11:46 12.12.2023
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ Երիտասարդ հայ արվեստաբանների գիտական 16-րդ նստաշրջանը՝ նվիրված ՀՀ ԳԱԱ հիմնադրման 80-ամյակին։ Միջոցառման մասնակիցներին ողջունեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը։ «Առաջին հարթակը, որի վրա կառուցվում է մշակույթը, գիտական հարթակն է, որի շնորհիվ մենք պահպանում ենք մեր եղած արժեքները։ Այդ հարթակը մեր բարձրագույն ինստիտուցիոնալ հաստատություններն են, […]
11:27 12.12.2023
Դեկտեմբերի 6-8-ը մի շարք մարզերում իրականացվել են միջոցառումներ՝ նվիրված երկրաշարժի զոհերի հիշատակի և աղետներին դիմակայունության օրվա 35-րդ տարելիցին: Մասնավորապես՝ Շիրակի մարզային փրկարարական վարչության ենթակա ստորաբաժանումնների կողմից Աղին, Ջրափի, Սարակապ, Հայկաձոր, Բագրավան, Վարդաքար, Նոր Կյանք բնակավայրերում և Մարալիկ քաղաքում անցկացվել են «Բնակչության պաշտպանության կազմակերպումն ուժեղ երկրաշարժի դեպքում» և «Ուժեղ երկրաշարժի դեպքում տարհանման կազմակերպումը» թեմաներով դասախոսություններ: Լոռու […]
17:00 11.12.2023
ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է համագործակցության ցանցային հայագիտական համալսարանի ձևավորման և զարգացման հայեցակարգը, որով սահմանվում են համալսարանի ձևավորման համար ձեռնարկվող քայլերի շրջանակը և զարգացման սկզբունքները: Ցանցային հայագիտական համալսարանի ստեղծմամբ հնարավոր կլինի միավորել հայագիտական կենտրոններում արդեն իսկ զարգացող կարողությունները և սահմանել դրանց զարգացմանն ուղղված գործուն քայլերի շրջանակ: Ցանցային հայագիտական համալսարանի ձևավորման և զարգացման համար հիմք են […]
16:12 11.12.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի՝ դեկտեմբերի 8-ի N 1629-Ա հրամանով հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ համար հավակնորդների քննության և հավաստագրման ժամանակացույցը: Համաձայն հրամանի՝ հավակնորդների քննությունները տեղի կունենան դեկտեմբերի 18-ին, 19-ին և 21-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում /հասցե` ք. Երևան, Կառավարական տուն N 2/: Նշենք՝ թեստավորումն անցկացվում է […]
15:12 08.12.2023
ԿԳՄՍ նախարար հրամանով հաստատվել են արտադպրոցական կազմակերպությունների և կենտրոնների ներկայացրած արտադպրոցական ծրագրերի երաշխավորման կարգը, արտադպրոցական ծրագրի ձևաչափը և վերջնարդյունքները՝ ըստ սահմանված ուղղությունների: Հրամանն ուժի մեջ է մտնում 2024 թվականի մայիսի 1-ից: Փաստաթղթով կարգավորվում են արտադպրոցական կազմակերպությունների և կենտրոնների (մանկապատանեկան ստեղծագործական և գեղագիտական կենտրոնների, մանկապատանեկան մարզադպրոցների, ինչպես նաև երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների արտադպրոցական ծրագրերի […]
14:53 08.12.2023
Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության համակարգմամբ մեկնարկել է «Էժեն Իոնեսկու» 2023-2024 ասպիրանտական և դոկտորական կրթաթոշակների տրամադրման ծրագիրը։ Ծրագիրը հնարավորություն է տալիս դոկտորանտներին և դասախոս-հետազոտողներին օգտվել եռամսյա հետազոտական շարժունությունից՝ ծրագրի հետ համագործակցող Ռումինիայի բարձրագույն ուսումնական հաստատություններից որևէ մեկում: Ծրագրի թիրախային լսարանն են կազմում դոկտորանտները և դասախոս–հետազոտողները՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (OIF) անդամ և դիտորդ երկրներից, ինչպես նաև Ալժիրից: Ծրագիրն […]
14:34 08.12.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպա և Կենտրոնական Ասիա (ԵԿԱ) տարածաշրջանի համար կրթության պրակտիկայի ղեկավար Ռիտա Ալմեյդայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Արաքսիա Սվաջյանը: ԿԳՄՍ նախարարը ողջունել է հյուրերին նախարարությունում և կարևորել Համաշխարհային բանկի դերը Հայաստանի կրթության ոլորտի բարեփոխումների […]
16:44 07.12.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի աշխատակազմի Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի խորհրդական Ալի Ռեզա Քուհքանի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը: Արթուր Մարտիրոսյանը կարևորել է Իրանի Իսլամական Հանրապետության հետ […]
13:31 07.12.2023
Հունգարիայում մեկնարկել է 2024-2025 ուսումնական տարվա համար «Stipendium Hungaricum» կրթաթոշակային ծրագրի դիմումների առցանց ընդունելությունը (https://stipendiumhungaricum.hu/): ՀՀ քաղաքացիներին առաջարկվում է 30 կրթաթոշակային տեղ: «Stipendium Hungaricum» կրթաթոշակային ծրագրին կարող են դիմել կարճաժամկետ (առանց ավարտական վկայականի), բակալավրի, մագիստրոսի, դիպլոմավորված մասնագետի, հետբուհական մասնագիտական կրթության ծրագրերով ուսումնառելու ցանկություն ունեցող ՀՀ քաղաքացիները: Դիմումների առցանց ներկայացման վերջնաժամկետը 2024 թվականի հունվարի 15-ն է՝ […]
11:15 07.12.2023
Հայաստանի Հանրապետությունն անդամակցում է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) և Նիդերլանդների ֆինանսների նախարարության՝ ֆինանսական կրթության զարգացմանն ուղղված 2023-2027 թվականների ծրագրին։ Ծրագրի մեկնարկին Հայաստանի Հանրապետությունը ներկայացրել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Կենտրոնական բանկը։ Պատվիրակության ղեկավար, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ներկայացրել է Հայաստանում ֆինանսական կրթության ծրագիրը, այդ թվում՝ «Ֆինանսական կրթությունը դպրոցում» […]
12:42 06.12.2023
Ֆրանսիայի մշակույթի նախարարությունը, ուսումնասիրելով և փորձաքննության ենթարկելով Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի՝ վերջին տարիների ընթացքում իրականացրած կրթագիտական գործունեությունը և բարեփոխումները, վերաճանաչել է ՃՇՀԱՀ ճարտարապետության ֆակուլտետի դիպլոմը՝ ֆրանսիական պետական դիպլոմին համարժեք: Այն վավեր է՝ 2023 թվականից մինչև 2027-ը ներառյալ: Ճարտարապետի պետական դիպլոմը թույլ է տալիս դիպլոմավորված շրջանավարտին Ֆրանսիայում գործունեություն ծավալել որպես աշխատող, ինչպես նաև հնարավորություն […]
20:12 05.12.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարանների երաշխավորված դասագրքերի հեղինակային խմբերի ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված նոր դասագրքերի բովանդակությանն առնչվող մի շարք հարցեր: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, հանրակրթության վարչության ներկայացուցիչները: ԿԳՄՍ նախարարը […]
14:50 04.12.2023
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է «Կառուցելով ճկուն ապագա. երիտասարդության դերը Հայաստանի և Եվրոպայի արդի մարտահրավերներին դիմակայելու գործում» պանելային քննարկմանը: Միջոցառմանը ներկա է եղել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը։ «Հասկանալով Եվրոպան» միջազգային կրթական ծրագրի հիմնական նպատակն է կարճ դասընթացների միջոցով ներկայացնել Եվրոպայի պատմության, Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության կառավարման համակարգերի և […]
10:17 04.12.2023
Կայացել է ԵՄ համաֆինանսավորմամբ իրականացվող Էրազմուս+ «Դոկտորական կրթության բարեփոխումը Հայաստանում՝ ակադեմիական համայնքի, արդյունաբերության պահանջներին և ԵՄ փորձին համապատասխան» (ARMDOCT) կարողությունների զարգացման ազգային նախագծի արդյունքների ամփոփմանը նվիրված համաժողովը։ Նախագիծը համակարգել է Եվրասիա միջազգային համալսարանը՝ 4 ԵՄ և 9 ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների, 1 գիտահետազոտական ինստիտուտի մասնակցությամբ։ Նախագիծն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության […]
16:41 02.12.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Կոտայքի մարզի Ջրառատ բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոց: Վարչապետին ուղեկցել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը: Վարչապետը շրջել է դպրոցով, ծանոթացել աշակերտների համար ստեղծված պայմաններին: Դպրոցի կառուցման շինարարական աշխատանքները պետք է ավարտվեին […]
17:06 01.12.2023
Ամփոփվել է «Դպրոցական լավագույն մինի այգի-2023» մրցույթը, որն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ), ՌԴ ճյուղային սննդի ինստիտուտի (SIFI) և «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի կողմից: Մրցույթը «Դպրոցական սնունդ» ծրագրի բաղադրիչ է և կոչված է խրախուսելու դպրոցական այգիների զարգացումը: Դրա նպատակն է ոչ միայն ընդլայնել դպրոցական […]
12:46 01.12.2023
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մասնակցել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին առընթեր ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների պաշտպանության և խթանման հարցերով հասարակական խորհրդի անդրանիկ նիստին: Խորհրդի կազմում ընդգրկված են ՀՀ-ում բնակվող ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ՝ եզդիական, ռուսական, ասորական, քրդական, ուկրաինական, հունական, վրացական, բելառուսական, հրեական, լեհական, գերմանական համայնքներից, ինչպես նաև ուդի ժողովրդի […]
11:38 01.12.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են կամավոր ատեստավորման արդյունքում 60-69 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչների/անձանց ցուցակները՝ սահմանելով դրույքաչափը 200.000 դրամ՝ մեկ դրույք զբաղվածության համար: Համաձայն հրամանի՝ ուսուցիչ չաշխատող անձինք դրույքաչափի փոփոխությունից կօգտվեն պետական հանրակրթական դպրոցներում որպես ուսուցիչ աշխատանքի ընդունվելու օրվանից: Սահմանվել է նաև, որ դրույքաչափի փոփոխությունը կատարվում է՝ սկսած 2023 թվականի հոկտեմբերի […]
11:09 01.12.2023
ՀՀ կառավարության վերջին նիստում գործադիրը հավանության է արժանացրել «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցների» ծրագրում ընդգրկված ուսհաստատությունների ցանկը և դրանց համար սահմանված շինարարական աշխատանքների՝ կառուցման, վերակառուցման կամ հիմնանորոգման համար միջամտության աստիճանի ընտրության չափորոշիչները: «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքից բխող գործողությունների ծրագրով նախատեսվում է հանրակրթական ուսումնական հաստատությունների […]
17:36 30.11.2023
Կառավարությունը հաստատել է «Մինչև 2026 թ.-ը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ»-ի ծրագրում ընդգրկված դպրոցների ցանկը և սահմանել ցանկում ընդգրկված դպրոցների համար սահմանված շինարարական աշխատանքների՝ կառուցման, վերակառուցման կամ հիմնանորոգման համար միջամտության աստիճանի ընտրության չափորոշիչները: Ըստ այդմ, նախատեսվում է ուսումնական հաստատություններում կրթության որակի բարձրացում՝ ենթակառուցվածքների՝ շենքային պայմանների, ենթակառուցվածքների բարելավման միջոցով: Դպրոցական շենքերի և կոմունալ ենթակառուցվածքների պատշաճ […]
14:09 30.11.2023
Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ որպես ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ՝ այսօր հանդիպել է Կատարի համալսարանի ռեկտորի հետ։ «Որպես ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ՝ այսօր հանդիպել եմ Կատարի համալսարանի ռեկտոր Օմար Ալ Անսարիի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկել ենք Երևանի պետական համալսարանի և Կատարի համալսարանի միջև համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ, անդրադարձ ենք կատարել […]
10:54 30.11.2023
«Հոռոմի նախակրթական» ՀՈԱԿ-ում իրականացրած կրկնակի ստուգման ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները խախտումներ չեն հայտնաբերել (Շիրակի մարզ, գ․ Հոռոմ)։ ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։
14:11 29.11.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (ՏՄԱԿ) մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման, դրա արդյունքով հավելավճարի տրամադրման և ատեստավորման հանձնաժողովի ձևավորման կարգի նախագիծը: Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 2025 թվականին նախատեսվում է ատեստավորումն իրականացնել հոգեբանի ծառայություն տրամադրող մասնագետների, իսկ 2026 թվականից սկսած՝ հատուկ մանկավարժի ծառայություն մատուցող մասնագետների համար։ […]
10:52 29.11.2023
Մեկնարկել է 2023-2024 ուսումնական տարվա «Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2024» մրցույթի հայտերի ընդունումը: Փառատոնի նպատակն է դպրոցահասակ երիտասարդների շրջանում գիտական հետազոտությունների նկատմամբ հետաքրքրության սերմանումը, խմբային աշխատանքի, նորարարական նախագծերի իրականացման և դրանց ներկայացման հմտությունների զարգացումը: Հայտերն ընդունվում են առցանց` assf-2024.hesc.am էլեկտրոնային կայքի միջոցով: Գրանցման վերջնաժամկետն է 2023 թվականի դեկտեմբերի 3-ը: Հայկական համադպրոցական գիտության փառատոնին մասնակցության համար անհատական […]
21:00 28.11.2023
Նոյեմբերի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Վաղարշապատի «Հրաչ և Սյուզան Թուֆայան» հայորդյաց տանը հյուրընկալել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության հովանու ներքո գործող Հայորդյաց տների հանրապետական ու միջազգային տարբեր փառատոններում, մրցույթներում, ցուցահանդեսներում և մրցաշարերում մրցանակային տեղեր զբաղեցրած շուրջ 280 սաների: Հայորդյաց տների ծրագիրը մեկնարկել է 1993 […]
22:25 27.11.2023
Ավելի քան 800 աշակերտ կսովորի նոր, անվտանգ ու հարմարավետ պայմաններում: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Ալեքսանդր Բլոկի անվան թիվ 122 հիմնական դպրոցը վերակառուցումից հետո շահագործման է հանձնվել:
18:12 27.11.2023
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Երևանի Ալեքսանդր Բլոկի անվան թիվ 122 նորակառույց դպրոցի բացմանը: Աշակերտները բարձրաստիճան հյուրերին դիմավորել են Հայաստանի ազգային օրհներգը կատարելով: Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ յուրաքանչյուր երեխա բացառիկ տաղանդ է, և պետք է կարողանալ դպրոցը դարձնել այդ տաղանդների բացահայտման և զարգացման հարթակ, որը և վարչապետը համարում է դպրոցի ամենամեծ առաքելությունը: Նման դպրոցների […]
14:20 27.11.2023
ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հայտարարում է «Հեռանկարային ուղղություններով հետազոտական նախագծեր 2024» մրցույթը, որի նպատակն է աջակցել ՀՀ-ում գիտական և գիտատեխնիկական գործունեության կարևորագույն և նորարարական ուղղություններով մրցունակ և բարձր սոցիալ-տնտեսական ազդեցություն ունեցող գիտահետազոտական նախագծերի իրականացմանը և ժամանակակից նոր տեխնոլոգիաների մշակմանը: Մրցույթին կարող են մասնակցել 3-5 անդամներից բաղկացած գիտահետազոտական խմբեր՝ ներկայացնելով 36 ամիս տևողությամբ […]
11:10 27.11.2023
ՀՀ կառավարությունը հաստատել է պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղի մրցույթի հայտարարման, անցկացման, մասնագիտական հանձնաժողովի ձևավորման, գործունեության, տնօրենի նշանակման և բողոքարկման նոր կարգը: Հանրակրթության ոլորտում հաստատությունների ղեկավարման համակարգում կարևոր է ունենալ դպրոցի բովանդակային կառավարման քաղաքականության ամբողջական շղթա՝ տնօրենների ընտրության և նշանակման գործընթացից մինչև հետագա գործունեության մշտադիտարկում, վերահսկում, խթանում և զարգացում։ Այս խնդիրների կարգավորման […]
13:43 26.11.2023
Որպեսզի օգնեք ինքներդ ձեզ և ձեր երեխային հաջողությամբ պատրաստվել միասնական պետական քննությանը և հասնել լավ արդյունքների, պետք է տիրապետեք երեք հմտության՝ հոգեբանի, գործառնությունների ղեկավարի և ներդրողի: Այս մասին Gazeta.Ru-ին ասել է հոգեբան Իրինա Գրիշինան։ «Հոգեբանի» դիրքորոշումն այն է, որ միասնական պետական քննությանը նախապատրաստվելու ընթացքում ծնողի առաջ բարդ խնդիր է դրվում՝ նա պետք է երեխային մոտիվացնի […]