21:32 16.04.2020
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ մինչև 2019թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ ձեռքբերված, սակայն չմաքսազերծված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների համար մինչև սույն թվականի ապրիլի 6-ի ժամը 23:59-ը՝ [email protected] էլեկտրոնային հասցեով փաստաթղթեր ներկայացրած քաղաքացիները, մաքսազերծման գործընթացը կազմակերպելու նպատակով, կարող են ներկայանալ ձևակերպում իրականացնող համապատասխան մաքսային մարմին՝ մինչև սույն թվականի ապրիլի 30-ը ներառյալ։ Կոմիտեն հիշեցնում է, որ դիտարկվելու […]
21:28 16.04.2020
Համայնքներում գործող կոոպերատիվները համալրվում են գյուղտեխնիկայով։ Ծրագրի այս տարվա բյուջեն կազմում է 790 մլն դրամ։ Այս գործընթացն իրականացվում է համաֆինանսավորմամբ. գումարի 20%֊ը ներդրել են կոոպերատիվները, իսկ մնացած հատվածը կառավարությունը՝ Համաշխարհային բանկի աջակցությամբ։
21:25 16.04.2020
Ապրիլի 15-ին պարետատան կազմակերպած արդեն երկրորդ հատուկ չվերթով Չինաստանից Հայաստան է տեղափոխվել նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի համար անհրաժեշտ բժշկական պարագաների և սարքավորումների հերթական խմբաքանակը: Այս մասին տեղեկացրել է ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը։ Հայաստան են բերվել. ✅ավելի քան 87 000 պաշտպանիչ բժշկական զգեստ, ✅24 000 բժշկական դիմակ, ✅20 000 KN95 պաշտպանիչ դիմակ, ✅101 հեռահար ջերմաչափ, […]
21:10 16.04.2020
Երեկ Մարալիկի առողջության կենտրոնի 9 աշխատակցի թեստավորման պատասխանները դրական են եղել: Նրանք տեղափոխվել են Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոց: Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնի Շիրակ մասնաճյուղը ուսումնասիրում է բուժաշխատողների շփման շրջանակը: Նախատեսված է մինչև օրվա ավարտը 70 թեստավորում կատարել:
21:06 16.04.2020
Ինչպես են կազմակերպվում շինարարական աշխատանքները կորոնավիրուսի պայմաններում: Այս մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կից տեսանյութ հրապարակել։
20:00 16.04.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման ուղղությամբ իրականացվող հակաճգնաժամային քաղաքականության վերաբերյալ։ Վարչապետ Փաշինյանին նախ զեկուցվել է հաստատված 13 միջոցառումների ընթացիկ արդյունքների մասին։ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը ներկայացրել է 1-ին և 2-րդ միջոցառումների ընթացիկ արդյունքները։ Նրա խոսքերով՝ 1-ին միջոցառման մասով հաստատված վարկերի քանակը կազմում է 224, ծավալը՝ 10 […]
19:23 16.04.2020
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել իր ֆեյսբուքյան էջում, որում տեղեկացնում է, որ մեծ թվով մեր քաղաքացիներ այս օրերին շարունակում են նախընտրել մնալ «Դոմոդեդովո» օդանավակայանում՝ առաջացնելով նաև կուտակումներ, որոնք ՌԴ կառավարության կողմից ներդրված առողջապահական անվտանգության միջոցառումների խախտում են։ Այս առնչությամբ այսօր դեսպանությանն է կրկին դիմել «Դոմոդեդովո» օդանավակայանի ղեկավարությունը՝ արձանագրելով, որ քաղաքացիների՝ օրեր շարունակվող կուտակումներն արդեն […]
19:09 16.04.2020
Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ օրվա ընթացքում փորձանմուշ է վերցվել 11 քաղաքացուց և ուղարկվել ՀՀ՝հետազոտության. արդյունքները հայտնի կլինեն վաղը, որի մասին լրացուցիչ կտեղեկացնենք: Հարկ ենք համարում նշել, որ այս պահի դրությամբ, հանրապետությունում նոր օջախներ չեն ձևավորվել։ Թեստավորված անձանցից 9-ը Արցախում արձանագրված վարակակիրների հետ առնչված քաղաքացիներ են՝ բուժանձնակազմ և ոստիկանության մեկ աշխատակից, որոնց թեստավորել են […]
19:04 16.04.2020
Տեղեկություններ կան, որ Իրանում ստեղծվել է մի սարք, որը հնարավորություն է տալիս որոշել վարակակիրների առկայությունը կոնկրետ տարածքներում: Մանրամասները՝ տեսանյութում:
18:45 16.04.2020
Շվեյցարիայի իշխանությունները կարանտինային իրավիճակից դուրս գալու՝ երեք փուլից բաղկացած ծրագիր են մշակել։ Դրա համաձայն՝ երկիրը համընդհանուր մեկուսացումից դուրս է գալու աստիճանաբար՝ նախորդ փուլի արդյունքները գնահատելու արդյունքում։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Առաջին փուլում բացվելու են անհատական բնույթի ծառայություններ մատուցող ոլորտները՝ վարսավիրանոցներ, ֆիզիոթերապիա և այլն։ Դա կիրականացվի ապրիլի վերջին։ Եթե ամեն ինչ ընթանա ըստ իշխանությունների […]
18:37 16.04.2020
Ապրիլի 16-ը Հայաստանի Հանրապետության Ոստիկանության օրն է։ Տոնի կապակցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում շնորհավորեց ոստիկանության ծառայողներին։ Կառավարության անդամները 1 րոպե լռությամբ հարգեցին ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հիշատակը։ Նույն օրը ոստիկանության պետն ու կոլեգիայի անդամները ծաղիկներ խոնարհեցին Հայաստանի Առաջին հանրապետության ներքին գործերի առաջին նախարար Արամ Մանուկյանի կիսանդրուն և Իրավակարգի զինվորի հուշարձանին։ Ոստիկանության օրվա առթիվ […]
18:27 16.04.2020
ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ 17.03.2020թ. գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին 16. 04.20թ. ժամը 17-ի դրությամբ մուտքերը կազմել են 967,936,232,2 դրամ, իսկ մուտքերի ընդհանուր քանակը՝ 3736:
18:18 16.04.2020
Թմրանյութերի ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների համար դատապարտված անձանց Բելառուսում մտադիր են համաներմամբ ազատ արձակել։ Սրա վերաբերյալ քննարկման ժամանակ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հերթական սկանդալային հայտարարությունն է արել։ Նախագահական աշխատակազմի հաղորդագրության համաձայն՝ նա մատնանշել է, որ ծխախոտ օգտագործողներն ու թմրամոլները խոցելի խումբ են և կարող են ծանր տանել, նույնիսկ մահանալ կորոնավիրուսով վարակվելու հետևանքով։ «Թմրամոլների ու […]
18:12 16.04.2020
Այս օրերին Ռուսաստանից Հայաստանի բազմաթիվ քաղաքացիներ դեռևս չեն կարողանում վերադառնալ հայրենիք: Թեմայի շուրջ SHANTNEWS.am-ը զրուցել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանի հետ: Նա պարզաբանել է, թե ինչու այս օրերին հնարավոր չէ թռիչքներ իրականացնել և Ռուսաստանում մնացած հայերին Հայաստան բերել: Բացի դրանից՝ դեսպանը տեղեկացրել է, որ հնարավորություն կա նրանցից շատերին շինարարական ոլորտում աշխատանքի տեղավորելու, սակայն նրանք […]
18:08 16.04.2020
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին՝ վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը միանալու համաշխարհային զինադադարի կոչին: Այդ մասին տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից: Ընդգծելով համավարակի դեմ միասնական գործողություններով պայքարելու անհրաժեշտությունը՝ ՀՀ ԱԳ նախարարը նամակում մասնավորապես նշել է. «Միջազգային աջակցությունը հավասարապես կարևոր է հակամարտությունների արդյունքում խոցելի դարձած մարդկանց համար: Այս առումով առանձնահատուկ […]
18:00 16.04.2020
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ Աբովյան պուրակից դեպի Մյասնիկյան պողոտա բարձրացող ստորգետնյա ուղեանցը ժամանակավորապես փակ կլինի։ «Հարգելի քաղաքացիներ, ապրիլի 17-ին՝ ժամը 10:00-ից, վթարավերականգնման աշխատանքներով պայմանավորված, ժամանակավորապես կփակվի և կդադարեցվի Աբովյան պուրակից դեպի Մյասնիկյան պողոտա տանող ստորգետնյա ուղեանցի երթևեկությունը: Պատճառվող անհարմարության համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը»,- ասված է քաղաքապետարանի հայտարարության մեջ: https://www.facebook.com/YerevanCityHall/photos/a.1866251703423951/2803125116403267/?type=3&theater
17:34 16.04.2020
Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հեռախոսազրույց է ունեցել մաեստրո Հովհաննես Չեքիջյանի և երգչուհի Լիլիթ Պիպոյանի հետ: «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկատվությունը հաստատել է Աննա Հակոբյանի մամուլի խոսնակ Հասմիկ Հարությունյանը: «Սա նոր չէ, մշտապես Աննա Հակոբյանը տարբեր առիթներով իր ուշադրության կենտրոնում է պահում արվեստագետներին, մշակույթի երախտավորներին: Համավարակի հետևանքով առկա իրավիճակով պայմանավորված՝ Աննա Հակոբյանը հետաքրքրվել է, թե ինչպես է Հովհաննես […]
17:16 16.04.2020
Մի քանի երկրներում փոքր դրական ազդանշանները խամրում են այլ երկրներից եկող բացասական ազդանշանների պատճառով, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայից, Թուրքիայից, Ուկրաինայից, Բելառուսից և Ռուսաստանից:
17:05 16.04.2020
Forbes ամսագրի ռուսական տարբերակը թարմացրել է «Ռուսաստանի 100 ամենահարուստ գործարարների» ցանկը: Նորացված ցանկում ծագումով հայ ութ գործարար կա: 29-րդ տեղում «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Սերգեյ Գալիցկի-Հարությունյանն է, ում կարողությունը գնահատվում է 3,4 միլիարդ դոլար: «Տաշիր» ընկերության հիմնադիր Սամվել Կարապետյանը 39-րդ տեղում է՝ 2,5 միլիարդ դոլար կարողությամբ: 52-րդ տեղը փորձագետները հատկացրել են համացանցային ծանոթությունների Badoo սերվիսի […]
16:56 16.04.2020
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի՝ աշխարհի բոլոր անկյուններում անհապաղ և համընդհանուր հրադադարի կոչը՝ հնարավորություն տալու մարդկությանը համախմբվել ընդհանուր թշնամու՝ նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) համավարակի դեմ պայքարում, կարևոր, անհրաժեշտ և պատեհաժամ նախաձեռնություն է: Այս կոչի բարեխիղճ կատարումը կարևոր ներդրում կդառնա միջազգային հանրության կոլեկտիվ ջանքերում՝ ուղղված համայն մարդկության համար այդ նոր սպառնալիքին արդյունավետ դիմակայելուն: Այս մասին նշված […]
16:50 16.04.2020
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ ծրագրի շրջանակում Շիրակի մարզին հատկացվել են 85 համակարգիչ։ Այդ մասին նշված է Շիրակի մարզպետարանի ֆեյսբուքյան էջում: Նշվում է, որ համակարգիչները տրամադրվել են մարզի դպրոցներին, որտեղից էլ բաշխվել են 3 և ավելի դպրոցական ունեցող այն ընտանիքներին, որոնք չունեն համակարգիչներ. «Ամեն ինչ արվում է հեռավար ուսուցումն առավել մատչելի […]
16:46 16.04.2020
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վարչության պետ Աշոտ Հարությունյանը մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրեց այն պայմանները, որոնք պետք է գործատուն ապահովի աշխատակիցների համար: Նա նշեց, որ կարևոր պայման է ապահովել ձեռքերի կանոնավոր և մանրակրկիտ լվացման համար անհրաժեշտ միջոցներ, անհրաժեշտ է ապահովել ջրի և օճառի, ալկոհոլային հիմքով ախտահանիչ միջոցների, եռաշերտ […]
16:40 16.04.2020
ԱԺ-ում ԿԲ նախագահի ընտրության ժամանակ ելույթ ունեցավ նաև պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Նրա ելույթի ժամանակ եղան հոսանքի տատանումներ, ինչը բարձրացրեց դահլիճի ու հատկապես Զոհրաբյանի տրամադրությունը, որը, չկարողանալով ծիծաղը զսպել, ասաց. «Մենակ իմ հետ կարա էլի սենց բան լինի, որ լույսերը հանգեն»: Մանրամասները՝ տեսանյութում:
16:35 16.04.2020
Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում այս պահին կորոնավիրուսով 28 հիվանդ է բուժում ստանում: 28 բուժվողներից 23-ը Շիրակի մարզից է: Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից: Տարածման սկզբից մինչ այս պահը մարզում 8 անձ առողջացել և դուրս է գրվել, 2 անձ բուժումը ստանում է Երևանում: «Ցավոք, հիվանդության արդյունքում ունեցել ենք մեկ մահվան ելք: Շիրակի մարզում այս պահին մեկուսացման […]
16:08 16.04.2020
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության ընտրված նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։ Նախագահ Սարգսյանը ևս մեկ անգամ շնորհավորել է Արայիկ Հարությունյանին՝ Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ: Հայաստանի նախագահը հաջողություններ է մաղթել Արցախի նորընտիր նախագահին և վստահություն հայտնել, որ նա իր ողջ ուժն ու եռանդը կշարունակի ծառայեցնել Արցախի անվտանգության […]
15:54 16.04.2020
ԿԲ նախագահի թեկնածու Մարտին Գալստյանին այսօր խորհրդարանում հարցեր են ուղղում՝ պարզելու ԿԲ ապագա ռազմավարության մասին նրա տեսլականը: Գալստյանը նշեց՝ բանկերին հորդորել են՝ 24 տոկոսը գերազանցող էֆեկտիվ վարկեր չլինեն: Նա անդրադարձավ վարկային կազմակերպությունների գործունեությանը, բանկային գաղտնիքի թուլացմանը և այլ հարցերի: Մանրամասները՝ տեսանյութում:
15:29 16.04.2020
Կարևորելով արտակարգ դրության ընթացքում քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտում ծառայությունների մատուցման անհրաժեշտությունը՝ արդարադատության նախարարության կողմից սահմանափակված ծառայությունները 2020 թվականի ապրիլի 17-ից կընդլայնվեն՝ հետևյալ շրջանակով՝ Երևան քաղաքում՝ Վազգեն Սարգսյան 3/8 հասցեում տեղակայված ընդունարան՝ աշխատանքային օրերին՝ 10։00-ից 16։00-ն, առանց ընդմիջման: ՔԿԱԳ վկայականների և տեղեկանքների տրամադրում. փաստաթղթերի ապոստիլով վավերացնելու դիմումների ընդունում. ծնունդների պետական գրանցում: Զաքիան 3 հասցեում տեղակայված […]
14:58 16.04.2020
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր տեսակապով շնորհավորել է ՀՀ ոստիկանության կոլեգիայի անդամներին՝ ոստիկանապետ Արման Սարգսյանի գլխավորությամբ, ինչպես նաև ոստիկանության բոլոր աշխատակիցներին նրանց մասնագիտական տոնի՝ Ոստիկանության օրվա առթիվ: «Շնորհավորում եմ բոլորիդ՝ ոստիկանության ծառայության մեջ գտնվող մեր բոլոր հայրենակիցներին։ Ձեր համազգեստը մեր պետականությունը կրող և ներկայացնող համազգեստ է, որի նկատմամբ յուրաքանչյուր քաղաքացի պետք է մեծ հարգանք տածի՝ […]