TIME
Ամսաթիվ
06 08 2025
  • $
    384.03
  • RUBLE
    4.80
  • 443.29
WEATHER
+28.09 oC

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Կառավարությունը հաստատել է ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ստեղծման նախագիծը

15:31 30.03.2023

ՀՀ կառավարության նիստում հավանության է արժանացել ««Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին», ««Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությունը, այն համարվել անհետաձգելի և սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով: Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ շեշտելով, որ ՀՀ կառավարության ծրագրով […]

̰
Կառավարությունը հավանություն է տվել գիտության և կրթության ոլորտին առնչվող օրինագծերի

12:09 30.03.2023

Կառավարությունն այսօրվա հերթական նիստում հավանություն տվեց «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերին:Այս մասին հայտնում է գործադիրի մամուլի ծառայությունը։

̰
2023 թվականից կամավոր ատեստավորումն անցկացվում է բոլոր ուսուցիչների համար

10:33 30.03.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունելություն մինչև 2023 թվականի հուլիսի 15-ը՝ համաձայն Հայաuտանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 28-ի՝ «Ուսուցիչների կամավոր ատեստավորման, կամավոր ատեստավորման արդյունքով ուսուցչի դրույքաչափի և դրան հատկացվող հավելավճարի տրամադրման, կամավոր ատեստավորման հանձնաժողովի ձևավորման կարգը հաստատելու մասին» N 596-Ն որոշման դրույթների: 2023 […]

̰
Հաստատվել է այլընտրանքային կրթական ծրագրերի փորձաքննության անցկացման, ճանաչման և հաստատման կարգը

20:51 29.03.2023

ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է այլընտրանքային (հեղինակային, փորձարարական և միջազգային) կրթական ծրագրերի փորձաքննության անցկացման, ճանաչման և հաստատման կարգը: Այլընտրանքային ծրագիրը հանրակրթական ծրագրից ուսումնական պլանով, ուսուցման կազմակերպման ձևով և առարկայական ծրագրերով տարբերվող, հանրակրթական պետական չափորոշչի վերջնարդյունքներն ապահովող և օրենսդրությամբ սահմանված կարգով որպես այլընտրանքային երաշխավորված հանրակրթական ծրագիրն է: Այն տարբերակվում է ըստ տեսակների՝ հեղինակային (ֆիզիկական կամ իրավաբանական […]

̰
Քաղաքացիական կրթության ուղղությամբ աշխատանքները կարևոր են. Ժաննա Անդրեասյան

19:07 29.03.2023

Մեկնարկել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության համագործակցությամբ իրականացվող «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» հնգամյա (2022-2027) ծրագիրը: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Արաքսյա Սվաջյանը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Ժողովրդավարության և կառավարման գրասենյակի տնօրեն Քելլի Սթրիքլենդը, այլ միջազգային և տեղական գործընկերներ, կրթական ոլորտի ներկայացուցիչներ։ Նախարար […]

̰
Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման տրամադրման համար բուհերի և մասնագիտությունների ցանկը

16:58 29.03.2023

ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման տրամադրման համար բուհերի և բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական, մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով համապատասխան մասնագիտությունների ցանկը: Այս պահին ընտրվել է 5 բուհ՝ Երևանի պետական համալսարան, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, Ռուս-հայկական համալսարան, Հայաստանում ամերիկյան համալսարան և Հայաստանում ֆրանսիական համալսարան, որոնք կրթություն են կազմակերպում ԲՏՃՄ ուղղություններով: Ստորև վերոնշյալ համապատասխան մասնագիտությունների […]

̰
Հանդիսավորությամբ բացվել է Շենգավիթի համալիր մարզաձևերի մարզադպրոցը, շահագործման է հանձնվել թենիսի երկու նոր խաղադաշտ

20:58 28.03.2023

«Շենգավիթի համալիր մարզաձևերի մարզադպրոց»-ում համայնքային միջոցներով 2022թ.-ից մեկնարկած հիմնանորոգման ծրագիրը իրատեսական է դարձրել տասնամյակների կուտակված խնդիրների լուծումը: Փուլ առ փուլ իրականացվող նախագծի շրջանակում նոր ու հարմարավետ պայմաններ են ապահովվել նաև մարզական օջախի մեծ մարզադահլիճում, որն այսօր հանդիսավորությամբ բացվել է: Շենգավիթ վարչական շրջանի միջոցներով էլ մարզադպրոցի տարածքում շահագործման է հանձնվել թենիսի երկու նոր խաղադաշտ🏓

̰
Նախարար Ռոբերտ Խաչատրյանը և ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը քննարկել են տիեզերական տեխնոլոգիաների, ստարտափ էկոհամակարգի զարգացմանն ուղղված  փոխգործակցության հեռանկարները

18:47 28.03.2023

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը մարտի 28-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպան Քրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ նախարարը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, համոզմունք հայտնել, որ երկու երկրների միջև առկա համագործակցությունն արդյունավետ և շարունակական կլինի: Ռոբերտ Խաչատրյանը ներկայացրել է նախարարության կողմից իրականացվող աշխատանքներն ու ծրագրերը, անդրադարձել «Ինժեներական […]

̰
Քննարկվել են համագործակցության նոր հեռանկարները. Արթուր Մարտիրոսյանն ընդունել է ՀՀ-ում Դանիայի Թագավորության դեսպանին

12:29 28.03.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հանդիպել է ՀՀ-ում Դանիայի Թագավորության դեսպան Անն Թովթ Սորենսենին: Ողջունելով դեսպանին՝ Արթուր Մարտիրոսյանը վստահություն է հայտնել, որ արդյունավետ համագործակցության և համատեղ ջանքերի արդյունքում հայ-դանիական հարաբերությունները զարգացման նոր փուլ կմտնեն: ԿԳՄՍ նախարարի տեղակալը կարևորել է նախարարության համակարգման ոլորտներում դանիական կողմի հետ համատեղ ծրագրերի իրականացումը և այդ […]

̰
«Կրթության համակարգի համար գրադարաններն ունեն անփոխարինելի դերակատարում». Ժաննա Անդրեասյան

16:58 27.03.2023

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է նախարարության ենթակայությամբ գործող գրադարանների տնօրենների հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արա Խզմալյանը: Քննարկվել են գրադարաններում առկա իրավիճակին, իրականացվող ծրագրերին և խնդիրներին առնչվող հարցեր` կարևորելով գրադարանների գործունեությունն առավել արդյունավետ դարձնելու քայլերը: Նախարարը նշել է, որ առանձնակի է կարևորում գրադարանների և գրահրատարակչության ոլորտները, և արդեն տեղի են […]

̰
Երկարաձգվել է ՀՀ ԿԳՄՍՆ-ի 2024-2026 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրի վերաբերյալ առաջարկների ներկայացման ժամկետը

15:10 27.03.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կազմակերպում է 2024-2026 թթ. բյուջետային հայտի և միջնաժամկետ ծախսային ծրագրի հանրային քննարկումներ: Նախարարության 2024-2026 թվականների ՄԺԾԾ հայտի վերաբերյալ առաջարկները կարող են ներկայացվել մինչև  2023 թվականի մարտի 31-ը ներառյալ՝  կից ձևաչափով: Քննարկումների ժամանակացույցը. Մշակութային ժառանգություն, հուշարձանների պահպանություն – 29 մարտի 2023 թ.՝ ժամը 11։00-ին, Ժամանակակից արվեստ, գրահրատարակչություն – 30 […]

̰
Փրկարար ծառայությունն անցկացրել է հատուկ տակտիկական ուսումնավարժություններ դպրոցներում

12:04 27.03.2023

Մարտի 23-ին ՆԳՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության Ապարանի և Թալինի հրշեջ-փրկարարական ջոկատների ծառայողներն Ապարան քաղաքի ավագ և Դաշտադեմ գյուղի Գ․ Բաղդասարյանի անվան միջնակարգ դպրոցներում իրականացրել են «Հրդեհաշիջում, տարհանում և առաջին բժշկական օգնության կազմակերպումը ուսումնական հաստատություններում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ։ Ուսումնավարժությունների շրջանակներում կատարվել է դպրոցների անձնակազմերի տարահանում, տուժածների հայտնաբերում և առաջին բժշկական օգնության ցուցաբերում: Հերթափոխերի […]

̰
ՌԴ ԱԳՆ ՄՄՀՊԻ-ն և Դիվանագիտական ակադեմիան 2023/2024 ուստարվա համար հայտարարում են ընդունելություն

19:30 24.03.2023

Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը (ՄՄՀՊԻ/МГИМО) և ՌԴ ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիան հայտարարում են 2023-2024 թթ. ուստարվա ընդունելություն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: 2023-2024 թթ. ուսումնական տարվա համար ՄՄՀՊԻ-ի կողմից ՀՀ-ին հատկացված քվոտաների ընդհանուր քանակը 9-ն է՝ 5 բակալավրիատի, 3 մագիստրոսական և 1 ասպիրանտուրայի ծրագրերի դիմելու հնարավորությամբ: ՌԴ ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիայի […]

̰
ՀՀ ԿԳՄՍ նախարարության 2024-2026 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրի հայտի հանրային քննարկում

12:43 24.03.2023

Համաձայն ՀՀ վարչապետի՝ «Հայաստանի Հանրապետության 2024 թ. բյուջետային գործընթացը սկսելու մասին» 2023 թվականի հունվարի 26-ի N 86-Ա որոշման հավելվածի 21-րդ կետի, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կազմակերպում է նախարարության 2024-2026թթ. բյուջետային հայտի հանրային քննարկումներ: Քննարկումների ժամանակացույցը. Մշակութային ժառանգություն, հուշարձանների պահպանություն – 29 մարտի 2023 թ. ժամը 11։00 Ժամանակակից արվեստ, գրահրատարակչություն – 30 մարտի […]

̰
Լոռու մարզի դպրոցներում ընթանում են ՀՀ կրթության տեսչական մարմնի տարեկան ստուգումները

19:53 23.03.2023

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն ընդունել է ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյանին և Տեսչական մարմնի հանրակրթության վարչության պետ Սուրեն Ավետիսյանին, ովքեր աշխատանքային այցով Լոռու մարզում էին։ Նրանք մարզի ղեկավարին տեղեկացրել են, որ Լոռու մարզի դպրոցներում ընթանում են Կրթության տեսչական մարմնի տարեկան ստուգումները, քննարկվել են ստուգումներին առնչվող հարցեր, ինչպես նաև ներկայացրել են «Կրթության բնագավառի պետական […]

̰
Ուսումնական ծրագրի մասնակցության հրավեր Գերմանիայում

16:55 23.03.2023

Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն աշխարհում գերմաներենի դասավանդումը խթանելու և օտարերկրյա դպրոցների՝ գերմաներենի բարձր առաջադիմություն ունեցող աշակերտներին պարգևատրելու նպատակով հիմնել է մրցանակային ծրագիր, որն իրականացնում է Գերմանիայի Դաշնային երկրամասերի կրթության և մշակույթի նախարարների խորհրդի մանկավարժական փոխանակման ծառայությունը (ՄՓԾ/PAD): Այն աշակերտները, որոնք կբավարարեն ստորև ներկայացվող պահանջները, կարող են դիմել Գերմանիայում անցկացվելիք չորսշաբաթյա ուսումնական ծրագրին. Գերմանիա […]

̰
Վարժական հավաքներին ներգրավված աշխատողների աշխատավարձը կպահպանվի ամբողջությամբ. գործադիրի որոշումները

15:54 23.03.2023

Աշխատանքային օրենսգրքում կարվեն լրացումներ ու փոփոխություններ: Նախագիծը հնարավորություն կտա վարժական հավաքներին ներգրավված աշխատողների աշխատավարձը պահպանել ամբողջությամբ։ Սահմանվել են պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու կարգը և բուհերի մասնագիտությունների ցանկը: Ըստ ԿԳՄՍ նախարարի` որոշումը մասնագիտությունների ցանկի պարբերաբար վերանայման միջոցով ստեղծում է հստակ խթան բուհերի համար, որոնք նույնպես կցանկանան ներառվել համակարգում, բարելավել միջազգային վարկանիշային համակարգին համահունչ իրենց […]

̰
Լոռու մարզի 7 հանրակրթական դպրոցներ նոր մարզադահլիճներ կունենան

19:08 22.03.2023

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը շրջայց է կատարել Վանաձորի հանրակրթական այն դպրոցներում, որտեղ ՀՀ կառավարության կողմից հատկացված միջոցներով կառուցվում կամ վերանորոգվում են մարզադահլիճներ: Մարզպետին ուղեկցել են Լոռու մարզպետարանի կրթության մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը, քաղաքաշինության վարչության պետ Դավիթ Մանուչարյանը, մարզպետարանի պատասխանատու այլ պաշտոնյաներ: Մարզպետի առաջին կանգառը Վանաձորի Ղևոնդ Ալիշանի անվան թիվ 27 դպրոցում էր: […]

̰
Նախադպրոցական հաստատության մանկավարժի տարակարգի շնորհման նպատակով ծնողն անանուն գնահատման հարցաթերթիկ կլրացնի

15:00 22.03.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի N 243-Ա հրամանով հաստատվել է նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողի որակավորման տարակարգի շնորհման համար ծնողների կողմից լրացվող անանուն գնահատման հարցաթերթիկը: Անանուն հարցաթերթիկները կազմված են բնութագրական հարցերից, որոնց միջոցով ծնողները գնահատում են մանկավարժական աշխատողին՝ բացահայտելով, թե նրանք որքանով են ճանաչում սաների կարիքները և որքան սերտ են համագործակցում ընտանիքների հետ […]

̰
«Երկրաշարժի ժամանակ բնակչության վարվելակերպի կանոնները». դասախոսություններ Կոտայքի մարզի մի շարք դպրոցներում

10:39 22.03.2023

Կոտայքի մարզային փրկարարական վարչության ենթակա հրշեջ-փրկարարական ջոկատները մարզի մի շարք ուսումնական հաստատություններում անցկացրել են դասախոսություններ, մասնավորապես՝ Եղվարդի թիվ 2 հիմնական, Մեղրաձոր գյուղի միջնակարգ, Չարենցավանի թիվ 1 ավագ և թիվ 2 հիմնական դպրոցներում՝ «Երկրաշարժի ժամանակ բնակչության վարվելակերպի կանոնները» և «Բնակչության տարահանման կազմակերպում» թեմաներով, որոնց մասնակցել են դպրոցների ուսուցչական անձնակազմը և աշակերտները: Դասախոսություններն անցկացվել են հետաքրքիր ու […]

̰
Հաստատվել են մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերը

10:35 22.03.2023

ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել են բուհերի 2023/2024 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստ­ների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուց­մամբ, մագիստրո­սի կրթական ծրագրով ընդունելության տեղերը: Ըստ այդմ՝ ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ, մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելությանը հատկացվել է 1271 տեղ, որից 1014-ը՝ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններին: Պահուստային տեղերի քանակը՝ 14 տեղ: Ընդունելության տեղերը ձևավորելիս հաշվի է առնվել ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագիրը, համաձայն որի՝ պետության համար առաջնային և կարևորություն […]

̰
Մագիստրոսական կրթության հնարավորություն՝ Մադրիդի դիվանագիտական դպրոցում

17:36 21.03.2023

Մադրիդի դիվանագիտական դպրոցը հայտարարում է «Դիվանագիտության և միջազգային հարաբերությունների համալսարանական մագիստրոսական ծրագրի» 2023-2024 թթ. ընդունելություն: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Ծրագիրը նախատեսված է ինչպես դիվանագետների, այնպես էլ միջազգայնագետի աստիճան ունեցող օտարերկրյա դիմորդների համար: Դասընթացը տևում է 9 ամիս (2023 թ. հոկտեմբերից մինչև 2024 թ. հունիսը): Դասընթացը պատշաճ կերպով անցնելու համար անհրաժեշտ է DELE-ի կողմից […]

̰
Ի գիտություն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար դիմող քաղաքացիների` փաստաթղթերն ընդունվում են ապրիլի 1-30-ը

16:26 21.03.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ կրթության, մշակույթի և սպորտի ոլորտներում գործունեության համար պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 2023 թվականի ապրիլի 30-ը ներառյալ: ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 450-Ն, N 451-Ն և N 457-Ն որոշումների պահանջներին համապատասխան՝ գիտության և կրթության, մշակույթի և սպորտի […]

̰
Վերանայվել է ԲՈԿ-ի կողմից ընդունելի գիտական ամսագրերի ցանկը. վարչապետին ներկայացվել են  2022թ. կատարված աշխատանքները

15:50 21.03.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին այսօր ներկայացվել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Գիտության կոմիտեի և Բարձրագույն որակավորման կոմիտեի 2022թ. գործունեության հաշվետվությունները: Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահի տեղակալ Գագիկ […]

̰
Քննարկվել են համայնքային գրադարանների վերափոխման և զարգացման, կառավարման նոր մոդելի մշակմանն ուղղված հարցեր

14:40 21.03.2023

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է հայաստանյան հրատարակչությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը և Մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը: Հանդիպմանը հրավիրված էին նաև նախարարության ենթակայությամբ գործող Հայաստանի ազգային գրադարանի և Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տնօրենները: Քննարկման առանցքում համայնքային գրադարանների վերափոխման և զարգացման, […]

̰
Համերգով ազդարարվել է Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա միջոցառումների մեկնարկը

11:46 21.03.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ՝ մարտի 20-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա միջոցառումների մեկնարկն ազդարարվել է համերգով: Համերգին ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն, նախարարի տեղակալներ Արա Խզմալյանը, Արաքսիա Սվաջյանը, Կարեն Գիլոյանը։ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ հնչել են ականավոր ֆրանսիացի կոմպոզիտորների հայտնի ստեղծագործությունները՝ […]

̰
Հաստատվել են բակալավրի ծրագրով ՀՀ բուհերի ընդունելության անվճար և վճարովի տեղերը

11:28 21.03.2023

ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել են բուհերի 2023/2024 ուսումնական տարվա՝ ըստ մասնագիտությունների պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) և վճարովի, առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության տեղերը: Ընդունված որոշման հիմքով և ՀՀ պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության (ըստ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերի) […]

̰
Լիտվայի համալսարաններում ուսանելու հնարավորություն

21:09 20.03.2023

Լիտվայի Կրթական փոխանակումների աջակցման հիմնադրամը հայտարարել է ՀՀ քաղաքացիների համար պետական կրթաթոշակներ տրամադրելու մասին՝ ընթացիկ տարում Լիտվայի համալսարաններում ուսանելու նպատակով: «Full-time Master’s degree and Integrated studies (մինչև 2 տարի)» ծրագրով ուսումնառության ամբողջ ժամանակահատվածի համար ուսանողներին կտրամադրվի 490 եվրոյի չափով ամսական կրթաթոշակ և ուսման չափանիշային արժեքին համապատասխան դրամաշնորհ (https://bit.ly/3ljbYbQ, էլ․ հասցե՝ [email protected])։ «Short-term studies (1-ից 2 […]

̰
Մրցույթ` Վրաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում 2023-2024 ուստարում մագիստրոսական կրթություն ստանալու համար

15:00 20.03.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2023-2024 ուստարվա համար հայտարարում է մրցույթ` Վրաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրոսական կրթություն ստանալու նպատակով (10 կրթաթոշակային տեղ): Մրցույթին կարող են մասնակցել բուհերի շրջանավարտները և ավարտական կուրսում սովորող անգլերենին կամ ռուսերենին վարժ տիրապետող ՀՀ քաղաքացիները (հակառակ դեպքում, ըստ անհրաժեշտության, նրանք պետք է հանձնեն բարձրագույն ուսումնական հաստատության կողմից կազմակերպված ներբուհական […]

̰
Երկու ուսումնական տարիների ընթացքում ավելի քան 1100 ուսանողի պետությունը վերադարձրել է 550 մլն դրամ

12:15 20.03.2023

Կառավարության հաստատած մասնագիտություններից որևէ մեկով առկա ուսուցմամբ մագիստրատուրայում, ասպիրանտուրայում և օրդինատուրայում սովորողները կարող են իրենց ուսման վարձը փոխհատուցել եկամտային հարկից։ ՀՀ կառավարությունը հիշեցնում է. Տարվա մեջ երկու անգամ՝ սեպտեմբերի 1-15-ը և մարտի 1-15-ը, ուսանողը եկամտային հարկի գումարների վերադարձի դիմումն անհրաժեշտ փաստաթղթերի հետ միասին ներկայացնում է բուհ։ Մանրամասները՝ տեսանյութում:

̰
BACK_TO_TOP