TIME
Ամսաթիվ
15 05 2025
  • $
    386.94
  • RUBLE
    4.81
  • 433.30
WEATHER
+10.1 oC

Գլխավոր

Մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնների խախտման համար սահմանված տուգանքի չափը մնում է նույնը. ԱՆ

18:05 19.05.2020

Նվազեցվեց բաց տարածքում դիմակ չունենալու համար տուգանքի չափը. 100-250 հազար դրամի փոխարեն դարձավ տասը հազար դրամ, և այս նորմը հետադարձ ուժ ստացավ, որը նշանակում է, որ եռամսյա ժամկետում ոստիկանությունը կվերանայի նախկինում կայացված այդ ակտերը և կսահմանի տասը հազար դրամ վարչական պատասխանատվություն: Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից: «Մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնների խախտման համար սահմանված […]

̰
Խորհրդարանն ընդունեց սահմանափակումները խախտողների համար համաչափ տուգանք կիրառելու նախագիծը

17:48 19.05.2020

ՀՀ խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը։ Կողմ քվեարկեց 87 պատգամավոր, դեմ և ձեռնպահ քվեարկողներ չկային: Կառավարությունն առաջարկում է սահմանափակումները խախտողների համար համաչափ տուգանք կիրառել: Գործող օրենքով տուգանքը կազմում է նվազագույն աշխատավարձի 100-250-ապատիկը, ինչն անհամաչափ է։ Առաջարկվում է հետևյալ սահմանաչափը՝ բաց տարածքներում դիմակ չունենալու դեպքում քաղաքացին կտուգանվի […]

̰
Ոստիկանությունը շարունակում է ապահովել պարետի որոշման պահանջների կատարումը

17:47 19.05.2020

Մայիսի 19-ի վաղ առավոտից հանրապետության ողջ տարածքում ոստիկանության ծառայողները շարունակում են արտակարգ ռեժիմով ծառայությունը և՛ կանգառներում, և՛ շրջիկ վերակարգերով՝ ապահովելով նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով պարետի որոշման կատարումը։ Ոստիկանները հսկողություն են իրականացնում, որ միկրոավտոբուսներով և ավտոբուսներով տեղափոխվեն միայն նստելու համար հատկացված տեղերին համապատասխան թվով ուղևորներ։ Ի դեպ, կանգնած ուղևորներ կարող են տեղափոխել բացառապես 9 […]

̰
«Բաղրամյան» զորավարժարանում մեկնարկել է լայնածավալ մարտավարական զորավարժություն

17:39 19.05.2020

Մայիսի 19-ին ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում մեկնարկել է լայնածավալ մարտավարական զորավարժություն «Պաշտպանողական օպերացիայում ԶՈւ հրետանային բրիգադի մարտական գործողությունների նախապատրաստումը և վարումը» թեմայով: Զորավարժության նպատակն է ստուգել հրամանատարների, շտաբերի և ընդհանուր անձնակազմի կարողությունները ստորաբաժանումը մարտական պատրաստականության բարձր աստիճանի բերելիս, կատարելագործել զինծառայողների գործնական հմտությունները և դաշտային վարժվածությունը: Զորավարժության առաջին փուլում սպառազինությունը և ռազմական տեխնիկան դուրս են բերվել […]

̰
Էսօր էլ տեսնում եմ մարդիկ, որ քիթ քթի զրուցում են՝ ասես բան չի պատահել. Փաշինյան

17:34 19.05.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է կորոնավիրուսի վարակման հետևանքով Հայաստանում ստեղծված իրավիճակին: «Ապակենտրոն պայքար կորոնավիրուսի դեմ, և այդ մեկ մարդը դու ես, և այդ մեկ մարդը ես եմ»,- տեսանյութին կից՝ գրել է նա։ Վարչապետը նշել է՝ ելնելով կորոնավիրուսով վարակման դեպքերի դինամիկայից՝ մայիսի 29-ին արդեն կունենանք 10 000 հիվանդացության դեպք, հունիսի 12-ին՝ 20 […]

̰
Գավառում տեղի ունեցած միջադեպերի գործով որպես մեղադրյալ ներգրավված է 28 անձ, 3-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում

17:29 19.05.2020

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում՝ Գավառում երկու անձի սպանության և չորս անձի հրազենային մարմնական վնասվածքներ պատճառելու, մի խումբ անձանց կողմից բռնությամբ և գույքը ոչնչացնելով զուգորդված զանգվածային անկարգությունների դեպքերի առթիվ քննվող քրեական գործով շարունակվում են իրականացվել մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողություններ: Զանգվածային անկարգություններին մասնակցելու համար որպես մեղադրյալ է ներգրավվել ևս 4 […]

̰
Ոչ խտրական սկզբունքների վրա հիմնված էներգակիրների միասնական շուկան պետք է դառնա ԵԱՏՄ ինտեգրման հիմքերից մեկը. վարչապետ

17:25 19.05.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին, որն անցկացվել է տեսակոնֆերանսի ձևաչափով: Նիստին մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, ԵԱՏՄ-ում որպես դիտորդ Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը: Իր […]

̰
Արտակ Դավթյանն անցկացրել է խորհրդակցություն ԶՈւ և ԶՈւ ԳՇ ղեկավար կազմի հետ

17:19 19.05.2020

Մայիսի 19-ին ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈւ և ԶՈւ ԳՇ ղեկավար կազմի հետ: Խորհրդակցության ընթացքում ամփոփվել են մայիսին կատարված աշխատանքները, զեկուցվել է 2020 թվականի ծրագրով նախատեսված հիմնական միջոցառումների ընթացքի, դրանց կատարման ժամանակ ի հայտ եկած խնդիրների, ինչպես նաև գնումների գործընթացին վերաբերող հարցերի մասին: Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը պատասխանատու […]

̰
SHANTNEWS-ի հերթական շրջայցը մայրաքաղաքում

17:10 19.05.2020

SHANTNEWS.am-ն այսօր ևս անդրադարձել է երևանյան անցուդարձին։ Առանց մեկնաբանության կադրերն այս անգամ էլ պատմում են Նոր Նորքի տարբեր զանգվածներում տիրող վիճակի մասին։ Շրջայցերի նպատակն է զգոն պահել մարդկանց, որպեսզի սահմանափակումների մեղմացման պայմաններում չմոռանան կատարել պարետատան ցուցումները։ Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Փորձի ու գիտելիքի համադրությունը կհանգեցնի դրական արդյունքների. Արմեն Սարգսյանը զրուցել է Նուբար Աֆեյանի հետ

17:06 19.05.2020

Նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է հեռավար զրույցներն ու քննարկումները հայազգի հայտնի գործիչների ու գործարարների, տարբեր ոլորտների մասնագետների հետ, ովքեր տարբեր երկրներում և ընկերություններում ընդգրկված են կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի, այդ թվում՝ պատվաստանյութի մշակման աշխատանքներում: Այդ շրջանակում Հանրապետության նախագահը հեռավար զրույց է ունեցել ամերիկահայ գործարար և բարերար Նուբար Աֆեյանի հետ: Ամերիկյան Moderna ընկերությունը, որի համահիմնադիրն ու […]

̰
ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել Իրանից Հայաստան բեռնափոխադրումների վերաբերյալ

16:59 19.05.2020

Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել Իրանից Հայաստան բեռնափոխադրումների վերաբերյալ՝ տեղեկացնելով. «Աշխարհում կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված և առկա սահմանափակումներից ելնելով` Իրանից Հայաստան բեռների ներմուծումն իրականացվել է փոխաբեռնման միջոցով՝ օրական կատարելով 70-80 ավտոմեքենայի վերաբարձում: Իսկ դեպի ՀՀ այլ վայրեր բեռնափոխադրումներն իրականացվել են ոստիկանության աշխատակիցների ուղեկցմամբ` օրական 80-100 ավտոմեքենայով։ Իրանից ՊԵԿ Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսակետի տարածք, սակայն, օրական […]

̰
ԱՄՀ գործադիր խորհուրդը հաստատել է Հայաստանի 280 մլն դոլարի հատկացումը. այն հասանելի կդառնա անմիջապես

16:55 19.05.2020

Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր խորհրդի որոշմամբ Հայաստանին անմիջապես հասանելի է դառնում 280 մլն դոլար: Ֆինանսավորումը տրվում է նոր տիպի կորոնավիրուսային վարակին դիմագրավելու համար: «Արմենպրես»–ն այս մասին տեղեկացավ հիմնադրամի պաշտոնական կայքից: ԱՄՀ գործադիր խորհուրդը ավարտել է Պահուստային ծրագրի («Սթենդ-բայ» ) շրջանակում Հայաստանի կատարողականի երկրորդ ուսումնասիրությունը: 180 միլիոն փոխառության հատուկ իրավունքի (ՓՀԻ)՝ շուրջ 248 միլիոն ԱՄՆ դոլար չափով […]

̰
Հրապարակվել է Ռուսաստանում կորոնավիրուսի հետևանքով մահացած բժիշկների թիվը

16:32 19.05.2020

Ռուսաստանում COVID-19-ի հետևանքով մահացել է առնվազն 186 բժիշկ, հայտնում է «Медиазона»-ն՝ վկայակոչելով ռուս բժիշկների ստեղծած նախագիծը կորոնավիրուսից մահացած գործընկերների անուններով: Հրապարակման համաձայն՝ լրագրողները կարողացել են հաստատել 186 բժիշկների մահը: Մահվան դեպքերից 16-ը գրանցվել է Մերձմոսկվայում, 14-ը՝ Սանկտ Պետերբուրգում: Մոսկվայի իշխանությունները չեն մեկնաբանում բժիշկների մահը: Հաստատված է, որ մահացածների մեծ մասը բուժքույր է:  

̰
Տանկիստներ, հրետանավորներ, հետախույզներ․ ռազմական համալսարանը ցուցադրել է կարողությունները

16:20 19.05.2020

Վազգեն Սարգսյանի ռազմական համալսարանը վերազինվել է նոր ուսումնական տարվան ընդառաջ։ Տանկիստներ, հրետանավորներ, հետախույզներ և այդպես շարունակ: Ոչ թե զինծառայողներ, այլ ապագա սպաներ են պատրաստում  այստեղ։ Ապագա հրամանատարներն այսօր ներկայացրել են իրենց։ Մանրամասները քիչ անց՝ տեսանյութում: https://www.facebook.com/SHANTNEWS.am/videos/1212520412473136/

̰
Գյումրիում տաքսու վարորդները դժգոհ են պարետի որոշումից

16:00 19.05.2020

Սահմանափակումների ռեժիմի շրջանակում ՀՀ պարետի որոշմամբ մայիսի 17-ից սահմանվել են մարդատար-տաքսիներով ուղևորափոխադրումներ իրականացնողների համար անվտանգության կանոնները։ Ըստ այդ կանոնների՝ բացի սանիտարահիգիենիկ միջոցների կիրառումից, տաքսիների վարորդներին արգելվել է վարորդի կողքին ուղևոր նստեցնել: Պարետի այս որոշումը Գյումրիի անհատ տաքսիների որոշ վարորդների մոտ դժգոհության առիթ է տվել։ Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Հիմնականում Ախուրյանի երթուղին սպասարկող տաքսու […]

̰
ՀՀ ՊՆ ռազմական համալսարանը փոփոխել է ընդունելության կարգը

15:50 19.05.2020

Չնայած կորոնավիրուսին՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը պատրաստվում է ուսումնական նոր տարվան։ Համալսարանում հիմա էլ կրթություն են ստանում հրետանավորներ, հետախույզներ ու տանկիստներ։ Ապագա սպաներին ընդունելու համար այստեղ փոփոխել են ընդունելության կարգը՝ վարակից խուսափելու համար։ Համալսարանի պետ, գնդապետ Խաչատուր Խաչատրյանը ներկայացրեց, թե ինչ փոփոխություններ են եղել ընդունելության կարգում։ Մանրամասները՝ տեսանյութում:

̰
ՀՀ վարչապետն Արցախում ներկա կլինի ԱՀ նորընտիր նախագահի երդմնակալությանը

15:46 19.05.2020

Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի պաշտոնի ստանձնման և երդման արարողությանը ներկա կլինի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնել են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Արայիկ Հարությունյանի պաշտոնի ստանձնմանը նվիրված Ազգային ժողովի հատուկ նիստը տեղի կունենա մայիսի 21-ին` ժամը 18:00-ին, Շուշիի մշակույթի և երիտասարդության կենտրոնի դահլիճում։ Հայտնի […]

̰
Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 21 նոր դեպք

15:40 19.05.2020

Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 21 նոր դեպք: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: «Մարզում ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 284 դեպք, որից առողջացել են 115 քաղաքացի, արձանագրված մահերի թիվը 3 է: Հաստատված դեպքեր ունենք մարզի Վարդենիս, Մեծ Մասրիկ, Շատվան, Սոթք, Նորակերտ, Ծովինար, Ծովազարդ, Սեւան, Դդմաշեն, Գեղամավան, Զովաբեր, Մարտունի (քաղաք), […]

̰
Հայաստանն ու Բելառուսը չեն ընդունում ԵԱՏՄ անդամ երկրներին առաջարկված գազի գնի ձևավորման ընդհանուր բանաձևը. Պուտին

15:24 19.05.2020

Հայաստանն ու Բելառուսը չեն ընդունում ԵԱՏՄ անդամ երկրներին առաջարկված գազի գնի ձևավորման ընդհանուր բանաձևը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին Եվրասիական բարձրագույն խորհրդի տեսակոնֆերանսի ժամանակ նշել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Համապատասխան բանաձևն առաջարկվել էր մինչև 2025 թվականի համար նախատեսված ԵԱՏՄ-ի զարգացման ռազմավարության նախագծում: «Նախագիծը գրեթե համաձայնեցված է, բացառությամբ մեկ կետի, որը վերաբերում է գազի փոխադրման սակագներին»,- ասել […]

̰
Բարեկարգվում է Արաբկիր համայնքի Հակոբ Հակոբյան փողոցը

15:22 19.05.2020

Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ  Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է, որ Արաբկիր համայնքում բարեկարգվում է Հակոբ Հակոբյան փողոցը: «Ամբողջությամբ փոխվում են փողոցային լուսավորության ու ոռոգման համակարգերը, թարմացվում են եզրաքարերը»,- գրել է Կարապետյանը:

̰
Ծնվել է Բեմբին

15:21 19.05.2020

Այսօր Կենդանաբանական այգում ծնվել է պտավոր եղջերուի այս տարվա առաջին ձագուկը՝ Բեմբին: Այս մասին տեղեկացնում են Երևանի կենդանաբանական այգու մամուլի ծառայությունից։  

̰
Ի՞նչ պայմաններում են պատրաստվում ընդունել սաներին մանկապարտեզները

15:16 19.05.2020

Մանկապարտեզները կգործեն վաղվանից՝ հատուկ կանոնակարգերով: Նախնական հարցումներով՝ սպասվում է երեխաների շուրջ 30-35 տոկոս այցելություն: Ի՞նչ պայմաններում են պատրաստվում ընդունել սաներին մանկապարտեզները: Նախապատրաստական աշխատանքները գրեթե ավարտին են մոտենում: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից նախազգուշացնում են․․․

15:13 19.05.2020

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից նախազգուշացնում են. Հայաստանի Հանրապետության տարածքում սպասվելիք բարձր ջերմային ֆոնով պայմանավորված, անտառային և բնության հատուկ պահպանվող տարածքներում հնարավոր է հրդեհավտանգության աստիճանի կտրուկ բարձրացում: Խնդրվում է տեղական ինքնակառավարման մարմիններին՝ պատրաստականության վիճակի բերել հրդեհների դեմ պայքարի համար նախատեսված ուժերն ու միջոցները, գործուն միջոցներ ձեռնարկել միջպետական, անտառամերձ և բուսածածկ տարածքներում հնարավոր հրդեհների առաջացումը կանխելու ուղղությամբ: […]

̰
Մարտունի համայնքում մեկնարկել է «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծրագիրը

15:04 19.05.2020

«Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծրագրի շրջանակներում օրերս Գեղարքունիքի մարզպետարանում կայացած համանուն հանձնաժողովի նիստում հանձնաժողովի անդամները հավանության արժանացրեցին Մարտունի համայնքապետարանի կողմից ներկայացրած Երևանյան և Մյասնիկյան փողոցների, համայնքային այգու և համայնքապետարանի դիմացի պուրակի բարեկարգման աշխատանքներին վերաբերող ծրագիրը: Նիստին հաջորդող օրն էլ Մարտունի համայնքում մեկնարկեցին և այժմ ընթանում են ծրագրի շինարարական աշխատանքները:

̰
Միշուստինը դուրս է գրվել հիվանդանոցից և աշխատանքի անցել

14:49 19.05.2020

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը դուրս է գրվել հիվանդանոցից՝ կորոնավիրուսի բուժման հաջող կուրսն անցնելով: Նա արդեն իսկ անցել է իր աշխատանքային պարտականությունների կատարմանը: Ինչպես հաղորդում է РБК-ն, այս մասին հայտնել է Միշուստինի քարտուղար Բորիս Բելյակովը: Միշուստինն առավոտյան արդեն տեսակոնֆերանսի միջոցով խորհրդակցություն է անցկացրել գործընկերների հետ: Ներկա պահին նա պատրաստվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ խորհրդակցությանը:

̰
Երևանի Կ. Ուլնեցու և Ահարոնյան փողոցների խաչմերուկում իրականացվել են լուսացույցների արդիականացման աշխատանքներ

14:07 19.05.2020

Երթևեկության անվտանգության բարելավման նպատակով Երևան քաղաքի Կ. Ուլնեցու և Ահարոնյան փողոցների խաչմերուկում իրականացվել են լուսացույցների արդիականացման աշխատանքներ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից, նշված խաչմերուկի հին սերնդի լուսացույցները փոխարինվել են նոր սերնդի լուսացույցներով, որոնք կգործարկվեն 2020 թ. մայիսի 20-ից:

̰
Լուսանկարներ Լուսաղբյուրում տեղի ունեցած սարսափելի հրդեհից. ի՞նչ է մնացել այրված տնակից

14:02 19.05.2020

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Շիրակի մարզի Անիի տարածաշրջանի Լուսաղբյուր գյուղում հրդեհ է տեղի ունեցել, ինչի հետևանքով մահացել են հարս ու սկեսուր։ SHANTNEWS.am-ի նկարահանող խումբը մեկնել է դժբախտ պատահարի վայր: «Տատիկը 92 տարեկան էր, բնիկ լուսաղբյուրցի էր, ապրում էր իր 57-ամյա հարսի հետ, տղան ու թոռնիկներն ընտանիքներով գտնվում են Ռուսաստանի Դաշնությունում։ Բնակվում էին երկրաշարժից հետո գյուղում […]

̰
Կառավարության միջոցառումներն ուղղված են եղել տնտեսության՝ shut down ռեժիմից շտապ դուրս բերելուն. Փաշինյան

13:50 19.05.2020

«Այս փուլում մեզ մոտ կարանտինը լրիվ վերացված է: Դա, իհարկե, հանգեցրել է կորոնավիրուսային վարակի նոր դեպքերի որոշակի աճի,- Եվրասիական Բարձրագույն խորհրդի տեսակոնֆերանսին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը,- այնուամենայնիվ, չնայած կարանտինի վերացմանը, ներդրվել են սոցիալ-տնտեսական անվտանգության կանոններ: Հաստատվել են քաղաքացիների, տնտեսվարող սուբյեկտների և պետական հաստատությունների պարտադիր կատարման համար նախատեսված ընթացակարգերը և կանոնակարգերը»: Փաշինյանն ընդգծեց, որ խիստ […]

̰
Նոր հանգամանքների ներկայացմամբ անդրադարձ` վերջերս Վանաձորում տեղի ունեցած սպանություններին ու սպանության փորձերին

13:42 19.05.2020

Փետրվարի 9-ին «Վանաձոր» բժշկական կենտրոն էին տեղափոխվել Աղասի Հովհաննիսյանի և Գևորգ Սուքիասյանի դիերը՝ հրազենային վնասվածքներով։ Սպանվածները Վանաձորի բնակիչներ էին, 30 տարեկան։ Նրանց հետ հիվանդանոց էին տեղափոխվել նաև Լոռու մարզում բնակվող նրանց երեք ընկերները, որոնց ստացած հրազենային վնասվածքները կյանքի հետ համատեղելի էին։ Առանձնապես ծանր հանցագործության փաստով տարածքային քննչական բաժնում քրեական գործ հարուցվեց։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվեց, […]

̰
Ստամբուլի հայկական Եսայան վարժարանի տնօրենները հեռացվել են աշխատանքից

13:40 19.05.2020

Մայիսի 15-ին Ստամբուլի հայկական Եսայան վարժարանին կից Բեյօղլուի Սուրբ Երրորդություն հայկական եկեղեցու հիմնադրամը որոշում է կայացրել առաջիկայում աշխատանքից հեռացնել այդ վարժարանի երկու տնօրեններին՝ Սաթենիկ Նիշանին և Արլին Յեշիլթեփեին։ Նրանց աշխատանքից հեռացման մասին որոշումը բացասական արձագանք է գտել պոլսահայ համայնքում և սոցցանցերում։ Այս մասին հայտնում  է Ermenihaber-ը: Թեմային արձագանքել է նաև Կ․ Պոլսի հայոց պատրիարքարանը։ Պատրիարքարանի տարածած […]

̰
BACK_TO_TOP