11:44 21.04.2020
Ապրիլի 21-ին, տեղական ժամանակով ժամը 10:08-ին (Գրինվիչի ժամանակով 06:08-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության ցանցի կողմից գրանցվել է 4.0 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Վրաստան-Ռուսաստան սահմանային գոտում` Թելավի քաղաքից 32 կմ դեպի հարավ-արևելք:
Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են հյուսիսային լայնության 41.830 և արևելյան երկայնության 45.810:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Երկրաշարժի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 5-6 բալ:
Երկրաշարժը զգացվել է Շնող գյուղում՝ 3 բալ և Ալավերդի քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ:
16:06 12.05.2025
Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում. հովիվը հոսանքահարվել ու տեղում մահացել էԱյսօր՝ մայիսի 12-ին, արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 14:50-ի սահմաններում Արջուտ գյուղում բարձրավոլտ էլեկտրասյան էլեկտրալարերը պոկվել ու ընկել են, ինչի հետևանքով 1 հոգի մահացել է: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, մահացածը տղամարդ է, ով հովիվ է, այդ մասին նշել են դեպքի վայրում հավաքված քաղաքացիները: Հովիվն այդ հատվածում խոշոր եղջերավոր անասուններ արածեցնելիս […] ...
16:00 12.05.2025
Լեգենդար Դավիդ Տրեզեգեն կայցելի ՀայաստանԱշխարհի և Եվրոպայի չեմպիոն, «Յուվենտուսի» լեգենդար ֆուտբոլիստ Դավիդ Տրեզեգեն մայիսի 29-ին Երևանում կմասնակցի թուրինյան ակումբի` հայաստանյան ակադեմիայի պրեզենտացիային: Հանրահայտ ֆրանսիացին այժմ ՖԻՖԱ-ի դեսպան է: ...
15:55 12.05.2025
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը մայիսի 5-11-ըՍևանա լճի մակարդակը 2025 թվականի մայիս 5-11-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 5 սմ-ով և կազմել՝ 1900.63 մ (11.05.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 22 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 24 սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի մայիսի 5-11-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 11.327 մլն.մ³, իսկ 2025 […] ...
15:48 12.05.2025
Համերկրացուն սպանած 23-ամյա երիտասարդը կալանավորվել էՀամայնքային ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները մայիսի 8-ին՝ ժամը 20.05-ին, օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Ռուբինյանց փողոցում գտնվող սուպերմարկետի մոտ երկու օտարերկրացիների վեճն ավարտվել է դանակահարությամբ: Րոպեներ անց ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնից է հաղորդում ստացվել. կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ Պարույր Սևակի և Ռուբինյանց փողոցների խաչմերուկում դանակահարություն է տեղի ունեցել, մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց: […] ...
15:35 12.05.2025
Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն. մայիսի 5-11-ը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ագրոօդերևութաբանական տեղեկատվություն. մայիսի 5-11-ը։ Շաբաթվա ընթացքում հովտային և նախալեռնային շրջաններում շարունակվել է կորիզավոր պտղատուների աճը, լեռնային շրջաններում՝ հնդավորների ծաղկումը։ Արարատյան դաշտում շարունակվել է բանաջարանոցային մշակաբույսերի սածիլումը, տեղ-տեղ առաջացել են լոլիկի և սմբուկի կողային ընձյուղները։ Նախալեռնային շրջաններում դիտվել են կարտոֆիլի կողային ընձյուղները, լեռնային շրջաններում՝ ծիլերը։ Լեռնային շրջաններում աշնանացան ցորենը գտնվել է […] ...
15:30 12.05.2025
Հայաստանի գավաթի եզրափակչի մրցավարական անձնակազմըՀայաստանի գավաթի «Նոա» – «Արարատ-Արմենիա» եզրափակիչը կսպասարկի Աշոտ Հարությունյանի գլխավորած մրցավարական անձնակազմը: Նրան եզրերում կօգնեն Մեսրոպ Ղազարյանը և Արթուր Գդլյանը, չորրորդ պաշտոնյան կլինի Վարդան Մանուկյանը: VAR համակարգի մրցավարներն են Զավեն Հովհաննիսյանը և Ատոմ Սևգուլյանը։ ՀՖՖ պատվիրակ է նշանակվել Արամ Առաքելյանը, մրցավարների տեսուչ՝ Արման Ալաբերքյանը: Վճռորոշ խաղը տեղի կունենա մայիսի 13-ին «Հանրապետական» ստադիոնում։ ...