23:42 17.04.2020
Չինաստանի մասնագետները ուսումնասիրել են 4 մայրցամաքի 12 երկրներից բերված կորոնավիրուսի տվյալներ ու եկել են եզրակացության, որ նոր կորոնավիրուսը Ուհանում չի ի հայտ եկել, այն բերվել է այնտեղ։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանում Չինաստանի դեսպանը։ Պաշտոնյան պնդում է, որ իրենց գիտնականները ուսումնասիրել են տվյալները և տեսել, որ կորոնավիրուսի նոր տեսակը մի քանի անգամ […]
23:34 17.04.2020
ՀՀ բոլոր մարզերում իրականացվում են ստուգումներ և ջերմաչափումներ, սահմանված է շուրջօրյա հերթապահություն։
23:25 17.04.2020
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը, ի լրումն ապրիլի 13-ի հաղորդագրության (https://cutt.ly/Jt4ekcH), հրապարակել է «Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվող քաղաքացիների համալրված ցուցակը։ Ստորև՝ նախկինում հրապարակված ցուցակի շարունակությունն է: Նախորդ ցուցակում նշված է 68 քաղաքացու անուն/ազգանուն: Նորում՝ 65-ը որպես նախկինի շարունակություն՝ սկսած 69-ը համարից:
22:19 17.04.2020
Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ այսօր հաստատված նոր կորոնավիրուսային վարակով բուժաշխատողի (քաղաքացին բնակվում է Ստեփանակերտում) ընտանիքի 7 անդամները մեկուսացվել են և գտնվում են մեկուսացման համար նախատեսված հյուրանոցում: Վերջիններիս մոտ կորոնավիրուսի վարակին բնորոշ ախտանիշներ այս պահին չկան: Մեկուսացված քաղաքացիների հետ շփման նախնական շրջանակն արդեն հայտնի է: Նրանք ինքնամեկուսացել են և գտնվում է համապատասխան մասնագետների և […]
22:05 17.04.2020
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսի լայնածավալ տարածման առաջին իսկ նշաններից հետո հնարավոր բոլոր միջոցներով ՀՀ կառավարությունը, Պարետատունն աջակցել են ՀՀ քաղաքացիներին՝ հստակ քայլեր ձեռնարկելով վերջիններիս տեղում անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու և հայրենիք վերադարձնելու ուղղությամբ: Այս մասին հայտարարություն է տարածել Պարետատունը։ «Ներկայումս պարետատունն Արտաքին գործերի նախարարության և ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով կապի մեջ է աշխարհի մոտ 50 երկրներում […]
21:54 17.04.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերով՝ քանի դեռ չի հայտնաբերվել պատվաստանյութ, կորոնավիրուսը չի անհետանալու. «Ունենալու ենք վարակված քաղաքացիներ: Մեր ռազմավարական խնդիրը հետևյալն է՝ այնպես անել, որ վարակվածների թիվը լինի հնարավորինս քիչ ու առողջապահական համակարգի համար հնարավորինս տանելի»: Նա նշեց, որ պետք է կարողանանք ապրել կորոնավիրուսին զուգահեռ, ըստ անհրաժեշտության, դրա հետ համատեղ. «Արտակարգ դրության առաջիկա ժամանակահատվածը մենք պետք […]
21:50 17.04.2020
Ինչպե՞ս են Երևանում այս օրերին պահպանվում տեղաշարժի սահմանափակման խստացման կանոնները։ Արդյո՞ք քաղաքացիները միայն աշխատանքի գնալու պատճառով կամ խիստ անհրաժեշտության դեպքում են տանից դուրս գալիս։ Շանթյուզի նկարահանող խումբը դարձյալ շրջել է մայրաքաղաքի փողոցներով և արձանագրել տարբեր իրավիճակներ։ https://www.facebook.com/SHANTNEWS.am/videos/554092078817986/
21:47 17.04.2020
ԱԺ-ի լիագումար նիստում ամբողջությամբ ընդունվել է պոլիէթիլենային պարկերի և տոպրակների իրացումն արգելող օրինագիծը: Դա նշանակում է, որ 2022-ի հունվարի 1-ից առևտրի օբյեկտներում, այդ թվում՝ շրջիկ առևտրի կետերում, արգելվելու է մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների վաճառքը: Պատգամավորներն այսօր ընտրել են նաև Կենտրոնական բանկի նոր նախագահին:
21:35 17.04.2020
Արտաշատի ԲԿ-ից դրական նորություն են հայտնել․ «Այսօր COVID-19 ախտորոշմամբ, 14-օրյա ստացիոնար բուժօգնություն ստանալուց հետո, Կենտրոնից առողջացած դուրս են գրվել 83-ամյա և 75-ամյա երկու պացիենտներ: 75-ամյա տղամարդու հետ նույն ախտորշմամբ բուժօգնություն է ստացել նաև նրա 65-ամյա կինը: Հիվանդությունը հաղթահարած մեր պացիենտներին, ովքեր այս ողջ օրերի ընթացքում շրջապատված են եղել մեր բուժանձնակազմի հոգատարությամբ ու ջերմությամբ, մաղթում ենք […]
21:25 17.04.2020
Այսօր տեղի ունեցավ բուհերի ռեկտորների խորհրդի առցանց նիստ, որին մասնակցություն ունեցա։ Նիստի ընթացքում քննարկվեցին բուհերում առցանց դասավանդման գործընթացի, ամփոփիչ ատեստավորման և քննաշրջանի առցանց կազմակերպման, բուհերի ֆինանսական վիճակի, վարձավճարների և այլ հարցեր։ Այս մասին գրել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։ «Ռեկտորները նշեցին, որ դասապրոցեսը առցանց կազմակերպելու խնդիրները հիմնականում լուծված են, իրականացվել են նախապատրաստական աշխատանքներ ամփոփիչ ատեստավորման […]
21:06 17.04.2020
Հրապարակվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 10-րդ միջոցառման շահառու հանդիսանալու դիմումի ձևը։ Դիմումը հասանելի է ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում։ Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասներորդ միջոցառման շահառու հանդիսանալու դիմումի ձևն արդեն տեղադրված է հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում (https://file-online.taxservice.am/pages/loginPage.jsf)։ Բոլոր շահառուները, իրենց դրամաշնորհները ստանալու նպատակով, էլեկտրոնային եղանակով պետք է ներկայացնեն […]
20:43 17.04.2020
Քաշաթաղի բուժմիավորումից այսօր դուրս են գրվել նոր կորոնավիրուսով վարակված երկու քաղաքացիները: Այս մասին տեղեկացնում է Արցախ տեղեկատվական շտաբը։ Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ընթացակարգերի՝ վերջիններս 2 շաբաթ գտնվելու են ինքնամեկուսացման մեջ: Հիշեցնենք, որ այս պահի դրությամբ, Արցախում արձանագրվել է նոր կորոնավիրուսով վարակման 7 դեպք, երկու քաղաքացիներ առողջացել են:
20:36 17.04.2020
Նարեկ Հախնազարյանի «ոչՊաշտոնական» համերգը պարտադիր մեկուսացման վայրից՝ երեւանյան հյուրանոցներից մեկից։
20:29 17.04.2020
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում իրականացված քննությամբ պարզվել են Տափերական համայնքում 43-ամյա տղամարդու սպանության դեպքի մի շարք հանգամանքներ, մեղադրանք է առաջադրվել Արարատի մարզի 25-ամյա բնակչին: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արտաշատ քաղաքի բնակարաններից մեկից «ձախ ազդրի վերին երրորդականի, ձախ սրունքի վերին երրորդականի հրազենային վերք» ախտորոշմամբ շտապօգնության խմբի կողմից «Մասիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ էր […]
20:22 17.04.2020
Այսօր մասնակցել եմ շինարարական ընկերությունների ներկայացուցիչների հետ հեռավար հանդիպմանը, որոնք 8 ավագ դպրոց են կառուցում Հայաստանի տարբեր մարզերում և Երևանում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։ «Հորդորելով հետևել կարգապահական բոլոր կանոններին՝ ընդգծել եմ, որ շինարարությունը տնտեսության շարժիչ կարևոր ոլորտներից մեկն է, և մենք հնարավոր ամեն ինչ պետք է ձեռնարկենք «Կրթության […]
20:13 17.04.2020
2020թ. ապրիլի 17-ին` ժամը 10:20-ին, «Ճամբարակի Բ/Կ» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ դեպի Շորժա տանող ճանապարհին՝ ավտոմեքենայի մեջ, հրազենային վնասվածքով դիակ կա: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասի հատկանիշներով: Իրականացված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների […]
20:00 17.04.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձով դիմում է ժողովրդին։ Մանրամասները՝ տեսանյութում։
19:23 17.04.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման հակաճգնաժամային քաղաքականության վերաբերյալ հերթական խորհրդակցությունը։ Վարչապետին զեկուցվել է կառավարության հաստատած տնտեսական և սոցիալական աջակցության ծրագրերի կատարման ընթացքը։ Պատասխանատուները ներկայացրել են ամենօրյա մշտադիտարկման արդյունքները և ցուցանիշները, որոնք վկայում են միջոցառումների դրական դինամիկայի մասին։ Նշվել է, որ դիմումների հավաքագրումն ու հաստատված հայտերի հիման վրա օժանդակության […]
19:13 17.04.2020
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում ներկայացրել է, թե ինչ վիճակ է մարզում՝ կապված նոր կորոնավիրուսի հետ, և ի՞նչ քայլեր են ձեռնարկվում վիրուսի դեմ պայքարում: «Մարզում կա երեք անցակետ՝ Սյունիքի մարզի, Գեղարքունիքի մարզի և Արարատի մարզի հետ: Բնակիչներին և՛ բարձրախոսներով, և՛ համայնքի ղեկավարների, և՛ վարչական ղեկավարների կողմից տրվում է լիարժեք տեղեկատվություն՝ հիգիենիկ […]
19:07 17.04.2020
Լճաշեն-Սևանի թերակղզու հատվածում հանգստի գոտու ստեղծման և ներդրումների խթանման նպատակով մշակվում է գոտևորման նախագիծ: ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արմեն Ղուլարյանը, տեղակալ Նունե Պետրոսյանը, ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի, նախագծի ճարտարապետ Ռազմիկ Բաբայանի և ճարտարապետության ու քաղաքաշինության վարչության պետ Տիգրան Մանուկյանի հետ քննարկել են շուրջ 10 կմ երկարությամբ ծովափնյա՝ հետիոտնի համար ճեմուղու (promenade) կառուցապատման նախագիծը: […]
18:56 17.04.2020
Եվրոպական միությունը Հայաստանին կտրամադրի 456.500 եվրո օգնություն գյուղատնտեսության ոլորտում կորոնավիրուսի ճգնաժամի բացասական ազդեցությունը մեղմելու նպատակով: Աջակցությունը կտրամադրվի Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և Ավստրիական զարգացման համագործակցության կողմից համաֆինանսավորվող «ԵՄ Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում (EU-GAIA)» ծրագրի բյուջեի շրջանակներում։ Այդ մասին հայտարարվել է EU-GAIA ծրագրի խորհրդատվական հանձնաժողովի առաջին նիստում, որի ընթացքում հաստատվել է COVID-19 պանդեմիայի բռնկման համատեքստում ֆերմերներին […]
18:37 17.04.2020
SHANTNEWS-ը սկսում է նոր ձևաչափ, որը վերաբերում է կորոնավիրուսից հնարավորինս խուսափելուն և վարակի դեմ արդյունավետ միջոցների կիրառմանը: Այն կիրականացնենք «Շանթ» հեռուստաընկերության «Բուժինֆո» հաղորդաշարի հեղինակ, բժիշկ Վահե Տեր-Մինասյանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում:
18:06 17.04.2020
«Համոզված ենք, որ Սփյուռքում կան մարդիկ, ովքեր ցանկանում են վերադառնալ Հայաստան և իրենց կարանտինը անցկացնել Հայաստանում, բայց նրանց Հայաստան տեղափոխելը մեկ հարց է, մեկ այլ հարց է այդ մարդկանց Հայաստան հասցնելուց հետո նման հոսքեր ընդունելու հնարավորությունը»,- այսօր` ապրիլի 17-ին, կառավարության մամուլի սրահում կայացած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը: Նա իր […]
17:54 17.04.2020
Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այսօր` ապրիլի 17-ին, կառավարության մամուլի կենտրոնում կայացած հերթական ասուլիսի ժամանակ անդրադարձել է ստեղծված իրավիճակում Հայաստանում բնակություն հաստատած սիրիահայերի խնդրին: «Իրոք լուրջ խնդիր է, որովհետև սիրիահայ հայրենակիցների մոտ 85 տոկոսը վարձով է բնակվում, որը իրենց համար ֆինանսական մեծ բեռ է: Կան մարդիկ, որոնք չեն աշխատում, բայց ստիպված են վարձ վճարել, […]
17:51 17.04.2020
ՊԲ-ն տեղեկացնում է, որ շարունակվում է անձնակազմին սննդով ապահովելու նոր տարբերակի ներդրման գործընթացը: «Նման հերթական ճաշարանի բացման արարողությունը ՊԲ կենտրոնական ենթակայությամբ գործող զորամասերից մեկում տեղի է ունեցել ապրիլի 17-ին, որի մատուցվող սննդատեսակների ու ծառայությունների որակական ցուցանիշները առաջինը գնահատել են ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանն ու ՊԲ հրամանատարի թիկունքի գծով տեղակալ, գեներալ-մայոր Բորիս Դավիդովը: […]
17:45 17.04.2020
ՀՀ ՏԿԵՆ Ճանապարհային դեպարտամենտը տեղեկացնում է, որ Աշտարակ-Եղվարդ (Հ-6, Հ-2 Եղվարդի տրանսպորտային հանգույց Մ-1) հանրապետական նշանակության ավտոճանապարհին իրականացվելու են հիմնանորոգման աշխատանքներ: Ելնելով անվտանգության նկատառումներից՝ աշխատանքի բնականոն ընթացքը ապահովելու նպատակով Հ-6 ավտոճանապարհի կմ12+000-կմ24+700 հատվածը երկկողմանի փակ է լինելու ապրիլի 20-ից: Հիմնանորոգման աշխատանքներն իրականացվելու են «Արարատ Ճանշին» ՍՊ ընկերության կողմից: Վարորդներին առաջարկվում է վերոնշյալ ճանապարհահատվածը շրջանցել Երևան-Զովունի-Եղվարդի […]
17:45 17.04.2020
Ռուսաստանը մտադիր է ապրիլին հացահատիկի և մասնավորապես ցորենի արտահանումներն իրականացնել սեզոնի քվոտայի 60 տոկոսի չափով՝ 4,1 միլիոն տոննա, որից 3,5 միլիոն տոննան լինելու է ցորենը։ Ապրիլին այդ ցորենի զգալի մասը Կասպից ծովով ուղարկվելու է դեպի Ադրբեջան։ Այս մասին հայտնում է մասնագիտացած Agroinvestor.ru կայքը։ Իսկ արտահանման քվոտայի մյուս մասը կիրականացվի մայիսին՝ շուրջ 40 տոկոսը։ Դեպի Հայաստան […]
17:41 17.04.2020
Զինծառայողների իրավունքների իրացմանը խոչընդոտող գործոնները չեզոքացնելու, բողոքներին ու առաջարկներին օպերատիվ արձագանքելու, իրավիճակին տիրապետելու և անհրաժեշտ որոշումներ կայացնելու, ինչպես նաև հրամանատար-զինվոր փոխվստահությունն ամրապնդելու նպատակով ՀՀ ԶՈւ ԳՇ պետի հրամանով նախորդ տարվանից ԶՈՒ Գլխավոր շտաբում գործում է «Վստահության գիծ» ծառայությունը՝ 85-01, 85-02, 85-03 հեռախոսահամարներով: Ապրիլի 13-ից «Վստահության գիծ» ծառայությունն անցել է ամենօրյա ռեժիմով աշխատանքի` ժամը 09:00-ից մինչև […]