14:16 16.05.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի պնդմամբ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը լուծելու հարցում նույնիսկ հանրաքվե նախաձեռնելու ընթացքում իրենք մտադրված են եղել խորհրդակցել Վենետիկի հանձնաժողովի հետ։ Այս մասին Փաշինյանը ասաց ասուլիսի ժամանակ։ Նա նշեց, որ քանի որ արդեն հայտարարել է, որ կորոնավիրուսը դեռ առնվազն 1 տարի լինելու է մեզ հետ, ապա այդ 1 տարվա ընթացքում հնարավոր չի լինելու […]
14:03 16.05.2020
ՀՀ վարչապետն արդյունավե՞տ է համարում ԼՂ հակամարտության կարգավորման գործող ձևաչափը, թե՞ անհրաժեշտ են նոր ձևաչափեր, նախկին նախագահների հետ քննարկման անհրաժեշտություն տեսնո՞ւմ է, թե՞ ոչ: Այս հարցերն այսօր ուղղվեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Վերջին հարցին ի պատասխան՝ Փաշինյանը նշեց. «Որ պահին անհրաժեշտություն տեսնեմ, խնդիր չեմ տեսնում, բայց կարծում եմ՝ կա այսպիսի հանգամանք, նախկինում վարած բանակցությունների մասին […]
13:40 16.05.2020
Նիկոլ Փաշինյանը մշտապես ունեցել է Հայաստանում քաղաքական փոփոխություններ իրականացնելու սեփական պատկերացումները։ Որոշ դեպքերում դրանք համընկել են այլ քաղաքական ուժերի պատկերացումների հետ, որոշ դեպքերում՝ ոչ։ Այս մասին այսօր վարչապետ Փաշինյանը հայտնեց ասուլիսի հարցերից մեկին պատասխանելիս։ Նա նշեց, որ իր ամենակարևոր քաղաքական ճանապարհը սկսվել է 2018 թվականի մարտին, երբ ճանապարհ է ընկել Գյումրիից։ Այդ ժամանակ, հիշեցրեց Փաշինյանը, […]
13:32 16.05.2020
ՌԴ-ից մատակարարվող գազի գնի շուրջ հստակություն մտցվե՞ց արդյոք: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին այս հարցն ուղղվեց այսօրվա ասուլիսի ժամանակ: ««Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հայտ է ներկայացրել ՀԾԿՀ, որն այն կքննարկի: Մեր քաղաքական խորհրդակցություններն այդ թեմայով շարունակվում են, այս պահին որևէ կոնկրետ բան ասել չեմ կարող, բայց պիտի արձանագրենք, որ էներգակիրների շուկաների փլուզման պայմաններում և նավթի գների անկման […]
13:28 16.05.2020
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից դեպի Երևան հերթական չարտերային չվերթը «Ռեդ Վինգս» ավիաընկերությունը կիրականացնի մայիսի 17-ին (ժամը՝ 15։40-ին)։ Նշյալ չվերթով Հայաստան կարող են վերադառնալ դեսպանությունում հերթագրված քաղաքացիները (հերթագրումը՝ սկսած 464 համարից): Քաղաքացիների ճշտված ցուցակը կհրապարակվի ավելի ուշ։ Մեկնող քաղաքացիների տվյալները հավելյալ ճշտվում են հեռախոսակապի միջոցով։ Հերթագրված քաղաքացիներին տոմսեր ձեռք բերելու համար անհրաժեշտ […]
13:22 16.05.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընթացող առցանց ասուլիսի ժամանակ 100 փաստ ներկայացնելիս որպես 99-րդ փաստ նշեց՝ ՀՀ վարչապետի կինը տուգանքի է ենթարկվել վարչապետի կեցավայրի բակում ավտոմեքենայի ղեկը անչափահասի վստահելու համար: Սա, ըստ վարչապետի, օրենքի առաջ հավասարության օրինակ է: Փաշինյանը նաև անդրադարձավ այս առթիվ հնչող արձագանքներին, թե՝ ամեն ինչ ձևական է: «Սիրելի՛ հայրենակիցներ, որ որևէ քաղաքացու […]
13:15 16.05.2020
2020թ․մայիսի 13-ին, ԱՄՆ Միջազային զարգացման գործակալության և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի միջև ստորագրվեց Առավել մասնակցային, արդյունավետ և հաշվետու կառավարման զարգացմանն ուղղված համագործակցության համաձայնագրի փոփոխությունը, որով համաձայնագրի ներքո տրամադրվող օժանդակությունն ավելացվեց 11,5 միլիոն ԱՄՆ դոլարով։ Այս փոփոխությամբ 2013թ․ ստորագրված համաձայնագրով հատկացվող օժանդակության ընդհանուր գումարը դարձավ 51,4 միլիոն ԱՄՆ դոլար։ Համաձայնագիրը միտված է աջակցելու ժողովրդավարական կառավարման լայնամասշտաբ […]
12:50 16.05.2020
Աշխարհում ազատության մակարդակը գնահատող Freedom House-ի զեկույցում Հայաստանը երկու միավորով բարելավել է իր ցուցանիշը և 53 միավորով դեռ մասամբ ազատ երկրների շարքում է։ Այս մասին այսօր փաստեր ներկայացնելիս ասաց Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը նաև ասաց, որ նույն կառույցի՝ անցումային երկրներին վերաբերող զեկույցում Հայաստանը պատմական ռեկորդ է սահմանել։ Կազմակերպությունը հայտնել է, որ երկու տարվա ընթացքում գրանցված առաջընթացը […]
11:50 16.05.2020
Ժամկետային զինծառայող, շարքային Սասուն Սուրենի Մարգարյանի մահվան դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ լեյտենանտ Հ.Հ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ ստորադաի նկատմամբ բռնի գործողություններ կատարելու համար: Ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Գ.Ս.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի […]
11:40 16.05.2020
2019 թվականին Հայաստանից ապրանքների և ծառայությունների արտահանումը աճել է 10,3 տոկոսով։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով իր փաստերից 30-րդը։ Վարչապետը նաև նշեց, թե որ ուղղություններով են եղել խոշոր աճի տեմպեր․ կոնյակ – 26,4 %, մրգային գինիներ – 70,8 %, խաղողի գինի – 25,3 % Փաշինյանը նշեց, որ աճել է նաև միջին […]
11:34 16.05.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նոր Հայաստանի մասին 4-րդ 100 փաստը ներկայացնելիս նշեց ճգնաժամային իրավիճակում կառավարության կողմից նախատեսված օժանդակության 18 ծրագրերը և դրանց շրջանակներում հատկացված գումարների չափն ու շահառուների թիվը: Կառավարության ղեկավարը նշեց, որ դպրոցներում ուսումնական գործընթացն օնլայն կազմակերպելու նպատակով հեռավար կրթության հարթակ է գործարկվել, ինչի շնորհիվ ուսումնական գործընթացը չի խաթարվել: Բանկերն ու վարկային կազմ վարկառուների […]
11:05 16.05.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ութերորդ ասուլիսը կորոնավիրուսի պայմաններում կազմակերպվել է առցանց: Ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասուլիսի հեռարձակմանը կից՝ վարչապետը գրել է. «Հրապարակում եմ 4-րդ 100 փաստը Նոր Հայաստանի մասին»։ Այս ասուլիսը նաև նվիրված է հեղափոխության երկրորդ տարեդարձին: Վարչապետը հիշեցրեց՝ առաջին 100 փաստը հրապարակել է հեղափոխության առաջին տարեդարձի ժամանակ: Մանրամասները՝ տեսանյութում:
11:03 16.05.2020
Մայիսի 16-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 4283 դեպք, որոնցից 1791-ն` առողջացած, 55-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2415 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 39005 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 239 նոր դեպք և 125 առողջացած։ Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել […]
11:01 16.05.2020
Մայիսի 16-ի ժամը 11։00-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 4044 դեպք, որոնցից 1791-ն` առողջացած, 55-ը` մահվան ելքով, երեկվա համեմատ՝ 3-ով ավելի: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2415 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 39005 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 239 նոր դեպք և 125 առողջացած։
10:40 16.05.2020
Կալիֆոռնիական Sorrento Therapeutics ընկերությունը գտել է հակամարմիններ (STI-1499), որոնք ունակ են 100 տոկոսով արգելափակել կորոնավիրուսային վարակը, հայտնում է The Daily Mail-ը։ Դրանք դեռևս պետք է կլինիկական փորձարկումներ անցնեն։ Ընկերությունն աշխատում է ԱՄՆ սննդամթերքի և դեղորայքի վերահսկման հարցերով վարչության կողմից հնարավորինս շուտ թույլտվություն ստանալու ուղղությամբ։ Ընկերությունը կարող է ամսական արտադրել 200 հազար չափաբաժին դեղամիջոց։ Մինչ պատվաստանյութի […]
09:53 16.05.2020
Ըստ Worldometer-ի տվյալների՝ կորոնավիրուսի տարածումից ի վեր աշխարհում վարակվել է 4,628,821 մարդ, ապաքինվել է 1,759,7018-ը, մահացել՝ 308,654։ Ներկայում աշխարհում կա 2,560,466 ակտիվ դեպք։ Վարակվածների թվով առաջատարն ԱՄՆ-ն է․ այնտեղ գրանցվել է վարակման 1,484,285 դեպք։ Առաջին հնգյակում են նաև Իսպանիան (274,367), Ռուսաստանը (262,843), Մեծ Բրիտանիան (236,711) և Իտալիան (223,885)։ COVID-19-ից մահացության ցուցանիշով առաջին տեղում ԱՄՆ-ն է։ Երկրում […]
09:18 16.05.2020
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստ է մասնակի վերսկսել Առողջապահության համաշխարհային կազմակերպության ֆինանսավորումը, որը դադարեցվել էր ապրիլի կեսերին՝ կորոնավաիրուսային վարակի դեմ պայքարում կազմակերպության «ձախողման» պատճառով։ Այս մասին հայտնում է Fox News-ը։ Հեռուստաալիքի աղբյուրների հաղորդմամբ՝ ԱՄՆ-ը պատրաստ է նյութական օգնություն տրամադրել կազմակերպությանը Չինաստանի տրամադրածի ծավալով։ Համապատասխան հայտարարությունը զետեղված է ԱՀԿ-ին հասցեգրված նամակում, որը ստորագրման համար դրված […]
09:06 16.05.2020
Ֆրանսիական Մոնմեյրան գյուղում պաշտոնյաները հրաժարվել են բացել տարրական դպրոցը՝ չնայած այն բանին, որ Ֆրանսիայի տարածաշրջանների մեծ մասում մայիսի 11-ից մի շարք ուսումնական հաստատություններ սկսել են ընդունել աշակերտներին։ Այս դեպքում ուսուցիչներն ու ծնողները որոշել են դասերը կազմակերպել անտառում, հայտնում է France Bleu-ն։ Անտառում ստեղծել են դասարանային միջավայր՝ տեղադրել են նստարաններ, գրատախտակ։ Գյուղի իշխանությունները կարանտինը երկարաձգելու իրենց […]
08:22 16.05.2020
ԱՄՆ-ը զբաղվում է հրթիռի ստեղծմամբ, որն արագությամբ 17 անգամ կգերազանցի գոյություն ունեցող ամերիկյան հրթիռներին։ Այն արագությամբ եռակի կգերազանցի ռուսական և չինական հրթիռներին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Սպիտակ տանը ելույթ ունենալով՝ նախագահը նոր մշակումը բնութագրել է որպես «սուպեր-պուպեր» հրթիռ, սակայն տեխնիկական մանրամասներ չի հաղորդել։ Թրամփի խոսքով՝ ԱՄՆ-ը տիեզերքում համաշխարհային առաջնորդ է։ Նշենք, […]
00:16 16.05.2020
Մայիսի 13-ին «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի և ԲՀՀ Հայաստանի կողմից իրականացված մշտադիտարկման աշխատանքների արդյունքում ֆոտոբռնիչ սարքերը կրկին կովկասյան ընձառյուծ են արձանագրել «Արևիք» ազգային պարկում։ Այս մասին տեղեկանում ենք «Զանգեզուր» կենսոլորտային համալիր»-ի ֆեյսբուքյան էջից։
23:50 15.05.2020
Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունից տեղեկացնում են․ «Կորոնավիրուսի հետագա տարածման կանխարգելման նպատակով Նիդերլանդների կառավարությունն, ընդունելով ԵՄ առաջարկը, որոշում է կայացրել երկարաձգել դեպի Նիդերլանդներ ճամփորդության սահմանափակումների ժամկետը 3-րդ երկրների քաղաքացիների համար մինչև ս.թ. հունիսի 15-ը։ Համապատասխան հղումը՝ այստեղ»։
22:00 15.05.2020
Արցախի հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն այսօր հանդես է եկել մամլո ասուլիսով և ներկայացրել այդ պաշտոնում իր գործունեության 5 տարվա ձեռքբերումներն ու կատարված աշխատանքը: Մասնավորապես, այս տարիների ընթացքում գումարվել են 11 հերթական, 9 արտահերթ նստաշրջաններ, կայացել են 51 հերթական և 9 արտահերթ նիստեր: Մանրամասները` տեսանյութում:
21:59 15.05.2020
Այսօր աշխատանքային քննարկում ունեցա Ծիծեռնակաբերդի բարձրունքի բարեկարգման վերաբերյալ։ Քննարկեցինք ՀՀ նախագահի աշխատակազմի, Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությունյանի և Երևանի քաղաքապետարանի կողմից ներկայացված մի շարք ծրագրեր։ Որոշում կայացվեց շարունակել քննարկումները ընդհանուր շուրջ 100հա ընդգրկող տարածքում համապարփակ լուծումներ առաջարկելու ուղղությամբ, ինչպես նաև դիտարկել լանդշաֆտային ճարտարապետության մեջ մասնագիտացված տեղական ընկերությունների պոտենցիալը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է […]
21:45 15.05.2020
Եվրոպայում առաջին պետությունը հայտարարել է կորոնավիրուսի պանդեմիայի ավարտի մասին: Այդ պետությունը Սլովենիան է: Եվրոպական այլ երկրներ շարունակում են կարանտինային ռեժիմը: Կորոնավիրուսի եվրոպական քրոնիկան՝ տեսանյութում: https://www.facebook.com/SHANTNEWS.am/videos/3082767831761928/
21:37 15.05.2020
Գայլերի հարձակում է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզի Նորակերտ գյուղում: Անցած գիշեր գիշատիչները հոշոտել են գյուղի բնակիչներից մեկին պատկանող ոչխարներն ու գառները: Մանրամասները՝ տեսանյութում։
21:18 15.05.2020
Հայաստանի ազգային գրադարանի թվայնացված ամբողջ նյութը պահպանվում է առանձին կրիչներում: Այդ առումով կորուստներ չկան: Լրագրողների հետ հանդիպմանը այսօր տեղեկացրել է գրադարանի տնօրենի պաշտոնակատար Հրաչյա Սարիբեկյանը: Հիշեցնենք, որ ազգային գրադարանի սերվերները հրդեհի հետևանքով վնասվել էին: Մանրամասները՝ տեսանյութում։
21:08 15.05.2020
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Ընտանիքի միջազգային օրվա կապակցությամբ գրառում է կատարել և կից ընտանեկան լուսանկար հրապարակել․ «Ամուր, սիրո և փոխադարձ հարգանքի վրա հիմնված ընտանիքը ամենակարևորն է, անկախ նրանից չքավոր գործազու՞րկ ես, քաղհալածյա՞լ, քաղբանտարկյա՞լ, պատգամավո՞ր, թե երկրի ղեկավար։ Այս բոլոր փուլերն անցել եմ, անցնում եմ եւ դրանց հարուցած բեռները անկրելի կլինեին, եթե չլիներ իմ ընտանիքը։ […]
20:51 15.05.2020
Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից «Ռեդ վինգս» ընկերության օդանավն ուղղություն վերցրեց դեպի Երևան։ Նշյալ չվերթով Հայաստան է վերադառնում 232 քաղաքացի։ Այս մասին տեղեկացնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը։ «Մայիսի 14-ին իրականացված հատուկ չվերթով Հայաստան է տեղափոխվել արտերկրում կրթություն ստացող և դասընթացների մասնակցող ՊՆ անձնակազմի 320 ներկայացուցիչ։ Առաջիկայում կազմակերպվելու է նաև զորակոչի ենթակա անձանց տեղափոխումը»,- ասված է հաղորդագրության մեջ։