TIME
Ամսաթիվ
07 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.81
  • 440.99
WEATHER
+22.09 oC

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ Դեղձուտում կառուցված դպրոցը պաշտոնապես հանձնվել է շահագործման

19:00 01.09.2023

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանն Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանի հրավերով այսօր ներկա է գտնվել Դեղձուտ բնակավայրում կոմիտեի պատվիրատվությամբ կառուցված դպրոցի բացման և Սեպտեմբերի 1-ին նվիրված արարողությանը: Տոնական միջոցառմանը մասնակցել են Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, Դեղձուտի վարչական ղեկավար Յուրիկ Մուրադյանը, Քաղաքաշինության կոմիտեի քաղաքաշինական ծրագրերի իրականացման վարչության պետ Արսեն Միրզոյանը և պաշտոնատար այլ անձինք: Շնորհավորելով Գիտելիքի և […]

̰
ԿԳՄՍ նախարարի տեղակալն այցելել է ստեղծագործական ուսումնական հաստատություններ

17:07 01.09.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը սեպտեմբերի 1-ին՝ Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ այցելել է ստեղծագործական ուսումնական հաստատություններ: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից: Դանիել Դանիելյանը շնորհավորել է Պ. Ի. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի աշակերտներին և ուսուցիչներին ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ: Նրա համոզմամբ՝ այս դպրոցն այն լավագույն կրթական հաստատություններից […]

̰
Զերծ մնալ ծնողներին դասագրքերի էլեկտրոնային տարբերակները պատճենելու ուղղորդումներից. ԿԳՄՍՆ

16:51 01.09.2023

ԿԳՄՍ նախարարությունը շրջաբերական նամակով դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին, որով առաջարկվում է իրենց ենթակա ուսումնական հաստատություններին հանձնարարել 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարանների դասագրքերի էլեկտրոնային տարբերակների պատճենները տրամադրել աշակերտներին կամ ուսուցումը կազմակերպել էլեկտրոնային եղանակով: Նշված դասարաններում 2023/24 ուսումնական տարում ներդրվում է հանրակրթության նոր չափորոշիչը, որով պայմանավորված՝ փոխվում են նաև դասագրքերը և ուսումնական նյութերը: Նոր […]

̰
Գիտելիքն ու կրթությունը պետության հիմնաքարերն են. Ալֆրեդ Քոչարյանը՝ Երևանի երաժշտական թիվ 13 հատուկ դպրոցի աշակերտներին

15:37 01.09.2023

Սեպտեմբերի 1-ին Գիտելիքի և դպրության օրվա առիթով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն այցելել է Երևանի երաժշտական թիվ 13 հատուկ դպրոց, շնորհավորել դպրոցականներին և բարի երթ մաղթել նրանց նոր ուսումնական տարում: Շնորհավորելով դպրոցականներին և ուսուցչական անձնակազմին՝ նախարարի տեղակալն ընդգծել է՝ գիտելիքն ու կրթությունը պետության հիմնաքարերն են: «Պետությունը մարդիկ են, իսկ ուժեղ […]

̰
Արթուր Մարտիրոսյանը շնորհավորել է Երևանի թիվ 54 դպրոցի աշակերտներին և մանկավարժներին Գիտելիքի օրվա առթիվ

14:50 01.09.2023

Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այցելել է Երևանի Մանուել Քաջունու անվան թիվ 54 ավագ դպրոց: Փոխնախարարը շնորհավորել է սովորողներին և մանկավարժներին՝ տոնը համարելով խորհրդանշական, որը ևս մեկ անգամ արժևորում է կրթության դերը. «Կրթության ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունը միտված է ձևավորելու ազգային և համամարդկային արժեքների վրա […]

̰
Այսօրվա ձեր գիտելիքն է մեր պետության զարգացման, հզորացման կարևոր գրավականներից մեկը. Վահագն Խաչատուրյան

11:10 01.09.2023

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի և դպրության օրվա առթիվ․ «Սիրելի աշակերտներ, ուսուցիչներ և ծնողներ, Շնորհավորում եմ Գիտելիքի և դպրության օրվա ու նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ: Կրթությունն ու գիտելիքն այն մնայուն արժեքներն ու հենասյուներն են, որոնք երաշխավորում են ազատ ու ստեղծագործ մարդու, քաղաքացու ձևավորումը, որոնց վրա էլ կերտվում են անկախ, հզոր ու կայացած […]

̰
Գիտելիքը սկսվում է հարցից, իսկ պատասխանը նոր բացահայտումների մեծ հնարավորություն է տալիս. Ալեն Սիմոնյան

10:38 01.09.2023

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի և դպրության օրվա առթիվ, որում ասվում է. «Կրթական համակարգի սիրելի՛ պատասխանատուներ, աշակերտներ և ուսանողներ, Շնորհավորում եմ նոր ուսումնական տարվա ու Գիտելիքի և դպրության օրվա առթիվ: Գիտելիքը սկսվում է հարցից, իսկ պատասխանը նոր բացահայտումների մեծ հնարավորություն է տալիս: Այն, ինչ սովորեցնում են դպրոցում, ուսումնական հաստատություններում, ամրացնում և […]

̰
Բարեփոխումների ընթացքը չափազանց բարդ և պատասխանատու է բոլորիս համար. ԿԳՄՍ նախարար

10:15 01.09.2023

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի ու դպրության օրվա կապակցությամբ. «Սիրելի՛ սովորողներ, ուսուցիչներ, դասախոսներ, Շնորհավորում եմ նոր ուսումնական տարվա մեկնարկի՝ Գիտելիքի ու դպրության օրվա կապակցությամբ: Նոր ուսումնական տարին սկսում ենք հիմնարար փոփոխություններով, կրթական համակարգի բարելավմանն ուղղված մի շարք ծրագրերով, հանրակրթության նոր չափորոշչի ներդրմամբ, կառավարման և ֆինանսական համակարգերի փոփոխությամբ, բարձրագույն կրթության բարեփոխումների մեկնարկով: Դրանք […]

̰
Որակյալ կրթության շնորհիվ է հնարավոր ձևավորվել հանդուրժողականության մթնոլորտ. Անահիտ Մանասյան

10:03 01.09.2023

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի և դպրության օրվա առթիվ. «Սիրելի՛ դպրոցականներ, ուսանողներ, ուսուցիչներ, դասախոսներ և ծնողներ, Շնորհավորում եմ բոլորիս Գիտելիքի և դպրության օրվա առթիվ: Սեպտեմբերի 1-ն ուսումնական տարվա մեկնարկն է՝ գիտելիքներով հարստանալու և նոր նպատակներ կյանքի կոչելու սկիզբը։ Գիտելիքն է այն հզոր ուժը, որն օգնում է ճիշտ կառուցել մեր ապագան՝ հարստացնելով մարդու […]

̰
Այսօր մեր պետության առջև ծառացած հիմնախնդիրների դիմագրավմանը զուգընթաց առաջնային է հավատավոր, հայրենասեր, բանիմաց սերունդ կերտելու առաքելությունը. Գարեգին Բ

09:46 01.09.2023

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսն ուղերձ է հղել գիտելիքի, գրի և դպրության օրվա առթիվ, որում ասվում է. Գիտելիքի, գրի և դպրության օրվա առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքն ենք բերում կրթական գործի բոլոր նվիրյալներին, դպրոցական ու համալսարանական մեր զավակներին: Դարեր շարունակ կրթությունը, գիտության ու մշակույթի զարգացումը առաջնահերթություն են եղել հայոց […]

̰
Ներկա պայքարի ամեն պահը բաց դաս է բոլորիս համար, կյանքի դաս, գաղափարի դաս. Արցախի ԱԺ նախագահի ուղերձը Գիտելիքի և դպրության օրվա առթիվ

09:05 01.09.2023

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը Գիտելիքի և դպրության օրվա առթիվ ուղերձ է հղել, որում ասվում է. «Սիրելի՛ դպրոցականներ և ուսանողներ, Հարգարժա´ն ուսուցիչներ, կրթության և գիտության նվիրյալներ, Շնորհավորում եմ ձեզ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ: Այս ծանր օրերին Արցախի կրթօջախներում նորից հնչում են առաջին զանգի ղողանջները: 3-րդ ուսումնական տարին է, ինչ Գիտելիքի ու դպրության […]

̰
«Հայաստան» համահայկական հիմնադրամը Սյունիքի մարզի Տեղ գյուղի N2 դպրոցին նվիրաբերել է արդիական համակարգչային տեխնիկա

19:07 31.08.2023

Նոր ուսումնական տարին՝ նոր համակարգիչներով և սարքավորումներվ: «Հայաստան» համահայկական հիմնադրամը Սյունիքի մարզի Տեղ գյուղի N2 դպրոցին նվիրաբերեց արդիական համակարգչային տեխնիկա: Ծրագիրն իրականացվել է Հիմնադրամի Հոլանդիայի տեղական մարմնի ֆինանսավորմամբ։ Հ իշեցնենք, որ Հիմնադրամը դպրոցում իրականացրել է նաև տանիքի վերանորոգման ծրագիր:

̰
Սեպտեմբերի 1-ից դպրոցներում կներդրվի հանրակրթության նոր չափորոշիչը. գործադիրի որոշումները

19:00 31.08.2023

Հանրապետության բոլոր դպրոցներում վաղվանից կներդրվի հանրակրթության նոր չափորոշիչը, մարզերում կշարունակվեն սուբվենցիոն ծրագրերը, ՊԵԿ-ի ներկայացրած նախագծով էլ Հայաստանում ևս մեկ նախադրյալով կզարգանա «Լիազորված տնտեսական օպերատրի» ինստիտուտը: Որոշումները կայացվել են գործադիրի այսօրվա նիստում: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Քննարկվել են ՄԿՈւ ոլորտում գերմանական փորձը տեղայնացնելու հեռանկարները

18:16 31.08.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն ընդունել է «Բիզնես և կրթություն» ասոցիացիայի նախագահ Մարինե Ժամկոչյանի գլխավորած գերմանացի գործընկերների պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև ԿԳՄՍՆ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արմենուհի Պողոսյանը: Հանդիպման առանցքում նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտում առաջիկա հնարավոր ծրագրերի համագործակցության քննարկումն էր: ԿԳՄՍ նախարարի տեղակալը […]

̰
Դասագրքերի տպագրությունն ընթացքի մեջ է. Ժաննա Անդրեասյան

15:54 31.08.2023

ՀՀ կառավարության նիստում այսօր հավանության է արժանացել հանրակրթության պետական չափորոշչի ձևավորման և հաստատման կարգում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Նրա խոսքով՝ Կառավարության ծրագրի կարևոր թիրախներից է հանրակրթության բովանդակային բարեփոխումները, որի շրջանակում 2021 թվականին փետրվարին արդեն իսկ հաստատվել է Հանրակրթության նոր պետական չափորոշիչը և նույն թվականի […]

̰
«Առողջ ապրելակերպ» պարտադիր խմբակ․ վերապատրաստվում են մենթորները

12:03 31.08.2023

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՄԱԿ-ի կրթական, գիտական և մշակութային կազմակերպության, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի, Պարենի համաշխարհային ծրագրի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության աջակցությամբ մեկնարկել է «Առողջ ապրելակերպ» պարտադիր խմբակի մենթորների 6-օրյա վերապատրաստումը: Երկու փուլով անցկացվող վերապատրաստմանը մասնակցելու է Երևանի և մարզերի ավելի քան 100 մենթոր, որոնք ընտրվել են մրցութային կարգով դիմած 500 հայտատուից։ Առաջին փուլն իրականացվել է օգոստոսի […]

̰
Նոր ուսումնական տարին կմեկնարկի նոր չափորոշիչի ներդրմամբ. աշխատանքների ընթացքը ներկայացրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը

17:34 30.08.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը նոր ուսումնական տարվա նախաշեմին հանդես է եկել մամուլի ասուլիսով՝ ներկայացնելու նոր չափորոշիչի ներդրման փուլային աշխատանքների ընթացքը: «Ողջ տարվա ընթացքում մեծածավալ աշխատանքներ են իրականացվել, և դեռ շատ անելիքներ կան: Նոր ուսումնական տարում ՀՀ բոլոր դպրոցներում փուլային եղանակով կներդրվի նոր չափորոշիչը 2-րդ, 5-րդ, 7-րդ դասարաններում: Այս ընթացքում […]

̰
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Նիդերլանդների դեսպանին

13:21 30.08.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպան Նիկոլաս Սխերմերսին՝ Հայաստանում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Նիդերլանդների և Հայաստանի միջև կրթության, մշակույթի և սպորտի ոլորտներում իրականացված համատեղ ծրագրերին։ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ մի քանի ուղղություններով դեսպանության հետ հաջող համագործակցության օրինակներ կան։ Նախարարը շնորհակալություն է հայտնել […]

̰
Արաքսիա Սվաջյանը նախադպրոցական հաստատությունների տնօրեններին ներկայացրել է ոլորտի փոփոխությունները

17:37 29.08.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, օգոստոսյան խորհրդակցությունների շրջանակում, հանդիպել է Երևանի նախադպրոցական կրթական հաստատությունների տնօրենների հետ, ներկայացրել ոլորտում իրականացվող փոփոխությունները: Ներկայացնելով ոլորտի բարեփոխումները, որոնք իրականացվում են «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի փոփոխություններով պայմանավորված, Արաքսիա Սվաջյանը նշել է տնօրենի պարտադիր հավաստագրման պահանջը. «Նախկին օրենքում կար վերապատրաստումների պարտադիր պահանջ, որից հետո միայն անձը […]

̰
Վստահ եմ՝ անցումային փուլի դժվարությունները միասին կհաղթահարենք. Անդրեասյանը նոր ուսումնական տարվան ընդառաջ հանդիպել է դպրոցների ղեկավարներին

14:07 29.08.2023

Նոր ուսումնական տարվան ընդառաջ օգոստոսյան ավանդական խորհրդակցությունների վերջին փուլն անցկացվում է Երևանում: Մայրաքաղաքի հանրակրթական ուսումնական հաստատությունների ղեկավարների հետ խորհրդակցությունը վարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Խորհրդակցությանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ներկայացուցիչներ Երևանի քաղաքապետարանից, Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոնից, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնից, ինչպես նաև […]

̰
Մի խումբ ուսուցիչների շնորհվել է որակավորման տարակարգ

12:17 29.08.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հանրակրթական ուսումնական հաստատություններում աշխատող 34 ուսուցչի շնորհվել է որակավորման տարակարգ: Համաձայն հրամանի՝ տարակարգ ստացած 34 ուսուցիչներից 8-ին շնորհվել է որակավորման առաջին աստիճանի, 9-ին՝ երկրորդ, ևս 9-ին՝ երրորդ աստիճանի, իսկ 8 ուսուցչի՝ չորրորդ աստիճանի տարակարգ: Ուսուցչին շնորհվող տարակարգը քառաստիճան է, և շնորհելիս աստիճանակարգություն չի պահանջում: Տարակարգի շնորհման մասին […]

̰
Հաստատվել են նախադպրոցական ուսհաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար հավակնորդների փաստաթղթերի ընդունման ժամկետները

15:11 28.08.2023

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հրաման է ստորագրել նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրման քննությունների անցկացման վերաբերյալ: Համաձայն հրամանի՝ նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար հավակնորդների փաստաթղթերը կընդունվեն օգոստոսի 28-ից սեպտեմբերի 15-ը ներառյալ առցանց եղանակով՝ https://exams.emis.am/ հղումով: Համակարգը կգործի 24-ժամյա ռեժիմով: Հավաստագրման քննությունների ժամանակացույցը կհաստատվի և սահմանված կարգով կհրապարակվի ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքում:

̰
50 հազար դրամ կրթաթոշակ՝ ուսումնարաններում և քոլեջներում գերակա մասնագիտություններով սովորողների համար

15:29 25.08.2023

ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություններ են կատարվել նախնական և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատություններում սովորողներին նպաստ հատկացնելու, ուսման վարձը փոխհատուցելու և կրթաթոշակ սահմանելու կարգում: Որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ կառավարության կողմից տարվող քաղաքականությամբ, մասնավորապես՝ կրթաթոշակի տրամադրման նոր մոտեցումների ներդրմամբ: Ներկայում միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորողներին տրամադրվում է կրթաթոշակ` 4750 դրամ, նախնական արհեստագործական ուսումնական հաստատությունների սովորողներին` […]

̰
Տավուշի  մարզի փորձը կարևոր նշանակություն է ունեցել․ օգոստոսյան խորհրդակցությունները  շարունակվում են

17:23 24.08.2023

Տավուշի մարզի կրթության ոլորտի պատասխանատուների, դպրոցների տնօրենների, փոխտնօրենների և նախադպրոցական հաստատությունների ղեկավարների մասնակցությամբ անցկացվել է 2023-2024 ուստարվա օգոստոսյան խորհրդակցությունը, որը վարել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից: Խորհրդակցությանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը, Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մերուժան […]

̰
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Դանիել Դանիելյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ

15:50 24.08.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Դանիել Դանիելյանը նշանակվել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Դանիել Դանիելյանին նշանակել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ»,- ասված է որոշման մեջ։

̰
Սահմանվել է 70 հազար դրամ կրթաթոշակ՝ բուհերի ԲՏՃՄ ուղղություններով մանկավարժական կրթություն ստացող ուսանողների համար

14:20 24.08.2023

ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանության է արժանացել բուհերում բակալավրի և մագիստրոսի կրթական աստիճաններով առկա ուսուցմամբ սովորողներին տրվող պետական կրթաթոշակի չափերի սահմանման և պետության համար առաջնային և կարևորություն ներկայացնող մասնագիտությունների (կրթական ծրագրերի) ցանկի հաստատման մասին որոշումը, որոնցով սովորելու դեպքում տրվում է պետական կրթաթոշակ: Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Նախարարն […]

̰
Ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ օգոստոսյան խորհրդակցությունների հերթական փուլն անցկացվել է Լոռու և Արմավիրի մարզերում

12:42 24.08.2023

Ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ օգոստոսյան խորհրդակցությունների հերթական փուլն անցկացվել է Լոռու և Արմավիրի մարզերում: Լոռու մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների հետ հանդիպել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը, Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը, ԿԶՆԱԿ-ի, ԿՏԱԿ-ի, ՀՄԿ-ի, Կրթության տեսչական մարմնի […]

̰
Դպրոց մտնող ցանկացած դասագիրք պետք է համապատասխանի սահմանված չափանիշներին. խորհրդակցություն Արարատի մարզում

12:03 23.08.2023

Արարատի մարզպետարանում անցկացվել է 2023-2024 ուսումնական տարվա օգոստոսյան խորհրդակցությունը։ Կրթական համակարգի բարեփոխումների, նոր ուսումնական տարվանից կիրառվելիք նորարարական մոտեցումների վերաբերյալ քննարկմանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, նախարարության և մարզպետրանի պաշտոնատար անձինք, ԿՏԱԿ-ի, ԿԶՆԱԿ-ի ներկայացուցիչներ, ինչպես նաև մարզի դպրոցների և նախադպրոցական հաստատությունների տնօրեններ։ Նախարարի տեղակալ Արաքսիա […]

̰
Պետք է զերծ մնալ աշակերտների անձնական տվյալների հանրայնացումից. օգոստոսյան խորհրդակցություն՝ Շիրակի մարզում

15:54 22.08.2023

ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչների, Շիրակի մարզի կրթության ոլորտի պատասխանատուների, դպրոցների տնօրենների, փոխտնօրենների և նախադպրոցական հաստատությունների ղեկավարների մասնակցությամբ անցկացվել է 2023-2024 ուստարվա օգոստոսյան խորհրդակցությունը: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Շիրակի մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանը, ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը, հանրակրթության և արտադպրոցական ծրագրերի մշակման և իրականացման բաժնի […]

̰
Սեպտեմբերից ԲՏՃՄ առարկաների բոլոր ուսուցիչները 25% հավելավճար կստանան. մեկնարկել են օգոստոսյան խորհրդակցությունները

12:38 22.08.2023

Նոր ուսումնական տարվան ընդառաջ Արագածոտնի մարզից մեկնարկել են ավանդական օգոստոսյան խորհրդակցությունները՝ հանրակրթական դպրոցների, նախադպրոցական հաստատությունների տնօրենների, փոխտնօրենների մասնակցությամբ։ Հանրակրթության ոլորտի բարեփոխումների, նոր ուսումնական տարվանից կիրառվելիք նորարարական մոտեցումների վերաբերյալ խորհրդակցությանը վարել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Խորհրդակցությանը մասնակցել են նախարարության և մարզպետարանի հանրակրթության ոլորտի պատասխանատու պաշտոնատար անձինք, ԿՏԱԿ-ի, ԿԶՆԱԿ-ի ներկայացուցիչներ, ինչպես […]

̰
BACK_TO_TOP