Միասնական քննությունների առաջին փուլին ծնողները չեն կարողանալու առցանց ռեժիմով հետևել ընթացքին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.91
  • 449.11
WEATHER
+31.09 oC

Միասնական քննությունների առաջին փուլին ծնողները չեն կարողանալու առցանց ռեժիմով հետևել ընթացքին

13:41 11.01.2023

Կրթական համակարգում կատարված փոփոխությունների համաձայն՝ 2023/2024 թվականի ուսումնական տարվա բուհական ընդունելությունն անցկացվում է նոր ձևաչափով: Դիմորդների համար միասնական քննություն կազմակերպվում է մի քանի անգամ: Առաջին փուլը նախատեսված է հունվար-փետրվարին, երկրորդ փուլը՝ հունիսին: Լրացուցիչ փուլի քննությունները, ինչպես նախորդ տարիներին, այս անգամ ևս պահպանվելու են և անցկացվելու են հուլիսին: Ստացվում է, որ դիմորդները կարող են միասնական քննություն հանձնել հունվարին, և, եթե արդյունքները չեն բավարարում, ապա հանգիստ կարող են նույն առարկայից քննություն հանձնել նաև հունիսին: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ԿԳՄՍ նախարարության գնահատման եւ թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը նշեց, որ սա շատ լավ հնարավորություն է դիմորդների համար: Իրենց քննական գործընթացը կարող են կազմակերպել հանգիստ պայմաններում՝ առանց ավելորդ սթրեսի: Թերևս, դա է պատճառը, որ առաջին փուլին քննություն հանձնողների թիվը սպասվածից ավելին է:

«Մենք նախնական սպասում էինք, որ այս թիվը կարող է լինել 3-5 հազար, ապա այսօր հայտարարագրվել է 6 հազար 871 դիմորդ: Մինչ այդ ունեցած հարցումները ևս ցույց տվեցին, որ սա սպասված փոփոխություն էր: Դիմորդները քննական գործընթացում ունենում են լավ հնարավորություն»,-ասաց Կարո Նասիբյանը:

Միասնական քննությունները «Քիմիա», «Ռուսաց լեզու» «Օտար լեզուներ» «Հայոց լեզու և հայ գրականություն», «Մաթեմատիկա» «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» «Հայոց պատմություն», «Ֆիզիկա» առարկաներից են: Ամենաշատ հայտագրումը «Անգլերեն» առարկայից է՝ 3139, այնուհետև «Մաթեմատիկա»-ն՝ 2950, «Հայոց լեզու և հայ գրականություն»՝ 2018:

Արդեն կազմավորվել է 29 քննական կենտրոն, որից 10-ը մայրաքաղաք Երևանում է: Կարո Նասիբյանը նկատեց, որ որոշակի խնդիրներ կան՝ կապված կազմակերպչական աշխատանքների հետ: Նախ այս անգամ տեսախցիկներ չեն լինելու և ծնողները չեն կարողանալու հետևել քննական պրոցեսին:

«Պատճառը եղանակային պայմաններ են: Չենք կարող այս ցուրտ եղանակին էկրանները դուրս բերել: Դրանից բացի, ծնողները ինչպես են դրսում այս ցրտին երեք ժամ կանգնելու, որ հետևեն: Մյուս խնդիրը կրկին եղանակի հետ է կապված: Ինչպես գիտեք, քննություններն անցկացնում ենք դպրոցների մարզադահլիճներում, համեմատաբար մեծ տարածքներում, իսկ դրանք այս ցուրտ եղանակին շատ դժվար են ջեռուցվում»,-ասաց Կարո Նասիբյանն՝ ավելացնելով, որ արդեն դիմել են ԿԳՄՍ նախարարին, որպեսզի մարզպետարանների միջոցով ջեռուցման հարցը կարգավորվի:

Հունվար-փետրվար ամիսներին կայանալիք քննություններին մասնակցելու համար դիմորդները լրացնում են միայն դիմում հայտը: Չեն նշում բուհ կամ մասնագիտություն: Հունվարի քննություններից հետո որևէ մրցույթ կայանալ չի կարող: Գնահատման և թեստավորման կենտրոնը մրցույթը կազմակերպում է բոլոր քննություներն ավարտվելուց հետո:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վերականգնվել է պետությանը պատճառված 40 մլն դրամի վնասը

18:30 09.07.2025

Վերականգնվել է պետությանը պատճառված 40 մլն դրամի վնասը

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ-ում գործող ընկերություններից մեկը վարձակալական հիմունքներով ձեռք բերված հողատարածքներում իրականացրել է ավազակոպճային խառնուրդի ապօրինի արդյունահանում և վաճառք, ինչի արդյունքում պետությանը պատճառել է 40 մլն ՀՀ դրամի վնաս: Նախաքննության ընթացքում […] ...

Ժաննա Անդրեասյանն ընդունել է ավստրիացի հայագետ Յասմին Դում-Թրագուտին

18:24 09.07.2025

Ժաննա Անդրեասյանն ընդունել է ավստրիացի հայագետ Յասմին Դում-Թրագուտին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ավստրիացի հայագետ, Զալցբուրգի համալսարանի Քրիստոնյա Արևելքի հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, Հայագիտության բաժնի ղեկավար Յասմին Դում-Թրագուտին, որն այս օրերին Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ Մատենադարանում մասնակցում է երկրորդ անգամ անցկացվող Հայագիտական միջազգային կոնգրեսին: Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը: Նախարարը ողջունել […] ...

Քաղաքացին Արավուս գյուղի վարչական տարածքում մեծ քանակությամբ զենք-զինամթերք էր թողել

18:18 09.07.2025

Քաղաքացին Արավուս գյուղի վարչական տարածքում մեծ քանակությամբ զենք-զինամթերք էր թողել

Հուլիսի 5-ին Սյունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Արավուս գյուղի վարչական տարածքում պարկով զենք-զինամթերք է գտել: Մեկնած օպերատիվ-քննչական խումբը նշված վայրում կատարած զննությամբ հայտնաբերել է ինքնաշեն թմբուկավոր երկու ատրճանակ, ակոսափող հրացան, «Ֆ-1» տիպի նռնակներ, նռնակի պայթուցիչներ, 14 դիֆուզիոն քուղ, տարբեր տրամաչափի շուրջ 3800 փամփուշտ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ: ՆԳՆ ոստիկանությունը հորդորում […] ...

«Չելսին» ֆուտբոլի ԱԱԱ եզրափակչի առաջին մասնակիցն է

18:12 09.07.2025

«Չելսին» ֆուտբոլի ԱԱԱ եզրափակչի առաջին մասնակիցն է

«Չելսին» ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնության եզրափակչի առաջին մասնակիցն է։ Լոնդոնյան ակումբը մրցաշարի կիսաեզրափակչում թիմի նորեկ Ժոաո Պեդրոյի գեղեցիկ գոլերի շնորհիվ 2-0 հաշվով հաղթել է «Ֆլումինենսեին»։ Բրազիլացի ֆուտբոլիստն օրեր առաջ էր 63,7 միլիոն եվրոյով «Բրայթոնից» տեղափոխվել «Չելսի» և նոր ակումբում նորամուտի հանդիպումը անցկացնում էր մեկնարկային րոպեներից։ Էնցո Մարեսկայի թիմը եզրափակչում հուլիսի 13-ին կմրցի ՊՍԺ – «Ռեալ […] ...

Զննությամբ հայտնաբերվել է կանեփի 110 բույս․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը

18:06 09.07.2025

Զննությամբ հայտնաբերվել է կանեփի 110 բույս․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Մրգաստան գյուղի 29-ամյա բնակիչը կանեփ է աճեցնում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ մրգաստանցու տան բակում հայտնաբերվել է կանեփի 110 բույս։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական […] ...

SHANTNEWS

18:00 09.07.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP