21:44 16.05.2020
Հայ-ռուսական համալսարանը և ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հայտարարում են «Մարդու իրավունքներ» խորագրով սոցիալական տեսահոլովակների մրցույթ: Այն նախատեսված է բորոր բուհերի ուսանողների համար։ «Այս կարևոր նախաձեռնության գաղափարն առաջ եկավ համալսարանի ռեկտոր պարոն Արմեն Դարբինյանի (Armen Darbinyan) հետ մեր քննարկումներից մեկի ընթացքում և վստահ եմ, որ այն մեծ նշանակություն կունենա Հայաստանում մարդու իրավունքների տարբեր թեմաներով գիտելիքների […]
21:38 16.05.2020
«Արևի հետնորդները». այսպես է կոչվում այն աշխարհահռչակ դրաման, որը հայերեն կրկնօրինակմամբ մայիսի 25-ից էկրան կբարձրանա «Շանթի» եթերում: Այն իր տեսակով ու ասելիքով կտարբերվի նախորդներից: Պատերազմ և սեր. այս երևույթներն են կորեական նովելի առանցքում: Այս իրողությունները մեր իրականությունում էլ բազմաթիվ ճակատագրական պատմությունների ու դրամաների հիմքում են, և այդ իմաստով նոր ֆիլմի ասելիքը բավականին ծանոթ ու հարազատ […]
21:11 16.05.2020
Օրեր առաջ՝ մայիսի 9-ին, Երկրորոդ համաշխարհային պատերազմի 75-ամյակի, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման առթիվ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր պապի լուսանկարը և գրել. «Փաշինյան Նիկոլ Առաքելի, 1913-1943։ Ծառայել է 138-րդ հրաձգային դիվիզիայի 554-րդ հրաձգային գնդում։ Հավերժ փառք հայրենիքի համար ընկածներին»։ Ինչպես փոխանցում է Infocheck.am-ը, այս գրառումից հետո լրատվադաշտում սկսեցին քննարկումներ այն մասին, թե Նիկոլ Փաշինյանի […]
20:47 16.05.2020
Պարետի որոշմամբ՝ սահմանափակումներ են մտցվելու Վայոց ձորի մարզի Արենի համայնքում։ «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշման հավելվածի 7-րդ կետով՝ 1. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Արենի բնակավայրում կիրառել հետևյալ սահմանափակումները. ա/ Սահմանել բնակավայրի վարչական սահման մուտք գործելու և վարչական սահմաններից ելք կատարելու […]
20:41 16.05.2020
EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը «Animal lovers կենդանասերներ» նախաձեռնության հետ համատեղ, շարունակում է ներկայացնել ապօրինի որսի, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին վկայող լուսանկարներ և այլ մանրամասներ: 21-ամյա Հրանտ Շահբազյանի կողմից ազատ համացանցային տիրույթ բեռնված լուսանկարներում առանձնակի դաժանություն է դրսևորվել կենդանիների՝ շան և աղվեսի նկատմամբ։ Գեղարքունիք մարզի Վարդաձոր համայնքի բնակիչ երիտասարդի լուսանկարներում կապկպված, և հավանաբար, դաժանաբար սպանված կենդանիների […]
20:11 16.05.2020
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության փոխանցմամբ` ստացվել են նոր կորոնավիրուսային վարակի ախտորոշման նպատակով նախօրեին ՀՀ ուղարկված 30 փորձանմուշի հետազոտության պատասխանները, որոնց համաձայն 26 քաղաքացու փորձանմուշների հետազոտության արդյունքները բացասական են: «Նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է 4 քաղաքացու մոտ, ովքեր ավելի վաղ Շահումյանի շրջանում հաստատված վարակակրի շրջանակից են: Տեղեկացնենք, որ այս պահի դրությամբ Արցախի Հանրապետությունում հաստատվել է նոր […]
19:59 16.05.2020
«Արարատ ճանշինը» Եղվարդ-Աշտարակ 12.7 կմ ճանապարհահատվածում սկսել է ասֆալտապատման աշխատանքները: Ճանապարհաշինությանը հետևում ենք հեռավար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը և կից տեսանյութ հրապարակել։
19:47 16.05.2020
Այսօր հայտարարվեց ՀՀ-ում կորոնավիրուսով հիվանդների թիվը՝ 4283։ Սա նշանակում է, մեկ օրում վարակվել է 239 մարդ։ Հավելաճի տեմպը 5.9%` կարծես թե համաշխարհային ռեկորդ է կամ էլ անմենավատ արդյունքներից մեկը։ Համեմատության համար այդ նույն մեկ օրում նոր հիվանդների թվաքանակի հավելաճի աշխարհի միջին թիվն է՝ 2.2, ԱՄՆ-ինը՝ 1.8, ՌԴ-ինը՝ 3.8, Թուրքիա, Իրան 1%-ից էլ ցածր, Վրաստան՝ 0.3%, […]
19:11 16.05.2020
Մայրաքաղաքի փողոցները շարունակում են համալրվել էներգախնայող լուսատուներով։ Երևանի քաղաքապետարանը տեսանյութ է հրապարակել։ https://www.facebook.com/YerevanCityHall/videos/771694060031491/
19:01 16.05.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր պատասխանել է լրատվամիջոցների հարցերին: Սա կառավարփության ղեկավարի ութերորդ ասուլիս է, որը կորոնավիրուսի համավարակի պատճառով անցկացվում էր առցանց: Առաջին հատվածում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է «100 փաստ նոր Հայաստանի մասին» 4-րդ զեկույցը: Մանրամասները՝ տեսանյութում։
18:37 16.05.2020
Արցախի նորընտիր նախագահ, «Ազատ հայրենիք – ՔՄԴ» կուսակցության առաջնորդ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչպես գիտեք, օրեր առաջ «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանի հետ հանդիպման ժամանակ քննարկել էինք քաղաքական առաջիկա համագործակցության հնարավորությունները: Պայմանավորվածության համաձայն՝ այսօր հերթական հանդիպումն ենք ունեցել արդեն ընդլայնված կազմով: Կարեւորելով ծրագրային հիմնադրույթների համադրման միջոցով քաղաքական փոխգործակցության օրակարգի մշակումը՝ պայմանավորվել […]
18:30 16.05.2020
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Սրբուհի Գրիգորյանը իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է Սյունիքի մարզում վերջին երկու օրերին արձանագրված կորոնավիրուսի դեպքերը՝ ըստ համայնքների։ Քաջարանից՝ 19 քաղաքացի Գորիսից՝ 6 Սիսիանից՝ 3 Կապանից՝ 2 ։
18:24 16.05.2020
Կորոնավիրուսից ապաքինված հարյուրավոր քաղաքացիներից մեկի պատմությունը: Միասին ենք հաղթահարելու: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը և կից տեսանյութ հրապարակել։
17:00 16.05.2020
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը և դեղամիջոցը կհայտնվեն մինչև տարեվերջ: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: «Նպատակն է, որքան հնարավոր է շուտ ավարտին հասցնել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծման փուլը, այնուհետև սկսել դրա արտադրությունը և բաշխումը: Կցանկանայինք տեսնել՝ արդյո՞ք կարող ենք անել դա մինչև տարվա վերջ: Կարծում եմ, կունենանք […]
16:30 16.05.2020
Նյու Յորքում և Նյու Ջերսիում մարդիկ, անտեսելով կարանտինային սահմանափակումները, այցելել են լողափեր: Այստեղ հանրային լողափերը պետք է բացվեն մայիսի 23-ից սկսած: Այս մասին հայտնել է Daily Mail-ը:
16:22 16.05.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր անդրադարձավ ՀՀ խորհրդարանում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի և «Իմ քայլը» խմբակցության անդամ Սասուն Միքայելյանի միջև տեղի ունեցած միջադեպին: «Ընդհանուր առմամբ ԱԺ ցավալի և դատապարտելի դեպքը նույն օրը ԱԺ ամբիոնից եմ դատապարտել: Այդ իրավիճակի հանգուցալուծման լավագույն առաջարկն արել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, և եթե մենք կարողանանք […]
16:09 16.05.2020
Կորոնավիրուսային համավարակի պայմաններում հեռուստաընկերություններին և մասնավորապես մարզային հեռուստաընկերություններին օգնելու համար կառավարությունը հիմա տարբերակ է քննարկում։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ հեռուստաընկերությունները հեռարձակում են կորոնավիրուսի դեմ պայքարին ուղղված սոցիալական հոլովակներ։ Փաշինյանն ընդգծում է, որ փաստացի դրա պատվիրատուն կառավարությունն է, սակայն դրա համար վճարումներ չեն եղել։ Ըստ վարչապետի՝ հիմա իրենք դիտարկում […]
16:00 16.05.2020
Երևանի կենդանաբանական այգին իր ֆեյսբուքյան էջով տեղեկացնում է, որ իր գործունեությունը կվերսկսվի մայիսի 18-ից: «Հարգելի՛ քաղաքացիներ, Մայիսի 18-ից Երևանի կենդանաբանական այգին կվերսկսի իր աշխատանքը։ Արտակարգ դրության սահմանափակումներով պայմանավորված՝ կենդանաբանական այգի անձանց մուտքը թույլատրվելու է բացառապես անհատական պաշտպանության միջոցներով՝ դիմակով և ձեռնոցներով։ Մուտքի մոտ առկա կլինեն բավարար թվով ալկոհոլային հիմքով ձեռքերի ախտահանիչներ։ Կիրականացվի տարածք մուտք գործող […]
15:39 16.05.2020
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ստացել է փաստական տվյալներ առ այն, որ «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության մարզային մասնաճյուղի վարիչը, ի պաշտոնե օժտված լինելով կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներով, պատասխանատու լինելով կենսաթոշակների և նպաստների վերաբերյալ օրենսդրական և այլ իրավական ակտերով սահմանված կարգով պետական կենսաթոշակային համակարգի տվյալների ձևավորումը […]
15:30 16.05.2020
Հայաստանը և Եվրոպան պետք է քիչ-քիչ շարժվեն վիզաների ազատականացման ուղղությամբ, սակայն այդ ոլորտում կան քաղաքական խնդիրներ։ Եվրոպայում շատ սուր են ընդունում միգրացիայի վերաբերյալ հարցերը։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նշեց, որ եվրոպական մի քանի երկրներում լուրջ քաղաքական քննարկումներ կան այս հարցերում։ Նա նշեց, որ դրան նպաստում են նաև Մերձավոր Արևելքում […]
15:27 16.05.2020
Lրատվամիջոցներում տեղեկատվություն է հրապարակվել, թե զորակոչային նախապատրաստական աշխատանքների իրականացման ընթացքում ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումներում քաղաքացիների կուտակումներ են լինում և կորոնավիրուսային վարակի տարածումը կանխելու նպատակով անվտանգության սահմանված կանոնները չեն պահպանվում: «Ահազանգի հետքերով ս. թ. մայիսի 15-ին ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանը չհայտարարված այցելություններ է իրականացրել ՊՆ […]
15:20 16.05.2020
Չինական Սիան քաղաքը կորոնավիրուսի դեմ պայքարում օգնում է Գյումրիին։ Սիանից Գյումրի է հասել պաշտպանիչ միջոցների խմբաքանակ։ Այս մասին հայտնում է Գյումրիի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջը։ Գյումրու քույր քաղաքի՝ չինական Սիան քաղաքի աջակցությունը Գյումրիին ներառում է. Մեկանգամյա օգտագործման բժշկական դիմակներ-20.000 հատ Պաշտպանիչ հանդերձանք -1000 հատ Պաշտպանիչ ակնոցներ-100 զույգ էլեկտրոնային ջերմաչափ-50 հատ «Հարկ է նշել, որ Սիանին մարդասիրական […]
15:00 16.05.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօրվա ասուլիսի ժամանակ հայտնեց, որ Արցախյան բանակցությունների ժամանակ հարց է հնչել՝ Հայաստանի համար ընդունելի՞ է բանակցությունները շարունակել այն կետից, որտեղ կանգ են առել նախկին իշխանությունները։ Փաշինյանը հայտարարել է, որ այդ ժառանգությունը իրենց համար ընդունելի չէ։ Վարչապետը պատմեց, որ իրենք արդեն հայտնել են Հայաստանի դիրքորոշումը Արցախյան բանակցությունների հարցում։ Ըստ Փաշինյանի՝ չպետք է իրենց […]
14:40 16.05.2020
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 19 նոր դեպք, ապաքինվել է 30 քաղաքացի: Մարզում ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 244 դեպք, որից առողջացել են 108 քաղաքացի, արձանագրված մահերի թիվը 3 է: Հաստատված դեպքեր ունենք մարզի Վարդենիս, Մեծ Մասրիկ, Շատվան, Սոթք, Նորակերտ, Ծովինար, Ծովազարդ, Սեւան, Դդմաշեն, Գեղամավան, Զովաբեր, Մարտունի […]
14:37 16.05.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին այսօր հարց ուղղվեց «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագծի վերաբերյալ, խնդրեցին մի քանի անուններ հնչեցնել, ում վերաբերելու է այդ օրենքը: Վարչապետը տեղեկացրեց՝ նոր հաստիք է բացվելու գլխավոր դատախազի տեղակալի մակարդակով, այդ հարցն իրեն պետք է ուղղել: «Մարտի 1-ի գործը վերաբացված է, բայց չեն տրվել գլխավոր հարցերի պատասխանները, վարչապետը գո՞հ է ընթացքից»,- […]
14:33 16.05.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր առցանց ասուլիսի ժամանակ անդրադարձավ հարցին՝ արդյո՞ք Հայաստանում վերահսկելի է կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը: Վարչապետը պատասխանեց. «Իրավիճակի վերահսկելիություն ասելիս ի՞նչ նկատի ունեք. 2027 ընդհանուր հիվանդների թիվ ունենք երեկվա վիճակագրությամբ, սա մեծ և համարյա սարսափելի թիվ է, բայց երբ մտնում ենք դետալների մեջ, արձանագրում են՝ 1895-ը նույնիսկ ջերմություն չունի, այս հիվանդների մեջ […]
14:20 16.05.2020
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի կինը՝ Գոհար Աբաջյանը, ամուսնու հեծանիվ վարելու լուսանկարն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում և կից գրել. «Էն, որ ավտո քշելու հավեսը Արփիի հեծանիվից ա հանում»:
14:19 16.05.2020
Նիկոլ Փաշինյանը պատասխանել է առաջիկա հինգ տարվա ընթացքում ԵԱՏՄ-ի շրջանակում Հայաստանի տնտեսական խնդիրների վերաբերյալ հարցին: «ԵԱՏՄ-ի շրջանակում համաձայնեցվել է ԵԱՏՄ զարգացման ռազմավարությունը: Այդ ռազմավարության շուրջ մենք ունենք կոնսենսուս, բացառությամբ մի կետի. դա գազի ընդհանուր շոուկայի ձևավորման հարցն է: ԵԱՏՄ-ում, ըստ էության, էական ու շոշափելի այլ խնդիր չունենք: Մեր միակ խնդիրը գազի ընդհանուր շուկայի սկզբունքների համաձայնեցման […]