15:42 01.02.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, «Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոն» հիմնադրամի և Ռոնի մասնագիտական կրթության ընկերության (SEPR) միջև կնքվել է համագործակցության հուշագիր՝ հետագա ծրագրերի առաջխաղացման և զարգացման նպատակով: Հուշագրի ստորագրման արարողությանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, «Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոն» հիմնադրամի տնօրեն Գոհար Գրիգորյանը և հիմնադրամի գործընկեր, Ռոնի մասնագիտական կրթության ընկերության նախագահ […]
10:39 01.02.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել 2023-2024 ուսումնական տարվա համար բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով բարձրագույն ուսումնական հաստատություններին հատկացվող անվճար և վճարովի ընդունելության տեղերի նախագիծը։ Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը: Ըստ նախագծի՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ […]
14:48 31.01.2023
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանին: Հանդիպման ընթացքում ռեկտորը նախագահին է ներկայացրել համալսարանում իրականացվող կրթական և ակադեմիական բարեփոխումներն ու ծրագրերը, ինչպես նաև անդրադարձել է կրթական գործընթացի կազմակերպման որոշակի հիմնախնդիրներին և դրանց լուծմանն ուղղված միջոցառումներին: Նախագահ Վահագն Խաչատուրյանը, կարևորելով որակյալ կրթության ապահովումը, ընդգծել է իր պատրաստակամությունը հնարավորինս աջակցել մայր ԲՈՒՀ-ում իրականցվող ծրագրերին […]
14:30 31.01.2023
Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ընթացիկ կառավարման բնականոն ընթացքն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀՀ կառավարության 2023 թ. հունվարի 30-ի N 121-Ն որոշմամբ Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի կանոնադրության մեջ կատարվել են համապատասխան փոփոխություններ: ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացնում են, որ ռեկտորի պաշտոնը թափուր մնալու կամ այլ պատճառով ռեկտորի լիազորությունները կատարելու անհնարինության դեպքերում ռեկտորի լիազորություններն ամբողջ ծավալով իրականացնելու վերաբերյալ […]
16:30 30.01.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի հունվարի 26-ի N 136-Ա/2 հրամանով հաստատվել է 2023-2024 ուսումնական տարում հանրակրթական ծրագրեր իրականացնող հաստատությունների 1-ին, 3-րդ, 4-րդ, 6-րդ, 8-րդ, 9-րդ, 11-րդ, 12-րդ դասարանների դասագրքերի գործածության երաշխավորված ցանկը: Ըստ հրամանի՝ հաստատվել են նաև ազգային փոքրամասնությունների և բրալյան դասագրքերը: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Տարրական դասարանների բոլոր […]
08:44 30.01.2023
Երեխայի գնահատականները ծբողների կողմից չափազանց լուրջ ընդունելը կարող է խանգարել երեխայի սովորելուն և հանգեցնել ավելի լուրջ հետևանքների: Այս մասին Evening Moscow-ին հայտնել է հոգեբույժ Ալեքսեյ Վիլկովը։ Երեխայի հետ տնային աշխատանք կատարելիս կամ մեկ շաբաթվա ընթացքում նրա առաջընթացը ստուգելիս ծնողների համար կարևոր է հավասարակշռություն պահպանել գովասանքի և քննադատության միջև: Գնահատականների նկատմամբ չափազանց պահանջկոտ վերաբերմունքը կարող է […]
21:00 27.01.2023
Հայոց բանակի կազմավորման 31-ամյակին ընդառաջ՝ Ալավերդի խոշորացված համայնքի Արևածագ բնակավայրի Կարո Մելիքսեթյանի անվան միջնակարգ դպրոցի բակում բացվել է ռազմամարզական բացօթյա դասարան: Ներկա են գտնվել Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, Լոռու մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Արմեն Հակոբյանը, ՊՆ Լոռու մարզի տարածքային ստորաբաժանման Թումանյան բաժանմունքի պետ Անատոլի Ջամալյանը, պատասխանատու պաշտոնյաներ, հյուրեր: Բացօթյա դասարանում տեղադրված է լեռնամագլցման […]
19:57 27.01.2023
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն ընդունել է Ֆրանսիայի Լիոն քաղաքի «Ռոնի մասնագիտական կրթական կենտրոնի» նախագահ Քրիստիան Դրոզին, գլխավոր տնօրեն Վերոնիկ Ֆյուրլանին, Երևանում գործող ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնի հիմնադիր տնօրեն Գոհար Գրիգորյանին: Հանդիպմանը ներկա են գտնվել նաև Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը, Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա […]
18:37 27.01.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հյուրընկալվել է «Հետք» մեդիա գործարանում: Նախարարը հանդես է եկել դասախոսությամբ՝ կրթության ոլորտի բարեփոխումների թեմայով, պատասխանել ապագա հետաքննող լրագրողների հարցերին: Ներկայացնելով կրթության ոլորտում կատարվող համակարգային փոփոխությունները՝ նախարարը մանրամասնել է ուսուցչի մասնագիտության գրավչության բարձրացման ուղղությամբ իրականացվող պետական համալիր ծրագրերը: Նրա խոսքով՝ առաջինը ուսուցիչների վարձատրությունը բարձրացնելու համալիր ծրագրերն են, […]
18:06 27.01.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է «Գիտուժ» նախաձեռնության ներկայացուցիչներին: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը և Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Լուսինե Գրիգորյանը: «Գիտուժ» նախաձեռնության անդամները ներկայացրել են իրենց գործունեությունը և նպատակները, ինչպես նաև քննարկվել են գիտության ոլորտում պետական պատվերի համակարգ ներդնելու, […]
13:24 27.01.2023
ՀՀ կառավարության վերջին նիստում հավանության է արժանացել հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության՝ հերթական ատեստավորման ենթակա ուսուցչի վերապատրաստման կարգում փոփոխություններ կատարելու նախագիծը: «Հանրակրթության մասին» օրենքով սահմանված է, որ տվյալ ուսումնական հաստատությունում զբաղեցրած պաշտոնի նկարագրին ուսուցչի համապատասխանության որոշման նպատակով պետությունն իրականացնում է ուսուցչի հերթական ատեստավորում` նրա մասնագիտական չափանիշներով սահմանված մասնագիտական զարգացման պահանջներին համապատասխան: Ներկայում ուսուցիչների հերթական […]
14:52 26.01.2023
Կառավարության այսօրվա նիստում անդրադարձ է եղել «Սիմոնյան» կրթական հիմնադրամի իրականացրած «Թումոն տուփի մեջ» կրթական ծրագրին: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է ծրագրի մանրամասները և առաջիկա անելիքները: «Այս ծրագիրը մեկ այլ՝ շատ կարևոր և խոշոր նախագծի հատված է, որով փորձում ենք որակյալ կրթական ծառայությունները՝ ներառյալ ոչ ֆորմալ կրթությունը, ինչպիսին իրականացնում է «Թումոն», դարձնել հասանելի Հայաստանի բոլոր […]
18:18 25.01.2023
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոին: Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Սալվա Նակկոզին: Դեսպան Անն Լույոն շնորհավորել է Ժաննա Անդրեասյանին նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` վստահություն հայտնելով, որ ԿԳՄՍ ոլորտներում երկու երկրների միջև արդյունավետ համագործակցությունը կլինի շարունակական: […]
10:52 25.01.2023
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Լուսինե Բադալյանը եւ Արմեն Խաչատրյանը «Բաց դաս» ծրագրի շրջանակում հանդիպել են խորհրդարան այցելած Բարձրավանի միջնակարգ եւ Տանձատափի հիմանական դպրոցների աշակերտների եւ ուսուցիչների հետ։ Լուսինե Բադալյանն աշակերտների հետ խոսել է նրանց նպատակների, մասնագիտության ընտրության մասին, հորդորել լավ սովորել և շեշտել կրթության կարևորությունը մեր երկրի համար։ Արմեն Խաչատրյանն էլ աշակերտներին ներկայացրել է […]
22:00 24.01.2023
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Կրթության միջազգային օրվա կապակցությամբ․ «Հարգելի՛ հայրենակիցներ, Այսօր Կրթության միջազգային օրն է։ Կրթության զարգացումը մեզ համար ունի անկյունաքարային նշանակություն, և կրթության բովանդակությունից է կախված մեր ներկա և ապագա բարեկեցությունը, իրավագիտակից հանրություն ունենալու և կայուն, խաղաղ և արժանապատիվ ապագայի տեսլականը, որը յուրաքանչյուրիս երազանքն է։ Նախորդ տարին նշանավորվեց ՀՀ կրթության […]
20:50 24.01.2023
ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն հայտարարում է գիտական կազմակերպությունների աշխատակիցների մասնագիտական վերապատրաստման ծրագրերի hայտերի ընտրության մրցույթ, որն ուղղված է ՀՀ պետական բյուջեի գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորմամբ ծրագիր իրականացնող գիտական կազմակերպությունների ու բուհերի աշխատակիցների մասնագիտական վերապատրաստմանը և որակավորման բարձրացմանը: Մրցույթի նպատակներն են՝ աջակցել հետազոտողների մասնագիտական որակավորման բարձրացմանը, բարձրացնել կազմակերպությունների գիտական ներուժը, հետազոտողներին ընձեռել արտերկրի լավագույն գիտական կազմակերպություններում և բուհերում վերապատրաստվելու հնարավորություն, օգտագործել և փոխառել գիտահետազոտական գործունեության մեջ առաջատար երկրների փորձն ու հմտությունները, […]
20:00 24.01.2023
Մարդու իրավունքների պաշտպանը Կրթության միջազգային օրվա առթիվ նամակ է ուղարկել ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին, ՅՈՒՆԻՍԵՖ-ի գլխավոր տնօրենին և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող այլ միջազգային կազմակերպություններին ու դերակատարներին: Պաշտպանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամին, Արցախի կարևոր ենթակառուցվածքների աշխատանքի միտումնավոր խափանումներին և դրանց հետևանքով երեխաների կրթության և այլ հիմնարար իրավունքների խախտմանը: Պաշտպանը […]
19:20 24.01.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին: Հանդիպմանը ներկա են եղել նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը, Արաքսիա Սվաջյանը և Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ադդէ Հովասափյանը: Դեսպանը շնորհավորել է Ժաննա Անդրեասյանին ԿԳՄՍ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ` նշելով, […]
15:40 24.01.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն» և «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ների միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր: Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի կողմից հուշագիրը ստորագրել է թատրոնի տնօրեն Կարո Շահբազյանը, իսկ Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնի կողմից՝ կենտրոնի տնօրեն Աննա Կարապետյանը: Միջոցառմանը ներկա է եղել ԿԳՄՍ […]
15:18 24.01.2023
Հունվարի 24-ը Կրթության միջազգային օրն է: Այն հռչակվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 2018 թվականին ընդունված բանաձեւի համաձայն: ԱԺ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Նարեկ Բաբայանը, ընդգծելով կրթության իրավունքի կարեւորությունը, խոսել է Հայաստանում կրթության որակի ու դրա բարձրացմանն ուղղված պետության քայլերի մասին: Մանրամասները՝ տեսանյութում:
12:27 24.01.2023
Գեղարքունիքի մարզպետի 2023 թվականի հունվարի 9-ի համապատասխան որոշմամբ Գեղարքունիքի մարզում մեկնարկել է 2022-2023 ուսումնական տարվա դպրոցականների առարկայական օլիմպիադաների մարզային փուլը: Ընդհանուր առմամբ 15 առարկաներից մարզային փուլին երաշխավորվել են մասնակցելու 461 աշակերտ։ Բնագիտական առարկաներից ներդպրոցական փուլի արդյունքներով մարզային փուլին կմասնակցեն 243 աշակերտ, այդ թվում՝ մաթեմատիկայից՝ 61, ֆիզիկայից՝ 1, քիմիայից՝ 54, ինֆորմատիկայից՝ 4, աստղագիտությունից՝ 1, աշխարհագրությունից՝ 96 […]
20:15 23.01.2023
Բարձրագույն որակավորման կոմիտեի տվյալների համաձայն՝ 2022 թ.-ին հաստատվել է 166 թեկնածուական: Այս ցուցանիշը նախորդ 2 տարիների ցուցանիշներից մի փոքր ավելին է: 2021-ին հաստատվել էր 159 թեկնածուական, 2020-ին՝ 147: Այսինքն՝ պաշտպանությունների գծով փոքր-ինչ ակտիվություն կա: Չնայած որոշակի ակտիվությանը՝ ՀՀ բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Կարեն Քեռյանի կարծիքով ունեցած ցուցանիշը շատ քիչ է, և այն չի գոհացնում: «Տարիներ […]
17:51 23.01.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության գործադիր տնօրեն Մարտին Էռնեկյանին, «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության գլխավոր տնօրեն Մարսելո Վենդեին և փոխտնօրեն Սերգեյ Ավետիսյանին: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Ալֆրեդ Քոչարյանը: Քննարկման առանցքում կրթական նոր ծրագրերի ներդրման, կրթաթոշակների տրամադրման, ինչպես նաև մշակութային ժառանգության […]
18:37 20.01.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Ուկրաինայի կրթության և գիտության նախարարության և Սուրբ Գրիգոր Լուսավորչի անվան բարեգործական հիմնադրամի միջև այսօր կնքվել է մտադրությունների հուշագիր՝ Օդեսայում Ուկրաինա-հայկական միջազգային դպրոց (ՈՒՀՄԴ) հիմնելու վերաբերյալ: Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել հեռավար, որին մասնակցել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Ուկրաինայի կրթության և գիտության նախարար Սերգհիյ Շկարլետը և Սուրբ Գրիգոր […]
17:08 20.01.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանով հաստատվել են պետական հավատարմագրում չունեցող միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանավարտների պետական ամփոփիչ ատեստավորման հարցաշարերը՝ «Բուժական կոսմետոլոգիա» և «Բուժական գործ» մասնագիտությունների համար, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Նախարարի հրամանի համաձայն՝ ուսումնական հաստատությունների տնօրենները պետք է քննություններից առնվազն մեկ շաբաթ առաջ հաստատված հարցաշարերի հիման վրա կազմեն հարցատոմսեր, որոնցում […]
15:35 20.01.2023
Ադրբեջանը շարունակում է արգելափակել Հայաստանից դեպի Արցախ միակ գազատարն ու էներգասնուցումը՝ խախտելով միջազգային մարդասիրական նորմերը, արցախահայության բավարար կենսամակարդակի և կրթության իրավունքը: Հանրակրթական դպրոցները, միջին մասնագիտական ուսումնական հաստատություններն ու արհեստագործական ուսումնարանները ժամանակավորապես փակվել են ջեռուցման բացակայության պատճառով: «Դպրոցների մեծամասնությունը ջեռուցվում է փայտով, բայց, փաստացի, հաշվարկից հետո պարզվեց, որ մեր երեխաների մեծամասնությունը հաճախում է հենց գազով ջեռուցվող […]
19:17 19.01.2023
Սպիտակ խոշորացված համայնքի Մեծ Պարնի բնակավայրում «Ազգային ջրային համագործակցություն» ՀԿ-ն՝ Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան կողմից տրամադրված ֆինանսական աջակցությամբ իրականացրել է «Մեծ Պարնիի դպրոցի սանիտարական վիճակի բարելավում» ծրագիրը: Դպրոցն ապահովվել է խմելու ջրով, վերանորոգվել են թվով 10 սանհանգույցները, կառուցվել է մաքրման կայան: Կազմակերպության նախագահ Արևիկ Հովսեփյանի հրավերով այսօր Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և […]
18:53 19.01.2023
Արթիկի թիվ 4 հիմնական դպրոցի տնօրենի պաշտոնի համար հայտարարված մրցույթն արդեն վեցերորդ անգամ չի կանայում։ Բանն այն է, որ դպրոցի կառավարման խորհրդի անդամներից 4-ը նիստերին չեն ներկայանում, իսկ տնօրենի մրցույթի մեկնարկի համար անհրաժեշտ է խորհրդի 9 անդամներից առնվազն 6-ի ներկայությունը: Դպրոցի կառավարման խորհրդի հինգ անդամներն ու միակ թեկնածուն նիստը սկսելու համար սպասում էին բացակա 4 […]
15:24 19.01.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Արաքսիա Սվաջյանն ընդունել են Եվրոպական ներդրումային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավար Մաչեյ Չուրայի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, հանդիպմանը քննարկվել են համագործակցության հեռանկարները, ընթացիկ և նախատեսվող ծրագրերը: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ողջունելով հյուրերին, կարևորել է Եվրոպական ներդրումային բանկի հետ համագործակցությունը՝ […]
16:53 18.01.2023
ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների կազմակերպման և անցկացման ժամանակացույցը: Ըստ այդմ՝ 2023 թվականի (առաջին քննաշրջանի) դրսեկության ձևով (էքստեռն) քննություններն անցկացվելու են փետրվարի 15-ից մինչև մարտի 15-ը ներառյալ: Հիմնական կրթության վկայական ստանալու համար դրսեկները 2023 թ. 1-ին քննաշրջանի ընթացքում «Համաշխարհային պատմություն», «Հայաստանի աշխարհագրություն», «Աշխարհագրություն», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն» առարկաների քննությունները հանձնում են գրավոր: Միջնակարգ կրթության ատեստատ […]