13:04 18.05.2020
Հանրային խորհրդից տեղեկացնում են, որ «Զվարթնոց» օդանավակայանը Շառլ Ազնավուրի անվամբ անվանակոչելու առաջարկությամբ ՀՀ կառավարությանն է դիմել «Ազնավուր» հիմնադրամը և հայազգի մեծանուն գործչի որդին՝ Նիկոլա Ազնավուրը։ «Հիմնադրամը տեղեկացրել է, որ նախաձեռնության հեղինակը Շառլ Ազնավուրի երկրպագուներն են։ Այդ խնդրի կապակցությամբ դիրքորոշում հայտնելու համար ՀՀ կառավարությունը դիմել է նաև ՀՀ Հանրային խորհրդին։ Ի նկատի ունենալով արտակարգ դրության պայմաններում […]
12:49 18.05.2020
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հաղորդագրություն է տարածել, որում, մասնավորապես, նշված է. «Այսօրվանից՝ մայիսի 18-ից, չեղարկվել է Մառնեուլիի շրջանում արդեն երկու ամիս գործող խիստ կարանտինային ռեժիմը և հանվել է մուտքի ու ելքի արգելքը։ Վրաստանում գտնվող և Հայաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիներն այսուհետև կարող են անխոչընդոտ մեկնել Հայաստան՝ Սադախլոյի անցակետով, 10։00-18։00 ընկած ժամանակահատվածում։ Միաժամանակ տեղեկացնում ենք, որ դեռևս […]
12:28 18.05.2020
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը մամուլի ասուլիսի ժամանակ նշեց, որ քաղաքում հատուկ փակ աղբամաններ չկան տեղադրված՝ դիմակների ու ձեռնոցների համար նախատեսված, բայց կոչ է անում քաղաքացիներին նմանատիպ պարագաները տոպրակի մեջ դնել, փակել, ապա նետել աղբամանը: Մանրամասները՝ տեսանյութում:
12:22 18.05.2020
Այսօր ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվելու է ատելության խոսքի դեմ պայքարին ուղղված օրենսդրության բարեփոխման շուրջ քննարկումների նպատակով ստեղծված աշխատանքային խմբի գործունեության ժամկետը մինչև 2020 թվականին դեկտեմբերի 31-ը երկարաձգելու հարցը: Մինչ դրան անդրադառնալը հանձնաժողովում քննարկվել է պատգամավոր Ռուստամ Բաքոյանի ներկայացրած «Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը, որով առաջարկվում է ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին հնարավորություն […]
12:06 18.05.2020
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը ստացել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը` Ռ․ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու վերաբերյալ։ Որոշումը բաղկացած է 92 էջից։ Այս մասին տեղեկանում ենք «ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմ – ՄԵԴԻԱ ԿԵՆՏՐՈՆ» ֆեյսբուքյան էջից: Պաշտպանական կողմը համաձայն չէ որոշման հիմքերի հետ և ներկայումս վերաքննիչ բողոքներ […]
11:00 18.05.2020
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է կատարել․ «Հարգելի համաքաղաքացիներ, Այսօրվանից Երևանի հանրային տրանսպորտը վերսկսում է աշխատանքը հատուկ ռեժիմով: Տեղյակ եք, որ ՀՀ պարետի որոշմամբ, տրանսպորտի աշխատանքի համար գործելու են հատուկ կանոններ՝ նվազեցնելու վարակի ռիսկը: ❗Մասնավորապես, տրանսպորտային միջոցում ՊԱՐՏԱԴԻՐ պետք է գտնվել դիմակով: Արգելվում է նաև վերգետնյա տրանսպորտում կանգնած ուղևորներ տեղափոխելը՝ բացառությամբ […]
10:55 18.05.2020
ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մայիսի 18-ի, ժամը 11:00-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 4823 դեպք, որոնցից 2019-ն` առողջացած, 61-ը` մահվան ելքով, երեկվա համեմատ՝ 1-ով ավելի։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2718 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 41850 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 351 նոր […]
10:45 18.05.2020
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ա. Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել Թանգարանների միջազգային օրվա առթիվ․ «Թանգարանների հարգելի՛ աշխատակիցներ, Միջազգային հանրությունը 1978 թվականից մայիսի 18-ը նշում է որպես Թանգարանների միջազգային օր` Թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) առաջարկով: Թանգարանային հարուստ ժառանգություն ունեցող մեր երկիրն արդեն 4 տասնամյակ է, ինչ դարձել է այս նախաձեռնության ակտիվ մասնակից և ջատագով: Թանգարանները մեր մշակույթի, […]
10:13 18.05.2020
Ըստ Worldometer-ի տվյալների՝ կորոնավիրուսի տարածումից ի վեր աշխարհում վարակվել է 4,805,210 մարդ, ապաքինվել է 1,860,051-ը, մահացել՝ 316,732։ Ներկայում աշխարհում կա ավելի քան 2,6 մլն ակտիվ դեպք։ Վարակվածների թվով առաջատարն ԱՄՆ-ն է․ այնտեղ գրանցվել է վարակման 1,527,664 դեպք։ Առաջին հնգյակում են նաև Ռուսաստանը (281,752), Իսպանիան (277,719), Մեծ Բրիտանիան (243,695) և Բրազիլիան (241,080)։ COVID-19-ից մահացության ցուցանիշով առաջին տեղում […]
09:47 18.05.2020
4-րդ արտահերթ ընտրություններից խուսափելու համար Նեթանյահուն և Գանցը ստեղծեցին ռոտացիոն կառավարություն:
09:36 18.05.2020
Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Հարգելի՛ հայրենակիցներ 28 տարի առաջ՝ այս օրը, կատարվեց բոլորիս երազանքը. Արցախը Բերձորի ազատագրմամբ վերամիավորվեց Մայր Հայրենիքին: Առանձնահատուկ հպարտություն եմ ապրում, երբ հետադարձ հայացք եմ ձգում այդ վճռորոշ իրադարձությանը, որովհետև եղել եմ անմիջական մասնակիցը մեր պատմության այդ փառավոր էջի կերտման և կրողն այն պատասխանատվության, որ հատուկ […]
09:26 18.05.2020
Կանադայի օդուժի The Snowbirds պիլոտաժային խմբի ինքնաթիռը վթարվել է։ Դեպքը տեղի է ունեցել Բրիտանական Կոլումբիա նահանգի Կամլուպս քաղաքի օդանավակայանից ոչ հեռու։ Այս մասին հայտնում է Կանադայի թագավորական ռազաօդային ուժերի մամուլի ծառայությունը։ Global News-ի փոխանցմամբ՝ ինքնաթիռն ընկել է բնակելի շրջանում՝ թռիչքից անմիջապես հետո։ Երկու օդաչուները հասցրել են կատապուլտով դուրս նետվել։ Հաղորդվում է մեկ օդաչուի մահվան մասին, […]
08:49 18.05.2020
Բելգիայի առաջատար հիվանդանոցներից մեկում՝ Սեն Պիերում բժիշկներին ու բուժքույրերը մեջքով են շրջվել և «ամոթի միջանցք» կազմակերպել հիվանդանոց այցելած վարչապետ Սոֆի Վիլմեսի համար։ Վարչապետի ավտոշարասյան մոտենալուն պես՝ ճանապարհի երկայնքով շարված բուժաշխատողները շրջվել են և այդ կերպ ցույց տվել իրենց դժգոհությունն առ այն, թե ինչպես են բելգիական իշխանությունները պանդեմիայի պայմաններում վերաբերվում առողջապահական համակարգին։ Ակցիային մասնակցել է մոտ […]
08:38 18.05.2020
Brent տեսակի նավթի հուլիսյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 1․61 տոկոսով՝ հասնելով 33․36 դոլարի։ Դա ամենաբարձր ցուցանիշն է ապրիլի 13-ից ի վեր։ WTI ամերիկյան թեթև նավթի արժեքը բարձրացել է 2․85 տոկոսով՝ հասնելով 30․36 դոլարի։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ Նավթի գների աճի վրա ազդել է ապրիլի 12-ին «ՕՊԵԿ+»-ի անդամների կնքած համաձայնագիրը՝ հումքի արդյունահանման ծավալների կրճատման […]
08:28 18.05.2020
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ վերջին շրջանում երկրում զգալի նվազել է կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի թիվը։ Այս մասին Սպիտակ տան ղեկավարը գրառում է արել իր թվիթերյան էջում։ «Կորոնավիրուսի դեպքերի թիվը զգալի նվազում է ԱՄՆ-ի ողջ տարածքում՝ չնայած որոշ բացառությունների։ Իսկապես շատ լավ նորություն»,-գրել է նա։ Ըստ Worldometer-ի տվյալների՝ ԱՄՆ-ը շարունակում է աշխարհում վարակվածների […]
23:45 17.05.2020
AFG խումբը, ըստ դիրքերի, կազմել է ամենաթանկ հայազգի ֆուտբոլիստների տասնյակները: Ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները նշված են ըստ Transfermarkt.de կայքի: Դարպասապահներ 1. Դավիդ Յուրչենկո («Շախտյոր» Ղազախստան) – € 475.000 2. Դիեգո Մելիան («Դեպորտիվո Մունիսիպալ» Պերու) – € 200.000 3. Վյաչեսլավ Գրիգորյան (ԲՄԱ ՌԴ) – €150.000 4. Արթուր Թորոյան («Պանազոլ» Ֆրանսիա) – € 150.000 5. Արսեն Բեգլարյան («Ուրարտու») […]
23:10 17.05.2020
Մինչև այս տարվա վերջ քաղաքապետարանը 100 հետիոտնային անցում կլուսավորի։ Խոսքը հիմնականում չկարգավորվող անցումների մասին է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հովսեփ Կուբատյանը։ «Անցումների լուսատուները կվառվեն ավելի երկար և երեք անգամ ավելի ուժեղ։ Հիշեցնեմ, որ արդեն տեղադրվել է շուրջ 30 լուսաֆոր՝ հետիոտնային կանչի ռեժիմով»,- գրել […]
21:50 17.05.2020
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Հայաստանի պատվիրակության անդամ Սոս Ավետիսյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել: «Չնայած համավարակի ստեղծած օբյեկտիվ դժվարություններին՝ խորհրդարանական դիվանագիտության մեր ջանքերը շարունակական են։ Ուրախ եմ ձեզ հայտնել, որ ԵԽԽՎ Մշակույթի, Գիտության, Կրթության և Մեդիա հարցերով հանձաժողովի կողմից միաձայն ընտրվել եմ «Առցանց հաղորդակցման […]
20:07 17.05.2020
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ մայիսի 17-ին Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից «Ռեդ վինգս» ընկերության օդանավն ուղղություն է վերցրել դեպի Երևան։ Այս չվերթով Հայաստան է վերադառնում 229 քաղաքացի։ Նշենք, որ դեպի Երևան հաջորդ չարտերային չվերթները կիրականացվեն Սոչիից (մայիսի 19-ին), Կրասնոդարից (մայիսի 23-ին), Մոսկվայից (մայիսի 25-ին), Սանկտ Պետերբուրգից (մայիսի 27-ին)։ Մոսկվայից կազմակերպվող չվերթի առնչությամբ ցուցակագրված քաղաքացիների հետ […]
19:49 17.05.2020
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է, որ ս. թ. մայիսի 17-ին և 18-ին Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին տեղափոխելու նպատակով կիրականացվի Մոսկվա-Երևան և Մինսկ-Երևան չվերթերը: Պարետի ցուցումով ՀՀ Զբոսաշրջության կոմիտեն կուղեկցի ժամանած ուղևորներին դեպի ինքնամեկուսացման վայրեր։ «Ուստի խնդրում ենք ժամանող ուղևորների հարազատներին անհարմարություններից զերծ մնալու նպատակով չգալ օդանավակայան»,-նշված է գրառման մեջ։
19:01 17.05.2020
ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել. «Յուրաքանչյուրիս պատասխանատու վարքագիծը կօգնի կանգնեցնել վարակի տարածումը»։
17:26 17.05.2020
ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել: «Ուզում եմ անդրադառնալ մի թեմայի, որը ժամանակ առ ժամանակ ակտիվանում է։ Խոսքը վերաբերում է նրան, որ «Հարազատներին առաջարկում են 100 000 դրամ, որպեսզի ինչ-որ թուղթ ստորագրեն, որ մարդը մահացել է կորոնավիրուսից»։ Նման լուրեր տարածողների կարող եք գտնել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի, ինչպես […]
12:48 17.05.2020
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ներկայումս գրանցվում են դեպքեր, երբ լաբորատորիաների կողմից իրականացվում են կորոնավիրուսային հիվանդության վճարովի հետազոտություններ` ՊՇՌ կամ արագ թեստերի միջոցով: «Նկարագրված իրավիճակում վճարովի հիմունքներով կորոնավիրուսային հիվանդության հարուցչի նկատմամբ թեստավորման իրականացումն անթույլատրելի է և վտանգավոր, քանի որ նշյալ աշխատանքների նկատմամբ լիարժեք վերահսկողություն իրականացնել հնարավոր չէ: Լաբորատորիաների կողմից կարող են գնվել և կիրառվել […]
11:10 17.05.2020
ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ մայիսի 17-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 4472 դեպք, որոնցից 1925-ն` առողջացած, 60-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2463 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 40230 թեստավորում: «Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 189 նոր դեպք և 134 առողջացած։ Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում […]
10:50 17.05.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Նորվեգիայի Թագավորության վարչապետ Էռնա Սոլբերգին Սահմանադրության օրվա կապակցությամբ: Այդ մասին հայտնում է Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնական կայքը: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Նորվեգիայի բարեկամ ժողովրդին Նորվեգիայի Թագավորության ազգային տոնի՝ Սահմանադրության օրվա կապակցությամբ։ Ջերմությամբ եմ հիշում Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում մեր ունեցած հանդիպումը, որի ժամանակ […]
10:00 17.05.2020
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը Երևանի հանրային տրանսպորտի համար հատուկ կանոնների վերաբերյալ ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել: «Հանրային տրանսպորտի կայաններում ընթանում են նախապատրաստական աշխատանքներ, տրվում են վերջին ցուցումները։ Տրանսպորտն այլևս գործելու է նոր կանոններով՝ առանց ձեռնոցի, դիմակի ուղևոր ու վարորդ չի լինելու։ Ախտահանիչ միջոցներ և ախտահանում՝ տրանսպորտ նստելուց առաջ»,-նշել է նա։
23:44 16.05.2020
Ճապոնիան նախաձեռնում է հետաքննություն Առողջապահության համաշխարհային կազմակերպության նկատմամբ՝ կապված կորոնավիրուսի համավարակի արձագանքման հետ: Համապատասխան առաջարկի հեղինակը երկրի վարչապետ Սինձո Աբեն է, հայտնում է The Mainichi-ն: Աբեի խոսքով՝ ԱՀԿ ընդհանուր ժողովին, որը սկսվելու է երկուշաբթի՝ մայիսի 18-ին, ճապոնական կողմն առաջարկելու է ԵՄ-ին անցկացնել արդար և անկախ հետաքննություն՝ կապված կազմակերպության՝ համավարակի արձագանքման հետ: «Ճապոնիան կոչ է անում հետաքննել […]
23:30 16.05.2020
Սյունիքի մարզպետարանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք՝ մարզում կա կորոնավիրուսով վարակման 55 հաստատված դեպք: «Հարգելի՛ սյունեցիներ Տեղեկացնում ենք, որ այս պահի դրությամբ Սյունիքի մարզում առկա է նոր կորոնավիրոսային հիվանդության տարածման հետեւյալ պատկերը․ Ընդհանուր՝ 55 հաստատված դեպք, որից վերջին 2 օրում՝ 3 դեպք Սիսիանում: 31 հոգի բուժվել է, 24 հոգի բուժում է ստանում, որից՝ Քաջարանից՝ 15 հոգի, […]