17:45 30.04.2020
Շիրակի մարզի Մարալիկ և Ձորակապ բնակավայրերում այս գիշեր լրանում է տեղաշարժի հատուկ ռեժիմի գործողության ժամկետը: Հիշեցնենք՝ ՀՀ պարետի որոշմամբ՝ երկու բնակավայրերում ապրիլի 19-ից ապրիլի 25-ը սահմանվել էր տեղաշարժի հատուկ ռեժիմ, որը երկարացվեց մինչև ապրիլի 30-ը: Իսկ պատճառը Մարալիկի առողջության կենտրոնի աշխատակիցների մոտ կորոնավիրուսի հայտնաբերումն էր: Որքանո՞վ է օգնել տեղաշարժի սահմանափակման որոշումը, և համաճարակային ի՞նչ վիճակ […]
17:38 30.04.2020
ԱՄՆ-ում կորոնավիրուսի դեպքերի աճի համար Դոնալդ Թրամփը բազմիցս է մեղադրել Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը և Չինաստանին:
17:26 30.04.2020
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ ստացվել են թեստավորված 27 քաղաքացու փորձանմուշի արդյունքները, որոնք բացասական են, ինչը նշանակում է, որ նոր կորոնավիրուսի վարակը նրանց մոտ չի հաստատվել: «Կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար կրկին կոչ ենք անում հետևել պաշտոնական լրահոսին»,- ասված է Արցախի տեղեկատվական շտաբի հաղորդագրության մեջ:
17:04 30.04.2020
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսել է բուհերի ընդունելության կարգի և քննությունների մասին: Մանրամասները՝ տեսանյութում:
16:55 30.04.2020
2019 թվականին, նախորդ տարվա համեմատ, հանցագործության դեպքերը Հայաստանում աճել են: Ընդհանուր առմամբ գրանցվել է 26 հազար 850 հանցագործության դեպք, ինչը նախորդ տարվա համեմատ ավելի է 8,8 տոկոսով: Այս մասին խորհրդարանում ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում դատախազության տարեկան հաշվետվությունը ներկայացնելիս հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Ինչո՞վ է պայմանավորված հանցագործությունների աճը: Գլխավոր դատախազը մանրամասներ է […]
16:45 30.04.2020
«Հակաճգնաժամային ծառատունկ» կամ «Հայաստանի բարձրադիր գոտիներում գետերի ափապաշտպան անտառաշերտերի հիմնման աշխատանքներ՝ տեղի բնակչության ներգրավմամբ»․ սա էլ կորոնավիրուսի պայմաններում Հայաստանի կառավարության 15-րդ հակաճգնաժամային միջոցառման հակիրճ բովանդակությունն է։ Այս ծրագրով սեզոնային 1000 աշխատատեղ է ավելանում, իսկ տնկվելու են ուռենիներ։ Ծրագիրը հաստատվել է այսօր կառավարության նիստի ժամանակ, իսկ մանրամասները ներկայացնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանը: […]
16:16 30.04.2020
«Ձեր հոսանքն անջատե՞լ են»,- այս հարցն ուղղեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական զանգի ժամանակ: Քաղաքացին ասաց, որ հոսանքը չեն անջատել, իրենք էլ վճարումը պարտաճանաչ կերպով արել են: «Որտե՞ղ եք աշխատում, եթե գաղտնիք չի»,- հետաքրքրվեց վարչապետը: «Գաղտնիք ա»,- պատասխանեց նա: Փաշինյանը ճշտեց, որ նա մասնավոր հատվածում է աշխատում, խնդրեց ոլորտն ասել, պարզեց՝ քաղաքացին ատամնաբույժ է: «Նոր […]
16:02 30.04.2020
«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում հիշեցնում է, որ երեկ ասել էր, թե անկախ ամեն ինչից, Արցախը նույնպես հայտնել է իր տեսակետը. եթե Արցախն արդեն որոշել է, ուրեմն հենց դա է լինելու լուծումը. «Իսկ այսօր Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի այս խոսքերով՝ «Արցախի անկախությունը և անվտանգությունը սակարկության ենթակա չէ: Եվ ես […]
15:47 30.04.2020
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում, Գավառում երկու անձի սպանության և չորս անձի հրազենային մարմնական վնասվածքներ պատճառելու, մի խումբ անձանց կողմից բռնությամբ և գույքը ոչնչացնելով զուգորդված զանգվածային անկարգությունների դեպքերի առթիվ քննվող քրեական գործով իրականացվել և շարունակում են իրականացվել ակտիվ քննչական և այլ դատավարական գործողություններ, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքերի բոլոր հանգամանքները, ենթադրյալ […]
15:35 30.04.2020
«Ես երեսուն հազար ճարել եմ, էլեկտրիկին զանգել եմ, բայց ես հինգ երեխա ունեմ, ամուսին չունեմ, 9 թոռ ունեմ, ո՞նց կարելի ա, երբ որ չեն աշխատում, տղաս չի աշխատում»,- ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ էլեկտրաէներգիայի անջատումներից տուժածներին զանգերից հերթականի ժամանակ նշեց քաղաքացիներից մեկը: «Կներեք, քանի՞ տարեկան են Ձեր երեխաները»,- հարցրեց վարչապետը: «Չորս աղջիկ են, մի տղա, տղաս […]
15:15 30.04.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում զանգեր է կատարում կոմունալ ճգնաժամից տուժածներին: «Կոմունալների թեման ավելի խոր հասկանալու համար խնդրել եմ մի շարք բաժանորդների ցուցակներ, որոնց հոսանքն անջատված է պարտքի պատճառով, և ուզում եմ մի քանիսի հետ խոսել՝ իրենց պատմությունն ավելի լավ հասկանալու համար»,- նշեց նա: Քաղաքացիներից մեկի հետ զրուցելով, տեղեկանալով նրանց ապրելու պայմանների մասին, […]
15:14 30.04.2020
ՀՀ գլխավոր դատախազություն են ստացվել ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից իրականացված «ՀՀ ԳԱԱ Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի հողամասերի վարձակալության տրման գործընթացի մշտադիտարկման արդյունքների վերաբերյալ փաստաթղթերը: Դրանց կապակցությամբ պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակներում իրականացված ուսումնասիրության արդյունքում ի հայտ են բերվել առերևույթ կոռուպցիոն բնույթի չարաշահման հատկանիշներ պարունակող փաստական տվյալներ: Մասնավորապես, ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՊՈԱԿ-ին […]
14:13 30.04.2020
SHAMSHYAN.com-ը ներկայացնում է ապրիլի 28-ին Գավառ քաղաքի Ազատության փողոցում տեղի ունեցած մարտաֆիլմ հիշեցնող սպանությունների տեսանյութը՝ առանց մոնտաժված տարբերակի։ Shamshyan.com-ը ներկայացնում է նաև լուսանկարներ Գավառի բժշկական կենտրոնում տեղի ունեցած ավերածությունից հետո, թե այնտեղ ժամանած ոստիկաններն ու քննիչները ինչ իրավիճակի են ականատես եղել։ Աղբյուրը ներկայացնում է նաև լուսանկարներ, թե ինչպես էին սպանության վայր ժամանում Toyota մակնիշի 47 […]
13:44 30.04.2020
Կառավարությունն այսօր 86 միլիոն դրամ է հատկացրել Հայրենական մեծ պատերազմի վետերաններին պարգևատրելու համար։ Նրանցից յուրաքանչյուրը Մայիսի 9-ի՝ Հաղթանակի օրվա առիթով կստանա 300 հազար դրամ պարգևավճար։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ նշեց, որ վետերանները հիմա Հայաստանում 287-ն են։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն էլ նշեց, որ անցյալ տարի իրենք կրկնակի բարձրացրել են վետերաններին […]
13:38 30.04.2020
Արցախի նախագահ Բակո Սահակյանն այսօր Արցախի այս գումարման խորհրդարանի վերջին նիստում հանդես եկավ ամփոփիչ ելույթով: Նա նշեց՝ այս տարիների ամենամեծ մարտահրավերը եղել է Ապրիլյան պատերազմը: «Պաշտպանության բանակը, մեր ժողովուրդը՝ Մայր Հայաստանի և Սփյուռքի հետ միասին, չեզոքացրին հակառակորդի հանցավոր ծրագրերը, պաշտպանեցին մեր երկրի անկախությունը, անվտանգությունը և արժանապատվությունը: Խոսելով այս ամենի մասին՝ կուզեի նշել՝ հեռու եմ այն […]
13:28 30.04.2020
Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում օրեր շարունակ գիշերող Հայաստանի 57 քաղաքացիները ընդունել են ՌԴ-ում ՀՀ դեսպանատան առաջարկը և երեկ գիշեր տեղափոխվել կացարաններ կամ այնտեղ ապրող իրենց հարազատների բնակարաններ։ Հիշեցնենք, որ իրավապահները ապրիլի 28-ին այդ մարդկանցից պահանջել էին լքել օդանավակայանի տարածքը։ Մեկ օր դրսում գիշերելուց հետո նրանք նպատակահարմար են գտել ընդունել դեսպանատան առաջարկը։ Այս ամենը SHANTNEWS.am-ին փոխանցել է […]
13:25 30.04.2020
Երթևեկության անվտանգության ապահովման և կազմակերպման նկատառումով 2020թ. ապրիլի 30-ից մայրաքաղաքի ևս 4 փողոցների չկարգավորվող հետիոտնային անցումներում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն. Մոլդովական փողոց՝ հ. 27/7, Նորագավիթ 1-ին փողոց 6-րդ փողոցների հատման մասում, Գլինկայի փողոց՝ հ.19, Մ. Բաբաջանյան փողոց՝ հհ.46, 146։ Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից, նշված հետիոտնային անցումներում, ինչպես նաև՝ Արշակունյաց պողոտա հհ.12,15, Աճառյան փողոց քարի […]
13:22 30.04.2020
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածքային զարգացման և շրջակա միջավայրի հարցերի վարչության և ՀՀ կադաստրի կոմիտեի համատեղ ուսումնասիրության արդյունքներով ՀՀ պետական վերահսկողական ծառայության իրականացրած մշտադիտարկման արդյունքում կազմված տեղեկանքի և կից փաստաթղթերի հիման վրա` նյութեր են նախապատրաստվել, որի ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Կոտայքի […]
13:14 30.04.2020
Կառավարությունը հաստատել է կորոնավիրուսի հետևանքների հաղթահարման 15 ծրագիր: Այսօր ասուլիսի ժամանակ այդ մասին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերին նախարար Զարուհի Բաթոյանը՝ նշելով, որ ընդլայնվել է 8-րդ ծրագրի շահառուների ցանկը: Թվարկելով համապատասխան ոլորտները՝ նա տեղեկացրեց, որ շուրջ 36 հազար նոր շահառու է ավելանում ծրագրում, որոնց ուղղված բյուջեն կազմում է ավելի քան 2 մլրդ դրամ: Բաթոյանն […]
13:08 30.04.2020
Ո՞ւմ է վերաբերում տնտեսական հետևանքների չեզոքացման 10-րդ միջոցառումը ՊԵԿ-ը ներկայացրել է պարզաբանում, որը ներկայացնում ենք ստորև. Միջոցառման շահառու կարող են դառնալ 2020 թվականի ապրիլի 1-ի դրությամբ ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգով միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսացող հետևյալ տնտեսավարողները՝ անհատ ձեռնարկատերերը և ռեզիդենտ առևտրային կազմակերպությունները, որոնք 2019 թվականի ընթացքում ՀՀ հարկային օրենսգրքի համաձայն հանդիսացել են ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ […]
12:16 30.04.2020
Վարակակիրների թվի աճի դեպքում կառավարությունը որոշելու է ախտանշաններ չունեցող հիվանդներ ուղարկել տուն, քանի որ նրանք բժշկական հսկողության կարիք չունեն։ Այս դեպքում շատ բան կախված է լինելու վարակակրի վարքագծից։ Այս մասին կառավարության այսօրվա նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը բացատրեց, որ եթե տուն ուղարկված վարակակիրները չպահեն պայմանները, ապա կարող են նոր մարդկանց վարակել, ու դրա հետևանքով կարող […]
12:12 30.04.2020
Կորոնավիրուսից մահերի թվով Մեծ Բրիտանիան Եվրոպայում գտնվում է երկրորդ հորիզոնականում՝ առաջ անցելով Ֆրանսիայից և Իսպանիայից:
12:08 30.04.2020
Կառավարությունը մտադիր է շարունակել մեղմացումների քաղաքականությունը, քանի դեռ առողջապահական համակարգը գերծանրաբեռնված չէ։ Եթե վտանգ լինի, որ այդ համակարգը չի հասցնելու սպասարկել բոլոր հիվանդներին, Տիգրան Ավինյանը նոր խստացումներ է խոստանում։ Գործադիրի այսօրվա նիստին փոխվարչապետ, պարետ Ավինյանը ասաց, որ անհրաժեշտության դեպքում կարող են ամենախիստ ու դեռ դրանից էլ խիստ սահմանափակումներ կիրառել։ Սակայն որպեսզի դրան չհասնի, Ավինյանը ասաց, […]
12:00 30.04.2020
Կառավարության նիստի ժամանակ վարչապետը պատմեց, որ երեկ ընտանիքի հետ դուրս է եկել զբոսնելու և տեսել է, որ վարակի տարածումը կանխելու համար իրենց առաջադրած պայմանները չեն պահվում։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ եթե քաղաքացիներին չկարողանան քաջալերել այդ պայմանները պահել, ապա խնդիրներ են ունենալու։ Փաշինյանն ասաց, որ զբոսնելիս տեսել է մարդկանց, որոնք խմբերով կանգնած զրուցում են, և եթե նրանցից […]
11:47 30.04.2020
Հայաստանում մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակման ևս 134 դեպք է արձանագրվել, ինչն աննախադեպ ցուցանիշ է, ինչի մասին կառավարության նիստի ժամանակ նշեց նաև առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Նա տեղեկացրեց, որ ծայրահեղ ծանր վիճակում 17 վարակակիր կա, ծանր վիճակում է 59 մարդ։ Թորոսյանի խոսքով՝ եթե դեպքերն այսպես զարգանան, ապա իրենք կանցնեն ախտանշաններ չունեցողներին չհոսպիտալացնելու քաղաքականության։ Ինչ վերաբերում […]
11:09 30.04.2020
Ապրիլի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբч հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2066 դեպք, որոնցից 929-ն` առողջացած, 32-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1103 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 21125 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 134 նոր դեպք և 29 առողջացած։ Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ պացիենտները եղել […]
10:51 30.04.2020
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 30-ի ժամը 11։00-ի դրությամբ՝ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 134 նոր դեպք, ընդհանուր՝ 2066։ Առողջացել է ևս 29 պացիենտ, ընդհանուր՝ 929։ Փաստացի բուժում է ստանում 1103 մարդ։ Մահվան դեպքերի թիվն ավելացել է 2-ով՝ հասնելով 32-ի։ Անցկացված թեստերի ընդհանուր թիվը կազմում է 21125։