գիտության նախարարի պաշտոնից»,- ասված է հրամանագրում:
11:10 31.05.2019
Վրաստանի իր պաշտոնակցի հրավերով պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այցելել է Թբիլիսիի թիվ 104 հանրային դպրոց։ Այս մասին տեղեկանում ենք Վրաստանում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջից: Նախարարը ծանոթացել է դպրոցի գործունեությանն ու ծրագրերին, գրադարանին նվիրել է գրքեր, ինչպես նաև ակնդրել դպրոցի աշակերտների մասնակցությամբ բեմադրությունը։
17:32 30.05.2019
Այսօր ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստում ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար ընտրված Գեղամ Գևորգյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ մամուլում իր մասին գրված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. «Իմ ցանկությունը միշտ եղել է զբաղվել գիտությամբ, ես քաղաքականությունով չեմ զբաղվել, չեմ էլ զբաղվելու»: Գեղամ Գևորգյանն անդրադարձավ այն զրույցներին, որ ինքը անցած տարի դուռ է փակել ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի, […]
17:31 30.05.2019
Կրթության և գիտության նախարարությունը դպրոցների տնօրենների հավակնորդների համար վերապատրաստման դասընթացներ է սկսել: Դրանք վերաբերում են նրանց, ովքեր պատրաստվում են հավաստագրման քննությունների մասնակցել: Հավաստագիրը պարտադիր է տնօրենի մրցույթին մասնակցելու համար: Շիրակի մարզում վերապատրաստմանը մասնակցում են 17 անձինք, այդ թվում՝ գործող տնօրեններ: Իսկ տնօրենի թափուր պաշտոններ կան մարզի մի շարք դպրոցներում: Պաշտոնավարման ժամկետն ավարտված կամ 65 տարին […]
16:30 30.05.2019
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԵՊՀ-ում մեկնարկել է Հոգաբարձուների խորհրդի նիստը, որի ժամանակ ընտրվելու է ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար: Նիստի օրակարգում երկու հարց է ներառված՝ մայիսի 23-ին հրաժարական տված ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականի ընդունումն ու ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակումը: Քվեարկության արդյունքում 21 կողմ ձայնով ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար ընտրվեց Գեղամ Գևորգյանը, իսկ մյուս թեկնածուի` Վահե […]
16:29 30.05.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը խորհրդարանի այսօրվա նիստում արձագանքեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովհաննես Հովհաննիսյանի՝ իր հասցեին հնչեցրած մեղադրանքին: «Ես ինձ համար խելոք աշխատում էի իմ աշխատասենյակում, մեկ էլ տեսնեմ… մի ծեր ագռա՞վ, ո՞նց ասեցիք, պարո՛ն Միքայելյան, մեկ էլ տեսնեմ՝ իմ գործընկերներից մեկն իմ մասին ելույթ է ունենում ՀԾԿՀ անդամների թեկնածության քննարկման ժամանակ: […]
16:11 30.05.2019
Այս պահին ԵՊՀ-ում ընթանում է Հոգաբարձուների խորհրդի նիստը, որի ժամանակ նշանակվելու ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար: Առաջադրվել է 2 թեկնածու` Գեղամ Գևորգյանը և Վահե Հովհաննիսյանը: ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածուներից յուրաքանչյուրին 5-ական րոպե տրվեց` ելույթով հանդես գալու համար: ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարի թեկնածու Գեղամ Գևորգյանն իր ելույթում անդրադարձել է իր անվան շուրջ տարբեր խոսակցություններին և նշել է, […]
15:58 30.05.2019
Այս պահին ԵՊՀ-ում ընթանում է Հոգաբարձուների խորհրդի նիստը, որի ժամանակ նշանակվելու է ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար: Հոգաբարձուների խորհրդի անդամներից մեկն առաջարկել է Գեղամ Գևորգյանի թեկնածությունը: Առաջարկվել է նաև Վահե Հովհաննիսյանի թեկնածությունը: Երկու թեկնածուներն էլ ներկա են նիստին:
15:41 30.05.2019
ԵՊՀ-ում մեկնարկել է Հոգաբարձուների խորհրդի նիստը, որի ժամանակ նշանակվելու է ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար: Նիստի օրակարգում երկու հարց է՝ մայիսի 23-ին հրաժարական տված ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականի ընդունումն ու ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակումը: Նիստի սկսվելուն պես 30 կողմ 2 ձեռնպահ, ոչ մի դեմ քվեարկությամբ Արամ Սիմոնյանը այլևս ռեկտոր չէ։ Այս պահին քննարկում են քվեարկությունը փակ կամ […]
14:18 30.05.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովհաննես Հովհաննիսյանը խորհրդարանի այսօրվա նիստում ելույթ ունեցավ՝ անդրադառնալով ԵՊՀ-ում ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի ընտրության գործընթացին, որ իրականացվում է այսօր: «Մամուլը հեղեղված է տարբեր ստահոդ տեղեկություններով, որ հասկանալի է՝ որ աղբյուրից են գալիս: Բայց որ այդ տեղեկությունները տարածում է նաև իմ ընդդիմադիր գործընկեր Էդմոն Մարուքյանը, զարմանալի է, չնայած այնքան էլ զարմանալի չէ, […]
14:12 30.05.2019
Ըստ մամուլում շրջանառվող լուրերի` կրթության և գիտության նախարարությունը ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում իր թեկնածուն ունի՝ Գեղամ Գևորգյանը: Այսօր կառավարության նիստից հետո լրագրողները հարց են ուղղել ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանին: «Էսօր խորհրդի նիստ է, խորհրդի նիստի ժամանակ թեկնածուներ կառաջադրվեն: Տեսել եք, որ այս խորհրդի նիստերի մասին և ռեկտորների ընտրության մասին ես որևէ մեկնաբանություն չեմ անում»,- […]
09:06 30.05.2019
«Փաստ» օրաթերթը գրում է․ «Մայիսի 30-ին ԵՊՀ կառավարման խորհրդի նիստը պետք է ընտրի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար: Թերթի տեղեկություններով՝ ԿԳ նախարարությունն իր բոլոր լծակներով փորձում է ռեկտորի ժ/պ նշանակել ԵՊՀ նախկին պրոռեկտոր Գեղամ Գևորգյանին, ում աշխատանքից ամիսներ առաջ ազատել էր Արամ Սիմոնյանը՝ վստահությունը կորցնելու հիմքով, իսկ ավելի ստույգ՝ իշխանությունների հետ գաղտնի համագործակցության և կասկածելի գործարքների գնալու […]
16:06 29.05.2019
Մոտենում են միասնական քննությունների օրերը: SHANTNEWS.am-ը Գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի բաժնից տվյալներ է հավաքել միասնական քննությունների օրերի և դիմորդների քանակի վերաբերյալ: Այս տարի միասնական քննությունների անցկացման համար հանրապետությունում ձևավորվել է քննական 33 կենտրոն, որից 10-ը՝ Երևանում, իսկ 23-ը` մարզերում: Դրանք բոլորը դպրոցներ են՝ հիմանական, ավագ, իսկ մարզերում նաև՝ միջնակարգ: Այս տարի 10 հազար 421 […]
12:46 29.05.2019
ԿԳՆ-ը դիմել է առաջին դասարանցիների ծնողներին. «Հարգելի՛ ծնողներ, Հայտագրումից հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում դպրոց ընդունվելու համար պահանջվող փաստաթղթերը պետք է ներկայացնել դպրոց, այլապես հերթագրումը կչեղարկվի: Օրինակ, մայիսի 15-ին հայտագրված երեխայի փաստաղթերը պետք է ներկայացնել մինչև հունիսի 5-ը ներառյալ, մայիսի 16-ին՝ հունիսի 6-ը ներառյալ, մայիսի 17-ին՝ հունիսի 7-ը ներառյալ, մայիսի 20-ին՝ հունիսի 10-ը ներառյալ և […]
19:30 28.05.2019
Ինչպե՞ս ստուգել գրագողին. «Շանթ» ՀԸ «Հեռանկար» հաղորդաշարի տաղավարում հաղորդավար Արամ Աբրահամյանն այս հարցը քննարկել է ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանի հետ: Արամ Աբրահմյանը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ շատ տարիներ առաջ տրված գիտական կոչումների իսկությունը ստուգելու համար հիմա փաստացի պետք է թվայնացվի ոչ միայն բուն ատենախոսությունը, այլև ողջ գրականությունը, որը որևէ կերպ առնչություն ունի […]
19:10 28.05.2019
«Հայաստանի անկախացումից հետո ԲՈՀ-ի առաջին նախագահը նախաձեռնել էր սովետի ժամանակ պաշտպանած բոլոր հայերի ատենախոսությունների բերելը Հայաստան: Շատ հետաքրքիր պատմությամբ է բերել, ինձ պատմել է: Բայց էդ արխիվը կորել է, ոչնչացվել է ինչ-որ ձև: Դա հիմա մենք չունենք, ցավոք սրտի: Բայց եկենք ընդունենք, որ 2030 թվականին գրված ատենախոսությունը դժվար թե հիմնված լինի 1930-ականների մտքերի և իդեաների […]
13:39 28.05.2019
«Հեռանկար»-ի տաղավարում Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը խոսել է այն մասին, թե ինչպես պետք է պատժվեն գրագողերը։ «Գրագող երևույթը Հայաստանի ոչ մի օրենքում ձևակերպված չէ, թե ինչ է: Միակ անդրադարձը կա մեր աստիճանաշնորհման կանոնակարգում, որտեղ նշված է, որ հայցորդը պետք է նշի բոլոր այն աղբյուրները, որտեղից նա փոխառել է տեքստ և մտքեր: Մենք, եկեք, […]
12:30 27.05.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում` տեղեկացնելով, որ առաջարկով դիմել էր կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանին, որպեսզի Երևանի ավագանու անդամները կարողանան մասնակցել դպրոցի տնօրենի ընտրության մրցույթներին: «Առաջարկը ծագել է այն բանից հետո, երբ դպրոցի տնօրենի հավակնորդները՝ չվստահելով Կառավարման խորհրդի անաչառությանը դիմեցին ավագանու անդամներին, որպեսզի ներկա լինեն ընտրությանը […]
13:05 26.05.2019
Հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորող 9-րդ դասարանցիները հայոց լեզու առարկայից այսօր միասնական քննություն են հանձնում: Այս մասին հայտնում է Armtimes-ը։ Հիմնական դպրոցի ավարտական քննությունների շարքում հայոց լեզվի քննությունը միակն է, որն անցկացվում է կենտրոնացված կարգով՝ միասնական քննությունների սկզբուքնով: Այս տարի 9-րդ դասարանն ավարտելու է շուրջ 32 հազար աշակերտ:
15:35 25.05.2019
«Վիքիմեդիա» հիմնադրամը, որի ծրագրերից մեկը «Վիքիպեդիա» ազատ առցանց հանրագիտարանն է, դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) Թուրքիայում «Վիկիպեդիայի» կայքի փակված հասանելիությունը բացելու համար։ Այս արգելափակումը Թուրքիայում գործում է արդեն երկու տարի։ «Հայցում «Վիքիմեդիա» հիմնադրամը պնդում է, որ «Վիքիպեդիայի» հասանելիության արգելափակումը խախտում է մարդու խոսքի ազատության հիմնարար իրավունքը Թուրքիայի ավելի քան 80 միլիոն մարդու և […]
19:49 24.05.2019
Վերջին զանգն այսօր հնչել է Շիրակի մարզի 1667 12-րդ դասարանցիների համար: Նրանցից 778-ը Գյումրիի ավագ, միջնակարգ դպրոցների և վարժարանների սաներն են: Վերջին դասի տոնական միջոցառումներ են տեղի ունեցել բոլոր դպրոցներում: Աշակերտական համազգեստ, կրծքազարդ զանգեր, փուչիկներ ու ծաղիկներ և, իհարկե, տոնական տրամադրություն, սրանք Վերջին զանգի բաղկացուցիչներն են, որոնք փոքր-ինչ փոփոխության են ենթարկվել: Գյումրու թիվ 2 ավագ […]
18:53 24.05.2019
Որտե՞ղ և ինչպե՞ս է հնչում Վերջին զանգը՝ աշխարհի տարբեր անկյուններում: Վերջին զանգի տրամադրությունները տարբեր երկրներում տարբեր են: SHANTNEWS.am-ն առանձնացրել է ավարտական մի քանի սովորույթ, որոնք կզարմացնեն: Արգենտինա Իր զարմանալի, զվարճալի ու տարօրինակ ավարտական սովորույթով Արգենտինան իսկապես առանձնահատուկ է… Այստեղ հարազատներն իրենց շրջանավարտներին յուրահատուկ ձևով են շնորհավորում: Եթե տվյալ շրջանավարտի բախտը մի քիչ բերի, ապա նրան […]
15:47 24.05.2019
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր Արմավիրի մարզի Վաղարշապատի Մ. Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոցում ներկա է գտնվել «Վերջին դաս» միջոցառմանը, որի ընթացքում հանդես է եկել շնորհավորական ուղերձով. «Վստահ եմ, որ այս օրը շատերդ եք հիշելու, որովհետև ավարտվում է ձեր կյանքի պատանեկության փուլը և սկսվում է մեկ այլ կարևոր փուլ: Ուզում եմ […]
13:22 24.05.2019
«Հերթական կեղծիքը»,- ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսպես արձագանքեց Արամ Սիմոնյանի այն հայտարարությանը, որ ԵՊՀ 100-ամյակի առթիվ ոչ մեկը չի շնորհավորել: «Ես ինքս շնորհավորել եմ մայիսի 16-ին՝ ԵՊՀ հիմնադրման որոշման կապակցությամբ, որ ընդունվել է 100 տարի առաջ: Արամ Սիմոնյանը և ԵՊՀ ամբողջ ղեկավարությունը շատ լավ գիտի, քանի որ իրենք են այդ որոշումները կայացրել, […]
11:49 24.05.2019
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը շնորհավորական ուղերձ է հղել Վերջին զանգի կապակցությամբ. «Սիրելի շրջանավարտներ, դպրոցական զանգի վերջին ղողանջն ազդարարում է սերնդափոխության շղթայի հերթական ցիկլի ավարտն ու հաջորդի մեկնարկը: Դպրոցը շտեմարան է, որը մեզ է փոխանցում մարդկության կուտակած մտավոր բարիքի հիմնային ու հիմնական պաշարը: Բացի գիտելիքից ու գնահատականից, դպրոցում վաստակում ենք առաջին ընկերներին, համախոհներին ու առաջին մրցակիցներին, ձեռք ենք […]
07:18 24.05.2019
Այսօր վերջին զանգ է: Քանի՞ շրջանավարտ կա, և ո՞ր առարկաներից են պետական քննություններ հանձնելու նրանք: Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի վիճակագրական բաժնից SHANTNEWS.am-ին հայտնեցին, որ այս տարի վերջին զանգը հնչելու է Հայաստանի Հանրապետության 1409 պետական և ոչ պետական հանրակրթական դպրոցներում: ԿՏԱԿ-ից մեզ հայտնեցին, որ 2018-2019 թթ.-ին ՀՀ պետական և ոչ պետական դպրոցներում ավարտում է 12-րդ դասարանի […]
00:47 24.05.2019
Կալիֆոռնիայի դպրոցական խորհուրդը ընտրեց ամերիկահայ հայազգի Վիվիան Էկչյանին որպես Գլենդելի դպրոցական շրջանի ղեկավար, որն ընդգրկում է ավելի քան 30 կրթական հաստատություն՝ 26 հազար ուսանողներով: «Վիվիան Էկչյանը, ով հայ է, ստացել է խորհրդի ձայների մեծամասնությունը: Նա կրթության ոլորտում մեծ փորձ ունի, ավելի քան 30 տարի զբաղեցրել է տարբեր պաշտոններ Լոս Անջելեսի կրթության ոլորտում»,- գրում է The […]
17:49 23.05.2019
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն այսօր հրաժարական է տվել գիտխորհրդի նիստի ավարտին: Քիչ առաջ ԵՊՀ-ն հանդես եկավ հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև. «ԵՊՀ ռեկտորն իր ելույթում նշեց. «Հարգելի՛ գործընկերներ, այս աշխարհում ամեն ինչ ունի սկիզբ և վերջ։ Եվ այս խոսքերն իմ հայրը մահանալուց առաջ ինձ ասաց: Այսօր ես կրկնում եմ՝ ամեն ինչ […]
17:27 23.05.2019
«Պարոն Սիմոնյանը շատ հուզված վիճակում է, առաջիկա րոպեներին կհրապարակենք տեսանյութը, կտեսնեք»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԵՊՀ խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հրաժարականի մասին հայտարարելուց հետո չի խոսում: Էմին-Տերյանը տեղեկացրեց, որ Սիմոնյանն իբրև հրաժարականի հիմնական պատճառ նշեց այն, որ համալսարանի հարյուրամյակը չշնորհավորեց ոչ մի պաշտոնյա, ու սրան զուգահեռ, Բաքվի պետական […]
16:58 23.05.2019
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն այսօր գիտխորհրդի նիստի ժամանակ հայտարարել է, որ հրաժարական է տալիս: SHANTNEWS.am-ն այցելեց ԵՊՀ տեղում իրավիճակին ծանոթանալու համար: Լրագրողներին թույլ չտվեցին մուտք գործել ընդունարան, ասացին՝ ռեկտորի ինքնազգացողությունը վատ է: Փակել են անգամ դահլիճի դուռը, որտեղից կարողանում էին մտնել ընդունարան։ Անվտանգության աշխատակիցները լրատվամիջոցներին հայտնեցին, որ Արամ Սիմոնյանը չի ցանկանում հարցազրույց տալ, նա փոխանցեց, […]