TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+32.09 oC

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Տարակարգեր` նոր կարգով. ուսուցիչներն արդեն կարող են դիմել ԿԳՄՍ նախարարություն

16:03 12.02.2023

Տարակարգեր՝ նոր կարգով. ուսուցիչներն արդեն կարող են դիմել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարությունը։ Աստիճանակարգության սկզբունքն այլևս չի գործում: Բավարար հմտություններ ունեցող մասնագետները կարող են դիմել միանգամից երկրորդ, երրորդ կարգի համար ու հավելավճար ստանալ:  

̰
Սևքար գյուղի դպրոցը, որն ունեցել է ունեցել է 2 սենյակ, 13 կտոր գիրք, 11 նստարան, 2 գրատախտակ և 51 աշակերտ, 140 տարեկան է

10:19 12.02.2023

Սևքար գյուղի միջնակարգ դպրոցը տոնել է հիմնադրման 140-ամյակը, որին ներկա էին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, ԱԺ պատգամավոր Վահե Ղալումյանը, դպրոցի նախկին և ներկա սաները, ուսուցիչներ, այլ հյուրեր, հայտնում է Տավուշի մարզպետարանը։ Միջոցառման ընթացքում ներկայացվել է դպրոցի ստեղծման եւ զարգացման պատմությունը, որից հետո աշակերտները հանդես եկան երաժշտական կատարումներով։ Սևաքարեցիների համոզմամբ` գյուղի պատմության փառահեղ էջերից է 1882-ին […]

̰
Արմավիրի միջնակարգ դպրոցում բացվել է 44-օրյա պատերազմում անմահացած հերոսների անվան հրաձգարան

18:35 11.02.2023

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այցելել է Մեծամոր համայնքի Արմավիր բնակավայրի «Արմավիրի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ՝ ներկա գտնվելու Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած հերոսների անվան հրաձգարանի բացմանը, որը կյանքի է կոչվել դպրոցի կոլեկտիվի, նախկին շրջանավարտների, աշակերտների, համագյուղացիների և «Սփյուռքահայերի միություն» բարեգործական ընկերության աշխատակից Ինա Դալդալյանի աջակցությամբ: «Կյանքս կյանքիդ գնով» խորագիրը կրող հայրենասիրական, ոգեկոչման միջոցառման ընթացքում հնչել են […]

̰
Ատեստավորման միջոցով մինչև 138.000 դրամ հավելավճար ստանալու հնարավորություն կընձեռվի արտադպրոցական կրթության ոլորտում աշխատող մանկավարժներին

13:24 10.02.2023

Առաջարկվում է արտադպրոցական կրթության ոլորտում ներդնել աշխատողների մասնագիտական զարգացման եւ վարձատրության փոխկապակցված մեխանիզմ, որով մանկավարժներն ատեստավորման բավարար արդյունքի պարագայում պետական բյուջեից լրավճար ստանալու հնարավորություն կստանան: Ատեստավորման արդյունքով պայմանավորված՝ հավելավճարները կլինեն տարբեր. 70-79 տոկոսի դեպքում կսահմանվի 80.600 դրամ լրավճար, առանց հարկերի մանկավարժը կստանա 60.000 դրամ լրավճար, 80-89 տոկոսի դեպքում՝ 111.500 դրամ, կստանա՝ 80.000 դրամ, իսկ 90-100 […]

̰
ԿԳՄՍ նախարարը Պորտուգալիայի դեսպանի հետ քննարկել է ոլորտային համագործակցության հարցեր

17:11 09.02.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Հայաստանում Պորտուգալիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Մադալենա Ֆիշերին: Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և արդյունավետ աշխատանք մաղթել դիվանագիտական առաքելության ընթացքում՝ ի շահ հայ-պորտուգալական բարեկամական կապերի զարգացման: ԿԳՄՍ նախարարը համոզմունք է հայտնել, որ նա իր ներդրումը կունենա Հայաստանի և Պորտուգալիայի միջև հարաբերությունների առավել […]

̰
Փոփոխություններով արտադպրոցական կրթության ոլորտում նախատեսում ենք ներդնել մասնագիտական զարգացման եւ վարձատրության բարձրացման փոխկապակցված մեխանիզմ. Անդրեասյան

15:43 09.02.2023

Արտադպրոցական կրթության ոլորտը տարիներ ի վեր բարձիթողի վիճակում է, եւ շատ անելիքներ ունենք: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ փոփոխություններով նախատեսում ենք ներդնել ոլորտում մասնագիտական զարգացման եւ վարձատրության բարձրացման փոխկապակցված մեխանիզմ: Այս մասին ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը? փետրվարի 9-ի ԱԺ հերթական նիստում առաջին ընթերցմամբ ներկայացնելով ««Կրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: […]

̰
ԲՏԱ նախարարը և Չեխիայի նորանշանակ դեսպանը քննարկել են թվայնացման, ինժեներական տեխնոլոգիաների, կիբեռանվտանգության ուղղությամբ համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունները

19:25 08.02.2023

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը փետրվարի 8-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության նորանշանակ  արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին։ Ռոբերտ Խաչատրյանը շնորհավորել է Պետր Պիրունչիկին նշանակման առթիվ  և մաղթել արդյունավետ գործունեություն։ Հաջորդիվ նախարարը դեսպանին է ներկայացրել  նախարարության գործունեության հիմնական ուղղությունները, թվայնացման ոլորտում իրականացվող աշխատանքները, «Ինժեներական քաղաք» ծրագրի նպատակը: Ռոբերտ Խաչատրյանը նաև ընդգծել […]

̰
Տրվում է պետական աջակցություն՝ զարգացնելու մարզաբնակ երիտասարդների մեդիագրագիտությունը

18:30 08.02.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է «Մարզաբնակ երիտասարդների կարողությունների զարգացում՝ ուղղված մեդիագրագիտությանը, թվային գրագիտությանը և կիբեռգրագիտությանը» դրամաշնորհի հատկացման մրցույթ: Մրցույթի նպատակն է զարգացնել մարզերի երիտասարդների կարողությունները մեդիագրագիտության, թվային գրագիտության և կիբեռգրագիտության ոլորտներում: Մրցույթի շրջանակում նախատեսվում է հաղթող մասնակցին անհատույց և անվերադարձ տրամադրել դրամական հատկացում. ընդհանուր դրամաշնորհային ֆոնդը կազմում է 2 մլն 94 […]

̰
Հանրային քննարկման է ներկայացվել ուսուցչի կողմից հավաքվող կրեդիտների չափանիշները և նվազագույն չափաքանակը սահմանելու մասին նախագիծը

15:42 08.02.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել հանրակրթական ուսումնական հաստատության ատեստավորման ենթակա ուսուցչի կողմից հավաքվող անհրաժեշտ կրեդիտների անվանացանկը, չափանիշները և նվազագույն չափաքանակը սահմանելու մասին ԿԳՄՍ հրամանի նախագիծը: Ուսուցչի վերապատրաստման կրեդիտը սահմանվում է իբրև մասնագիտական գործունեության ձևի վերապատրաստման դասընթացն ավարտելու և դրա ելքային արդյունքները ձեռք բերելու համար պահանջվող ժամաքանակով արտահայտված ուսումնական բեռնվածության […]

̰
ՀՀ ԲՏԱ նախարարությունում անցկացվել է «Երեխաների առցանց անվտանգություն» թեմայով քննարկում

18:59 07.02.2023

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում փետրվար 7-ին կայացել է կլոր սեղան-քննարկում՝ «Երեխաների առցանց անվտանգություն» թեմայով։   Ներկաներին ողջունել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 1-ին տեղակալ Գևորգ Մանթաշյանը, ընդգծել թեմայի կարևորությունը և այդ ուղղությամբ բոլոր պատասխանատու կառույցների կողմից համատեղ ջանքեր գործադրելու անհրաժեշտությունը։   Հեռահաղորդակցության միջազգային միության ներկայացուցիչ Դարիա Կուրսան առցանց ձևաչափով ներկայացրել է միության գործունեությունն՝ ուղղված ինտերնետ […]

̰
Ռումինիայի բուհերում ուսանելու հրավեր

12:45 07.02.2023

Մեկնարկել է Ռումինիայի արտաքին գործերի նախարարության միջոցով կրթաթոշակների տրամադրման ծրագիրը՝ Ռումինիայի բարձրագույն ուսումնական հաստատություններում 2023-2024 ուսումնական տարվա ընդունելության համար։ Կրթաթոշակները տրամադրվում են ոչ ԵՄ անդամ երկրների քաղաքացիներին: Մանրամասն տեղեկատվությունը հասանելի է հետևյալ հղումով՝ https://scholarships.studyinromania.gov.ro/։ Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետը 2023 թ. մարտի 1-ն է:

̰
Խնդիր է մնում դպրոցներում թվային սարքերով աշակերտներին մեսրոպատառ հայերենով գրել ուսուցանելը. այսօր համացանցում հայատառ գրելու օրն է

09:01 07.02.2023

Փետրվարի 7-ը համացանցում հայատառ գրելու օրն է, հայտնում է Համացանցում հայատառ գրելու նախաձեռնությունը: Այն մեկնարկել է 2012թ.-ի փետրվարի 7-ին՝ ֆեյսբուքյան օգտատեր Զոհրապ Եգանյանի գրառումով: Որպես նպատակ՝ նշվում է վիրտուալ հարթակներում մեսրոպատառ հայերենի պաշտպանությունը, տարածումը: Տարիների ընթացքում նախաձեռնությանը միացել են բազմաթիվ անհատներ, կազմակերպություններ, քաղաքական ու հասարակական գործիչներ: Այս տարիների ընթացքում նախաձեռնությունը նպաստել է արագ թվայնացվող աշխարհում […]

̰
Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարման խափանման պատճառով փետրվարի 7-ից կդադարեցվի դպրոցների նախադպրոցական խմբերի և 1-8-րդ դասարանների ուսումնական գործընթացը

19:54 06.02.2023

Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնում է, որ Ադրբեջանի կողմից Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարման խափանման պատճառով փետրվարի 7-ից ժամանակավորապես կդադարեցվի գազով ջեռուցվող հանրակրթական դպրոցների նախադպրոցական խմբերի և 1-8-րդ դասարանների, արտադպրոցական (երաժշտական և արվեստի դպրոցներ, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոններ) ու նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների դասագործընթացը։ Գազով ջեռուցվող դպրոցների 9-12-րդ դասարանների աշակերտներն […]

̰
ՄԿՈՒ ոլորտում մեկնարկում է փորձնական ծրագիր. քննարկում սոցիալական գործընկերների մասնակցությամբ

19:36 06.02.2023

ԿԳՄՍ նախարար տեղակալ Արաքսիա Սվաջյանը հանդիպել է Լայպցիգի արհեստագործական պալատի և «Մասնագիտական կրթություն և ուսուցում (ՄԿՈւ)֊համագործակցություն Հարավային Կովկասում» ծրագրի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍՆ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետի պարտականությունները կատարող Արմենուհի Պողոսյանը և Մասնագիտական կրթության և ուսուցման բաժնի պետ Կարեն Մանուկյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են նախնական և միջին մասնագիտական կրթության […]

̰
Ասպիրանտուրայի ընդունելության տեղերի նախագիծը ներկայացվել է հանրային քննարկման

17:18 06.02.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտական կազմակերպությունների 2023-2024 ուսումնական տարվա ասպիրանտուրայի ընդունելության տեղերի նախագիծը: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: 2023-2024 ուսումնական տարվա ասպիրանտուրայի ընդունելության՝ նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ (անվճար) տեղերը՝ ըստ մասնագիտությունների նախագծելիս հաշվի են առնվել գերատեսչությունների հայտերը, հետբուհական կրթական ծրագիր իրականացնող ուսումնական […]

̰
«Ազգային ինքնության և արժեքների հենքի վրա ստեղծված մշակույթի պահպանում, զարգացում, տարածում և հանրահռչակում». Արա Խզմալյան

15:24 06.02.2023

Ազգային ժողովի նախաձեռնությամբ անցկացվել է «Ոչ ֆորմալ ուսուցման արտադպրոցական դաստիարակության ոլորտի օրենսդրական կարգավորման հիմնախնդիրները, լուծման ուղղությունները» թեմայով աշխատանքային քննարկում, որը կազմակերպվել էր Միջազգային հանրապետական ինստիտուտի (ՄՀԻ) աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանում ընտրությունների և քաղաքական գործընթացների ամրապնդում» ծրագրի շրջանակում: Քննարկմանը բացման խոսքով հանդես են եկել ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և ՀՀ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, […]

̰
Վաղարշակ Մատիկյանը նշանակվել է ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավար

12:33 06.02.2023

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2023 թվականի փետրվարի 6-ի որոշմամբ՝ Վաղարշակ Մատիկյանը նշանակվել է ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավար: «Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով և «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Վաղարշակ Մատիկյանին նշանակել կրթության տեսչական մարմնի ղեկավար»,- նշված է վարչապետի որոշման մեջ: Վաղարշակ Մատիկյանը մասնագիտությամբ պատմաբան է: 10 տարուց […]

̰
Հայտնի է համեմունքը, որը կարող է բարելավել դեռահասների ուսման արդյունքները

08:23 06.02.2023

Իրանի Բիրջանդի բժշկական գիտությունների համալսարանի գիտնականները հետազոտությունների լայնածավալ վերլուծություն են անցկացրել, որոնք ցույց են տվել, որ դարչինը և դրա ածանցյալները կարող են պոտենցիալ բարելավել դեռահասների հիշողությունը և ուսման արդյունքները: Հետազոտությունները հրապարակված են Nutrition Neuroscience ամսագրում: Դարչինը ստացվում է մշտադալար ծառի ներքին կեղևից, որը բնիկ է Հիմալայներում, Չինաստանում, Հնդկաստանում և Հարավարևելյան Ասիայում: Հետազոտությունները ցույց են տվել, […]

̰
«Ֆորմալ և ոչ ֆորմալ կրթական համակարգերը պետք է աշխատեն միասնաբար՝ ստեղծելով մեկ միջավայր, որտեղ կարևորը երեխան է». Ժաննա Անդրեասյան

18:10 03.02.2023

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ այսօր կայացել է «Ոչ ֆորմալ ուսուցման արտադպրոցական դաստիարակության ոլորտի օրենսդրական կարգավորման հիմնախնդիրները, լուծման ուղղությունները» թեմայով աշխատանքային քննարկում, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Հանդիպմանը մասնակցել և ներկաներին ողջունել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Նրա խոսքով՝ քննարկվող թեման առնչվում է բոլոր ոլորտներին, և համատեղ, թիմային աշխատանքով […]

̰
ԿԳՄՍ նախարարը և Շվեդիայի դեսպանը քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները

15:21 03.02.2023

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Ողջունելով դեսպանին՝ նախարարը վստահություն է հայտնել, որ նրա գործունեության և համատեղ ջանքերի արդյունքում հայ-շվեդական հարաբերություններն առավել կամրապնդվեն և կխորանան։ Ժաննա Անդրեասյանը կարևորել է նախարարության համակարգման ոլորտներում […]

̰
Կթարմացվի «Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնի» նյութատեխնիկակական հենքը

14:09 03.02.2023

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը հանդիպել է Ֆրանսիայի Լիոն քաղաքի պատվիրակությանը՝ «Ռոնի մասնագիտական կրթական կենտրոնի» (SEPR) նախագահ Քրիստիան Դրոզին, գլխավոր տնօրեն Վերոնիկ Ֆյուրլանին: Հանդիպմանը մասնակցել է նաև Երևանում գործող «Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոն» հիմնադրամի տնօրեն Գոհար Գրիգորյանը: 2022թ. հունիսին Լիոնում ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր Երևանի և Լիոնի քաղաքապետարանների միջև, որով կողմերը համաձայնել են գործուն […]

̰
Հանրային քննարկման է ներկայացվել սովորողի ուսումնառության արդյունքների գնահատման կարգի նախագիծը

12:58 03.02.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների սովորողի ուսումնառության արդյունքների գնահատման կարգի նախագիծը: Համաձայն նախագծի՝ գնահատման կարգի ներդրումը նախատեսվում է իրականացնել փուլային եղանակով՝ համաձայն հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրման ճանապարհային քարտեզի: Գնահատումը նպատակ ունի որոշելու սովորողի կարողունակությունների զարգացման աստիճանը՝ ըստ ուսումնական առարկաների չափորոշիչներով և ծրագրերով սահմանված վերջնարդյունքներին […]

̰
Ուսուցիչների և խորհուրդների անդամների բարեվարքության կանոնների նախագիծը շահագրգիռ կողմերի հետ քննարկվել է ԿԳՄՍՆ-ում

20:56 02.02.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել հանրային քննարկում «Հանրակրթական ուսումնական հաստատությունների կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի անդամների և մանկավարժական աշխատողների բարեվարքության կանոնները (վարքականոնը) սահմանելու մասին» ԿԳՄՍ նախարարի հրամանի նախագծի վերաբերյալ: Քննարկումը վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Ներկա են եղել նաև ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը և Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի ժամանակավոր պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը: Հանրային […]

̰
«Փոփոխությունները պահանջում են վերլուծություններ, փաստական տվյալներ». Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ԳԱԱ նախագահության անդամների հետ

20:05 02.02.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր այցելել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիա, հանդիպել նախագահության անդամների և գիտական ինստիտուտների և ստորաբաժանումների ղեկավարների և հետ: Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը, ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը: ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը, շնորհակալություն հայտնելով հանդիպման համար, ներկայացրել է ակադեմիայի գործունեության կարևոր ուղղությունները, ինչպես նաև անդրադարձել ոլորտային խնդիրներին: Աշոտ Սաղյանի խոսքով՝ սկսվել են բարեփոխումների լայնածավալ ծրագրեր, որով նպատակադրվել են բարելավել թե՛ ենթակառուցվածքային պայմանները, թե՛ կապը […]

̰
Կառավարությունը հաստատել է դպրոցների օրինակելի կանոնադրությունում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը

14:22 02.02.2023

ՀՀ կառավարության այսօրվա նիստում գործադիրը հավանության է արժանացրել պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների օրինակելի կանոնադրությունում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Սահմանվել է, որ նոր խմբագրությամբ շարադրվող օրինակելի կանոնադրությունը կիրառելի է այն պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների համար, որոնցում տնօրենները նշանակվել են սույն որոշման ուժի մեջ մտնելուց հետո: Համաձայն որոշման՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը, մարզպետները, ինչպես […]

̰
Հանրային քննարկման է դրվել մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերի նախագիծը

14:02 02.02.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների 2023/2024 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ, մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ, մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելությանը հատկացվել է 1321 տեղ, […]

̰
Քննարկվել է Հայաստանի և Մալթայի միջև համագործակցության նոր ուղղությունների ձևավորման հարցը

11:31 02.02.2023

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Հայաստանում Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի արտակարգ և լիազոր դեսպան Դոմենիկո Արդուինիին: Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի ոլորտներում համագործակցության շարունակության, մասնագետների փորձի փոխանակման, ինչպես նաև ուսումնական ու վերապատրաստման ծրագրեր իրականացնելու հնարավորությունները: Ողջունելով դեսպանին՝ Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ Հայաստանի և Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի […]

̰
Ռուսաստանի պետական համալսարանի ուսանողը գրել է 82 տոկոսով բնօրինակ ավարտական աշխատանք՝ օգտագործելով նեյրոնային ցանց

23:23 01.02.2023

Ռուսաստանի պետական ​​հումանիտար համալսարանը հայտնել է, որ ուսանողը նեյրոնային ցանցի միջոցով գրել է վերջնական որակավորման աշխատանք, գրագողության ստուգումը ցույց է տվել 82% ինքնատիպություն, և հատուկ հանձնաժողովն աշխատում է գործը քննելու համար: «ՌՊՀՀ-ն առաջին անգամ բախվեց ուսանողի որակավորման աշխատանքը գրելու համար նման տեխնոլոգիաների կիրառման փաստին»,- ասվում է բուհի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։ ՌՊՀՀ-ն նշել է, որ […]

̰
Քննարկվել են Գեղարքունիքի մարզում «ԹՈՒՄՈ» կենտրոնի հիմնման և նոր տուփերի բացման ծրագրին առնչվող հարցեր

19:20 01.02.2023

«ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գործարկման ղեկավար Անուշ Աբգարյանի հետ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը քննարկել է Գեղարքունիքի մարզում «ԹՈՒՄՈ» կենտրոնի հիմնման եւ նոր տուփերի բացման ծրագրի իրականացման հետ կապված հարցերը։ Այս մասին մարզպետը տեղեկացնում է ֆեյսբուքյան իր էջում։ Հանդիպմանը մասնակցել է նաև Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչության պետ Կարեն Զազյանը։ 2023 թվականի հունվարի վերջի դրությամբ Գեղարքունիքի մարզում […]

̰
Երևանի էներգաարդյունավետության ծրագրով հիմնանորոգված թիվ 71 մանկապարտեզը վերաբացվել է

18:55 01.02.2023

Հիմնանորոգումից հետո վերաբացվել է հ.71 մանկապարտեզը, որը շուրջ 360 փոքրիկի համար դռները կբացի մարտից: 1980-ական թվականներին հիմնադրված նախակրթարանը հերթականն ու ամենաընդարձակներից է, որ ընդգրկված է Երևանի էներգաարդյունավետության ծրագրում: Երեխաների համար ստեղծված պայմաններին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի ու ծրագրի աջակից և գործընկեր մյուս կառույցների ներկայացուցիչների հետ ծանոթացել են Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, […]

̰
BACK_TO_TOP