12:23 10.05.2024
ՀՀ կառավարության որոշմամբ հանրակրթական ուսումնական հաստատության՝ հերթական ատեստավորման ենթակա ուսուցչի վերապատրաստման կարգում կատարվել են փոփոխություններ:
Ըստ այդմ՝ ուսուցիչների վերապատրաստումներն այսուհետ իրականացվելու են 12 առանձին բաժիններով, որոնցից յուրաքանչյուրը նկարագրում է ուսուցչի մասնագիտական գործունեության ձևերը։
Վերապատրաստման չափորոշչով յուրաքանչյուր մասնագիտական գործունեության ձևի մասով սահմանվել են հետևյալ չորս մակարդակները.
1. ՏԱՐՐԱԿԱՆ – երբ ուսուցիչը գիտի և հիմնականում կարողանում է դրսևորել անհրաժեշտ կարողություններ։
2. ՁԵՌՆԱՀԱՍՈՒԹՅԱՆ – այս մակարդակն իր մեջ ներառում է նաև տարրական մակարդակը. ուսուցիչը գիտի, կիրառում է իր գիտելիքն ու հմտությունները և ստեղծագործաբար մոտենալով՝ կարողանում է լուծումներ գտնել, դրսևորել նշված կարողությունները՝ գործելով ըստ իրավիճակի նպատակահարմարության։
3. ՏԻՐԱՊԵՏՄԱՆ – ուսուցիչը կարողանում է նաև աջակցել այլ ուսուցիչներին՝ իրենց կարողությունների բարելավման ուղղությամբ՝ հանդես գալով իբրև վերապատրաստող, մենթոր։
4. ՓՈՐՁԱԳԵՏԻ – ուսուցիչը հանդես է գալիս մանկավարժական գործունեության նոր մոտեցումների մշակման և ներդրման առաջարկություններով, իրականացնում է հետազոտական ակտիվ աշխատանք ինչպես սեփական, այնպես էլ մանկավարժական գործունեության բարելավման ուղղությամբ։
Յուրաքանչյուր հաջորդ մակարդակում ուսուցիչը պետք է տիրապետի նաև նախորդների վերջնարդյունքներին։
Ուսուցիչների մասնագիտական զարգացման վերապատրաստումներն իրականացվում են առկա կամ հիբրիդ կամ հեռավար եղանակով։ Կազմակերպվող ծրագրի իրականացման համար սահմանվում են հետևյալ նորմատիվային ծավալները (ակադեմիական ժամ)՝
ա) տարրական և ձեռնահասության մակարդակներ՝ 228 ժամ, որից 90 ժամը հատկացված է առարկայական գիտելիքների զարգացմանը։
բ) տիրապետման մակարդակ՝ 72 ժամ։
գ) փորձագետի մակարդակ՝ 36 ժամ։
Տարրական և ձեռնահասության մակարդակներին համապատասխան իրականացվում է մեկ վերապատրաստում, տիրապետման և փորձագետի մակարդակներին համապատասխան՝ առանձին վերապատրաստումներ։
Ուսուցիչն ինքնագնահատման միջոցով որոշում է, թե վերապատրաստման յուրաքանչյուր բաժնից որ մակարդակի վերապատրաստմանն է ցանկանում մասնակցել։ Ուսուցչին գնահատում է նաև տնօրենը, և արդյունքում ձևավորվում է ուսուցչի կարիքը՝ ըստ բաժինների։ Գնահատումն իրականացվում է դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգում հարցաթերթիկի միջոցով՝ ինքնաշխատ եղանակով։
Տնօրենի և ուսուցչի կողմից կարիքի գնահատման անհամաձայնության դեպքում բարդության համապատասխան մակարդակի վերապատրաստումներին մասնակցելու համար հիմք է ընդունվում տնօրենի կողմից իրականացված՝ տվյալ ուսուցչի կարիքի գնահատումը:
Ուսուցչի մասնագիտական զարգացման կարիքին համապատասխան՝ ուսուցիչը մասնակցում է տվյալ մակարդակի վերապատրաստումներին։
Վերապատրաստող կազմակերպություններն ինքնուրույն են որոշում այն բաժինը (ները), վերապատրաստման մակարդակը և եղանակը, որի վերապատրաստումը ցանկանում են իրականացնել։
Մինչև վերապատրաստվողի դպրոցի հետ վերապատրաստման պայմանագիր կնքելը կազմակերպությունը դիմող ուսուցչի համար կազմակերպում է վերապատրաստման մակարդակին վերապատրաստվողի համապատասխանության հայտորոշիչ գրավոր ստուգում։ Այն կազմակերպվում է տիրապետման և փորձագետի մակարդակների ժամանակ՝ տվյալ մակարդակին նախորդող մակարդակի վերջնարդյունքներին համապատասխան։
Տարրական և ձեռնահասության մակարդակների վերապատրաստումից առաջ հայտորոշիչ աշխատանք չի իրականացվում։
Տիրապետման մակարդակի վերապատրաստումից առաջ իրականացվում է ձեռնահասության մակարդակի վերջնարդյունքներին համապատասխան հայտորոշիչ աշխատանք։
Փորձագետի մակարդակի վերապատրաստումից առաջ իրականացվում է տիրապետման մակարդակի վերջնարդյունքներին համապատասխան հայտորոշիչ աշխատանք։
Եթե վերապատրաստվողը չունի նախորդ մակարդակին համապատասխան գիտելիքներ, ապա վերապատրաստող կազմակերպությունը վերապատրաստվողին չի ընդգրկում վերապատրաստվողների ցուցակում և չի կնքում համապատասխան պայմանագիր դպրոցի հետ։
Վերապատրաստման ավարտից հետո վերապատրաստող կազմակերպությունը չի իրականացնում վերապատրաստվողների գիտելիքների ամփոփիչ ստուգում։
Վերապատրաստման ավարտից հետո վերապատրաստող կազմակերպությունը վերապատրաստվողին տալիս է տեղեկանք վերապատրաստման տևողության, վերապատրաստվողի բացակայությունների և վերջնարդյունքներին համապատասխան կարողությունների զարգացման մասին։
Վերապատրաստման ավարտից հետո նախարարության կողմից իրականացվում է վերապատրաստվածների ամփոփիչ արտաքին գնահատում։
Ամփոփիչ արտաքին գնահատման արդյունքների և վերապատրաստման մասին վերապատրաստող կազմակերպության տեղեկանքի հիման վրա վերապատրաստվողը ստանում է համապատասխան կրեդիտ։
Հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման ընթացակարգի վերաբերյալ մեթոդական ուղեցույցը և տեսաբացատրությունը հետևյալ հղմամբ՝ https://www.youtube.com/watch?v=F9M4DuT31cA։
Հավելենք, որ հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման գործընթացը կարգավորվում է հետևյալ իրավական ակտերով՝
ՀՀ կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի «Հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության՝ հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման կարգը սահմանելու մասին» N 1667-Ն որոշում,
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի օգոստոսի 5-ի N 30-Ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 168-Ն հրաման, որով նոր խմբագրությամբ է շարադրվել ուսուցչի մասնագիտական չափանիշների հավելվածը,
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2024 թվականի ապրիլի 30-ի «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 7-ի N 1162-Ա/2 հրամանում փոփոխություն կատարելու մասին» N 648-Ա/2 հրաման, որով նոր խմբագրությամբ է շարադրվել ուսուցիչների վերապատրաստման չափորոշչի և օրինակելի ծրագրի հավելվածը։
18:56 23.06.2025
Արմավիրի համայնքային ոստիկանները կանեփի բույսեր և թմրանյութ են հայտնաբերելՀունիսի 19-ին Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնում ստացվել է տեղեկություն, որ Այգեշատ գյուղի բնակիչ 64-ամյա տղամարդն իր հողամասում աճեցնում է կանեփ և պահում դրանից պատրաստված թմրամիջոց։ Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 20 բույս, նաև ապակյա տարաներ` լցված չորացրած կանեփանման զանգվածով: Տղամարդը հայտնել է, որ կանեփն ինքն […] ...
18:48 23.06.2025
Ապարանի Նժդեհի փողոցը հիմնանորոգված է. վարչապետԱպարանի Նժդեհի փողոցը հիմնանորոգված է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել: ...
18:42 23.06.2025
Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարությունների հարաբերությունները՝ կայուն և զարգացող․ Արփինե Սարգսյանն ընդունել է Գելա ԳալաձեինՀունիսի 23-ին Վրաստանի ներքին գործերի նախարար Գելա Գալաձեի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով ժամանել է Հայաստան։ Ներքին գործերի նախարարությունում Գելա Գալաձեին դիմավորել է նախարար Արփինե Սարգսյանը։ Տեղի է ունեցել պաշտոնական արարողություն։ Վրաստանի և Հայաստանի ՆԳ նախարարները ծաղիկներ են խոնարհել հայրենիքի սահմանները պաշտպանելիս և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշապատին։ Պաշտոնական արարողությունից հետո կողմերի միջև […] ...
18:35 23.06.2025
Սաբալենկայի անակնկալ պարտությունըԱշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան չի կարողացել դուրս գալ Բեռլինի WTA-500 կարգի մրցաշարի եզրափակիչ։ Կիսաեզրափակչում բելառուս թենիսիստուհին 2-6, 4-6 հաշվով պարտվել է «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշարի՝ «Ուիմբլդոնի» 2023թ. չեմպիոն Մարկետա Վոնդրոուշովային (Չեխիա, 164-րդ ռակետ)։ Վոնդրոուշովան եզրափակչում մրցել է Սինյույ Վանի (Չինաստան, 49-րդ ռակետ) հետ և հաղթել 7-6, 4-6, 6-2 հաշվով։ ...
18:27 23.06.2025
Լոռիում մեկնարկել է ԲՏՃՄ առարկաներ դասավանդող ուսուցիչների վերապատրաստումըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր այցելել է Վանաձորի թիվ 18 միջնակարգ դպրոց, որտեղ մեկնարկել է ԲՏՃՄ առարկաներ դասավանդող ուսուցիչների վերապատրաստումը: Ժաննա Անդրեասյանին ուղեկցել է Լոռու մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Ավետիսյանը: 5-օրյա դասընթացի ընթացքում ուսուցիչները ծանոթանում են բնագիտական նոր լաբորատորիաներում առկա սարքավորումների գործարկման և տեխնիկական սպասարկման կանոններին՝ դրանց արդյունավետ օգտագործման նպատակով: […] ...
18:20 23.06.2025
ԱՄՆ-ը միջնորդների միջոցով Իրանին է փոխանցել հակամարտությունը դադարեցնելու Իսրայելի մտադրությունը. WSJՄիացյալ Նահանգները Մերձավոր Արևելքի պաշտոնյաներին խնդրել է Իրանին փոխանցել, որ Իսրայելը ձգտում է շուտափույթ դադարեցնել հակամարտությունը, հայտնում է The Wall Street Journal-ը (WSJ)՝ հղում անելով աղբյուրներին: Պարբերականի տվյալներով՝ Իսրայելը շարունակում է հարվածներ հասցնել Իրանի թիրախներին, սակայն ձգտում է դադարեցնել պատերազմը։ Թեհրանը, գրում է թերթը, կանգնած է «վտանգավոր ընտրության» առաջ՝ կա՛մ հակահարված տալ ԱՄՆ-ին՝ նպաստելով պատերազմի […] ...