12:18 07.03.2024
Կառավարության նիստում քննարկվեց դպրոցաշինությանն առնչվող խնդիրները, շինարարության որակն ու որակական չափանիշները։ Քննարկումների արդյունքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը խիստ դժգոհություն հայտնեց դպրոցաշինական աշխատանքներից։ «Եկեք արձանագրենք, որ մենք դպրոց կառուցել չգիտենք, մենք զրոյից սովորում ենք։ Բայց սովորելու պլան էլ է պետք ունենալ՝ ինչպես ենք սովորելու։ Իհարկե, փորձը կարևոր է, բայց փորձն առանց ֆունդամենտալ գիտելիքներ ունենալու՝ տնայնագործություն է և […]
13:11 06.03.2024
ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ««Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»» օրենքի նախագիծը: Գործող օրենսդրություն Հավաստագիրը տրվում է 5 տարի ժամկետով, որի ընթացքում անձը իրավունք է ստանում դիմելու և մասնակցելու տնօրենի թափուր տեղի համար անցկացվող մրցույթին, իսկ նշանակվելուց հետո տնօրենի պաշտոնավարման համար հիմք է կնքված պայմանագրի ժամկետը: «Հանրակրթության մասին» օրենքի համաձայն՝ սահմանված […]
17:58 05.03.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2024-2025 ուսումնական տարվա համար հայտարարում է մրցույթ` Վրաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրոսական կրթություն ստանալու նպատակով (10 կրթաթոշակային տեղ): Մրցույթին կարող են մասնակցել բուհերի շրջանավարտները և ավարտական կուրսում սովորող անգլերենին կամ ռուսերենին վարժ տիրապետող ՀՀ քաղաքացիները (հակառակ դեպքում, ըստ անհրաժեշտության, նրանք պետք է հանձնեն բարձրագույն ուսումնական հաստատության կողմից կազմակերպված […]
17:45 04.03.2024
Համաձայն «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի` ՀՀ քաղաքացու օրը նշվում է ապրիլի վերջին շաբաթ օրը: Այդ օրվա կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն առաջարկել է դպրոցների սովորողների շրջանում անցկացնել ուսումնական նախագիծ` «Հայրենիքը պետություն է» խորագրով: Նախագծի շրջանակում սովորողներն իրենց նախընտրելի ձևաչափով /նկարներ, կոլաժներ, ձեռքի աշխատանքներ/ պետք է ներկայացնեն յուրահատուկ և […]
22:37 02.03.2024
Մատենադարանին Հովհաննես երեցի ընդօրինակած Ավետարանի ընծայաբերմամբ մեկնարկել է Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ հռչակվելու 65-ամյակին նվիրված միջոցառումների շարքը։ Այդ նշանակալի իրադարձությանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, բարերարներ, Մատենադարանի՝ տարբեր տարիների նվիրատուներ։ «Նվիրական անուններ. մատյանների տունդարձը» խորագրով ցուցադրության ընթացքում ներկայացվել են խոշոր նվիրատուների՝ Մատենադարանին ընծայաբերած ձեռագրերի, արխիվային […]
16:40 02.03.2024
«Բաց դաս» ծրագրի շրջանակում այս շաբաթ խորհրդարանում հյուրընկալվել են Երեւանի եւ հանրապետության մարզերի հիմնական ու միջնակարգ մի շարք դպրոցների, ուսումնական համալիրի սաներ եւ ուսուցիչներ: Պատգամավորներ Էմմա Պալյանն ու Կարեն Սարուխանյանը հանդիպել են Շիրակի մարզի Լանջիկի, ապա նաեւ Ազատանի միջնակարգ դպրոցների աշակերտների եւ ուսուցիչների հետ: Սյունիքի մարզի Գորիս քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցի աշակերտներին եւ ուսուցիչներին […]
23:13 01.03.2024
2023-2024 ուսումնական տարվանից հանրապետության բոլոր դպրոցների 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարաններում ուսուցումն իրականացվում է հանրակրթության նոր կրթական չափորոշիչներին համապատասխան: Ի՞նչ արդյունքներ կա՞ն, և ինչպե՞ս է այն դրսևորվում դպրոցներում. այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանը: Մանրամասները՝ տեսանյութում:
23:07 01.03.2024
Գրելը թույլ է տալիս ակտիվորեն զարգացնել ուղեղի գրեթե բոլոր հատվածները։ Սա մի տեսակ մարմնամարզություն է աչքերի և շարժիչ հմտությունների համար և նույնիսկ մարզում մկանային կորսետի ձևավորման համար: Առանձնահատուկ նշանակություն ունի գեղեցիկ գրելու կարողությունը։ Այս մասին Gazeta.Ru-ի հոդվածում խոսել է մեթոդիստ Ալիսա Գավրիլինան։ Փորձագետի խոսքով՝ ճշգրիտ գրելու վրա կենտրոնանալն օգնում է զարգացնել կարգապահությունը և նույնիսկ բարելավել […]
16:07 01.03.2024
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ինչպես նաև Ռուսաստանի ճյուղային սննդի ինստիտուտի և «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցության» հիմնարկի հետ համատեղ, մեկնարկում են «Դպրոցականի հետ համատեղ լավագույն մինի այգի» ամենամյա չորրորդ մրցույթը: Այս նախաձեռնությունը դպրոցների համար հարթակ է՝ ցուցադրելու իրենց ստեղծարարությունն ու նորարարությունը, սովորողների շրջանում խթանելու կայուն գյուղատնտեսության և առողջ […]
15:16 01.03.2024
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը մարտի 1-ին հանդիպել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կրթաթոշակառու միջազգային ուսանողական խմբի հետ: Ողջունելով հյուրերին խորհրդարանում` Սարգիս Խանդանյանը բարձր է գնահատել հիմնադրամի գործունեությունը, պետական տարբեր մարմինների հետ իրականացվող նախագծերը, կրթական ծրագրերը: Գերմանիայի տարբեր բուհերը ներկայացնող հիմնադրամի կրթաթոշակառուներին արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստանի նկատմամբ […]
13:14 01.03.2024
Սլովակիայի Հանրապետության ազգային կրթաթոշակային ծրագիրն առաջարկում է կրթաթոշակներ և դրամաշնորհներ ուսանողներին, ասպիրանտներին, համալսարանի դասախոսներին, հետազոտողներին և արվեստագետներին 2024-2025 ուսումնական տարվա համար: Կրթաթոշակների և դրամաշնորհների տրամադրման պայմանների, ինչպես նաև պահանջվող փաստաթղթերի վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է www.stipendia.sk և www.scholarships.sk կայքերում: Դիմորդները, անհրաժեշտության դեպքում, կարող են մանրամասների համար դիմել [email protected] էլեկտրոնային հասցեով: Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է 2024 թ. ապրիլի 30-ը` ժամը 16:00-ն: 2024 թ. […]
18:11 29.02.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են «Ակադեմիական քաղաք»-ի մշակութային և կրթական կլաստերների ենթակառուցվածքներին վերաբերող հարցեր: Խորհրդակցությանը մասնակցել են «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները, Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը նախագծող gmp International GmbH Architects and Engineers ընկերության գործադիր տնօրեն Ստեֆան Շուտցը, պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներ: GMP միջազգային ընկերության գործադիր տնօրեն Ստեֆան […]
13:37 29.02.2024
Եվրոպական միության և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) միջև ստորագրվել է համաձայնագիր՝ ազդարարելով EU4Education Reforms ծրագրի մեկնարկը, որը միտված է նպաստելու ՀՀ կրթական համակարգի արդյունավետ բարեփոխմանը: Եվրոպական միության բյուջետային աջակցության համաձայնագրի շրջանակում ՅՈՒՆԻՍԵՖ-ը ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը կտրամադրի լրացուցիչ տեխնիկական աջակցություն՝ կրթության որակի բարձրացման, ենթակառուցվածքների բարելավման և կրթության հասանելիության ու մատչելիության բարձրացման ուղղությամբ իրականացվող ծրագրերում: Համաձայնագիրը ստորագրել […]
18:39 28.02.2024
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում այսօր մեկնարկել է 7 երկրների, այդ թվում՝ Հայաստանի ճարտարապետական բուհերի ուսանողների մասնակցությամբ «Քաղաք երազների համար–նոր լուծումներ Հայֆիլմի համար» խորագրով աշխատաժողովը: Այն «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում իրականացվում է գերմանական «Ճարտարապետական մշակույթի ակադեմիա» (Academy for Architectural Culture (aac)) կազմակերպության կողմից: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից: Հանդիպմանը ներկա էին ԿԳՄՍՆ բարձրագույն […]
12:46 28.02.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը մարտի 23-ից ապրիլի 11-ը կիրականացնի «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագիրը։ Ծրագրին կարող են դիմել ՀՀ դպրոցներում, նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորող 14-18 տարեկան պատանիները։ Մրցույթի արդյունքում 70 պատանի հնարավորություն կստանա անվճար հիմունքներով մասնակցելու ծրագրին։ Նշենք, որ ծրագիրը բաղկացած կլինի դասախոսություններից, […]
11:51 28.02.2024
ՀՀ կառավարությունը նախատեսում է 2024 թվականին կրթության ոլորտին հատկացնել շուրջ 288 միլիարդ դրամ կամ պետական բյուջեի ծախսերի շուրջ 9%-ը: Կրթության ոլորտի ծախսերի մոտ 42%-ը կամ մոտ 122 միլիարդ դրամ հատկացվելու է անվճար հանրակրթական ուսուցման ապահովմանը, այդ թվում՝ ապահովելով ավելի քան 408 հազար սովորողի անվճար կրթություն։ Դպրոցների, մանկապարտեզների կառուցման և վերանորոգման համար նախատեսվում է ավելի քան […]
17:05 27.02.2024
Ստեփանավանի Ա. Քալանթարի անվան պետական գյուղատնտեսական քոլեջում մեկնարկել է «Էրազմուս+» ծրագրի «ՄԿՈՒ հաստատությանը կից ՍՄԱՐՏ ֆերմայի մոդել՝ ուսանողների աշխատանքի վրա հիմնված ուսումնառության և շրջանավարտների բարձր աշխատունակության համար» (CB4WBL) նախագիծը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Հայաստանում «Էրազմուս+» ծրագրի ազգային գրասենյակի համակարգող […]
11:42 27.02.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Ա․ Սպենդիարյանի անվան oպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մարտի 15-ին և 16-ին՝ ժամը 19։00-ին, կկայանա «Նռան գույնը» հայ–ֆրանսիական պարային ներկայացումը՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին: Բեմադրության հեղինակը Ֆրանսիայում հայտնի պարուսույց Մուրադ Մերզուկին է։ Գաղափարի հեղինակը Ֆրանսիայում գործող «Սաթէ–Աթղը» թատերական միության գեղարվեստական ղեկավար Սաթէ Խաչատրյանն է։ Բեմադրության երաժշտությունը […]
13:10 26.02.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար հավակնորդների քննության և հավաստագրման ժամանակացույցը: Հավակնորդների քննությունը, ըստ ժամանակացույցի, տեղի կունենա ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում (hասցե` Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2) մարտի 1-ին և 4-ին՝ ժամը 10:00-ին:
21:40 24.02.2024
Երևանի քաղաքապետարանը ներկայացրել է հանրակրթության ոլորտում իրականացված բարեփոխումները՝ 3 ուղղություններով. Մանկապարտեզների հիմնանորոգում, Աշխատավարձերի բարձրացում, Մանկավարժների վերապատրաստում: Մանրամասները՝ տեսանյութում:
16:49 23.02.2024
Բյուրականի աստղադիտարանում այսօր անցկացվել է «Աստղագիտություն» առարկայի օլիմպիադայի հանրապետական փուլը, որին մասնակցել է 10-12-րդ դասարանի 20 աշակերտ: Օլիմպիադայի ընթացքին հետևել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանն ու հանրակրթական և արտադպրոցական հաստատությունների համակարգման բաժնի պետ Ստալ Սարդարյանը: Նշենք, որ տարիներ շարունակ «Աստղագիտություն» առարկայի օլիմպիադան կազմակերպվել է Ա. Շահինյանի անվան […]
10:11 23.02.2024
ՆԳՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողների կողմից փետրվարի 21-ին «Երևանի իրավատնտեսագիտական և կառավարման քոլեջ» կրթահամալիր հիմնադրամում անցկացվեց «Հրդեհի դեպքում հրդեհաշիջման աշխատանքների իրականացումը» թեմայով տեսագործնական պարապմունք։ Պարապմունքը կազմակերպվել էր քոլեջի «Քաղաքացիական պաշտպանություն և արտակարգ իրավիճակների հիմնահարցեր» առարկայի շրջանակներում, որի նպատակն էր ուսանողներին […]
08:37 23.02.2024
Թեև շատ թեստեր այժմ անցկացվում են համակարգչով, և ոմանք այլևս ձեռքով շարադրություններ չեն գրում, գրչագրության ուսուցումը դեռևս համարվում է դպրոցի ուսումնական ծրագրի հիմնական բաղադրիչը, հատկապես տարրական դպրոցում: Բովանդակության պրոդյուսեր, ուսուցիչ Ալեքսանդրա Կալինինան Gazeta.Ru-ին պատմել է, թե ինչու երեխաները դեռ պետք է սովորեն գրել ձեռքով: Փորձագետի կարծիքով՝ գրելը զարգացնում է նաև կենտրոնանալու ունակությունը. «Ձեռքով նշումներ անելով՝ […]
13:17 22.02.2024
Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշենի Ա. Եղիազարյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցի գրադարանը համալրվել է նոր գրականությամբ: Նախաձեռնությունն իրականացվել է՝ ընդառաջելով դպրոցի աշակերտների ցանկությանը: Ազգային ժողով ճանաչողական այցի ընթացքում դպրոցականները նշել էին իրենց գրադարանը նոր գրականությամբ հարստացնելու անհրաժեշտության մասին։ Արձագանքելով աշակերտների ցանկությանը՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և ԱԺ պատգամավոր Հակոբ Ասլանյանը հանդես […]
19:42 21.02.2024
Այսօր նշվում է Մայրենի լեզվի միջազգային օրը: Այդ կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալագրերով է պարգևատրել օրվա շրջանակում կազմակերպված «Յէ՛կ նախշուն զո¨ւրո¨ւց անէնք» խորագրով հեղինակային տեսանյութերի մրցույթում հաղթած 12 ուսումնական հաստատություններին: Միջոցառմանը ներկա են եղել նախարարի տեղակալներ Արաքսիա Սվաջյանը, Դանիել Դանիելյանը և Ալֆրեդ Քոչարյանը: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է […]
18:11 21.02.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր համատեղ հրաման են ստորագրել՝ բժշկական կրթության ոլորտում կլինիկական օրդինատուրայի հենքի վրա փորձարարական հետբուհական մասնագիտական կրթական ծրագիր ներդնելու վերաբերյալ: Բժշկական կրթության ոլորտում փորձարարական հետբուհական մասնագիտական ծրագիրը ստեղծվել է «Հենար» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ՝ նպատակ ունենալով միավորելու երկրում առկա լավագույն ակադեմիական և կլինիկական […]
11:51 21.02.2024
ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Պետական կամ համայնքային կազմակերպությունների արտադպրոցական ծրագրեր իրականացնող մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից լրավճարի տրամադրման կարգում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը: Հաշվի առնելով արտադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների մասնագիտական պատրաստվածության և կարողունակությունների բարձրացմանը զուգահեռ համահունչ պայմաններ ստեղծելու անհրաժեշտությունը՝ առաջարկվում է կարգում կատարել համապատասխան փոփոխություններ ու […]
11:37 21.02.2024
2024 թվականին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շարունակում է սփյուռքում գործող հայկական և հայկական բաղադրիչով ուսումնական հաստատություններում (պետական և ոչ պետական վարժարաններ, դպրոցներ, մանկապարտեզներ, լրացուցիչ կրթության հաստատություններ, մեկօրյա կրթօջախներ, մշակութային կենտրոններ և այլն) դասավանդողների վերապատրաստման ծրագիրը: Հայաստանում վերապատրաստումն ընթանալու է ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից հաստատված տարբերակված մեկամսյա հետևյալ 7 ծրագրերով. 1. Ուսուցում մանկապարտեզում […]
20:58 20.02.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է ԿԳՄՍ նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե` կառույցի 2023 թվականի գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով: Բարձրագույն կրթության գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը և նրա տեղակալները զեկուցել են Կոմիտեի համակարգման տիրույթում գտնվող բարձրագույն կրթության, գիտության և գիտատեխնիկական գործունեության ոլորտներում 2023 թվականի պետական ծրագրերի և միջոցառումների իրականացման վերաբերյալ: Զեկուցվել է, որ ՀՀ ԿԳՄՍ […]
15:07 20.02.2024
Օուլուի (Ֆինլանդիա) համալսարանի մասնագետների կողմից իրականացված նոր ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ քննությունների ժամանակ դպրոցների շրջանավարտներն ավելի վատ են ներկայացել՝ մտածելու և հիշելու առումով, երբ դպրոցի անմիջական հարևանությամբ օդն ավելի աղտոտված է եղել: Նույնիսկ միջավայրի աննշան փոփոխություններն ազդել են քննության արդյունքների վրա: Մասնագետներն առաջին անգամ չափել են, թե ինչպես են օդի աղտոտվածության տարբեր մակարդակները քննության […]