08:17 07.05.2020
ՏԿԵ նախարարության ճանապարհային դեպարտամենտը տեղեկացնում է, որ մայիսի 6-ին՝ ժամը 23:00-ին, Իջևանի տարածաշրջանի հանրապետական նշանակության Հ-37 ( Մ4 — Այգեհովիտ —Վազաշեն — Պառավաքար — Այգեպար) ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում, ինչի պատճառով ճանապարհը երկկողմանի փակ է։ «Լևոն-երկրորդ» ՍՊ ընկերության կողմից իրականացվում է քարաթափման մաքրման աշխատանքներ, և կարճ ժամանակահատվածում ճանապարհի երթևեկությունը կվերականգնվի։ Վարորդներին հորդորում են տվյալ […]
23:57 06.05.2020
Իտալացի գիտնականները հայտարարել են, որ ստեղծել են «աշխարհում առաջին պատվաստանյութը», որն ունակ է չեզոքացնել կորոնավիրուսը։ Այդ մասին հաղորդում է Daily Mail-ը։ Գիտնականները պատվաստել են այն մկներին և նրանցից հակամարմիններ վերցրել՝ արյան պլազմայի սպիտակուցները, որոնք արտադրվում են վիրուսին ի պատասխան։ Պարզվել է, որ հակամարմիններն ունակ են չեզոքացնել կորոնավիրուսը մարդկային բջիջներում։ Պատվաստանյութը մշակողները պատրաստ են այն մարդկանց […]
22:34 06.05.2020
Արդեն 2 ժամից ավելի է, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, տեղացած հորդառատ անձրևի պատճառով անանցանելի է դարձել ՀՀ վարչապետի աշխատակազմի գործերի կառավարչության տրանսպորտային բաժնի վարչական տարածքը։ Մեծ թվով ավտոմեքենաներ մասամբ մնացել են ջրի տակ, ու հիմա վարորդները չեն կարողանում ավտոմեքենաները դուրս բերել։ Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հրշեջ […]
21:43 06.05.2020
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում՝ Գավառում երկու անձի սպանության և չորս անձի հրազենային մարմնական վնասվածքներ պատճառելու, մի խումբ անձանց կողմից բռնությամբ և գույքը ոչնչացնելով զուգորդված զանգվածային անկարգությունների դեպքերի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել արդեն 17 անձի, ևս 4 անձ ձերբակալվել է` զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով: Հիշեցնենք, որ վերը նշված […]
21:07 06.05.2020
ԱՄՆ-ում չինացի գիտնական է սպանվել, որը «կարևոր բացահայտման շեմին» էր՝ կապված նոր կորոնավիրուսի հետ։ Այս մասին հաղորդում է НТВ-ն։ 37-ամյա Բինգ Լյուիին հայտնաբերել են Փիթսբուրգից հյուսիս գտնվող իր տանը։ Չինացի գիտնականի վրա երկու անգամ կրակել են՝ գլխին և պարանոցին։ Հանցագործությունն արագ բացահայտվել է․ արդեն մեկ ժամ անց ոստիկանությունը հայտնաբերել է ենթադրյալ մարդասպանի դին։ Գիտնականի տնից […]
20:38 06.05.2020
2019-ի հունվարից մինչև կորոնավիրուսային ճգնաժամ, համավարակի ժամանակ կայացրած որոշումներ և հետագա անելիքներ. այսօր ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեք փուլով ներկայացրել է Կառավարության 2019թ-ի գործունեության տարեկան զեկույցը: Մեկ ժամ տևած ելույթի ընթացքում վարչապետն անդրադարձել է բոլոր ոլորտներին՝ խոսելով տնտեսության ձեռքբերումներից և դրանց վրա ճգնաժամի ազդեցությունից: Նա չի անտեսել նաև կառավարության ձախողումները, ինչպես նաև հնչեցրել է, իր խոսքով, […]
20:32 06.05.2020
Կառավարության ծրագրի կատարողականի մասին վարչապետի ելույթից հետո պատգամավորները հերթագրվել էին Նիկոլ Փաշինյանին հարցեր ուղղելու համար: Հարցերը թե՛ արտաքին, թե՛ ներքին քաղաքականության, թե՛ կորոնավիրուսային ճգնաժամից հետո տնտեսության վերականգնման հնարավորությունների մասին էին: Մանրամասները՝ տեսանյութում։
19:15 06.05.2020
Մայիսի 6-ին ռուսական կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր փոխանակեցին երկկողմ օրակարգի մի շարք հարցերի շուրջ, անդրադարձան նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված մարտահրավերներին հասցեագրելու ուղղությամբ իրականացվող միջոցառումներին: Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո Լեռնային […]
19:05 06.05.2020
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ԱԺ ամբիոնից վերահաստատեց՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները եղել և մնում են Հայաստանի արտաքին քաղաքականության կարևորագույն ուղղություններից: Այս մասին նախարարը հայտարարեց՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանի հարցին: Մանրամասները՝ տեսանյութում:
18:33 06.05.2020
Պարետի հաստատած ուղեցույցի պահպանումը վերահսկելու համար Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն իրականացրել է մշտադիտարկում: Տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանն այսօր կայացած ասուլիսի ընթացքում հայտնել է, որ սահմանված նորմերը չպահպանելու պատճառով մի շարք կազմակերպությունների գործունեությունը ժամանակավորապես դադարեցվել է: Մանրամասները՝ տեսանյութում:
18:27 06.05.2020
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում մասնավորապես ասված է. «Վերջին օրերին շատ է խոսվում, որ կորոնավիրուսային հիվանդությունը մեր երկրում շրջանառվում է դեռ անցյալ տարվա դեկտեմբեր ամսից: Նախ՝ ուզում եմ հիշեցնել, որ մենք նոր կորոնավիրուսի թեստավորումը սկսել ենք փետրվարի 3-ից և առաջին դրական պատասխանը ստացել ենք մարտի 1-ին: Հաշվի առնելով […]
18:10 06.05.2020
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անդրադարձել է երկրում կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված սահմանափակումների կիրառմանը: Ինչպես հայտնում է RT-ն, Պուտինը նշել է, որ պետք չէ շտապել սահմանափակումների մեղմացման հարցում: «Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանի Դաշնության սուբյեկտներում կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակը տարբեր կերպ է զարգանում: Ինչպես արդեն ասել եմ, ինչ-որ հատվածում արդարացված պրոֆիլակտիկ խիստ միջոցներ են, որոնք պետք […]
18:04 06.05.2020
Կառավարության հակաճգնաժամային ծրագրերից 9-րդով գումարներ են ստացել նաև զինծառայողներ, ոստիկաններ, ԱԻՆ և այլ ծառայողներ։ Բայց հիմա նրանցից պահանջում են վերադարձնել այդ գումարները։ Այս մասին այսօր հայտարարեց ԱԺ պատգամավոր Կարեն Սիմոնյանը և կառավարությանը հարցրեց՝ ինչ է լինելու։ «Այդ գումարները պետք է վերադարձվեն, որովհետև այդ գումարները նախատեսված էին բոլորովին ուրիշ կատեգորիայի մարդկանց համար։ Եվ այն, որ ծառայության […]
17:58 06.05.2020
Առողջապահության համաշխարհային կազմակերպության մասնագետները պատրաստ են աջակցել Հայաստանին COVID19-ի դեմ պայքարում: «Արմենպրես»–ի հաղորդմամբ՝ այս մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսը գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցից հետո: Thank you for a very good call @NikolPashinyan, Prime Minister #Armenia, and for your leadership in the national #COVID19 response. […]
17:53 06.05.2020
Եթե Ադրբեջանը տրամադրված չէ արցախյան հարցի լուծմանը, ապա այդ հարցը չի լուծվի։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով բանակցությունների մասին ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանի դիտարկմանը, ըստ որի՝ Ադրբեջանը չի ուզում լուծում։ Փաշինյանը կրկնեց, որ հարցի լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար։ Եվ եթե լուծումը հեշտ լիներ, […]
17:50 06.05.2020
Մայիսի 6-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի ուղեկցությամբ, այցելել է ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկը և հանդիպել ս.թ. ապրիլի 21-ին հակառակորդի անօդաչու թռչող սարքը խոցած անձնակազմի հետ: Հանրապետության զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը շնորհակալություն է հայտնել հակաօդային պաշտպանության ստորաբաժանման անձնակազմին հայրենանվեր ծառայության համար և վերջիններիս հանձնել պետական […]
17:39 06.05.2020
Հայաստանի գործող կառավարությունը ամենաշատն է հայտնել Արցախյան հակամարտության լուծման հարցում իր դիրքորոշումը։ Իսկ Հայաստանի ժողովուրդը տվել է քվե՝ իր անունից բանակցելու համար։ Այդ նույն ժողովուրդը կարող է պատասխան պահանջել։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով բանակցությունների մասին հարցին։ «Մեզ ոչ մեկ չի կարող ասել՝ էդ ի՞նչ եք բանակցում։ Ասում եմ՝ ինչ որ […]
17:25 06.05.2020
Քանի դեռ ԱԺ-ում կա գործող որոշում, հանրաքվեն անբեկանելի է և արտակարգ դրության իրավական ռեժիմի ավարտից հետո պետք է օր նշանակվի: Այսօր` մայիսի 6-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Լրագրողները հետաքրքրվեցին նաև «Կուսակցությունների մասին» օրենքից, ինչին ի պատասխան՝ Մարուքյանը պատասխանեց. «Շատ է շահարկվում, թե «Կուսակցությունների մասին» օրենքը աշխարհը փոխելու է. չկա […]
17:10 06.05.2020
Վրաստանում ՀՀ դեսպանությունը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել զորակոչի ենթակա քաղաքացիների վերաբերյալ: «Հարգելի հայրենակիցներ Վրաստանում գտնվող և ՀՀ Զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա ՀՀ այն քաղաքացիները, որոնք համավարակի պատճառով կիրառված սահմանափակումների պատճառով չեն կարողացել ժամանակին վերադառնալ հայրենիք, իրենց հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատ ներկայանալու նպատակով, պետք է իրենց տվյալներն ուղարկեն [email protected] էլփոստի հասցեին՝ […]
17:06 06.05.2020
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարություն է տարածել այս տարի ՀՀ պետական բոլոր հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների ընդունելության կարգի վերաբերյալ. «Առաջին դասարանցիների ընդունելությունը կատարվելու է առցանց համակարգի միջոցով։ Բոլորի համար հավասար մեկնարկային պայմաններ ապահովելու նպատակով յուրաքանչյուր ծնող, աշխարհի ցանկացած ծայրից, իր երեխային կարող է առցանց համակարգով գրանցել պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարան հաճախելու համար», – ասված է […]
16:59 06.05.2020
Ազգային ժողովի պատգամավորներից մեկի հարցին պատասխանելիս առողջապահության նախարարն այսօր դժվարացավ ասել, թե որքան գումար է ծախսվում ամեն վարակակրի պահման համար։ Նա խնդրեց հարցումը ուղարկել գրավոր և խոստացավ պատասխանել։ Սակայն այս հարցի համատեքստում Արսեն Թորոսյանը նաև տեղեկացրեց, որ դեպքեր կան, երբ վարակակիրներին 40 օր և ավելի պահում են հիվանդանոցներում կամ հյուրանոցներում։ Հյուրանոցներում պահվող վարակակիրների դեպքում, ինչպես […]
16:57 06.05.2020
2019 թվականին մարզային համայնքներում ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման համար սուբվենցիոն ծրագրերով տրամադրվել է 16 միլիարդ 378 միլիոն դրամ։ Կառավարությանը մասնաբաժինը եղել է 9,6 մլրդ դրամ, իսկ մնացած մասը վճարել են համայնքների բյուջեներից։ Այս մասին Ազգային ժողովում այսօր հայտարարեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։ Նա նշեց, որ եթե 2020 թվականի համր իրենք արդեն իսկ ստացել […]
16:50 06.05.2020
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության վարույթում քննված քրեական գործով վերականգնվել է 33.600.000 ՀՀ դրամ` որպես պետությանը պատճառված վնաս: ՀՀ պաշտպանության նախարարությանը պատկանող, Երևան քաղաքի Մոլդովական փողոցի 47/7 հասցեում գտնվող հողատարածքի օտարման գործընթացում ՀՀ ՊՆ համապատասխան պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ 20.09.2018թ. ՀՀ Քրեական օրենսգրքի 375-րդ […]
16:36 06.05.2020
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը խորհրդարանի այսօրվա նիստում հայտարարեց՝ ԱԺ աշխատակցի մոտ կորոնավիրուսի առկայությունը հաստատվել է: «Այսօր առավոտյան ասացի՝ կասկած կա, որ կորոնավիրուսով վարակի դեպք կա ԱԺ-ում: Ցավոք սրտի, այդ կասկածը հաստատված է. ԱԺ աշխատակազմում վարակակիր ունենք: Առողջություն եմ մաղթում, ոչ մի պարտադրանք չկա այդ դիմակների, չի էլ կարող լինել, բայց դա նախևառաջ ձեր, ձեր ընտանիքների, […]
16:25 06.05.2020
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում պարզաբանում է հրապարակել այն մասին, որ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 9-րդ ծրագրի շրջանակներում միանվագ՝ յուրաքանչյուր երեխայի համար 26 500 ՀՀ դրամ գումարի չափով, օժանդակություն է տրամադրվել 0-18 տարեկան երեխա ունեցող այն ընտանիքներին, որտեղ երկու ծնողներն էլ չունեն գրանցված աշխատանք։ «Նշված ծրագրից օգտված ՀՀ քաղաքացիների թիվը բավականին […]
16:17 06.05.2020
Տեխնիկական աշխատանքները ծավալուն են և դժվար, քանի որ այդ տվյալները էլեկտրոնային ու թվայնացված չեն: Այսօր` մայիսի 6-ին, ԱԺ-ում անդրադառնալով հակաճգնաժամային սոցիալական ծրագրերին ու արձանագրված խնդիրներին, ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: Նա նշեց, որ խնդիրների մի մասն էլ կապված է քաղաքացիների կողմից դիմումները սխալ լրացնելու հետ: «Մեծ թիվ ունենք դիմումների, որ պարզապես սխալ […]
16:10 06.05.2020
Ավելի վաղ հայտնել էինք՝ նախօրեին ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը հրաժարական է տվել, իսկ Արգիշտի Քյարամյանը նշանակվել է ԱԱԾ տնօրենի տեղակալ: «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցերին, ասաց հետևյալը. «Արդեն վարչապետի մամուլի խոսնակը նշել է, որ ԱԱԾ պետի տեղակալի հետ կապված քաղաքական նշանակում է եղել, ինչ վերաբերում է պարոն Գրիգորյանին, […]
16:02 06.05.2020
ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանից այսօր ԱԺ-ում լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք ճիշտ են այն լուրերը, որ ազատվել է պաշտոնից: «Ո՛չ,- ասաց նա,- անկեղծ ասած, չգիտեմ՝ որտեղից են այդ լուրերը: Այսինքն՝ գիտեմ, երևի մեկ-երկու ֆեյսբուքյան գրառումից են, որը բազմաթիվ կայքեր տարածեցին, և ես կարծում եմ, որ սա նաև վկայում է այն մասին, որ մենք լրատվական դաշտում […]
16:00 06.05.2020
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտա-Գարեգին Նժդեհի փողոց խաչմերուկում 2020 թվականի ապրիլի 10-ին կատարված երթևեկության կազմակերպման փորձնական փոփոխությունը իրեն չի արդարացրել, ինչից ելնելով ս.թ մայիսի 7-ից նշված խաչմերուկում երթևեկությունը կկազմակերպվի ինչպես նախկինում՝ առանց շրջանաձև երթևեկության և կվերագործարկվեն լուսացույցները: