14:51 18.05.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Արա Խզմալյանը և Ալֆրեդ Քոչարյանն ընդունել են ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին: Հանդիպմանը քննարկվել են մշակույթի ոլորտում երկու երկրների միջև հարաբերությունների առավել ամրապնդման, ինչպես նաև հայ-ֆրանսիական համագործակցության օրակարգի ընդլայնման ու հարստացման հարցերը: Նախարարի տեղակալ Արա Խզմալյանը նշել է, որ երկկողմ համագործակցությունը պետք է […]
14:34 18.05.2022
Ե․ Չարենցի ծննդյան 125-ամյակի միջոցառումների շրջանակում Գրականության և արվեստի թանգարանը Չարենցի տուն-թանգարանի հետ իրականացնում է «Չարենց․ 2 հասցե» կրթական ծրագիրը։ Կրթական ծրագրի նպատակը «Եղիշե Չարենց» պոետին և մարդուն բացահայտելն է, մասնակիցների համար հետաքրքիր կրթամշակութային բովանդակության ստեղծումն ու տարածումը։ Այն հատկապես դպրոցականներին և ուսանողներին ավելի կմոտեցնի թանգարաններին և առհասարակ հայ գրականությանը, մշակույթին։ Ծրագիրը կազմված է էքսկուրսիոն […]
11:34 18.05.2022
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը շնորհավորական ուղերձ է հղել Թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ. «Սիրելի´ թանգարանագետներ, թանգարանային գործի նվիրյալ աշխատակիցներ, ջերմորեն շնորհավորում եմ մասնագիտական տոնի առթիվ: Թանգարանները կարևորագույն հաստատություններ են, որոնց առաքելությունը միտված է ազգային և համամարդկային մշակույթի պահպանմանն ու տարածմանը: 1977 թվականից Թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) առաջարկով միջազգային հանրությունը մայիսի 18-ը նշում է որպես Թանգարանների միջազգային […]
19:13 17.05.2022
«Կրթության մասին» օրենքի 18-րդ հոդվածի համաձայն` Հանրապետությունում 12-ամյա միջնակարգ կրթությունը պարտադիր է մինչեւ սովորողի 19 տարին լրանալը, եթե այդ իրավունքն ավելի վաղ չի իրացվել: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը տեղեկացրել է, որ ՀՀ քրեակատարողական հիմնարկներում կան շուրջ 300 ազատազրկված անձինք, որոնք չունեն 9-րդ կամ 12-րդ դասարանի ատեստատներ: Ըստ զեկուցողի` վերջիններիս հետ դժվար է լինում […]
17:31 17.05.2022
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մեկնարկել է «Քո արվեստը դպրոցում. մասնագիտության որոնումներում» հանրապետական ծրագիրը, որն իրականացնում է «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնը»: Ծրագիրը միտված է երեխաների մասնագիտական կողմնորոշմանը, հոգևոր զարգացմանը, արվեստի ճյուղերի ճանաչմանը և հայ արվեստագետների հանրային ճանաչելիության բարձրացմանը: Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցում այսօր տեղի է ունեցել ծրագրին նվիրված մամուլի ասուլիս, որին մասնակցել […]
15:54 17.05.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2022-2023 ուստարվա համար հայտարարում է մրցույթ Բուլղարիայի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում անվճար բարձրագույն կրթություն ստանալու նպատակով /4 տեղ/: Մրցույթը հաջողությամբ հաղթահարած թեկնածուների ուսուցումը կիրականացվի ամբողջությամբ անվճար՝ Բուլղարիայի Հանրապետության բյուջեի միջոցների հաշվին։ Ուսուցումն իրականացվելու է բուլղարերեն, ուստի լեզվին չտիրապետող ուսանողներն անցնում են լրացուցիչ մեկ տարվա լեզվի դասընթաց /նախապատրաստական/: Մրցույթին […]
14:04 17.05.2022
Երևանի պետական համալսարանը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Դի-Վի-Վի ինթերնեյշնալի» հայաստանյան գրասենյակի հետ կազմակերպում է բաց քննարկում «Լրացուցիչ և շարունակական ոչ ֆորմալ կրթությունը համալսարաններում. ազգային և միջազգային համատեքստ» թեմայով։ Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից, միջոցառումը կանցկացվի մայիսի 19-ին՝ ժամը 14։00-ին, «ԿրթաԲԱՑ» արշավի շրջանակում: Քննարկմանը կարող են մասնակցել Հայաստանում գործող բուհերի ներկայացուցիչներ, հատկապես Լրացուցիչ […]
11:03 17.05.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը մասնակցել է «Դպրոցների համապարփակ անվտանգություն 2022-2030. կլիմա, COVID-19, հակամարտություն՝ կրթության և անվտանգության շարունակական վտանգների կառավարում» թեմայով առցանց վեբինարին: «GADRRRES»-ի և «Save the Children» միջազգային կազմակերպությունների կողմից կազմակերպված առցանց հանդիպմանը փոխնախարարը «Ռիսկից մինչև ճկունություն. երիտասարդների դերը Հայաստանում կլիմայի փոխակերպման և ԱՌՆ (աղետների ռիսկերի նվազում) գործողություններում» թեմայի […]
16:46 16.05.2022
Ուսումնական տարին մոտենում է ավարտին, առաջիկայում սպասվում է 1-ին դասարանցիների հայտագրման և ընդունելության գործընթացը։ Այսօրվանից էլ մեկնարկում է ուսուցիչների կամավոր ատեստավորման համար հայտերի ընդունումը։ Ասուլիսի ընթացքում այս ամենի մասին մանրամասներ է ներկայացրել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։ «Հնգօրյա աշխատանքային ռեժիմով գործող ուսումնական հաստատություններում 2021-2022 թթ. ուսումնական տարվա ավարտը նախատեսվում է […]
14:53 16.05.2022
Հայ դպրոցականները երկու մեդալ են նվաճել Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում մայիսի 9-15-ն անցկացված «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 56-րդ միջազգային օլիմպիադայում: Մրցույթին մասնակցել է 16 երկրի 116 ներկայացուցիչ։ Հայաստանի թիմը ներկայացրել են Սոնա Սաղեյանը («Քվանտ» վարժարան, 12-րդ դասարան), Լեոնիդ Ասատրյանը («Քվանտ» վարժարան, 11-րդ դասարան), Հայկ Աղեկյանը (ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոց, 12-րդ դասարան) և Տիգրան Հարությունյանը (Արագածոտնի մարզի Նորաշենի […]
12:10 16.05.2022
Մայիսի 13-ին ավարտվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ անցկացվող Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական ամենամյա 9-րդ մրցույթը, որին մասնակցելու իրավունք էր ստացել 15 հայ պատանի կոմպոզիտոր ինչպես Հայաստանի Հանրապետությունից, այնպես էլ Ջավախքից (Վրաստանի Հանրապետություն) և Թեհրանից (ԻԻՀ): Ժյուրիի որոշմամբ մրցույթի ավագ խմբում երրորդ հորիզոնականը զբաղեցրել է Հայկ Մարտիրոսյանը, իսկ […]
16:40 13.05.2022
Նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու համար դիմող անձանց վերապատրաստումն իրականացնելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է վերապատրաստող կազմակերպությունների ընտրության մրցույթ: Մրցույթն անցկացվում է ԿԳՄՍ նախարարի 2022 թվականի հունվարի 14-ի N 02-Ն հրամանով հաստատված «Նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենի ղեկավարման իրավունքի (հավաստագրման) համար վերապատրաստման, քննությունների և հավաստագրման կազմակերպման, հավաստագրի դադարեցման, ինչպես […]
14:24 13.05.2022
Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառը զարգացնելու, կատարելագործելու և խրախուսելու նպատակով, ՀՀ կառավարության որոշմամբ, սահմանվել է կրթական վեց մրցանակ: Բուհերի լավագույն ուսանողների, ասպիրանտների և աշակերտների համար նախատեսված մրցանակները կշնորհվեն ամեն տարի: «Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում կրթական մրցանակները, դրանց շնորհման և հանձնման կարգը» հաստատվել է ՀՀ կառավարության՝ մայիսի 13-ին կայացած նիստում: Սահմանվել են կրթական մրցանակները, պարգևատրման չափը և մրցանակների քանակը` […]
12:26 13.05.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն ընդունել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի նորանշանակ ղեկավար Ստեֆան Մալերիուսին: Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի աջակցությամբ «Հասարակագիտություն» առարկայի դասագրքի և մեթոդական ուղեցույցի մշակման աշխատանքներին, ինչպես նաև ուսուցիչների վերապատրաստման ծրագրին: Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Ստեֆան Մալերիուսին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ […]
10:41 13.05.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Տավուշի Պատրիկ Տէվէճեան տարածաշրջանային քոլեջ» հիմնադրամի վերակազմավորելու մասին» Կառավարության որոշման նախագիծը։ Գյուղատնտեսական կրթահամալիրի բացումը նախատեսվում է իրականացնել 2022 թ. սեպտեմբերին՝ «Գյուղացիական (ֆերմերային) տնտեսության կազմակերպում» մասնագիտությամբ, նախնական և միջին մասնագիտական կրթական ծրագրերով: Հիմնադրամում դասավանդելու են Ֆրանսիայում վերապատրաստում […]
16:40 12.05.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Ժաննա Անդրեասյանն ու Արթուր Մարտիրոսյանը աշխատանքային հանդիպում են ունեցել ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) աջակցությամբ մեկնարկող «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի պատասխանատուների հետ: Ծրագիրն ունի երկու բաղադրիչ` ֆորմալ կրթության միջոցով դպրոցականների քաղաքացիական մասնակցության կարողությունների բարելավում և, երկրորդ, երիտասարդների քաղաքացիական ներգրավվածությանը նպաստող միջավայրի բարելավում: 2022-27 թվականների համար […]
16:24 12.05.2022
Առաջին դասարան հաճախող երեխաների համար առցանց հայտագրումը պարտադիր է այն պետական հանրակրթական դպրոցների համար, որոնք տվյալ բնակավայրում միակը չեն։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Առցանց հայտագրման գործընթացը 3 փուլով կիրականացվի ԿԳՄՍ նախարարության «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի» կողմից` «Սովորողներին դպրոց հայտագրելու էլեկտրոնային համակարգի» միջոցով: Առաջին փուլ Հունիսի 21-ից հայտագրումը բաց կլինի արտոնություններ ունեցող քաղաքացիների համար։ […]
12:56 12.05.2022
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ hանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության՝ հերթական ատեստավորման ենթակա ուսուցչի վերապատրաստման նպատակով համապատասխան իրավական ակտերը լրամշակվել են, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում մայիսի 19-ին՝ ժամը 16:00-ին, տեղի կունենա հանդիպում՝ ընթացակարգի մասով քննարկումներ իրականացնելու նպատակով: Հանդիպմանը կարող են մասնակցել արդեն երաշխավորված կազմակերպությունները, ինչպես նաև այն կազմակերպությունները, որոնք ցանկանում են […]
10:53 12.05.2022
«Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի կազմակերպման նպատակով ստեղծված հանձնաժողովի անդամները խորհրդակցություն են անցկացրել ԿԳՄՍ նախարարությունում՝ քննարկելու մրցաշարի կազմակերպմանն ու անցկացմանն առնչվող հարցերը: Խորհրդակցությունը վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ, հանձնաժողովի նախագահ Կարեն Գիլոյանը. նա ընդգծել է՝ մրցաշարի կազմակերպչական աշխատանքները սահուն են ընթանում, իսկ տեխնիկական որոշ հարցեր կլուծվեն առաջիկա օրերին: ԿԳՄՍՆ սպորտի քաղաքականության վարչության […]
12:15 11.05.2022
Կարևորելով երեխաների պատասխանատվության, ինքնակազմակերպման ու հայրենաճանաչության վաղ կազմակերպումը՝ ԿԳՄՍՆ «ԿԶՆԱԿ» հիմնադրամը և «Լուսէ վերականգնողական կենտրոնն» իրականացրել են «Իմ կյանքը համայնքում» ուսումնակրթական փոխանակման ծրագիրը: «Երևան, իմ սեր» հիմնադրամում տեղի է ունեցել ծրագրի ամփոփիչ հանդիպումը, որին հյուրընկալվել են մասնակից բոլոր երեխաներն ու ընտանիքները: Միջոցառման մասնակիցներին ողջունել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ տիրող անմիջական ու […]
22:00 10.05.2022
Երևանում անցկացվելիք բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանն ընդառաջ՝ ԿԳՄՍՆ-ը ներկայացրել է «Բռնցքամարտի հայկական ժառանգությունը» խորագրով մրցույթի 4-րդ հրապարակումը, որը նախատեսված է 10-25 տարեկան պատանիների և երիտասարդների համար։ «Խնդրում ենք պահպանել մրցութային կանոնները՝ https://escs.am/am/news/12452 Մրցույթի երրորդ հրապարակման ճիշտ պատասխանն է՝ Հրաչիկ Ջավախյան, 2008 թ.։ Հաղթողն է Հայարփի Դավթյանը»,- ասված է ԿԳՄՍՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։
16:42 10.05.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2022 թ. շարունակում է Սփյուռքում գործող հայկական և հայկական բաղադրիչով ուսումնական հաստատություններում (պետական և ոչ պետական վարժարաններ, դպրոցներ, մանկապարտեզներ, լրացուցիչ կրթության հաստատություններ, մեկօրյա կրթօջախներ, մշակութային կենտրոններ և այլն) մանկավարժների վերապատրաստման ծրագիրը՝ համակցված (հիբրիդային) ձևաչափով: Առկա ձևաչափով վերապատրաստման փուլը կանցկացվի 2022 թ. հուլիսին. այն նախատեսված է միայն մշակութային խմբակների […]
15:42 10.05.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ներկա է գտնվել «VR գործիքների փորձարկում մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում» աշխատաժողովին: Միջոցառման ընթացքում ներկայացվել են VR գործիքների կիրառության կարևորությունը ՄԿՈՒ ոլորտում, ինչպես նաև կարիերայի ուղղորդման ու մասնագիտական կողմնորոշման համար ժամանակակից տեխնոլոգիաների նշանակությունը և առավելությունները: Միջոցառումը կազմակերպել էր Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ)` «Մասնավոր հատվածի […]
11:20 10.05.2022
Երևանի պետական համալսարանում տեղի է ունեցել «Հետազոտենք և բացահայտենք աշխարհը» խորագրով աշակերտական աշխատաժողովը, որը կազմակերպել էին ՀՀ ԿԳՄՍՆ Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնը և ԵՊՀ-ն: Աշխատաժողովին մասնակցել են ՀՀ բոլոր մարզերի դպրոցների 7-12-րդ դասարանների շուրջ 200 աշակերտներ, որոնք տարբեր մասնագիտական բաժանմունքներում ներկայացրել են իրենց կատարած հետազոտական աշխատանքները և դրանց արդյունքները: Միջոցառման նպատակն էր խթանել […]
10:41 10.05.2022
Այսօր՝ մայիսի 10-ին, մեկնարկում է «Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 9-րդ մրցույթը»: ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ իրականացվող այս նախագծի մրցութային փուլին իրավունք են ստացել մասնակցելու հայազգի 15 պատանի կոմպոզիտոր ինչպես Հայաստանի Հանրապետությունից, այնպես էլ Ջավախքից (Վրաստան) և Թեհրանից (ԻԻՀ): Մասնակիցները կբաժանվեն տարիքային 2 խմբի՝ ներկայացնելով մեկական ստեղծագործություն: Մրցութային փուլի մեկնարկը […]
23:22 09.05.2022
Երևանում անցկացվելիք բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանն ընդառաջ՝ ԿԳՄՍՆ-ը ներկայացնում է «Բռնցքամարտի հայկական ժառանգությունը» խորագրով մրցույթի 3-րդ հրապարակումը, որը նախատեսված է 10-ից 25 տարեկան պատանիների և երիտասարդների համար։ «Խնդրում ենք պահպանել մրցութային կանոնները՝ https://escs.am/am/news/12452 Մրցույթի երկրորդ հրապարակման ճիշտ պատասխանն է՝ Վլադիմիր Ենգիբարյան, 1956 թ.։ Հաղթողն է Հարութ Ավետիսյանը»,- ասված է ԿԳՄՍՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։
20:40 08.05.2022
ԿԳՄՍ նախարարությունը Երևանում անցկացվելիք բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանն ընդառաջ ներկայացրել է «Բռնցքամարտի հայկական ժառանգությունը» խորագրով մրցույթի 2-րդ հրապարակումը, որը նախատեսված է 10-ից 25 տարեկան պատանիների և երիտասարդների համար։ «Խնդրում ենք պահպանել մրցութային կանոնները՝ https://escs.am/am/news/12452 Մրցույթի առաջին հրապարակման ճիշտ պատասխանն է՝ Վարազդատ թագավոր, 385 թ.։ Հաղթողն է Հարութ Ավետիսյանը»,- ասված է ԿԳՄՍՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։
20:27 08.05.2022
Մայիսի 8-ին «Զորաց ակումբ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ և ԱՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Արցախում առաջին անգամ կազմակերպվել են «QUEST» խաղեր՝ նվիրված Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի կազմավորման 30-ամյակին։ Խաղերի մասնակիցներն Արցախի 20 ուսումնական հաստատությունների թիմերն էին՝ յուրաքանչյուր թիմում 5 աշակերտի ընդգրկմամբ, զինղեկի առաջնորդությամբ։ Խաղերի մեկնարկը տրվեց «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանի հարակից տարածքից՝ հանդիսավոր բացման արարողությամբ։ «Այսօր […]
17:10 07.05.2022
Բուհերում ընդունելության քննությունների պատրասվող դիմումատուների հետ արդեն երկրորդ տարին է փաստաթղթերն ընդունող հանձնաժողովները անմիջական շփումներ չունեն։ Բուհի ու մասնագիտության ընտրությունն առցանց է։ Իսկ նախկինում կողմնորոշվել, մասնագիտության հայտ լրացնել լինում էր նաև տվյալ բուհական հաստատությունում։ Առցանց դիմում գրելու թերի կողմերն ու տեխնիկական խնդիրներները ևս չեն բացառվում, ընդունող հանձնաժողովների պատասխանատուներն էլ այն կարծիքին են, որ կենդանի շփումն […]
11:16 07.05.2022
Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը մայիսի 7-ին ընդունել է «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի պատվիրակությանը՝ տնօրեն Աշոտ Ալիխանյանի գլխավորությամբ: Պետական նախարարն ու համալիրի տնօրենը ստորագրել են Արցախի Հանրապետության կառավարության և «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի միջև համագործակցության հուշագիր: Հուշագրով կողմերը միավորում են իրենց ջանքերը Արցախի Հանրապետությունում «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի փորձի հիման վրա […]