TIME
Ամսաթիվ
19 08 2025
  • $
    382.97
  • RUBLE
    4.77
  • 447.65
WEATHER
+28.09 oC

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Կեղծ գնահատականներ ու կեղծ ատեստատ. Արայիկ Հարությունյանը՝ հերթական համակարգային կեղծիքի մասին

00:17 21.06.2018

ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեսակապով տեղեկացրել է  կրթական ոլորտում համակարգային կեղծիքի հերթական բացահայտման մասին։ Նախարարն անդրադարձել է հանրապետությունից բացակայող, դասերին չներկայացող, սակայն կեղծ գնահատականներ ստացող աշակերտներ ունեցող ուսումնական հաստատություններին։ Բողոքներից մեկի հետքերով Արայիկ Հարությունյանը եղել է Երևանի թիվ 119 դպրոցում։ https://www.facebook.com/arayik.harutyunyan/videos/10156469602393501/

̰
«Օլիգարխ» դպրոցները մրցակցությունից դուրս են թողել մյուս դպրոցներին․ ԿԳ նախարար

22:11 20.06.2018

ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեսակապով հանրությանն իրազեկել է «օլիգարխ» դպրոցների գործունեության, տարրական հանրակրթական ծրագրի արտոնագիր չունենալու խնդրի վերաբերյալ։ Նախարարը նշել է, որ Չեխովի դպրոցը չունի տարրական հանրակրթական ծրագրի արտոնագիր։ Նրա խոսքով` այս պայմանական «օլիգարխ» դպրոցները, որոնք ունեցել են իշխանությունների աջակցությունը կամ ստվերային հովանավորչությունը, առանց լիցենզիայի` թվաքանակից ավելի աշակերտներ են ընդունել՝ մրցակցությունից դուրս թողնելով մյուս […]

̰
Ինչպես ԿԳ նախարարը հակադարձեց պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի պնդումներին

11:59 20.06.2018

Երեկ քննարկած հարցերը քվեարկելուց հետո խորհրդարականներն անցան օրակարգում մնացած վերջին հարցի՝ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցի քննարկմանը: Քննարկում որպես այդպիսին չծավալվեց: Հիմնական զեկուցող ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն ասաց, որ իրենք փոփոխության որևէ առաջարկ չեն ստացել: Ելույթ ունեցավ հարակից զեկուցող, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի […]

̰
ՀՀ-ում և Արցախում միասնական քննություններից առավելագույն միավոր է ստացել 97, անբավարար՝ 644 դիմորդ

10:45 20.06.2018

Հայաստանում և Արցախում արդեն ամփոփված «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Համաշխարհային պատմություն», «Հայոց լեզու և գրականություն» ու «Ֆիզիկա» առարկաների բուհեր ընդունելության միասնական քննություններից առավելագույն 20 միավոր է ստացել ընդհանուր 97, իսկ անբավարար՝ 644 դիմորդ: Միջին միավորների էական տատանումներ նախորդ տարվա համեմատ դեռ չկան: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ գնահատման և թեստավորման կենտրոնի արտաքին համագործակցության բաժնի պետ Վարդան Պարսամյանը: […]

̰
Երեխային առաջին դասարան տանելիս տնօրենին հարցրեք՝ արդյոք ունե՞ն գործելու արտոնագիր. Արայիկ Հարությունյան

09:55 20.06.2018

ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում կոչով դիմել է ծնողներին, ովքեր պատրաստվում են իրենց երեխաներին տանել առաջին դաստարան։ «Սիրելի ծնողներ, Ձեր երեխաներին առաջին դասարան տանելիս դպրոցի տնօրեններից անպայման հարցրեք, թե արդյոք ունեն արտոնագիր կրթական գործընթաց կազմակերպելու համար: Ներկայում ստուգվում են արտոնագրերն, ու պարզվում է, որ կան այդպիսիք, որ առանց թույլատրելու աշակերտներ են ընդունում: […]

̰
Ծնողների վերահսկողությունը բացասաբար է ազդում երեխաների վարքագծի վրա

21:30 19.06.2018

Մինեսոտայի համալսարանի գիտնականները պարզել են, որ այն երեխաները, որոնց նկատմամբ ծնողները չափազանց հոգատար են, դպրոցում ավելի շատ են խնդիրներ ունենում: Բացի այդ, նման երեխաներին դժվար է ընկերներ գտնել: Փորձագետների կարծիքով, հասունացման ընթացքում երեխաները պետք է սովորեն կառավարել իրենց զգացմունքները և վարքագիծը: Ծնողների վերահսկողությունը նրանց խանգարում է դա անել, հաղորդում է The Daily Mail-ը: Հետազոտողները 8 […]

̰
Պետք է անել առավելագույնը, որ որևէ երեխայի վիճակը չվատթարանա. Արայիկ Հարությունյան

18:20 19.06.2018

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխությանը, որը վերաբերում է համընդհանուր ներառական կրթության անցմանը, ֆեյսբուքյան իր էջում մասնավորապես գրել է. «Ապշելու բան՝ անցնում ենք համընդհանուր ներառման, ծնողների մեծ մասը չգիտի, թե դա ինչ է, ու ընդվզում է: Չեն աշխատել նրանց հետ: Մարդկանց նորմալ բացատրեք, մեծ մասը խնդիր չի ունենա, այլ […]

̰
Փոքրամասնությունների լեզուներով կրթության հասանելիությունը Հայաստանում աճել է․ Թորբյորն Յագլանդ

13:35 19.06.2018

Եվրոպայի խորհրդի կայքի տարածած հաղորդագրության համաձայն՝ Ազգային փոքրամասնությունների պաշտպանության կոնվենցիայի և Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիայի ուժի մեջ մտնելու 20-ամյակի կապակցությամբ Ստրասբուրգում հունիսի 18-19-ը կայացել է «Փոքրամասնություններն ու փոքրամասնությունների լեզուները փոփոխվող Եվրոպայում» խորագրով համաժողով։ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը ասել է, որ Հայաստանը բարելավել է փոքրամասնությունների լեզուներով կրթությունը կազմակերպության հետ աշխատանքի արդյունքում։ Թորբյորն Յագլանդը […]

̰
Որևէ տնօրեն պարտավորություն չունի դպրոցում ունենալ ՀՀ ղեկավարի կամ որևէ առաջնորդի նկար. Արայիկ Հարությունյան

18:14 17.06.2018

Տեղեկություններ կան, որ նախորդ իշխանությունների նկարները հանելու փոխարեն հիմա դրանք փոխարինվում են մեր նոր ղեկավարների նկարներով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Կրթության և գիտության նախարար, ՔՊ անդամ Արայիկ Հարությունյանը: «Դպրոցների հարգելի՛ տնօրեններ և ղեկավարություն, ինձ տեղեկություններ են հայտնում, որ նախորդ իշխանությունների նկարները հանելու փոխարեն հիմա դրանք փոխարինվում են մեր նոր ղեկավարների նկարներով: Որևէ […]

̰
«Այբ» հիմնադրամը փաստացի զրկվել է կարծիք կամ անհամաձայնություն հայտնելու իրավունքից. «Այբ»-ի արձագանքը ԿԳՆ-ին

23:08 15.06.2018

«Այբ» կրթական հիմնադրամը «Կրթության գերազանցության ազգային ծրագրի իրականացում» ծրագրի նախնական և ընթացիկ արդյունքների համապատասխանության գնահատման ուսումնասիրության նախնական կամ վերջնական որևէ արդյունք պաշտոնապես չի ստացել: Այս մասին հայտնում են «Այբ» կրթական հիմնադրամից` մեկնաբանելով Կրթության և գիտության նախարարի այսօրվա հայտարարությունն այն մասին, որ անցյալ տարի «Այբ» հիմնադրամի «Արարատյան բակալավրիատի» համար ԿԳՆ-ի կողմից հատկացված 666 մլն դրամից շուրջ […]

̰
Ուրասար համայնքի դպրոցի տնօրենը շուրջ 4.5 մլն դրամ է յուրացրել

22:58 15.06.2018

ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Ստեփանավանի բաժնում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «ՀՀ Լոռու մարզի Ուրասարի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Մ. Շ.-ն, 2014 թվականի հունվար ամսից մինչև 2018 թվականի մայիս ամիսն ընկած ժամանակաշրջանում, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, խախտել է օրենսդրության պահանջները և գանձապահի փոխարեն անձամբ իրականացնելով դպրոցի աշխատակիցներին […]

̰
Հայաստանում 2017-2018 ուստարում ատեստավորված 20 372 ուսուցիչ է աշխատում

16:00 15.06.2018

2017-2018 ուսումնական տարում Հայաստանի հանրակրթական ուսումնական հաստատությունների ատեստավորված ուսուցիչների թիվը 20 372 է, նրանցից 17 840-ը կանայք են: Այս մասին տեղեկանում ենք Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի կայքից: Երևանում աշխատող ատեստավորված ուսուցիչների թիվը 5 332 է, որից 4 989-ը կանայք են, Արագածոտնում՝ 1 322, որից 1 054-ը՝ կանայք, Արարատում՝ 1 594, որի գերակշիռ մեծամասնությունը՝ 1 413-ը, […]

̰
ԵՊՀ ղեկավարությունը աշխատանքից կազատի ուսանողների հետ կոպիտ վերաբերվող աշխատակիցներին

18:28 14.06.2018

Երևանի պետական համալսարանի ռեկտորատը  նամակ է տարածել, որտեղ նշվում է, որ վերջին ժամանակներում բազմաթիվ դիմում-բողոքներ են ստացվել ֆակուլտետների դեկանատների աշխատակիցների կողմից ուսանողների հանդեպ կոպիտ և անբարյացակամ վերաբերմունք ցուցաբերելու մասին: «ԵՊՀ ղեկավարությունը խստորեն հետաքննելու է յուրաքանչյուր դեպք և անկարգապահ աշխատակիցների նկատմամբ կիրառելու է ԵՊՀ ներքին կարգով սահմանված կարգապահական տույժեր, կլինեն դեպքեր, երբ նույնիսկ աշխատանքից կազատեն»,- գրված […]

̰
Արայիկ Հարությունյանը՝ ուսումնական հաստատություններից կոռուպցիան բացառելու մասին

15:00 14.06.2018

«Անկախ նրանից, թե տվյալ հաստատությունը ներառական կրթություն է, բարձրագույն ուսումնական հաստատություն, թե մանկապարտեզ, բացառվելու է կոռուպցիան»,- ասել է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը Գյումրիում ՇՊՀ կատարած այցի ժամանակ։ Նախարարը խոսել է ոչ միայն բարձրագույն ուսումնական հաստատություններում առկա խնդիրների մասին, այլև կոռուպցիոն ռիսկերի ու չարաշահումների՝ դպրոցներում, որտեղ ներդրված է ներառական կրթական համակարգը։ Իսկ ներառականում եղած չարաշահումների մասին բազմիցս […]

̰
Արայիկ Հարությունյանը՝ «Երևան» հիմնադրամում ԱԱԾ-ի գործողությունների մասին

01:00 14.06.2018

Կրթության և գիտության նախարար, Երևանի ավագանու նախկին անդամ Արայիկ Հարությունյանն անդրադարձել է  ԱԱԾ-ի  կողմից «Երևան» հիմնադրամում իրականացվող գործողություններին: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով հարցին, որ փաստորեն հաստատվում են իր կասկածները, որ հիմնադրամը կոռուպցիոն սխեմաներով է գործել, սա կարո՞ղ է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականի պատճառ դառնալ, պատասխանեց. «Եթե ես նման կարծիք հայտնեմ, կնշանակի, որ […]

̰
Արայիկ Հարությունյանը փակ հանդիպումներ է անցկացնում Շիրակի պետական համալսարանում

21:22 13.06.2018

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը փակ հանդիպումներ է անցկացնում Շիրակի պետական համալսարանում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, քննարկվում է Շիրակի պետական համալսարանի ռեկտորի հարցը: Նախարարն առանձին խմբերով ընդունում է երկու կողմերի ներկայացուցիչներին, որից հետո հանդիպում կունենա նաև ուսանողների հետ: Նախարարը խոստացավ հանդիպման արդյունքներն ամփոփել լրատվամիջոցների հետ: Շիրակի պետական համալսարանի մուտքի մոտ հավաքվել են նաև […]

̰
Շուտով համալսարանների խորհրդի հետ կապված լուծումներ կունենանք. Արայիկ Հարությունյան

14:08 12.06.2018

«ԿԳՆ-ն գործել է օրենքի սահմաններում և պատասխանատու է այն քվոտաների համար, որ ունի համալսարանում: Շուտով համալսարանների խորհրդի հետ կապված լուծումներ կունենանք»,- հունիսի 12-ին լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը՝ ի պատասխան հարցի, թե ինչ արձագանք է ստացել «ԵՊՀ ռեստարտ» նախաձեռնության կողմից նախարարությանը ներկայացված դիմումը ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը լուծարելու վերաբերյալ: Հարցին, թե ինչ կարող […]

̰
Մի քանի օրից կհրապարակվեն Արարատյան բակալավրիատի աուդիտի արդյուքնները. Արայիկ Հարությունյան

13:28 12.06.2018

«Արարատյան բակալավրիատում իրականացվող աուդիտի մեկ տարվա արդյուքնները արդեն պատրաստ են և մի քանի օրից արդեն կհրապարակվեն»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը: Հարցին՝ արդյո՞ք նա մնում է նույն կարծիքին, որ «Այբ» հիմնադրամի ղեկավար, Սերժ Սարգսյանի նախկին խորհրդական տեր Մեսրոպ քահանա Արամյանը կրթությանը ամենամեծ վնասը հասցրած մարդն է, նախարարը պատասխանեց՝ «Արարատյան բակալավրիատի աուդիոտվ […]

̰
Բուհերի հետ շատ լուրջ խոսակցություն պետք է ունենանք. ԿԳ նախարար

13:08 12.06.2018

«Այս տարի բուհերի համար ճգնաժամային տարի է և պետք է փորձենք այս իրավիճակից դուրս գալ»,- հունիսի 12-ին, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով դիմորդների թվի նվազմանը, ասաց կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: Նրա  խոսքերով՝ այս տարվա ընդունելությունը դեռ 6 տարի շարունակ հետապնդելու է ԲՈՒՀ-երին, քանի որ պակաս ընդունված կուրսերը պետք է ավարտեն, որն ազդելու է դրույքների […]

̰
Արայիկ Հարությունյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի պատվիրակությանը

22:10 11.06.2018

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսին և Հայաստանում ԵՄ պատվիրակությանը՝ ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու գլխավորությամբ: Ողջունելով հյուրերին՝ նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ Եվրոպական միության հետ առկա է համագործակցության դրական փորձ՝ վստահություն հայտնելով, որ ապագայում […]

̰
«Թումո»-ն կենտրոններ կհիմնի զորամասերում

19:44 11.06.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հիմնադիր Սեմ Սիմոնյանին: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից: Զրուցակիցները քննարկել են «Թումո» կենտրոնի գործունեությանը, նոր նախաձեռնություններին ու ծրագրերին առնչվող մի շարք հարցեր: Վարչապետը կարևորել է «Թումո»-ի գործունեությունը և ընդգծել, որ այն կարող է ամբողջ աշխարհում դառնալ Հայաստանի գլոբալ բրենդը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կառավարությունը […]

̰
Նոր նշանակումներ ԿԳՆ-ում

11:00 11.06.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Մանուկ Մկրտչյանը նշանակվել է ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Մանուկ Մկրտչյանին ազատել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»,– ասվում է որոշման մեջ։ Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ կրթության և գիտության նախարարի տեղակալ է նշանակվել է […]

̰
Առանց հայերեն թարգմանության օտարալեզու միջոցառում կազմակերպողները խիստ կտուգանվեն. ԿԳ նախարար

16:03 10.06.2018

Կրթության եւ գիտության նախարարությունն առաջիկայում հանդես կգա նախաձեռնությամբ, որպեսզի լեզվի մասին դրույթները խախտող տնտեսվարողները խիստ տուգանվեն: Այս մասին facebook-ի իր էջում գրել է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը. «Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է. Լեզվի մասին ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի «բ» ենթակետով սահմանվում է, որ Հայաստանի Հանրապետության պետական մարմինները, ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները պարտավոր են «համագումարներում, […]

̰
Յուրացումներ Խնկոյան համայնքի դպրոցի տնօրենի կողմից

20:39 08.06.2018

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Լոռու մարզի Խնկոյան համայնքի Աթաբեկ Խնկոյանի անվան դպրոցի տնօրենը թույլ է տալիս չարաշահումներ: Այս մասին հայտնում է ոստիկանությունը: Նույն վարչության, ոստիկանության Լոռու մարզային վարչության և Սպիտակի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ նշված […]

̰
Այսօր մեկնարկում են միասնական քննությունները

09:40 08.06.2018

Հայաստանում հունիսի 8-ին մեկնարկել են «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» և «Ընդհանուր պատմություն» առարկաների միասնական քննությունները: «Արմենպրես»-ի հետ զրույցում Գնահատման եւ թեստավորման կենտրոնի արտաքին համագործակցության բաժնի պետ Վարդան Պարսամյանն ասել է, որ «Աշխարհագրություն» առարկայի քննությանը կմասնակցի 125 դիմորդ, «Ընդհանուր պատմություն» առարկայի քննությանը՝ 34, «Կենսաբանություն» առարկայի քննությանը՝ 542 դիմորդ: «Միասնական քննությունները կանցկացվեն մարզերում և Երևանում տեղակայված 12 քննական կենտրոններում: […]

̰
12-ամյա կրթության հետ կապված խնդիրներ կան, բայց սա լավագույն համակարգն է. ԿԳ նախարար

19:41 05.06.2018

12-ամյա կրթության հետ կապված խնդիրներ կան, բայց սա լավագույն համակարգն է: Այսօր ԱԺ-ում նման կարծիք հայտնեց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը: «Մենք պարզապես պետք է 12-ամյա կրթությանը բովանդակություն հաղորդենք: Երեխաների համար հաճելի չէ սովորել, դա նրանց համար դարձել է պարտականություն: Ես սա չեմ ասում բոլոր դպրոցների մասին, բայց հիմնական դպրոցների առումով մենք պետք է այնպես անենք, […]

̰
«Դասավանդի´ր, Հայաստան»-ի 28 մասնակից պատվոգիր ստացավ

19:32 05.06.2018

«Դասավանդի´ր, Հայաստան»-ի առաջնորդության զարգացման երկամյա ծրագրի 28 շրջանավարտներ այսօր՝ հունիսի 5-ին, արժանացան Կրթության հավասարության դեսպանի կոչմանը և ստացան ավարտական պատվոգրեր։ Միջոցառմանը ներկա էին  ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, կրթության ու գիտության նախարար Արայիկ Հարությունյանը և դեսպաններ։ «Դասավանդի´ր, Հայաստան» կրթական ծրագրի մասնակիցները երկու տարի առաջ մեկնել են Հայաստանի տարբեր համայնքների՝ հիմնականում այն դպրոցներ, որտեղ կա համապատասխան ուսուցիչների […]

̰
Արմեն Սարգսյանը թենիս է խաղացել ուսանողների հետ

19:14 05.06.2018

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ հունիսի 5-ին, շրջայց է կատարել Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում: Նրա հետ էր նաև կրթության ու գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: «Շատ տպավորիչ այցելություն էր: Նախկինում նույնպես այցելել էի համալսարան, բայց նախորդ այցելությունից մինչ օրս հսկայական փոփոխություններ տեսա»,- ասաց նախագահը: Նա նաև թենիս է խաղացել ուսանողների հետ:    

̰
«Արարատյան բակալավրիատը» կբերեր կրթական ոլորտի տոտալ էլիտարիզացմանը. ԿԳ նախարար

18:54 05.06.2018

«Արարատյան բակալավրիատի» ֆինանսական աուդիտի արդյունքները շուտով հայտնի կլինեն: Այս մասին այսօր ԱԺ-ում հայտնեց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը: «Տեր Մեսրոպ քահանա Արամյանը փորձել է սրա մեջ ներքաշել «Այբ»-ին, բայց իմ մեջբերած խնդիրները կապված են եղել նրա քաղաքական գործունեության, կրթության ոլորտում ունեցած բացասական գործունեության հետ: Մենք նաև մոնիթորինգ ենք իրականացնելու «Արարատյան բակալավրիատում», որոշ խնդրահարույց կետեր, ըստ աուդիտորական […]

̰
Վին Դիզելը դոկտորի կոչում է ստացել

17:30 02.06.2018

30 տարի առաջ «Ֆորսաժ» ֆիլմից հայտնի դերասան Վին Դիզելը որոշել էր կենտրոնանալ դերասանական կարիերայի վրա և թողել ուսումը: Բայց 50 տարեկանում դերասանը վերադարձել է Hunter-ի համալսարան և օրերս նա ստացել է դոկտորի պատվավոր կոչում: Դիպլոմը ստանալուց հետո Վին Դիզելը շատ հուզիչ և մոտիվացնող ելույթ է ունեցել: «Մենք պայքարող ենք և ամեն ինչ կարող ենք հաղթահարել: […]

̰
BACK_TO_TOP