16:34 22.05.2018
Նախատեսվո՞ւմ է դպրոցական ծրագրի «Հայ եկեղեցու պատմություն» առարկան փոխարինել որևէ այլ առարկայով, քանի որ այս առարկայի վերաբերյալ հաճախ դժգոհություններ են լինում։
16:06 22.05.2018
Տասներկուամյա կրթական ծրագրի բարեփոխումների մասին խոսելը դեռ վաղ է, քանի որ, եթե դա իրականացվի, լուրջ բարեփոխում է լինելու։ Մինչ այդ պետք է լսել բարեփոխումներին կողմ փաստարկներն ու դրանց հակափաստարկները։ Այս մասին այսօր հայտարարեց ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը։
12:27 22.05.2018
Հայաստանի դպրոցների տնօրենների մի մասը չի ապահովել, որ կուսակցականները մուտք չգործեն դպրոցական, հանրակրթական հաստատություններ, սակայն այսուհետ այս տարբերակը չի աշխատելու, քանի որ իրավիճակ է փոխվել։
12:01 22.05.2018
Արարատի մարզի դատախազությունում վերացվել է զանգվածային հավաքներին մասնակցելու պատճառով դպրոցի փոխտնօրենի կողմից աշակերտին հարվածելու դեպքի առթիվ քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը, և քրեական գործ է հարուցվել:
19:23 21.05.2018
Խաղը ստեղծվել է հայտնի մոնոպոլիա խաղի հիման վրա, ուղղակի հայկական տարբերակում բոլոր տեղանուններն ու անվանումները հայկական են:
16:50 21.05.2018
Արայիկ Հարությունյանը նշել է, որ ինքը ռեկտորների հետ հանդիպմանը նշել է, որ նախկինում եղած պրակտիկան անթույլատրելի է համարում:
13:47 19.05.2018
Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը բաց նամակով դիմել է Կապանի թիվ 1 դպրոցի տնօրենին և տեղեկացրել, որ այդ դպրոցի ծնողներից նամակ է ստացել:
20:19 18.05.2018
Լեզվի պետական տեսչությունը հայտարարություն է տարածել՝ ի պատասխան ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի այն գրառման, թե «Լեզվի պետական տեսչությունն այն հիմնարկներից է, որը հինգ տարի շարունակ զրոյին ձգտող արդյունքով ստացել է տարեկան 67 միլիոն դրամ»:
12:29 16.05.2018
Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հրաման է ստորագրել 2017-2018 ուսումնական տարվա սովորողի գիտելիքների ստուգման, պետական ավարտական քննությունների կազմակերպման, անցկացման աշխատակարգում և ժամանակացույցում փոփոխություններ կատարելու վերաբերյալ:
20:13 15.05.2018
Կրթության և գիտության նորանշանակ նախարար Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիեսլերի գլխավորած պատվիրակության հետ:
14:14 14.05.2018
Շիրակի պետական համալսարանի՝ աշխատանքից ազատված դասախոսներ Հովհաննես Խորիկյանը և Գագիկ Համբարյանը բաց նամակով դիմել են ոստիկանության պետ Վալերի Օսիպյանին՝ խնդրելով ապահովել օբյեկտիվ քննություն ՇՊՀ-ում տեղի ունեցող անօրինականությունների վերաբերյալ։
12:25 14.05.2018
ՀՀ կրթության և գիտության նախարարության միջոցով շրջանառության մեջ դրված ռազահայրենասիրական դաստիարակության վիճահարույց հայեցակարգը հետ կկանչվի, մնացածը՝ ընթացքում, ես ծանոթ չեմ դրան, դա համընկել էր շարժման ժամանակահատավածի հետ։
11:55 14.05.2018
ՀՀ կրթության և գիտության նորանշանակ նախարար Արայիկ Հարությունյանը զբաղված է նոր նշանակումներով: Կարդրային հնարավոր փոփոխությունների մասին ասել է, որ նախարարությունում փոփոխություններ անշուշտ կլինեն, բայց ոչ կադրային ջարդ:
12:29 12.05.2018
Գերմանիայի Դաշնային Հանրապետության լուսավորության և մշակույթի հարցերով նախարարների համաժողովը հաստատել է Հայաստանի Հանրապետության 12-ամյա միջնակարգ (ընդհանուր) կրթության ատեստատների ճանաչման մասին որոշումը:
17:13 11.05.2018
Շիրակի պետական համալսարանի ռեկտորի շուրջ կրքերը չեն հանդարտվում: Այսօր ԲՈՒՀ-ից ազատված երեք դասախոսներ և կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը մամուլի ասուլիս են տվել Երևանում:
17:53 10.05.2018
Բաց նամակ «Լույս» հիմնադրամի կրթական ծրագրի գործադիր տնօրեն Ժաքլին Կարաասլանյանից` ի պատասխան ձեր բազմաթիվ հարցումներին։
Ուղիղ ինը տարի առաջ այնժամ դեռ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և վարչապետ Տիգրան Սարգսյանն ինձ հնարավորություն ընձեռեցին ղեկավարելու նորաստեղծ և մեծ տեսլականով «Լույս» հիմնադրամը։ Նպատակն էր կազմավորել նորարար և քննամիտ երիտասարդների նոր սերունդ՝ ապահովելու համար Հայաստանի զարգացումը աշխարհի առաջատար երկրներին համաքայլ։
12:32 10.05.2018
Կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Վահրամ Մկրտչյանի հրամանով հաստատվել են 2017-2018 ուսումնական տարվա գիտելիքների ստուգման, պետական ավարտական քննությունների կազմակերպման, անցկացման աշխատակարգը և ժամանակացույցը:
11:42 10.05.2018
Հիշեցնենք ուսանողների և դասախոսների մի մասը պահանջում է բուհի ռեկտոր ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավար Սահակ Մինասյանի հրաժարականը։
18:34 07.05.2018
Ուսումնական տարվա ավարտի հետ կապված դպրոցներում հնարավոր դրամահավաքության դեպքերը բացառելու նպատակով քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է խստացված հսկողություն սահմանել՝ ընդգծելով, որ նման դեպք արձանագրվելու պարագայում պատասխանատուները խստագույնս կպատժվեն: