TIME
Ամսաթիվ
19 08 2025
  • $
    382.97
  • RUBLE
    4.77
  • 447.65
WEATHER
+28.09 oC

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Թիվ 70 դպրոցի նախկին տնօրենը տուգանվել է և զրկվել կրթության ոլորտում պաշտոնի իրավունքից

13:14 02.06.2018

Երևանի Համո Սահյանի անվան թիվ 70 դպրոցի նախկին տնօրեն Հերմինե Շափաղաթյանը, մեղադրվելով խարդախությունների մեջ, տուգանվել է: Դատարանը նրան մեղավոր է ճանաչել 2 դրվագով: Դատարանը վերջնական պատիժ է սահմանել 1 միլիոն դրամի չափով տուգանքը: Բացի այդ, դատավճռի համաձայն՝ նա 3 տարի ժամկետով զրկվել է  կրթության ոլորտում պաշտոններ զբաղեցնելու իրավունքից: Հերմինե Շափաղաթյանը  թիվ 70 դպրոցի տնօրենի պաշտոնը […]

̰
ԵՊՀ-ում առկա խնդրին 1-2 շաբաթից լուծումներ կտրվեն. Արայիկ Հարությունյան

21:40 01.06.2018

Երևանի պետական համալսարանի ուսանողների` ռեկտորի հրաժարականի պահանջի վերաբերյալ խնդրին ՀՀ ԿԳ նախարարությունը մոտ ապագայում լուծումներ կառաջարկի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Լրագրողների համահայկական 9-րդ համաժողովի վերջին նիստի ընթացքում ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն իր ելույթում ասաց, որ շատ բացասական կվերաբերվի որևէ ԲՈւՀ-ի ղեկավարությանը, եթե նրանք փորձեն ինչ-որ կերպ միջամտել ուսանողական կառույցների գործունեությանը: «Ես երկու օր առաջ […]

̰
Համաշխարհային բանկն աջակցում է կրթական բարեփոխումներին

20:36 01.06.2018

Կրթության բնագավառում առկա համագործակցության առաջնահերթությունները քննարկելու նպատակով այսօր ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) պատվիրակությանը, որի կազմում էին ՀԲ Հայաստանի գրասենյակի պատասխանատուները` տնօրեն Սիլվի Բոսութղոյի գլխավորությամբ: ՀՀ կրթության և գիտության նախարարության լրատվական ծառայության հաղորդմամբ՝ ողջունելով հյուրերին` նախարարը կարևորել է Համաշխարհային բանկի հետ առկա համագործակցությունը և շեշտել ծրագրերի շարունակականության անհրաժեշտության […]

̰
Առաջիկայում ուզում եմ հանդիպել «Այբ» դպրոցի աշակերտների հետ. Արայիկ Հարությունյան

19:55 01.06.2018

«Առաջիկայում ուզում եմ հանդիպում ունենալ «Այբ» դպրոցի աշակերտների և «Արարատյան բակալավրիատ» կրթական ծրագրի շրջանակում վերապատրաստում անցած ուսուցիչների հետ»,- հայտարարել է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով Չեխիայում գործող «Օրեր» ամսագրի խմբագիր Հակոբ Ասատրյանի հարցին: ԿԳՆ լրատվական ծառայության հաղորդմամբ՝ նախարարը հստակեցրել է, որ խնդիրը ոչ թե «Այբ»  դպրոցի գործունեությանն է վերաբերում, այլ «Արարարատյան բակալավրիատ» կրթության գերազանցության ծրագրին, […]

̰
Թբիլիսիի պետական համալսարանում հայ ուսանողների համար կսահմանվեն հատուկ տեղեր

11:02 31.05.2018

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը Վրաստան կատարած այցի շրջանակում հանդիպել է Թբիլիսիի պետական համալսարանի ռեկտոր Գեորգի Շարվաշիձեի հետ: ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը տեղեկացնում է, որ հանդիպման ժամանակ քննարկվել են երկու պետությունների միջև բարձրագույն կրթության ոլորտում համագործակցության առկա վիճակի և հնարավորությունների վերաբերյալ հարցեր: Նախարարն ընդգծել է բուհի […]

̰ ̰
Ակնկալում ենք բովանդակային երկխոսություն Արարատյան բակալավրիատի և ընդհանրապես կրթության զարգացման ծրագրերի ու տեսլականի շուրջ. «Այբ» հիմնադրամ

21:50 30.05.2018

«Այբ» կրթական հիմնադրամը հաղորդագրություն է տարածել՝ անդրադառնալով ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Արևիկ Անափիոսյանի՝ Արարատյան բակալավրիատի մասին հարցազրույցին՝ այն որակելով «մտահոգիչ»: «Հարցազրույցը մտահոգիչ է, քանի որ դրանում համադրվում են անհամադրելի թվեր և երևույթներ»,- ասված է հայտարարության մեջ: Ստորև ներկայացնենք այն ամբողջությամբ. «Երեկ ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Արևիկ Անափիոսյանը tert.am-ին հարցազրույց է տվել Արարատյան բակալավրիատի […]

̰
ԵՊՀ-ում ուսանողները դադարեցրել են բողոքի ակցիան, բայց գիտխորհրդի դահլիճը շարունակում են պահել

12:32 30.05.2018

Երեկ երեկոյան ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին հոսպիտալացրել են, նա այժմ գտնվում է սրտաբանական կենտրոնում: Իսկ առավոտյան «ԵՊՀ ռեստարտ» նախաձեռնության անդամները հայտարարել են, որ դադարեցնում են իրենց բողոքի ակցիան և ռեկտորին առողջություն են մաղթում: Նախաձեռնության անդամները նաև նշել են, որ այնուամենայնիվ շարունակելու են գիտխորհրդի դահլիճը պահել, իրենց խոսքով ասած, որպես ուսանողական ազատագրված տարածք և դասախոսներին հրավիրել […]

̰
Արայիկ Հարությունյանը և Ռիչարդ Միլսը քննարկել են կրթական ոլորտում համագործակցության հարցեր

21:44 29.05.2018

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին: ԿԳ նախարարը կարևորել է կրթության ոլորտում ԱՄՆ-ի հետ հարաբերությունների զարգացումը և ընդգծել, որ շահագրգռված է համագործակցության զարգացմամբ: Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ կրթության համակարգում բարեփոխումների իրականացումը ՀՀ նոր իշխանությունների համար առաջնահերթություններից է: Անդրադառնալով նախկինում տրված դրամաշնորհների խնդրին՝ […]

̰
Հունիսի 1-ին ԿԳՆ աշխատակիցների երեխաներն ու թոռնիկները կայցելեն իրենց հարազատների աշխատավայրեր

20:19 29.05.2018

ՀՀ կրթության և գիտության նորանշանակ նախարար Արայիկ Հարությունյանը գրառում է կատարել Facebook-ի իր էջում, որտեղ տեղեկացրել է, որ հունիսի 1-ին Կրթության նախարարության աշխատակիցների երեխաներն ու թոռնիկները կայցելեն իրենց հարազատների աշխատավայրեր: «Այդ օրը թե՛ մեր աշխատակիցները և թե՛ նրանց երեխաները հնարավորություն կունենան ավելի շատ ժամանակ անցկացնել միասին, իսկ երեխաները կտեսնեն, թե իրենց ծնողները, տատիկ-պապիկները որտեղ են […]

̰
ԵՊՀ-ն հայտարարություն է տարածել  Արամ Սիմոնյանի հրաժարականի պահանջի առիթով

19:56 29.05.2018

Երևանի պետական համալսարանը հայտարարություն է տարածել՝ ուղղված ՀՀ նախագահին, վարչապետին, մարդու իրավունքների պաշտպանին, լրատվամիջոցներին և միջազգային համալսարանական համայնքի ներկայացուցիչներին։ Հայտարարությունում ասվում է, որ մայիսի 28-ին կրթության ու գիտության նախարար Արայիկ Հարությունյանի և կառավարության վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի անուղղակի մասնակցությամբ, իսկ մայիսի 29-ին ՀՀ առաջին փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Վահան Կոստանյանի և մամուլի խոսնակ Կարպիս Փաշոյանի ուղղակի […]

̰
Մասնավոր դպրոցների զարգացումը մեծ ազդեցություն չի կարող ունենալ ընդհանուր հանրակրթության ոլորտի վրա. Արայիկ Հարությունյան

19:27 29.05.2018

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենտալի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին` նախարարը կարևորել է Ասիական զարգացման բանկի հետ համագործակցությունը: «Միաժամանակ, ցանկանում եմ նշել, որ հաճախ այդ համագործակցությունների շրջանակում հատկացվող դրամաշնորհները, որոնք տրվում են տարբեր կազմակերպությունների կողմից մասնավոր կառույցներին, դպրոցներին կամ այլ ծրագրերին՝ լուրջ […]

̰
Կոնսերվատորիայի ուսանողները պատրաստվում են համերգ տալ ԵՊՀ-ում՝ աջակցելով ցուցարար ուսանողներին

19:20 29.05.2018

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր «ԵՊՀ ռեստարտ» նախաձեռնության անդամները հանդիպել են ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հետ և հենց նրան անձամբ ներկայացրել իրենց պահանջները: Ուսանողներն իրենց առաջնային պահանջների մեջ շեշտել են ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականը, հոգաբարձուների խորհրդի լուծարումը, աուդիտի իրականացումը, ՈՒԽ և արհմիությունների գործունեության դադարեցում: Ուսանողները որոշել են մնալ ԵՊՀ կենտրոնական մասնաշենքում և այդկերպ […]

̰
«Լույս» հիմնադրամը շարունակում է աշխատանքը

17:46 29.05.2018

«Լույս» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հայտարարություն է տարածել հիմնադրամի հետագա աշխատանքի վերաբերյալ, հայտարարությունը ներկայացնում ենք ամբողջությամբ. «Լույս» մշակութային, գիտական, կրթական հիմնադրամի Հոգաբարձուների խորհուրդը, գոհունակությամբ փաստելով 2009-2018 թթ․ իրականացված ծրագրերի արդյունքները և կարևոր ձեռքբերումները, որոշումներ է կայացրել հիմնադրամի հետագա գործունեության վերաբերյալ։ Խորհուրդը որոշել է ապահովել աշխարհի լավագույն 10 համալսարաններում («Լույսի» համալսարաններ) 2017-2018 ուսումնական տարվանից իրենց կրթությունը շարունակող […]

̰
Մենք այստեղ անելիք չունենք. Արամ Սիմոնյանը քաշքշուկից հետո հեռացավ դահլիճից

15:50 29.05.2018

«ԵՊՀ ռեստարտ» նախաձեռնության ղեկավար Դավիթ Պետրոսյանը նույնպես ելույթ ունեցավ և իր խոսքում նշեց, որ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը պատրաստ չէ գնալ փոփոխությունների և իրեն ուղղված հարցերից նախընտրելիներին երկար պատասխաններ էր տալիս, իսկ տհաճ հարցերին համարյա չէր պատասխանում: «Մենք շարունակելու ենք մնալ այս դահլիճում այնքան ժամանակ, մինչև մեր պահանջները չկատարվեն: Կոչ ենք անում բոլոր ուսանողներին հավաքվել […]

̰
Ձեր բոլոր պահանջները իրավաչափ չեն. Արամ Սիմոնյանը` ուսանողներին

15:24 29.05.2018

Այսօր «ԵՊՀ ռեստարտ» նախաձեռնության անդամները հանդիպել են ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հետ և հենց նրան անձամբ ներկայացրել իրենց պահանջները: Ուսանողները իրենց առաջնային պահանջների մեջ շեշտել են ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականը, հոգաբարձուների խորհրդի լուծարումը, աուդիտի իրականացումը, ՈՒԽ և արհմիությունների գործունեության դադարեցում: Այս պահանջների ի պատասխան Արամ Սիմոնյանն ասել է. «Ձեր այդ բոլոր պահանաջները իրավաչափ չեն: […]

̰
Վտանգվա՞ծ է առաջիկա քննությունների ընթացքը. Անահիտ Բախշյան

14:42 29.05.2018

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանին հուզում է առաջիկա քննությունների ընթացքը: Իր մտահոգությունների մասին նա հայտնել է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանին: Ֆեյսբուք սոցիալական ցանցում արված գրառման մեջ Անահիտ Բախշյանը նշել է. «Գիտելիքների թեստավորման կենտրոնից, որի վրա դրված են քննություններն անցկացնելու պատասխանատվությունը, հեռացել են տնօրենն ու մի քանի կարևոր դիրք ունեցող մասնագետներ»: Անահիտ Բախշյանին հուզում […]

̰
ԵՊՀ ռեկտորն ընդունել է բողոքող ուսանողների հետ հանդիպելու պահանջը

13:22 29.05.2018

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն իր աշխատասենյակում ընդունել է «ԵՊՀ Ռեստարտ» նախաձեռնության մի խումբ ակտիվիստների: Կարճատև հանդիպումից հետո կողմերը համաձայնության են եկել, որպեսզի քննարկումը շարունակվի նիստերի դահլիճում, որպեսզի ավելի շատ դժգոհող ուսանողներ ու դասախոսներ կարողանան մասնակցել հանդիպմանը: «ԵՊՀ Ռեստարտ» նախաձեռնության անդամները առանձին մասնաշենքերի մոտ իրազեկման երթ անցկացնելուց հետո էին վերադարձել  բուհի կենտրոնական մասնաշենք: Ինչպես ավելի վաղ հայտնել […]

̰
Ուսանողները փորձում են մտնել ԵՊՀ ռեկտորի աշխատասենյակ

13:02 29.05.2018

«ԵՊՀ Ռեստարտ» նախաձեռնության անդամները առանձին մասնաշենքերի մոտ իրազեկման երթ անցկացնելուց հետո վերադարձել են բուհի կենտրոնական մասնաշենք: Ուսանողները բարձրացել են ռեկտոր Արամ Սիմոնյանի աշխատասենյակի մոտ և ուզում են իրենց պահանջներն ներկայացնել անձամբ նրան: Ինչպես ավելի վաղ հայտնել էր  SHANTNEWS.am-ը՝ «ԵՊՀ Ռեստարտ» նախաձեռնությունը բողոքի ակցիա է սկսել՝ պահանջելով ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականը: Որպես հիմնավորում բերվում է կրթության […]

̰
«ԵՊՀ Ռեստարտ» նախաձեռնությունն իրազեկման երթ է անցկացնում

11:59 29.05.2018

«ԵՊՀ Ռեստարտ» նախաձեռնության անդամները ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականի պահանջով իրազեկման երթ են սկսել: Նրանք երթով անցնում են համալսարանի բոլոր մասնաշենքերի կողքով, հետո մտադիր են վերադառնալ կենտրոնսկան մասնաշենքի մոտ: Ըստ նրանց այստեղ բաց հարթակ կլինի և դժգոհությունը հայտնել ցանկացողները կարող են ելույթ ունենալ:    «ԵՊՀ Ռեստարտ» նախաձեռնության կազմակերպիչներից Դավիթ Պետրոսյանի խոսքով՝ մոտ  մեկ ամիս սպասել են […]

̰
«ԵՊՀ Ռեստարտ» նախաձեռնությունը պահանջում է ռեկտորի հրաժարականը

11:23 29.05.2018

«ԵՊՀ Ռեստարտ» նախաձեռնությունը բողոքի ակցիա է սկսել՝ պահանջելով ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականը:   Նախաձեռնությունը համացանցում հայտարարություն էր տարածել՝ ուսանողներին, դասախոսներին և աշխատակազմի ներկայացուցիչներին կոչ անելով այսօր ժամը 11:00-ից դասադուլ և գործադուլ սկսել ոչ միայն  ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականի պահանջով, այլև  Հոգաբարձուների խորհրդի լուծարման, ֆինանսական աուդիտի անցկացման, ՈՒԽ-ի և արհմիության գործունեության կասեցման:  Որպես հիմնավորում բերվում է […]

̰
Հրաժարականի մասին խոսելն այսօր անիմաստ է. ԵՊՀ ռեկտոր

21:42 28.05.2018

Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձել է «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության «ԵՊՀ Ռեստարտ»-ի այն հայտարարությանը, որով ուսանողներին, դասախոսներին և աշխատակազմի ներկայացուցիչներին կոչ է արվում դասադուլ և գործադուլ սկսել` պահանջելով ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականը, հոգաբարձուների խորհրդի լուծարումը,  ֆինանսական աուդիտի անցկացումը, ՈՒԽ-ի և արհմիության գործունեության կասեցումը: Արամ Սիմոնյանը նշել է, որ բոլոր այդ […]

̰
Կրթության և գիտության նախարարը կրկին դիմել է շրջանավարտներին

12:51 25.05.2018

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը  ֆեյսբուքայն իր էջում հերթական  տեսակապն է հաստատել՝ այս անգամ Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզից, ուր Կրթության և գիտության նախարարը աշխատանքային այցով է: Արայիկ Հարությունյանն ասել է, որ ուրախ և անփորձանք օր է մաղթում  աշակերտներին և նրանց ծնողներին։ «Հասցրեք այս ուղերձը օրվա շահառուներին: Նախ ուզում եմ կրկին շնորհավորել,  իմ ուղերձը կա […]

̰
Մտահոգիչ է, որ նախարարը կանխակալ բացասական կարծիք է ստեղծում «Այբ»-ի ողջ գործունեության վերաբերյալ. հիմնադրամը պատասխանել է ԿԳ նախարարին

17:17 24.05.2018

«Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հայտարարություն է արել՝ կապված մայիսի 22-ին ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի՝ Ֆեյսբուք սոցցանցի անձնական էջում կատարած հայտարարության հետ:

̰
ԿԳ նախարարը շրջանավարտներին հորդորել է շատ չխմել

11:32 24.05.2018

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը Փարիզից իր ողջույնի և շնորհավորանքի խոսքն է հղել շրջանավարտներին: ֆեյսբուքով ուղիղ հեռարձակմամբ նախարարը շնորհավորել է աշակերտներին դպրոցն ավարտելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ:

̰
Արայիկ Հարությունյանը կմասնակցի Բոլոնիայի գագաթնաժողովին

11:25 23.05.2018

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտին:

̰
Նոր կառավարությունը նոր լուծումներ կառաջարկի տարկետման վերաբերյալ

19:39 22.05.2018

Հիշեցնենք, որ Հայաստանի նախորդ իշխանությունները սահմանափակել են զինծառայությունից տարկետման իրավունքը՝ տեղավորելով այն հիմնականում «Պատիվ ունեմ» ծրագրի շրջանակներում, որով ուսանողներին առաջարկվում են ծառայության հատուկ պայմաններ։

̰
Հանձնարարել եմ կազմակերպել Արարատյան բակալավրիատի ֆինանսական աուդիտ. Արայիկ Հարությունյան

19:10 22.05.2018

ՀՀ կրթության և գիտության նորանշանակ նախարար Արայիկ Հարությունյանը քիչ առաջ գրառում է կատարել Facebook-ի իր էջում՝ կապված «Այբ» դպրոցի հետ:

̰
Դիպլոմայիններ վաճառողների դեմ կպայքարենք, բայց այս պահին լուծում չունենք. ԿԳ նախարար

17:22 22.05.2018

Նրա խոսքով՝ դասախոսների ուշադիր վերաբերմունքի պարագայում հեշտությամբ կարելի է հայտնաբերել գրագողության դեպքերը։ Բայց այդ գործը ավելի կհեշտանա, եթե լինի վերջին տարիներին կատարված աշխատանքների թվայնացված շտեմարան։

̰
Արտառոց դեպքերում նրանք կգնան բանտեր. ԿԳ նախարարը՝ դրամահավաքների կազմակերպիչների մասին

17:04 22.05.2018

«Մենք նպատակ չունենք բոլորին բանտեր ուղարկել, բայց արտառոց դեպքերում նրանք կգնան բանտեր, և դա դաս կլինի մնացած բոլորի համար»,– նշեց Հարությունյանը։

̰
BACK_TO_TOP