TIME
Ամսաթիվ
08 05 2025
  • $
    389.28
  • RUBLE
    4.82
  • 442.38
WEATHER
+12.09 oC

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Պետք է զերծ մնալ աշակերտների անձնական տվյալների հանրայնացումից. օգոստոսյան խորհրդակցություն՝ Շիրակի մարզում

15:54 22.08.2023

ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչների, Շիրակի մարզի կրթության ոլորտի պատասխանատուների, դպրոցների տնօրենների, փոխտնօրենների և նախադպրոցական հաստատությունների ղեկավարների մասնակցությամբ անցկացվել է 2023-2024 ուստարվա օգոստոսյան խորհրդակցությունը: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Շիրակի մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանը, ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը, հանրակրթության և արտադպրոցական ծրագրերի մշակման և իրականացման բաժնի […]

̰
Սեպտեմբերից ԲՏՃՄ առարկաների բոլոր ուսուցիչները 25% հավելավճար կստանան. մեկնարկել են օգոստոսյան խորհրդակցությունները

12:38 22.08.2023

Նոր ուսումնական տարվան ընդառաջ Արագածոտնի մարզից մեկնարկել են ավանդական օգոստոսյան խորհրդակցությունները՝ հանրակրթական դպրոցների, նախադպրոցական հաստատությունների տնօրենների, փոխտնօրենների մասնակցությամբ։ Հանրակրթության ոլորտի բարեփոխումների, նոր ուսումնական տարվանից կիրառվելիք նորարարական մոտեցումների վերաբերյալ խորհրդակցությանը վարել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Խորհրդակցությանը մասնակցել են նախարարության և մարզպետարանի հանրակրթության ոլորտի պատասխանատու պաշտոնատար անձինք, ԿՏԱԿ-ի, ԿԶՆԱԿ-ի ներկայացուցիչներ, ինչպես […]

̰
Նոր ուսումնական տարվան ընդառաջ Արագածոտնում տեղի է ունեցել օգոստոսյան խորհրդակցություն

19:09 21.08.2023

Հանրակրթության ոլորտի բարեփոխումների, նոր ուսումնական տարվանից կիրառվելիք նորարարական մոտեցումների մասին պարզաբանումներ ներկայացնելու նպատակով այսօր Արագածոտնում են եղել ԿԳՄՍՆ փոխնախարար Արաքսիա Սվաջյանը, Արագածոտնի մարզպետի խորհրդական Արմեն Գրիգորյանը, մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչության պետ Գալուստ Թադևոսյանը, մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչներ, ԿՏԱԿ-ի, ԿԶՆԱԿ-ի ներկայացուցիչներ և հանրակրթության ոլորտի պատասխանատու պաշտոնատար անձինք։ Մարզի 118 դպրոցների տնօրենների մասնակցությամբ օգոստոսյան խորհրդակցության մեկնարկն ազդարարել է […]

̰
1 արծաթե և 1 բրոնզե մեդալներ՝ Աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային 16-րդ օլիմպիադայից

11:35 21.08.2023

Լեհաստանի Սիլեսիա քաղաքում օգոստոսի 10-20-ն անցկացվել է Աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային 16-րդ օլիմպիադան, որին մասնակցել է 50 երկրի 241 աշակերտ: Օլիմպիադային Հայաստանի թիմը ներկայացրել են Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտներ Արեգ Բարսեղյանը, Վյաչեսլավ Պետրոսյանը, Արտավազդ Հարությունյանը և Մարիա Առաքելյանը։ ՀՀ թիմից արծաթե մեդալի է արժանացել Վյաչեսլավ Պետրոսյանը, իսկ բրոնզե մեդալի՝ Արտավազդ […]

̰
«Ուսուցիչը և աշակերտը պետք է զգան, որ պետության ուշադրության կենտրոնում են»․ Արաքսիա Սվաջյան

18:14 18.08.2023

Նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ՝ տեղի է ունեցել արտագնա աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են հանրակրթական նոր չափորոշչի ներդրման, նոր դասագրքերի ստեղծման, ուսումնական նյութերի կիրառման, հանրակրթության ոլորտը կարգավորող իրավական ակտերի փոփոխության, դպրոցների ֆինանսավորման և կառավարման նոր մոդելի վերաբերյալ մի շարք հարցեր։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից: Երկօրյա խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի […]

̰
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրն ընթացքի մեջ է

12:36 18.08.2023

Մինչև 2026 թվականը 300 դպրոցի ու 500 մանկապարտեզի նորոգման, կառուցման և վերակառուցման ՀՀ կառավարության ծրագիրն ընթացքի մեջ է։ Նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ, ներկայացնելով ծրագրի ընթացքը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը նշում է, որ մինչև տարեվերջ նախատեսվում է ավարտին հասցնել 18 դպրոցի կառուցման և վերակառուցման, 26 դպրոցի մարզադահլիճների կառուցման, վերանորոգման և մարզագույքով ապահովման, 60-ից ավելի […]

̰
Չարաշահումներ «Գավառի Հովհ. Թումանյանի անվան թիվ 3 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում. մեղադրանք է ներկայացվել 6 անձի, այդ թվում՝ տնօրենին. ՔԿ

10:23 18.08.2023

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է «ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Հովհաննես Թումանյանի անվան թիվ 3 հիմնական դպրոց» ՊՈԱ կազմակերպությունում հայտնաբերված չարաշահումների դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախաձեռնված, հետագայում ՀՀ քննչական կոմիտեին փոխանցված քրեական վարույթի՝ վեց մեղադրյալի մասով նախաքննությունը: Քրեական վարույթի շրջանակներում ձեռնարկվել և իրականացվել են մի շարք ապացուցողական […]

̰
Մշակույթը՝ կրթության հենք. Խնկո Ապոր անվան գրադարանն իրականացնում է վարպետության դասընթացներ

18:48 17.08.2023

2023 թվականին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը նշում է հիմնադրման 90-ամյակը: Այն աշխարհում գործող փոքրաթիվ գրադարաններից է, որը նախատեսված է սպասարկելու մանուկներին և պատանիներին։ Գրադարանն իրականացնում է տեղեկատվական, մշակութային, գրադարանագիտական, մատենագիտական, կրթադաստիարակչական գործունեություն։ Բազմագործառույթ հաստատությունը 90 տարի շարունակ ընթերցանության քաղաքականություն է իրականացնում մանուկների և պատանիների շրջանում: Տարբեր ծրագրերի միջոցով այն խթանում է մանկապատանեկան գրականության […]

̰
Ֆինանսավորման նոր մոդելի ներդրումը թույլ կտա բարելավել ներառական կրթության որակը․ Արաքսիա Սվաջյան

16:37 17.08.2023

Նոր ուսումնական տարվանից ներդրվելու է հանրակրթական դպրոցների ֆինանսավորման նոր մոդելը, որի շրջանակում մի շարք փոփոխություններ են նախատեսվում՝ տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի համոզմամբ ֆինանսավորման նոր մոդելի ներդրումը համակարգային փոփոխություններ է բերել հատկապես ներառական կրթության ֆինանսավորման մոտեցումներում: «Նախկինում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող (ԿԱՊԿՈՒ) երեխաները գնահատվում էին, և գնահատման արդյունքում բարձրացված չափաքանակով […]

̰
ԲՏՃՄ առարկաների ուսուցիչները 25 տոկոս հավելավճար կստանան

11:54 17.08.2023

ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է ՀՀ պետական հանրակրթական բոլոր ուսումնական հաստատություններում ԲՏՃՄ ոլորտի (բացառությամբ մաթեմատիկական առարկաների) դասավանդող ուսուցիչների համար վարձատրության բարձրացված հստակ չափաքանակի սահմանման կարգը։ Համաձայն կարգի՝ պետական հանրակրթական բոլոր ուսումնական հաստատություններում «Աշխարհագրություն», «Բնագիտություն», «Կենսաբանություն», «Քիմիա», «Ֆիզիկա», «Ինֆորմատիկա» առարկաներ դասավանդող ուսուցիչներին կտրվի լրավճար՝ դրույքաչափի 25 տոկոսի չափով։ Նշված առարկաները դասավանդող ուսուցիչներին տրվող լրավճարի չափը […]

̰
«Ագրոտեխնոլոգիա». մասնագիտական կողմնորոշման նոր դասընթաց՝ ավագ դպրոցի աշակերտների համար

17:10 16.08.2023

Հանրակրթության պետական չափորոշչի ներդրման շրջանակում փորձարկվելու է ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատված, ««Ագրոտեխնոլոգիա» մասնագիտական կողմնորոշման դասընթաց ավագ դպրոցի համար» առարկայական ծրագիրը: Հայաստանի ազգային ագրարային համալսարանի մշակած ծրագիրը նախատեսված է 10-12-դասարանների համար: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: «Ագրոտեխնոլոգիա» մասնագիտական դասընթացի նպատակն է ավագ դպրոցի սովորողների շրջանում ձևավորել համապարփակ և ընդհանրական գիտելիքներ գյուղատնտեսության ոլորտի և արտադրության […]

̰
Ասպիրանտների և հայցորդների դրամաշնորհային մրցույթը հայտարարված է․ Գիտության կոմիտեն ընդունում է հայտերը

19:47 15.08.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնում է, որ ասպիրանտների և հայցորդների՝ դրամաշնորհային մրցույթը հայտարարված է․ Գիտության կոմիտեն ընդունում է հայտերը։ Մանրամասները՝ տեսանյութում։  

̰
Դասագրքերի ստեղծման կարգավորումները լրամշակվել և հստակեցվել են. ԿԳՄՍՆ

17:54 15.08.2023

Փոփոխություն է կատարվել «Հանրակրթական առարկաների դասագրքերի և ուսումնաօժանդակ գրականության ստեղծման, հրատարակման և հանրակրթության պետական չափորոշչին դրանց համապատասխանության գնահատման առարկայական հանձնաժողովների ձևավորման կարգը սահմանելու մասին» N 20-Ն հրամանում։ Կատարված լրամշակումները նպատակ ունեն պարզեցնել խնդրահարույց մի շարք հարցեր։ Մասնավորապես հանրակրթական առարկաների դասագրքերի փորձաքննող մասնագետների ցանկում օտար լեզուների դասագրքերի դեպքում հանվել է հայոց լեզվի մասնագետի ընդգրկման պահանջը՝ փոխարենը […]

̰
Քննարկվել է գիտական կադրերի ատեստավորման կարգը

13:10 15.08.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Գիտության կոմիտեում տեղի է ունեցել «Գիտական կադրերի ատեստավորման կարգը, գիտական պետական կազմակերպություններում գիտական և ճարտարագիտատեխնիկական պաշտոնները և դրանց գնահատման նվազագույն չափանիշները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ հանրային լսում: Քննարկման մասնակիցներին ներկայացնելով նախագիծը՝ Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը նշել է, որ նախագիծը հանրային քննարկման է դրվել երկրորդ […]

̰
16 ավագ դպրոցում փորձարկվելու է «Արհեստական բանականության սերունդ» ծրագիրը. հիմքում մաթեմատիկայի խորացված ուսուցումն է

18:34 14.08.2023

Սեպտեմբերից Հայաստանի վեց մարզերի և մայրաքաղաք Երևանի 16 ավագ դպրոցներում կմեկնարկի «Արհեստական բանականության (ԱԲ) սերունդ» փորձարարական կրթական ծրագիրը։ Այն մշակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) կողմից: Այսօր տեղի է ունեցել «Արհեստական բանականության սերունդ» ծրագրի մեկնարկի միջոցառումը, որին ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և […]

̰
Բրոնզե մեդալ՝ Աշխարհագրության 19-րդ միջազգային օլիմպիադայում

12:48 14.08.2023

Օգոստոսի 8-ից 14-ը Ինդոնեզիայի Բանդունգ քաղաքում տեղի ունեցած Աշխարհագրության 19-րդ միջազգային օլիմպիադայում Հայաստանի թիմը նվաճել է բրոնզե մեդալ: Օլիմպիադային մասնակցել են 46 երկրների 177 աշակերտներ, յուրաքանչյուր թիմից առավելագույնը՝ 4 աշակերտ։ Բրոնզե մեդալի է արժանացել «Այբ» դպրոցի աշակերտ Տիգրան Մոսիկյանը: Օլիմպիադայի մեր թիմում ներգրավված են եղել նաև «Քվանտ» վարժարանի աշակերտներ Անի Սարգսյանը, Էլեն Նուրազյանը և Աշոտ […]

̰
Փոփոխություն՝ դպրոցի վարչատնտեսական մասի համակարգողի նշանակման կարգում

17:50 11.08.2023

Կառավարության այսօրվա նիստում հաստատվել է 2023 թվականի մարտի 2-ի «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության վարչատնտեսական մասի համակարգողի նշանակման կարգը հաստատելու մասին» N 259-Ն որոշման փոփոխությունը: Լրամշակումները կատարվել են՝ հաշվի առնելով գործընթացի կազմակերպման ընթացքում ի հայտ եկած խնդիրներն ու բացերը, ինչպես նաև որոշ ժամկետների հստակեցման անհրաժեշտությունը: Ըստ ներկայացված հիմնավորման՝ կատարված փոփոխություններով հստակեցվել է, մասնավորապես՝ ինչ ընթացակարգով է […]

̰
Դասվարների կամավոր ատեստավորման համար նախատեսված ձեռնարկներն հասանելի են առցանց

16:57 11.08.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների կամավոր ատեստավորմանն այս տարի հնարավորություն ունեն մասնակցելու նաև դասվարները: Այսուհետ նախարարության պաշտոնական կայքում pdf տարբերակով հասանելի են դասվարների կամավոր ատեստավորման մեթոդական ուղեցույցում ներկայացված գրականության ցանկում զետեղված 4 ձեռնարկներ՝ «Տարրական դպրոցում հանրահաշվական և երկրաչափական նախագիտելիքների ուսուցման մեթոդիկան», «Տարրական դասարաններում թվաբանական գործողությունների ուսուցման մեթոդիկան», «Տարրական դպրոցում […]

̰
Արտադրված է շրջափակման պայմաններում. արցախցի դպրոցականներն այս տարի կկրեն Արցախում արտադրված դպրոցական պայուսակներ

18:50 10.08.2023

Արտադրված է Արցախում` շրջափակման պայմաններում։ Գրված է պայուսակի մակնշման տեղում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հրապարակում է արել ԱՀ նախագահի խորհրդական, Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախկին նախարար Լուսինե Ղարախանյանը «Առաջին դասարանցիներն այս տարի կկրեն Արցախում արտադրված դպրոցական պայուսակներ։ Այս գեղեցիկ ծրագիրն ի կատար է ածվում Հայ Կրթական Հիմնարկություն հիմնադրամի շնորհիվ։ Երանելի են […]

̰
Բարելավումներ` մանկավարժների և դպրոցահասակ երեխաների տրանսպորտային ծառայությունների փոխհատուցման կարգում

15:57 09.08.2023

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել հանրակրթական դպրոցների մանկավարժների և դպրոցահասակ երեխաների տրանսպորտային ծառայությունների փոխհատուցման կարգի փոփոխության նախագիծը: Հանրակրթության մատչելիությունն ապահովելու նպատակով ՀՀ մարզերի հանրակրթական դպրոցների սովորողների և մանկավարժների համար առաջարկվում են մի շարք բարելավումներ: Մանկավարժներին տրանսպորտային ծառայությունների փոխհատուցումը տրվում է ՀՀ մարզերի հանրակրթական դպրոցների այն ուսուցիչներին, զինղեկներին, ուսուցչի օգնականներին և […]

̰
Մշակել են հերթական ատեստավորման ենթակա ուսուցչի մասնագիտական զարգացման կարիքների գնահատման աշխատակարգ և ուղեցույց

11:39 09.08.2023

ՀՀ ԿԳՄՍՆ «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամը մշակել է հերթական ատեստավորման ենթակա ուսուցչի մասնագիտական զարգացման կարիքների գնահատման աշխատակարգ և ուղեցույց: Ուսուցչի մասնագիտական զարգացման կարիքների գնահատման գործընթացի նպատակն է հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների կարիքների վերհանման և նրանց պահանջների բավարարման միջոցով նպաստել վերապատրաստման դասընթացների արդյունավետության բարձրացմանն ու հանրակրթության կազմակերպման որակի բարելավմանը։ Ուսուցչի մասնագիտական զարգացման կարիքների […]

̰
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Մաշտոցյան Մատենադարանի տնօրենին և փոխտնօրենին

20:41 08.08.2023

Օգոստոսի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի նորընտիր տնօրեն Արա Խզմալյանին և գիտական գծով փոխտնօրեն Վահե Թորոսյանին: Նորին Սրբությունը, շնորհավորելով Մատենադարանում նոր պաշտոնների ստանձման առիթով, նրանց մաղթել է արդյունաշատ գործունեություն ի պայծառություն և ի փառս Մաշտոցյան Մատենադարանի: Վեհափառ Հայրապետն ընդգծեց, որ […]

̰
ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Տարվա լավագույնները» 2023 մրցույթին մասնակցելու հրավեր

16:59 08.08.2023

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է «Տարվա լավագույնները» մրցույթի հայտերի ընդունելություն: Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատությունների՝ ուսուցիչները և դաստիարակները, տնօրենները, ուսումնաօժանդակ կազմի աշխատակիցները։ Մրցույթը կազմակերպվում է հետևյալ առանձին անվանակարգերով. 1) հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչական լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն, 2) հանրակրթական ուսումնական հաստատության կառավարման լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն, […]

̰
Նոր դասագրքեր՝ 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարաններում

19:08 07.08.2023

Հանրակրթական պետական նոր չափորոշչով պայմանավորված՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարանների դասագրքերը: 2023 թվականին ՀՀ բոլոր դպորցներում փուլային եղանակով ներդրվելու է հանրակրթական պետական նոր չափորոշիչը, ինչը ենթադրում էր նաև դասագրքերի փոփոխություն: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի խոսքով՝ ուսումնասիրելով տեղական և միջազգային փորձը՝ որոշվել է դասագրքերի ստեղծման […]

̰
Սփյուռքի դպրոցների դասագրքերը հասանելի են նաև էլեկտրոնային տարբերակով

16:54 07.08.2023

Սփյուռքի հայկական կրթօջախների համար մի շարք ուսումնական ձեռնարկներ և դասագրքեր հասանելի են նաև էլեկտրոնային տարբերակով: ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ սփյուռքի կրթօջախներում կրթության որակի բարելավման, դասագրքերի և այլ ուսումնաօժանդակ նյութերի տրամադրումն առավել արդյունավետ ու հասանելի կազմակերպելու նպատակով արդեն հրապարակված են 56 ուսումնական ձեռնարկ ու դասագիրք (pdf ձևաչափով), ինչպես նաև 6 ուսումնաօժանդակ նյութ՝ էլեկտրոնային տարբերակով: Գրականությունը հասանելի […]

̰
Սկսվել է 2023 թվականի «Երիտասարդական աշխատողի վերապատրաստում» դասընթացին մասնակցության դիմում-հայտերի ընդունումը

15:50 07.08.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը «1115․Երիտասարդության ծրագիր» բյուջետային ծրագրի շրջանակներում ընդունում է հայտեր 2023 թվականի «Երիտասարդական աշխատողի վերապատրաստում» դասընթացին մասնակցության համար: «Երիտասարդական աշխատողի վերապատրաստում» դասընթացն իրականացվում է կարճաժամկետ ոչ ֆորմալ կրթական ծրագրի միջոցով, որի նպատակն է կատարելագործել երիտասարդների հետ պրակտիկ աշխատանք կատարող անձանց մասնագիտական և անձնային որակները՝ ազգային և ՏԻՄ մակարդակում որակյալ և […]

̰
ԿԳՄՍՆ լեզվի կոմիտեն համագործակցության  է հրավիրում  կազմակերպությունների

13:07 07.08.2023

ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության լեզվի կոմիտեն համագործակցության է հրավիրում հայերեն ուսուցանող կազմակերպություններին՝ Հայաստան տեղափոխված անձանց համար հայերենի դասընթաց կազմակերպելու նպատակով։ Համագործակցել ցանկացող կազմակերպություններին խնդրում ենք մինչև 2023 թվականի օգոստոսի 11-ը [email protected] էլեկտրոնային հասցեով ուղարկել անհրաժեշտ տվյալները (կազմակերպության անվանումը, հասցեն, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն, ղեկավարի անուն-ազգանունը)։ Հավելյալ տեղեկատվություն ստանալու համար կարող եք դիմել […]

̰
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Արգենտինահայ դպրոցականներին

18:04 06.08.2023

Օգոստոսի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Արգենտինայի հայոց թեմի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» և «Դերձակյան» դպրոցների ավարտական դասարանների աշակերտներին: Նորին Սրբությունը, իր հայրական օրհնությունն ու սերը փոխանցելով Արգենտինայից ժամանած հայորդիներին, գուհանակությամբ արձանագրեց, որ արգենտինահայ գաղութն աչքի է ընկում առանձնահատուկ կազմակերպվածությամբ, հայ կյանքի և ազգային արժեքների նախանձախնդիր […]

̰
Արհեստական բանականության ոլորտի գիտնականի և նորարարի կրթական ուղի՝ սկսած դպրոցից

12:25 04.08.2023

ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են «ԱԲ (արհեստական բանականություն) սերունդ» դպրոցական փորձարարական ծրագիրը և այն 16 ուսհաստատությունների ցանկը, որոնցում ծրագիրը կփորձարկվի 2023 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2026 թվականի օգոստոս: Նախագիծը և փորձարարական ծրագիրը մշակել է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը: Դրանք իրականացվում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և ոլորտի կառույցների ու մասնավոր […]

̰
Սահմանամերձ բնակավայրերի 100 աշակերտ մասնակցել է TechCamp2023-ին

10:18 04.08.2023

Գեղարքունիքի մարզի Կութ,Վահան, Սոթք, Նորաբակ և Ճամբարակ սահմանամերձ բնակավայրերի ավագ դպրոցների 100 աշակերտներ հուլիսի 24-30-ը մասնակցել է «Տեխնոլոգիական ճամբար / Tech Camp 2023» ուսումնաճանաչողական ծրագրին: Այս մասին հայտնում են ԲՏԱ-ից: Ճամբարի օրակարգը հագեցած էր թեմատիկ դասընթացներով, պրակտիկ պարապմունքներով, էքսկուրսիաներով, ազգային պարերով, հանդիպումներով տարբեր ոլորտների մասնագետների հետ: Ծրագրի յոթ օրերի ընթացքում ճամբարականները հարստացրին իրենց գիտելիքները տեխնոլոգիական […]

̰
BACK_TO_TOP