TIME
Ամսաթիվ
12 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+21.57 oC

Գլխավոր

Նախագահը հեռավար զրուցել է գյումրեցի քանդակագործ Ալբերտ Վարդանյանի հետ

17:16 22.04.2020

2019թ. ամռանը Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Ախուրյանում հյուրընկալվել էր քանդակագործ Ալբերտ Վարդանյանի արվեստանոցում, ծանոթացել նրա աշխատանքներին: ՀՀ վաստակավոր նկարիչ Ալբերտ Վարդանյանը մասնակցել է բազմաթիվ հանրապետական և միջազգային ցուցահանդեսների։ Մոդեռն ոճն ազգային մտածողության հետ հաջողությամբ համադրող քանդակագործի աշխատանքները գտնվում են ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Դանիայում և այլուր, և, իհարկե, նրա ծննդավայր Գյումրիում։ Նախորդ հանդիպումից գրեթե մեկ տարի […]

̰
Ապրիլի 22-ից հետո եռօրյա ժամկետում վճարում չկատարած բնակիչ-բաժանորդների գազամատակարարումը կդադարեցվի․ «Գազպրոմ Արմենիա»

16:05 22.04.2020

«Գազպրոմ Արմենիան» հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ 2020 թվականի փետրվար և մարտ ամիսներին բնակիչ-բաժանորդներին մատակարարված բնական գազի, ինչպես նաև ներտնային համակարգի տեխնիկական սպասարկման ծառայությունների դիմաց վճարումները պետք է կատարվեն 3-օրյա ժամկետում: «Հաշվի առնելով ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հայտարարությունն առ այն, որ կոմունալ ծառայությունների դիմաց վճարման պարտավորության կատարմանը խոչընդոտող ֆորս մաժորը սույն թվականի ապրիլի […]

̰
Չինաստանը ծաղր է համարել ԱՄՆ-ի դատական հայցն իր դեմ՝ կապված կորոնավիրուսի տարածման հետ

16:00 22.04.2020

Չինաստանը «արդարադատության ծաղր» է համարել ԱՄՆ Միսսուրի նահանգի՝ իր հասցեին ուղղված մեղադրանքները նոր տեսակի կորոնավիրուսի տարածման մասին տեղեկությունները թաքցնելը: Նման հայտարարությամբ է հանդես եկել Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչը: Դիվանագետը նշել է, որ վիրուսի մասին ապատեղեկացնելու մեղադրանքը որևէ իրական հիմք չունի: Նա ընդգծել է՝ համաճարակի բռնկման առաջին իսկ օրից չինական կառավարությունն իրավիճակի զարգացման մասին բաց և թափանցիկ […]

̰
Ռուբեն Շուգարյանը մարմնավորել է մտավորականի լավագույն գծերը. Նիկոլ Փաշինյան

15:58 22.04.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ-ում ՀՀ նախկին դեսպան Ռուբեն Շուգարյանի մահվան կապակցությամբ գրառում է կատարել իր թվիթերյան միկրոբլոգում՝ ցավակցելով նրա ընտանիքի անդամներին և ընկերներին։ «Մեծ ցավով և խոր ափսոսանքով իմացա Ռուբեն Շուգարյանի անժամանակ մահվան մասին։ Իմ խորին ցավակցությունները նրա ընտանիքին և ընկերներին։ Պարոն Շուգարյանը մարմնավորել է մտավորականի լավագույն գծերը` լայն աշխարհայացքով, ակտիվ քաղաքացիական դիրքորոշմամբ ու […]

̰
Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայում» կմնա մինչև մրցաշրջանի ավարտը

15:38 22.04.2020

Հունիսի 30-ին ավարտվում է Քրիս Սմոլինգի և Հենրիխ Մխիթարյանի «Ռոմայում» վարձակալությամբ հանդես գալու պայմանագրերը: Սակայն հռոմեացիները պայմանավորվել են «Արսենալի» և «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, որ ֆուտբոլիստները թիմում կմնան մինչև մրցաշրջանի ավարտը, նույնիսկ եթե այն մինչև հունիսի վերջ չավարտվի կորոնավիրուսի համաճարակի պատճառով: «Ռոման» նաև փորձում է համաձայնության գալ ֆուտբոլիստների տրանսֆերների շուրջ, սակայն «Արսենալը» և «Մանչեսթեր Յունայթեդը» պահանջում […]

̰
Ապրիլի 30-ը 2019-ին ձեռք բերված ավտոմեքենաների` ՊԵԿ ներկայացնելու վերջնաժամկետն է

15:33 22.04.2020

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ այն տրանսպորտային միջոցները, որոնք ձեռք են բերվել 2019-ին, բայց տարատեսակ պատճառներով չեն մաքսազերծվել 2019թ., պետք է ներկայացվեն համապատասխան մաքսային մարմին և ստանան պատշաճ ձևակերպում մինչև 2020թ. ապրիլի 30-ը։ ՊԵԿ-ը ևս մեկ անգամ հիշեցնում և հորդորում է մինչև ապրիլի 30-ը ներառյալ ներկայանալ ձևակերպում իրականացնող համապատասխան մաքսային մարմին։  

̰
Ինչպե՞ս են պացիենտները հաղթահարում կորոնավիրուսը. նախարարը տեսանյութ է հրապարակել

15:12 22.04.2020

Ինչպե՞ս են կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտները հաղթահարում հիվանդությունը: Հարցին ի պատասխան՝ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեսանյութ է հրապարակել: «Շատ կարևոր է, որ բոլորը լսեն հենց նրանց ուղղակի խոսքը»,- գրել է նա:

̰
ԱԺ-ում ընդունվեցին և՛ Թունյանի, և՛ Մելքումյանի նախագծերը

14:39 22.04.2020

Խորհրդարանն այսօրվա արտահերթ նիստի ընթացքում քվեարկություններով ընդունեց և՛ իմքայլական պատգամավոր Բաբկեն Թունյանի նախագիծը, և՛ ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանի նախագծերը։ Երկու նախագծերն էլ կոչված են կորոնավիրուսային ճգնաժամի հաղթահարմանը։ Երկու նախագծերն էլ ընդունվեցին միաձայն՝ բոլոր խմբակցությունների համաձայնությամբ․ Թունյանի նախագիծը՝ 111 կողմ ձայներով, Մելքումյանինը՝ 109 կողմ ձայներով։ Թունյանի նախագծի հիմնավորման համաձայն՝ Հարկային օրենսգրքում արդեն կա բացառություն` ամորտիզացիոն մասհանումների […]

̰
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն այցելել է զորամասեր

14:21 22.04.2020

ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ապրիլի 21-ին այցելել է հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասեր, ծանոթացել առօրյա ծառայության կազմակերպմանը և ընթացող վերանորոգման աշխատանքներին: Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն եղել է նաև մարտական հենակետերում, տեղում ծանոթացել սահմանագոտու տվյալ հատվածում տիրող օպերատիվ իրավիճակին, անձնակազմի ֆիզիկական, մարտական ու բարոյահոգեբանական պատրաստության մակարդակին, մարտական հերթապահության կրման պայմաններին, առաջնագծում իրականացված ինժեներական […]

̰
Կոմունալ ծառայությունների դիմաց վճարման պարտավորության կատարմանը խոչընդոտող ֆորս մաժորը համարվում է վերացած

13:19 22.04.2020

Կոմունալ ծառայությունների դիմաց վճարման պարտավորության կատարմանը խոչընդոտող ֆորս մաժորը համարվում է վերացած: Այս մասին տեղեկացնում են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից։ Հաշվի առնելով, որ՝ ՀՀ պարետի կողմից հայտարարված սահմանափակումները գործունեության մի շարք տեսակների համար վերացվել են, ներկայումս հանրապետությունում, անգամ բնակչության տեղաշարժի սահմանափակումների պայմաններում, անձանց համար հիմնականում ապահովված է համապատասխան վճարումներ կատարելու հնարավորությունը՝ մասնավորապես, առկա են […]

̰
Դատավարական գործընթացի երկարաձգման պատճառով «Վանաձոր» ՔԿՀ-ի 20 կալանավոր դիմել է հացադուլի. Գևորգ Պետրոսյան

13:14 22.04.2020

ԱԺ արտահերթ նիստի ժամանակ, օրակարգի թեմայից շեղվելով, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներն անդրադարձան ՔԿՀ-ներում հացադուլ հայտարարած կալանավորների խնդրին: Գևորգ Պետրոսյանը խոսեց ահազանգերի մասին. «Մենք հենց նոր «Վանաձոր» ՔԿՀ-ից ահազանգ ստացանք, որ 18 անձինք, արդեն քսա՞ն, դիմել են հացադուլի՝ կապված դատավարական գործընթացի երկարաձգման խնդրի հետ: Ես՝ որպես իրավաբան, հայտարարում եմ, որ մարդկանց կյանքը և առողջությունը բացարձակ իրավունքներ […]

̰
Գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրերում որոշակի փոփոխություններ են արվել

12:40 22.04.2020

Էոկոնոմիկայի նախարարի տեղակալներն այսօր կայացած ասուլիսի ընթացքում խոսել են կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երկրորդ միջոցառման մասին, հայտնել, որ գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրերում որոշակի փոփոխություններ են արվել: Նշվել է, որ մեծ հետաքրքրություն կա գյուղատնտեսության ոլորտի ծրագրերի նկատմամբ: ԿԲ օպերատիվ տվյալների համաձայն՝ կա 13 հազարից ավելի հայտադիմում, որի ընդհանուր ծավալը կազմում է 27.6 միլիարդ դրամ:

̰
Որևէ փաստաթուղթ չի քննարկվում. Ռուբեն Ռուբինյան

12:35 22.04.2020

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ԼՂ խնդրի կարգավորման գործընթացին և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ երեկ արած հայտարարությանը: Ռուբինյանին հարց են ուղղել՝ ի՞նչ է քննարկվում հիմա: «Ես կարծում եմ՝ երկու պնդումները՝ այն, ինչ Ադրբեջանը դիտարկում է որպես տարածքներ, մենք դիտարկում ենք որպես անվտանգություն, և Արցախի անվտանգությունը […]

̰
Այս տարի չենք այցելում Հայոց ցեղասպանության հուշահամալիր. ի՞նչ է խորհուրդ տալիս անել Տիգրան Ավինյանը

12:33 22.04.2020

ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հիշեցրել է, որ այս տարի մնում ենք տանը և չենք այցելում Հայոց ցեղասպանության հուշահամալիր: «Սիրելի՛ հայրենակիցներ, Ապրիլի 24-ին հայ ժողովուրդը և ամբողջ առաջադեմ մարդկությունը ոգեկոչելու է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը: Տասնամյակներ շարունակ հազարավոր մարդիկ՝ Հայաստանից, Արցախից, Սփյուռքից, օտարերկրյա հյուրեր այդ օրն այցելում են […]

̰
Նպաստառու ընտանիքներին կտրամադրվի աջակցություն նպաստի 50 %-ի չափով՝ կանխիկ վճարման և էլեկտրաէներգիայի վարձի վճարման տեսքով

12:30 22.04.2020

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 13-րդ միջոցառման շահառու են հանդիսանում 2020 թվականի ապրիլ ամսվա դրությամբ ընտանեկան և սոցիալական նպաստների իրավունք ունեցող ընտանիքները։ Աջակցությունը կտրամադրվի յուրաքանչյուր ընտանիքին իր նպաստի չափի 50%-ի չափով, որի 70%-ը ընտանիքին կտրամադրվի կանխիկ վճարման ձևով՝ ապրիլ ամսվա նպաստի վճարման հետ միասին, 30%-ը կփոխանցվի՝ որպես բաժանորդի կողմից սպառվող էլեկտրական էներգիայի դիմաց վճար: Գումարը կփոխանցվի […]

̰
Իվանիշվիլին հայտնվել է որդու TikTok-ի էջում

12:12 22.04.2020

Վրաստանի նախկին վարչապետ, «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և նախագահ, մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլին հայտնվել է իր տղայի՝ երգիչ Բերայի TikTok-ի էջում: Գրում է «Ալիք մեդիան» «Secret handshake with my father». այսպես է կոչվում Բերայի հրապարակած տեսանյութը: Վրաստանում կորոնավիրուսի վարակի առաջին դեպքը գրանցվելուց հետո քաղաքական, հասարակական գործիչները, կառավարության, ընդդիմության ներկայացուցիչները, համաճարակաբանները և տարբեր ոլորտների մասնագետներ ակտիվորեն քննարկում […]

̰
Մինչև դեկտեմբերի 31-ը ներդրումներ կատարող տնտեսվարողները կստանան արտոնություն. Հակաճգնաժամային նոր նախագիծ ԱԺ-ում

12:02 22.04.2020

Եթե տնտեսվարողները ներդրումներ կատարեն մինչև այս տարվա դեկտեմբերի 31-ը, ապա հնարավորություն կունենան դրանք ծախսագրել իրենց հայեցողությամբ և անձամբ սահմանել հարկային պարտավորությունների ժամկետները: Նման արտոնություն է առաջարկում տնտեսվարողներին «Իմ քայլը» խմբակցությունը. այսօր ԱԺ-ում այն ներկայացրել է պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ սա համարելով ճգնաժամի հետևանքների մեղմման քայլ: «Նախագծով առաջարկում ենք լրացում կատարել Հարկային օրենսգրքում: Այսօրվա հարկային կարգավորումներով, եթե […]

̰
Կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը հարևան երկրներում

11:35 22.04.2020

Վրաստանում կորոնավիրուսից մահացության դեպքերը հասել են 5-ի: Այս մասին տեղեկությունը տեղադրված է կառավարության կողմից ստեղծված հատուկ՝ stopcov.ge կայքում: Կորոնավիրուսով վարակվածների թիվը երկրում հասել է 411-ի: Բուժվել է 98 պացինետ: Ընդհանուր հաշվարկով՝ Վրաստանի տարբեր շրջաններում գործող կլինիկաներում այս պահին կորոնավիրուսից բուժվում է 310 պացիենտ: Ըստ Worldometer-ի տվյալների՝ հարևան Իրանում կա 84,802 վարակակիր, 5,297 զոհ։ Ադրբեջանում մինչ […]

̰
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 72 նոր դեպք, ունենք 24 առողջացած

10:58 22.04.2020

ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 22-ի ժամը 11։00-ի դրությամբ՝ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 72 նոր դեպք։ Հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 1473-ի։ Ապաքինվել է 633 պացիենտ (ապրիլի 21-ի դրությամբ՝ 609)։ Ներկայում բուժում է ստանում 816 մարդ։ Մինչ օրս գրանցվել է մահվան 24 դեպք։ Ընդհանուր անցկացվել է 14966 […]

̰
Արցախի ժողովրդի անունից բանակցելու առաջնային մանդատը ստացել են Արցախի իշխանությունները. Արայիկ Հարությունյան

10:52 22.04.2020

Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել. «Հարգելի՛ հայրենակիցներ Խորապես հասկանալով մեր հասարակության անհանգստությունները՝ պայմանավորված ադրբեջանա-արցախյան հիմնախնդրի շուրջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների մասնակցությամբ պարբերաբար տեղի ունեցող քննարկումներով, մեկ անգամ ևս ցանկանում եմ վերահաստատել այդ հարցում մեր սկզբունքային դիրքորոշումը, որ առանց պաշտոնական Ստեփանակերտի լիարժեք ու լիիրավ ընդգրկվածության […]

̰
Հայաստանում կորոնավիրուսով վարակված 70 տարեկանից բարձր շուրջ 50 քաղաքացի հաղթահարել է հիվանդությունը և դուրս գրվել

10:42 22.04.2020

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից հայտնում են, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակված 70 տարեկանից բարձր շուրջ 50 քաղաքացի հաղթահարել է հիվանդությունը և դուրս է գրվել: Բուժման ընթացքում պացիենտների մի մասի առողջական վիճակը միջին ծանրության է եղել, մի մասինը՝ ծանր: Թեթև ընթացք ունեցողները քիչ են: Ապաքինված 70-ից բարձր տարիքի անձանց շրջանում ամենատարեցը 1927 թվականին (93 տարեկան) ծնված կին […]

̰
«Հայփոստի» կառավարումն անցել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը

10:19 22.04.2020

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ 14 տարվա հավատարմագրային կառավարումից հետո «Հայփոստ» ՓԲ ընկերության կառավարումն անցել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը։ «Սիրելի՛ հայրենակիցներ, 14 տարվա հավատարմագրային կառավարումից հետո Հայփոստի կառավարումն անցել է ?? ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը։ Հայփոստի կառավարման Դիտորդ խորհրդի որոշմամբ Հայկ Կարապետյանը նշանակվել է Հայփոստի տնօրենի ժամանակավոր […]

̰
Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Հնդկաստանի գործընկերոջ հետ

10:14 22.04.2020

Ապրիլի 21-ին հայկական կողմի նախաձեռնությամբ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրահմանյամ Ջայշանկարի հետ: Հայաստանի և Հնդկաստանի ԱԳ նախարարներն անդրադարձան նոր տիպի կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված մարտահրավերներին և դրա հետևանքով սոցիալ-տնտեսական խնդիրների հասցեագրման ուղղությամբ ազգային մակարդակներում ձեռնարկվող քայլերին: Նախարար Մնացականյանն իր զորակցությունը հայտնեց Հնդկաստանի բարեկամ ժողովրդին՝ համավարակի և դրա հետևանքների շուտափույթ հաղթահարման գործում: […]

̰
Մեր հայրերին ու մայրերին, տատիկներին ու պապիկներին պաշտպանելու համար պետք է մնանք տանը․ Արսեն Թորոսյան

10:08 22.04.2020

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Մեր հայրերին ու մայրերին, տատիկներին ու պապիկներին պաշտպանելու համար պետք է մնանք տանը… Ապաքինված 70-ից բարձր տարիքի անձանց շրջանում ամենատարեցը 1927 թվականին (93 տարեկան) ծնված կին է: Նրա առողջական վիճակը սկզբում եղել է միջին ծանրության, որից հետո դրական դինամիկա է գրանցվել: Կինը, հաղթահարելով հիվանդությունը, դուրս […]

̰
Մյանմարում հարձակվել են ԱՀԿ մեքենայի վրա․ կան զոհեր

09:46 22.04.2020

Մյանմարում անհայտ անձինք հարձակում են գործել Առողջապահության համաշխարհային կազմակերպության մեքենայի վրա։ Զոհվել է 2 մարդ, ևս 1-ը՝ ծանր վիրավորվել։ Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը, փոխանցում է «Սինհուա» գործակալությունը։ Նշվում է, որ հարձակման հետևանքով զոհվել է մեքենայի վարորդն ու ԱՀԿ աշխատակիցը։ Վիրավորը Մյանմարի կառավարության պաշտոնյա է։ Դեպքը տեղի է ունեցել երկուշաբթի, […]

̰
Brent նավթի գինը 1999 թվականից ի վեր առաջին անգամ իջել է 16 դոլարից

09:36 22.04.2020

Brent նավթի գինը 1999 թվականի դեկտեմբերի 11-ից ի վեր առաջին անգամ իջել է 16 դոլարից։ Այս մասին հայտնում է Известия-ն՝ հղում անելով բորսային տվյալներին։ Brent հյուսիսծովյան նավթային խառնուրդի հունիսյան ֆյուչերսների արժեքը լոնդոնյան ICE բորսայում նվազել է 17,33%-ով՝ հասնելով 1 բարելի դիմաց 15,98 դոլարի։ Ամերիկյան WTI նավթի գինը 4․75% անկումից հետո կազմում է 11․2 դոլար։

̰
Վերջին 1 օրում աշխարհում գրանցվել է վարակման 83 հազար և մահվան 5109 դեպք․ ԱՀԿ

09:12 22.04.2020

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 2 397 216-ի, մահացել է ավելի քան 162 հազար մարդ։ Այս մասին հայտնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։ Վարակման դեպքերի մեծ մասը գրանցվել է Եվրոպայում (1 187 184)։ ԱՀԿ վերջին տվյալներով՝ մեկ օրում աշխարհում գրանցվել է վարակման 83 հազար և մահվան 5109 դեպք։

̰
ԱՄՆ-ում կորոնավիրուսի զոհերի թիվն անցավ 45 հազարը․ սպասվում է համաճարակի երկրորդ ալիք․ WP

08:59 22.04.2020

Մեկ օրում ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացել է  2751 մարդ, նախորդ օրը գրանցվել էր մահվան 1433 դեպք։ Այս մասին հայտնում է Ջոն Հոփկինսի համալսարանը։ Երկրում համաճարակի սկսվելուց ի վեր մահացել է ավելի քան 45 հազար մարդ, վարակվել՝  մոտ 820 հազարը։ Ապրիլի 21-ին ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի ղեկավար Ռոբերտ Ռեդֆիլդը Washington Post-ի հետ զրույցում հայտարարել էր, […]

̰
ԱՄՆ-ը 60 օրով դադարեցնում է ներգաղթյալների ընդունումը

08:33 22.04.2020

Ամերիկյան իշխանությունները 60 օրով դադարեցնում են ներգաղթյալների ընդունումը Միացյալ Նահանգներ՝ պանդեմիայի բացասական տնտեսական հետևանքների պատճառով։ Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Դոնալդ Թրամփը՝ փոխանցում է CNN-ը։ Նրա խոսքով՝ միլիոնավոր ամերիկացիներ զոհաբերել են իրենց աշխատանքը՝ հանուն կորոնավիրուսի դեմ պայքարի։ Նա ընդգծել է, որ իշխանությունների պարտքն է այդ մարդկանց աշխատանքի վերադարձնելը։ «Մեր աշխատողների պաշտպանության համար ես կսահմանեմ […]

̰
Իտալիայում առաջին անգամ կորոնավիրուսի ակտիվ դեպքերի թիվը նվազել է. Европейская правда

08:10 22.04.2020

Իտալիայում համաճարակի բռնկումից ի վեր առաջին անգամ կորոնավիրուսի ակտիվ դեպքերի թիվը նվազել է։ Այս մասին հայտնում է Европейская правда-ն՝ հղում անելով Իտալիայի քաղպաշտպանության ծառայության տվյալներին։ Ապրիլի 21-ի դրությամբ՝ Իտալիայում եղել է 107 709 ակտիվ վարակակիր, ըստ այդմ՝ արձանագրվել է նվազում։ Նվազումը բացատրվում է ապաքինված պացիենտների ռեկորդային թվով։ Իտալիայում մինչ օրս կորոնավիրուսով վարակվել է 183 957 […]

̰
BACK_TO_TOP