TIME
Ամսաթիվ
06 08 2025
  • $
    383.68
  • RUBLE
    4.80
  • 445.22
WEATHER
+33.09 oC

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Ընդունվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ստեղծման մասին նախագիծը

17:37 03.05.2023

Ազգային ժողովի նիստում այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է ««Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի լրամշակված նախագիծը` կից օրենսդրական փաթեթով: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Հարցը զեկուցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ տեղեկացնելով, որ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո նախագիծը լրամշակվել է. ստացվել է երկու առաջարկ, որոնք մասամբ […]

̰
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչների հետ քննարկվել են կրթության զարգացման ծրագրերը

16:01 03.05.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Նախարարը, ողջունելով հյուրերին, կարևորել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի դերը Հայաստանի կրթության ոլորտի բարեփոխումների իրականացման գործընթացում. «ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը մեզ համար շատ կարևոր ու լուրջ […]

̰
ԿԳՄՍ նախարարությունը՝ ի գիտություն դիմորդների

15:23 03.05.2023

Այն դիմորդները, որոնք հունվար-փետրվար ամիսներին (1-ին փուլ) հայտագրել և հանձնել են միասնական քննություններ, իսկ հայտագրման 2-րդ փուլում չեն հայտագրել նախընտրած բուհը և մասնագիտությունը, ապա մինչև մայիսի 10-ը dimord.am կայքում պետք է հայտագրեն նաև բուհը, մասնագիտությունը և հանձնած կամ հանձնելիք քննությունները։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍ-ից։

̰
ՀՀ դպրոցականները կարող են մասնակցել hամառուսաստանյան դպրոցական օլիմպիադային

14:26 03.05.2023

ՌԴ «Сириус» կրթական կենտրոնը Հայաստանի Հանրապետության աշակերտներին հրավիրում է մասնակցելու դպրոցականների համառուսաստանյան օլիմպիադային, որն անցկացվելու է առցանց ձևաչափով: «Сириус» կրթական կենտրոնը համակարգում է համառուսաստանյան օլիմպիադաները՝ սովորողներին հնարավորություն ընձեռելով բացահայտել իրենց տաղանդը։ Օլիմպիադային մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել siriusolymp.ru կայքում։ Հարցերի դեպքում անհրաժեշտ է կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ (862) 243 38 39/ 243 38 33 կամ […]

̰
Մեկնարկել է «Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2024» մրցույթի հայտերի ընդունումը

10:07 03.05.2023

Մեկնարկել է 2023-2024 ուսումնական տարվա «Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2024» մրցույթի հայտերի ընդունումը: Բոլոր հայտերն ընդունվում են առցանց՝ https://assf-2024.scs.am/ կայքի միջոցով, որտեղ կարելի է ծանոթանալ մրցույթի պայմաններին: Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ կայքը: Գրանցման վերջնաժամկետն է՝ 2023 թվականի դեկտեմբերի 3-ը: Փառատոնի նպատակն է դպրոցահասակ երիտասարդների շրջանում գիտական հետազոտությունների նկատմամբ հետաքրքրության սերմանումը, խմբային աշխատանքի, նորարարական նախագծերի իրականացման […]

̰
Կրթաթոշակների հնարավորություն՝ Սաուդյան Արաբիայի բուհերում

17:07 02.05.2023

Սաուդյան Արաբիայի Թագավորության (ՍԱԹ) կրթության նախարարությունը Հայաստանի Հանրապետությանը տրամադրում է հինգ կրթաթոշակային տեղ՝ 2023-2024 ուսումնական տարում ՍԱԹ բուհերում բակալավրի, մագիստրատուրայի, ասպիրանտուրայի կրթական ծրագրերով սովորելու, ինչպես նաև արաբերեն լեզվի դասընթացին մասնակցելու համար: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Ծրագրի շրջանակում տրվում են ամբողջական կամ մասնակի փոխհատուցմամբ կրթաթոշակային տեղեր և վճարովի տեղեր՝ ՍԱԹ-ում գործող քսաներկու բարձրագույն ուսումնական […]

̰
Առաջին դասարանցիների հայտագրմանն ընդառաջ պարտադիր է կատարել տվյալների ստուգում stugum.emis.am կայքում

12:29 02.05.2023

Մայիսի 2-ից մեկնարկել է 2022-23 ուստարում ՀՀ պետական հանրակրթական դպրոցների առաջին դասարան գնացող երեխաների ընդունելության հայտագրմանն ընդառաջ տվյալների ստուգման գործընթացը: Առաջին դասարանցիների հայտագրման գործընթացի համար պարտադիր է երեխայի տվյալների վավերականությունը ստուգել https://stugum.emis.am կայքում: Եթե 1-ին դասարան ընդունվող երեխայի ծնողներից մեկը տվյալ դպրոցի աշխատակից է, ապա ստուգումն անցնելիս անհրաժեշտ է կատարել համապատասխան նշումը և սեղմել «Ստուգել» […]

̰
Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևանում կազմակերպվել են միջոցառումներ

20:23 29.04.2023

«Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում կատարված փոփոխությամբ 2019 թվականից ապրիլի վերջին շաբաթ օրը նշվում է որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր: Քաղաքացու օրը քաղաքացիական երկխոսության օր է, երբ տարբեր սերունդներ մեկտեղվում են՝ հանրությանը հուզող հարցերը քննարկելու, քաղաքացիների և պետության անելիքները վերհանելու և կանխորոշելու համար։ Այդ նպատակով այսօր ՀՀ բոլոր մարզերում և Երևան քաղաքի տարբեր վարչական […]

̰
2020 թ. պատերազմից տուժած ընտանիքի պատանիների համար ռոբոտաշինության դասընթացներն անվճար են

16:26 28.04.2023

Մեկնարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի և «Սմարթ Արմենիա» ՀԿ–ի համատեղ նախաձեռնած «Ռոբոտաշինություն պատանիների համար» ծրագրի առաջին խմբի դասընթացները: Ծրագրի առաջնային նպատակն է նպաստել Հայաստանում նորարարական տեխնոլոգիաների զարգացմանը: Ծրագիրը կներառի ռոբոտաշինությանը վերաբերող թեմաների լայն շրջանակ, այդ թվում՝ ռոբոտների հավաքում, ծրագրավորում, հայկական արտադրության 3D տպիչների և աշխարհահռչակ Arduino չիպերի օգտագործմամբ տարբեր դետալների տպագրում: Դասընթացների շնորհիվ երեխաները կզարգացնեն […]

̰
Կայացել է Նորարարությունների մրցակցային հիմնադրամի համակարգող խորհրդի նիստը

14:41 28.04.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի մասնակցությամբ տեղի է ունեցել Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) համակարգող խորհրդի նիստը: Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) տնօրեն Ռուբեն Թոփչյանը, Կրթական ծրագրերի կենտրոնի (ԾԻԳ) տնօրեն Գրիշա Հովհաննիսյանը, ՆՄՀ խորհրդի այլ անդամներ: […]

̰
«Դասարվեստ» ծրագիրը միտված է կրթօջախների ու թանգարանների միջև կապի ամրապնդմանը. մեկնարկել է 1-ին փուլը

10:29 28.04.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ ապրիլի 28-ին ՀՀ Արմավիրի մարզի Զորավար Անդրանիկի անվան թիվ 5 հիմնական դպրոցում կմեկնարկի «ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագրի՝ 2023 թվականի առաջին փուլը: Ծրագրի հիմնական նպատակն է կամրջել թանգարաններն ու կրթական հաստատությունները, նպաստել արվեստ-կրթություն կապերի ամրապնդմանը: Մայիսի 2-ից 18-ը «ԴասԱրվեստ» ծրագրի առաջին փուլը կանցկացվի նաև ՀՀ Տավուշի մարզի Իջևան քաղաքի […]

̰
Հաստատվել է արտադպրոցական հաստատությունների մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման ժամանակացույցը

12:55 27.04.2023

ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է պետական կամ համայնքային կազմակերպությունների արտադպրոցական ծրագրեր իրականացնող մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման ժամանակացույցը: 2023 թվականի ապրիլի 29-ին ատեստավորումը կիրականացվի ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտ, սամբո և ձյուդո մարզաձևերի մարզիչ-մանկավարժների համար: 2023 թվականի ապրիլի 30-ին ատեստավորումը կիրականացվի «Դաշնամուր» և «Երաժշտության տեսություն» (սոլֆեջո և երաժշտական գրականություն) առարկաները դասավանդող մանկավարժական աշխատողների համար: Մանկավարժական […]

̰
Գործարկվում է Հայաստանի համար նախատեսված Ձեռնարկատիրական կրթության տարածաշրջանային ենթահանձնաժողովը

11:44 27.04.2023

Enterprise Educators UK–ը և Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղը հայտնում են Հայաստանի համար նախատեսված Ձեռնարկատիրական կրթության տարածաշրջանային ենթահանձնաժողովի գործարկման մասին։ Նոր տարածաշրջանային ենթահանձնաժողովը կաջակցի և կզարգացնի ձեռնարկատիրական և ձեռներեցային գործունեությունը հայ անդամների միջև՝ հնարավորություն ընձեռելով գերազանցության հասնել տարածաշրջանում ձեռնարկությունների և ձեռնարկատիրական կրթության ոլորտում: Այս նոր ձեռնարկի գաղափարը ծնվել է Enterprise Educators UK և Բրիտանական խորհրդի Creative […]

̰
Կներդրվի ֆրանսերեն լեզվի օգնականների ծրագիր. կնքվել է հուշագիր

10:10 27.04.2023

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն ստորագրել են Հայաստանում ֆրանսերեն լեզվի օգնականների ծրագրի իրականացման համաձայնագիր ու ՀՀ ավագ դպրոցներում ֆրանսերենի խորացված ուսուցում և լրացուցիչ ֆրանկոֆոն ծրագիր իրականացնելու վերաբերյալ կրթական համագործակցության հուշագիր: Հանդիպմանը ներկա էր նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Ողջունելով դեսպանին՝ Ժաննա […]

̰
Դպրոցականների հանրապետական առարկայական օլիմպիադաների հաղթողները պարգևատրվել են 1-ին կարգի դիպլոմներով

19:19 26.04.2023

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր 1- ին կարգի դիպլոմներով է պարգևատրել 2022-2023 ուստարվա դպրոցականների հանրապետական առարկայական օլիմպիադաների հաղթողներին։ Այս տարի հանրապետական առարկայական օլիմպիադաներին 1582 դպրոցական է մասնակցել: Նրանցից 68-ը ստացել է առաջին, 137-ը՝ երկրորդ, 180-ը՝ երրորդ կարգի դիպլոմներ, իսկ 246-ը՝ գովասանագրեր: Հանրապետական առարկայական օլիմպիադաներն անցկացվել են 16 առարկայից: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, […]

̰
Դեսպան Սմբատյանը հանդիպել է Վրաստանի ԿԳ նախարարին

19:12 26.04.2023

Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի կրթության և գիտության նախարար Գիորգի Ամիլախվարիի հետ: Այս մասին տեղեկացնում է Վրաստանում ՀՀ դեսպանատան ֆեյսբուքյան էջը։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել ՀՀ ԿԳՄՍ նախարարի՝ Վրաստան կատարած վերջին այցի ընթացքում ստորագրված հուշագրերի շրջանակներում կողմերի միջև համագործակցությանը։ Մտքեր են փոխանակվել կրթության և գիտության ոլորտում առաջիկա երկկողմ ծրագրերի վերաբերյալ։

̰
Կարևորվել է Հայաստանում ֆրանսերեն լեզվի տարածման և Ֆրանսիայում հայկական մշակույթի ներկայացման գործընթացը

13:14 26.04.2023

Գեղարքունիք-Իզեր ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը ընդունեց Իզերի դեպարտամենտի նախագահ Ժան Պիեռ Բարբիեի գլխավորած` Իզերի դեպարտամենտ-Գրենոբլ պատվիրակության ներկայացուցիչներին։ Հանդիպման ընթացքում տեղի ունեցավ IRAPA հարթակի պիլոտային կոմիտեի ժողովը, որի ընթացքում Ֆրանսիայից ժամանած ոլորտային պատասխանատուների հետ քննարկեցինք Գեղարքունիք-Իզեր ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում Գեղարքունիքի մարզի տարբեր համայնքներում և բնակավայրերում իրականացված, ընթացքի մեջ գտնվող և հեռանկարային ծրագրերը։ Քննարկվեց […]

̰
Շիրակի մարզպետարանում քննարկվել են ՀՀ կրթության տեսչական մարմնի տարեկան ստուգումներին առնչվող հարցեր

18:17 25.04.2023

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը մարզպետի աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր ընդունել է աշխատանքային այցով Շիրակի մարզում գտնվող ՀՀ կրթության տեսչական մարմնի ներկայացուցիչներին՝ ղեկավար Վաղարշակ Մատիկյանի գլխավորությամբ։ Հանդիպման ժամանակ քննարկվել են ընթացիկ աշխատանքային, տեսչական մարմնի տարեկան ստուգումներին առնչվող հարցեր։ ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավարը ներկայացրել է «Կրթության բնագավառի պետական վերահսկողության մասին» օրենքի նախագիծն ու առաջիկայում նախատեսվող որոշակի […]

̰
Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման փուլի նոր հարցաշարը

16:14 25.04.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրման) քննության թեստավորման փուլի նոր հարցաշարը: Նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրման) քննության թեստավորման փուլի նոր հարցաշարում ներառված է 500 հարց` ՀՀ սահմանադրության, «Կրթության մասին», «Հանրակրթության մասին», «Նախադպրոցական կրթության մասին», «Լեզվի մասին», «Տեսչական մարմինների մասին», «Երեխայի իրավունքների մասին», «Նորմատիվ իրավական […]

̰
Ակադեմիական քաղաքը տեղակայվելու է Երևան քաղաքի, Կոտայքի և Արագածոտնի մարզերի հատման կետում

11:55 21.04.2023

Այսօր ՀՀ կառավարության նիստում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրեց «Ակադեմիական քաղաք» հիմնադրամ ձևավորելու նախագիծը: Նախարարն ընդգծեց, որ Կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին օրենքի համաձայն՝ նախատեսված է, որ պետք է ձևավորվի Ակադեմիական քաղաք, որը կհանդիսանա որակյալ բարձրագույն կրթության և հետազոտության համար արդիական կրթական միջավայր։ Օրենքի համաձայն՝ Ակադեմիական […]

̰
Հայ դպրոցականներն առցանց հանդիպում են ունեցել չինացի տիեզերագնացների հետ

15:22 20.04.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր մասնակցել է «Շենչժու – 15» տիեզերանավի անձնակազմի հետ հայ դպրոցականների առցանց հանդիպմանը, որը կազմակերպել էր ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանությունը՝ ավիատիեզերական գիտության և տեխնիկայի գիտելիքների խորացման նպատակով: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգը, ԿԳՄՍՆ արտաքին կապերի […]

̰
Զորյան ինստիտուտը ԱՄՆ-ի Արիզոնա նահանգում ներկայացնում է ավագ դպրոցի Ցեղասպանության մասին իր կրթական ծրագիրը

09:40 20.04.2023

Զորյան Ինստիտուտը իր՝ «Ցեղասպանության դասավանդման միջոցով հավասարության, հանդուրժողականության և հաշտեցման խթանում» խորագիրը կրող ծրագրով մասնակցում է Արիզոնայի պետական համալսարանում անցկացվող «Ցեղասպանության իրազեկման շաբաթ» միջոցառմանը։ Զորյան ինստիտուտի կրթական այս ծրագրի նպատակն է զինել ավագ դպրոցի աշակերտներին մարդկության դեմ հանցագործությունների վերաբերյալ հիմնարար գիտելիքով, որի շնորհիվ աշակերտները հստակ պատկերացում կկազմեն ցեղասպանության բազմաճյուղ, բարդ եւ հաճախ զգացմունքային խնդիրների վերաբերյալ։ […]

̰
Հայաստանում նախատեսվում է ունենալ 150 կրթահամալիր, որից 40-ը` Սյունիքի մարզում. Ժաննա Անդրեասյան

16:30 19.04.2023

Ազգային ժողովը 2022 թվականին ընդունել է «Հայաստանի Հանրապետության կրթության` մինչեւ 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը»: Ռազմավարական այդ փաստաթղթի գլխավոր նպատակը յուրաքանչյուր քաղաքացու որակյալ եւ միջազգայնորեն մրցունակ, հասանելի կրթության ապահովումն է. ԱԺ ապրիլի 19-ի արտահերթ նիստում ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Նշենք, որ նախորդ օրվանից խորհրդարանը քննարկում է «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 […]

̰
«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի մասնագետները շարունակում են պայթյունավտանգ զինամթերքի վտանգի մասին իրազեկումը

11:18 19.04.2023

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի պայթյունավտանգ զինամթերքի վտանգի իրազեկման մասնագետները մարտ-ապրիլ ամիսներին դասընթացներ են կազմակերպել Երևանի 4 դպրոցների երեխաների և ուսուցիչների, ինչպես նաև Երևանի 4 համալսարանների ուսանողական և դասախոսական կազմի համար։ Ընդհանուր առմամբ, անվտանգ վարքագծի կանոններն ուսանել են 548 քաղաքացի։ Իրազեկման նպատակն է բարձրացնել ՀՀ քաղաքացիների իրազեկվածության մակարդակը, ծանոթացնել պայթյունավտանգ զինամթերքից, ականներից առաջացող վտանգներին և […]

̰
ՀՀ կառավարության աջակցությամբ Մադրիդի Կոմպլուտենս համալսարանում բացվել է հայագիտական ամբիոն

18:40 18.04.2023

ՀՀ պետական ֆինանսավորմամբ Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդի Կոմպլուտենս համալսարանում պաշտոնապես բացվել է հայագիտական առաջին ամբիոնը, որին ներկա է եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Նախարարի տեղակալը տեղում ծանոթացել է հայապահպանությանն առնչվող խնդիրներին, քննարկվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության իրավասությունների շրջանակում դրանց հնարավոր լուծումները, ինչպես նաև գործող մեկօրյա դպրոցներին համապատասխան գրականությամբ և օժանդակ ուսումնական […]

̰
Պարգևատրվել են Հայկական համադպրոցական գիտության փառատոնի հաղթողները

17:55 18.04.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր պարգևատրել է Հայկական համադպրոցական գիտության փառատոնի հաղթողներին: ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով՝ նմանօրինակ միջոցառումները նպատակ ունեն գնահատելու աշակերտների գրանցած հաջողությունները։ «Մենք պետք է անենք հնարավորը՝ ստեղծելու այն պարարտ հողը և միջավայրը, որոնք մեր դպրոցականներին հնարավորություն կտան կյանքի կոչելու իրենց հետաքրքիր գաղափարները: Վստահ եմ՝ մեր երեխաները […]

̰
Ուսման վարձավճար՝ եկամտային հարկի վերադարձի փոխհատուցմամբ․ ընդլայնվել է մասնագիտությունների ցանկը

14:24 18.04.2023

Կառավարության որոշմամբ լրամշակվել է մագիստրատուրայի, ասպիրանտուրայի և օրդինատուրայի մասնագիտությունների ցանկը, որոնցից որևէ մեկով ՀՀ հավատարմագրված բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսհաստատություններում առկա ուսուցմամբ սովորողի (ուսանողի) աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով հարկային օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված եկամտային հարկը վերադարձվում է: Կարգավորման նպատակն է խթանել սովորողների ուսուցումը՝ հաշվի առնելով աշխատաշուկայում մեծ պահանջարկ ունեցող, պետության […]

̰
Դպրոցականների հանրապետական օլիմպիադաների եզրափակիչ փուլերի հաղթողները կստանան անվանական կրթաթոշակ

12:20 18.04.2023

2023 թվականին 15 առարկաներից՝ «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Քիմիա», «Աստղագիտություն», «Կենսաբանություն», «Ինֆորմատիկա», «Աշխարհագրություն», «Պատմություն», «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», «Հայոց լեզու», «Հայ գրականություն», «Ռուսաց լեզու» և «Հայոց եկեղեցու պատմություն», կազմակերպվել է դպրոցականների հանրապետական օլիմպիադայի եզրափակիչ փուլը: Օլիմպիադայի եզրափակիչ փուլում 68 մասնակից արժանացել է առաջին, 137-ը՝ երկրորդ, իսկ 180-ը՝ երրորդ կարգի դիպլոմների: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով […]

̰
Կընդլայնվի սովորող և վարձու աշխատող հանդիսացող ուսանողների ուսման վարձը՝ նրանց կողմից վճարված եկամտային հարկի գումարներից փոխհատուցվող մասնագիտությունների ցանկը

15:03 13.04.2023

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ընդլայնել ՀՀ-ում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների մագիստրատուրայում, ասպիրանտուրայում և օրդինատուրայում առկա ուսուցմամբ սովորող և վարձու աշխատող հանդիսացող ուսանողների ուսման վարձը՝ նրանց կողմից վճարված եկամտային հարկի գումարներից փոխհատուցվող մասնագիտությունների ցանկը: Կարգավորման նպատակն է խթանել սովորողների ուսուցումը մագիստրատուրայում, ասպիրանտուրայում և կլինիկական օրդինատուրայում՝ հաշվի առնելով աշխատաշուկայում առկա մասնագետների պահանջարկը, պետության համար […]

̰
Գեղարվեստական թարգմանության մրցույթ՝ 7-12 դասարանների աշակերտների համար

13:00 13.04.2023

«Ռուսական գրքի տունը Երևանում» «Լիվըր» ընկերության հետ համատեղ մեկնարկել է գեղարվեստական թարգմանության մրցույթ՝ նվիրված բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ և թարգմանիչ Վալերի Բրյուսովի ծննդյան 150-ամյակին: Մրցույթն անցկացվում է Հայաստանի 7-12 դասարանների բոլոր այն աշակերտների համար, որոնք սիրում են ռուսերենը և ցանկանում են փորձել իրենց ուժերը: Որպես մրցույթի թեմաներ ընտրվել են Վիլյամ Սարոյանի «Ծիծաղ», «Առաջին օրը դպրոցում», «Գյուղացին» […]

̰
BACK_TO_TOP