22:11 06.05.2022
Կառավարության ֆինանսավորմամբ սեպտեմբերի 5-10-ը Հայաստանում կանցկացվի միջազգային STARMUS 6 փառատոնը, որի հետհաշվարկի մեկնարկը պաշտոնապես ազդարարվեց այսօր։ Միջազգային STARMUS փառատոնի հյուրընկալումը մեր երկիր, ըստ կազմակերպիչների, աննախադեպ իրադարձություն է ոչ միայն Հայաստանի, այլ ողջ տարածաշրջանի համար։ Փառատոնի ձևաչափն ունիկալ է նրանով, որ հանրայնացնում և երիտասարդությանն է մոտեցնում գիտությունը՝ ամփոփելով այն արվեստով ու երաժշտությամբ։ Մեր հայրենակից, հայտնի աստղաֆիզիկոս […]
18:30 06.05.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից՝ հանդիպմանը ներկա է եղել նաև դեսպանի մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական Գիյոմ Նարժոլեն ու կրթական և համալսարանական հարցերով կցորդ Սելին Գերենը: Հանդիպմանը քննարկվել են հայ-ֆրանսիական օրակարգի մի շարք […]
17:47 06.05.2022
Մայիսի 6-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանում տեղի է ունեցել Անօդաչու թռչող սարքերի ուսումնական լաբորատորիայի բացման արարողությունը, որին մասնակցել է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Փոխնախարարը կարևորել է նմանօրինակ լաբորատորիաների ստեղծումն ու դրանց կիրառական գործառույթը տնտեսության զարգացման գործում: «Ողջունելի է, որ Ագրարային համալսարանում լաբորատորիաների […]
11:29 06.05.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունները և դասընթացները ցանկում ընդգրկելու համար: Մրցույթն անցկացվում է՝ համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2022 թվականի ապրիլի 11-ի N 15-Ն հրամանով հաստատված «Ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների ցանկի ձևավորման» կարգի դրույթների: Հաստատության` հերթական ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների և վերապատրաստման ամբողջ ծրագրի կամ նրա առանձին բաժինների հիման վրա կազմված […]
10:39 06.05.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը կազմակերպում է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի նոր փուլը։ Ծրագիրը նախատեսված է ավագ դպրոցների, վարժարանների և քոլեջների սովորողների համար։ Այն անցկացվելու է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում հունիսի 13-26-ը։ Երկշաբաթյա ծրագրի ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան սովորելու դերասանի վարպետության և բեմական խոսքի հմտություններ, հանդիպելու […]
16:33 05.05.2022
Ազգային ժողովի մայիսի 4-ի նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է ՀՀ կառավարության հեղինակած ««Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից՝ հարցը քվեարկության նախօրեին ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ օրենքի փոփոխությամբ փորձ է արվում կարգավորել առավել հրատապ […]
15:24 05.05.2022
ՀՀ կառավարության մայիսի 5-ի նիստում հավանություն է տրվել ««Կրթության բարելավման ծրագրի» լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրին: Ծրագրի արդյունքների մասին` նախադպրոցականից մինչև բուհ Ներկայացնելով նախագիծը` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը տեղեկացրել է, որ «Կրթության բարելավում» վարկային ծրագիրը Համաշխարհային բանկի աջակցությամբ մեկնարկել է 2015 թվականին: Այն ընդգրկում է կրթության բոլոր մակարդակները՝ նախադպրոցականից մինչև բարձրագույն […]
12:06 05.05.2022
ՀՀ ԱԺ մայիսի 4-ի լիագումար նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է ««Կրթության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին›› օրենքի նախագիծը: Կատարված փոփոխությամբ` «Կրթության մասին» օրենքը լրացվել է նոր բովանդակությամբ, որով քաղաքացիների ստացած ոչ ֆորմալ ու ինֆորմալ կրթությունը ճանաչելու իրավական հիմքեր են ստեղծվել: Մասնավորապես սահմանվել են ուսուցման ազգային ռեեստր, լրացուցիչ կրթական ծրագրերի և դասընթացների կազմակերպման, դասընթացներին […]
17:36 04.05.2022
Այսօր գումարվել է «Գավառի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, որի օրակարգում հիմնադրամի կառավարիչ-ռեկտորի ընտրության հարցն էր։ Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, նիստը վարել է ԳՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Էդուարդ Ղազարյանը։ Հոգաբարձուների խորհրդի 20 անդամից նիստին մասնակցել է 18-ը։ Սահմանված կարգի համաձայն՝ քննարկվել և հաստատվել է ԳՊՀ ռեկտորի թափուր պաշտոնի հավակնորդի՝ իրավաբանական […]
15:40 04.05.2022
Բուլղարիայի Սոֆիա քաղաքում օգոստոսի 22-26-ը կկայանա ֆրանսերենի ապագա երիտասարդ ուսուցիչների տարածաշրջանային ֆորում: Համաժողովին կմասնակցեն Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ֆրանկոֆոն երկրների ֆրանսերենի 30 երիտասարդ մասնագետներ, որոնք ցանկանում են սկսել կամ նոր են սկսում իրենց գործունեությունը կրթության ոլորտում և կրում են լեզվի ուսուցումը մշակութային միջոցառումների հետ համատեղման նորարարական գաղափարներ: Ֆրանկոֆոն միջազգային կազմակերպությունը կհոգա մասնակցության բոլոր ծախսերը: Միջոցառումների […]
15:30 04.05.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և «Դի-Վի-Վի ինթերնեյշնալի» հայաստանյան գրասենյակը նախաձեռնել են մեծահասակների ուսումնառության և կրթության (ՄՈՒԿ) հանրայնացման արշավ, որը կրում է «ԿրթաԲԱՑ․ կրթություն բոլորին, ամենուր, ցկյանս» խորագիրը: Արշավը նվիրված է Հայաստանում «Դի-Վի-Վի ինթերնեյշնալ» կազմակերպության գործունեության 20-ամյակին: Նպատակն է լայն հանրությանը ցույց տալ, որ ցկյանս ուսումնառությունը իրավունք է բոլորի համար՝ անկախ տարիքից և […]
13:50 04.05.2022
Ոստիկանության Աշոցքի բաժնի և Բավրայի սահմանապահ վերահսկողության բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մայիսի 3-ին սահմանային անցակետում հայտնաբերվել և Աշոցքի բաժին բերման է ենթարկվել 34-ամյա Նարինե Խ.-ն, որը ապրիլի 20-ից ոստիկանության Մասիսի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի (Հափշտակությունը, որը կատարվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Հայտնաբերման մասին տեղեկացվել […]
12:10 04.05.2022
Ամերիկահայ գիտնականների և ճարտարագետների ընկերակցությունն (AESA) արդեն 20 տարի կազմակերպում է ամենամյա գիտական օլիմպիադայի մրցույթներ, որոնց նպատակը դպրոցականների շրջանում ճարտարագիտության և գիտությունների նկատմամբ հետաքրքրության խթանումն է: Գիտական օլիմպիադայի այս տարվա մրցանակաբաշխությունը մեկտեղել էր ՀՀ դպրոցների շուրջ 100 աշակերտի և ուսուցչի: Միջոցառմանը մասնակցել և մրցանակակիրներին շնորհավորել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա […]
13:18 03.05.2022
ԿԳՄՍ նախարարի հրամանով՝ հաստատվել են 2022 թվականի 2-րդ քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների կազմակերպման և անցկացման աշխատակարգը և ժամանակացույցը: Ըստ այդմ՝ 2-րդ քննաշրջանի համար դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունները կանցկացվեն 2022 թվականի հունիսի 7-ից մինչև հուլիսի 6-ը ներառյալ, Երևանի թիվ 198 ավագ դպրոցում (Նոր Նորք վարչական շրջան, 9-րդ զանգված, Վիլնյուսի 13/1): Հիմնական կրթության վկայական […]
17:40 02.05.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանն ընդունել է Ընտրական համակարգի միջազգային հաստատության («ԱՅ ԷՖ Ի ԷՍ»-IFES) հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներին՝ տնօրեն Ժերոմ Լեյրոյի գլխավորությամբ: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, հանդիպմանը ներկայացվել են նշյալ կազմակերպության առաքելությունն ու իրականացված աշխատանքները, որոնց նպատակն է քաղաքացիական հասարակության ձևավորումը: Ծրագրերն իրականացվել են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ՝ […]
15:32 02.05.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն աշխատանքային հանդիպում է ունեցել վճարային ու վճարահաշվարկային համակարգերի ծառայություններ մատուցող ընկերությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է վճարային տերմինալների փաթեթներում, որպես ծառայություն, թանգարանները ներառելու ԿԳՄՍ նախարարության առաջարկը, որը թանգարանային տոմսեր ձեռք բերելու լրացուցիչ հնարավորություն կապահովի: «Կարծում ենք, որ երկուստեք կարող է արդյունավետ համագործակցություն ծավալվել թանգարանների […]
15:28 02.05.2022
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 29-ին կայացած նիստում քննարկվել է ««Կրթության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին›› օրենքի նախագիծը, որը հեղինակել են ԱԺ պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանը, Թագուհի Ղազարյանը, Կնյազ Հասանովը և Հասմիկ Հակոբյանը: Օրենքում լրացումներ կատարելու նպատակն է կարգավորել լրացուցիչ կրթական ծրագրերի իրականացման կարգը, որպեսզի պայմաններ ստեղծվեն՝ ճանաչելու քաղաքացիների […]
18:02 30.04.2022
Շիրակի մարզի հյուսիսի բնակավայր Արեգնադեմ, որտեղ վեց ամիսը ձմեռ է, գազաֆիկացված չէ։ Փոքրաթիվ տնտեսությունով գյուղն ունի միջնակարգ դպրոց։ Այն արդեն 30 տարի է գործում է հարմարեցված երեք շինություններում, որոնք նախկինում տներ են եղել։ Դասարանից դասարան տեղափոխումը այստեղ նման է տնից տուն անցնելուն։ Նախկին ադրբեջանաբնակ գյուղում որպես հայկական դպրոց այն սկսում է գործել 1989-ից: «Արեգնադեմի միջնակարգ […]
15:50 29.04.2022
Ռուսաստանի Դաշնության Երիտասարդության հարցերով դաշնային գործակալության և Օրենբուրգի մարզի կառավարության աջակցությամբ 2022 թվականի հունիսի 8-14-ը Օրենբուրգ քաղաքում տեղի կունենա «Eurasia Global» միջազգային երիտասարդական համաժողովը: Համաժողովին մասնակցելու հրավեր է ստացել նաև Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը, որում պետք է ընդգրկված լինեն 10 անդամներ: Համաժողովին կարող են մասնակցել 18-35 տարեկան երիտասարդներ: Մասնակցության պարտադիր պահանջներից է ռուսերենի և անգլերենի ազատ […]
23:41 28.04.2022
Ապրիլի 28-ին դեսպան Սոս Ավետիսյանն ընդունել է Կադիսի համալսարանի ռեկտորի տեղակալ Ռաֆայել Խիմենես Կաստանյեդային: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Իսպանիայի համալսարանների միջև համագործակցության ակտիվացման և Կադիսի համալսարանում Հայաստանի վերաբերյալ ծրագրերի իրականացման գործնական հնարավորությունները:
22:33 28.04.2022
Ապրիլի 22-ին ՔՈԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տվյալներն իրացրին՝ համագործակցելով Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների հետ։ Մայրաքաղաքի տարբեր հատվածներում ոստիկանության ծառայողները հայտնաբերեցին ու կասկածանքով բերման ենթարկեցին 7 տղամարդու՝ ավտոմեքենաներով հանդերձ։ Անձնական խուզարկություններով ու զննություններով հայտնաբերվեցին մեթամֆետամինով փաթեթներ, մարիխուանա ու ծխամորճ։ Շարունակելով օպերատիվ-հետախուզական միջոցառումները՝ քրեական հետախույզները պարզեցին, որ բերման ենթարկվածները […]
15:55 28.04.2022
ՀՀ կառավարության նիստում այսօր գործադիրը հավանության է արժանացրել «Հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության՝ հերթական ատեստավորման ենթակա ուսուցչի վերապատրաստման կարգում» փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Զեկուցելով հարցը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ նախորդ տարի առաջին անգամ ուսուցիչները հնարավորություն են ստացել ընտրելու նախարարության կողմից երաշխավորված կազմակերպություններից որևէ մեկը: «Վերջին մեկ […]
12:58 28.04.2022
Կամավոր ատեստավորման արդյունքում հավելավճար ստացող ուսուցչի դրույքաչափը 2022 թվականի մայիսի 1-ից սահմանվել է 200 հազար ՀՀ դրամ: Կամավոր ատեստավորման ծրագրով նախատեսված 30-50 տոկոս հավելավճարները կկիրառվեն նշված դրույքաչափի նկատմամբ: Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստում: Հարցը զեկուցել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը: «Ատեստավորման ընթացքում հավաքած միավորներով և տարակարգի սանդղակի կիրառմամբ կամավոր […]
17:34 27.04.2022
Ապրիլի 27-ին արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի է ունեցել Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը: Պարգևատրմանը մասնակցել է ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը: 2021-2022 ուսումնական տարում ՃԿՊԱ մագիստրոսի կրթական ծրագիրը չորս մասնագիտությամբ՝ ճգնաժամային կառավարում, փրկարարական գործ, աղետների հոգեբանություն և ճգնաժամային իրավունք, ավարտում է 30 շրջանավարտ, որից 9-ը՝ գերազանցությամբ: ՃԿՊԱ շրջանավարտներից 18-ն արդեն աշխատում են […]
16:30 27.04.2022
««ՀՀ Հարկային օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին» օրինագծի վերաբերյալ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարությունն իրավական բնույթի առաջարկ է ներկայացրել: Այս մասին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 26-ի նիստում հայտնել է օրինագծի համահեղինակ Գևորգ Պապոյանը: «Կրթության մասին» օրենքի համաձայն՝ բուհերը տվյալ ուսումնական տարում անվճար ուսուցման համակարգ ընդունված ուսանողների […]
16:24 27.04.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հրամանով՝ հաստատվել է նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրման) քննության թեստավորման փուլի հարցաշարը: Հարցաշարում ներառված է 341 հարց` ՀՀ սահմանադրության, «Կրթության մասին», «Հանրակրթության մասին», «Նախադպրոցական կրթության մասին», «Լեզվի մասին», «Տեսչական մարմինների մասին», «Երեխայի իրավունքների մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Գնումների մասին», «Հաշվապահական հաշվառման մասին», «Պետական ոչ […]
14:07 27.04.2022
ՌԴ ֆինանսական մոնիթորինգի դաշնային ծառայության Միջազգային ցանցային ինստիտուտը կազմակերպում է ֆինանսական անվտանգության միջազգային օլիմպիադա՝ 8-10-րդ դասարանների աշակերտների, ինչպես նաև ուսանողների համար: Հայաստանից օլիմպիադային կարող են մասնակցել միայն ուսանողները: Օլիմպիադան իրականացվելու է երկու փուլով՝ նախնական և եզրափակիչ: Նախընտրական փուլն անցկացվելու է առցանց՝ Բելառուսի, Ղազախստանի, Հայաստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի՝ Միջազգային ցանցային ինստիտուտի մասնակից կրթական և […]
19:31 26.04.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ՀՀ կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը, որը նախորդ քննարկման արդյունքում լրամշակվել է, ինչպես նաև «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի հիմնական դրույթները: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել վերը նշված պետական ծրագրում լրամշակման արդյունքում իրականացված փոփոխություններին, ծրագրի տեսլականին և նպատակներին: Պատասխանատուներն […]
16:56 26.04.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն առաջին կարգի դիպլոմներ է հանձնել դպրոցականների 2022 թվականի առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլի հաղթողներին: Պարգևատրման արարողությանը ներկա են եղել նախարարի տեղակալներ Ժաննա Անդրեասյանը և Ալֆրեդ Քոչարյանը: Ողջույնի խոսքում նախարար Վահրամ Դումանյանը՝ ընդգծելով դպրոցական օլիմպիադաների կարևորությունը, նշել է, որ օլիմպիական լինելը մտածելակերպ և ապրելակերպ է. «Օլիմպիադաներով ապրելը հետաքրքիր […]
16:33 26.04.2022
Նախագծով կկարողանանք կարգավորել նախադպրոցական կրթության ոլորտում այս պահին կարևոր ու հրատապ լուծում պահանջող հարցեր: Այս մասին ասել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն ապրիլի 26-ին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվող ««Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ: Առաջինից երկրորդ […]