12:31 16.04.2025
Ապրիլի 15- ին դեսպան Վահագն Աթաբեկյանը հանդիպելլ է Լիբանանի կրթության նախարար Ռիմա Քարամեին։ Հանդիպմանը քննարկվել են կրթության ոլորտում համագործակցության հեռանկարները։ Այս մասին հայտնում են Լիբանանում ՀՀ դեսպանությունից։
10:27 16.04.2025
Ապրիլի 17-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Կոտայքի մարզի «Մարմարիկի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով դասախոսություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։
19:39 14.04.2025
Արդարադատության նախարարությունը, համագործակցելով Հայ կրթական հիմնարկության հետ, իրականացրել է կամավորների Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության արխիվները թվայնացնելու դասընթաց: Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն իր տեսաուղերձում ողջունել է ուսանողներին՝ կարևորելով նրանց ներգրավվածությունը թվային գործիքների կիրառման հարցում, ինչը հնարավորություն կտա ներկաներին անձամբ մասնակցելու պետության կողմից իրականացվող թվայնացման գործընթացին՝ ապահովելով պետական փաստաթղթերի հասանելիությունը և մատչելիությունը: Քաղաքացիական կացության ակտերի գրանցման […]
15:24 14.04.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից իրականացվող դրամաշնորհային ծրագրի շրջանակում «Big Mind» ուսումնական կենտրոնը կազմակերպում է հայերենի անվճար դասեր Հայաստանում ապրող միգրանտ ընտանիքների դպրոցահասակ երեխաների համար: Ծրագրին կարող են մասնակցել միգրանտ ընտանիքների՝ 4-9 դասարաններում սովորող երեխաները․ հայեր և օտարազգիներ, որոնք տեղափոխվել են Հայաստան և չեն տիրապետում հայերենին, հայեր և օտարազգիներ, որոնք տեղափոխվել են […]
15:14 12.04.2025
Մեղրի համայնքի Նռնաձոր բնակավայրի համար նոր ճանապարհ և մանկապարտեզ է կառուցվում: Այս մասին «Ինստագրամ»-ի իր էջում տեղեկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մեղրի համայնքի Նռնաձոր բնակավայրի համար նոր ճանապարհ ենք կառուցում և մանկապարտեզ»,- գրել է վարչապետը և տեսանյութ հրապարակել: View this post on Instagram A post shared by Nikol Pashinyan (@nikolpashinyan_official)
12:45 12.04.2025
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 11-ին այցելել է Երևանի Ռոբերտ Աբաջյանի անվան թիվ 147 հիմնական դպրոց և դասախոսությամբ հանդես եկել բարձր դասարանների աշակերտների համար։ Այցն իրականացվել է ՄԱԿ-ի «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկման և մարդու իրավունքների կրթության գործառույթների համատեքստում։ Իր ելույթում Պաշտպանը շեշտել է դպրոցականների հետ այս ձևաչափով հանդիպումների կարևորությունը՝ որպես […]
19:45 11.04.2025
Կապանի թիվ 1 մանկապարտեզը սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվել է: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 377 մլն դրամ, որի 80%-ը՝ 302 մլն դրամը, հատկացրել է Կառավարությունը։ Մանկապարտեզը նախատեսված է 170 երեխայի համար: Այս մասին տեղեկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
19:09 11.04.2025
Արթիկ համայնքում այսօր բացվել է 4 մանկապարտեզ՝ ընդհանուր 758 մլն 174 հազար դրամ արժողությամբ, որից Կառավարության համամասնությունը կազմում է 685 մլն 359 հազար դրամ: Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից: Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանի, աշխատակազմի և համայնքապետարանի պատասխանատուների հետ ներկա է գտնվել Արթիկ համայնքի թիվ 1, 3, 4 և […]
17:24 10.04.2025
Կառավարության որոշմամբ Նոր Գեղիի ակադեմիկոս Գ. Աղաջանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջի և Բյուրեղավանի արհեստագործական պետական ուսումնարանի միաձուլման ձևով վերակազմակերպման արդյունքում կստեղծվի Նոր Գեղիի բազմագործառութային պետական քոլեջ: Նոր Գեղիի ակադեմիկոս Գ. Աղաջանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջում ներկա պահին սովորում են շուրջ 247 ուսանող՝ 7 մասնագիտություններով: Բյուրեղավանի արհեստագործական պետական ուսումնարանն ունի ուսումնական գործընթացի կազմակերպման համար մի քանի […]
17:06 10.04.2025
Կառավարությունն ընդունել է որոշում՝ «Ինժեներական քաղաք» ծրագրի, մասնավորապես՝ ռեզիդենտ համարվող ընկերություններին նվիրաբերվող հողակտորների բաղադրիչի վերաբերյալ: Հարցը ներկայացրել է նշել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը և նշել. «Բանն այն է, որ այս պահի դրությամբ ի սկզբանե նախատեսված 20 ռեզիդենտ ընկերությունների համար դեռևս ազատ մնացած լոթեր են առկա: Եվ երկրորդ՝ վերջին ամիսների ընթացքում ԲՏԱ նախարարությունը ստացել է […]
19:16 09.04.2025
Կարևորելով երեխաների իրավունքների վերաբերյալ իրազեկվածության բարձրացումը՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող երեխաների շուրջօրյա և ցերեկային խնամքի կենտրոներում իրականացվում են տարաբնույթ միջոցառումներ: Դրանց շրջանակում երեխաները բարձրաձայնում են իրենց իսկ կրթության, հանգստի, առողջության պահպանման, ընտանեկան միջավայրում ապրելու և այլ հիմնարար իրավունքների ու դրանց ապահովման կարևորության մասին։ «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի սաների կողմից թեմատիկ միջոցառումը ներկայացվել […]
18:36 09.04.2025
Մեր վերջին հանդիպման ժամանակ, ըստ էության, պայմանավորվեցինք առաջ շարժվել հետեւյալ տրամաբանությամբ: Քանի որ «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագիծն էր մշակման փուլում՝ ձեզանից ստանալ առաջարկներ: Այս ընթացքում ստացվել են մոտավորապես 500 էջից ավելի առաջարկներ թե՛ «Գիտուժի», թե՛ անհատների, թե՛ Հայաստանում եւ արտասահմանում գործող տարբեր կազմակերպություններից եւ անհատներից: Թեեւ սա շատ դժվար աշխատանք է ԿԳՄՍ […]
13:23 09.04.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում կայացել է կրթական գործընթացների թվայնացման միջգերատեսչական աշխատանքային խմբի անդրանիկ նիստը, որը վարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Աշխատանքային խումբը ձևավորվել է ԿԳՄՍ նախարարի հրամանով՝ ի կատարումն Հայաստանի թվայնացման ռազմավարության միջոցառումների ծրագրի: Նիստին մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ, աշխատանքային խմբի ղեկավար Արաքսիա Սվաջյանը: Միջգերատեսչական աշխատանքային խմբում ներգրավված են տարբեր կառույցների՝ ՀՀ […]
12:21 09.04.2025
Մեկնարկել է «Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2026» մրցույթի հայտերի ընդունումը assf-2026.hesc.am հարթակի միջոցով։ Առցանց հարթակում կարելի է ծանոթանալ նաև մրցույթի պայմաններին և հայտի ներկայացման կարգին։ Հայտերի առցանց ընդունման ընթացակարգը բաղկացած է 3 փուլից՝ 2 ընթացիկ փուլ, որոնց ընթացքում գրանցված աշակերտները և ուսուցիչները կունենան հանդիպումներ մասնագիտական ժյուրիի և կազմակերպիչների հետ: 1-ին և 2-րդ ընթացիկ փուլերում հայտ ներկայացրած աշակերտները պետք է գրանցվեն նաև վերջնական […]
18:24 08.04.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի մշակույթի նախարար Ռայներ Ռոբրայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Ժաննա Անդրեասյանն արդյունավետ համագործակցության համար շնորհակալություն է հայտնել հյուրերին` կարևորելով երկու բարեկամական երկրների միջև կապերի ամրապնդումը, ինչպես նաև կրթության ու մշակույթի բնագավառներում համատեղ ծրագրեր իրականացնելու […]
17:27 08.04.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. ««Կրթվելը նորաձև է» հատկապես՝ Մատենադարանում»,-գրել է վարչապետը և տեսանյութ հրապարակել:
14:07 08.04.2025
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՌԴ նախագահի՝ Միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյին: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են կրթության, գիտության, մշակույթի ոլորտներում Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցության առկա և հեռանկարային ծրագրերը: Անդրադարձ է կատարվել նաև երկու երկրների միջև զբոսաշրջային հոսքերի խթանմանն ուղղված միջոցառումներին: Կողմերը հաստատել են իրենց փոխադարձ շահագրգռվածությունը գործընկերության հետագա խորացման հարցում […]
12:05 08.04.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել է հանրակրթության, նախադպրոցական և միջին մասնագիտական կրթության ոլորտների 2026-2028 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրերի հայտի նախագիծը: Հանդիպմանը ներկա են եղել ոլորտային ստորաբաժանումների և կառույցների ներկայացուցիչներ: Կշարունակվի 300 դպրոց, 500 մանկապարտեզ ծրագիրը Ներկայացնելով միջնաժամկետ ծախսային ծրագրերի հիմնական ուղղությունները՝ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը […]
23:40 07.04.2025
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Ֆեյսբուքի էջում գրել է, որ տոնական օրվա առթիվ նախարարություն են այցելել մի խումբ աշակերտներ։ «Այսօր Բյուրեղավանի ավագ դպրոցի աշակերտները որոշել էին գալ նախարարություն, շնորհավորել ապրիլի 7-ի առիթով, ներկայացնել իրենց նախագծային աշխատանքի արդյունքները. աղբի վերամշակումից թուղթ էին ստացել և էկոբլոկնոտներ ու գրիչներ սարքել, որ նաև նվիրեցին։ Ու չնայած մի քննարկումից մյուսի […]
18:25 07.04.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ (ՅՈՒՆԻՍԵՖ) և Հայկական պետական մանկավարժական համալսարանի համագործակցությամբ Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը կազմակերպել է «Ապահով դպրոց. կրթություն առանց բուլինգի» թեմայով մանկավարժական աշխատաժողովը: Աշխատաժողովն ուղղված էր հանրակրթական դպրոցներում բռնությանն ու բուլինգին նպաստող միջավայրի ու գործոնների կանխարգելմանը, հակաբուլինգային միջոցառումների ուղղությամբ իրականացվող աշխատանքների բարելավմանը։ Ելույթով հանդես է եկել ԿԳՄՍ նախարարի […]
14:14 07.04.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ 2025-2026 ուսումնական տարվա համար Վրաստանի բուհերում մագիստրոսական կրթություն ստանալու նպատակով հայտարարված մրցույթի ժամկետները փոխվել են: Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև 2025 թվականի ապրիլի 21-ը ներառյալ: Մրցույթին կարող են մասնակցել բուհերի շրջանավարտները և ավարտական կուրսում սովորող ՀՀ քաղաքացիները, որոնք վարժ տիրապետում են անգլերենին կամ ռուսերենին […]
18:40 05.04.2025
Արմավիրում անցկացվել են «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի «Կրթվելը նորաձև է» ծրագրի հանդիպումները, որոնց մասնակցել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս մասին վարչապետը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել:
18:12 05.04.2025
Ընթացքի մեջ են Խոյ համայնքի Աղավնատուն բնակավայրի մանկապարտեզի վերակառուցման աշխատանքները: Այս մասին հայտնում են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից: Մանրամասները՝ ՏԿԵՆ տեսանյութում:
13:54 05.04.2025
Վերջին տարիների ընթացքում Քաղաքաշինության կոմիտեի պատվիրակությամբ կառուցվել ու արդեն շահագործման է հանձնվել 16 դպրոց: Այժմ 19 հասցեում շինարարական աշխատանքները շարունակվում են: Գնման գործընթացներում օրենսդրական վերջին փոփոխություններից դպրոց-մանկապարտեզների շինարարություններն այժմ ավելի ճկուն են և կանխատեսելի: Մանրամասները՝ Կառավարության տեսանյութում:
13:40 05.04.2025
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 3-ին հյուրընկալել է «Հոդված 3» մարդու իրավունքների դպրոցի սաներին։ Անահիտ Մանասյանը մասնակիցներին է ներկայացրել Մարդու իրավունքների պաշտպանի մանդատը, աշխատանքային առաջնահերթություններն ու մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա գլոբալ մարտահրավերները: Իր խոսքում նա նշել է, որ Պաշտպանի ինստիտուտը քաղաքական մարմին չէ և պետք է գործի բացառապես իր իրավասությունների շրջանակում՝ առանց որևէ […]
00:14 05.04.2025
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել աշխարհի ամենափոքր գետի մասին, որն ընդամենը մի քանի մետր է: Որտե՞ղ է այն, և ինչո՞ւ է այն գետ համարվում. Եթե պատկերացնեք ամենակարճ գետը, ի՞նչ է մեր մտքին գալիս, միգուցե մի փոքրիկ ջրահոսք, որը կարելի է անցնել մեկ ցատկով։ Ֆիննական Կուոկանյոկին հենց այդպիսին է՝ այն ունի ընդամենը 3․5 […]
19:48 04.04.2025
«Ներուժ 6.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագրի քննարկման նպատակով ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի միջև կայացել է հերթական աշխատանքային հանդիպումը։ Քննարկվել են մի շարք առանցքային հարցեր, ուղղված ծրագրի առավել արդյունավետ իրականացմանը։ Մասնավորապես, ուշադրության կենտրոնում են եղել ծրագրի վերաբերյալ իրազեկման աշխատանքների ակտիվացումը, գրասենյակի կողմից ծրագրում ներգրավվածության մակարդակի բարձրացումը, ինչպես նաև համագործակցության […]
11:33 04.04.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության կրթության և մասնագիտական ուսուցման նախարարի տեղակալ Նգուեն Վան Ֆուկին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Թագուհի Ղազարյանը: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է գործընկերոջը՝ կարևորելով Հայաստանի և […]
19:47 03.04.2025
Կլավարկվի դպրոցների տնօրենների մրցութային համակարգը, ԿԳՄՍՆ-ն իր միջոցներից կանի վերաբաշխում՝ մի շարք դպրոցների շենքային պայմանները բարելավելու համար: Որոշումներն ընդունվել են գործադիրի այսօրվա նիստում: Մանրամասները՝ ռեպորտաժում:
17:42 03.04.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության կրթության և մասնագիտական ուսուցման նախարարի տեղակալ Նգուեն Վան Ֆուկին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Թագուհի Ղազարյանը: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է գործընկերոջը՝ կարևորելով Հայաստանի և […]