15:10 27.03.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կազմակերպում է 2024-2026 թթ. բյուջետային հայտի և միջնաժամկետ ծախսային ծրագրի հանրային քննարկումներ: Նախարարության 2024-2026 թվականների ՄԺԾԾ հայտի վերաբերյալ առաջարկները կարող են ներկայացվել մինչև 2023 թվականի մարտի 31-ը ներառյալ՝ կից ձևաչափով:
Քննարկումների ժամանակացույցը.
Մշակութային ժառանգություն, հուշարձանների պահպանություն – 29 մարտի 2023 թ.՝ ժամը 11։00-ին,
Ժամանակակից արվեստ, գրահրատարակչություն – 30 մարտի 2023 թ. ՝ ժամը 11:00-ին,
Բարձրագույն կրթություն, երիտասարդություն, արտաքին կապեր – 28 մարտի 2023 թ.՝ ժամը 15։00-ին,
Հանրակրթություն, նախնական և միջին մասնագիտական կրթություն – 31 մարտի 2023 թ.՝ ժամը 14։00-ին,
Սպորտ – 30 մարտի 2023 թ.՝ ժամը 15։00-ին:
Քննարկումներին հրավիրվում են համապատասխան ոլորտում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները։
Մասնակցելու համար անհրաժեշտ է [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկել մտադրության նամակ՝ նշելով կազմակերպության անվանումը և մասնակցի անուն, ազգանունը, և զանգահարել զարգացման ծրագրերի և մոնիթորինգի վարչություն՝ հեռ.՝ 010 599-689 (471)։
Ձեր մասնակցությունը կհավաստվի հետադարձ նամակով։
ՀՀ ԿԳՄՍ նախարարության ՄԺԾԾ հայտը հրապարակված է նախարարության պաշտոնական կայքում, հղումը՝ https://escs.am/am/category/budget/ :
Քննարկումները տեղի կունենան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում (հասցե՝ ք. Երևան, Վ. Սարգսյան 3, Կառավարական N 2 շենք, 5-րդ հարկ):
22:17 22.07.2025
Դավթաշենում ընթանում են բակերի բարեկարգման աշխատանքներ՝ ստեղծելով անվտանգ և կանաչապատ միջավայր բոլորի համար. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Մենք շարունակում ենք երևանցիների համար ստեղծել բարեկարգ ու հարմարավետ բակեր: Դավթաշեն վարչական շրջանում ընթանում են բակերի բարեկարգման աշխատանքներ՝ ստեղծելով անվտանգ և կանաչապատ միջավայր բոլորի համար։ Կարևոր է, որ յուրաքանչյուր փոփոխություն ծառայի մարդկանց՝ դարձնելով նրանց առօրյա միջավայրը բարեկարգ ու հաճելի»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
22:08 22.07.2025
Մեծ Մասրիկ գյուղում անասնակեր է այրվելՀուլիսի 22-ին, ժամը 14:33-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Մասրիկ գյուղում այրվում է անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 4-րդ փողոցի տներից մեկի բակում։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 16։05-ին, մարվել՝ 18։26-ին։ Այրվել […] ...
21:52 22.07.2025
Նա շատ իմաստուն և զարմանալի մարդ է․ Ռունեն՝ Աղասիի մասինԱշխարհի 9-րդ ռակետ, դանիացի Հոլգեր Ռունեն մեկնաբանել է իր համագործակցությունը «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 8-ակի չեմպիոն, աշխարհի նախկին առաջին ռակետ, ամերիկահայ Անդրե Աղասիի հետ, որի ղեկավարությամբ պատրաստվում է ԱՄՆ-ի մայրաքաղաքում մեկնարկելիք ATP-500 մրցաշարին։ «Մի քանի ամիս առաջ ես կապ հաստատեցի Աղասիի հետ։ Նա շատ իմաստուն և զարմանալի մարդ է։ Նա յուրովի է տեսնում խաղը։ Որոշեցի, որ […] ...
21:38 22.07.2025
Novinky. Չեխիայում տարեսկզբից տարածվում է հեպատիտ Ա-ն2025 թվականի սկզբից ի վեր Չեխիայում ավելի քան 900 մարդ վարակվել է հեպատիտով Ա -ով, ինչը գրեթե ինը անգամ ավելի է, քան 2024 թվականի նույն ժամանակահատվածում։ Այս մասին հայտնել է Novinky լրատվական պորտալը՝ հղում անելով Հանրային առողջապահության պետական ինստիտուտին։ 2025 թվականին հանրապետությունում մահացել է հեպատիտ Ա -ով ախտորոշված 10 հիվանդ։ Անցյալ տարի այս հիվանդությունը, որի երկրորդ […] ...
21:24 22.07.2025
ԿԳՄՍ նախարարն այցելել է Ակրոպոլիսի և Աթենքի հնագիտական թանգարաններՇարունակվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցը Հունաստան: Նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ակրոպոլիսի թանգարան և Աթենքի հնագիտական թանգարան: Ակրոպոլիսի թանգարանի տնօրեն Նիկոլայոս Ստամպոլիդիսի ուղեկցությամբ հայկական պատվիրակությունը շրջել է թանգարանում, ծանոթացել ցուցադրությանը: ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ կարևորելով թանգարանային ոլորտում երկկողմ համագործակցությունը, […] ...