22:55 05.05.2020
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հայտարարություն է տարածել․ «Հարգելի հայրենակիցներ, Կորոնավիրուսի համավարակի հետ կապված` չվերթների չեղարկման պատճառով, ԱՄՆ արևմտյան նահանգներում և հատկապես Հարավային Կալիֆոռնիայում ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ են մնացել, որոնց մի մասը անհապաղ օգնության կարիք ունի ՝ դեղորայքի, ֆինանսական, կեցության և այլ խնդիրներ հոգալու առնչությամբ։ Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը կոչով դիմում է ԱՄՆ արևմտյան […]
22:46 05.05.2020
Մրցութային ընթացակարգով ընտրված «Արխիտոն» նախագծային ընկերությունը Սևանա լճի ափամերձ հատվածում իրականացնելու է շուրջ 10 կմ երկարությամբ ճեմուղու կառուցապատման աշխատանքներ: Այս նախագիծը կարևոր դեր կխաղա զբոսաշրջության ոլորտի համար, ինչպես նաև կնպաստի ենթակառուցվածքների զագացմանը: Առհասարակ, կառավարության համար առաջնահերթ են մեր երկրում ենթակառուցվածքների զարգացմանը նպաստող ծրագրերը և մենք անելու ենք ամեն ինչ դրանք առավելագույնս արդյունավետ իրականացնելու համար: Այս […]
20:00 05.05.2020
Երևանի քաղաքապետարանի պատվերով ձևավորված փորձագիտական թիմը ՅՈՒՆԻՍԵՖ և «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպությունների աջակցությամբ իրականացրել է հետազոտություն` Երևանի սոցիալական պաշտպանության վերաբերյալ: Համակարգի վերլուծության արդյունքները ներկայացվել են Երևանի ավագանու խմբակցությունների քննարկմանը: Խոսելով ծրագրի մասին՝ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը նշել է, որ այն կառուցվածքային, իրավական և բովանդակային փոփոխություններ է նախատեսում: «Համակարգն իր հերթին կբերի Երևան համայնքի […]
18:48 05.05.2020
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Էրիկ Գրիգորյանին շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից ազատելու մասին: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Էրիկ Գրիգորյանին ազատել շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից»,- ասված է հրամանագրում:
18:02 05.05.2020
Հայաստանում կորոնավիրուսի տարածման սկզբնական շրջանում մարդիկ առավել զգուշավոր ու զգայուն էին թե՛ միմյանց հետ շփվելիս, թե՛ առօրյա այլ իրավիճակներում։ Այժմ կարծես հաշտվել են այն իրականության հետ, որ վիրուսի հետ ապրելու են կողք կողքի, և շատ դեպքերում այդ հաշտվելը թուլացրել է մարդկանց զգոնությունն ու զգուշավորությունը: Առաջարկում ենք դիտել SHANTNEWS.am-ի անդրադարձը։
17:43 05.05.2020
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը լուրջ է վերաբերվում Արցախյան հակամարտության բանակցությունների վերաբերյալ Ռուսաստանի արտգործնախարարի և Ադրբեջանի պաշտպանության նախարարի հայտարարություններին։ Դրանք պետք է շատ լուրջ քննարկման արժանանան։ Այս մասին ԱԺ այսօրվա ելույթում հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը։ «Առաջիկա օրերին մենք մեր խմբակցությունում կհյուրընկալենք արտաքին գործերի նախարարին, կփորձենք ստանալ այն հարցերի պատասխանը, որոնք այսօր կան և որոնցից փախչել ուղղակի […]
17:30 05.05.2020
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ըստ «Ազատություն» ռադիոկայանի, հրաժարական է ներկայացրել ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը: Ըստ ընթացակարգի՝ հրաժարականը պետք է ընդունի վարչապետը: Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնել է, որ այս պահին որևէ տեղեկություն չունի, առաջիկա ժամերին տեղեկություն ունենալուն պես՝ կհաղորդի:
17:26 05.05.2020
Ադրբեջանի պաշտպանության նախարարը խոսել է ռազմական գործողությունները վերսկսելու հնարավորության մասին։ ՀՀ ԱԺ պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի խոսքերով՝ դա մի կողմից քարոզչական միջոցառում է, մյուս կողմից՝ սպառնալիքի դրսևորում։ «Եվս մեկ անգամ ցանկանում եմ վերահաստատել այն դրույթը, որ չեն կարող լինել խաղաղ և արդյունավետ բանակցություններ ատրճանակի սպառնալիքի ներքո»,- ԱԺ հայտարարությունների ժամին նշեց Հայրապետյանը։ Սպառնալիքի կիրառումը, ըստ պատգամավորի, անընդունելի […]
17:20 05.05.2020
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նախկին ԽՍՀՄ պետությունների ղեկավարներին հրավիրել է Մինսկ՝ մասնակցելու Հաղթանակի շքերթին: «Հրապարակավ բոլոր պետությունների ղեկավարներին, հատկապես նախկին ԽՍՀՄ-ի, հրավիրում եմ Մինսկ»,- Բելառուսի նախագահի խոսքերն է փոխանցել БЕЛТА-ն: Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսը բոլորից շատ է տուժել Հայրենական մեծ պատերազմի տարիներին և «գրեթե ջնջվել էր երկրի երեսից»: Ավելի վաղ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, […]
17:12 05.05.2020
Հրաժարական է ներկայացրել շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը: Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: Նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Գրիգորյանը SHANTNEWS.am-ին հայտնել է, որ որևէ մեկնաբանություն տալու համար տեղեկատվություն չունի, լինելու դեպքում կհաղորդի: Ինքը՝ նախարար Գրիգորյանը, հեռախոսազանգերին չի պատասխանում: Ըստ ընթացակարգի՝ հրաժարականը պետք է ընդունի վարչապետը: Էրիկ Գրիգորյանը շրջակա միջավայրի նախարար է նշանակվել անցած տարվա հունիսի […]
16:55 05.05.2020
Ազգային ժողովում նիստերի անցկացման կարգավորումների համաձայն՝ այսօրվա վերջին նիստը նվիրվում է պատգամավորների կողմից հայտարարություն անելուն։ Ազգային ժողովի փոխնախագահի ազդարարումից հետո հայտարարությամբ հանդես գալու համար հերթագրվեց 25 պատգամավոր։ «Փաստացի դահլիճում գտնվող բոլոր պատգամավորները հերթագրվել են»,- արձագանքեց փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը։
16:44 05.05.2020
Մայիսի 2-ին լրացել է «Վարդենիսի պոլիկլինիկա» ՊՓԲԸ-ի և «Վարդենիսի հիվանդանոց» ՊՓԲԸ-ի աշխատակիցների 14-օրյա ինքնամեկուսացման ժամկետը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: «Հուրախություն բոլորիս, աշխատակիցների շրջանում արված կորոնավիրուսային հիվանդության կրկնակի թեստերն արձանագրել են բացասական արդյունք հիվանդանոցի 76 և պոլիկլինիկայի 64 աշխատակիցների մոտ։ Բուժհաստատությունները վաղվանից վերսկսելու են իրենց բնականոն աշխատանքը` պահպանելով հակահամաճարակային […]
16:25 05.05.2020
Երևանի քաղաքապետարանը, այլ համայնքների աշխատակազմեր իրենց համայնքների համար նվիրատվություն ստանալիս պարտավոր են լինելու այդ մասին տեղեկացնել կա՛մ կայքի միջոցով, կա՛մ համայնքի տեսանելի վայրում փակցված հայտարարությամբ։ Ազգային ժողով է ներկայացվել այս մասին նախագիծ՝ արդեն երկրորդ ընթերցմամբ։ Բայց կարգավորումները այսքան բացարձակ չեն։ Պարզվում է՝ նախագծում փոփոխություն է արվել, որի համաձայն՝ եթե նվիրատուն չի ցանկանում, ապա կարող է […]
16:11 05.05.2020
Արփա-Սևան թունելային ջրատարով այս տարի Սևանա լիճ է տեղափոխվել 66 միլիոն 264 հազար խորանարդ մետր ջուր: Ինչպես տեղեկացրել են ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից՝ 2020 թվականի մայիսի 4-ի դրությամբ Սևանա լիճը ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 61 սանտիմետր բարձրության վրա՝ նախորդ տարվա մայիսի 4-ի 1900 մետր 58 սանտիմետր նիշի դիմաց: Այս տարվա հունվարի 9-ից մինչև […]
16:00 05.05.2020
Հանրապետության մի շարք համայնքներից ահազանգում են, որ պտղատու ծառերի, հատկապես ծիրանենու դեպքում խնդիր է նկատվում: SHANTNEWS.am-ը խնդիրը պարզելու նպատակով զրուցել է գյուղատնտեսական գիտությունների թեկնածու Գառնիկ Պետրոսյանի հետ: Նա ասել է, որ պտղատուների հիվանդության հետ գործ ունեն, ու այդ հիվանդությունը բնորոշ է հանրապետության ողջ տարածքին: «Այս տարի բնակլիմայական պայմանները բացառիկ նպաստավոր են պտղատու ծառատեսակների սնկային հիվանդությունների […]
15:50 05.05.2020
Հանքարդյունաբերող ընկերությունների վճարած հարկերից մասհանում կարվի ազդակիր համայնքներում բնապահպանական ծրագրերի իրականացման համար։ Այս մասին է այսօր Ազգային ժողով ներկայացված նախագիծը։ Ընկերությունների ցանկը որոշելու պարտավորությունը կդրվի կառավարության վրա։ Մանրամասները՝ տեսանյութում։
15:26 05.05.2020
Արցախի Հանրապետության ԱԳ նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով. «ԵԱՀԿ-ում տարածվել է Արցախի Հանրապետության ԱԳՆ պատրաստած փաստաթուղթը՝ Ադրբեջանի կողմից Արցախի սահմանամերձ գյուղերի հայ ազգաբնակչության դեմ իրականացված «Օղակ» գործողության 29-րդ տարելիցի կապակցությամբ, որն ավելի վաղ հրապարակվել էին ԱԳՆ կայքէջում և տրամադրվել ԶԼՄ-ներին»: Հիշեցնենք, Արցախի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Արցախի միջազգային ճանաչումը լրացուցիչ զսպման գործոն կդառնա նոր պատերազմ […]
15:10 05.05.2020
Պաշտոնական տվյալներից ելնելով՝ պարզ է դառնում, որ Վրաստանն ամենից քիչ է տուժել կորոնավիրուսից. այստեղ 604 հիվանդ կա: Գուցե այս պարագայում սահմանափակումների մեղմացումը հասկանալի է: Իսկ ի՞նչ վիճակ է տարածաշրջանային մյուս երկրներում: Մանրամասները՝ SHANTNEWS.am-ի քննարկման տեսանյութում:
15:03 05.05.2020
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Արգիշտի Քյարամյանը նշանակվել է ԱԱԾ տնօրենի տեղակալ։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի. Արգիշտի Քյարամյանին նշանակել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ»,- ասված է հրամանագրում:
13:32 05.05.2020
ԱՄՆ-ը ցանկանում է տարբեր նպատակներով օգտագործելու համար զինամթերք և զենքի համակարգեր գնել նախկին Խորհրդային միության երկրներից: Այս մասին ասված է Ռոդ Այլենդում պայմանագրային կազմակերպությունների հետ աշխատանքի գծով ԱՄՆ-ի բանակի ղեկավարության դիմումի մեջ, հայտնում է RT-ն: Փաստաթղթում նշվում է, որ սպառազինությունը (SAWS), որը «արտադրվում և օգտագործվում է նախկին ԽՍՀՄ կամ Արևելյան դաշինքի երկրների կողմից», պահանջված է […]
13:26 05.05.2020
Սահմանադրական կարգի տապալման դեպքում հանցանքի վաղեմության ժամկետը հանելու մասին Գևորգ Պետրոսյանի նախագծին իմքայլական պատգամավորները տարբեր հիմնավորումներ բերեցին մերժելու համար։ Դրանցից մեկն էլ Վլադիմիր Վարդանյանի այն պնդումն էր, որ նման փոփոխություններ անելիս պետք է հարակից հոդվածներն էլ ներառվեին։ Պետրոսյանը պատասխանեց, որ ինքը այդ հոդվածում է խնդիր տեսել և փորձում է ուղղել։ Իսկ այլ հոդվածներում ինքը՝ Վարդանյանը, […]
13:24 05.05.2020
Ռուսաստանում վերջին 3 օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 30 հազար դեպք: Երկրի իշխանություններն այս հանգամանքը բացատրում են թեստավորումների մեծ թվով: Հիվանդների 50 տոկոսի մոտ հիվանդության կլինիկական ախտանշաններ չկան։ Ռուսաստանում մահացության մակարդակը շարունակում է մնալ ռեկորդային ցածր: Այստեղ վարակման դեպքերի կեսը բաժին է ընկնում Մոսկվային։ Ռուսաստանում արդեն գրանցվել է նոր տեսակի կորոնավիրուսի ավելի քան […]
12:45 05.05.2020
Թուրքիայի Ազգային Մեծ ժողովի պատգամավոր Կարո Փայլանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել: «Անցյալ գիշեր իր ատելության խոսքում Էրդողանը նորից գործածել է «Սրի մնացորդներ» արտահայտությունը: «Սրի մնացորդներ»-ը հորինվել է որբերի համար, ինչպիսին է իմ տատը, որը վերապրել է Հայոց ցեղասպանությունը: Ամեն անգամ դա լսելիս մեր վերքն արնահոսում է: Անբարեխիղճ արտահայտություն է»,- գրել է նա:
12:41 05.05.2020
Ազգային ժողովի այսօրվա առաջին նիստի 1 ժամը ծախսվեց ընդդիմության 5 նախագծերը մերժելու վրա։ «Իմ քայլը» խմբակցությունը մերժեց բոլոր նախագծերը, որոնք մինչ այդ մերժվել էին նաև հանձնաժողովների քննարկումների ժամանակ։ Երկու ընդդիմադիր խմբակցությունները փորձեցին միմյանց նախագծերին աջակցել և կողմ քվեարկելով անցկացնել օրակարգ, սակայն նրանց ձայները չբավարարեցին դա իրականացնելու համար։ Մերժվածների թվում էին «Լուսավոր Հայաստանի» 1 նախագիծ, «Բարգավաճ […]
12:26 05.05.2020
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը նախագիծ է ներկայացրել, որով առաջարկում է կրկնապատկել ԽՍՀՄ Հայրենական պատերազմի վետերանների պատվովճարները։ Կառավարությունը և իշխանական խմբակցությունը, սակայն, դեմ են, որ դա կարգավորվի օրենքով։ Իմքայլական Սասուն Միքայելյանն էլ ուրույն կարծիք ունի։ ԱԺ այսօրվա նիստին նա հիշատակեց նաև Արցախյան պատերազմի վետերանների խնդիրները և խնդրեց ուշադրություն դարձնել նրանց նույնպես։ «Ընդեղ դեմ են […]
12:23 05.05.2020
ՀՀ ԱԺ միջանցքներում՝ լրագրողների հետ զրույցում, «Իմ քայլը» խմբակցության անդամ Աննա Կարապետյանն անդրադարձել է մանդատը վայր դնելու մասին լուրերին: Նա նշել է, որ խմբակցությունում նման հարց չի քննարկվել: «Հասկանում եմ, որ ինչ-որ ուժեր, ինչ-որ մարդիկ ցանկանում են պառակտում մտցնել «Իմ քայլը» խմբակցության մեջ, բայց դա չի հաջողվի: Խմբակցությունը միահամուռ է, ոնց-որ միշտ և հիմա՝ առավել […]
12:21 05.05.2020
Այսօրվանից՝ մայիսի 5-ից ուժի մեջ է մտնում Վրաստանի կառավարության ընդունած հակաճգնաժամային միջոցառումների 2-րդ փուլը, ինչը ենթադրում է որոշակի սահմանափակումների դադարեցում: Այս մասին գրում է «Ալիք մեդիան»: Բաթումի և Քութայիսի քաղաքներում տեղաշարժի հետ կապված սահմանափակումները դադարում են գործել: Համապատասխան որոշման մասին նախօրեին արդեն հայտարարել էր Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան: Նրա խոսքով, այս փուլում սահմանափակումները կգործեն Թբիլիսիում […]
12:17 05.05.2020
Այսօր լուսադեմին՝ ժամը 05:35-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրիի Խանջյան փողոցի տնակներից մեկում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել «Գյումրի» հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ կրակը բռնկվել է 231/219 տնակի պատուհանի հարակից հատվածից: Հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնելու համար տնակը հոսանքազրկվել է: Թիթեղապատ տնակում կրակը մեկուսացվել է ժամը 06:10-ին, […]
12:16 05.05.2020
ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ պայմանագրային զինծառայող Տարոն Պողոսյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: ՔԿ տարածած հաղորդագրության մեջ նշված է. «2020թ. մայիսի 04-ին՝ ժամը 19:05-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում ինժեներական աշխատանքներ կատարելու ընթացքում, ականի պայթյունի հետևանքով, մահացու վնասվածք է ստացել մայոր Տարոն Ռուբիկի Պողոսյանը: Դեպքի առթիվ երկրորդ կայազորային քննչական […]