TIME
Ամսաթիվ
15 05 2025
  • $
    386.94
  • RUBLE
    4.81
  • 433.30
WEATHER
+10.62 oC

Գլխավոր

ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 1․5 միլիոնը

08:50 19.05.2020

ԱՄՆ-ում COVID-19-ով հիվանդացության դեպքերի թիվը գերազանցել է 1․5 միլիոնը (1,550,294)։ Այս մասին են վկայում Worldometer միջազգային վիճակագրական ծառայության տվյալները։ Համաճարակի բռնկումից հետո երկրում կորոնավիրուսը խլել է 91,981 մարդու կյանք։ Երեկ ԱՄՆ նախագահն իր թվիթերյան էջում հայտնել էր վարակման նոր դեպքերի թվի զգալի նվազման մասին։ Այդուհանդերձ, ԱՄՆ-ը շարունակում է վարակման և մահվան դեպքերի թվով մնալ համաշխարհային […]

̰
Թրամփը վերջնաժամկետ է ներկայացրել ԱՀԿ-ին՝ ֆինանսավորումը շարունակելու համար

08:33 19.05.2020

ԱՄՆ-ը վերջնականապես կդադարեցնի Առողջապահության համաշխարհային կազմակերպության ֆինանսավորումն ու կվերանայի իր անդամակցությունը, եթե 30 օրում ԱՀԿ-ն չերաշխավորի բարեփոխումների անցկացում, որոնք պահանջում է Վաշինգտոնը։ Այս մասին ասվում է ԱՀԿ տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսին հասցեագրված Թրամփի նամակում, որը հրապարակվել է Twitter-ում։ Սպիտակ տան առաջնորդը հավելել է, որ չի կարող թույլ տալ հարկատուներին շարունակել ֆինանսավորել կազմակերպությանը, որն իր ներկայիս վիճակում […]

̰
«Արմենիա» ավիաընկերությունը մայիսի 23-ին հատուկ չվերթ կիրականացնի Երևան-Վորոնեժ-Երևան ուղղությամբ

23:19 18.05.2020

«Արմենիա» ավիաընկերությունը մայիսի 23-ին կիրականացնի հատուկ չվերթ Երևան-Վորոնեժ-Երևան ուղղությամբ, որին մասնակցելու համար անհրաժեշտ է դիմել Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատուն։ Այս մասին տեղեկանում են «Արմենիա» ավիաընկերության ֆեյսբուքյան էջից։ «Երևան-Վորոնեժ չվերթին կարող են մասնակցել ՌԴ քաղաքացիները, ՌԴ-ում կեցության իրավունք ունեցող քաղաքացիները, ինչպես նաև այն ՀՀ քաղաքացիները, ում մերձավոր ազգականները(կին, ամուսին, երեխաներ) հանդիսանում են ՌԴ քաղաքացի և գտնվում […]

̰
Խիստ անհրաժեշտության դեպքում մարզահամերգային համալիրը հոսպիտալ կդառնա

23:08 18.05.2020

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի նախասրահը խիստ անհրաժեշտության դեպքում կարող է հոսպիտալի վերածվել։

̰
Ո՞վ է վերահսկելու վարորդների և քաղաքացիների վարքագիծը տրանսպորտում, արդյո՞ք մանկապարտեզներում  կլինի ընդունելություն. փոխքաղաքապետերը պարզաբանում են

21:42 18.05.2020

Այսօրվանից պարետատան որոշմամբ ամբողջ հանրապետությունում գործարկվել է հանրային տրանսպորտը: Երևանի քաղաքապետարանը 150 միավոր շարժակազմ է դուրս բերել երթուղի: Շարժակազմեր են դուրս բերել նաև մասնավոր ընկերությունները: Երևանի մանկապարտեզներն էլ կբացվեն մայիսի 20-ից, այսօրվանից սկսել են ախտահանման աշխատանքները: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Թմրամիջոց օգտագործած ոստիկանն այլևս ոստիկան չէ

20:45 18.05.2020

ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Վանաձորի պահպանության բաժնի ոստիկանության վաշտի դասակի հրամանատարի օգնական, ինքը և ջոկի հրամանատարն օգտագործել է թմրամիջոց: Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարի կողմից 2019 թվականի նոյեմբերի 22-ին նշանակվել է ծառայողական քննություն, որի շրջանակներում ոստիկանության ծառայողը 2020 թվականի նոյեմբերի 26-ին ենթարկվել է տոքսիկաքիմիական փորձաքննության: Համաձայն […]

̰
Երևանի հասարակական տրանսպորտը սկսեց աշխատանքը հատուկ ռեժիմով

20:19 18.05.2020

Մայիսի 18-ից Երևանի հանրային տրանսպորտը վերսկսեց աշխատանքը, սակայն հատուկ ռեժիմով: Պարետի որոշմամբ, տրանսպորտի աշխատանքի համար այսօրվանից գործում են հատուկ կանոններ: Նպատակը՝ նվազեցնել վարակի ռիսկը:   «Ամբողջությամբ իրավիճակը վերահսկվում է:Մեր ընկերության բոլոր ավտոբուսները դուրս են եկել երթուղիներ: Վերգետնյա քաղաքային տրանսպորտում անհրաժեշտ բոլոր միջոցառումները մեր կողմից իրականացվել են, տեղադրվել են ալկոգելի հատուկ սարքեր, ամբողջությամբ փակցված են անհրաժեշտ […]

̰
Տերմինալը գողացող անձանց ոստիկանները բռնել են հենց գողության պահին․ նրանք ձերբակալվել են

19:53 18.05.2020

Մայիսի լույս 16-ի գիշերը Երևանի Տիգրան Պետրոսյան փողոցի խանութներից մեկի տեսախցիկը արձանագրել է, թե ինչպես են մի քանի հոգի տեխնիկական միջոցների գործադրմամբ բացում խանութի դուռն ու վճարահաշվարկային տերմինալը դուրս բերում խանութից և տեղափոխում «BMW» մակնիշի ավտոմեքենայի մոտ։ Մինչ այդ, Քրեական ոստիկանության գլխավոր ու Երևան քաղաքի վարչություններում արդեն իսկ օպերատիվ տվյալներ էին ստացվել խմբի հանցավոր մտադրության […]

̰
Նուբար Աֆեյանի Moderna ընկերության՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը դրական արդյունքներ է գրանցել

18:52 18.05.2020

Moderna ընկերության կողմից մշակվող պատվաստանյութը, որը ստացել է mRNA-1273 անվանումը, ապահով է եղել և հիմնականում լավ է ընդունվել օրգանիզմի կողմից:

̰
Ոչ մի պետություն միայնակ չի կարող հաղթահարել COVID-19-ի համավարակը. Մերկել

18:00 18.05.2020

Աշխարհի ոչ մի պետություն չի կարող հաղթահարել կորոնավիրուսային վարակի հետևանքով առաջացած ճգնաժամը. համաշխարհային հանրությունը պետք է միավորի ջանքերը: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Առողջապահության համաշխարհային ասամբլեայի 73-րդ տարեկան նստաշրջանում, փոխանցում է РИА Новости-ն: «Մենք իսկապես գլոբալ ճգնաժամ ենք ապրում»,- ասել է քաղաքական գործիչը: Նա նշել է, որ կորոնավիրուսի համավարակը կհանգեցնի սոցիալ-տնտեսական հետևանքների: […]

̰
Թուրքիայում լուրեր են շրջանառվում Հրանտ Դինքի մարդասպանին ազատ արձակելու մասին. քննարկում

17:52 18.05.2020

Թուրքիայում լուրեր են շրջանառվում Հրանտ Դինքի մարդասպանին ազատ արձակելու մասին: Թեմայի շուրջ է քննարկումը SHANTNEWS-ի տաղավարում: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդացության աճը հաջողվել է կանգնեցնել. Միշուստին

17:44 18.05.2020

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտարարել է երկրում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի լավացման մասին: Կառավարության ղեկավարն այդ մասին ասել է կորոնավիրուսի դեմ պայքարի համակարգող խորհրդի նիստի ժամանակ: Ըստ Միշուստինի՝ Ռուսաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը շարունակում է մնալ բարդ, սակայն ամեն դեպքում «կարելի է արձանագրել, որ հիվանդացության աճը հնարավոր է եղել կանգնեցնել»: Միշուստինը պատասխանել է, որ ամենազգուշավոր […]

̰
Արարատի մարզում կորոնավիրուսով վարակվածների թիվը 438 է

16:50 18.05.2020

Արարատի մարզում, վերջին տվյալներով, կորոնավիրուսով հաստատված վարակակիրների թիվը 438 է, որոնցից 203-ը՝ առողջացած, 6-ը՝ մահվան ելքով։ Այս մասին տեղեկանում ենք մարզպետարանի ֆեյսբուքյան էջից: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 229 պացիենտ:

̰
Ապրիլյան քննիչ հանձնաժողովը աշխատանքները կավարտի հունիսին. շարունակում է խնդիր լինել Խաչատուրովի՝ հանձնաժողովին ներկայանալը

16:36 18.05.2020

Ազգային ժողովի Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը այսօր հրավիրած նիստում լսել ու հարցեր է ուղղել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին պետ Արշակ Կարապետյանին: Նա 2019 թվականի հոկտեմբերին մեկ անգամ արդեն պատասխանել էր հանձնաժողովի անդամների հարցերին, սա նրա երկրորդ ցուցմունքն է: ՀՀ վարչապետի խորհրդականի պաշտոնը այսօր զբաղեցնող Արշակ Կարապետյանը նիստից հետո լրագրողների […]

̰
ՃՈ հաշվառման-քննական բոլոր ստորաբաժանումները վերսկսել են ծառայությունների մատուցումը

16:33 18.05.2020

Դադարեցված գործառույթների վերսկսման կապակցությամբ՝ մայիսի 18-ից Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական տարածքային բոլոր ստորաբաժանումների կողմից ամբողջ ծավալով վերսկսվել է ծառայությունների մատուցումը: Քաղաքացիների մեծ թվով դիմումների կուտակումների պատճառով ստորաբաժանումները կաշխատեն նաև մայիսի 23-ին և 24-ին (շաբաթ և կիրակի օրերին) սովորական աշխատանքային ռեժիմով՝ ժամը 9.00-18.00, քաղաքացիների մուտքը՝ ժամը 09.00-17.00, զննության կայանում՝ ժամը 9.30-16.30: «Առողջության անվտանգության նկատառումներից ելնելով՝ քաղաքացիներին կոչ […]

̰
Վարորդները և ուղևորները պարտավոր են կրել բժշկական դիմակ և ձեռնոցներ. ոստիկանության հորդորը

16:20 18.05.2020

ՀՀ ոստիկանությունը կոչ է անում  հստակ հետևել ՀՀ պարետի որոշումներին, պահպանել կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելմանն ուղղված անվտանգության կանոնները․ դրանք խախտելու դեպքում կկիրառվեն օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ։ «Անհրաժեշտ է պահպանել սոցիալական հեռավորություն, հանրային բաց տարածքներում գտնվելու ընթացքում ունենալ բժշկական դիմակներ և դրանք կրել պարետի որոշումով սահմանված դեպքերում։ Հասարակական տրանսպորտում վարորդները, ինչպես նաև բոլոր ուղևորները, պարտավոր են […]

̰
Դեսպանությունը ՀՀ քաղաքացիների վեցերորդ խմբին ճանապարհել է Հայաստան

16:13 18.05.2020

Դեսպանությունը ՀՀ քաղաքացիների վեցերորդ խմբին ճանապարհեց Հայաստան: Այս մասին տեղեկացնում է Վրաստանում ՀՀ դեսպանությունը։ Մայիսի 18-ին Վրաստանում ՀՀ դեսպանությունը կազմակերպեց Վրաստանում գտնվող և Հայաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիների վեցերորդ խմբի մեկնումը Հայաստան։ Միաժամանակ տեղեկացնում ենք, որ մայիսի 18-ից չեղարկվել է Մառնեուլի շրջանում գործող խիստ կարանտինային ռեժիմը և հանվել է մուտքի ու ելքի արգելքը։ Վրաստանում գտնվող և […]

̰
Կորոնավիրուսի դեպքերի աճին զուգահեռ, մեծանում է նաև դավադրության տեսություններին հավատացողների թիվը. Թորոսյանն ահազանգում է

16:06 18.05.2020

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ նշելով, որ կորոնավիրուսային հիվանդության դեպքերի աճին զուգահեռ, մեծանում է նաև դավադրության տեսություններին հավատացողների թիվը։ «Այս փաստն անհանգստացնում է մեզ՝ այն տեսանկյունից, որ մարդիկ կարող են կորցնել իրենց զգոնությունը հիվանդության նկատմամբ։ Իսկ դա նշանակում է, որ առաջիկայում այս ամենը կարող է նպաստել ավելի շատ դեպքեր […]

̰
«Նորքի տուն-ինտերնատի» տարեցներից 3-ի վիճակը ծանր է. Аrmtimes.com

16:03 18.05.2020

Հայաստանում COVID-19-ի նոր՝ վտանգավոր օջախներից մեկում՝ Երևանի «Նորքի տուն-ինտերնատում» վարակվածների թվում են թե՛ այնտեղ բնակվող տարեցները, և թե՛ հաստատության աշխատակիցները: Թեստավորվել է 70 քաղաքացի։Այս պահի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 45 դեպք։ Նրանցից 28-ն աշխատակիցներ են, որոնք մեկուսացվել են հյուրանոցներում, քանի որ չունեն սիմպտոմներ։ Վարակվածներից 17-ը տարեցներ են, որոնցից 3-ն այժմ մեկուսացված են ինտերնատի տարածքում։ Մնացած […]

̰
Գյումրիում հանրային տրանսպորտը աշխատանքը սկսել է ոչ ամբողջական շարժակազմով

16:00 18.05.2020

Պարետատան որոշմամբ՝ այսօրվանից վերսկսվել է հանրային տրանսպորտի աշխատանքը: Միկրոավտոբուսներն ու ավտոբուսներն աշխատում են անվտանգության որոշակի կանոններ պահպանելու պահանջով: Սա վերաբերում է և՛ վարորդներին, և՛ ուղևորներին: Վարորդները դիմակներով ու ձեռնոցներով են, ինչը պահանջվում է նաև ուղևորներից: Վարորդները նաև վերահսկելու են, որ տրանսպորտային միջոց առանց պաշտպանիչ միջոցների ուղևորներ չբարձրանան: Ավտոբուսներն ու միկրոավտոբուսները օրական երկու անգամ ախտահանվելու են: […]

̰
Այսօրվանից գործում է հանրային տրանսպորտը. ի՞նչ է կատարվում փողոցներում. SHANTNEWS-ի անդրադարձը

15:30 18.05.2020

Մայիսի 18-ից, ՀՀ պարետի որոշմամբ, գործում է հանրային տրանսպորտը, և դրանցից օգտվողների համար սահմանված են որոշակի պարտադիր պայմաններ, այդ թվում՝ դիմակ ու ձեռնոցներ կրելը: SHANTNEWS.am-ի թղթակիցը շրջել է քաղաքում` հասկանալու համար, թե որքանով են քաղաքացիներն ու տրանսպորտի վարորդները պահպանում այդ կանոնները: Մեր թղթակիցը արձանագրել է, որ փողոցներում քիչ է թեˊ տրանսպորտի, թեˊ դրանից օգտվողների թիվը: […]

̰
Ինչպե՞ս են Գյումրիում պահպանվում անվտանգության կանոնները տրանսպորտում

15:12 18.05.2020

Ինչպես են պահպանվում հասարակական տրանսպորտի հետ կապված կանոնները Գյումրիում: Տեղում աշխատող մեր թղթակիցների դիտարկմամբ՝ կանոնները պահպանող քաղաքացիների թիվը մեծ է, սակայն կան նաև մարդիկ, որոնք անտեսել են դիմակ ու ձեռնոց կրելու պահանջը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Ինչո՞ւ են փոխքաղաքապետերն առանց դիմակի

14:09 18.05.2020

Կառավարության մամուլի կենտրոնում ասուլիսին ներկա փոխքաղաքապետերն ու Երևանի քաղաքապետի խոսնակն առանց դիմակի էին: Հարցին, թե ինչու են փակ տարածքում առանց դիմակի, նշեցին, որ դիմակով խոսելն անհարմար է, բայց դիմակն իրենց հետ է, և ասուլիսից հետո անմիջապես այն կրելու են: Դիմակ կրելու կոչ նրանք անում են արդեն 2 ամիս: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Մանկապարտեզներում անորոշ ժամանակով նոր ընդունելություններ չեն լինի. Վիրաբյան

13:58 18.05.2020

Մանկապարտեզներում նոր ընդունելությունները դադարեցված են, և դեռ հայտնի չէ, թե երբ կվերսկսվեն: Այս մասին ասուլիսի ժամանակ նշեց Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը: Նա նաև վստահեցրեց, որ երբ ունենան համապատասխան որոշում՝ վերսկսելու մանկապարտեզների նոր ընդունելությունը, կտեղեկացնեն  հասարակությանը: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Վանաձորի երկու բնակչի սպանության գործով մեղադրանք է առաջադրվել 4 անձի

13:54 18.05.2020

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են 2020թ. փետրվարի 9-ին Վանաձոր քաղաքի Համբարձումյան փողոցում նույն քաղաքի երկու բնակչի սպանության դեպքի մի շարք հանգամանքներ, շարժառիթը: Մեղադրանք է առաջադրվել 4 անձի: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2020թ. փետրվարի 9-ին Վանաձոր քաղաքի Համբարձումյան փողոցում ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, ապօրինի ձեռք բերված հրազենով կյանքից […]

̰
Քննարկվել է Հայաստանում 2021-2023 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագիծը

13:52 18.05.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Հայաստանում 2021-2023 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի (ՄԺԾԾ) նախագիծը: Մանրամասն անդրադարձ է կատարվել նախագծի մշակման հիմքում դրված հիմնական մակրոտնտեսական կանխատեսվող ցուցանիշներին և հարկաբյուջետային շրջանակին: Նշվել է, որ նախագծում դիտարկվել են տարբեր սցենարներ՝ պայմանավորված ճգնաժամային պայմաններով և հնարավոր զարգացումներով: Վարչապետ Փաշինյանը հանձնարարել է […]

̰
Կոտայքի մարզում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 74 նոր դեպք

13:30 18.05.2020

Կոտայքի մարզի ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ  վերջին երկու օրերին Կոտայքի մարզում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 74 նոր դեպք: «Մայիսի 18-ի ժամը 11:00-ի դրությամբ Կոտայքի մարզում ունենք կորոնավիրուսային հիվանդության 498 հաստատված դեպքեր, որից առողջացել են 204 քաղաքացիներ, արձանագրված մահերի թիվը 10 է: Առո՛ղջ եղեք»,- ասված է գրառման մեջ:

̰
Շուրջ 11.000 երեխա Երևանում հաճախելու է մանկապարտեզ

13:24 18.05.2020

Երևանի մանկապարտեզներում առաջնահերթություն կտրվի այն երեխաներին, որոնց ծնողներն աշխատում են, աշխատում է միայն մայրը և երեխային պահող չկա, ինչպես նաև սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին: Հարցման միջոցով պարզվել է, որ այդպիսի կարգավիճակում է 11.000 ծնող, որոնց երեխաները մայիսի 20-ին վերսկսելու են մանկապարտեզ գնալը: Այդ մասին տեղեկացրեց Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը: Նա նաև տեղեկացրեց, որ ծնողների […]

̰
Սևան քաղաքի 20-ամյա բնակիչը կալանավորվել է Գեղամավան գյուղի 22-ամյա երիտասարդի առողջությանը ծանր վնաս պատճառելու համար

13:17 18.05.2020

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում՝ Գեղամավան գյուղի 22-ամյա երիտասարդի առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով կալանավորվել է Սևան քաղաքի 20-ամյա բնակիչը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2020 թվականի մայիսի 13-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Սևան քաղաքի 20-ամյա բնակիչը վիճաբանել է Գեղամավան գյուղի բնակիչների՝ հայր և որդիների հետ՝ ճանապարհը […]

̰
Էս վերջերս նամակ եմ ստացել, որով հրավիրում էին նիստի, նամակը ստացել եմ նիստի հաջորդ օրը. փոփոխություններ «Փաստաբանության մասին» օրենքում

13:10 18.05.2020

Այսօր ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը երկարաձգել է ատելության խոսքի դեմ պայքարին ուղղված օրենսդրության բարեփոխման շուրջ քննարկումների նպատակով ստեղծված աշխատանքային խմբի գործունեության ժամկետը մինչև 2020 թվականին դեկտեմբերի 31-ը: Հանձնաժողովում քննարկվել է նաև «Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը, որով առաջարկվում է ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին հնարավորություն տալ իրենց ազգային տոները նշելու նպատակով ոչ ավելի, […]

̰
BACK_TO_TOP