11:06 20.02.2024
Ամփոփվել են 2024-2025 ուսումնական տարվա բուհերի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները։ Միասնական քննությունների 1-ին՝ ձմեռային փուլին, ի սկզբանե հայտագրվել է 9672 դիմորդ (դիմորդների մի մասը հայտագրվել էր 1, մի մասը՝ 2 քննություն հանձնելու համար): Հունվարի 20-ից մինչև փետրվարի 4-ը՝ 6 քննական օրերի ընթացքում, դիմորդները քննությունն են հանձնել 12 առարկայից: Քննություն հանձնած դիմորդների թիվը 9604 […]
15:32 19.02.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը մասնակցել է «Էրազմուս+» բարձրագույն կրթության ոլորտում կարողությունների զարգացման «Մանկավարժական կրթության փոխակերպումը հանուն կանաչ և թվային անցման Հայաստանում և Մոլդովայում» ծրագրի մեկնարկին: Միջոցառմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը, Հայաստանում «Էրազմուս+» ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լանա […]
11:27 19.02.2024
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սիրելի երևանցիներ, հանրակրթության բնագավառի բարեփոխումները եղել և մնում են մեր առաջնահերթություններից: Երևանում ոչ միայն նորոգվում, վերակառուցվում կամ բարեկարգվում են, այլ նաև կառուցվում են նոր մանկապարտեզներ: Գիտակցելով մանկապարտեզների աշխատակիցների անձնվեր և պատասխանատու աշխատանքը՝ նախաձեռնել ենք մի գործընթաց, որի արդյունքում 2024 թվականին այդ ոլորտի մեր գործընկերների աշխատավարձերը կբարձրանան […]
20:57 17.02.2024
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արդեն տևական ժամանակ է՝ դպրոցի տնօրենի նշանակման կարգով հարցազրույցի փուլն արվում է համատեղ հանձնաժողովի կողմից՝ նախարարության և լիազոր մարմնի մասնակցությամբ։ Ուզում եմ կիսվել մի քանի տպավորությամբ։ Երբեմն որոշ մարդկանց մոտ ընկալում կա, թե պետության պահանջները պիտի տարբեր լինեն քաղաքային և գյուղական դպրոցների տնօրենների համար, ասել […]
18:10 16.02.2024
ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը Կառավարության «Հումանիտար կենտրոնում» այսօր ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին ցուցաբերվող աջակցության աշխատանքների ընթացքը: Սարգիս Հայոցյանն անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանման արդյունքում բարձրագույն կրթություն ստացող անձանց կրթական իրավունքի վերականգնման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացվող երկու ծրագրերին: Նրա խոսքով՝ ՀՀ կառավարության 2023 թվականի թիվ […]
15:30 16.02.2024
Փետրվարի 19-ին՝ Գիրք նվիրելու օրվա շրջանակում, ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող գրադարաններում և թանգարաններում տեղի կունենան թեմատիկ տարաբնույթ միջոցառումներ: Միջոցառումները կանցկացվեն փետրվարի 16-20-ը: Միջոցառումների շրջանակում նախատեսվում են մանկապատանեկան գրքի ցուցահանդես-տոնավաճառ, ցուցադրություններ, գրքերի շնորհանդեսներ, հեքիաթապատումներ, մանկական ներկայացումներ, թեմատիկ քննարկումներ, կրթական ծրագրեր, ինչպես նաև հանդիպումներ գրողների և ոլորտի ներկայացուցիչների հետ:
00:00 16.02.2024
Հարվարդի համալսարանը առաջին տեղն է զբաղեցրել ԱՄՆ-ի ամենահարուստ համալսարանների վարկանիշում, որը կազմվել է Քոլեջների և համալսարանների բիզնեսի պատասխանատուների ազգային ասոցիացիայի և Commonfund ինստիտուտի կողմից: Ինչպես նշում է Forbes ամսագիրը, որը տրամադրում է այս վարկանիշը, Հարվարդի ֆոնդի չափը կազմել է գրեթե 49,5 միլիարդ դոլար, երկրորդ տեղում՝ մի փոքր հետ մնալով, Տեխասի համալսարանն է՝ գրեթե 45 միլիարդ […]
15:23 15.02.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով փոփոխություն է կատարվել ԿԳՄՍ նախարարի 2022 թվականի սեպտեմբերի 22-ի «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության զարգացման ծրագրի մշակման ձևաչափը և զարգացման ծրագրի կատարման ամենամյա հաշվետվության կատարողականի ցուցանիշներն ու պահանջները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի հունվարի 15-ի N 16-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու […]
11:21 15.02.2024
Մեկնարկել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության կողմից տրամադրվող «Չինական մեծ պարիսպ» կրթաթոշակների համար հայտերի ընդունման գործընթացը: 2024-2025 ուսումնական տարում ընտրված դիմորդներին կտրամադրվի կրթաթոշակ` ՉԺՀ համալսարաններում ուսանելու և գիտահետազոտական աշխատանք կատարելու համար: Կրթաթոշակները նախատեսված են ուսանողների և հետազոտողների համար՝ ՉԺՀ համալսարաններում տարբեր ոլորտներում մեկամյա բուհական կամ հետբուհական կրթություն ստանալու նպատակով: Դասընթացների լեզուներն են անգլերենը […]
10:38 15.02.2024
Մահացել է հայ լեզվաբան, մանկավարժական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր, ՀՀ ՄԳԱ ակադեմիկոս, Լրագրողների միության անդամ Լավրենտի Միրզոյանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նրա որդին, Աշոտ Միրզոյանը։ Լավրենտի Միրզոյանը ծնվել է 1950 թվականի մայիսի 22-ին Հայկական ԽՍՀ Շամշադինի շրջանի Չորաթան գյուղում։ Ավարտել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը։ Աշխատել է հանրապետական մամուլում, խմբագրել «Հայոց լեզուն և գրականությունը […]
18:40 14.02.2024
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը փետրվարի 14-ին ընդունել է «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի հիմնադիր և ղեկավար Լարիսա Հովհաննիսյանին և հիմնադրամի ներկայացուցիչներին: Հանդիպման ընթացքում քննարկվել է երեխաների իրավունքների պաշտպանության վիճակը, հատկապես՝ կրթության իրավունքի իրացմանն առնչվող հարցերը։ Անահիտ Մանասյանը նշել է, որ կարևորում է կրթական հաստատություններում տարբեր ծրագրերի իրականացումը, որոնց նպատակն է երեխաների ներուժի բացահայտումն ու դրա […]
17:20 14.02.2024
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է ԱՄԷ մշակույթի նախարար Ն.Գ. Շեյխ Սալեմ բին Խալիդ Ալ Քասիմիի հետ։ Հանդիպմանը ներկա է եղել նաև ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Կարեն Գրիգորյանը։ ԱՄԷ մշակույթի նախարարը ողջունել է ՀՀ ԿԳՄՍ նախարարին և շնորհակալություն հայտնել այցի, ինչպես նաև արդյունավետ համագործակցության համար։ Նախարար Ժաննա Անդրեասյանն […]
17:11 13.02.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շարունակում է հանրակրթության պետական չափորոշչի ներդրման լավագույն փորձառության խրախուսմանն ուղղված նոր նախաձեռնության հայտերի ընդունումը: Նախաձեռնության շրջանակում յուրաքանչյուր ամիս կընտրվեն հանրակրթության ուսումնական հաստատությունների լավագույն աշխատակիցները հետևյալ 10 անվանակարգերում. «Չափորոշչի ներդրմանն աջակցող լավագույն տնօրեն» «Չափորոշչի ներդրմանն աջակցող տնօրենի տեղակալի պաշտոն զբաղեցնող լավագույն տեղակալ» «Լավագույն խմբակավար» ««Հայոց լեզու և գրականություն» բնագավառի […]
17:01 13.02.2024
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն անդրադարձել է շրջանառվող տեղեկություններին, թե «Մայրենի» առարկայի 5-րդ դասարանի դասագրքում տեղ է գտել ադրբեջանցի հեղինակի պատմվածք։ Լրագրողների հետ զրույցում ԿԳՄՍ նախարարի տեղակալը նշել է, որ նախարարությունը՝ որպես կառույց, որը պատասխանատու է դասագրքերի փորձաքննությունը պատշաճ իրականացնելու համար, պետք է հետևողական լինի, որպեսզի հեղինակները դասագրքերում չզետեղեն այն, ինչ […]
11:49 13.02.2024
Ամփոփվել են 2023-24 թթ. «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակիցների՝ «Աշխատանք համայնքներում» փուլի առաջին եռամսյակում կատարված աշխատանքները: Դրանք իրականացվել են 4 հիմնական ուղղություններով՝ տեղեկատվական հանդիպումներ համայնքի ներկայացուցիչների հետ՝ ծրագիրը, ինչպես նաև Հայաստանում սփյուռքահայերի ներգրավվածությամբ այլ ծրագրեր ներկայացնելու և դրանցում հետաքրքրված անձանց շրջանակներն ընդլայնելու նպատակով, համագործակցության ձևավորում և համատեղ առցանց հանդիպումների անցկացում հայաստանյան կառույցների հետ, հանդիպումներ ՀՀ […]
18:36 12.02.2024
«Արմենպրես» լրատվական գործակալությունում տեղի է ունեցել մամուլի ասուլիս՝ նվիրված դպրոցներում առողջ ապրելակերպի դասավանդման պարտադիր խմբակների գործունեությանը, մասնավորապես՝ դասընթացների բովանդակությանը և ակնկալվող արդյունքներին: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, ասուլիսի բանախոսներն էին՝ Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի (ԿԶՆԱԿ) գնահատման, մշակման և զարգացման բաժնի պետ, «Առողջ ապրելակերպ» աշխատանքային խմբի ղեկավար Լուսինե Ալեքսանյանը, Երևանի Մ. Հերացու պետական բժշկական […]
17:41 09.02.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է կամավոր ատեստավորման նոր գործընթաց՝ բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների համար: Կամավոր ատեստավորմանը մասնակցելու համար հայտերն անհրաժեշտ է ներկայացնել Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում ձևավորված հարթակում /at.emis.am/ 2024 թվականի փետրվարի 12-ից մինչև փետրվարի 21-ը` ժամը 24:00-ը ներառյալ: Հայտը ներկայացնելուց հետո մասնակիցը կստանա հաղորդագրություն՝ հայտն ընդունված լինելու վերաբերյալ: Ատեստավորման հայտ […]
17:42 08.02.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հրապարակել է հանրակրթության պետական չափորոշչի ներդրման լավագույն փորձառության խրախուսմանն ուղղված նախաձեռնության շրջանակում 2024թ. հունվար ամսվա լավագույնը ճանաչված ուսուցիչների, տնօրենների, տնօրենների տեղակալների, խմբակավարների անունները: Նոր նախաձեռնության շրջանակում յուրաքանչյուր ամիս կընտրվեն հանրակրթության ուսումնական հաստատությունների լավագույն աշխատակիցները հետևյալ 10 անվանակարգերում. «Չափորոշչի ներդրմանն աջակցող լավագույն տնօրեն» «Չափորոշչի ներդրմանն աջակցող տնօրենի տեղակալի պաշտոն […]
13:58 08.02.2024
Փետրվարի 21-ը նշվում է որպես Մայրենի լեզվի միջազգային օր: Այս կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Լեզվի կոմիտեն և ԳԱԱ Հ. Աճառյանի անվան Լեզվի ինստիտուտը դպրոցների, նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողների շրջանում անցկացնում են «Յէ՛կ նախշուն զո¨ւրո¨ւց անէնք» խորագրով հեղինակային տեսանյութերի մրցույթ՝ նվիրված Լեռնային Ղարաբաղի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությանը: Համաձայն մրցութային կանոնների՝ յուրաքանչյուր ուսումնական հաստատություն կարող է ներկայացնել մինչև մեկ րոպե տևողությամբ միայն մեկ տեսանյութ, […]
12:28 08.02.2024
«Ուսումնական հաստատության սովորողների կողմից կրթական ծրագրերի յուրացման ամփոփիչ ստուգման կամ ատեստավորման անցկացման, սովորողների փոխադրման, ավարտման և ուսումնական տարվա ընթացքում բացակայած սովորողի՝ հաջորդ դասարան կամ հանրակրթության հաջորդ աստիճան փոխադրման կարգում» կատարված փոփոխությունների համաձայն՝ այս տարվանից այլևս հանրակրթական դպրոցների շրջանավարտների համար գերազանցության մեդալի շնորհման գործընթաց նախատեսված չէ: Նշենք, որ սովորողը համարվում է գերազանց առաջադիմություն ունեցող, եթե տվյալ […]
18:40 07.02.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր մասնակցել է կրթության ոլորտում երեխաների պաշտպանության հայեցակարգերի ամրապնդում՝ սոցիալական պաշտպանության ոլորտի հետ համագործակցությամբ թեմայով քննարկմանը, որը կազմակերպվել է «Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագրի շրջանակում՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ։ Միջոցառմանը մասնակցել և ողջույնի խոսքով հանդես են եկել նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի […]
18:26 07.02.2024
Այս տարի լրանում է կինոռեժիսոր, սցենարիստ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Սերգեյ Փարաջանովի 100-ամյակը: Հոբելյանի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Սերգեյ Փարաջանովի թանգարանը և Հայաստանի ազգային կինոկենտրոնը հայտարարել էին մրցույթ՝ «Մեր ու բոլորի Փարաջանովը» խորագրով: Այն նախատեսված էր դպրոցների (8-12-րդ դասարաններ) և նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողների համար: Մրցույթի նպատակն էր մեծանուն […]
16:10 07.02.2024
Պաշտոնական այցով Հունգարիայում գտնվող Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Պետեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարան: Համալսարանի մուտքի մոտ նախագահ Վահագն Խաչատուրյանին դիմավորել են Հունգարիայի նախագահ Կատալին Նովակը և համալսարանի ռեկտոր Գեզա Կումինեցը: Ողջունելով ներկաներին, նախագահ Խաչատուրյանն ասել է. «Ինձ համար մեծ պատիվ է այսօր գտնվել գրեթե 400 տարվա պատմություն ունեցող այս կրթօջախում։ Սա պատահական չէ […]
13:07 07.02.2024
Մեկնարկել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի «Երեխաների դիմակայունության ամրապնդում և պաշտպանություն կազմակերպված կիբերհանցավորությունից և առցանց վնասներից» ծրագիրը: Բացման արարողությանը ներկա են եղել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը, Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, ԿԳՄՍ նախարարության երիտասարդության հարցերի վարչության պետ Զարա Ասլանյանը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդը, Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության […]
22:52 06.02.2024
Պաշտոնական այցով Հունգարիայի Հանրապետությունում գտնվող Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի և Հունգարիայի նախագահ Կատալին Նովակի ներկայությամբ՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հունգարիայի մշակույթի և նորարարության նախարարության միջև՝ մշակույթի, բարձրագույն կրթության, միջին մասնագիտական կրթության և ուսուցման ու նորարարության, գիտատեխնիկական գործունեության բնագավառներում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել: Հայկական կողմից այն ստորագրել է ԿԳՄՍ […]
17:11 06.02.2024
ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ««Հանրակրթության մասին» օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջով մասնագիտական գործունեությունը դադարեցված բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժների օժանդակության ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: 2021 թվականին «Հանրակրթության մասին» օրենքում կատարված փոփոխությունների անցումային դրույթներով սահմանվել է՝ այն ուսուցիչները, որոնք չունեն բարձրագույն կրթություն, կարող են շարունակել իրենց մասնագիտական գործունեությունը մինչև 2018 թվականի […]
14:23 06.02.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը մշակել է օրենսդրական փաթեթ, որով լայնածավալ փոփոխություններ են նախատեսվում «Մասնագիտական կրթության եւ ուսուցման մասին», «Կրթության մասին» եւ կից մի շարք օրենքներում: Հարցի առնչությամբ խորհրդարանում կազմակերպվել էին խորհրդարանական լսումներ: Մասնագիտական կրթության եւ ուսուցման (ՄԿՈՒ) ոլորտը համապատասխանեցվում է միջազգային չափորոշիչներին՝ սկսած հասկացությունների սահմանումից: Միասնականացվում են ոլորտում գործող ուսումնական հաստատություններըգ իբրեւ […]
14:11 06.02.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն են ներկայացվել «Մասնակցային դպրոց» կրթական հիմնադրամի կողմից ստեղծված «Հայոց պատմություն» առարկայի 7-րդ դասարանի դասագրքի հեղինակի՝ Սմբատ Հովհաննիսյանի պարզաբանումները՝ մասնագիտական դիտողությունների, առաջարկությունների և դիտարկումների վերաբերյալ:
13:08 06.02.2024
ՀՀ ԱԺ փետրվարի 6-ի նիստում Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը դեմ արտահայտվեց «Հայոց պատմություն» առարկան «Հայաստանի պատմություն» անվանափոխելուն՝ իշխանությանը մեղադրելով ազգը, ժողովուրդն ու պետությունը հակադրելու մեջ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն արձագանքեց՝ չի կարող ժողովրդի շահն անջատ լինել Հայաստանի Հանրապետության շահից: «Հայաստան բառի հետ ի՞նչ խնդիր ունեք: Հայ ժողովրդի պատմությունը պատմություն […]
11:38 06.02.2024
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը «Երիտասարդական աշխատողի վերապատրաստման դասընթացի» իրականացման նպատակով հայտարարում է դրամաշնորհի հատկացման մրցույթ: Մասնակցի ներկայացրած դրամաշնորհային ծրագիրը պետք է ուղղված լինի երիտասարդական աշխատանքով զբաղվող բոլոր մասնագետների, գործնականում երիտասարդների հետ աշխատողների և բոլոր նրանց մասնագիտական և անձնային հմտությունների ու կարողությունների կատարելագործմանը, որոնց աշխատանքն ուղղված է երիտասարդների հիմնախնդիրների լուծմանը։ Մրցույթի շրջանակում նախատեսվում է երիտասարդական աշխատողի վերապատրաստման […]