TIME
Ամսաթիվ
12 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+22.38 oC

Գլխավոր

Ուսանողական վարկերի տրամադրման կարգերը կհեշտացվեն

12:16 23.04.2020

ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը կառավարության այսօրվա նիստում անդրադարձավ ուսանողական վարկերի տրամադրման կարգերի հեշտացմանը: Նա նշեց՝ այս պահին ունեն գործող 11 հազար 150 վարկ, պայմանները բավական հեշտացվում են բոլորի համար, դա նշանակում, է, որ 80-ից ավել ՄՈԳ ունեցողները 0 տոկոսով են վարկավորվելու, գործող վարկերն էլ դառնում են 0 տոկոս, 80-ից ցածր ՄՈԳ ունեցողների համար […]

̰
Այս պահին ունենք ծայրահեղ ծանր վիճակում 10 հոգի․ Արսեն Թորոսյան

11:38 23.04.2020

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր կառավարության նիստի ժամանակ ներկայացրեց հանրապետությունում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը: Նախարարը նշեց, որ կա հաստատված նոր 50 դեպք, բուժված 26 քաղաքացի, գումարային՝ 1523 դեպք, այս պահին ակտիվ բուժման մեջ գտնվողների թիվը 840 է, բուժվածների ընդհանուր թիվը՝ 659, մահերի թիվը՝ 24: «Ինչ վերաբերում է պացիենտների վիճակին, այս պահին ունենք ծայրահեղ ծանր վիճակում […]

̰
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 50 նոր դեպք, ունենք 26 առողջացած

10:59 23.04.2020

ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 23-ի ժամը 11։00-ի դրությամբ՝ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 50 նոր դեպք։ Հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 1523-ի։ Ապաքինվել է 659 պացիենտ (ապրիլի 22-ի դրությամբ՝ 633)։ Ներկայում բուժում է ստանում 840 մարդ։ Մինչ օրս գրանցվել է մահվան 24 դեպք։ Ընդհանուր անցկացվել է 15860 […]

̰
ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է հայ-ադրբեջանական սահմանի մարտական հենակետեր

10:14 23.04.2020

Ապրիլի 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն աշխատանքային այցով եղել է հայ-ադրբեջանական պետական սահմանի հարավարևմտյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերում: Պաշտպանության նախարարին զեկուցվել է սահմանագոտում տիրող օպերատիվ-մարտավարական իրադրության, կատարված և ընթացիկ ինժեներական ու ամրաշինական, հենակետերի վերազինման աշխատանքների և թիկունքային ապահովման խնդիրների մասին: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը զրուցել է դիրքապահների հետ, հավաստիացրել, որ անձնակազմի սոցիալ-կենցաղային պայմանների շարունակական բարելավման […]

̰
Հազվագյուտ կրիաները վերադարձել են Թաիլանդի լողափեր

09:10 23.04.2020

20 տարում առաջին անգամ հազվագյուտ՝ կաշվենման մեջքով կրիաները վերադարձել են Թաիլանդի հանրահայտ լողափեր։ Փհուկետի լողափերում այդ կրիաները ձվադրել են, քանի որ դրան նպաստել է COVID-19-ի պատճառով զբոսաշրջիկների բացակայությունը, հայտնում է The Sun-ը։ Նշվում է, որ տարածաշրջանում մեծացել է նաև ծովային այլ կենդանատեսակների թվաքանակը։ Խոսքը դելֆինների ու ծովակովերի մասին է։

̰
Չենք ցանկանում, որ իրանական նավերը լողան մեր նավերի շուրջ և զվարճանան․ Թրամփ

08:49 23.04.2020

ԱՄՆ-ի ԶՈՒ-ն կրակ կբացի իրանական մոտորանավակների ուղղությամբ, որոնք կմոտենան ամերիկյան նավերին։ Այս մասին Սպիտակ տանը կայացած ճեպազրույցում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, փոխանցում է ТАСС-ը։ «Իրանը սպառնալիք է։ Չենք ցանկանում, որպեսզի նրանց ռազմական մոտորանավակները շրջապատեն մեր նավերը, լողան մեր նավերի շուրջ և զվարճանան։ Չենք ցանկանում, որ դրանք նույնիսկ մոտենան մեր նավերին»,-ընդգծել է ԱՄՆ նախագահը։ […]

̰
Միջմարզային տեղաշարժի, ինչպես նաև տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ սահմանափակումները հանվել են

08:35 23.04.2020

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից հայտնում են, որ Պարետի նոր որոշմամբ՝ փոփոխություններ և լրացումներ են կատարվել արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված՝ ՀՀ ողջ տարածքում ազատ տեղաշարժի իրավունքի և տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ ժամանակավոր սահմանափակումների կարգավորումներում, որոնք ուժի մեջ են մտել ապրիլի 22-ից՝ ժամը 23:59-ից: Այսպես, հանվում է միջմարզային տեղաշարժի սահմանափակումը, և վերացվում են անցակետերը: Փոխարենը՝ ուժերը […]

̰
Դիլիջանում ձյուն է տեղացել

08:08 23.04.2020

ԱԻՆ Հիդրոմետ ծառայության պետ Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով․ «Դիլիջան 23․04․2020 Լուսանկարը՝ Անի Մելյանի»։ https://www.facebook.com/gagik.surenyan/posts/3117602971636264

̰
«Դոմոդեդովո»-ում մնացած մեր 203 հայրենակիցները ժամանել են Հայաստան․ նրանց տանում են Ծաղկաձոր

22:41 22.04.2020

ՌԴ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում մնացած մեր 203 հայրենակիցները ժամը 19:30-ին ժամանեցին «Զվարթնոց» օդանավակայան: Քիչ առաջ SHANTNEWS-ին մանրամասներ հայտնեց ուղևորներից Անդրանիկ Առաքելյանը:

̰
Ապրիլի 23-ին տեղի կունենա Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ-Երևան չարտերային թռիչքը․ դեսպանատուն

22:10 22.04.2020

Ռուսաստանում ՀՀ դեպանությունից հայտնում են, որ Սանկտ Պետերբուրգում ՀՀ Գլխավոր հյուպատոսության և «Уральские авиалинии» ընկերության միջև ձեռքբերված պայմանավորվածության համաձայն՝ ս/թ․ ապրիլի 23-ին (ժամը՝ 12․00-ին) տեղի կունենա Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ-Երևան չարտերային թռիչքը։ «Մոսկվայից նշյալ չվերթով Հայաստան կմեկնեն դեսպանությունում ցուցագրված 254-ից 360 համարի ներքո նշված քաղաքացիները։ Խնդրում ենք նշյալ քաղաքացիներին «Դոմոդեդովո» օդանավակայան ժամանել սկսած ժամը՝ 08։30-ից (հաշվառման սեղաններ՝ […]

̰
Չղջիկ, օձ, սարդ, շուն և կատու. ովքե՞ր են Չինաստանում ուտում էկզոտիկ կենդանիների միս և ինչո՞ւ են վերաբացվել շուկաները

21:56 22.04.2020

Նոր տեսակի կորոնավիրուսի առաջացման ամենահավանական վարկածն այն է, որ վարակը չղջիկներից փոխանցվել է մարդկանց՝ համաճարակի էպիկենտրոն հանդիսացող Ուհան քաղաքի կենդանիների շուկայում։ Այդ պատճառով էլ Չինաստանը մարդկանց արգելել է վայրի կենդանիների միս ուտել: Ինչպիսին է աշխարհի արձագանքն ու ինչ քայլեր են ձեռնարկում Չինաստանի իշխանությունները: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Փոփոխություններ Հարկային օրենսգրքում․ ԱԺ-ն արտահերթ նիստում երկու ընթերցմամբ ընդունել է նախագիծը

21:30 22.04.2020

ԱԺ-ն այսօր պատգամավորների նախաձեռնությամբ արտահերթ նիստ է անցկացրել և հատուկ ընթացակարգով քննարկել է «Հարկային օրենսգրքում» փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին երկու նախագիծ: Ճգնաժամի հետևանքների մեղմմանն ուղղված նախագծերի հեղինակները «Իմ քայլը» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցություններն են: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Հակաճգնաժամային միջոցառումներից օգտվել է 10 հազար 531 իրավաբանական անձ և 639 հազար 592 ընտանիք. վարչապետ

21:01 22.04.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Ազգային ժողովի «Իմ քայլը», «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների տնտեսական բլոկը ներկայացնող պատգամավորների հետ: Իր խոսքում վարչապետը նախ անդրադարձել է կառավարության հակաճգնաժամային միջոցառումների ընթացքին: «Ինչպես գիտեք, կառավարությունն այս պահի դրությամբ ընդունել է 13 հակաճգնաժամային ծրագիր: Կառավարության վաղվա նիստում մենք ունենք առնվազն ևս մեկ ծրագիր, որը կապված է […]

̰
Ասո Թավիթյանը մեր հուշերում կմնա որպես մեծ հայ ու նվիրյալ․ Մ․ Հայրապետյան

20:45 22.04.2020

Մեծ ցավով տեղեկացա «Թավիթյան» հիմնադրամի ղեկավար, գործարար և բարեգործ Ասո Թավիթյանի մահվան մասին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը։ «Պատիվ եմ ունեցել անձնապես ճանաչելու Ասոյին. մարդ, որը Հայաստանի սահմաններից դուրս՝ օվկիանոսից այն կողմ, իր սրտում էր սահմանել հայրենիքը: […]

̰
Արարատի թեմայով թուրքական կրքերը չեն հանդարտվում․ կոտրել են Չինաստանի ԱՆ կայքը

20:33 22.04.2020

Ապրիլի 8-ին Չինաստանից Հայաստան ուղարկված մարդասիրական օգնության արկղերի վրա եղած Արարատ լեռան վերաբերյալ գրությունը իրարանցում էր առաջացրել Թուրքիայում։ Իսկ գրությունը հետևյալն էր. «Թող մեր բարեկամությունը լինի ավելի բարձր, քան Արարատ լեռը և ավելի երկար, քան Յանցզի գետը»:  Թուրքերը դժգոհում էին, որ արկղերի վրայի այդ մակագրությամբ, փաստորեն, Արարատ լեռը «վերագրվել էր Հայաստանին»։ Այդ կապակցությամբ Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարել էր, […]

̰
Խստացված սահմանափակումներ Մարալիկում, Ձորակապում և Վարդենիսում

20:10 22.04.2020

Հաշվի առնելով, որ վերջին օրերին Շիրակի մարզի Մարալիկ, Ձորակապ և Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքներում գրանցվել են կորոնավիրուսային հիվանդության բռնկման նոր օջախներ՝ պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ այդ համայնքների մուտքերի և ելքերի հատուկ ռեժիմ է սահմանվել։ Որոշման համաձայն՝ մարդկանց և տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը համայնքի վարչական տարածք արգելվել է՝ բացառությամբ առաջին անհրաժեշտության ապրանքների, պարագաների, սննդամթերքի, դեղորայքի […]

̰
Հակաճգնաժամային միջոցառումների շրջանակներում տեղաբաշխվել է 29 մլրդ 900 մլն դրամ․ Փաշինյան

19:40 22.04.2020

Այս պահի դրությամբ կառավարության ընդունած հակաճգնաժամային միջոցառումներից օգտվել է 10 հազար 531 իրավաբանական անձ և մոտավորապես 639 հազար 592 ընտանիք: Հակաճգնաժամային միջոցառումների շրջանակներում տեղաբաշխվել է 29 միլիարդ 900 միլիոն դրամ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

̰
Թուրքիան շարունակում է ճնշել լրագրողներին. քննարկում SHANTNEWS-ի տաղավարում

19:27 22.04.2020

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության հրապարակած զեկույցում Թուրքիան շարունակում է դիտվել որպես ազատ մամուլի դեմ ճնշումներ իրականացնող երկիր: Թեմային հետևել է «Շանթ» ՀԸ հաղորդավար Սագօ Արեանը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Ի՞նչ իրավիճակ է Ծաղկաձորի մեկուսացման վայրերում. Արսեն Թորոսյանը մանրամասներ է հայտնել

19:18 22.04.2020

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում է: Նախարարը իր ուղիղ եթերը վերնագրել է «Վերադառնում եմ Ծաղկաձորից»: «Վերադառնում եմ Ծաղկաձորից: Ուզում էի կիսվել ձեզ հետ, թե ինչ է կատարվում մեկուսացման վայրերում, ինչ իրավիճակ է հատկապես Ծաղկաձորում, քանի որ ամեն ինչ սկսվեց այնտեղ: Ծաղկաձորում ունենք 9 մեկուսացման վայր, որտեղ այս պահին մեկուսացման մեջ են գտնվում […]

̰
Արցախի ՊՆ-ն ցուցադրել է ադրբեջանական խոցված ԱԹՍ-ի մնացորդների լուսանկարները

18:44 22.04.2020

Արցախի ՊՆ-ն ներկայացրել է ապրիլի 21-ին՝ ժամը 13:07-ի սահմանում, ՊԲ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների կողմից հարավային հատվածում խոցված անօդաչու թռչող սարքի մնացորդների լուսանկարները: Լուսանկարները՝ ստորև.  

̰
Տեքստիլի արտադրամասերը կարող են վերագործարկվել, եթե դիմեն պարետատանը․ Մակունց

18:40 22.04.2020

Տեքստիլի արտադրությամբ զբաղվող ձեռնարկությունները իրենք են դիմել պարետատուն՝ առաջարկելով, որ իրենք որոշեն՝ ցանկանո՞ւմ են այս պայմաններում վերաբացվել, թե՞ ոչ։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտնեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ պատասխանելով այլ պատգամավորների մտահոգություններին։ Մակունցը բացատրեց, որ որոշ ձեռնարկություններ չեն ցանկանում պարետատան սահմանած կարգով վերագործարկել արտադրությունները։ Հետևաբար, ըստ Մակունցի, պարետատունն այսօր որոշում կընդունի, որի […]

̰
Մելքումյանի հակակորոնավիրուսային նախագիծն ընդունվեց միաձայն

18:33 22.04.2020

Մեկ օրվա մեջ երկու անգամ գումարված արտահերթ նիստերի ընթացքում Ազգային ժողովն արդեն երկրորդ ընթերցմամբ ընդունեց ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանի օրենքի նախագիծը։ Երկրորդ անգամ նույնպես քվեարկությունը միաձայն էր՝ 107 կողմ։ Մելքումյանի նախագիծը միտված է կորոնավիրուսի պայմաններում տնտեսվարողների բեռը թեթևացնելուն։ Արդեն ընդունված օրենքը առաջարկում է ժամկետանց հարկային պարտավորությունների համար տույժի հաշվարկը ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար 2020 թվականի […]

̰
Ամենայն հավանականությամբ, թեթև արդյունաբերության համար լրացուցիչ աջակցություն կլինի․ Թունյան

18:30 22.04.2020

Իմքայլական պատգամավոր Բաբկեն Թունյանը Ազգային ժողովում պատասխանեց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին, որը կառավարության մեղադրում է տեքստիլ արդյունաբերությանը բարդ իրավիճակի մեջ գցելու մեջ։ Մարուքյանը պնդում է, որ պարետատունը աշխատանքը կազմակերպելու այնպիսի պայմաններ է դրել, որ ձեռնարկությունները չեն կարող աշխատել։ Բայց, միաժամանակ, ըստ Մարուքյանի, այդ ձեռնարկությունները չեն ստանում նաև աջակցության ծրագրերի բաժինը։ Թունյանը պատասխանեց, որ կառավարության […]

̰
Լիտվան բժշկական օգնություն կտրամադրի Հայաստանին

18:09 22.04.2020

Լիտվայի կառավարությունը 100 հազար եվրոյի չափով բժշկական օգնություն կհատկացնի Արևելյան գործընկերության անդամ երկրներին՝ Հայաստանին, Վրաստանին, Մոլդովային և Ուկրաինային՝ կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով։ Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Լիտվայի ԱԳ ղեկավար Լինաս Լինկևիչիուսը։ «Լիտվան կանգնած է իր Արևելյան գործընկերների կողքին»,- մասնավորապես գրել է Լինկևիչիուսը։ #Lithuania?? continues standing by its Eastern Partners: Lithuanian Government decided […]

̰

18:02 22.04.2020

«Հաշվի առնելով 22.04.2020թ. ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից արված հայտարարությունն առ այն, որ էլեկտրական էներգիայի դիմաց վճարման պարտավորության կատարմանը խոչընդոտող ֆորս մաժորը սույն թվականի ապրիլի 22-ից համարվում է վերացած, հետևաբար, համաձայն սպառված էլեկտրաէներգիայի արժեքի վճարման կարգի, փետրվար և մարտ ամիսներին բնակիչ-բաժանորդներին սպառված էլեկտրաէներգիայի դիմաց վճարման ժամկետը, ըստ այդմ, ավարտված է»,- տեղեկացնում են «Հայաստանի էլեկտրական […]

̰
Ազգային ժողովը նույն օրը մտադիր է Մելքումյանի նախագիծն անցկացնել նաև 2-րդ ընթերցմամբ

17:55 22.04.2020

Ազգային ժողովում այսօր կեսօրին կայացած առաջին արտահերթ նիստից հետո քիչ առաջ սկսվել է նաև երկրորդ արտահերթը, որի ժամանակ քննարկվում է ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանի առաջարկած նախագիծը։ Առաջին ընթերցմամբ այն ընդունվել է միաձայն։ Երկրորդ ընթերցումով քննարկումից առաջ տեղի է ունեցել տնտեսական հանձնաժողովի նիստ, որի ժամանակ էլ ընդունվել են որոշ առաջարկներ, փոփոխություններ։ Մելքումյանը իր ելույթում նշեց, որ […]

̰
Մոսկվա-Երևան չորրորդ չարտերային թռիչքով Հայաստան է վերադառնում 203 քաղաքացի

17:50 22.04.2020

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից հայտնում են՝ S7 ավիաընկերության օդանավը «Դոմոդեդովո» օդանավակայանից ուղղություն է վերցրել դեպի Երևան։ «Մոսկվա-Երևան չորրորդ չարտերային թռիչքով Հայաստան է վերադառնում 203 քաղաքացի։ Համընդհանուր ջանքերով հնարավոր դարձավ ապահովել քաղաքացիների անվճար մեկնումը հայրենիք։ Օդանավով Հայաստան են տեղափոխվում նաև ռուսական կողմից ՀՀ առողջապահության նախարարությանը համար փոխանցված կորոնավիրուսի ախտորոշման թեստերը, ռեագետներն ու մեր հայրենակիցների կողմից հումանիտար օգնության […]

̰
Ապօրինություններ Արմավիրի տարածքային պետական քոլեջում

17:41 22.04.2020

Ոստիկանության Արմավիրի բաժնում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել Արմավիրի տարածքային պետական քոլեջում կատարված ապօրինությունների վերաբերյալ։ Քննությանը հայտնի տվյալներով՝  ուսումնական հաստատության նախկին տնօրենը 2014-2016 թվականների ընթացքում քոլեջի գործավարի եղբորը գրանցել է որպես պահակ։ Տղամարդը աշխատանքի չի ներկայացել, սակայն նրա անվամբ դուրս են գրվել աշխատավարձի գումարներ։ Փաստական տվյալներ են ձեռք բերվել […]

̰
Խնդիր ունենք պարզելու Վարդենիսում վարակի սկզբնաղբյուրը. Գեղարքունիքի մարզպետ

17:33 22.04.2020

Վարդենիսում կա կորոնավիրուսի հաստատված 47 դեպք: Այդ տեղեկությունը հայտնեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ: Մարզպետի խոսքերով՝ 47 հիվանդներից 12-ը հիվանդանոցի աշխատակիցներ են, որոնցից 1-ն է բժիշկ, իսկ պոլիկլինիկայում հայտնաբերվել է 9 վարակակիր, որոնցից 2-ը բժիշկ է: Սանոսյանն ասաց, որ դեռ խնդիր ունեն պարզելու Վարդենիսում վարակի սկզբնաղբյուրը: Նրա խոսքերով՝ առաջին դեպքը հայտնաբերվել է […]

̰
Վրաստանի խորհրդարանն արտակարգ դրության ժամկետը երկարաձգեց մինչև մայիսի 22-ը

17:29 22.04.2020

Վրաստանի խորհրդարանը հաստատել է երկրում արտակարգ դրության ռեժիմի երկարաձգումը մինչև մայիսի 22-ը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Հանրապետության նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ապրիլի 21-ին հաստատել էր նախարարների կաբինետի առաջարկությունը՝ երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը մինչև մայիսի 22-ը: Երկրի խորհրդարանի 97 պատգամավոր կողմ է քվեարկել որոշմանը: Հիշեցնենք՝ Վրաստանում կորոնավիրուսով հիվանդների թիվը հասել է 411 մարդու, մահացել է […]

̰
BACK_TO_TOP