TIME
Ամսաթիվ
01 05 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+15.09 oC

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Ամփոփվել է «Ես նկարում եմ իմ իրավունքները» խորագրով գեղանկարչական մրցույթը. հայտնի են հաղթողները

17:52 28.06.2024

Գեղագիտության ազգային կենտրոնում տեղի են ունեցել «Ես նկարում եմ իմ իրավունքները» խորագրով գեղանկարչական մրցույթի մասնակիցների աշխատանքների ցուցահանդեսն ու հաղթողների պարգևատրման արարողությունը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից: Եվրոպայի խորհրդի հիմնադրման 75-ամյակի կապակցությամբ ՀՀ արտաքին գործերի նախարարության նախաձեռնությամբ և ԿԳՄՍ նախարարության, Եվրոպայի խորհրդի ու Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի համագործակցությամբ իրականացվել է «Ես նկարում եմ […]

̰
Ուսուցիչների կամավոր ատեստավորումը այս տարվանից նախատեսվում է իրականացնել էլեկտրոնային եղանակով

17:50 27.06.2024

Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիքի մարզ կատարած այցի ընթացքում Ներքին Խնձորեսկ գյուղում մի ուսուցիչ ատեստավորման գործընթացի հետ կապված 3 դիտարկում է արել՝ ատեստավորման նյութի և դասավանդվող բովանդակության կապը թույլ է կամ կապ չկա առհասարակ, քիչ ժամանակ է տրվում ատեստավորմանը, և ցածր գործակցով վճարվող ուսուցիչները նույն չափանիշով են ատեստավորումն անցնում, ինչ բարձր դրույքաչափերով աշխատող ուսուցիչները: Կառավարության նիստում վարչապետը […]

̰
8 մեդալ` Կիրառական կենսաբանության միջազգային 4-րդ օլիմպիադայից

15:33 26.06.2024

Հայաստանի ներկայացուցիչները 2 ոսկե, 5 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել հունիսի 20-23-ն Ինդոնեզիայի Բալի քաղաքում անցկացված Կիրառական կենսաբանության միջազգային 4-րդ օլիմպիադայում (IABO): Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Հատկանշական է՝ Հայաստանի 3 կրթօջախները ներկայացնող բոլոր 8 աշակերտներն արժանացել են մեդալների։ Հայաստանի թիմը ղեկավարել է «Քվանտ» վարժարանի կենսաբանության ուսուցիչ Վահագն Գևորգյանը։ ՀՀ թիմի կազմում […]

̰
Հաստատվել է դպրոցի ղեկավարման իրավունքի հավաստագրման թեստավորման փուլի հարցաշարը

16:29 24.06.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրման թեստավորման փուլի լրամշակված հարցաշարը: Ըստ հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ղեկավարման իրավունքի հավաստագրման համար քննությունների կազմակերպման կարգի՝ հավաստագրումը պարտադիր գործընթաց է: Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագիրը տրվում է հինգ տարի ժամկետով։ Ղեկավարման իրավունքի հավաստագրման թեստավորման փուլի նոր հարցաշարում ներառված […]

̰
Քննարկվել է Լայպցիգի գրքի ցուցահանդես-տոնավաճառին Հայաստանի հնարավոր մասնակցության հարցը

16:36 23.06.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ԳԴՀ կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Լայպցիգի քաղաքապետ Բուրքարդ Յունգի հետ, քննարկել առկա և հնարավոր համագործակցությունը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից: Հանդիպմանը մասնակցել է նաև Լայպցիգի գրքի ցուցահանդես-տոնավաճառի տնօրեն Աստրիդ Բյոհմիշը: ՀՀ պատվիրակության կազմում են ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և սպորտի մշտական […]

̰
Նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագիր) հավակնորդների փաստաթղթերի ընդունում

16:20 21.06.2024

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հրաման է ստորագրել նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրման քննությունների կազմակերպման նպատակով: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու համար հավակնորդների փաստաթղթերը կընդունվեն 2024թ. հունիսի 21-ից հուլիսի 12-ը ներառյալ առցանց եղանակով՝ https://exams.emis.am/ : Համակարգը կգործի 24-ժամյա ռեժիմով: Հավաստագրման քննությունների ժամանակացույցը կհաստատվի և սահմանված կարգով կհրապարակվի ԿԳՄՍ […]

̰
«ՄԿՈՒ համակարգում Էրազմուս+ ծրագրի ներդրումը դրական ցուցանիշներ է գրանցում». Արաքսիա Սվաջյան

19:14 20.06.2024

Մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում ԵՄ աջակցությամբ էրազմուս+ ծրագրերի շրջանակում ընթանում է 4 ծրագիր: Այս մասին հայտնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը՝ նախարարությունում այսօր կայացած «Էրազմուս+ նախագծերի մեկնարկային օր 2024» միջոցառման ընթացքում: Հայաստանում էրազմուս+ ազգային գրասենյակի հետ համագործակցությամբ կազմակերպված միջացառման նպատակն է ներկայացնել դրամաշնորհ ստացած բուհերի և ՄԿՈւ հաստատությունների […]

̰
Տավուշի՝ 9-րդ դասարանն ավարտող աշակերտների փորձնական քննությունը՝ միասնական էսսե պատմությունից և գրականությունից

17:43 20.06.2024

Հանրակրթության նոր չափորոշչի շրջանակում այսօր Տավուշի մարզի 9-րդ դասարանն ավարտող աշակերտներն առաջին անգամ «Հայոց պատմություն» և «Գրականություն» առարկաներից քննություն են հանձնել միասնական էսսեի ձևաչափով: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից: Իջևանի թիվ 4, Դիլիջանի թիվ 2 հիմնական և Գետահովիտի միջնակարգ դպրոցներում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հետևել է քննության ընթացքին և հաջողություն մաղթել աշակերտներին: «Հաշվի […]

̰
«ՀՀ դպրոցներում անվտանգային բարձր չափանիշների ապահովումը կարևոր է». Արաքսիա Սվաջյանն ընդունել է ԱԶԲ պատվիրակությանը

18:36 19.06.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը՝ ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Դոն Լամբերտի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ԱԶԲ-ի կողմից ֆինանսավորվող «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրի» շրջանակում սեյսմակայուն դպրոցաշինության հեռանկարները: Ողջունելով հյուրերին՝ Արաքսիա Սվաջյանը նշել է, որ Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակը ԿԳՄՍ նախարարության կարևոր […]

̰
Ժաննա Անդրեասյանը Գերմանիայում քննարկումներ կունենա ակադեմիական քաղաքի կառուցման նախագծի վերաբերյալ

15:09 18.06.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը եռօրյա աշխատանքային այցով մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն: ՀՀ պատվիրակության կազմում են նաև ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը և Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը: Հունիսի 18-22-ը Մյունխեն, Բեռլին և Լայպցիգ քաղաքներում ԿԳՄՍ նախարարն այցելություններ […]

̰
«Ես նկարում եմ իմ իրավունքները». գեղանկարչական մրցույթ՝ 10-14 տարեկան երեխաների համար

19:35 17.06.2024

Եվրոպայի խորհրդի ստեղծման 75-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Հենրիկ Իգիթյանի անվան ազգային գեղագիտության կենտրոնը, Արտաքին գործերի նախարարության և Հայաստանում ԵԽ գրասենյակի համագործակցությամբ, իրականացնում է «Ես նկարում եմ իմ իրավունքները» խորագրով գեղանկարչական մրցույթը՝ 10-14 տարեկան երեխաների մասնակցությամբ: ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացնում են, որ մասնակիցները պետք է ներկայացնեն իրենց աշխատանքների բնօրինակները Գեղագիտության […]

̰
Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ քննարկվել են կրթության ոլորտի բարեփոխումները

18:20 17.06.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արաքսիա Սվաջյանը և Արթուր Մարտիրոսյանը, ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը, ՀԲ ավագ տնտեսագետ Ռենատա Ֆրեյտաս Լեմոսը և այլք: Ողջունելով հյուրերին՝ Ժաննա […]

̰
Դեսպան Տիգրան Գալստյանը և Բուխարեստի Պոլիտեխնիկ համալսարանի ռեկտորը քննարկել են կրթության և գիտության ոլորտում երկկողմ համագործակցության հեռանկարները

19:38 14.06.2024

Հունիսի 13-ին Ռումինիայում ՀՀ դեսպան Տիգրան Գալստյանը հանդիպել է Բուխարեստի Պոլիտեխնիկ համալսարանի ռեկտոր Միհնեա Կոստոյուի հետ։ Հանդիպմանը քննարկվել են կրթության և գիտության ոլորտում երկկողմ համագործակցության հեռանկարները, դասախոսների և ուսանողների փոխանակմանը միտված միջհամալսարանական շփումների ակտիվացումը, ինչպես նաև բարձրագույն ուսուցման համար հայ ուսանողներին կրթաթոշակների տրամադրման՝ ռումինական կողմի նախաձեռնությունը։ Անդրադարձ է կատարվել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում կրթական հաստատությունների […]

̰
13 գիտնական վերապատրաստում կանցնի արտերկրի գիտական կազմակերպություններում

13:35 14.06.2024

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանով հաստատվել է 2023թ․ նոյեմբերին կազմակերպված «Մասնագիտական վերապատրաստում 2024» մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված ծրագրերի ցանկը։ Ֆինանսավորման է երաշխավորվել 13 ծրագիր։ Այսպիսով՝ Հայաստանի տարբեր գիտական կազմակերպությունների 13 երիտասարդ հետազոտող մասնագիտական վերապատրաստում կանցնի ԱՄՆ-ի, Կանադայի, Գերմանիայի, Չինաստանի և այլ երկրների առաջատար համալսարաններում ու գիտական կենտրոններում։ Ֆինանսավորման երաշխավորված ծրագրերի ցանկ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա […]

̰
Կամավոր ատեստավորման միջոցով շուրջ 3830 ուսուցիչ առնվազն կրկնապատկել է աշխատավարձը

13:18 13.06.2024

2023 թվականին բնագիտական եւ տեղեկատվական տեխնոլոգիաների 8420 ուսուցիչների աշխատավարձերը բարձրացել են 25 տոկոսով, գյուղական բնակավայրերի փոքր դպրոցներում աշխատող բոլոր առարկաների շուրջ 3000 ուսուցիչների աշխատավարձերը բարձրացել են մինչեւ 50 տոկոսով կամ ավելի քան 40 հազար դրամով: Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտնել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ «Կամավոր ատեստավորման միջոցով շուրջ 3830 ուսուցիչ առնվազն կրկնապատկել է […]

̰
Ունենք վստահություն, որ «Ակադեմիական քաղաքը» դառնալու է մեր հանրությանը վերափոխող ամենակարեւոր ծրագրերից մեկը․ ԿԳՄՍ նախարար

13:13 13.06.2024

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ԱԺ-ում իր ելույթում հայտնել է, որ նախարարությունը հաշվետու տարում իրականացրել է 20 բյուջետային ծրագիր` 233 մլրդ դրամ ծավալով: Կրթության ոլորտի համատեքստում նախարարն անդրադարձել է «Ակադեմիական քաղաք» ծրագրին եւ նշել, որ 2023 թվականին ստեղծվել է «Ակադեմիական քաղաք» հիմնադրամը, որը նույնանուն ծրագրի հիմնական իրականացնող մարմինն է: «Ակադեմիական քաղաքը» կառուցվելու է շուրջ 700 […]

̰
Հայտարարվում է ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցությանն ուղղված մրցույթ

11:15 13.06.2024

ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն կազմակերպում է «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր – 2024» մրցույթը, որն ուղղված է հայաստանյան գիտական և գիտատեխնիկական գործունեություն իրականացնող հաստատությունների ասպիրանտների և հայցորդների մասնագիտական որակավորման բարձրացմանը: Մրցույթը նպատակ ունի ներգրավելու երիտասարդ հետազոտողների և ասպիրանտների, բարձրացնելու գիտության ոլորտում աշխատողների մասնագիտական որակավորումը, նպաստելու երիտասարդ հետազոտողների ինտեգրմանը միջազգային հետազոտական միջավայրին: […]

̰
«Ամենակարևոր անելիքն ու մարտահրավերը բոլոր մակարդակներում որակյալ կրթության ապահովումն է». Արաքսիա Սվաջյան

15:33 12.06.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ներկա է եղել ««ԱՊԱԳԱ»-ի ուսանողները» խորագրով միջոցառմանը՝ «Կրթությունից աշխատանք 1 քայլ» ուսումնական ծրագրի շահառուների մասնակցությամբ: «Ապագա» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառմանը մասնակցել են նաև ներկայացուցիչներ Աշխատանքի և սոցիալական հարցերի, Ֆինանսների նախարարություններից, մասնավոր հատվածից, ինչպես նաև ծրագրի շահառու ուսանողներ: 2023 թվականից իրականացվող «Կրթությունից աշխատանք 1 քայլ» […]

̰
«Ամենահուսալի ճանապարհը  գիտելիքն է». Ժաննա Անդրեասյանն այցելել է քննական կենտրոններ

15:12 11.06.2024

Այսօր մեկնարկել է բուհերի ընդունելության 2024 թվականի միասնական քննությունների հիմնական փուլը. քննական առաջին օրը 1176 դիմորդ գիտելիքը ստուգել է «Քիմիա» առարկայից, 259-ը՝ «Ռուսաց լեզվից»: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Երևանի Գալուստ Գյուլբենկյանի անվան թիվ 190 ավագ և Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 հիմնական դպրոցներում տեղակայված քննական կենտրոններում հետևել է «Քիմիա» առարկայի միասնական քննությանը։ Մինչ քննության մեկնարկը […]

̰
ՔԿՀ-ներում ընթանում են դրսեկության ձևով (էքստեռն) պետական և ավարտական քննությունները

19:31 10.06.2024

Հունիսի 4-ից Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր», «Նուբարաշեն» և «Սևան» քրեակատարողական հիմնարկներում մեկնարկել են 19 և ավելի տարիք ունեցող ազատազրկման ձևով պատիժ կրող դատապարտյալների` 2024 թվականի դրսեկության ձևով (էքստեռն) 2-րդ քննաշրջանի պետական և ավարտական քննությունները: Այս մասին հայտնում են Քրեակատարողական ծառայությունից: Քննությունները կազմակերպում և իրականացնում է «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ը «Իրավախախտում […]

̰
Մեկնարկում է «Չարենցյան ամառ» կրթամշակութային ծրագիրը՝ 14-17 տարեկան դպրոցականների համար

16:14 07.06.2024

ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացնում են, որ Եղիշե Չարենցի տուն-թանգարանը Հայաստանի գրողների միության համագործակցությամբ հունիսի 7-ից սեպտեմբերի 20-ը կիրականացնի «Չարենցյան ամառ» կրթամշակութային ծրագիրը: Այն նախատեսված է 14-17 տարեկան դպրոցականների համար: Չարենցի տուն թանգարանում «Չարենցյան ամառ» կրթամշակութային ծրագրի մեկնարկն ազդարարվել է մամուլի ասուլիսով, որին մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Հայաստանի գրողների […]

̰
Օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունում (2024-2025 ուսումնական տարի)

13:19 07.06.2024

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններ օտարերկրյա քաղաքացիների, ինչպես նաև օտարերկրյա պետություններում գործող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում աշխատող դիվանագետների ընտանիքների անդամների ընդունելության կարգը հաստատելու մասին» N 700-Ն և ՀՀ կառավարության 2011 թվականի օգոստոսի 25-ի «Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական […]

̰
ԵԽ գրասենյակի ներկայացուցիչների հետ քննարկվել են ազգային փոքրամասնությունների կրթությանը վերաբերող հարցեր

18:28 06.06.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր հանդիպել է ԵԽ գրասենյակի ներկայացուցիչների հետ։ ԵԽ ժողովրդավարության և մարդկային արժանապատվության գլխավոր տնօրինության խտրականության դեմ պայքարի բաժնի ղեկավար Անգելա Լոնգոյի հետ հանդիպմանը քննարկվել են կրթական համակարգում հավասար հնարավորությունների ապահովմանն ու ներառական կրթության համակարգին առնչվող հարցեր: Արաքսիա Սվաջյանը, ողջունելով հյուրերին, ընդգծել է՝ նախարարությունը որդեգրել է […]

̰
Կիրանցում պատրաստ ենք նոր դպրոց կառուցել, եթե բնակիչները հարմար գտնեն. նախարար

12:56 05.06.2024

Կառավարությունը պատրաստ է Կիրանց համայնքում նոր դպրոց կառուցել, եթե տեղի բնակիչներն արդեն կառուցված շենքում նպատակահարմար չգտնեն դասեր անցկացնել հայ-ադրբեջանական սահմանին մոտ լինելու պատճառով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկմանը։ «Կիրանցում նոր դպրոցի շենքն […]

̰
ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ «Ես հետևում եմ Օլիմպիական խաղերին» խորագրով

18:55 04.06.2024

2024 թվականի հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը Փարիզում կանցկացվի քառամյակի գլխավոր մարզական իրադարձությունը՝ ամառային 33-րդ Օլիմպիական խաղերը: Այս կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը դպրոցների (8-12-րդ դասարաններ) ու նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողների համար հայտարարում է մրցույթ՝ «Ես հետևում եմ Օլիմպիական խաղերին» խորագրով: Մրցույթի նպատակն է նպաստել Օլիմպիական խաղերի մասին գիտելիքների, ինչպես […]

̰
Քննարկվել են Հայաստանի և Չինաստանի միջև կրթության ոլորտում համագործակցության հեռանկարները

18:27 04.06.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել է Կրթությունում նորարարությունների Կենտրոնական Ասիայի միջազգային դաշինքի գլխավոր քարտուղար Չեն Լուին: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը: Ողջունելով Չեն Լուին ԿԳՄՍ նախարարությունում՝ Արթուր Մարտիրոսյանն ընդգծել է՝ Չինաստանը Հայաստանի կարևոր գործընկերներից է, իսկ երկու […]

̰
Մեկնարկել է «Ֆրանսերենի խթանումը Հայաստանում» պիլոտային ծրագիրը

18:54 03.06.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի գլխավորած պատվիրակությունը Ֆրանսիայի Սևր քաղաքում մասնակցել է «Ֆրանսերենի խթանումը Հայաստանում» պիլոտային ծրագրի բացման միջոցառմանը: Ծրագիրը միտված է ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում ֆրանսերենի ուսուցիչների կարողությունների հզորացմանը՝ աջակցելով ոլորտի կրթական քաղաքականությանը՝ ի նպաստ ֆրանսերենի ուսուցման և բազմալեզվության, ինպես նաև ֆրանսերենի ուսուցիչներին վերապատրաստող խմբերի ձևավորմանը: Այցի շրջանակում ԿԳՄՍ […]

̰
ԿԳՄՍ նախարարը եղել է Ալավերդի քաղաքի թիվ 2 և 10 հիմնական դպրոցներում և զրուցել աշակերտների հետ

19:41 01.06.2024

Երեխաների միջազգային օրվա շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է աղետի գոտի՝ ծանոթանալու ջրհեղեղից հետո ստեղծված իրավիճակին: Նախարարը եղել է Ալավերդի քաղաքի թիվ 2 և 10 հիմնական դպրոցներում և զրուցել աշակերտների հետ: ԿԳՄՍ նախարարը շնորհավորել է աշակերտներին երեխաների տոնի առթիվ՝ նվիրելով գրենական պիտույքներ ու գրքեր։ Ժաննա Անդրեասյանը կարևորել է աղետների հետևանքների վերացման շուրջ աշխատանքներն աջակցության […]

̰
Կայացավ «Կրթությունը՝ պետության հենասյուն» ուսուցչական համաժողովը

17:20 01.06.2024

Այսօր կայացել է «Կրթությունը՝ պետության հենասյուն» խորագրով ուսուցչական առաջին համաժողովը: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն այսկերպ նպատակ ունի տարածել և խթանել Հանրակրթության պետական չափորոշչի ներդրումը դպրոցներում: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
«Կարիք ունենք գտնելու երեխաներին պաշտպանելու լավագույն ձևերը». Ժաննա Անդրեասյանը մասնակցել է «Կրթությունը՝ պետության հենասյուն» խորագրով ուսուցչական համաժողովին

13:52 01.06.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի նախաձեռնությամբ այսօր անցկացվել է «Կրթությունը՝ պետության հենասյուն» խորագրով ուսուցչական համաժողովի հանրապետական փուլը, որին ՀՀ 46 մենթոր դպրոցներից ավելի քան 600 ուսուցիչ է մասնակցել: Ուսուցիչներին ողջունել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Խաչատուր […]

̰
BACK_TO_TOP