TIME
Ամսաթիվ
01 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+30.09 oC

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Լույս է տեսել Գրենիկ Հակոբյանի հեղինակած «Կյանքի մեծ հանրագիտարան» գիրքը

20:31 27.10.2023

750-ից ավելի թեմաներ, մոտ 3200 հեղինակներից ընդգրկված ասացվածքներ, ասույթներ, աշխարհի ժողովուրդների մշակույթին ու պատմությանը վերաբերող գունեղ էջեր. լույս է տեսել Գրենիկ Հակոբյանի հեղինակած 5 տարիների ծավալուն աշխատանքը ամփոփող «Կյանքի մեծ հանրագիտարան» գիրքը: Սա Գրենիկ Հակոբյանի 2-րդ հեղինակած գիրքն է. առաջինը հրատարակվել է 2019-ին: Այն վերաբերել է գործարարությանը, իր մեջ ընդգրկել է լավագույն մտքեր, կյանքի տարբեր […]

̰
Փոխըմբռնման հուշագիր՝ Հունգարիայի բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանելու հնարավորությամբ

17:55 27.10.2023

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հունգարիայի արտաքին գործերի ու առևտրի նախարարության միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր՝ 2023-2025թթ. «Stipendium Hungaricum» կրթաթոշակային ծրագրի շրջանակում համագործակցության մասին»՝ երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների խորացման և բարձրագույն կրթության ոլորտում համագործակցության զարգացման նպատակով, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Հուշագրի համաձայն՝ հունգարական կողմը մինչև 2025 թվականը յուրաքանչյուր տարի կրթաթոշակային […]

̰
Ակադեմիական քաղաքի կառուցման գլխավոր հատակագիծը կնախագծի գերմանական ընկերությունը

13:40 27.10.2023

ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 26-ի նիստում չզեկուցվող հարցերի փաթեթով հավանություն է տվել «Մեկ անձից գնման ընթացակարգով գնման գործընթաց կազմակերպելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծին։ Որոշմամբ ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեին թույլատրվում է «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման շրջանակում ճարտարապետական նախագծման ծառայությունները ձեռք բերել մեկ անձից գնման ձևով՝ «ՋիԷմՓի ինթերնեյշնլ ՋիԷմԲիԷյջ արքիթեքթս ընդ էնջինիերս» ընկերության և […]

̰
Կառավարությունը սահմանել է դպրոցաշինության հետ կապված գնման գործընթացների կազմակերպման առանձնահատկությունները

15:32 26.10.2023

ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 26-ի նիստում սահմանել է դպրոցաշինության հետ կապված գնման գործընթացների կազմակերպման առանձնահատկությունները՝ «ՀՀ-ում կրթական որակյալ ծառայությունների հասանելիության ապահովման» ծրագրի շրջանակում պետբյուջեի միջոցների հաշվին դպրոցների և կրթահամալիրների կառուցման համար: Այն իրականացվում է ՀՀ կառավարության 2021-2026թթ.-ի ծրագրով ամրագրված 300 դպրոցի կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման ծրագրի շրջանակում: Հաշվի առնելով ծրագրի կարևորությունը, ժամկետները, ծավալները և պետական գնումների կազմակերպման […]

̰
Կարողությունների զարգացման դասընթաց՝ ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհրդի անդամների համար

19:50 25.10.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից աշակերտական խորհրդի անդամները հոկտեմբերի 25-27-ը Երևանում կմասնակցեն կարողությունների զարգացման եռօրյա դասընթացի, որը կազմակերպվել է «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակում՝ ԿԳՄՍ նախարարության և «Փրոջեքթ Հարմոնի Հայաստան» կազմակերպության հետ համատեղ: «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակում կազմակերպված դասընթացին 22 աշակերտ է մասնակցում ինչպես Երևանից, այնպես էլ ՀՀ տարբեր […]

̰
Մեկնարկել է Համդան Բին Ռաշիդ Ալ-Մակթում ՅՈւՆԵՍԿՕ միջազգային մրցանակի համար հայտերի ընդունման գործընթացը

11:00 25.10.2023

Մեկնարկել է Համդան Բին Ռաշիդ Ալ-Մակթում ՅՈւՆԵՍԿՕ միջազգային մրցանակի համար հայտերի ընդունման գործընթացը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը: Մրցանակային ֆոնդը կազմում է 300 000 ԱՄՆ դոլար՝ նախատեսված առավելագույնը երեք մրցանակակրի համար։ Մրցանակը շնորհվելու է տարբեր հաստատություններ, պետական և ոչ պետական կազմակերպություններ, կրթական և հետազոտական կենտրոններ ներկայացնող այն անհատներին, որոնց կողմից իրականացվող (առնվազն երեք […]

̰
Արտոնյալ պայմաններով աշխատանքի հնարավորություն` ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների համար

21:17 24.10.2023

Արտոնյալ պայմաններով աշխատանքի հնարավորություն` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչների համար։ Առանց մրցույթի մասնագետները կարող են գործուղվել մարզեր, ստանալ 30 տոկոս հավելավճար, որոշ համայնքների դեպքում` հավելյալ 50 հազար դրամ: Կրթական կառավարման տեղեկատվական համակարգում արդեն հասանելի է մարզային բոլոր այն դպրոցների ցանկը, որոնք ունեն թափուր հաստիքներ:  

̰
Երևան քաղաքում մեր փոքրիկների կրթության համար պետք է լինեն լավագույն պայմանները․ Ավինյան

21:00 24.10.2023

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է երեխաների կրթության համար Երևանում նախատեսվող որոշ ծրագրեր: Մասնավորապես գրել է. «Երևան քաղաքում մեր փոքրիկների կրթության համար պետք է լինեն լավագույն պայմանները․ Կենտրոն վարչական շրջանում ևս շարունակվում են մանկարապարտեզների և դպրոցների բարեկարգման աշխատանքները։ 1965թ․ հիմնադրված թիվ 15 մանկապարտեզը վերանորոգումից հետո իր դռներն է բացել 180 փոքրիկների առջև։ […]

̰
Քննարկվել են Հայաստանում չինարենի զարգացմանը վերաբերող հարցեր

12:18 24.10.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կրթության նախարարության լեզվական կրթության և համագործակցության կենտրոնի պետի տեղակալ Ծին Վեյի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարության, ՉԺՀ կրթության նախարարության լեզվական կրթության ու համագործակցության կենտրոնի ներկայացուցիչներ, ինչպես նաև Բրյուսովի անվան պետական համալսարանի Կոնֆուցիուսի ինստիտուտի հայկական կողմի տնօրեն […]

̰
Քննարկվել են հայ-հունգարական ոլորտային համագործակցության հեռանկարները

11:52 24.10.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն ընդունել է Հունգարիայի վարչապետի աշխատակազմի փոխնախարար Միկլոշ Փանիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հունգարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը: Ալֆրեդ Քոչարյանը ողջունել է պատվիրակության անդամներին և կարևորել ՀՀ ԿԳՄՍ նախարարության համակարգման ոլորտներում հայ-հունգարական համագործակցության ընդլայնումը ու զարգացմումը: «Մեր երկրների միջև համագործակցության […]

̰
Հանրային քննարկման է ներկայացվել ուսուցիչների կամավոր ատեստավորման կարգում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը

17:06 23.10.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ուսուցիչների կամավոր ատեստավորման, կամավոր ատեստավորման արդյունքով ուսուցչի դրույքաչափի և դրան հատկացվող հավելավճարի տրամադրման, կամավոր ատեստավորման հանձնաժողովի ձևավորման կարգում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Նախագծի նպատակը գործող կարգում կամավոր ատեստավորման կազմակերպման ընթացքում ի հայտ եկած մի շարք խնդիրների հստակեցումն է, […]

̰
Ժաննա Անդրեասյանը թվարկել է, թե ինչ փոփոխություններ են նախաձեռնել կամավոր ատեստավորման կարգում

13:45 21.10.2023

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի ուսուցիչներ, կամավոր ատեստավորման կարգում նախաձեռնել ենք մի շարք փոփոխություններ, ըստ այդմ․ – ատեստավորումն անցած և 60-69 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչների համար նախատեսում ենք դրույքաչափի փոփոխություն՝ հասցնելով այն 200 հազար դրամի, կտարածվի նաև նախորդ տարիներին մասնակցած և այս արդյունքն ունեցած ուսուցիչների վրա – չատեստավորված, սակայն […]

̰
Արաքսիա Սվաջյանը շրջայց է կատարել Եղվարդի և Աշտարակի կրթական հաստատություններում

19:04 20.10.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր աշխատանքային այց է կատարել Կոտայքի և Արագածոտնի մարզեր, շրջել հանրակրթական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում: Արաքսիա Սվաջյանի առաջին կանգառը Նաիրիի արհեստագործական պետական ուսումնարանն էր, որտեղ տնօրեն Մամիկոն Շահբազյանի ուղեկցությամբ նախարարի տեղակալը շրջել է լսարաններով, ծանոթացել շենքային ու գույքային պայմաններին, զրուցել սովորողների և մանկավարժների հետ: […]

̰
Արցախցի 15 հազար 264 երեխա արդեն ընդգրկվել է ՀՀ կրթական հաստատություններում

18:40 20.10.2023

Այսօրվա դրությամբ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների թիվը 101 հազար 848 է: Քաղաքացիության և միգրացիայի ծառայությունը արցախցիներին կոչ է անում հաշվառվել: Հումանիտար կենտրոնից հայտնում են, որ արցախցի 15 հազար 264 երեխա արդեն ընդգրկվել է ՀՀ կրթական հաստատություններ։ «Երևանի կրթական հաստատություններում ընդգրկվել է 4730 երեխա, Կոտայքում՝ 2816, Արարատում՝ 2083, Արմավիրում 1295, Լոռիում՝ 892, Գեղարքունիքում 721, Արագածոտնում […]

̰
Յուրաքանչյուր աշակերտ դպրոցից պետք է դուրս գա ուժեղ մտքով, ուժեղ հոգով և ուժեղ մարմնով. Վարչապետն այցելել է Երևանի նորակառույց դպրոցներ

15:49 20.10.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի թիվ 6 և թիվ 111 հիմնական դպրոցներ՝ ծանոթացել կատարված վերակառուցման աշխատանքներին: Վարչապետին ուղեկցել են Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և այլք: Երևանի թիվ 6 հիմնական դպրոցի նոր շենքը կառուցվել է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրակությամբ: […]

̰
Հաստատվել է բակալավրիատի 2024-2025 ուստարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը

16:42 19.10.2023

Կառավարությունը հավանության է արժանացել «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով (առկա, հեռակա) 2024-2025 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը հաստատելու մասին» որոշման նախագիծը: Որոշմամբ կկանոնակարգվի բուհերում նույն մասնագիտության (կրթական ծրագրի) համար ընդունելության միասնական չափանիշների սահմանումը և միևնույն մուտքային պահանջների համապատասխանությունը՝ նկատի ունենալով նաև ՀՀ կառավարության որոշմամբ տվյալ մասնագիտության […]

̰
Հավանության է արժանացել «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգը

13:42 19.10.2023

ՀՀ կառավարության նիստում այսօր հավանության է արժանացել «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգը: Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Նրա խոսքով՝ «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրով» նախատեսվում է ակադեմիական քաղաքի ստեղծում՝ որպես որակյալ բարձրագույն կրթության և հետազոտության համար արդիական միջավայր։ «Ակադեմիական քաղաքի ստեղծման անհրաժեշտությունը պայմանավորված է լավագույն ստանդարտներին […]

̰
Նախանշվել են հայ-նիդերլանդական միջմշակութային համագործակցությանն ուղղված նախագծեր

18:06 18.10.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է Նիդերլանդների Թագավորության Ասսեն քաղաքի Դրենց թանգարանի տնօրեն Հարրի Թյուպանի և Ասսեն քաղաքի հայ համայնքի ղեկավար Նիկոլայ Ռոմաշուկ Կրտսերի հետ: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը: Ժաննա […]

̰
Ոչ պետական դպրոցների տնօրենների հետ քննարկվել են ոլորտին առնչվող մի շարք հարցեր

17:12 18.10.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր հանդիպել է ՀՀ ոչ պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների հետ՝ քննարկելու ոլորտին առնչվող մի շարք հարցեր: Արաքսիա Սվաջյանը նշել է, որ կրթության ոլորտում ներկայում իրականացվում են մի շարք բարեփոխումներ, որոնց առանցքային բաղադրիչն է հանրակրթության նոր չափորոշիչների և առարկայական ծրագրերի փուլային ներդրումը, ինչը ենթադրում է […]

̰
Պաշտոնապես մեկնարկել է Հայաստանի Մանկաբուժության կլինիկական ռեզիդենտուրայի ծրագիրը

11:50 18.10.2023

Հայաստանի Մանկաբուժության կլինիկական ռեզիդենտուրայի ծրագիրը (PReP – Pediatric Residency Program of Armenia) պաշտոնապես մեկնարկեց։ Ընտրված 8 ռեզիդենտները առաջիկա երեք տարիների ընթացքում կվերապատրաստվեն միջազգային լավագույն փորձի հիման վրա մշակված ծրագրով, որն ընդգրկում է մանկաբուժության բոլոր ճյուղերը՝ նեոնատոլոգիայից մինչև դեռահասների առողջություն: PReP-ը ՀԵՆԱՐ բարեգործական հիմնադրամի և հետբուհական բժշկական կրթությամբ զբաղվող երկու ուսումնական հաստատությունների՝ Երևանի Պետական Բժշկական համալսարանի […]

̰
Ի գիտություն ԼՂ-ից բռնի տեղահանված ուսանողների. հրապարակվել են ուսումնարանների և քոլեջների ցանկերը

10:53 18.10.2023

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հրապարակվել է նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների ցանկերը, որոնցում կարող են իրենց ուսումը շարունակել 2023 թ․ սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողները: ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 12-ի N 1762-Լ որոշմամբ հաստատել է 2023 թ․ սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողների՝ 2023-2024 ուստարվա […]

̰
Բոլոր գաղտնիքները՝ խելացի քաղաքացի ունենալու և կրթվելու, կրթական համակարգում են. Արայիկ Հարությունյան

19:10 17.10.2023

«Սիլիկոնային սարեր 2023» ամենամյա միջազգային տեխնոլոգիական գագաթնաժողովին  վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը խոսել է խելացի քաղաքացի ունենալու տեսլականից և ներկայացրել կրթության ոլորտում այդ ուղղությամբ պետության որդեգրած քաղաքականությունը: «Բոլոր գաղտնիքները՝ խելացի քաղաքացի ունենալու և կրթվելու, կրթական համակարգում են: Այն նաև հընթացս՝ և՛ հիմա, և՛ նախկինում, և՛ դարեր շարունակ փորձել է ադապտացվել և նոր թրենդներ, առաջնահերթություններ թելադրել […]

̰
ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների աջակցության հարթակում թափուր հաստիքներ են առկա գրեթե բոլոր առարկաներից. Արաքսիա Սվաջյան

16:21 17.10.2023

ԿԳՄՍ նախարարության կողմից հավաքագրվել են ՀՀ մարզերում գործող հանրակրթական ուսումնական հաստատություններում առկա ուսուցիչների թափուր հաստիքները, որոնք զբաղեցնելու համար Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչները կարող են դիմել արտամրցութային կարգով: Ինչպես ավելի վաղ տեղեկացվել էր, արդեն գործարկվել է ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների աջակցության հարթակը, որտեղ ըստ քայլերի հաջորդականության ներկայացված է, թե ուսուցիչները ինչպես պետք է ՀՀ մարզեր […]

̰
Կվերանայվեն մանկավարժական աշխատողների և սովորողի ծնողի իրավունքներն ու պարտականությունները

15:50 17.10.2023

Ընդհանուր առմամբ, ներառական կրթության իրականացումն ունի բազմաթիվ դերակատարներ, եւ կարեւոր է, որ գործընթացը բարելավվի` հատկապես ապահովելով ծնողների մասնակցությունը. այս մասին ասել է ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Բաթոյանը` Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի` հոկտեմբերի 17-ի նիստում ներկայացնելով ««Հանրակրթության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Ըստ զեկուցողի` նախագծի հիմնական […]

̰
Կոռուպցիոն չարաշահումներ «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» ՊՈԱԿ-ի Գյումրու մասնաճյուղում. նախաքննությունն ավարտվել է

11:03 17.10.2023

Ավարտվել է «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» ՊՈԱԿ-ի Գյումրու մասնաճյուղի տնօրենի կողմից առերևույթ առանձնապես խոշոր չափերով խարդախություն, իրեն վստահված գույքի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում իրականացված բազմակողմանի քննությամբ հիմնավորվել է, որ Գյումրի քաղաքի 69-ամյա բնակչուհին, 2012-2018թթ. հանդիսանալով «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» ՊՈԱԿ-ի Գյումրու մասնաճյուղի […]

̰
Արաքսիա Սվաջյանը շրջայց է կատարել Կոտայքի մարզի կրթական հաստատություններում

12:41 16.10.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն աշխատանքային այցով եղել է Կոտայքի մարզում և շրջել մի շարք հանրակրթական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում: Փոխնախարարի առաջին կանգառը եղել է Աբովյանի պետական էներգետիկական քոլեջը, որտեղ նա շրջել է լսարաններով, ծանոթացել շենքային և գույքային պայմաններին, զրուցել ուսանողների հետ, եղել լաբորատորիայում և ռազմագիտության լսարանում: Քոլեջի տնօրեն […]

̰
Խոշոր եղջերավոր կենդանիների համարակալումը՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանում

11:52 16.10.2023

Խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման մասին անհրաժեշտ բոլոր գիտելիքներն ապագա մասնագետները կստանան արդեն համալսարանում։ Խոշոր եղջերավոր կենդանիների համարակալում և հաշվառում դասընթացը կրթական ծրագրի մաս կկազմի Հայաստանի ազգային ագրարային համալսարանի բոլոր այն ֆակուլտետներում, որտեղ դասավանդվում են «Անասնաբուծություն» և «Անասնաբուծության հիմունքներ» առարկաները։ Մորֆոլոգիայի և կենտդանագիտության ամբիոնի վարիչ Տիգրան Չիթչյանը կարևոր է համարում ծրագրի իրականացումն ու դրա […]

̰
Ուսումնական առօրյան հագեցած է Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում

21:50 14.10.2023

Ուսումնական առօրյան հագեցած է Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում։ Այս տարի մի քանի տասնյակ պատանիներ են ընդունվել Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան: Նրանց բերել է ոչ միայն լավագույնը լինելու հանգամանքը, այլև համոզմունքը, որ մոնթեական լինելը կոչում է և ճանապարհ դեպի բարձունք: Այս մասին է պատմում «Զինուժ մեդիայի» ռեպորտաժը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Հայտնի են բուհերի հեռակա ուսուցման քննությունների օրերը և քննական կենտրոնները

17:21 13.10.2023

Գնահատման և թեստավորման կենտրոնը հրապարակել է 2023 թվականի հեռակա ուսուցման ընդունելության քննությունների քննական կենտրոնների ցանկը: Քննական կենտրոնները 15-ն են՝ 6-ը մարզերում, 9-ը՝ մայրաքաղաքում: Երևան քաղաքի քննական կենտրոններն են՝ թիվ 57 հիմնական դպրոց թիվ 118 ավագ դպրոց թիվ 135 հիմնական դպրոց թիվ 155 հիմնական դպրոց թիվ 168 հիմնական դպրոց թիվ 170 ավագ դպրոց թիվ 189 ավագ […]

̰
Ուղեցույց՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողների համար

17:16 13.10.2023

Ինչպե՞ս ստանալ 2023-2024 ուստարվա ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցում․ ԿԳՄՍ նախարարությունը ներկայացրել է ուղեցույց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողների և ՀՀ պետական ուսումնական հաստատությունների համար։ Ո՞վ կարող է ստանալ կրթաթոշակ 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված, 2023 թվականի սեպտեմբերի դրությամբ Լեռնային Ղարաբաղի ուսումնական հաստատությունների (պետական կամ մասնավոր) սովորող հանդիսացող և համապատասխան […]

̰
BACK_TO_TOP