TIME
Ամսաթիվ
17 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+24.09 oC

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Ի՞նչ է պարզվել Կոնսերվատորիայում անցկացված աուդիտի արդյունքում

18:05 14.05.2019

Այսօր Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում տեղի ունեցած ընտրությունից հետո լրագրողները հետաքրքրվել են նորընտիր ռեկտորից, թե ինչ արդյունք ունեցավ աուդիտը, որն անցկացվել է Կոնսերվատորիայում: «Աուդիտի արդյունքները հրապարակել չի թույլատրվում: Այն թերությունները, որոնք իրենց ներկայացվել են կետ առ կետ, ես այդ ուղղություններով աշխատում եմ: Ես չեմ կարող այդ կետերին չարձագանքել: Ավելին ասեմ, մեր իրավաբանն անընդհատ հաշվետվություն է […]

̰
Աջակցե´ք, որ երեխաները կարողանան գնալ թատրոն ու համերգասրահ. նախարարի կոչը

16:10 14.05.2019

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և ուսուցիչներին ու ծնողներին հորդորել, որ երեխաներին հնարավորություն տան հաղորդակցվել արվեստի հետ: «Սիրելի´ ուսուցիչներ, տնօրեններ և ծնողներ, որպեսզի Ձեր երեխաները հնարավորություն ստանան շփվելու արվեստի հետ, անպայման աջակցեք, որ կարողանան գրանցվել և գնալ թատրոն ու համերգասրահ: Խրախուսե՛ք նաև, որ օգտվեն թանգարաններ և պատկերասրահներ այցելելու իրենց տրված […]

̰
Կոնսերվատորիայի ռեկտոր է ընտրվել Սոնա Հովհաննիսյանը

16:00 14.05.2019

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում տեղի են ունեցել ռեկտորի ընտրությունները: 15 ձայնով Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր է ընտրվել Սոնա Հովհաննիսյանը: Թեկնածություն էր առաջադրել նաև նախկին պրոռեկտոր Վաղարշակ Հարությունյանը, որը ստացել է 8 ձայն: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Սոնա Հովհաննիսյանը ծնվել է 1963թ. մարտի 28-ին, Երևանում: […]

̰
Կոնսերվատորիայի ռեկտորի թեկնածուն իր` «ճամբարափոխ» լինելու մասին

14:15 14.05.2019

Երևանի պետական կոնսերվատորիայում ռեկտորի ընտրության համար հրավիրված նիստը շարունակվում է, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Հիշեցնենք, որ առաջադրված թեկնածուները երկուսն են՝  ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Սոնա Հովհաննիսյանը և կոնսերվատորիայի նախկին պրոռեկտոր Վաղարշակ Հարությունյանը: Մոտ երկու ժամ ընթացած դռնփակ նիստի համար հիմա ընդմիջում է հայտարարված: Կոնսերվատորիան այսօր ղեկավարող ռեկտորի թեկնածու Սոնա Հովհաննիսյանին լրագրողները հիշեցրեցին այն մեղադրանքների մասին, ըստ […]

̰
Կոնսերվատորիայի ռեկտորի թեկնածուն մրցակցի աջակիցների ակցիան համարում է անընդունելի

12:57 14.05.2019

Ինչպես արդեն հայտնել է SHANTNEWS.am-ը, այսօր Երևանի պետական կոնսերվատորիայում ռեկտոր են ընտրում: Առաջադրված թեկնածուները երկուսն են՝  ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Սոնա Հովհաննիսյանը և կոնսերվատորիայի նախկին պրոռեկտոր Վաղարշակ Հարությունյանը: Երկու թեկնածուներն էլ լրագրողների հետ զրույցում նշեցին, որ միմյանց որպես հակառակորդ չեն ընկալում`լարվածություն չկա, հաղթանակի պարագայում շնորհավորելու են միմյանց: Թե՛ Սոնա Հովհաննիսյանը, թե՛ Վաղարշակ Հարությունյանն ասացին` իրենց ծրագիրը […]

̰
ԿԳՆ-ում թույլ չեն տալիս արձակուրդ գնալ․ «Իրավունք»

09:37 14.05.2019

«Իրավունք» թերթը գրում է. «ՀՀ կրթության և գիտության նախարարությանը մոտ կանգնած մեր աղբյուրների համաձայն՝ ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը հրահանգել է աշխատակիցներին արձակուրդ չգնալ: Պատճառն այն է, որ նախարարությունը շատ շուտով վերածվելու է, այսպես ասած, գերնախարարության՝ ընդգրկելով ևս մի քանի ոլորտ, ուստի՝ դեռ հայտնի չէ՝ ով կմնա, ով՝ կլքի աշխատանքը: Հետևաբար, բոլորից պահանջել են՝ հանգիստ […]

̰
ՇՊՀ ռեկտորը կընտրվի գաղտնի և փակ քվեարկությամբ

17:04 11.05.2019

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր` ժամը 11.00-ին, մեկնարկել է ՇՊՀ ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը։ SHANTNEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ ՇՊՀ ռեկտորի պաշտոնի համար ընթացող մրցույթում բոլոր չորս թեկնածուները ներկայացրեցին իրենց բուհի զարգացման ծրագրերը, որոնք նախապես հրապարակված էին նաև բուհի պաշտոնական կայքում։ Թեկնածուներից յուրաքանչյուրն իր ելույթում ներկայացրեց համալսարանի ֆինանսական խնդիրները հաղթահարելու մոտեցումները, անդրադարձ կատարվեց […]

̰
Մեկնարկել է Շիրակի պետական համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը

13:24 11.05.2019

Այսօր` ժամը 11.00-ին, մեկնարկել է ՇՊՀ ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը։ SHANTNEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ թեկնածուները չորսն են ՝ ՇՊՀ կենսաբանության ամբիոնի դասախոս, նախկին պրոռեկտոր, պրոֆեսոր Սամվել Ալեքսանյանը, ՀՀ ԳԱԱ միջազգային գիտակրթական կենտրոնի դասախոս, դոցենտ Արամ Կարապետյանը, ՇՊՀ մաթեմատիկայի, ֆիզիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների ամբիոնի դասախոս, դոցենտ Անդրանիկ Սարգսյանը և «Եվրասիա» միջազգային համալսարանի օտար […]

̰
Այս տարի առաջին դասարանցիների ընդունելությունը կիրականացվի առցանց համակարգի միջոցով.  ՀՀ ԿԳՆ

22:41 10.05.2019

Այս տարի Երևանի պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների ընդունելությունը կատարվելու է առցանց համակարգի միջոցով: ՀՀ Կրթության և գիտության նախարարությունից հայտնում են, որ այն կսկսի գործել մայիսի 15-ին, առավոտյան ժամը 9:00-ից` hayt.emis.am կայքում։ Նախարարությունները մեկ հրապարակմամբ անդրադարձել է գերատեսչությանն առավել հաճախ հասցեագրվող հարցերի պատասխանները՝ այս հարցի շուրջ․ 1. Ինչո՞ւ է գործարկվում առցանց համակարգը։ Հաշվի առնելով, որ […]

̰
Առաջին դասարանցիների առցանց ընդունելության համակարգը նպատակ ունի նվազեցնել դպրոցներում գրանցվող խախտումները. Արայիկ Հարությունյան

18:58 10.05.2019

ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ անդրադարձել է Երևանի հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների առցանց ընդունելության ծրագրին: Նախախարը հայտարարել է, որ ծրագիրը փորձնական է ու իրականացվելու է միայն մայրաքաղաքի սահմաններում, իսկ հաջորդ տարվանից արդեն կսկսի իրականացվել նաև հայրապետության մարզային կրթական հաստատություններում: Արայիկ Հարությունյանն ասել է, որ համակարգը գործարկվել է մի քանի սկզբունքներից ելնելով: Նրա […]

̰
Ո՞ր ուսուցիչների աշխատավարձերն են բարձրանալու. պարզաբանում ԱԺ-ում

19:02 08.05.2019

Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԼՀԿ պատգամավոր Մանե Թանդիլյանն ասաց, որ թեև հայտարարվում է, որ հանրակրթական դպրոցների ուսուցիչների աշխատավարձերը բարձրացվելու են, բայց ԿԳՆ ենթակայության տակ են միայն ավագ դպրոցները, իսկ հիմնականները մարզպետարանների ենթակայության տակ են, և ֆինանսավորումն իրականացվում է աշակերտների թվի համամասնությամբ։ Թանդիլյանը ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանին հարցրեց՝ ի՞նչ մեխանիզմ են աշխատեցնելու, որ բոլորի […]

̰
Գերմանիայում շուրջ 6 մլն մարդ թերի գրագետ է ճանաչվել

16:42 08.05.2019

Գերմանիայում կատարված հարցման արդյունքում պարզվել է, որ այս լեզվով խոսել իմացող քաղաքացիների շրջանում 6.2 մլն մարդ չի կարողանում նույն լեզվով կարդալ: Այս մասին հայտնում է Die Zeit-ը՝ մանրամասնելով, որ հարցվածների հիմնական մասը ներգաղթած անձանց հետնորդներ են: Նշվում է, որ նրանց հիմնական մասն ասել է, որ գերմաներեն կարողանում է առանձին նախադասություններ կարդալ, սակայն, ամբողջական տեքստ հասկանալ […]

̰
Լոռու մարզում տնօրենները ճնշումների են ենթարկվում. ահազանգում է ԼՀԿ խմբակցության անդամը

16:40 08.05.2019

«Երբ վարչապետը ասուլիս է տալիս և փաստում, որ Հայաստանում վերացել են ճնշումները և չկա սուպերվարչապետական մոդելը, Լոռու մարզում հենց այս պահին տնօրենները ճնշումների են ենթարկվում և կանչվում են, որ հերքումներ գրեն իրենց բողոքի հետ կապված»,- մայիսի 8-ին ԱԺ նիստի ժամանակ այս մասին բարձրաձայնեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Եղիազարյանը: Հիշեցնենք, որ դեռ երեկ  հայտարարությունների ժամանակ […]

̰
Առաջին դասարանցիների ընդունելությունը կատարվելու է առցանց համակարգի միջոցով. ԿԳՆ

14:46 07.05.2019

ԿԳ նախարարի մամուլի խոսնակ Անժելա Կժդրյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ այս տարի Երևանի պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների ընդունելությունը կատարվելու է առցանց եղանակով: Գրառում ամբողջությամբ՝ ստորև. «Սիրելի ընկերներ Այս տարի Երևանի պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների ընդունելությունը կատարվելու է առցանց համակարգի միջոցով, որը կսկսի գործել մայիսի 15-ին, առավոտյան ժամը 9:00-ից։ Ստորև կարող եք […]

̰
Կառավարման խորհուրդը մրցույթում Գյումրու թիվ 19 հիմնական դպրոցի տնօրեն չի ընտրել

23:57 06.05.2019

Այսօր Գյումրու թիվ 19 հիմնական դպրոցում տեղի է ունեցել տնօրենի թափուր պաշտոնի ամար հայտարարված մրցույթը։ Մեկամսյա ժամկետում մասնակցության հայտ է ներկայացրել հինգ թեկնածու և դրանցից մեկն է միայն այս դպրոցից: Թիվ 19 դպրոցի թեկնածուն դպրոցի փոխտնօրեն Արտակ Մարտիրոսյանն է, մյուս թեկնածուներն էին թիվ 1 ավագ դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ Սիլվա Սահակյանը, թիվ 4 դպրոցի փոխտնօրեն Ալեքսան […]

̰
Վարչապետի հետ այցելել էինք Պոլիտեխնիկական համալսարան. Արայիկ Հարությունյան

18:22 06.05.2019

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ գրելով. «Վարչապետի հետ այցելել էինք Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան` ծանոթանալու ուսումնական գործընթացին»։

̰
Արայիկ Հարությունյանը ներկայացրել է իր նոր խոսնակին

15:59 06.05.2019

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը նոր խոսնակ ունի: Նախարարն այդ մասին ֆեյսբուքյան էջում գրառում է արել: «Սիրելի՛ լրագրողներ, լրատվամիջոցների հարգելի՛ ներկայացուցիչներ, այսօր իմ մամուլի խոսնակ է նշանակվել Անժելա Կժդրյանը: Վստահ եմ, որ լրատվամիջոցների հետ Անժելան կունենա արդյունավետ համագործակցություն»,- գրել է նա: Նշենք, որ նախարարի նախկին խոսնակ Լուսինե Մարգարյանն այսօր աշխատանքից ազատման դիմում է […]

̰
ԿԳՆ խոսնակն աշխատանքից ազատման դիմում է գրել

11:24 06.05.2019

Ֆեյսբուքյան գրառմամբ ՀՀ ԿԳ նախարարի խոսնակ Լուսինե Մարգարյանը տեղեկացրել է, որ այսօր իր աշխատանքային վերջին օրն է այդ հաստիքում, և վաղվանից լքում է այդ ծառայությունը։ Գրառման մեջ կարելի է գտնել ակնարկներ ազատման պատճառների մասին։ «Այսօր ՀՀ կրթության և գիտության նախարարությունում աշխատանքային իմ վերջին օրն է։ ԿԳ նախարարի մամուլի խոսնակի պաշտոնում ծառայությանս 3 տարիների ընթացքում փորձել […]

̰
Ոստիկանության աշխատակիցներն աշակերտների համար բաց դաս են անցկացրել

16:28 04.05.2019

ՀՀ ոստիկանության պետի հանձնարաթյամբ հանրակրթական դպրոցներում անցկացվող «Դասը վարում է ոստիկանը» խորագրով միջոցառումների շրջանակներում մայիսի 3-ին Ճանապարհային ոստիկանության պետ, գնդապետ Եգոր Կարապետյանը և Ճանապարհային ոստիկանության ՃՊԾ 1-ին սպայական գումարտակի ՃՏՊ գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի պետ, մայոր Խաչատուր Սամվելյանը բաց դաս են անցկացրել «Գլոբալ Բրիջ» կրթահամալիրում: Այս մասին հայտնում են ՀՀ Ճանապարհային ոստիկանությունից: […]

̰
Վարպետի խորհուրդները շատ կարևոր են. նախարարը հյուրընկալել է Հովհաննես Չեքիջյանին

17:30 03.05.2019

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ հյուրընկալել է ՀՀ ազգային հերոս, մաեստրո Հովհաննես Չեքիջյանին. «Այսօր նախարարությունում հյուրընկալել էինք ՀՀ ազգային հերոս, մաեստրո Հովհաննես Չեքիջյանին: Կարճ զրույց ունեցանք մշակույթի ոլորտից: Տասնամյակներ շարունակ մշակույթի նախարարության բազմաթիվ խնդիրներ տեսած վարպետի խորհուրդները շատ կարևոր են»:

̰
Հրատապ ծրագրով հիմնանորոգվում է Շիրակի մարզի Հացիկ գյուղի միջնակարգ դպրոցը

19:30 02.05.2019

Անցած տարի հրատապ խնդիրների լուծման ծրագրով կառավարությունը Շիրակի մարզին հատկացրեց 426 միլիոն դրամ։ Բայց դրանցից ոչ բոլորում են աշխատանքները սկսված: Նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման և շինմրցույթների  ուշացումները հետաձգել են աշխատանքների մեկնարկի ժամկետները: Նախորդ տարվա ծրագիրը նոր է սկսվել Հացիկ գյուղի միջնակարգ դպրոցում: Հրատապ խնդիրների լուծման ծրագրով հիմնականում առաջնահերթություն է տրվել մարզի կրթական հաստատությունների վերանորոգմանը: Հացիկից բացի, […]

̰
Հայ աշակերտները երկու մեդալի են արժանացել քիմիայի միջազգային Մենդելեևյան օլիմպիադայում

16:39 02.05.2019

Ռուսաստանի դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքում տեղի է ունեցել Քիմիայի միջազգային Մենդելեևյան օլիմպիադան, որին մասնակցել են 33 երկրների դպրոցական թիմեր: Հայաստանի օլիմպիական թիմը ներկայացնող Երևանի «Հերացի» ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Մովսես Աղեկյանը նվաճել է արծաթե, իսկ նույն դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Հովհաննես Մաթևոսյանը՝  բրոնզե մեդալ:

̰
Ամերիկյան ընտանիքում առաջինը համալսարան ընդունված դպրոցականը կստանա 3,7 մլն դոլար կրթաթոշակ

18:08 01.05.2019

Նոր Օռլեանի միջազգային գիմնազիայի շրջանավարտ Անուանետա Լավը մինչ ուսումնական հաստատությունն ավարտելը ուսումը շարունակելու վերաբերյալ դիմում-նամակներ է ուղարկել ամերիկյան գրեթե բոլոր հայտնի բուհեր: Արդյունքը նրան զարմացրել է: 115 բուհից նա հրավեր է ստացել. աղջկան մինչև 3,7 միլիոն դոլարի ընդհանուր կրթաթոշակ են առաջարկել: Անտուանետան փայլուն է սովորել գիմնազիայում և այժմ ցանկանում է դառնալ մանկավարժ: «Իմ երազանքը իրականություն […]

̰
Գիտության նկատմամբ հետաքրքրությունն սկսվում է դպրոցից. Արայիկ Հարությունյան

17:55 01.05.2019

ՀՀ ԿԳՆ լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր հանդիպել է ամերիկահայ ճարտարագետների և գիտնականների ընկերակցության անցկացրած օլիմպիադայի հաղթողների, նրանց ծնողների և ուսուցիչների, ինչպես նաև մրցույթի կազմակերպիչների հետ: Մրցանակների են արժանացել Երևանի թիվ 87, Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ, Հերացու անվան ավագ դպրոցների, ինչպես նաև Արցախի Նորշենի դպրոցի աշակերտները: «Հուսով […]

̰
Երաշխավորվել է վերապատրաստող 7 կազմակերպություն

10:14 30.04.2019

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունանը հրաման է ստորագրել` «Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու նպատակով վերապատրաստում իրականացնող կազմակերպություններին երաշխավորելու մասին»: Հրամանի համար հիմք է հանդիսացել հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագիր) վերապատրաստում իրականացնող կազմակերպությունների ընտրության նպատակով ստեղծված մրցութային հանձնաժողովի եզրակացությունը: Մրցույթին մասնակցելու համար դիմել էր 7 կազմակերպություն, որոնք բոլորը հաղթահարել են մրցութային […]

̰
Սյունիքի մարզի Ագարակ համայնքում ոտքը կտրված և վնասված այծյամ է հայտնաբերվել

22:34 29.04.2019

Բնապահպան Նարինե Կիակոսյանը իր ֆեյսբուքյան էջում ոտքը կտրած և բազմաթիվ վնասվածքներ ստացած այծյամի լուսանկար է հրապարակել և մակագրել. «Սյունիքի մարզի Ագարակ համայնքում (չխառնել Ագարակ քաղաքի հետ․ սա Կապանի համայնք է) անտառապահները ցանցապատնեշի վրա այս այծյամին են գտել։ Վնասված կենդանուն «Հայանտառի» Կապանի մասնաճյուղի աշխատակիցները բերել են անասնաբույժի մոտ, տեղեկացրել ՀՀ Կառավարության ենթակա բնապահպանության և ընդերքի տեսչական […]

̰
Կլինեն առարկաներ, որոնք ընդհանրապես կհանվեն կրթական ծրագրից. ԿԳ նախարար

22:21 29.04.2019

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը  «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում խոսել է մայիսի 15-ից գործարկվող ծրագրի մասին, որի ժամանակ ծնողները էլեկտրոնային եղանակով կարող են իրենց երեխաներին գրանցել դպրոցներում: Նրա խոսքերով՝ եթե գրանցումից հետո ծնողը չի հավանում դպրոցը, ապա պետք է չեղարկի գրանցումը և տեսնի, թե որ դպրոցում ինչ ազատ տեղ կա: «Բոլոր առարկայացանկերում կրթական […]

̰
Եթե լինում են հրապարակային գրառումներ, որտեղ փաստեր կան, դրանք անմիջապես ուղարկվում են իրավապահ մարմիններին. Արայիկ Հարությունյան

20:43 29.04.2019

«Գիտության ոլորտում պետք է տեղի ունենան փոփոխություններ: Մենք վարչապետի հետ վերջերս այցելել ենք Ագրարային համալսարան և կառավարության ղեկավարը նշեց, որ պետությունը ջանք չի խնայի լավ ծրագրերին ֆինանսավորելու համար»,- ասել է կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում: Կրթության նախարարի խոսքով՝ կրթության ոլորտում առկա խնդիրների ժամանակ, եթե լինում են հրապարակային գրառումներ, որտեղ […]

̰
Կոչ եմ անում առաջիկա օրերին զանգվածաբար «գրոհել» մշակութային հաստատությունները. ԿԳ նախարար

19:41 29.04.2019

ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան գրառմամբ դիմել է ՀՀ հանրակրթական հաստատություններում սովորող աշակերտներին՝ կոչ անելով նրանց օգտվել պատմամշակութային հաստատություններ անվճար այցելելու հնարավորությունից: «Հայաստանի սիրելի աշակերտներ և ուսուցիչներ, կոչ եմ անում ավելի ակտիվ օգտվել այս հնարավորությունից և առաջիկա տոնական ու հանգստյան օրերին զանգվածաբար «գրոհել» մեր մշակութային հաստատությունները՝ թատրոնները, համերգասրահները և այլն: Թանգարանների կտրոններն էլ դեռ […]

̰
Ծանր պայուսակներն այս սեպտեմբերից կսկսեն թեթևանալ. Արայիկ Հարությունյան

19:16 29.04.2019

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում պատասխանել է օգտատերերի հարցերին: Նա անդրադարձել է կրթության ու մշակույթի փոխհարաբերությանը. «Վստահաբար, եթե մի գործի մեջ ես մտնում, նպատակը հաջողելն է և ոչ ձախողելը: Բարեփոխումները, որոնց մասին խոսում ենք, շատ կտրուկ են և վերաբերում են տասնյակ հազարավոր մարդկանց շահերին: Շատերի համար դժվար ընդունելի է, […]

̰
BACK_TO_TOP