TIME
Ամսաթիվ
12 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+20.09 oC

Գլխավոր

Հայտնի են Արցախում կորոնավիրուսի կասկածով նոր թեստավորումների արդյունքները

17:23 21.04.2020

Նոր կորոնավիրուսի հետազոտության նպատակով նախօրեին ՀՀ ուղարկված 32 քաղաքացու կորոնավիրուսի ախտորոշման թեստի պատասխանը բացասական է, այսինքն՝ նրանց մոտ կորոնավիրուսի վարակ չի հաստատվել: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը՝ Արցախի առողջապահության նախարարությունից ստացած տեղեկություններին հղումով։ Կրկնակի թեստավորման նպատակով ՀՀ էր ուղարկվել նաև նախկինում հաստատված երեք քաղաքացու՝ Քարվաճառի երկու բնակիչների ու Հանրապետական բժշկական կենտրոնում նրանց հետ […]

̰
Մահացել է ԱՄՆ-ում ՀՀ նախկին դեսպան Ռուբեն Շուգարյանը

17:20 21.04.2020

Բոստոնում այսօր առավոտյան մահացել է ԱՄՆ-ում Հայաստանի առաջին արտակարգ և լիազոր դեսպան, ՀՀ ԱԳ նախարարի նախկին տեղակալ Ռուբեն Շուգարյանը։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է նրա որդին։ Նա ԱՄՆ-ում ՀՀ դեսպանն է եղել 1993-1999թթ․։ Այնուհետև 1999-2005թթ․ եղել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ։ 2005-2008թթ․ Իտալիայում, Իսպանիայում և Պորտուգալիայում համատեղությամբ եղել է ՀՀ արտակարգ և լիազոր […]

̰
Ամեն մի դատական գործ քննություն է նաև ժողովրդի առջև. երդման արարողություն նախագահական նստավայրում

17:18 21.04.2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի մասնակցությամբ նախագահական նստավայրում այսօր տեղի է ունեցել Բարձրագույն դատական խորհրդի անդամի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հայկյանցի, վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Կարեն Համբարձումյանի և վարչական դատարանի դատավոր Ռուստամ Մախմուդյանի երդման արարողությունը։ «Ձեր պարտականությունները կատարելու յուրաքանչյուր օր պետք է նվիրված լինի այն կարևորագույն խնդիրներին, որոնք դրված են Բարձրագույն դատական խորհրդի առաջ»,– շնորհավորելով և բարեմաղթանքներ հղելով ԲԴԽ անդամի ժամանակավոր պաշտոնակատարին՝ […]

̰
Ինչպե՞ս են «Դոմոդեդովո» օդանավակայանի տարածքից հայերին դուրս հանել. մանրամասներ

17:17 21.04.2020

Երեկ գիշեր Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից դուրս են հանել այնտեղ գիշերող ՀՀ քաղաքացիներին: Շատերն իրենց միջոցներով տուն են վարձակալել և սպասում են Հայաստան վերադառնալուն: Նրանց հավաստիացրել են, որ ապրիլի 22-ին հնարավոր է կազմակերպեն իրենց վերադարձը: Հիշեցնենք, որ ապրիլի 12-ից «Դոմոդեդովոյում» չվերթ չլինելու պատճառով մնացել են մի քանի տասնյակ քաղաքացիներ, որոնք ցանկանում են վերադառնալ Հայաստան: Նրանցից շատերը […]

̰
Որքա՞ն դրամական օժանդակություն կստանան հղիները

17:10 21.04.2020

Կառավարությունը 875 մլն 300 հազար դրամ է հատկացրել սոցիալական օժանդակության 7-րդ ծրագրին, որով շուրջ 8700 հղի կստանա 100.000 դրամ միանվագ դրամական աջակցություն։ Այդ մասին տեղեկացնում են կառավարության ֆեյսբուքյան էջում: «Լավ օգնություն է այս շրջանում, հատկապես, երբ այժմ ոչ մեկս չի աշխատում»,- ասում է  ծրագրի շահառու Տաթևիկ Մովսիսյանը։

̰
Շիրակում կորոնավիրուսից բուժվել է 86-ամյա քաղաքացի

17:00 21.04.2020

Շիրակի մարզում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 68 է: Առողջացածների թիվը մարզում 10-ն է: Նրանցից մեկը, ի դեպ, 86 տարեկան է: Հիվանդներից 47-ը բուժում է ստանում Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցում, մյուսները՝ Երևանում: Շիրակի մարզում արձանագրվել է մահվան 3 դեպք: Այդ մասին SHANTNEWS.am-ին  հայտնեցին Շիրակի մարզպետարանից:

̰
Այսօրվանից մինչև ապրիլի 24-ը ներառյալ Հայոց ցեղասպանության հուշահամալիրի մուտքը փակ կլինի

16:50 21.04.2020

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը պարետատանն ասուլիսի ընթացքում խոսել են Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի այս տարվա միջոցառումների կազմակերպման մասին: Բանախոսները նշել են, որ ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության հուշահամալիրի մուտքը փակ կլինի, սակայն իրենք մտածել են քաղաքացիների ու Սփյուռքի […]

̰
Աշակերտներին հանձնարարություններ տալու և գնահատելու գործիքներ ուսուցիչների համար

16:35 21.04.2020

«Սիրելի՛ ուսուցիչներ, հետևե՛ք հրահանգներին։ Ծանոթացե՛ք moodle համակարգի միջոցով դասընթացներ ստեղծելու, աշակերտներին հանձնարարություններ տալու և գնահատելու գործիքներին, որոնք կհեշտացնեն ձեր աշխատանքը»,- գրված է ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆեյսբուքյան էջում: Գրառմանը կից նաև տեսանյութ է հրապարակվել, որտեղ ներկայացված են մանրամասները:

̰
Մնում են պայմանագրային պարտավորությունները, այդ թվում ՝ Հայաստանի և Բելառուսի համար. Լավրով

16:08 21.04.2020

Ռուսաստանի արտգործնախարարը հայտարարել է, որ նույնիսկ էներգիայի գների ներկայիս անկման համատեքստում մնում են պայմանագրային պարտավորությունները, այդ թվում ՝ Հայաստանի և Բելառուսի համար՝ հիշեցնելով, որ երբ կնքվեցին այդ համաձայնագրերը, էներգիայի սահմանված գինը շուկայականից ցածր էր: «Երբ գազի գինը, որն այժմ գործում է Հայաստանի և Բելառուսի համար, շուկայականից երկու-երեք անգամ ցածր էր, ապա դա ընկալվում էր, որ […]

̰
ԼՂ շուրջ շրջանների ազատում, ապաշրջափակում․ Լավրովի խոսքերով՝ Արցախի հարցում քննարկվում է փուլային լուծումը

15:52 21.04.2020

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարն այսօր հայտարարել է, որ Արցախյան հակամարտության կարգավորման բանակցությունների սեղանին դրված է փուլային կարգավորման տարբերակ։ Այս մասին նա ասել է «Գորչակովի» ֆոնդի կազմակերպած տեսակոնֆերանսում։ «Առաջին փուլում առավել հրատապ խնդիրների լուծում՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ մի շարք շրջանների ազատում և տրանսպորտային, տնտեսական և այլ հաղորդակցությունների ապաշրջափակում»․ ըստ Լավրովի՝ սրանք են այդ փուլային լուծման առաջին […]

̰
Ռուսաստանցի նավաստիները պատանդ են մնացել ծովահենների գրաված նավում

15:42 21.04.2020

Աֆրիկայի հարավ-արևմուտքում՝ Բենինի նավահանգիստներից մեկում, ծովահենները գրավել են Tommi Ritscher նավը, որը կոնտեյներներ է տեղափոխում։ Կոտոնա քաղաքում կայանած նավում 8 նավաստի կա։ Այս մասին հայտնել է Բենինում Ռուսաստանի դեսպանությունը։ Դեսպանատան տվյալներով՝ նավաստիներից երեքը Ռուսաստանի քաղաքացիներ են։ Բենինի առափնյա անվտանգության ուժերը իրենց նավակներով արդեն իսկ շրջապատել են նավը, սակայն դրա վրա բարձրացած ծովահենները պատանդ են պահում […]

̰
Կորոնավիրուսի վտանգը չի անցել, եղե՛ք պատասխանատու. Արմեն Սարգսյան

15:31 21.04.2020

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը դիմել է քաղաքացիներին՝ հորդորելով լինել պատասխանատու, գիտակցել՝ կորոնավիրուսի վտանգը չի անցել: «Իմ խորհուրդը. Սիրելի՛ բարեկամներ, կորոնավիրուսի վտանգը դեռևս չի անցել։ Սա ասում եմ ոչ թե վախ առաջացնելու, այլ իրականության աչքերին ուղիղ նայելու համար։ Դեռ երկար ժամանակ ապրելու ենք կորոնավիրուսի հետ, և ես խնդրում եմ բոլորիդ լինել պատասխանատու: Լինել պատասխանատու, եթե նույնիսկ […]

̰
Տուրիստական ավտոբուսների վարորդները բողոքի ակցիա են իրականացրել

15:30 21.04.2020

Տուրիստական ավտոբուսների վարորդները դժգոհել են, որ կորոնավիրուսի տարածման իրավիճակով պայմանավորված՝ այս օրերին եկամտի որևէ աղբյուր չունեն և սնանկացման վտանգի առաջ են կանգնել, ուստի ակնկալում են, որ կառավարությունն իրենց կաջակցի։ Մանրամասները՝ տեսանյութում։  

̰
ԱԻ նախարարի շնորհավորական ուղերձը ԱԻՆ-ի ստեղծման օրվա առթիվ

15:22 21.04.2020

Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը շնորհավորական ուղերձ է հղել արտակարգ իրավիճակների նախարարության  ստեղծման օրվա առթիվ։ «Հարգելի՛ հայրենակիցներ, Արտակարգ իրավիճակների նախարարության սիրելի՛ աշխատակիցներ, շնորհավորում եմ բոլորիս՝ Արտակարգ իրավիճակների նախարարության ստեղծման օրվա առթիվ։ 12 տարի առաջ այս օրը ստեղծված կառույցի գործունեության հիմքը եղել և շարունակում է լինել մարդասիրությունը։ ԱԻՆ-ն իր կարգախոսը վաղուց անխախտ գործելաոճի է […]

̰
ՀՔԾ-ն պարզաբանել է «Կոշ» ՔԿՀ պետին կաշառք տալու գործով մեղադրյալի պաշտպանի հայտարարությունները

14:47 21.04.2020

Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությունը պարզաբանում է ներկայացրել «Կոշ» քրեակատարողական հիմնարկի պետին կաշառք տալու փաստով դատարան ուղարկված քրեական գործով մեղադրյալ Հայկ Կարապետյանի պաշտպան Մասիս Մելքոնյանի մեկնաբանությունների վերաբերյալ։ ՀՀ հատուկ քննչական ծառայության պարզաբանումը ներկայացնում ենք ստորև․ «ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի պետին կաշառք տալու փաստով քննված և դատարան ուղարկված քրեական գործով մեղադրյալ Հայկ Կարապետյանի պաշտպան Մասիս […]

̰
Վարդենիսի ԲԿ-ի մեկ տասնյակից ավելի աշխատակցի մոտ կորոնավիրուս է հաստատվել. հիվանդանոցն այսօրվանից չի աշխատում

14:40 21.04.2020

ArmDaily.am-ի տեղեկություններով՝ Վարդենիսի ԲԿ-ն այսօրվանից չի աշխատում: Երեկ հիվանդանոցում գտնվող բոլոր հիվանդներին դուրս են գրել ու աշխատակիցներին տեղեկացրել, որ չեն աշխատելու: Աղբյուրի տեղեկություններով՝ հիվանդանոցի արդեն 12 աշխատակցի մոտ հաստատվել է կորոնավիրուս: Աշխատակիցների մեծ մասն ինքնամեկուսացված են: Աղբյուրի հաղորդմամբ՝ չհաջողվեց կապ հաստատել մարզպետի, հիվանդանոցի տնօրենի կամ Վարդենիսի քաղաքապետի հետ, նրանք հեռախոսազանգերին չեն պատասխանում: Աղբյուրի  փոխանցմամբ՝ առողջապահության […]

̰
«Գալաթասարայը» հետաքրքրված է Նորբերտո Բրիասկո-Բալեկյանի ծառայություններով

14:05 21.04.2020

Արգենտինական Radio Continental-ի տեղեկություններով՝ թուրքական «Գալաթասարայը» հետաքրքրված է Հայաստանի ազգային հավաքականի և «Ուրական» հարձակվող Նորբերտո Բրիասկո-Բալեկյանի ծառայություններով: Ըստ աղբյուրի՝ թուրքական ակումբը Սոֆյան Ֆեգուլիին փոխարինող է փնտրում, և դիտարկում է մի քանի թեկնածուների, որոնց թվում է հայ ֆուտբոլիստը: Նշենք, որ վերջերս տեղեկություն էր տարածվել, որ Բրիասկո-Բալեկյանը կարող է տեղափոխվել «Միլան»:

̰
ԱԺ արտահերթ նիստ կգումարվի

13:49 21.04.2020

ՀՀ Ազգային ժողովից հայտնում են, որ վաղն արտահերթ նիստ կգումարվի: «Հիմք ընդունելով 2020 թվականի ապրիլի 22-ին՝ ժամը 11:00-ին, Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությունը, ինչպես նաև Ազգային ժողովի «Իմ քայլը» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների 2020 թվականի ապրիլի 20-ի Ազգային ժողովի խորհրդին միջնորդություն ներկայացնելու վերաբերյալ որոշումները, առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի […]

̰
Ադրբեջանում նավթային ոլորտի ճգնաժամն անխուսափելի է. քննարկում SHANTNEWS-ի տաղավարում

13:22 21.04.2020

Ադրբեջանում նավթային ոլորտի ճգնաժամը անխուսափելի է: Միայն պետական նավթային ընկերությունը 5000 աշխատակից է կրճատում: Թեմայի շուրջ է զրույցը «Շանթի» մեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Մոտ օրերս չվերթներ կլինեն նաև Մոսկվայից. Ավետ Ադոնցը մանրամասներ է հայտնել

13:18 21.04.2020

Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում մնացածների խնդրին Հայաստանի արտգործնախարարությունը տեղյակ է առաջին իսկ պահից և պլանավորում է համապատասխան գործողություններ հայրենակիցներին Հայաստան վերադարձնելու ուղղությամբ: Այս մասին այսօր կառավարության մամուլի կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Ավետ Ադոնցը: Նա տեղեկացրել է, որ վերադարձը կազմակերպելու քայլերը կիրականացվեն մոտ օրերս: Նա անդրադարձել է նաև երեկ օդանավակայանից […]

̰
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հարակից տարածքում 5 հազար կակաչ կտնկվի

13:08 21.04.2020

Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի ֆեյսբուքյան էջում նշված է. «Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ բարեկարգվում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի կանաչապատ տարածքները: Նախօրեին «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցները հավասարեցրել են խոտերը: Վաղվանից տարածքում 5 հազար կակաչ կտնկվի»:

̰
Դավիթ Տոնոյանի ուղերձը Թաթուլ Կրպեյանի 55-ամյակի կապակցությամբ

12:49 21.04.2020

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի 55-ամյակի կապակցությամբ: «Հողի համար ես հենց հիմա պատրաստ եմ մեռնելու: Հողի, ազգի համար»,- սրանք Հայաստանի Հանրապետության ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի խոսքերն են, որոնք մարմնավորում են ոչ միայն նրա հավատամքն ու հերոսաբար ապրած կյանքի խորհուրդը, այլև մեր ազատագրական պայքարն ու Արցախյան գոյամարտը […]

̰
Իրանը COVID-19-ի պատճառով ազատ է արձակել ավելի քան հազար օտարերկրացի բանտարկյալի. Mizan Online

12:43 21.04.2020

Իրանում կորոնավիրուսի պատճառով ավելի քան հազար օտարերկրյա քաղաքացի ազատվել է բանտերից: Այս մասին հայտնում է Mizan Online -ը ՝ վկայակոչելով երկրի դատական ​​համակարգի պաշտոնական ներկայացուցիչ Գոլյամհոսեյն Էսմայիլիի հայտարարությունը: «Ազատելով հարյուր հազար բանտարկյալ՝ մենք նաև ազատ ենք արձակել ավելի քան հազար օտարերկրացու»,- շեշտել է Էսմայիլին: Նշվում է, որ խոսքն այն բանտարկյալների մասին է, որոնք լուրջ հանցագործություններ […]

̰
Աջակցում ենք անհատ ձեռներեցներին և իրավաբանական անձանց. Նիկոլ Փաշինյան

12:15 21.04.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել: «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման առաջին ծրագրի շրջանակում աջակցում ենք անհատ ձեռներեցներին և իրավաբանական անձանց»,- գրել է նա:

̰
Երկրաշարժ Վրաստան-Ռուսաստան սահմանային գոտում. ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

11:44 21.04.2020

Ապրիլի 21-ին, տեղական ժամանակով ժամը 10:08-ին (Գրինվիչի ժամանակով 06:08-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության ցանցի կողմից գրանցվել է 4.0 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Վրաստան-Ռուսաստան սահմանային գոտում` Թելավի քաղաքից 32 կմ դեպի հարավ-արևելք: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են հյուսիսային լայնության 41.830 և արևելյան երկայնության 45.810: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Երկրաշարժի ուժգնությունն […]

̰
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 62 նոր դեպք, ունենք 29 առողջացած, 2 մահ

10:58 21.04.2020

ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 21-ի ժամը 11։00-ի դրությամբ՝ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 62 նոր դեպք։ Հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 1401-ի։ Ապաքինվել է 609 պացիենտ (ապրիլի 20-ի դրությամբ՝ 580)։ Ներկայում բուժում է ստանում 768 մարդ։ Մինչ օրս գրանցվել է մահվան 24 դեպք։ Ընդհանուր անցկացվել է […]

̰
Կարագի, բուսական յուղի և ալյուրի գները շարունակում են նվազել․ ՏՄՊՊՀ

10:48 21.04.2020

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից տեղեկացնում են․ «ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մոնիթորինգի արդյունքների համաձայն՝ մայրաքաղաք Երևանում շարունակվում է կարագի և բուսական յուղի գների նվազման դինամիկան: Մասնավորապես՝ ապրիլի սկզբի համեմատ 1 կգ կարագի գինը նվազել է շուրջ 180, բուսական յուղինը՝ 45 դրամով: Հատկանշական է, որ նշված ապրանքատեսակների գներն նույնիսկ ավելի ցածր են փետրվարի […]

̰
Թողարկվել են «Գևորգ Չավուշ» և «Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակ» հուշադրամները

10:40 21.04.2020

Թողարկվել են «Գևորգ Չավուշ» և «Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակ» արծաթե հուշադրամները։ Այս մասին հայտնեցին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից։ Գևորգ Չավուշ Գևորգ Չավուշը (Գևորգ Ղազարյան, 1870 – 1907 թթ.) հայ ազատագրական շարժման հերոս է, ֆիդայի: Սովորել է Մշո Սբ Կարապետ վանքի դպրոցում: Մասնակցել է Սասունի ինքնապաշտպանական կռիվներին (1891-1894 թթ.): 1894 թ. […]

̰
Բացասական նիշերի հասնելուց հետո WTI նավթի գինն աճում է

09:33 21.04.2020

WTI ամերիկյան թեթև նավթի գինը բացասական նիշերի հասնելուց հետո սկսել է բարձրանալ։ Այս մասին են վկայում բորսային ցուցիչները, հայտնում է RT-ն։ Այսօր առավոտյան WTI -ի մայիսյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 104,38%-ով՝ հասնելով 1 բարելի դիմաց 1․65 դոլարի։ Brent հյուսիսծովյան նավթային խառնուրդի հունիսյան ֆյուչերսների գինը նվազել է 0,98%-ով՝ հասնելով 25,32 դոլարի։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, […]

̰
ԱՄՆ-ում փորձարկվում է COVID-19-ի բուժման ավելի քան 70 մեթոդ․ RT

09:20 21.04.2020

ԱՄՆ-ում ընթանում է կորոնավիրուսից բուժման ավելի քան 70 տարբեր մեթոդի փորձարկումներ։ Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը կայացած ճեպազրույցի ժամանակ, փոխանցում է RT-ն։ «Ներկայում ԱՄՆ-ում անցկացվում է 72 ակտիվ փորձարկում, իրականացվում են մի քանի տասնյակ թերապևտիկ մեթոդների ու բուժման միջոցների հետազոտություններ, ևս 211-ը գտնվում են պլանավորման փուլում։ Խոսքը բուժման և պատվաստանյութերի […]

̰
BACK_TO_TOP