TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+36.09 oC

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

«Կրթություն և կարիերա EXPO-2022» ցուցահանդեսին կներկայանա ավելի քան 80 ընկերություն. ԿԳՄՍՆ

16:18 26.04.2022

Ապրիլի 27-29-ը «Երևան էքսպո» ցուցահանդեսային համալիրում տեղի կունենա «Կրթություն և կարիերա EXPO-2022» 21-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը: Այն կազմակերպել են Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը և «LOGOS EXPO CENTER» ընկերությունը: «Կրթություն և կարիերա EXPO-2022» ցուցահանդեսը խոշորագույն միջոցառում է ոչ միայն Հայաստանում, այլև ողջ տարածաշրջանում. ավելի քան 80 ընկերություն ներկայացնում է տարբեր ծրագրեր և ծառայություններ: Այն նաև […]

̰
ԿԳՄՍՆ-ում պարգևատրվել են «Ճանաչենք և պահպանենք մեր հուշարձանները» մրցույթի հաղթողները

16:00 26.04.2022

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա (ապրիլի 18) շրջանակում կազմակերպված «Ճանաչենք և պահպանենք մեր հուշարձանները» խորագրով մրցույթի հաղթողներին պարգևատրել է շնորհակալագրերով և խրախուսական նվերներով: Միջոցառմանը ներկա էին նաև նախարարի տեղակալներ Ժաննա Անդրեասյանը և Ալֆրեդ Քոչարյանը: Մրցույթը նախատեսված էր հանրակրթական դպրոցների 5-12-րդ դասարանների աշակերտների, ուսումնարանների ու քոլեջների սովորողների համար: Մրցույթի նպատակն […]

̰
Կհստակեցվի գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումների շրջանակը

11:38 26.04.2022

ՀՀ կառավարության՝ ապրիլի 22-ին կայացած նիստում հավանության է արժանացել գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը: Որոշման ընդունմամբ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու գործընթացները կկատարելագործվեն, դրանք կդառնան ավելի պարզ և հասկանալի շահակից տարբեր խմբերի համար, սահմանված նվաճումները համահունչ կլինեն կրթության […]

̰
Հայտարարվել է գիտական հետազոտությունների հայ-իտալական համատեղ թեմաների աջակցության մրցույթ

10:57 26.04.2022

ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն և Իտալիայի Հանրապետության ազգային հետազոտական խորհուրդը հայտարարել են Գիտական հետազոտությունների հայ-իտալական համատեղ թեմաների աջակցության «ՀՀ ԿԳՄՍՆ ԳԿ – ԻՀ ԱՀԽ – 2023» մրցույթ: Մրցույթն անցկացվում է ՀՀ պետական բյուջեի գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակում՝ Գիտության կոմիտեի և ԻՀ ազգային հետազոտությունների խորհրդի միջև 2022 թ. ապրիլին ստորագրված «Գիտության և […]

̰
Օլիմպիադայի հանրապետական փուլի հաղթողները կստանան անվանական կրթաթոշակ

17:54 25.04.2022

2022 թվականին 15 առարկաներից՝ «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Քիմիա», «Աստղագիտություն», «Կենսաբանություն», «Ինֆորմատիկա», «Աշխարհագրություն», «Պատմություն», «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», «Հայոց լեզու», «Հայ գրականություն», «Ռուսաց լեզու» և «Հայոց եկեղեցու պատմություն», կազմակերպվել է դպրոցականների հանրապետական օլիմպիադայի եզրափակիչ փուլը: Օլիմպիադայի եզրափակիչ փուլում 78 մասնակից արժանացել է առաջին, 108-ը՝ երկրորդ, իսկ 164-ը՝ երրորդ կարգի դիպլոմների: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով՝ […]

̰
Նախագիծ. ՏՏ ոլորտում կսահմանվի կրթական 5 մրցանակ

10:28 25.04.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում կրթական մրցանակները, դրանց շնորհման և հանձնման կարգը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագիծը: Համաձայն նախագծի՝ տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառը զարգացնելու, կատարելագործելու և խրախուսելու նպատակով սահմանվում է կրթական հինգ մրցանակ. լավագույն ուսանողների համար` «Գլխավոր մրցանակ», «Լավագույն ասպիրանտ» (1-ին և 2-րդ կարգ), «Լավագույն մագիստրանտ» (1-ին և 2-րդ […]

̰
̰
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Վանաձորի մասնաճյուղի քոլեջում բացվել է հողի լաբորատորիա

20:43 22.04.2022

  Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Վանաձորի մասնաճյուղի քոլեջում բացվել է հողի լաբորատորիա և քիմիայի լսարան; Գյուղատնտեսական և կրթական այս ծրագիրն իրականություն է դարձել Եվրոպական միության ֆինանսավորվմամբ, Ավստրիական զարգացման գործակալության (ԱԶԳ) կողմից իրականացվող «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» (EU-GAIA) ծրագրի շրջանակներում։ Նորագույն ու ճշգրիտ սարքավորումներով հագեցած այս լաբորատորիան տարածաշրջանում եզակի կառույց է․ այն կարևոր նշանակություն կունենա ոչ […]

̰
«Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր-2022» մրցույթ

15:24 22.04.2022

ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն կազմակերպում է գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման նպատակով գիտական թեմաների հայտերի ընտրության «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր-2022» մրցույթ: Մրցույթին կարող են մասնակցել 1987 թ. հունվարի 1-ից հետո ծնված ասպիրանտներն ու հայցորդները՝ գիտական ղեկավարների հետ համատեղ (մասնակիցների տարիքային շեմը կարող է ավելանալ զինված ուժերում ծառայած լինելու դեպքում՝ 2 […]

̰
«My Values» («Իմ արժեքները»). մրցույթ երեխաների և երիտասարդների համար

12:27 22.04.2022

Ճապոնական «Goi Peace Foundation» հիմնադրամը երեխաների և երիտասարդների համար կազմակերպում է շարադրությունների (էսսեների) մրցույթ: Ամենամյա մրցույթի այս տարվա թեման է՝ «My Values» («Իմ արժեքները»): Շարադրությունները պետք է լինեն անգլերեն, ֆրանսերեն կամ ճապոներեն: Մրցույթի մասնակցության դիմումները պետք է լրացնել առցանց՝ հետևյալ հղմամբ՝ https://goipeace-essaycontest.org/: Դիմումների ներկայացման վերջնաժամկետը 2022 թվականի հունիսի 15-ն է: Մրցույթի մասնակցության վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ հիմնադրամի կայքէջում՝ https://www.goipeace.or.jp/en/work/essay-contest/:

̰
Մեկնարկում է կենսապատկերավորման տեխնոլոգիաներին նվիրված սեմինարների շարք

23:10 21.04.2022

ՀՀ ԳԱԱ Լ. Ա. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտը մեկնարկում է սեմինարների շարք՝ նվիրված կենսապատկերավորման առաջադեմ տեխնոլոգիաներին: Սեմինարները կազմակերպվում են «Չան-Ցուկերբերգ նախաձեռնություն» հիմնադրամի դրամաշնորհով իրականացվող «Նախկին խորհրդային երկրների համար կենսաբժշկական պատկերավորման ցանցի ստեղծում» ծրագրի շրջանակում: Նշված ծրագրի նպատակն է համախմբել տարածաշրջանում կենսաբժշկության ոլորտում պատկերավորման (վիզուալիզացիայի) մոտեցումների կիրառմամբ հետաքրքրված հետազոտողների, ձևավորել տարածաշրջանային ցանց, նպաստել սարքավորումների և փորձի […]

̰
Ուսման հրավեր Նիժնի Նովգորոդի պետական մանկավարժական համալսարանում սովորելու համար

14:45 21.04.2022

ՌԴ Նիժնի Նովգորոդի Կ. Մինինի անվան պետական մանկավարժական համալսարանը բակալավրի, դիպլոմավորված մասնագետի և մագիստրատուրայի կրթական ծրագրերով հրավիրում է ուսանելու հետևյալ ֆակուլտետներում` հումանիտար գիտություններ, հոգեբանություն և մանկավարժություն, բնագիտական, մաթեմատիկական և համակարգչային գիտություններ, դիզայն, արվեստ և մեդիատեխնոլոգիաներ, ֆիզիկական կուլտուրա և սպորտ, կառավարում և սոցիալ-տեխնիկական սերվիս: Մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ կից նյութից և բուհի կայքից՝ https://mininuniver.ru/:

̰
ԿԳՄՍ նախարարությունը կոչ է անում բացառել ցանկացած դրամահավաք

11:44 21.04.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը վերջին շրջանում բազմաթիվ ահազանգեր է ստանում դպրոցներում դրամահավաքության վերաբերյալ: Հաշվի առնելով վերոնշյալը` ԿԳՄՍ նախարարությունը շրջաբերական նամակով դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով իրենց ենթակա ուսումնական հաստատություններին հանձնարարել առ այն, որ հանրակրթական ուսումնական հաստատություններում բացառվեն նմանօրինակ երևույթները: Նույնաբովանդակ գրություն է ուղարկվել նաև ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող հանրակրթական […]

̰
Առաջին դասարանցիների առցանց հայտագրումը կիրականացվի երեք փուլով

16:16 20.04.2022

Առաջին դասարան հաճախող երեխաների համար առցանց հայտագրումը պարտադիր է այն պետական հանրակրթական դպրոցների համար, որոնք տվյալ բնակավայրում միակը չեն։ Առցանց հայտագրման գործընթացը 3 փուլով կիրականացվի ԿԳՄՍ նախարարության «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի» կողմից` «Սովորողներին դպրոց հայտագրելու էլեկտրոնային համակարգի» միջոցով: Առաջին փուլ Հունիսի 21-ից հայտագրումը բաց կլինի արտոնություններ ունեցող քաղաքացիների համար։ Որպես առաջնահերթություն դիտարկվում է նույն դպրոցում […]

̰
Մրցույթ Բուլղարիայի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթություն ստանալու համար

14:37 20.04.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2022-2023 ուստարվա համար հայտարարում է մրցույթ` Բուլղարիայի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում անվճար բարձրագույն կրթություն ստանալու նպատակով /4 տեղ/: Մրցույթը հաջողությամբ հաղթահարած թեկնածուների ուսուցումը կիրականացվի ամբողջությամբ անվճար՝ Բուլղարիայի Հանրապետության բյուջեի միջոցների հաշվին։ Ուսուցումն իրականացվելու է բուլղարերեն, ուստի լեզվին չտիրապետող ուսանողներն անցնում են լրացուցիչ մեկ տարվա լեզվի դասընթաց /նախապատրաստական/: Մրցույթին […]

̰
«Բաժանորդային համակարգի ներդրման» ծրագիր` դպրոցականների համար

12:35 20.04.2022

Մշակույթ-կրթություն կապն ամրապնդելու եւ մատաղ սերնդի մոտ հայկական մշակույթի հանդեպ սեր ու հոգատար վերաբերմունք արմատավորելու նկատառումով, ԿԳՄՍ նախարարությունը նախաձեռնել է «Բաժանորդային համակարգի ներդրման» ծրագիր։ Այն նախատեսված է հանրակրթական դպրոցների բոլոր տարիքի աշակերտների համար։ Ծրագրի իրագործմանը անմասն չի մնացել նաեւ` «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը, որի մասնաճյուղ արգելոց-թանգարանները («Գառնի», «Զվարթնոց», «Ամբերդ» , «Լոռի […]

̰
«Մեր անելիքներն ուղղված են աշխատաշուկայի պահանջները բավարարելուն». Ժաննա Անդրեասյան

12:28 20.04.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը մասնակցել է «Դուալ կրթություն/աշխատաշուկա. առկա իրավիճակը և հեռանկարները» խորագրով միջոցառմանը: Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ կրթությունը պետք է կարողանա բավարարել տնտեսության զարգացման կարիքները և արձագանքել դրա փոփոխություններին: «Սա մի դաշտ է, որտեղ ունենք անընդհատ փոփոխվող մարտահրավերներ և կոչված ենք միասին աշխատելու և […]

̰
Վահրամ Դումանյանը և Օլգա Լյուբիմովան մշակութային բնագավառում համագործակցության ծրագիր են ստորագրել

12:06 20.04.2022

Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության՝ Ռուսաստանի Դաշնություն կատարած այցի շրջանակում ապրիլի 19-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը հանդիպում է ունեցել ՌԴ մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովայի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՌԴ մշակույթի նախարարի տեղակալ, պետքարտուղար Ալլա Մանիլովան: Հանդիպման ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը երկու երկրների միջև մշակութային երկխոսությունը զարգացնելու, մշակութային […]

̰
ԿԳՄՍՆ ներկայացուցիչները կմասնակցեն Վենետիկի Բիենալե միջազգային ցուցահանդեսին

10:22 20.04.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը և Մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը 2022 թվականի ապրիլի 21-23-ը կմեկնեն Իտալիայի Հանրապետություն (Վենետիկ): Գործուղման նպատակն է մասնակցել Վենետիկի Բիենալե ժամանակակից արվեստի 59-րդ միջազգային ցուցահանդեսին: Միջազգային բիենալեն տեղի կունենա 2022 թվականի ապրիլի 23-ից նոյեմբերի 27-ը՝ «The Milk of Dreams» խորագրի ներքո: […]

̰
Բուհերի դիմորդները կհանձնեն երկու քննություն, բանավոր քննություն չի լինի. մանրամասներ ընդունելության նոր կարգից

22:15 19.04.2022

Այս տարվանից դիմորդները բուհ կարող են ընդունվել միայն երկու քննության արդյունքում։ Նաև բանավոր քննություններ այլևս չեն լինելու: Բուհերի ընդունելության կարգում կատարված փոփոխությունների մասին մասնարամասներ են ներկայացրել ԿԳՄՍ պաշտոնյաները: Հիմնական  փոփոխություններից է նաև այն, որ դիմորդները կկարողանան միասնական քննություն հանձնել երկու անգամ: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Վահրամ Դումանյանը հանդիպում է ունեցել ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարարի հետ

21:04 19.04.2022

Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության՝ Ռուսաստանի Դաշնություն կատարած այցի շրջանակում ապրիլի 19-ին տեղի է ունեցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության գիտության և բարձրագույն կրթության նախարար Վալերի Ֆալկովի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև Ռուսաստանի Դաշնության գիտության և բարձրագույն կրթության նախարարի տեղակալ Նատալյա Բոչարովան: Հանդիպման ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ […]

̰
Զատկական միջոցառում հիմնանորոգ Միսաք Մեծարենցի անվան դպրոցում

18:48 19.04.2022

Երևանի Միսաք Մեծարենցի անվան թիվ 146 հիմնական դպրոցում մանուկները հանդես են գալիս Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնին նվիրված միջոցառմամբ։ Փոքրերի շուրթերով, երգ ու պարով ևս մեկ անգամ մատուցվում է տոնի խորհուրդը։ Միսաք Մեծարենցի անվան հիմնական դպրոցը մինչև նոր ուսումնական տարվա մեկնարկը, գտնվել է, տնօրենի բնութագրմամբ, անմխիթար վիճակում։ Բարի կամքի դրսևորմամբ, Արտյոմ Հարությունովի աջակցությամբ, 44 օրվա […]

̰
Կրթության հասանելիության հիմնախնդիրները սահմանամերձ համայնքների դպրոցներում

15:00 19.04.2022

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակությունը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ այսօր կազմակերպել էր կլոր սեղան-քննարկում՝ «Կրթության հասանելիության և մատչելիության հիմնախնդիրները ՀՀ սահմանամերձ համայնքների դպրոցներում» թեմայով: Քննարկմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, Հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը, ԿԳՄՍՆ-ի, Սյունիքի, Գեղարքունիքի, Տավուշի, Վայոց ձորի և Արարատի մարզպետարանների, ինչպես նաև տեղական և […]

̰
Դիմորդները կկարողանան միասնական քննություն հանձնել երկու անգամ

13:53 19.04.2022

2022 թվականի դեկտեմբերից դիմորդներին միասնական քննություններ հանձնելու երկրորդ հնարավորություն է տրվելու։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին բուհերի ընդունելության միասնական և ներբուհական քննությունների հայտագրման և քննությունների կազմակերպման գործընթացը՝ ըստ փուլերի և հերթական քայլերի թեմայով, ասուլիսին հայտնեց ԿԳՄՍ նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետի պաշտոնակատար Լուսինե Գրիգորյանը։ Նրա խոսքերով՝ ընդունելության կարգի հիմնական փոփոխություններից մեկը դիմորդին երկրորդ […]

̰
Վահրամ Դումանյանն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ

11:17 19.04.2022

Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ պաշտոնական այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: ԿԳՆՍՆ-ից հայտնում են, որ պատվիրակության կազմում է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը: Նախատեսված է ապրիլի 19-20-ը պաշտոնական այց Մոսկվա, ապրիլի 20-ին՝ Նիժնի Նովգորոդ:

̰
Մեկնարկում է «Լավագույն դպրոցական մինի այգի» մրցույթը

14:20 18.04.2022

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ)՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՌԴ Ճյուղային սննդի ինստիտուտի (SIFI) և «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի հետ համատեղ, հայտարարում է Հայաստանի դպրոցների համար նախատեսված «Լավագույն դպրոցական մինի այգի» 2-րդ ամենամյա մրցույթի մեկնարկի մասին։ «Դպրոցական սնունդ» ծրագրի մաս հանդիսացող այս մրցույթի նպատակն ազգային մակարդակում դպրոցական այգիների ստեղծման խթանումն […]

̰
Աշակերտները կշարունակեն օգտվել «Դպրոցական բաժանորդային համակարգի ներդրում» ծրագրից

13:45 18.04.2022

2022 թվականի «Դպրոցական բաժանորդային համակարգի ներդրման» ծրագիրը գործարկվել է ապրիլի 17-ից: Ծրագիրը նախատեսված է պետական հանրակրթական դպրոցների 1-12-րդ դասարանների աշակերտների և նրանց ուղեկցող ուսուցիչների համար (յուրաքանչյուր 10 աշակերտի համար՝ մեկ ուղեկցող ուսուցիչ): Ծրագրից օգտվելու նախապայմաններն են. Յուրաքանչյուր աշակերտ ուսումնական տարվա ընթացքում հնարավորություն ունի մեկ անգամ անվճար այցելելու մշակութային երեք հաստատություն՝ թանգարան, թատրոն, համերգասրահ (ցանկը և […]

̰
Մեկնարկում է «Լավագույն դպրոցական խոհարար» մրցույթը

12:07 18.04.2022

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ), ՌԴ Ճյուղային սննդի ինստիտուտի (SIFI) և «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի նախաձեռնությամբ մեկնարկում է «Լավագույն դպրոցական խոհարար» մրցույթը: Մրցույթի հիմնական գաղափարներն են արժևորել դպրոցի խոհարարի մասնագիտության կարևորությունը և ոգեշնչել դպրոցականների համար սնունդ պատրաստող անձանց, որպեսզի նրանք ստեղծագործ մոտեցում ցուցաբերեն աշխատանքին։ Մրցույթին կարող են մասնակցել «Դպրոցական սնունդ» ազգային ծրագրում ընդգրկված […]

̰
Մեր շատ ուսուցիչներ և դպրոցներ սկսել են կիրառել նոր չափորոշչի մոտեցումները՝ չսպասելով դրա ներդրմանը բոլոր դպրոցներում․ Ժաննա Անդրեասյան

08:16 18.04.2022

ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Երևանի թիվ 107 դպրոցի հինգերորդ դասարանցիներն են՝ իրենց անգլերենի ուսուցչի հետ։ Երբ այս կիսամյակ մեթոդական ցուցումները նորացվեցին և նախագծային աշխատանքը առաջարկվեց կիրառել, փորձել են և ստացված արդյունքից ոգևորվել։ Հատկապես կարևորում եմ, որ անկեղծ գրում են՝ սկզբում չէինք պատկերացնում, մտածում էինք, որ չի ստացվի, բայց փորձեցինք ու […]

̰
Վարչապետը Վանաձորում այցելել է Ակսել Բակունցի անվան թիվ 7 հիմնական նորակառույց դպրոց և նորաբաց «ԼՈՖԹ» նորարական կենտրոն

18:40 16.04.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Լոռու մարզ` Վանաձոր կատարած աշխատանքային այցի շրջանակում ծանոթացել է Վանաձորի Ակսել Բակունցի անվան թիվ 7 հիմնական նորակառույց դպրոցում իրականացված աշխատանքներին: Կառավարության ղեկավարը շրջայց է կատարել նորակառույց շինությունում, ծանոթացել կատարված աշխատանքներին, աշակերտների և ուսուցիչների համար ստեղծված պայմաններին: Վարչապետին զեկուցվել է, որ դպրոցի նախկին շենքը 1988թ. երկրաշարժից ստացած բազմաթիվ վնասվածքների հետևանքով ճանաչվել է վթարային […]

̰
BACK_TO_TOP