18:17 03.04.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր հանդիպել է Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների և ուսումնական գծով տեղակալների հետ: Հանդիպմանը ներկա են եղել Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշյանը, ԿՏԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյանը, ԿԶՆԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը, ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը և Տավուշի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի […]
14:55 03.04.2024
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ 3-րդ դասարանի հանրակրթական առարկաների դասագրքերի ստեղծման դրամաշնորհային մրցույթի /ծածկագիր՝ 001146/ մասնակիցների կողմից «armeps.am» էլեկտրոնային համակարգում հայտերի մուտքագրման ժամկետ սահմանված է եղել 2024 թվականի ապրիլի 3-ը՝ ժամը 15:00-ն: Սակայն տեխնիկական խնդիրներով պայմանավորված՝ «armeps.am» համակարգում պահպանվել է 2024 թվականի ապրիլի 3-ը՝ ժամը 00:00-ն: ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն իրազեկում է բոլոր այն կազմակերպություններին […]
12:53 03.04.2024
ՌԴ ԱԳՆ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը (ՄՄՀՊԻ /МГИМО/) և ՌԴ ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիան հայտարարում են 2024-2025 ուսումնական տարվա ընդունելություն: 2024-2025 ուսումնական տարվա համար ՄՄՀՊԻ-ի կողմից ՀՀ-ին հատկացված քվոտաների ընդհանուր քանակը 8-ն է՝ 6 բակալավրիատի, 1 մագիստրոսական և 1 ասպիրանտուրայի ծրագրերի դիմելու հնարավորությամբ: ՌԴ ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիայի կողմից 2024-2025 ուսումնական տարվա ընդունելությունը նույնպես նախատեսվում է բակալավրիատի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ծրագրերով: ՌԴ […]
17:48 02.04.2024
Նորարար փորձառական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ) այսօր ստորագրվել է համագործակցության հուշագիր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի, «Ֆաբ Լաբ Հայաստան» կրթական հիմնադրամի և Հայկական բարեգործական ընդհանուր միության (Հայաստան) միջև: Հուշագիրը ստորագրել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Մկրտիչ Այվազյանը, […]
17:42 02.04.2024
Մեկնարկում է 2024թ. տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) բնագավառում ամենամյա կրթական պարգևների 18-րդ մրցանակաբաշխությունը ՀՀ ավագ և միջնակարգ դպրոցների 10-րդ, 11-րդ և 12-րդ դասարանի աշակերտների համար։ Մրցանակաբաշխությունն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից: Մրցույթի հիմնական նպատակը ՏՏ բնագավառում լավագույն աշակերտներին ճանաչելն ու խրախուսելն է։ Մրցանակաբաշխությունը կանցկացվի երկու փուլով. առաջին փուլում առցանց թեստային համակարգի […]
13:30 02.04.2024
ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն կազմակերպում է «Գիտական արդյունավետության խթանման դրամաշնորհային ծրագիր – 2025» մրցույթը, որը մշակվել է նախկինում անցկացվող գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման նպատակով գիտական թեմաների հայտերի մրցույթի հիմքի վրա: Մրցույթն իրականացվում է գիտական և գիտատեխնիկական գործունեության բոլոր բնագավառների մասնագիտություններով։ Այն նպատակ ունի. √ բարելավել գիտական արդյունքների որակը, √ նպաստել […]
14:32 01.04.2024
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հրամանէ ստորագրել նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրման քննությունների կազմակերպման նպատակով: Նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու համար հավակնորդների փաստաթղթերը կընդունվեն 2024թ. ապրիլի 1-19-ը ներառյալ՝ առցանց եղանակով՝ https://exams.emis.am/ հղումով: Համակարգը կգործի 24-ժամյա ռեժիմով: Հավաստագրման քննությունների ժամանակացույցը կհաստատվի և սահմանված կարգով կհրապարակվի ԿԳՄՍ նախարարության կայքում:
11:14 01.04.2024
ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհուրդը գումարել է իր հերթական նիստը, որն այս անգամ անցկացվել է արտագնա ձևաչափով՝ Դիլիջանի երիտասարդական կենտրոնում։ Խորհրդի անդամները նախ մասնակցել են երիտասարդական կենտրոնի պաշտոնական բացման արարողությանը. նրանք շրջել են կենտրոնում, ծանոթացել դրա ենթակառուցվածքներին: Այնուհետև տեղի է ունեցել խորհրդի նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Ողջունելով խորհրդի անդամներին՝ […]
21:48 30.03.2024
Քննադատական մտածողությունը բաղկացած է այն գիտելիքներից, որոնք մարդը ձեռք է բերում ողջ կյանքի ընթացքում, ներառյալ դպրոցում և բարձրագույն կրթության ընթացքում: Այնուամենայնիվ, նման վերաբերմունքի հիմքում ընկած է մարդու հոգեկան ոլորտը, առաջին հերթին նրա վերաբերմունքը ստացված տվյալներին։ Եվ այս չափանիշներն ու արժեքները դրված են մանկուց։ Այս մասին Gazeta.Ru-ին ասել է պատմության ուսուցիչ, ասպիրանտ Նիյազ Գալյավիևը։ «Այստեղ մենք […]
18:50 28.03.2024
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 28-ի արտահերթ նիստում քննարկել և ի գիտություն է ընդունել ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը: Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում իրականացված գործողությունները ներկայացրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Ընդգծելով, որ ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման […]
17:06 28.03.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական գործունեությունը և կարևորելով նրանց տարիների փորձառությունը, մարտի 28-29-ին նախաձեռնել է արտահերթ կամավոր ատեստավորման գործընթաց: Ատեստավորման ընթացքին այսօր հետևել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը՝ այցելելով Հակոբ Կարապենցի անվան թիվ 6 և Լևոն Միրիջանյանի անվան թիվ 155 հիմնական դպրոցներ: Նախարարի տեղակալը […]
15:22 28.03.2024
ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը մարտի 28-ին հանդիպել է Վրաստանի խորհրդարանի կրթության, գիտության եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Գիվի Միքանաձեի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաեւ հանձնաժողովի նախագահի տեղակալ Թագուհի Ղազարյանը, հանձնաժողովի անդամներ Նարեկ Բաբայանը եւ Կնյազ Հասանովը: Հանդիպման սկզբում Սիսակ Գաբրելյանը շնորհավորել […]
12:34 28.03.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին այսօր այցելել են ակադեմիական քաղաքի հիմնական տեղամաս՝ Երևանի 17-րդ թաղամասին հարող տարածք՝ ծանոթանալու տեղանքին և մշակվող նախագծի մանրամասներին: Ակադեմիական քաղաքի տարածք են այցելել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, […]
11:21 28.03.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գվինեայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հաբա Նիանկոյեին (նստավայրը՝ Մոսկվա): ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք` ի շահ բարեկամական կապերի զարգացման: ՀՀ-ում Գվինեայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հաբա Նիանկոյեն շնորհակալություն է հայտնել […]
10:21 28.03.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրման) քննության թեստավորման փուլի նոր հարցաշարը: Նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրման) քննության թեստավորման փուլի նոր հարցաշարում ներառված է 500 հարց` ՀՀ սահմանադրության, «Կրթության մասին», «Հանրակրթության մասին», «Նախադպրոցական կրթության մասին», «Լեզվի մասին», «Տեսչական մարմինների մասին», «Երեխայի իրավունքների մասին», «Նորմատիվ իրավական […]
14:41 27.03.2024
Շվեդիայի Սոդերտոն համալսարանի Պետական կառավարման ակադեմիան հայտարարել է վերապատրաստման ծրագիր, որին կարող են մասնակցել նաև ՀՀ քաղաքացիները: Վերապատրաստման ծրագրի նպատակն է Բալթիկ ծովի տարածաշրջանի և Արևելյան գործընկերության երկրների տարբեր ոլորտների երիտասարդ մասնագետների շրջանում խթանել նոր կապերը, գիտելիքը և պրակտիկան՝ պետական կառավարման ոլորտում թափանցիկության, արդյունավետության և ճկունության բարձրացման նպատակով: Դիմումների ընդունման վերջնաժամկետը 2024 թվականի ապրիլի 5-ն […]
13:27 27.03.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը երկարաձգել է արտադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման հայտերի ընդունելության ժամկետը մինչև 2024 թվականի ապրիլի 12-ը ներառյալ։ Գործընթացը կիրականացվի՝ համաձայն ՀՀ կառավարության 2023 թվականի մարտի 2-ի «Պետական կամ համայնքային կազմակերպությունների արտադպրոցական ծրագրեր իրականացնող մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից լրավճարի տրամադրման կարգը սահմանելու մասին» N 269-Ն որոշման: Վերոնշյալ որոշման հավելվածով սահմանված կարգին համապատասխան՝ 2024 թվականից սկսած՝ ատեստավորմանը կարող են մասնակցել նաև […]
15:26 26.03.2024
Երևանի պետական համալսարանում այսօր հանդիսավորությամբ բացվել է վրացագիտության կենտրոն: Բացման արարողությանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիորգի Ամիլախվարին, Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, Լեզվի […]
11:41 26.03.2024
«Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասի կարգավորմամբ՝ մանկավարժի որակավորում չունեցող բարձրագույն կրթություն ստացած մասնագետները, որոնք ձեռք են բերել 30 կրեդիտ, հնարավորություն ունեն դասավանդել դպրոցներում։ Համաձայն օրենքի վերոնշյալ դրույթի՝ եթե առնվազն երկու անգամ հայտարարված մրցույթի արդյունքներով ուսուցչի թափուր տեղը մնում է չլրացված, ապա այդ տեղի համար կարող է դիմել նաև տվյալ առարկայի մասնագիտական ոլորտում բարձրագույն […]
11:25 26.03.2024
Երևանի պետական համալսարանի ֆիզիկական դաստիարակության և սպորտի մասնաշենքում ապրիլի 13-ին տեղի կունենա Հայկական համադպրոցական գիտության փառատոնի եզրափակիչ փուլը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կազմակերպած փառատոնի նպատակն է դպրոցահասակների շրջանում գիտական հետազոտությունների նկատմամբ հետաքրքրության սերմանումը, խմբային աշխատանքի, նորարարական նախագծերի իրականացման և դրանց ներկայացման հմտությունների զարգացումը: Փառատոնին մասնակցելու համար անհատական կամ հետազոտական խմբերը՝ գիտական ղեկավարի […]
09:44 26.03.2024
ՆԳՆ փրկարար ծառայության 2024 թվականի աշխատանքային պլանի համաձայն ՓԾ Արարատի, Արմավիրի, Կոտայքի և Տավուշի մարզային փրկարարական վարչությունների ծառայողները, մի շարք ուսումնական հաստատություններում, կազմակերպություններում, բնակավայրերում կազմակերպել և անց են կացրել սեմինար-դասախոսություններ, գործնական պարապմունքներ, ուսումնավարժանքներ և իրազեկման միջոցառումներ։ Արարատի մարզային փրկարարական վարչության ծառայողները ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզային վարչության Արտաշատի բաժնի և պարեկային ծառայության աշխատակիցների հետ համատեղ մարզի […]
22:43 23.03.2024
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Սիրելի դասախոսներ, գիտաշխատողներ, ուսանողներ, Ուզում եմ երկու բան հստակեցնել. այս պահին որևէ բան տեղի չի ունենում որևէ բուհի կամ ինստիտուտի հետ. մենք իրական ու խորքային քննարկման պրոցեսում ենք, որ հասկանանք՝ ինչպես ավելի արդյունավետ դարձնենք բարձրագույն կրթությունն ու գիտությունը, ավելի փոխկապված, ավելի որակյալ, ավելի մրցունակ՝ առաջին […]
18:36 22.03.2024
ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսական աջակցությամբ «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2024 թ. ընթացքում իրականացնելու է «Քո արվեստը դպրոցում» կրթամշակութային ծրագիրը: Այդ նպատակով ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է «Քո արվեստը դպրոցում» կրթամշակութային ծրագրին արվեստագետների մասնակցության հայտերի ընդունման մեկնարկը: Հայտերն ընդունվում են մինչև 2024 թ. ապրիլի 3-ը ներառյալ: 2024 թվականի ընթացքում Երևանի և ՀՀ մարզերի հանրակրթական դպրոցներում նախատեսվում […]
16:55 22.03.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Եվրոպական կրթական հիմնադրամի փորձագիտական առաքելության ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Եվրոպական կրթական հիմնադրամի հայաստանյան համակարգող Քրիստիանա Բուրզոն, ԵՄ կողմից ֆինանսավորվող «Կրթական բարեփոխումներ և հմտություններ Արևելյան գործընկերության տարածաշրջանում» եռամյա ծրագրի համակարգող Տիմո Կուսելան, ԵԿՀ փորձագիտական առաքելության այլ […]
15:47 22.03.2024
2023 թվականին հաստատվել է ««ՀՀ կրթության մինչեւ 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքից բխող գործողությունների ծրագիրը՝ կրթության բոլոր մակարդակներում հստակ թիրախներով եւ ժամանակացույցով: Այս մասին ասել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 22-ի արտահերթ նիստում քննարկման ներկայացնելով Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի […]
14:40 22.03.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի նիստը: Նիստի օրակարգում Կրթության տեսչական մարմնի 2023 թվականի տարեկան հաշվետվության քննարկումն էր և 2024 թ. Տեսչական մարմնի ստուգման գործընթացում փորձարկվող նոր գործիքակազմի ներկայացումը: Նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է Կրթության տեսչական մարմնի կողմից նախաձեռնված գործիքակազմի և մեթոդաբանության […]
18:06 21.03.2024
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում հանդիսավորությամբ բացվել է Դիզայնի և կերպարվեստի ամբիոնի նոր կրթական տարածքը: Վերանորոգման և կահավորման նախագիծն ամբողջությամբ իրականացրել են ամբիոնի դասախոսները և ուսանողները: Բացման արարողությանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ՀԱՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ռեկտոր Գոռ Վարդանյանը, Պոլիտեխնիկի բարերարներ, ուսանողներ, դասախոսներ: Տարածքում ստեղծված են նպաստավոր պայմաններ նախագծման […]
18:06 20.03.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ-ում գործող միջպետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորների հետ՝ ներկայացնելով «Ակադեմիական քաղաք» ծրագրի հիմնական սկզբունքները: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը: Ողջունելով ներկաներին՝ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է «Ակադեմիական քաղաք» […]
13:10 20.03.2024
ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչների 2024 թվականի կամավոր ատեստավորման ժամանակացույցը, համաձայն որի՝ դրանք տեղի կունենան մարտի 28-ին և 29-ին: Հաշվի առնելով տվյալ ուսուցիչների լավագույն շահը և կարևորելով նրանց տարիների փորձառությունը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նախաձեռնել է արտահերթ կամավոր ատեստավորում: Հարկ է ընդգծել՝ այս փուլը չհաղթահարելու դեպքում ուսուցիչները […]
12:51 20.03.2024
Ավստրիայի Հանրապետության գիտությունների ակադեմիայի «Joint Excellence in Science and Humanities (JESH)»՝ հետազոտությունների ոլորտում փոխանակման ծրագրի շրջանակում ՀՀ քաղաքացիները հնարավորություն ունեն 2024-2025թթ. ակադեմիական տարում Ավստրիայի Հանրապետության գիտահետազոտական կառույցների հետ համատեղ իրականացնել կրթական և գիտական ծրագրեր: «JESH»-ի նպատակն է խթանել համագործակցությունն արտերկրից ժամանած երիտասարդ հետազոտողների և Ավստրիայի գիտնականների միջև: Կրթաթոշակին կարող են դիմել այն մասնագետները, որոնք ավարտել […]