TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+23.09 oC

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Մեկնարկել է դպրոցականների առարկայական օլիմպիադաների մարզային փուլը

15:20 18.01.2023

Այսօրվանից մեկնարկել է դպրոցականների առարկայական օլիմպիադաների մարզային փուլը։ Օլիմպիադայի առաջին օրվա ընթացքին հետևել են մարզպետարանի պատասխանատուները։ Ինչպես տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից՝ Դպրոցական փուլը հաղթահարած շիրակցի 894 աշակերտներն ուժերը կչափեն 15 առարկաներից։ Մեկնարկը տրվել է մաթեմատիկա առարկայով, ամենաշատ մասնակիցներ կան մաթեմատիկայից՝ 132 աշակերտ, երկրորդ տեղում անգլերենն է՝ 127 աշակերտ։ Ամենաքիչ մասնակիցներ կլինեն ֆրանսերեն և գերմաներեն լեզուներից՝ […]

̰
Մեկնարկել է ուսուցչի տարակարգի շնորհման փաստաթղթերի ընդունելությունը

10:19 18.01.2023

Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի տարակարգի շնորհման գործընթացն իրականացնելու համար ուսուցիչները կարող են դիմել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի սեպտեմբերի 29-ի N 1509-Ն որոշմամբ հաստատված «Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի տարակարգի շնորհման հանրապետական հանձնաժողովի ձևավորման և գործունեության, տարակարգ ստացած ուսուցիչներին հավելավճար տրամադրելու կարգով» սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։ Միաժամանակ տեղեկացնում ենք, […]

̰
Նոր հավելված՝ համախմբելու աշխարհի հայերին

10:17 18.01.2023

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունել է Ռուսաստանի Սարատով քաղաքի Հայոց ազգային համակարգի ներկայացուցիչներ Անրի Մարտիրոսյանինն և Վլադիմիր Կրտյանին։ Նրանք ներկայացրել են իրենց կողմից մշակած «Դիասֆերա» հավելվածը, որը հնարավորություն է ընձեռում աշխարհի տարբեր վայրերում գտնվող հայերին կապ հաստատել միմյանց հետ, հաղորդակցվել, ինչպես նաև օգտվել հավելված կրթական և տեղեկատվական հնարավորություններից: «Հաշվի առնելով տեխնոլոգիական զարգացումները՝ մենք […]

̰
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է կրթության ոլորտի օրենսդրական փոփոխությունները

17:38 17.01.2023

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է ««Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մաuին»», ««Կրթության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին»» և ««Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին»» օրենքները: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Ներկայացնելով Կառավարության հեղինակած «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխությունները՝ […]

̰
«Մեր նպատակն է մարզերում ստեղծել երիտասարդական միջավայր». ԿԳՄՍ փոխնախարար

16:24 17.01.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ն համատեղ անցկացրել են EU4Youth՝ «Երիտասարդների ներգրավման ճանապարհային քարտեզներ» ծրագրի ամփոփիչ համաժողովը՝ «Երիտասարդների մասնակցության, զբաղվածության և ձեռներեցության խթանումը Հայաստանում․ EU4Youth ծրագրի ընթացիկ գործողությունները և 2023-ի պլանները» խորագրով։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից: Միջոցառմանը ելույթ են ունեցել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և […]

̰
Երաժշտական և արվեստի դպրոցների համար 2022 թ. հրատարակվել է 7 ուսումնամեթոդական ձեռնարկ

15:28 17.01.2023

2008 թվականից նախարարության աջակցությամբ իրականացվել է «Երաժշտական և արվեստի դպրոցների համար ուսումնամեթոդական գրականության մշակում և հրատարակում» ծրագիրը: Այն մասնագետների կողմից գնահատվել է որպես բարձր արդյունավետություն ունեցող ծրագիր և իրականացվում է հատուկ այդ նպատակով կազմված մասնագիտական հանձնախմբի օժանդակությամբ: Ծրագրի շրջանակում 2008-2022 թվականներին պետական պատվերով հրատարակվել է 325 անուն գրականություն: Ծրագրի իրականացումը պայմանավորված է մշակութային կրթության որակի […]

̰
ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղարն աշխատանքից ազատվել է

13:21 17.01.2023

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ աշխատանքից ազատվել է ԿԳՄՍ նախարարության գլխավոր քարտուղար Գագիկ Սաֆարյանը: Այս մասին տեղեկացնում են  ՀՀ կառավարության պաշտոնական կայքէջից:   ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ Ո Ր Ո Շ Ո Ւ Մ N 41 – Ա ԳԱԳԻԿ ՍԱՖԱՐՅԱՆԻՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ —————————————————————————————————- Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» […]

̰
Մինչև 100 աշակերտ ունեցող հաստատությունների վարչական աշխատողները կկարողանան նաև այլ տեղում դասավանդել

13:13 17.01.2023

ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հայաստանի հանրապետության օրենքի նախագիծը։ Սույն նախագիծը բխում է «Հանրակրթության մասին» օրենքի որոշ դրույթներում կարգավորումներ և հստակեցում կատարելու անհրաժեշտությունից: Ուսումնական հաստատություններում առկա մի շարք խնդիրներից է ուսուցչի թափուր տեղը չհամալրվելու հարցը։ Հանրակրթության մասին օրենքի փոփոխություններում կարգավորում տրվեց վարչական աշխատողների դասավանդման խնդրին՝ […]

̰
Քննարկվել են մեծահասակների կրթությանը վերաբերող հարցեր

19:54 16.01.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել է «Դի-Վի-Վի ինթերնեյշնալ»-ի Կովկասի և Հարավարևելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Թոմաս Լիխտենբերգին: Հանդիպմանը ներկա են եղել նաև «Դի-Վի-Վի ինթերնեյշնալ»-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Էսթեր Հակոբյանը, ԿԳՄՍՆ զարգացման և մոնիթորինգի վարչության պետ Ռոբերտ Ստեփանյանը, նախարարության այլ ներկայացուցիչներ: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ողջունելով հյուրին, ընդգծել է, […]

̰
Մեկնարկել է բուհերի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլը

17:30 16.01.2023

Հանրապետությունում մեկնարկել է 2023 թվականի բուհական ընդունելության միասնական քննությունների առաջին փուլը: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, հունվարի 15-ին տեղի են ունեցել «Քիմիա» և «Ռուսաց լեզու» առարկաների քննությունները: ՀՀ ամբողջ տարածքում քննական գործընթացը կազմակերպվել է 14 քննական կենտրոնում, որոնցից 3-ը՝ Երևանում, 11-ը՝ մարզերում: Մասնավորապես, Սյունիքում՝ Գորիսում ու Կապանում, գործել է երկու, իսկ մնացած մարզերում՝ մեկական կենտրոն: […]

̰
Հայտերի ընդունում՝ սփյուռքի կրթօջախների և մշակութային կենտրոնների համար դասագրքերի ու ուսումնաօժանդակ նյութերի պահանջարկի ձևավորման նպատակով

13:38 16.01.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շարունակում է սփյուռքի կրթօջախներին, կրթամշակութային կենտրոններին և հայերենի ուսուցմամբ բոլոր տեսակի ուսումնական հաստատություններին ուսումնական գրականության ու ուսումնաօժանդակ նյութերի տրամադրման ամենամյա ծրագիրը՝ 2023-2024 ուսումնական տարվա համար: Հայտերի ընդունման նպատակն է հավաքագրել դասագրքերի պահանջարկը. 2023 թ. նախնական հայտերում ներկայացվում է անհրաժեշտ հիմնական դասագրքերի և դրանց կից աշխատանքային տետրերի պահանջարկը: Ձեռքբերման […]

̰
Համայնքային մանկապարտեզները կհամալրվեն ինտելեկտուալ ուսուցողական գրքերով

12:57 16.01.2023

Համայնքային մանկապարտեզները կհամալրվեն ինտելեկտուալ ուսուցողական գրքերով: Ծրագրի մրցույթն արդեն կայացել է: Երևանյան հուշարձաններին կից կտեղադրվեն մշակութային կոթողների մասին տեղեկություններ պարունակող հատուկ ցուցանակներ: Գործընթացն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ:

̰
Հիմնանորոգման աշխատանքներ «Երևանի Շենգավիթի համալիր մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց»-ում

09:24 16.01.2023

2022 թվականին համայնքային բյուջեի միջոցներով հիմնանորոգման աշխատանքներ են կատարվել 1970-ական թվականներին շահագործման հանձնված «Երևանի Շենգավիթի համալիր մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ում: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը: Հիմնանորոգվել է մարզադպրոցի մեծ մարզադահլիճը Վերանորոգվել է 13 հանդերձարան 10 սանհանգույց 30 ցնցուղարան Մարզադպրոցի տարածքում կառուցվել է թենիսի 2 կորտ:

̰
Փոփոխություններ Արցախի կրթական հաստատությունների ուսումնական գործընթացում

16:23 15.01.2023

ԱՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտնում է, որ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակվելու հետևանքով նախադպրոցական հաստատություններում և հանրակրթական դպրոցներում ուսումնական գործընթացը ս.թ. հունվարի 16-ից կկազմակերպվի հետևյալ կարգով. Նախադպրոցական հաստատությունների և երկարօրյա ռեժիմով աշխատող դպրոցների աշխատանքը սննդի ոչ բավարար մատակարարման պատճառով կշարունակվի մնալ կասեցված։ Հանրակրթական դպրոցների նախադպրոցական խմբերի դասագործընթացը կկազմակերպվի ժամը 9:00-ից մինչև 13:00-ն՝ առանց […]

̰
ՄԿՈՒ ոլորտում կներդրվեն ատեստավորման և տարակարգերի մեխանիզմներ. նախագիծը քննարկվել է ԱԺ գլխադասային հանձնաժողովում

21:50 13.01.2023

«Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկվել և դրական եզրակացություն է ստացել ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունվարի 13-ի հերթական նիստում: Օրինագծով նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության ոլորտում կներդրվեն նոր ընթացակարգեր, որոնք հնարավորություն կտան բարելավելու […]

̰
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է նոր դասագրքերի ստեղծմամբ հետաքրքրված մասնագետների հետ

17:22 13.01.2023

ՀՀ ԿԳՄՍ նախարարության հրավերով այսօր տեղի է ունեցել հանդիպում հանրակրթության նոր չափորոշիչների ներդրմամբ պայմանավորված դասագրքերի հրատարակության գործընթացով հետաքրքրված ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ՝ տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարանների հանրակրթական առարկաների դասագրքերի ստեղծման նպատակով հայտարարված դրամաշնորհի մրցույթով հետաքրքրված անձանց հետ հանդիպել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ԿԳՄՍՆ […]

̰
ԿԳՄՍՆ-ի պարզաբանումը Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտորի նշանակման վերաբերյալ

15:28 13.01.2023

ԿԳՄՍՆ-ը պարզաբանում է տարածել Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտորի նշանակման վերաբերյալ․ «Մամուլում շրջանառվող տեղեկությունը, թե Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր է նշանակվել Արամ Իսաբեկյանը, չի համապատասխանում իրականությանը։ Առ այսօր ՀՀ ԿԳՄՍ նախարարություն չեն ներկայացվել Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի հոգաբարձուների խորհրդի 2022 թ․ դեկտեմբերի 16-ին կայացած նիստի արդյունքները։ Հետևաբար, տարածվող տեղեկությունը, թե 2023 թ․ հունվարի 12-ի […]

̰
Կառավարությունը հաստատել է դպրոցներում վարչատնտեսական գործընթացի կառավարումն իրավաբանական անձին պատվիրակելու կարգը

12:22 13.01.2023

ՀՀ կառավարության վերջին նիստում հավանության է արժանացել լիազորված մարմնի՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատությունում վարչատնտեսական գործընթացի կառավարումն իրավաբանական անձին պատվիրակելու կարգը: Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը բխում է «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխությունների պահանջից: Հանրակրթության կառավարման գործընթացում առավել ճկուն և արդյունավետ մոտեցումների ամրագրմանն են ուղղված դպրոցի կառավարման գործընթացի բաժանումը երկու հիմնական մասի՝ ուսումնական և վարչատնտեսական: Կարգով հստակեցվում է […]

̰
Ցուկուբայի համալսարանը (Ճապոնիա) Հայաստանին հատկացրել է առկա ուսուցման երկու կրթաթոշակային տեղ

12:16 13.01.2023

Ցուկուբայի համալսարանը (Ճապոնիա) Հայաստանին հատկացրել է տնտեսական և հանրային քաղաքականության մագիստրոսական ծրագրով (Master’s Program in Economic and Public Policy) առկա ուսուցման երկու կրթաթոշակային տեղ: Կրթաթոշակը ներառում է՝ ուսման և գրանցման վճարներ (ամբողջական փոխհատուցում), թռիչքներ դեպի Ճապոնիա և հակառակ ուղղությամբ, կրթաթոշակ կեցության ծախսերի համար, հետազոտական ​​ծախսեր, առողջության ապահովագրություն և այլ ծախսեր: Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է […]

̰
Մեկնարկել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Կրթություն հանուն կայուն զարգացման. ՅՈՒՆԵՍԿՕ-Ճապոնիա» մրցանակի համար հայտերի ընդունումը

17:40 12.01.2023

Մեկնարկել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Կրթություն հանուն կայուն զարգացման. ՅՈՒՆԵՍԿՕ-Ճապոնիա» մրցանակի համար հայտերի ընդունումը: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Մրցանակը նախատեսում է պարգևատրել անհատների, հաստատութ­յունների, կազմակերպությունների կամ այլ միավորումների կողմից կրթության և կայուն զարգացման ոլորտներում իրականացված բացառիկ նախագծերն ու ծրագրերը: Մրցանակի վերաբերյալ մանրամասն տեղեկությունները հասանելի են ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնական կայքէջում https://www.unesco.org/en/prizes/education-sustainable-development հղմամբ: Յուրաքանչյուր երկրից կարելի է ներկայացնել […]

̰
«Քույր դպրոցներ» ծրագրին մասնակցել են Երևանի և մարզերի երաժշտական, արվեստի և գեղարվեստի դպրոցների շուրջ 900 աշակերտ և դասատու

15:59 12.01.2023

«Քույր դպրոցներ» ծրագրին մասնակցել են Երևանի և մարզերի երաժշտական, արվեստի և գեղարվեստի դպրոցների շուրջ 900 աշակերտ և դասատու ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ 2022 թվականի ապրիլ-նոյեմբերին անցկացվել է Երևանի և ՀՀ մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների փոխգործակցության «Քույր դպրոցներ» ծրագիրը: ՀՀ կառավարության 2021-2026 թթ. գործունեության միջոցառումների ծրագրում ընդգրկված «Քույր դպրոցներ» նախագիծը նախարարության […]

̰
Արվեստի և մարզադպրոցների մանկավարժներն ու մարզիչները կկարողանան անցնել կամավոր ատեստավորում և ստանալ հավելավճար

15:21 12.01.2023

Կառավարությունը հավանություն է տվել «Կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին: Արտադպրոցական կրթությունն ու դաստիարակությունը պետք է կարգավորվի օրենքով, որը հնարավորություն կտա կանոնակարգել ոլորտի հիմնախնդիրները, ապահովել համակարգի զարգացումը: Օրենքով պետք է կարգավորվի համակարգի բովանդակության, գործունեության և զարգացման իրավական, կազմակերպական և ֆինանսական հիմքերը։ Նախագծով առաջարկվող փոփոխություններով հնարավոր կլինի սահմանել այն հիմնական դրույթները, նպատակները, […]

̰
Կամավոր ատեստավորմամբ հավելավճար ստանալու հնարավորություն կտրվի արվեստի և մարզադպրոցների ուսուցիչներին, մարզիչներին

11:49 12.01.2023

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել «Կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի: Ըստ այնմ՝ նախատեսվում է կամավոր ատեստավորմամբ հավելավճար ստանալու հնարավորություն տալ արվեստի և մարզադպրոցների ուսուցիչներին, մարզիչներին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը:

̰
Վարչապետին զեկուցվել է ԿԳՄՍ նախարարության 2022թ. կատարողականի մասին

18:22 11.01.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ գերատեսչության 2022թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով: Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, Ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը, Վարչապետի աշխատակազմի պաշտոնյաներ, ԿԳՄՍ […]

̰
Բուհերի ընդունելության կարգում կատարվել են փոփոխություններ

17:53 11.01.2023

Բուհերի ընդունելության կարգում նախորդ տարի կատարվել են փոփոխություններ, որոնց արդյունքում դիմորդը կարող է միասնական քննություն հանձնել երկու անգամ: Ըստ այդմ ավելացել են նաև քննությունների փուլերը: Որքա՞ն դիմորդ է հայտագրվել, ո՞ր առարկաներն են ավելի նախընտրելի և ի՞նչ փոփոխություններ են արվել: Թեմայի շուրջ կազմակերպված ասուլիսին ներկայացվել են մանրամասներ: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Միասնական քննությունների 1-ին փուլը կմեկնարկի հունվարի 15-ից. հայտագրվել է 6871 դիմորդ

17:20 11.01.2023

Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը «Արմենպրես» լրատվական գործակալությունում տեղի ունեցած ասուլիսում ներկայացրել է բուհերի ընդունելության միասնական և պետական ավարտական քննությունների մասին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: Կարո Նասիբյանի խոսքով՝ համաձայն բուհերի ընդունելության նոր կարգի՝ այս տարի առաջին անգամ դիմորդը կարող է միասնական քննություն հանձնել 2 անգամ՝ հունվար-փետրվար ամիսներին (1-ին փուլ) և […]

̰
Հաստատվել են պետական հավատարմագրում չունեցող քոլեջների և ուսումնարանների շրջանավարտների պետական ամփոփիչ ատեստավորման հարցաշարերը

15:41 11.01.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանով հաստատվել են պետական հավատարմագրում չունեցող միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանավարտների պետական ամփոփիչ ատեստավորման հարցաշարերը՝ հետևյալ մասնագիտությունների համար. «Ատամնատեխնիկական գործ» «Քույրական գործ» «Մանկաբարձական գործ» «Դեղագործություն» Համապատասխան ուսումնական հաստատությունների տնօրեններին հանձնարարվել է քննություններից առնվազն մեկ շաբաթ առաջ հաստատված հարցաշարերի հիման վրա կազմել հարցատոմսեր, որոնցում կարող են ընդգրկվել նաև մեկ կամ երկու գործնական աշխատանքի կատարում: Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի […]

̰
ԱլԳ Եվրոպական դպրոցը ԵՄ-ի ֆինանսավորմամբ հայտարարում է ընդունելություն ավագ դասարանների աշակերտների համար

15:28 11.01.2023

Արևելյան գործընկերության Եվրոպական դպրոցը հայտարարում է ընդունելություն ավագ դասարանների աշակերտների համար միջազգային բակալավրիատի դիպլոմային ծրագրով սովորելու նպատակով։ Կրթաթոշակային ծրագիրն ամբողջությամբ ֆինանսավորում է Եվրոպական միությունը։ Մրցույթին կարող են մասնակցել 16-17 տարեկան դպրոցականներն անգլերենի առնվազն B2 մակարդակի գիտելիքներով և բարձր առաջադիմությամբ։ Հայտերն ընդունվում են մինչև 2023թ․ մարտի 16-ը։ Մանրամասները՝ հղումով։

̰
Միասնական քննությունների առաջին փուլին ծնողները չեն կարողանալու առցանց ռեժիմով հետևել ընթացքին

13:41 11.01.2023

Կրթական համակարգում կատարված փոփոխությունների համաձայն՝ 2023/2024 թվականի ուսումնական տարվա բուհական ընդունելությունն անցկացվում է նոր ձևաչափով: Դիմորդների համար միասնական քննություն կազմակերպվում է մի քանի անգամ: Առաջին փուլը նախատեսված է հունվար-փետրվարին, երկրորդ փուլը՝ հունիսին: Լրացուցիչ փուլի քննությունները, ինչպես նախորդ տարիներին, այս անգամ ևս պահպանվելու են և անցկացվելու են հուլիսին: Ստացվում է, որ դիմորդները կարող են միասնական քննություն […]

̰
Շրջափակված Արցախ. բազմաթիվ դիմորդներ զրկվել են քննություն հանձնելու հնարավորությունից

13:00 11.01.2023

Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող միակ ցամաքային ճանապարհը փակելու հետևանքով Արցախի բազմաթիվ դիմորդներ զրկվել են քննություն հանձնելու հնարավորությունից: Հայաստանում հունվարի 15-ից մեկնարկում է 2023/2024 ուսումնական տարվա բուհերի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլը: Ճանապարհի փակ լինելու պատճառով Արցախի դիմորդները զրկվել են Հայաստան գալու և քննություն հանձնելու հնարավորությունից: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ԿԳՄՍ նախարարության գնահատման […]

̰
BACK_TO_TOP