TIME
Ամսաթիվ
19 08 2025
  • $
    382.97
  • RUBLE
    4.77
  • 447.65
WEATHER
+27.09 oC

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

ԿԳ նախարարի պաշտոնակատարն այսօր Գյումրի չի գնա

09:36 07.05.2018

Կրթության և գիտության նախարարությունը կոչ է անում Շիրակի պետական համալսարանի ղեկավարությանը, պրոֆեսորադասախոսական անձնակազմին և ուսանողներին ձեռնարկել բոլոր միջոցներն ուսումնական հաստատությունում բնականոն ուսումնական գործընթացը վերականգնելու համար:

̰
ՄԻՊ-ը հետևում է Շիրակի համալսարանի շուրջ ծավալվող դեպքերին

18:56 05.05.2018

իրակի պետական համալսարանի հետ կապված իրադարձությունները գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության ներքո։ Սեփական նախաձեռնությամբ սկսված քննարկումը վկայում է, որ վկայակոչվող խնդիրները լուծելու ուղղությամբ ձեռնարկվող միջոցները բավարար չեն։

̰
Գյումրեցի ուսանողները դադարեցրել են նստացույցը

15:33 05.05.2018

Կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Վահրամ Մկրտչյանը Գյումրի կգնա երկուշաբթի օրը և հանդիպում կունենա աշխատանքից ազատված դասախոսների և Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանի հետ։

̰
Ռուզաննա Ազիզյանն ազատվեց աշխատանքից. Երևանի քաղաքապետարան

13:59 05.05.2018

Հաշվի առնելով Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան 11 դպրոցի ուսուցիչների և աշակերտների դժգոհությունը տնօրեն Ռուզաննա Ազիզյանի գործունեությունից և այն հանգամանքը, որ ուսուցիչների և աշակերտների վստահությունն ու սերը չվայելող մանկավարժը չի կարող շարունակել աշխատել իրեն մերժող կոլեկտիվի հետ, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 112-րդ հոդվածի հիմքով, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ, Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցի տնօրենը ազատվել է աշխատանքից:

̰
Գյումրիում սպասում են կրթության և գիտության նախարարի պաշտոնակատարին

13:19 05.05.2018

Շիրակի պետական համալսարանի ուսանողներն ու աշխատանքից հեռացված դասախոսները նստացույց են անել: Հիշեցնենք, որ նրանք պահանջում են ՇՊՀ ռեկտոր Սահակ Մինասյանի հրաժարականը։

̰
Գյումրեցիները պահանջում են Շիրակի պետական համալսարանի ռեկտորի հրաժարականը

12:06 05.05.2018

Թավշյա հեղափոխությունը հասել է Շիրակի պետական համալսարան…Ուսանողներն ու դասախոսները կեսօրից հավաքվել են ԲՈՒՀ-ի բակում և պահանջում են ռեկտոր Սահակ Մինասյանի հրաժարականը, ով ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավարն է: Իրավիճակը Շիրակի պետհամալսարանում լարվել էր քաղաքական իրադարձություններից դեռ շատ առաջ:

̰
Երևանի ավագանու «Ելք» խմբակցությունը քաղաքապետից պահանջում է հեռացնել թիվ 11 դպրոցի տնօրենին

16:59 04.05.2018

Երևանի ավագանու «Ելք» խմբակցությունը քաղաքապետին է փոխանցել Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցի աշակերտների, նրանց ծնողների և ուսուցիչների պահանջը դպրոցի տնօրենին հեռացնելու վերաբերյալ:

̰
Հայտնի են միասնական քննությունների օրերը

13:01 04.05.2018

Դրանք կմեկնարկենք հունիսի 1-ից: Այս մասին SHANTNEWS.am-ը տեղեկացավ Գնահատման և թեստավորման կենտրոնից:

̰
Դավիթ Սահակյանն ազատվել է ԿԳ փոխնախարարի պաշտոնից

18:20 03.05.2018

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի որոշմամբ` Դավիթ Սահակյանը, իր դիմումի համաձայն, ազատվել է կրթության և գիտության նախարարի տեղակալի պաշտոնից:

̰
ԵՊՀ-ն հաշվի չի առնի շարժման օրերին ցույցերին մասնակցած ուսանողների բացակայությունները

17:22 03.05.2018

ԵՊՀ ռեկտորատի որոշմամբ՝ ապրիլի 13-ից մայիսի 2-ն ընկած ժամանակահատվածում երկրում ստեղծված իրավիճակից ելնելով՝ ուսումնական պարապմունքներից բացակայությունները ԵՊՀ-ում հաշվի չեն առնվի: «Շեշտենք, որ հաշվի չեն առնվի ուսանողների՝ միայն ապրիլի 13-ից մայիսի 2-ն ընկած ժամանակահատվածում ունեցած բացակայությունները: Այսինքն, եթե այդ ժամանակահատվածից առաջ ուսանողներն արդեն ունեին կարգապահական տույժի կամ հեռացման ենթակա բացակայությունների չափ, ապա այս որոշումը չի անդրադառնա […]

̰
Բաց թողնված դասաժամերը կլրացվեն. ԿԳՆ

14:45 03.05.2018

Առարկայական ծրագրերի և չափորոշիչների պահանջների կատարումն ապահովելու նպատակով կրթության և գիտության նախարարությունը ուսումնական հաստատությունների տնօրեններին առաջարկում է համապատասխան միջոցներ ձեռնարկել մինչև ուսումնական տարվա ավարտը բաց թողնված դասաժամերը լրացնելու համար:

̰
ԿԳՆ-ն հորդորում է մասնակցել դասապրոցեսներին

13:18 23.04.2018

Կրթության և գիտության նախարարությունն ակցիաների կազմակերպիչներին և մասնակիցներին հորդորում է զերծ մնալ կրթական գործընթացի տապալման փորձերից և անչափահասներին քաղաքական գործընթացներում ներգրավելու նախաձեռնությունից:

̰
Մի քանի օր շարունակ ԵՊՀ-ում փորձ է արվում սադրանքներ իրականացնել. ԵՊՀ

20:30 13.04.2018

Երևանի պետական համալսարանի մամուլի ծառայությունը մամուլի հաղորդագրություն է տարածել՝ պարզաբանելով այսօր համալսարանում ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի և նրա ուղեկիցների հետ տեղի ունեցած միջադեպը:

̰
Արարատյան բակալավրիատի շրջանավարտները կկարողանան ուղիղ ընդունվել Լոնդոնի թագավորական քոլեջ

17:11 07.04.2018

ԱԲ ծրագրով առաջին դպրոցները (ՀՀ մարզերի և Արցախի) իրենց գործունեությունը կսկսեն 2018 թ․ սեպտեմբերի 1-ից։

̰
Բացվել է Արմենակ Ուրֆանյանի անունը կրող հրաձգարան

18:39 03.04.2018

Ապրիլի 3-ին Երևանի Ն. Գոգոլի անվան թիվ 35 հիմնական դպրոցում բացվել է 2016թ. ապրիլյան մարտական գործողությունների ընթացքում հերոսաբար զոհված վաշտի հրամանատար, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի ասպետ, կապիտան Արմենակ Ուրֆանյանի անունը կրող հրաձգարանը:

̰
Աշխարհահռչակ ֆիզիկոս Անի Ապրահամյանը կղեկավարի Երևանի ֆիզիկայի ինստիտուտը

18:27 03.04.2018

Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ) հիմնադրամի տնօրեն է նշանակվել Նոտր Դամի համալսարանի (ԱՄՆ, Ինդիանա) ֆիզիկայի դեպարտամենտի պրոֆեսոր Անի Ապրահամյանը:

̰
«Լույս» հիմնադրամը ներկայացրել է կրթաթոշակների տրամադրման նոր կանոնակարգը

20:15 26.03.2018

«Լույս» հիմնադրամը, որը կրթաթոշակ է տրամադրում աշխարհի լավագույն համալսարաններում սովորող հայ երիտասարդներին, ներկայացրել է կրթաթոշակների տրամադրման նոր կանոնակարգը:

̰
Շիրակի պետական համալսարանը սեփական ուժերով պետք է լուծի ստեղծված իրավիճակը

17:00 24.03.2018

Շիրակի պետական համալսարանում գիտխորհրդի ու կառավարման խորհրդի համատեղ նիստ է հրավիրվել:

̰
Սեպտեմբերից՝ անվտանգ երթևեկության նոր դասընթաց դպրոցներում

16:51 22.03.2018

«Ճանապարհային երթևեկության կանոնների» դասավանդումը նախատեսվում է սկսել մայրաքաղաքի դպրոցներից՝ նոր ուսումնական տարվանից՝ սեպտեմբերի 1-ից:

̰
Կառավարությունը ուսուցիչներին ևս մեկ հնարավորություն տվեց

10:48 22.03.2018

Կառավարությունը որոշում ընդունեց «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ անելու մասին:

̰
Շիրակի համալսարանի ուսանողները պահանջում են վերադարձնել աշխատանքից ազատված դասախոսներին

14:49 19.03.2018

Շիրակի պետական համալսարանի ֆակուլտետների ուսանողները դասադուլ են արել՝ ի պաշտպանություն աշխատանքից ազատված պատմության և փիլիսոփայության ամբիոնի դասախոսներ Գագիկ Համբարյանի և Հովհաննես Խորիկյանի:

̰
Այլակարծության համար դասախոսներին աշխատանքից ազատելը հակասում է ակադեմիական բազմակարծության սկզբունքին. գիտնականներ

13:12 17.03.2018

ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի Թուրքիայի բաժնի ղեկավար, պատմական գիտությունների դոկտոր Վահրամ Տեր-Մաթևոսյանը և ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան, բանասիրական գիտությունների թեկնածու Ռուբեն Մելքոնյանը կոչ են անում Շիրակի պետական համալսարանի ղեկավարությանը չեղարկել Հովհաննես Խորիկյանին և Գագիկ Համբարյանին աշխատանքից ազատելու որոշումը: Տարածված հայտարարության մեջ ասվում է.

̰
Արմավիրի մարզի Դողս գյուղի դպրոցի տնօրենը փչացնում է երեխաների ապագան. նամակ բնակչուհուց

15:54 16.03.2018

Երևանի ավագանու անդամ, Կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի անդամ Անահիտ Բախշյանը Արմավիրի մարզի Դողս գյուղի նախկին բնակչուհուց նամակ է տացել:

̰
Բանավեճ Արարատ Միրզոյանի և Կարեն Ավագյանի միջև

15:24 16.03.2018

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը այսօր դրական եզրակացությամբ առաջիկա լիագումար նիստերի օրակարգ է ընդգրկել «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագիծը: Հիշեցնենք, որ ամիսներ շարունակ քննարկվող այս նախագիշը բավականին վիճելի դրույթներ ուներ ու դարձել էր կռվախնձոր ԱԺ ՀՀԿ և «Ծառուկյան» խմբակցությունների միջև: Քննարկման սկզբում ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը տեղեկացրել է, որ […]

̰
Շիրակի պետական համալսարանի ռեկտորը երկու դասախոսների ազատել է աշխատանքից

18:33 15.03.2018

Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանը ԲՈՒՀ-ի գիտական խորհրդի էթիկայի հանձնաժողովի այսօրվա որոշմամբ աշխատանքից ազատել է պատմության և փիլիսոփայության ամբիոնի դասախոսներ Գագիկ Համբարյանին և Հովհաննես Խորիկյանին:

̰
Մարտի 19-ից դպրոցականները կգնան արձակուրդ

15:55 13.03.2018

Հանրապետության հանրակրթական դպրոցներում մարտի 19-ից կմեկնարկի գարնանային արձակուրդը։

̰
Լոռու կարզում լեռնադահուկային խոշոր համալիր կստեղծվի

19:22 06.03.2018

ՀՀ տարծքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանը կառավարության այսօրվա նիստում ներկայացրել է ծրագիր Լոռու մարզում լեռնադահուկային համալիր ստեղծելու մասին: Ծրագիրն ընդունվել է:

̰
120 000 աշակերտ կկարողանա այցելել Թվային պլանետարիում. ԿԳ նախարարը զեկուցել է նախագահին

15:18 28.02.2018

Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր նախագահ Սերժ Սարգսյանին է զեկուցել նախագահի հանձնարարականների կատարման ընթացքը, հանրապետությունում հանրակրթության և բարձրագույն կրթության ոլորտներում որակյալ կրթության ապահովման, այդ նպատակով նորարարական ծրագրերի իրականացման ուղղությամբ կատարված աշխատանքները, նախարարության գերակա խնդիրներն ու 2018թ. ծրագրերը:

̰
Վաղը ուսումնավարժության ժամանակ ազդարարման շչակ է գործարկվելու

10:32 28.02.2018

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ վաղը՝ մարտի 1-ին` ժամը 14:30-ին, համաձայն Երևանի քաղաքապետի «Երևան քաղաքի արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության համակարգերի նախապատրաստման 2018 թվականի հիմնական միջոցառումների պլանը հաստատելու մասին» որոշման, մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանում, Տերյան 105 հասցեում գտնվող Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում անցկացվելու է ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ժամանակ գործարկվելու է ազդարարման շչակ:

̰
Հայաստանյան դպրոցներում կխորացնեն գերմաներենի ուսուցումը

17:01 26.02.2018

Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հանդիպել է լ ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերի և ՀՀ-ում գերմաներեն լեզվի զարգացման աշխատանքային խմբի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են դպրոցներում գերմաներենի զարգացումը խթանելու առաջարկները:

̰
BACK_TO_TOP