23:00 21.04.2020
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ ՀՀ քաղաքացիներին Հայաստան վերադարձնելու նպատակով ս/թ․ ապրիլի 22-ին (ժամը՝ 15։00-ին) տեղի կունենա «S7» ավիաընկերության կողմից իրականացվող Մոսկվա-Երևան չարտերային թռիչքը։ Դեսպանությունում ցուցակագրված՝ 1-ից 200 համարի ներքո նշված քաղաքացիներին հաշվառում անցնելու նպատակով խնդրում ենք «Դոմոդեդովո» օդանավակայան ժամանել սկսած ժամը՝ 11։00-ից: Չվերթի կազմակերպման և քաղաքացիների հաշվառման ընթացքին հետևելու նպատակով օդանավակայանում գտնվելու են […]
22:52 21.04.2020
Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում մնացածների խնդրին Հայաստանի ԱԳՆ-ը տեղյակ է առաջին իսկ պահից և պլանավորում է համապատասխան գործողություններ ՀՀ քաղաքացիներին վերադարձնելու ուղղությամբ: Այս մասին լրագրողներին ասել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Ավետ Ադոնցը: Նա անդրադարձել է նաև երեկ օդանավակայանից հայերի տարհանմանն ու բազմաթիվ այլ հարցերի: Մանրամասները՝ տեսանյութում։
21:22 21.04.2020
ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ 17.03.2020թ. գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին 20.04.20թ. ժամը 18:00-ի դրությամբ մուտքերը կազմել են 974,163,699.3 դրամ, իսկ մուտքերի ընդհանուր քանակը 3845:
21:14 21.04.2020
Ապրիլի 23-ին՝ երեկոյան 21:00-ին 3 րոպե կղողանջեն եկեղեցիների զանգերն ու կմարեն Երևանի և մարզերի հրապարակների, փողոցների լույսերը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջից։ «Ապրիլի 23-ին՝ երեկոյան 21:00-ին, 3 րոպե կղողանջեն եկեղեցիների զանգերն ու կմարեն Երևանի և մարզերի հրապարակների, փողոցների լույսերը: ❗Նույն ժամին հորդորում ենք քաղաքացիներին մարել բնակարանների լույսերը և պատուհանների մոտ միացնել հեռախոսի […]
21:09 21.04.2020
Կորոնավիրուսային համաճարակի սկզբից ի վեր Հայաստանի ԱԳՆ կազմակերպած հատուկ թռիչքներով և ուղևորափոխադրումներով Հայաստան է վերադարձել 1886 քաղաքացի։ Նրանցից 1321-ը վերադարձի տոմսի համար չի վճարել։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանը։ Նա ներկայացրել է այն երկրները և քաղաքները, որտեղից իրականացվել են վերադարձի փոխադրումները․ Մարտի 15 – Հռոմից վերադարձել է 67 […]
21:03 21.04.2020
Նոր կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում բարեկամ Վրաստանն իր աջակցությունն է հայտնում Հայաստանին՝ Թբիլիսիի հեռուստաաշտարակը ներկելով Հայոց եռագույնի գույներով։ Այս մասին տեղեկացնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից։
20:49 21.04.2020
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը։ 2020թ. առաջին եռամսյակում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարները կազմել են ավելի քան 245 մլրդ 633 մլն դրամ։ Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 202 մլրդ 793 մլն, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 42 մլրդ 839 […]
20:42 21.04.2020
Հայաստանում կորոնավիրուսով վարակված 70 տարեկանից բարձր շուրջ 50 քաղաքացի հաղթահարել է հիվանդությունը և դուրս է գրվել: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան, ՀՀ առողջապահության նախարարության տրամադրած տվյալների համաձայն, ապաքինվածների կեսից մի փոքր ավելին կանայք են: Բուժման ընթացքում պացիենտների մի մասի առողջական վիճակը միջին ծանրության է եղել, մի մասինը՝ ծանր: Թեթև ընթացք ունեցողները քիչ են: Ապաքինված 70-ից բարձր տարիքի […]
20:36 21.04.2020
Նոր տեսակի կորոնավիրուսի տարածմանը զուգահեռ՝ ի հայտ են եկել բազմաթիվ կեղծ տեղեկություններ հիվանդության առաջացման, տարածման և բուժման հետ կապված։ Տեղեկատվության ստուգման կենտրոնը մի քանի հարց է ուղղել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին՝ Հայաստանում կորոնավիրուսի ախտորոշման և բուժման վերաբերյալ։ 1.Ի՞նչ չափանշիներով է կատարվում թեստավորումը Կորոնավիրուսային հիվանդության դեմ կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումները, այդ թվում նաև լաբորատոր հետազոտություններն իրականացվում […]
20:31 21.04.2020
Տուրիստական ավտոբուսների վարորդները դժգոհել են, որ կորոնավիրուսի տարածման պատճառով այս օրերին եկամտի որևէ աղբյուր չունեն և սնանկացման վտանգի առաջ են կանգնել։ Նրանք ակնկալում են կառավարության աջակցությունը։ Մանրամասները՝ տեսանյութում։
20:23 21.04.2020
2020թ. ապրիլի 21-ին քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը` ժամը 13:00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Վահան գյուղի բնակիչը կացնով հարվածել է համագյուղացու գլխի շրջանին, ինչից վերջինս մահացել է։ Նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային վարչության Սևանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասի հատկանիշներով: Վահան […]
20:13 21.04.2020
«Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի ընտրված նախագահ Արայիկ Հարությունյանին: «Հարգելի´ Արայիկ Վլադիմիրի, անձամբ իմ և «Միասնական հայրենիք» կուսակցության անունից շնորհավորում եմ Ձեզ Արցախի Հանրապետության նախագահ ընտրվելու առթիվ: Արցախի նախագահական ընտրություններն այլևս իրողություն են: Արդյունքում Դուք ստանձնել եք Արցախի զարգացման վեկտորն առաջիկա տարիներին ուղղորդելու պատասխանատու առաքելություն, ինչն առավել քան ընդգծվում […]
20:00 21.04.2020
5-րդ ծրագրի շրջանակում միանվագ անհատույց դրամական օժանդակություն ենք տրամադրում բոլոր այն տնտեսվարողներին, որոնք չնայած ծագած դժվարություններին՝ պահպանել են աշխատատեղերը և կրճատումներ չեն իրականացրել։ Այս մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կից իրազեկող տեսանյութ հրապարակել։
19:50 21.04.2020
Վերջին շրջանում հաճախակի են դարձել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտ զորքերի շփման գծին հարակից տարածքներում հակառակորդի օդային ուժերի կողմից իրականացվող թռիչքները, որոնք կրում են ինչպես ուսումնավարժական, այնպես էլ հետախուզական բնույթ: Հատկանշական է, որ նշված գործողություններում, բացի տարբեր տեսակի մարտական ինքնաթիռներից և ուղղաթիռներից, ներգրավվում են նաև անօդաչու թռչող սարքեր, որոնք ի տարբերություն առաջինների, հաճախ փորձում են հետախուզական նպատակներով ներթափանցել […]
19:28 21.04.2020
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հայտնել է, որ մեկնարկել է տեսակոնֆերանս Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի միջև: Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները տեսակոնֆերանս կանցկացնեն: Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների տեսակոնֆերանսն անցկացվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ:
19:09 21.04.2020
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տրամադրության տակ եղած բոլոր ապացույցները վկայում են, որ նոր տիպի կորոնավիրուսը ունի կենդանական ծագում։ Այս մասին հայտարարել է ԱՀԿ ներկայացուցիչ Ֆադել Չաիբը, փոխանցում է Vesti.ru կայքը։ «Դա փոփոխված կամ լաբորատորիայում ու այլ վայրում արհեստականորեն ստեղծված վիրուս չէ»,- ասել է նա։ Հիշեցնենք, որ այս ընթացքում հատկապես արևմտյան լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվում, որ Միացյալ […]
18:39 21.04.2020
Ոստիկանությունը շարունակում է ապահովել նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով անձանց ազատ տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ պարետի որոշման կատարումը։ Պարետի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև ապրիլի 20-ը՝ ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակումները խախտելու փաստերով 10269 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։ Նույն ժամանակահատվածում ինքնամեկուսացման կամ մեկուսացման կանոնները խախտելու փաստերով արձանագրություն է կազմվել 26 անձի […]
18:34 21.04.2020
Ապրիլի 20-ի երեկոյան ՃՈ ճանապարհապարեկային ծառայության բաժնի և 1-ին սպայական գումարտակի ծառայողները մայրաքաղաքում ուժեղացված ծառայություն են իրականացրել՝ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման նպատակով։ Երթևեկության մասնակիցների նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորած և ճանապարհային երթևեկության կանոնները կոպիտ կերպով խախտած 12 վարորդների մեքենաներ տեղափոխվել են ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք։ Հիշյալ տրանսպորտային միջոցներից մեկը նաև գտնվում էր հետախուզման մեջ։ Ուժեղացված […]
18:29 21.04.2020
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Ռուբեն Շուգարյանի մահվան կապակցությամբ. «Խոր կսկիծով և ափսոսանքով իմացա ընկերոջս՝ դեսպան Ռուբեն Շուգարյանի անժամանակ մահվան մասին: Տոհմական մտավորական ընտանիքից սերած այդ կիրթ ու պատրաստված անձն իր անուրանալի հետքն է թողել Հայաստանի երրորդ Հանրապետության պատմության մեջ: Որպես դեսպան նա Հայաստանն արժանապատվորեն է ներկայացրել Ամերիկայի Միացյալ Նահանգներում և Իտալիայում, […]
18:21 21.04.2020
Վրաստանի իշխանությունները որոշել են երկրում հայտարարված արտակարգ դրությունը երկարաձգել մինչև մայիսի 22-ը։ Այդ մասին որոշումը ընդունելուց հետո կառավարությունն այն ուղարկել է նախագահի հաստատմանը։ Այս մասին հայտնում է «Գրուզիա օնլայն» կայքը։ Միաժամանակ, երկրի վարչապետի խորհրդական Իրակլի Չիկովանին հայտնել է, որ որոշ սահմանափակումներ էլ թեթևացվելու են այս ընթացքում։ Մասնավորապես, տեղաշարժի կոշտ սահմանափակումները, որ սահմանվել էին ապրիլի 17-ին, […]
18:15 21.04.2020
Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակիցները գործարան են գնացել, պահանջում են աշխատել, հայտնում է Tert.am-ը: Tert.am-ը զրուցել է ֆաբրիկայի սեփականատեր Բագրատ Դարբինյանի հետ, որը հայտնել է՝ աշխատակիցներին դեռ վաղուց են տեղյակ պահել, որ հիմա աշխատել չեն կարող և հարցերի դեպքում պարետին դիմեն: «Բայց չեն լսում, ներխուժում են արտադրամաս, ասում են՝ աշխատել ենք ուզում: Մարդիկ չեն կարողանում […]
18:05 21.04.2020
Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում գրանցվել է կորոնավիրուս հիվանդության բռնկման նոր օջախ, և այս պահի դրությամբ կա վարակման 39 հաստատված դեպք։ Այս մասին հայտնել է Գեղարքունիքի մարզպետն իր ֆեյսբուքյան գրառումով։ «Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի մուտքի և ելքի հատուկ ռեժիմ է սահմանվում, և կիրառվելու են սահմանափակումներ»,- նշել է մարզպետ Գնել Սանոսյանը։ Մարզպետը նաև մանրամասնել է սահմանափակումները։ Որոշման […]
18:00 21.04.2020
«ՀՀ ՏԿԵՆ Միգրացիոն ծառայությունը բնակարանի գնման վկայագրերի հերթական խմբաքանակը հանձնեց Ադրբեջանից բռնագաղթած և 30 տարի անօթևան մնացած ընտանիքներին։ Կորոնավիրուսի վարակի տարածման հավանականությունը նվազեցնելու նպատակով և ելնելով այն հանգամանքից, որ շահառուները հիմնականում տարեց փախստականներ են, Միգրացիոն ծառայության աշխատակիցները անձամբ հասցրին վկայագրերը բնակավայրեր՝ «Նաիրի» և Սեբաստիա 3/9 հանրակացարաններ»,- տեղեկացնում են ծառայության ֆեյսբուքյան էջում։ Նշվում է, որ 2019-ի […]
17:47 21.04.2020
«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում ԱՄՆ-ում ՀՀ նախկին դեսպան Ռուբեն Շուգարյանի լուսանկարն է տեղադրել ու նրա մասին գրառում արել: «Մեր ընկերությունը շատ դժվար սկիզբ ուներ։ Ինքը ՀՀ դեսպան ԱՄՆ-ում, ես՝ Արցախի նորանշանակ ներկայացուցիչ: 1997թ. հոկտեմբեր: ՀՀ ներքին քաղաքական պայքարի հետևանքով հասկանալի էր, որ մինչ փետրվար 1998-ը իմ համար անհասկանալի ձգվածություն […]
17:45 21.04.2020
Ռուսաստանի նախագահի հրամանով 2020-ի մարտի 15-ից հունիսի 15-ը դադարեցվել է հետևյալ գործընթացների ժամկետների հաշվարկը. Ժամանակավոր կացության, ժամանակավոր կամ մշտական բնակության ժամկետները, գտնվելու կամ բնակության վայրում հաշվառման ժամկետները, եթե այդ ժամկետները սպառվում են նշված ժամանակահատվածում, Վարչական վտարման, արտաքսման կամ ռեադմիսիայի մասին պայմանագրի շրջանակներում վերադարձման մասին որոշում ունեցող քաղաքացիների համար՝ ՌԴ տարածքը կամավոր լքելու ժամկետը, Մի շարք […]
17:40 21.04.2020
Պարետատանը կազմակերպված ասուլիսի ընթացքում լրագրողները ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին խնդրել են մեկնաբանել ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի հայտարարությունը: Լավրովը հայտարարել է, որ ակտիվ քննարկվում են նախորդ տարի Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների՝ հանդիպմանը ներկայացրած առաջարկությունները, դրանք ենթադրում են փուլային կարգավորում: «Անհնար է ենթադրել, որ հայկական կողմերից որևէ մեկը կարող է […]
17:31 21.04.2020
ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի 21 ապրիլի, 2020 N 48 որոշման համաձայն՝ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի մուտքի և ելքի հատուկ ռեժիմ է սահմանվում և կիրառվելու են սահմանափակումներ։ «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշման հավելվածի 7-րդ կետով՝ 1. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում կիրառել հետևյալ սահմանափակումները. […]