16:04 23.05.2019
13 տարվա պաշտոնավարումից հետո ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հրաժարական է տվել: SHANTNEWS.am-ը մանրամասներ է ներկայացնում նոր ռեկտորի ընտրության կարգի մասին: Համաձայն ԵՊՀ կանոնադրության՝ ԵՊՀ-ի ռեկտոր կարող է ընտրվել այն պրոֆեսորը, որն ունի դոկտորի գիտական աստիճան: Նույն անձը չի կարող ավելի քան 2 անգամ անընդմեջ ընտրվել ռեկտորի պաշտոնում: Ռեկտորն ընտրվում է բաց մրցույթով՝ հոգաբարձուների խորհրդի նիստում, […]
15:38 23.05.2019
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հրաժարական տվեց: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊՀ խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը: SHANTNEWS.am-ի հետ զրույցում Գևորգ Էմին-Տերյանը տեղեկացրեց, որ Արամ Սիմոնյանը իր հրաժարականի մասին հայտարարել է գիտխորհրդի նիստում, շուտով հայտարարություն կտարածեն:
14:36 23.05.2019
Արդեն մի քանի օր է՝ SHANTNEWS.am-ը ծնողներից ահազանգեր և բողոքներ է ստանում այն մասին, որ առաջին դասարանցիներին դպրոց ընդունելու փաստաթղթերի թվում տնօրենները պահանջում էին ներկայացնել «26 ձև» (երեխայի՝ բուժզննում անցած լինելու մասին) փաստաթուղթը: SHANTNEWS.am-ի հետ զրույցում ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը տեղեկացրեց, որ երեխային դպրոց ընդունելիս որևէ մեկն իրավունք չունի պահանջել «26 ձև» փաստաթուղթ: […]
22:39 22.05.2019
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ այսօր հանդիպել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի (ԵԹԿՊԻ)՝ բողոքի ակցիա իրականացրած ուսանողների ներկայացուցիչներին։ «Այսօր հանդիպեցի Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի (ԵԹԿՊԻ)՝ բողոքի ակցիա իրականացրած ուսանողների ներկայացուցիչներին։ Հանդիպումն անցավ կառուցողական մթնոլորտում, ուսանողները ներկայացրին խնդիրներն ու տեղի ունեցող զարգացումների շուրջ իրենց տեսակետները։ […]
19:18 22.05.2019
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում այսօր ռեկտորի ընտրության հարցը թեժ քննարկումների առիթ է տվել։ Այժմ ուսանողները փակ են պահում ինստիտուտի շենքի դուռն ու փորձում քննարկում անել այդ հատվածում։ Լրագրողներն ու օպերատորներն աշխատում են նույն հատվածում, ինչը ուսանողներին խմբերից մեկին դուր չեկավ։ Նրանցից մի քանիսը փորձեցին դուրս հրավիրել լրագրողներին, ինչից հետո խնդրեցին կա’մ անջատել ուղիղ […]
16:04 22.05.2019
Քիչ առաջ Երևանի թատրոնի և կինոյի իստիտուտի ռեկտոր ընտրվեց բուհի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Արզումանյանը, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Բուհի ուսանողները համաձայն չեն այս ընտրության հետ և այժմ փակել են ինստիտուտի մուտքի դուռը: Ուսանողներն արգելում էին ռեժիսոր Ռուբեն Բաբայանին դուրս գալ ինստիտուտից: Ի պատասխան` զայրացած Ռուբեն Բաբայանը հայտարարեց, որ ազատման դիմում կգրի, եթե խոչընդոտեն իր տեղաշարժը: […]
15:01 22.05.2019
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում այսօր ռեկտորի ընտրություններ են: Առաջադրված է 3 թեկնածու` բուհի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Արզումանյանը, ստեղծագործական և հեռանկարային գծով պրոռեկտոր Արմեն Հարությունյանը և թատերագետ Վասիլի Գևորգյանը: Ըստ կանոնակարգի՝ թեկնածուն պետք է ունենա կոչում: Առաջադրված թեկնածուներից կոչում ունի միայն Լիլիթ Արզումանյանը, այսինքն՝ փաստացի միայն նրա թեկնածությունն է […]
13:20 22.05.2019
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում այսօր ռեկտորի ընտրություններ են: Ինչպես հաղորդում է SHANTNEWS.am-ի թղթակիցը, առաջադրված է 3 թեկնածու՝ բուհի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Արզումանյանը, ստեղծագործական և հեռանկարային գծով պրոռեկտոր Արմեն Հարությունյանը և թատերագետ Վասիլի Գևորգյանը: Ըստ կանոնակարգի՝ նախատեսվում է, որ թեկնածուն պետք է ունենա կոչում՝ վաստակավոր արտիստի, ժողովրդական արտիստի, արվեստի վաստակավոր գործչի կամ ՀՀ մշակույթի […]
00:22 22.05.2019
Երևանի հանրակրթական դպրոցներում երեխային առաջին դասարան ընդունելու համար մայիսի 15-ին ՀՀ կրթության և գիտության նախարարությունը գործարկեց առցանց հայտագրման համակարգը: Կարճատև տեխնիկական խնդիրներն անհանգստության տեղիք տվեցին: Այս և այլ խնդիրների, նաև կրթության ոլորտում բարեփոխումների մասին ոլորտի պատասխանատուները խոսեցին դպրոցների տնօրենների հետ հրավիրված հանդիպմանը, որին մասնակցում էին ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ու Երևանի փոխքաղաքապետ […]
16:18 21.05.2019
Այսօր կրթության և գիտության նախարարությունում նախարար Արայիկ Հարությունյանը դիպլոմներ է հանձնել օլիմպիադաների հանրապետական փուլում հաղթած աշակերտներին: Նշենք, որ 2018-2019 ուսումնական տարվա դպրոցականների օլիմպիադաներին մասնակցել է 57 000 աշակերտ: Ի դեպ, դպրոցական օլիմպիադաներ կազմակերպվում են 16 առարկայից, որոնցից մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, աստղագիտություն, ինֆորմատիկա և աշխարհագրություն առարկաներից մեր սովորողները մասնակցում են նաև միջազգային օլիմպիադաների: Իսկ միջազգային […]
00:58 18.05.2019
Ազատ ու համաշխարհային ուսուցում բոլորի համար։ Հենց այս կարգախոսով 2006 թվականին ամերիկացի Սալման Քանին ստեղծում է համացանցային տեսադասերի հարթակը, որը կարճ ժամանակահատվածում լայն տարածում է ստանում ամբողջ աշխարհում։ Այն հայտնի է «Քան» ակադեմիա անունով: «Տեխնոլոգիական դարում բոլորին անհրաժեշտ է ունենալ նաև որակյալ կրթական ռեսուրսներ, ինչպես անգլերենով և ռուսերենով, այնպես էլ մենք կարիք ունենք հայերենով հասանելի […]
22:00 17.05.2019
Մայրենի լեզվի 9-րդ դասարանի քննությունը կլինի կենտրոնացված: Դա ինչի՞ համար է: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում այս հարցը տվեց հաղորդավար Արամ Աբրահամյանը կրթության փորձագետ Անահիտ Բախշյանին: «Գիտելիքների թեսթավորման կենտրոնն ամեն տարի հոկտեմբերին արտաքին գնահատում է անում դպրոցներում՝ 10-րդ դասարաններում: Այսինքն՝ այն երեխաները, որոնք հունիսին ավարտում են, 95 տոկոս և ավելի բարձր գնահատական են ստանում, հոկտեմբերին […]
20:32 17.05.2019
Երևանի պետական համալսարանը գոյության 100 տարիների ընթացքում տասնյակ սերունդներ է կրթել ու դաստիարակել: SHANTNEWS.am-ը ԵՊՀ-ի հիմնադրման 100-ամյակի առիթով առանձնացրել է ամենահետաքրքիր հայտնի կամ անհայտ իրողությունները բուհի պատմությունից: Եվ այսպես, 1919թ. մայիսի 16-ին ՀՀ նախարարների խորհուրդը որոշում է համալսարան հիմնել: Երևանում համալսարանի համար շենքային պայմաններ չկային, նախարարիների խորհուրդը որոշում ընդունեց համալսարանը տեղափոխել Ալեքսանդրապոլ: 1920թ. հունվարի 30-ին […]
19:50 17.05.2019
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը Պեկինում հանդիպել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կրթության նախարար Չըն Բաոշընի հետ։ Հանդիպմանը, ի թիվս այլոց, քննարկվել է Հայաստանի և Չինաստանի տեխնոլոգիական և բժշկական համալսարանների համագործակցության հարցը։ Ինչպես հայտնում են ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, հանդիպման սկզբում նախարար Չընը շնորհակալություն է հայտնել Արայիկ […]
17:19 17.05.2019
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի նախաձեռնությամբ սևծովյան Բաթում քաղաքում կկառուցվի կրթության և գիտության քաղաք: Նախագիծն այսօր ներկայացել են Վրաստանի վարչապետն ու ԿԳ նախարար Միխեիլ Բատիաշվիլին։ «Կրթությունն ազգային գաղափար». սա էր նախագծի շնորհանդեսի խորագիրը: Նույն գրառումը արված էր նաև վարչապետի շապիկին: Կրթական քաղաքում կտեղակայվի պետական ֆիզմաթ դպրոցի մասնաճյուղը, կգործեն մասնագիտական կենտրոն, մարզահամալիր, ժամանակակից լաբորատորիաներ:
17:13 17.05.2019
Մայիսի 15-ին՝ ժամը 9:45-ին, առաջին դասարանցիների հերթագրման առցանց համակարգի գործարկումից 1 ժամ 45 րոպե անց, 13000 երեխայից գրանցվել է 9321 երեխա: Որոշ դպրոցներ, որոնք հեղինակություն ունեին, արդեն նոր հերթագրումների տեղ չունեին: Ավելին, դպրոցներ կային, որոնք 10 րոպե անց արդեն «լցվել» էին: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում կրթության փորձագետ Անահիտ Բախշյանի հետ զրույցում ասաց […]
16:12 17.05.2019
«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը խոսել է դպրոց ընդունվելու առցանց հերթագրումների մասին: Նա նշել է, որ մշտապես կապեր, ծանոթություններ ունեցող ծնողներն իրենց երեխաներին տեղավորել են «լավ» դպրոցներ: «Երբեմն ծանոթ-բարեկամը բավարար չէր: Տեղ կար, որ կաշառք էր գործում: Ծանոթ-բարեկամի դերն այն էր, որ միջնորդեր, երեխան ընդունվեր «լավ» դպրոց: Բայց մեկ վտանգ էլ […]
12:17 17.05.2019
ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի կրթական հարցերով տեղակալ Ստեֆանիա Ջաննինիի հետ: Այս մասին հայտնում են նախարարության լրատվական ծառայությունից: Հանդիպումը տեղի է ունեցել Պեկինում, ուր ընթանում է ՄԱԿ-ի կրթական, գիտական և մշակութային կազմակերպության և Չինաստանի կրթության նախարարության կազմակերպած «Արհեստական բանականություն և կրթություն» միջազգային համաժողովը: Հանդիպման ընթացքում ԿԳ նախարարն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի […]
10:18 17.05.2019
ԱԱԾ քննչական վարչությունում ՀՀ քր. օր.-ի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտոր Կորյուն Աթոյանի նկատմամբ։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Ըստ քրգործի՝ Կորյուն Աթոյանը, 2011-2018 թվականներին ռեկտորի պաշտոնական դիրքն օգտագործելով, վատնել է իրեն վստահված առանձապես խոշոր չափի գումար՝ 350-400 մլն դրամ:
14:39 16.05.2019
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ուսանողներին՝ Ուսանողների և երիտասարդների օրվա առթիվ: «Իմ խորհուրդն է երիտասարդներին՝ գտեք ձեր կյանքի առաքելությունը, այլ ոչ թե աշխատանքը։ Այն առաքելությունը, որը ձեր կյանքի տարերքն է։ Դա ձեր մի մասն է, և այդ երկուսը պետք է ներդաշնակության մեջ լինեն մեկը մյուսի հետ»։ Մայիսի 16-ը Հայաստանում նշվում է որպես […]
14:19 16.05.2019
Այսօր ԿԳՆ-ի մոտ մի խումբ ծնողներ առաջին դասարանցիների ընդունման նոր եղանակի դեմ բողոքում էին: Ծնողներից մեկը՝ Վահրամ Գրիգորյանը, Shantnews.am-ի թղթակցի հետ զրուցելիս նշեց, որ էլեկտրոնային ծրագիրը գործարկելուց 1 ժամ հետո տղային գրանցելու համար մուտք է գործել կայք, բայց արդեն նախատեսված 170 տեղը լրացված է եղել: «Իմ աղջիկը սովորում է այդ դպրոցում` 4-րդ դասարանում: Այն մեր […]
13:21 16.05.2019
ՀՀ ԿԳՆ-ը պարզաբանում է տարածել մամուլում տեղ գտած հրապարակման առնչությամբ. «Ի պատասխան «Ժամանակ» օրաթերթի «Սև ցուցակ» հրապարակման՝ տեղեկացնում ենք, որ ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից 2019 թվականի ապրիլի 11-ին գնանշման հարցման ընթացակարգով «ՀՀԿԳՆԳՀԾՁԲ-19/5» ծածկագրով կազմակերպված սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծառայությունների գնման գործընթացի արդյունքում «Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամը գնահատող հանձնաժողովի կողմից հայտարարվել […]
12:18 16.05.2019
ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը Կառավարության մայիսի 16-ի նիստում ներկայացրեց հանրակրթփական դպրոցներում առաջին դասարանցիների առցանց համակարգով հայտագրման վերջին տվյալները: Նա հիշեցրեց՝ երեկ գործարկվել է այդ համակարգը, այն բազում փորձարկումներից հետո մեկնարկել է Երևանում: «Այս տարի՝ 2019 – 2020թթ. ուստարվա համար կանխատեսվում է ունենալ շուրջ 13 հազար առաջին դասարանցիներ, տեղերը նախատեսված են 14 հազար հնարավոր […]
11:41 16.05.2019
ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Արևիկ Անափիոսյանը կառավարության մայիսի 16-ի նիստում խոսեց Երևանի պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների հերթագրման առցանց համակարգի մասին, որը գործարկվել է մայիսի 15-ին՝ ժամը 9:00-ին: Երեկ համակարգի գործարկման հետ կապված խնդիրներ կային, ինչը քննադատությունների հիմք դրեց: Անափիոսյանն անդրադարձավ գրանցված խնդիրներին: «Փորձել են գրանցվել, կա համակարգ, որը փորձում է կանխատեսել, որ գուցե […]
10:35 16.05.2019
ՅՈՒՆԵՍԿՕ-ի հրավերով ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը մայիսի 16-17-ը պաշտոնական այցով կգտնվի Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում և կմասնակցի «Արհեստական բանականություն և կրթություն» խորագրով միջազգային համաժողովին։ Համաժողովը կազմակերպել են ՅՈՒՆԵՍԿՕ-ն և Չինաստանի կառավարությունը, որին մասնակցելու են տարբեր տարածաշրջանների երկրների կրթության նախարարներ և բարձրաստիճան պաշտոնյաներ, արհեստական բանականության արդյունաբերության առաջնորդներ, ՄԱԿ-ի կառույցների ավագ ներկայացուցիչներ։ Համաժողովի նպատակն է […]
08:38 16.05.2019
«Ժամանակ» թերթը գրում է․ «Կրթության և գիտության նախարարությունը վերջերս դիմել է Ֆինանսների նախարարություն, որ Երևանի պետական մանկավարժական համալսարանը ներառեն գնումների «սև ցուցակում»՝ պետական գնումներին մասնակցելու իրավունք չունեցող ընկերությունների ցանկ: Նույն տեղեկությունների համաձայն՝ Երևանի պետական մանկավարժական համալսարանը գնումներ իրականացնելիս խախտումներ է թույլ տվել և հարուցել նախարարության դժգոհությունը»։
16:21 15.05.2019
ՀՀ ԿԳ նախարարի մամուլի խոսնակ Անժելա Կժդրյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել առաջին դասարանցիների օնլայն հերթագրման մասին. «Հարգելի՛ քաղաքացիներ Առաջին դասարանցիների առցանց հերթագրումից հետո էլեկտրոնային նամակի ստացումը խնդրում ենք ստուգել նաև ձեր էլեկտրոնային հասցեի Spam բաժնում: Հիշեցնենք, որ էլեկտրոնային նամակը կստանաք 2-3 օրերի ընթացքում»:
12:51 15.05.2019
ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի խոսնակ Անժելա Կժդրյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում` տեղեկացնելով, որ էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակի կենտրոնական հանգույցները ծանրաբեռնվածությամբ են աշխատում, այդ իսկ պատճառով բնակչության պետռեգիստրից քաղաքացիները ստացել են տարաբնույթ պատասխաններ, այն է՝ առկա է տարիքի անհամապատասխանություն, ծնող-երեխա կապ, մուտքագրված հանրային ծառայությունների համարանիշով տվյալներ չեն հայտնաբերվում: «Այս խնդրի հետևանքով մեկ […]
19:05 14.05.2019
Լոռու մարզի դատախազությունում երկու քրեական գործ է հարուցվել մարզի երկու համայնքների դպրոցներում պաշտոնեական դիրքի օգտագործմամբ առերևույթ խոշոր չափերով հափշտակություններ և պաշտոնեական կեղծիքներ կատարելու փաստերի առթիվ: ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Տաշիրի բաժնում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ ՀՀ Լոռու մարզի Մեծավան համայնքի Միխայլովկա վարչական շրջանի «Միխայլովկայի միջնակարգ դպրոց» և Սարչապետ […]
18:43 14.05.2019
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում տեղի են ունեցել ռեկտորի ընտրությունները: Թեկնածուները երկուսն էին՝ դեկտեմբերին ռեկտորի պաշտոնակատար դարձած Սոնա Հովհաննիսյանը և պրոռեկտոր Վաղարշակ Հարությունյանը: Հովհաննիսյանը ստացել է 15 ձայն, Հարությունյանը՝ 8: Կոնսերվատորիայի ուսանողներն ու դասախոսները ընտրության ողջ ընթացում ակցիա են իրականացրել՝ երգելով Կոմիտասի «Սոնա յար»-ը: Արդյունքների հրապարակումից հետո լրագրողները հետաքրքրվել […]