Կրթության հասանելիության հիմնախնդիրները սահմանամերձ համայնքների դպրոցներում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+29.09 oC

Կրթության հասանելիության հիմնախնդիրները սահմանամերձ համայնքների դպրոցներում

15:00 19.04.2022

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակությունը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ այսօր կազմակերպել էր կլոր սեղան-քննարկում՝ «Կրթության հասանելիության և մատչելիության հիմնախնդիրները ՀՀ սահմանամերձ համայնքների դպրոցներում» թեմայով:

Քննարկմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, Հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը, ԿԳՄՍՆ-ի, Սյունիքի, Գեղարքունիքի, Տավուշի, Վայոց ձորի և Արարատի մարզպետարանների, ինչպես նաև տեղական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ ներկայում տարբեր կազմակերպություններ ցանկանում են աջակցել հատկապես սահմանամերձ համայնքների դպրոցներին՝ պայմանների բարելավման և կարողությունների զարգացման գործում, սակայն երբեմն այդ ծրագրերը համակարգված չեն և մեկը մյուսին խանգարում են, ինչպես նաև համադրված չեն պետական քաղաքականության հետ:

«Ակնհայտ է, որ մեկ միասնական հարթակի ձևավորման խնդիր ունենք, որը թե՛ իրազեկման նպատակ կունենա՝ նախատեսվելիք ծրագրերի մասով, և թե՛ առկա բացերի բացահայտման՝ առկա ռեսուրսների համակարգման առումով»,- նշել է փոխնախարարը՝ ներկայացնելով ՀՀ կառավարության՝ հանրակրթական դպրոցների հիմնանորոգման և բարելավման համալիր ծրագիրը:

Նա շեշտել է, որ Կառավարության ծրագրում կան սահմանված հստակ թիրախներ՝ ուղղված դպրոցների և մանկապարտեզների ենթակառուցվածքների բարելավմանը, և այդ համատեքստում ներկայացրել «300 դպրոց, 500 մանկապարտեզ» խորագրով կապիտալ բնույթի մեծածավալ ծրագիրը: Ժաննա Անդրեասյանի խոսքերով՝ նախորդ տարի մեկնարկած և Կապան խոշորացված համայնքի գյուղական բնակավայրերի համար նախատեսված մոդելը որակյալ կրթության ապահովման և կրթական հասանելի ծառայությունների կազմակերպման ամբողջությամբ նոր մոտեցում է, որի տրամաբանությամբ էլ ամբողջ երկրում կկազմվի կրթական ծառայությունների քարտեզը:

Ըստ նախարարի տեղակալի՝ Սյունիքի 31 գյուղական բնակավայրերում իրականացվել է տվյալների մանրամասն վերլուծություն՝ երեխաների թիվ, շենքային պայմաններ, գործող կրթական ծառայություններ, ճանապարհների վիճակ և այլն, որի արդյունքում կազմվել է 13 կրթահամալիր ունենալու ծրագիրը: Նրա խոսքով՝ այդ կրթահամալիրները կտրամադրեն կրթական ամբողջական ծառայություններ՝ նախադպրոցական, դպրոցական, արտադպրոցական, ինչպես նաև մեծահասակների համար կապահովեն ոչ ֆորմալ կրթական միջավայր՝ վերածվելով համայնքային կենտրոնների: Ժաննա Անդրեասյանը փաստել է՝ գծվել են առանձին երթուղիներ՝ շրջակա բնակավայրերի երեխաներին սպասարկելու համար, կազմվել է առանձին տրանսպորտային միջոցների ձեռքբերման ծրագիր՝ երեխաների անվտանգ տեղափոխման համար, կարևորվել է միջհամայնքային ճանապարհների խնդիրը և այլն:

«Այս ամենը թույլ կտա ունենալ մի ամբողջական միջավայր, որտեղ խոշորացված համայնքի բոլոր երեխաները որակյալ կրթության հնարավորություն կստանան, կապահովվի ոչ ֆորմալ կրթական միջավայր, որտեղ երեխաները կարող են զարգացնել իրենց կարողությունները, ինչպես նաև նոր հնարավորություններ կբացվեն համայնքի համար: Այսինքն՝ այս ծրագիրն ուղղված է ոչ միայն ենթակառուցվածքների բարելավմանը, այլև կրթական բոլոր բաղադրիչների ամբողջության ապահովմանը»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ Սյունիքի մարզի համար տեղորոշման մասով այն արդեն ավարտվել է. նախատեսվում է ներդնել մյուս մարզերում: Հետևաբար, փոխնախարարը կարևորել է գործընկերների հետ համակարգված աշխատանքը, որպեսզի ներդրված ռեսուրսներն ավելի արդյունավետ, թիրախային և հասցեական լինեն: Նա առաջարկել է գործընկերների հետ ստեղծել մեկ միասնական տեղեկատվական շտեմարան, որտեղ նկարագրված կլինեն տվյալ տարածաշրջանում իրականացվող նմանօրինակ ծրագրերը, որոնք պարբերաբար կթարմացվեն:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության կրթության հասանելիության ծրագրի ղեկավար Մանուկ Խաչատրյանը ներկայացրել է սահմանամերձ դպրոցներում կրթության հասանելիության/մատչելիության՝ ԿԽՄԿ գնահատման ամփոփ արդյունքները: Նրա խոսքով՝ գնահատման նպատակն էր պարզել, թե ինչ հետևանքներ են թողել հակամարտությունները կրթության հասանելիության վրա: Գնահատման շրջանակում 55 դպրոցում իրականացվել են ֆոկուս խմբային քննարկումներ և հարցազրույցներ՝ տնօրենների, ուսուցիչների, ծնողների, համայնքի ղեկավարների և այլ անձանց հետ: Արդյունքում վեր են հանվել մի շարք կարիքներ, մասնավորապես՝ կրթական հաստատությունների տեսանելիությունը մարտական դիրքերից, պատրաստվածությունն արտակարգ իրավիճակներին, ուսուցիչների, ՏՏ սարքավորումների պակասը և համացանցային թույլ կապը, ինչպես նաև ֆիզիկական անբավարար ենթակառուցվածքները, սանիտարահիգիենիկ պայմանները և այլն: Մանուկ Խաչատրյանը ներկայացրել է նաև 2021-2022 թթ. ԿԽՄԿ-ի իրականացրած ծրագրերը՝ վերհանված կարիքների ուղղությամբ:
Հիմնական զեկույցներից հետո քննարկման մասնակիցները ներկայացրել են ՀՀ սահմանամերձ դպրոցների ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված տարբեր կազմակերպությունների իրականացրած և պլանավորած նախագծերը: Այնուհետև ծավալվել է քննարկում՝ միջամտությունների կենտրոնացված համակարգման և համատեղ ծրագրերի իրականացման ուղիների շուրջ: Հանդիպման ավարտին քննարկման մասնակիցները նախանշել են հետագա քայլերը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կարևորվել են Հայաստանի և Բուլղարիայի միջև հարաբերությունների զարգացումը

22:29 18.07.2025

Կարևորվել են Հայաստանի և Բուլղարիայի միջև հարաբերությունների զարգացումը

Սոֆիա աշխատանքային այցի շրջանակում պաշտոնական հանդիպումները եզրափակվեցին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի և Բուլղարիայի փոխվարչապետ, տրանսպորտի և կապի նախարար Գրոզդան Կարաջովի երկկողմ հանդիպմամբ։ Այս մասին հայտնել են ԲՏԱ նախարարությունից: Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են Հայաստանի և Բուլղարիայի միջև հարաբերությունների զարգացումը` ընդգծելով տրանսպորտի և ենթակառուցվածքների, կապի, հեռահաղորդակցության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցությունը […] ...

ՊԵԿ. Մինչև նոյեմբերի 1-ը պետք է ներկայացնել եկամուտների տարեկան հայտարարագիր

22:14 18.07.2025

ՊԵԿ. Մինչև նոյեմբերի 1-ը պետք է ներկայացնել եկամուտների տարեկան հայտարարագիր

ՀՀ ՊԵԿ-ից հիշեցնում են, որ մինչև նոյեմբերի 1-ը պետք է ներկայացնել եկամուտների տարեկան հայտարարագիր։ «Իսկ ինչո՞ւ է դա կարևոր. Որպեսզի պետությունը կարողանա ճիշտ ու նպատակային կազմակերպել սոցիալական, կրթական և առողջապահական ծրագրերը, իմանա՝ ում է պետք աջակցել և որտեղ է անհրաժեշտ բարելավում, պետք է ունենա բավարար տեղեկատվություն քաղաքացիների եկամուտների ու սոցիալական վիճակի մասին։ Եվ հիշի՛ր, հայտարարագիր […] ...

SHANTNEWS

22:00 18.07.2025

SHANTNEWS

Sky News Arabia. ԱՄՆ-ն ճնշում է գործադրում Իսրայելի վրա՝ Սիրիայի ճգնաժամը լուծելու համար

21:51 18.07.2025

Sky News Arabia. ԱՄՆ-ն ճնշում է գործադրում Իսրայելի վրա՝ Սիրիայի ճգնաժամը լուծելու համար

Միացյալ Նահանգները ճնշում է գործադրում Իսրայելի վրա՝ Սիրիայի հարավային Աս-Սուվեյդա նահանգում իրավիճակը կայունացնելու և հանրապետության ժամանակավոր կառավարության անվտանգության ուժերը տարածաշրջան տեղակայելու համար, հաղորդում է Sky News Arabia-ն՝ հղում անելով աղբյուրին։ «Վաշինգտոնը շարունակում է աջակցել (Սիրիայի անցումային նախագահ Ահմեդ) ալ-Շարաային և ճնշում է գործադրում Իսրայելի վրա՝ դադարեցնելու (իրավիճակին) միջամտելը՝ այս ճգնաժամին վերջ դրող համաձայնությունների հասնելու համար», […] ...

Սվիրիդենկո. Թրամփն ու Զելենսկին համաձայնության են եկել ԱՄՆ-ին անօդաչու թռչող սարքեր վաճառելու հարցում

21:37 18.07.2025

Սվիրիդենկո. Թրամփն ու Զելենսկին համաձայնության են եկել ԱՄՆ-ին անօդաչու թռչող սարքեր վաճառելու հարցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Զելենսկին քաղաքական համաձայնության են եկել Ուկրաինայում անօդաչու թռչող սարքերի արտադրության մեջ ներդրումներ կատարելու և Վաշինգտոնի կողմից դրանք գնելու վերաբերյալ: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նոր վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն։ «Կա քաղաքական համաձայնություն: Խոսքն Ուկրաինայում արտադրության ընդլայնման մեջ ներդրումներ կատարելու մասին է: Այժմ պաշտպանության նոր նախարար (Դենիս) Շմիգալը կմշակի այս առաջարկն […] ...

Լոս Անջելեսի մարզական կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել. կան զոհեր

21:19 18.07.2025

Լոս Անջելեսի մարզական կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել. կան զոհեր

Լոս Անջելեսի (Կալիֆոռնիա նահանգ) ուսումնական բազայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն երեք մարդ: Այս մասին X սոցիալական ցանցում հայտարարել է ԱՄՆ գլխավոր դատախազ Փեմ Բոնդին։ Նրա խոսքով՝ առնվազն երեք մարդ զոհվել է «Լոս Անջելեսի իրավապահ մարմինների ուսումնական բազայում տեղի ունեցած սարսափելի միջադեպի» հետևանքով։ Ինչպես հայտնել է Fox News-ը, նրանք շերիֆի օգնականներ են եղել։ […] ...

BACK_TO_TOP