18:32 17.07.2024
ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հուլիսի 16-ին մասնակցել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) 2023-2024 ուսումնական տարվա շրջանավարտների ավարտական երեկոյին։ Նախարարը, շնորհավորելով նրանց, մաղթել է մասնագիտական նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ, կարևորել նրանց շարունակական կրթությունը, մասնագիտական հմտությունների և ունակությունների զարգացումը։ «Տնտեսության որևէ ճյուղ հնարավոր չէ պատկերացնել առանց տեխնոլոգիաների ու նորարարական լուծումների: Եթե ուզում ենք […]
18:16 17.07.2024
Հայաստան Հանրապետությունը հայտ է ներկայացրել հյուրընկալելու «ICPC» ծրագրավորման համաշխարհային ուսանողական օլիմպիադայի՝ 2025 թվականին կայանալիք եզրափակիչ փուլը: Հայաստանի հայտի քննարկման նպատակով Հայաստան ժամանած «ICPC հիմնադրամի» նախագահ Ուիլյամ Փաուչերի գլխավորած պատվիրակությանն այսօր ընդունել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Ժաննա Անդրեասյանը ողջունել է հյուրերին և նշել՝ «ICPC համաշխարհային եզրափակիչ 2025» մրցույթը Երևանում հյուրընկալելու […]
17:20 16.07.2024
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հրաման է ստորագրել հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու համար հավակնորդների փաստաթղթերն ընդունելու մասին: Համաձայն հրամանի՝ հավաստագրի հավակնորդների փաստաթղթերը կընդունվեն 2024թ. հուլիսի 18-ից օգոստոսի 1-ը ներառյալ՝ առցանց եղանակով՝ https://schoolexams.emis.am/ հղումով: Համակարգը կգործի 24-ժամյա ռեժիմով: Հավաստագրման քննությունների ժամանակացույցը կհաստատվի և սահմանված կարգով կհրապարակվի ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքում:
16:10 16.07.2024
ԿԳՄՍ նախարարությունը հրապարակել է ՀՀ հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների (բացի Տավուշի մարզի դպրոցներից) 2-3-րդ, 5-8-րդ և 10-րդ դասարաններում 2024-2025 ուստարում ուսումնական գործընթացի կազմակերպման ուղեցույցը: Ուսումնական պլանի պետական, դպրոցական և անհատական բաղադրիչներով սահմանված ժամաքանակի տնօրինմամբ հանրակրթական ուսումնական հաստատությունը կազմում է տվյալ տարվա իր ուսումնական պլանը: Վերոնշյալ դասարաններում ուսումնական գործընթացը կազմակերպվում է Հանրակրթության […]
16:00 16.07.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի` կրթության հարցերով տեղակալ Ստեֆանիա Ջիաննինիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանն ու Արաքսիա Սվաջյանը: Նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է հյուրերին և շնորհակալություն հայտնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ մշտական ու շարունակական արդյունավետ համագործակցության համար: ԿԳՄՍ նախարարը կարևորել […]
16:53 15.07.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Եվրոպական ուսուցման հիմնադրամի (ETF) և ԵՄ կողմից ֆինանսավորվող «Արևելյան գործընկերության տարածաշրջանում կրթական բարեփոխումներ և հմտություններ» ծրագրի փորձագետներին: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության հաղորդակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը, փորձագիտական խմբի անդամներ: «Արևելյան գործընկերության տարածաշրջանում կրթական բարեփոխումներ […]
16:19 15.07.2024
Հայաստանի թիմը 2 բրոնզե մեդալ է նվաճել Կենսաբանության 35-րդ միջազգային օլիմպիադայում, որը հուլիսի 7-14-ն անցկացվել է Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Օլիմպիադային մասնակցել է 81 երկրի 305 ներկայացուցիչ: Հայաստանի թիմը ներկայացրել են Քվանտ վարժարանի աշակերտներ Կամունի Աբրահամյանը (12-րդ դասարան) ու Տաթև Սիմոնյանը (11-րդ դասարան), Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի 12-րդ դասարանի […]
19:00 13.07.2024
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում հուլիսի 12-13-ը կայացել է ռազմավարական և գործառնական վերափոխման մեջ Արհեստական Բանականության (ԱԲ) դերի և կարողությունների վերաբերյալ դասընթացը: Մասնակիցներին ողջունել, արհեստական բանականության գործառնական նշանակության և ճիշտ կիրառելիության մասին է խոսել ՀՀ ԲՏԱ նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը։ Դասընթացի մասնակիցները՝ ՀՀ կառավարության կառուցվածքային և ենթակա մարմինների ներկայացուցիչները, ուսումնասիրել են արհեստական բանականության ազդեցությունը […]
16:17 13.07.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր այցելել է Արարատի մարզ, հետևել մի շարք համայնքների նոր կառուցվող, հիմնանորոգվող և վերակառուցվող ուսումնական հաստատություններում ընթացող աշխատանքներին: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից: Նախարարին ուղեկցել են ԿԳՄՍՆ Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ի տնօրեն Գրիշա Հովհաննիսյանը, Արարատի մարզպետի աշխատակազմի Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մարտին Մանուկյանը, […]
14:11 12.07.2024
Սասունիկում ընթացքի մեջ են միջնակարգ դպրոցի կառուցման աշխատանքները: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Դպրոցի կառուցումն իրականացվում է Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով՝ Ասիական զարգացման բանկի եւ ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ: Ծրագրի ընդհանուր արժեքը 2 մլրդ 350,2 մլն դրամ է: Դպրոցը նախատեսված է 432 աշակերտի համար: Շինաշխատանքները կավարտվեն 2025 թ.-ին»,-գրել է նա:
20:46 11.07.2024
Քաղաքաշինական ծրագրերի վերահսկողության մշտադիտարկման աշխատանքային խումբը Շիրակի մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանի գլխավորությամբ նախօրեին այցելել է Արեգնադեմի միջնակարգ դպրոց՝ դիտարկելու դպրոցի շենքի շինարարական աշխատանքների ընթացքը։ Մարզպետի տեղակալը շրջել է դպրոցում, զրուցել շինարարի հետ, տեղեկացել արված աշխատանքների մասին։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 748 մլն 540 հազար դրամ, 2024 թվականի պետական բյուջեով նախատեսվել է 390 մլն 485 […]
16:36 11.07.2024
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) շրջանավարտների ավարտական դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությանը: Նախագահը շնորհավորել է շրջանավարտներին և մաղթել հաջողություններ ու նորանոր ձեռքբերումներ: «Վստահ եմ, որ այս չորս կամ վեց տարիների ընթացքում դուք հնարավորություն եք ունեցել որպես անհատականություն կայանալ, գիտելիք ձեռք բերել և դրանով նաև ավելի մեծ արժեք ձևավորել ինքներդ ձեզ […]
12:23 11.07.2024
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մասնակցել է «ԿրթաԲ․Ա․Ց Ապարան» մեծահասակների ուսումնառության և կրթության կենտրոնի բացման արարողությանը։ Միջոցառմանը ներկա են եղել նաև Ապարան համայնքի ղեկավարի տեղակալ Հրայր Մկրտչյանը, «Դի-Վի-Վի ինթերնեյշնալի» Կովկասի և Հարավարևելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Թոմաս Լիխտենբերգը, Հայաստանում Գերմանիայի դեսպանատան, շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ: Կենտրոնը գործելու է «Ապարան համայնքի սոցիալական կենտրոն» ՀՈԱԿ-ի ներքո և ֆինանսավորվելու է […]
12:31 10.07.2024
Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի 2023-2024 ուսումնական տարվա շրջանավարտները հանդիսավոր միջոցառման ժամանակ ստացել են իրենց ավարտական վկայականները: Միջոցառմանը ներկա է եղել ԿԳՄՍ նախարար, ՀՊՄՀ խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանը։ Նա շրջանավարտներին դիմել է որպես գործընկերներ՝ ընդգծելով, որ նրանցից յուրաքանչյուրի հաջողությունը լինելու է պետության ու երեխաների ձեռքբերումը։ «Մանկավարժի որակավորումը սովորական մասնագիտություն չէ. դա աշխատանք է, […]
10:54 10.07.2024
Մ. Մաշտոցի անվան Մատենադարանում ներկայացվել է ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի հայեցակարգի վերջնական տարբերակը, որը լրամշակվել է՝ հաշվի առնելով մասնագիտական կառույցների առաջարկություններն ու դիտողությունները: Գլխավոր հատակագծի հանրային շնորհանդեսին ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, ՀՀ բուհերի ղեկավարներ, ակադեմիական հանրույթի, շահառու տարբեր […]
22:15 09.07.2024
Ակադեմիական քաղաքը կառուցվելու է Երևանի 17-րդ թաղամասին հարող՝ մոտ 680 հա տարածքում: Նախնական հաշվարկներով, այնտեղ առաջին փուլով աշխատելու և բնակվելու է մոտ 44 000 մարդ: Մատենադարանում այսօր ներկայացվել է Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի հայեցակարգի վերջնական տարբերակը: Մանրամասները՝ տեսանյութում:
19:00 09.07.2024
Մ. Մաշտոցի անվան Մատենադարանում ներկայացվել է ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի հայեցակարգի վերջնական տարբերակը, որը լրամշակվել է՝ հաշվի առնելով մասնագիտական կառույցների առաջարկություններն ու դիտողությունները: Ակադեմիական քաղաքի ստեղծումը նախատեսված է «ՀՀ կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրով». այն լինելու է համալսարանական և հետազոտական կամպուս՝ անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքներով: Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի հայեցակարգը մշակել է գերմանական «Ջիէմփի […]
16:12 09.07.2024
2024 թվականից ուսուցիչների հերթական վերապատրաստման և ատեստավորման գործընթացն իրականացվում է մասնագիտական կարիքների գնահատման հիման վրա: Նոր ընթացակարգով հերթական ատեստավորմանը մասնակցելու համար հայտագրվել Է շուրջ 5495 ուսուցիչ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն անդրադարձել է նոր փոփոխությանն ու մանրամասներ ներկայացրել: Նախարարի տեղակալի խոսքով՝ հերթական ատեստավորման հայտերի ընդունման ժամկետը, որն ի սկզբանե սահմանված […]
18:40 08.07.2024
Շիրակի պետական համալսարանում այսօր տեղի է ունեցել գերազանց շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողություն, որին ներկա են գտնվել ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը, դասախոսներ, հյուրեր։ Ինչպես տեղեկացնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից, միջոցառման մեկնարկին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը և Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը ծաղիկներ են խոնարհել համալսարանի […]
17:45 08.07.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Հայաստանի ազգային ագրարային համալսարանում այսօր մասնակցել է 2023/24 ուսումնական տարվա շրջանավարտների ավարտական վկայականների հանձնման հանդիսավոր արարողությանը: Միջոցառմանը մասնակցել են նաև Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Հրաչյա Զաքոյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, բուհի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, […]
16:20 04.07.2024
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր հանդիպել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության հետ համատեղ իրականացվող «Ֆրանսերենի խթանումը Հայաստանում» պիլոտային նախագծի շրջանակում ընտրված ուսուցիչների հետ, որոնք երկշաբաթյա վերապատրաստման ծրագրի կմասնակցեն Բորդո քաղաքում: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից: Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը: Ուսուցիչները կմասնակցեն Ֆրանսիայի կրթության ագային նախարարության ենթակայության տակ գործող՝ […]
14:48 02.07.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ և «Տերյան մշակութային կենտրոն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ իրականացված «Կրթիր՝ կրթողին» խորագրով ծրագիրն ամփոփվել է «Տերյան» մշակութային կենտրոնում կազմակերպված ցուցադրությամբ: Այն «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ծրագրեր» անվանակարգով դրամաշնորհային մրցույթի արդյունքում արժանացել էր հավանության: Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 30 արցախցիներ մասնակցել են հայկական ավանդական ձեռարվեստի եռամսյա դասընթացներին՝ […]
19:09 01.07.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շարունակում է սփյուռքում գործող հայկական ուսումնական հաստատություններում դասավանդող ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը. շուրջ 60 ուսուցիչ 14 երկրից կմասնակցի դասընթացներին: Այսօր Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկա է եղել ծրագրի բացման արարողությանը, որին հաջորդել է հարցուպատասխանը: Ըստ նախարարի՝ սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստումը ԿԳՄՍ նախարարության ամենահաջողված […]
18:54 01.07.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը «Ժողովրդավարության դիմադրողականությունն ու մարդու իրավունքների պաշտպանությունը ճգնաժամի պայմաններում» խորագիրը կրող ֆորումի շրջանակում այսօր մասնակցել է Հայաստանում մեդիա միջավայրի վրա ազդող գործոնների վերաբերյալ պանելային քննարկմանը: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Քննարկմանը մասնակցել են նաև ՀՀ վարչապետի աշխատակազմի Ռազմավարական հաղորդակցության և մասնակցային կառավարման բարեփոխման ծրագրերի ղեկավար Անժելա […]
17:10 01.07.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Փարիզի օլիմպիական խաղերին ընդառաջ դպրոցների 8-12-րդ դասարանների ու նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողների համար կազմակերպված «Ես հետևում եմ Օլիմպիական խաղերին» խորագրով մրցույթի հաղթողներին: Մրցույթի շրջանակում 8 օր ԿԳՄՍՆ ֆեյսբուքյան էջում հրապարակվել են հայ մարզիկների օլիմպիական նվաճումների, ինչպես նաև բուն Օլիմպիական խաղերի […]
13:35 01.07.2024
Գնահատման և թեստավորման կենտրոնը հաստատել է 9-րդ դասարանի ավարտական և 12-րդ դասարանի պետական ավարտական առարկաների վերաքննությունների օրերը: Հուլիսի 3-ին՝ 9-րդ դասարան՝ «Մաթեմատիկա» 12-րդ դասարան՝ «Հայոց լեզու և հայ գրականություն» Հուլիսի 4-ին՝ 9-րդ դասարան՝ «Հայոց լեզու» 12-րդ դասարան՝ «Մաթեմատիկա» Հուլիսի 8-ին՝ 9-րդ դասարան՝ «Բնագիտություն» 12-րդ դասարան՝ «Հայոց պատմություն» Յուրաքանչյուր առարկայի վերաքննության օրը Գնահատման և թեստավորման կենտրոնը […]
14:41 29.06.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր այցելել է Վաղարշապատի թիվ 3 և թիվ 4 հիմնական դպրոցներ, որտեղ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի հետ համատեղ մեկնարկել է ԲՏՃՄ առարկաների ուսուցիչների 5-օրյա վերապատրաստման դասընթացը՝ լաբորատոր սարքավորումների գործարկման և բնագիտական լաբորատորիաների ուղղությամբ ուսուցիչների կարողությունների զարգացման նպատակով: Ծրագրի շրջանակում իրականացվելու է «Քիմիա», «Ֆիզիկա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» և […]
19:44 28.06.2024
Գնահատման և թեստավորման կենտրոնը սկսել է 2024 թվականի միասնական քննությունների հայտագրման և քննությունների անցկացման երրորդ և մասնագիտության հայտագրման երկրորդ փուլի գործընթացը: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Հայտագրմանը կարող են մասնակցել` ա) փորձարարական միասնական քննություններ հանձնող հանրակրթական նոր չափորոշիչը ներդրած Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատության 12-րդ դասարանի դիմորդները: Նշված դիմորդները բուհերի ընդունելության մրցույթին մասնակցում են […]
18:06 28.06.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն ընդունել է ՉԺՀ կրթության նախարարության Լեզվի ուսուցման և համագործակցության կենտրոնի կոմիտեի փոխքարտուղար Յու Թիենցի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարությունից, Ալֆրեդ Քոչարյանը, ողջունելով հյուրերին, կարևորել է Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև փոխհամագործակցությունն ու արդյունավետ համագործակցության շարունակական զարգացումն ապահովելու նպատակով առաջարկել ընդլայնել տարբեր […]