17:29 17.04.2020
Վրաստանում այսօր ժամը 12.00-ից մինչև ապրիլի 21-ն արգելվել է թեթև մարդատար մեքենաների տեղաշարժը: SHANTNEWS.am-ի հետ զրույցում Թբիլիսիի բնակչուհի Գայանե Աբրահամյանը նշեց՝ այս արգելքին չենթարկվելու դեպքում մեծ տուգանքներ են նշանակվում՝ 3000 լարի՝ ֆիզիկական անձանց, 15 000 լարի իրավաբանական անձանց համար: Թբիլիսիի բոլոր մուտքերը 10 օրով փակվել են. հարևան քաղաքներից անգամ չեն կարող գալ այստեղ: Վրաստանում կորոնավիրուսակիրների […]
17:15 17.04.2020
«Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակության օրը, ժամը 10։30-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բոլոր տաճարներում դռնփակ կմատուցվի Սուրբ պատարագ, որի ավարտին կկատարվի Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ»,- նշված է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ֆեյսբուքյան էջում: Նույն օրը՝ ժամը 12։00-ին, կհնչեն բոլոր եկեղեցիների զանգերը՝ ի ոգեկոչումն Հայոց ցեղասպանության զոհերի […]
17:09 17.04.2020
Շիրակի մարզի դատախազության կողմից մարզի տարածքում արձանագրված հափշտակության դեպքերի և դրանց կապակցությամբ հարուցված քրեական վարույթների նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ դրանց որոշ մասը տեղի են ունեցել ՀՀ ՊԵԿ Հյուսիսային մաքսատուն-վարչության հսկողության տակ գտնվող տարածքում: Տեղեկացնում են ՀՀ դատախազությունից: Նշվում է, որ, մասնավորապես, տարբեր քաղաքացիների կողմից ՀՀ ոստիկանության բաժիններ ահազանգեր և հանցագործության մասին հաղորդումներ են ստացվել […]
17:00 17.04.2020
Ամերիկայի հայկական համագումարի անունից համանախագահներ Էնթոնի Բարսամյանը, Վան Գրիգորյանը, Քերոլին Մուգարը շնորհավորական ուղերձ են հղել Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին, հայտնում է «Արցախպրես»-ը: Ուղերձում մասնավորապես ասված է. «Հարգելի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյան Հայկական համագումարի անունից ջերմորեն շնորհավորում ենք Ձեզ և Արցախի ժողովրդին՝ Արցախի նախագահի պաշտոնում Ձեր ընտրվելու կապակցությամբ: Արցախի առջև ծառացած են բազում տարածաշրջանային […]
16:57 17.04.2020
Սփյուռքի կազմակերպությունները Հայաստանին թե՛ մասնագիտական և թեˊ ֆինանսական աջակցություն են ցուցաբերում: Այս ընթացքում մոտ 500 000 դոլարի չափ գումար է տրամադրվել կորոնավիրուսի դեմ պայքարն արդյունավետ կազմակերպելու համար, ևս 50 000 ԱՄՆ դոլար դեռ հաստատման փուլում է: Այս մասին այսօր` ապրիլի 17-ին, Կառավարության մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը: […]
16:54 17.04.2020
Աշխատակիցների առողջության և անվտանգության պահպանման համար անհրաժեշտ անհատական պաշտպանության միջոցների տրամադրման պարտականությունը կրում է գործատուն, վերահսկման պարտականությունը` ևս: Աշխատողները նույնպես ունեն պատասխանատվություն՝ ճիշտ կիրառել այդ միջոցները։ Այդ մասին գրառում է արվել ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ֆեյսբուքյան էջում: Նշված է նաև, որ ԱԱՏՄ տարածքային ստորաբաժանումների կողմից մշտադիտարկումները և իրազեկման աշխատանքները հանրապետությունում մեկ շարունակվում են` […]
16:42 17.04.2020
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նախօրեին թեստավորված 11 քաղաքացու փորձանմուշի արդյունքներից 10-ն արդեն ստացվել է, ըստ որի 9 քաղաքացու մոտ կորոնավիրուսի վարակ չի հաստատվել: Նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է ավելի վաղ Հանրապետական բժշկական կենտրոն տեղափոխված Քարվաճառի բնակչի հետ շփված բուժանձնակազմի ներկայացուցիչներից մեկի մոտ, ում հետ շփման մեջ գտնվող անձանց մեկուսացման ուղղությամբ այս պահին […]
16:32 17.04.2020
«Ամեն օր ավելի ու ավելի եմ հիանում մեր մշակույթի գործիչների կամքով ու լավատեսությամբ։ Այսօր հեռախոսազրույց եմ ունեցել իմ շատ սիրելի մաեստրո Տիգրան Մանսուրյանի և դիրիժոր Օհան Դուրյանի տիկնոջ՝ տիկին Ալիս Դուրյանի հետ։ Շատ ուրախ եմ, որ նրանց տրամադրությունը բարձր է, շարունակում են ստեղծագործել և իրենց գործունեությամբ ոգևորել մյուսներին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի […]
16:20 17.04.2020
Հայաստանի կառավարության միջոցառումների նպատակն է օգնել իրական հատվածին` դիմակայելու ոչ բարենպաստ շուկայական պայմաններին և խուսափել կորպորատիվ հատվածում մասսայական դեֆոլտներից։ Այս մասին գրված է «Մուդիս»-ի հրապարակած «Հայաստանը ձգտում է մեղմել կորոնավիրուսի բացասական ազդեցությունը տնտեսության և բանկերի վրա» խորագրով մարտ ամսվա զեկույցում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` զեկույցում նշվել է, որ երկրի տնտեսությանը սատարելու և կորոնավիրուսի բռնկման բացասական ազդեցությունը մեղմելուն ուղղված […]
16:05 17.04.2020
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Գյումրի քաղաքի «Հայուհու» հրապարակում ծառայություն իրականացնող երկու ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի հանգամանքները, Շիրակի մարզի բնակչին մեղադրանք է առաջադրվել: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2020 թվականի ապրիլի 14-ին՝ ժամը 14:50-ի սահմաններում, Գյումրի քաղաքի «Հայուհու» հրապարակում ծառայություն իրականացնող երկու ոստիկան՝ […]
15:49 17.04.2020
ՌԴ Պետդուման ուրբաթ օրը կայացած լիագումար նիստում ընդունել է օրենք, որը թույլ է տալիս դիմել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն ստանալու համար՝ առանց հրաժարվելու այլ երկրի քաղաքացիությունից: «Օրենքի նախագիծն առաջարկում է չեղարկել այն պահանջը, որը Ռուսաստանի քաղաքացիության համար հայցվորը պարտադիր պետք է դիմի օտարերկրյա պետության լիազոր մարմնին` իր քաղաքացիությունից հրաժարվելու մասին հայտարարությամբ»,- ասվում է ՌԴ կառավարության օրինագծի […]
15:33 17.04.2020
Կորոնավիրուսի վարակի առաջին դեպքն է գրանցվել Ջավախքում: Ի՞նչ է հայտնի վարակակրի մասին, ընդհանրապես, Վրաստանում քանի՞ վարակված հայ կա: Այս և այլ մանրամասների է անդրադարձել «Շանթ»-ի մեկնաբան Արտյոմ Երկանյանը: Մանրամասները՝ տեսանյութում:
15:04 17.04.2020
ՅՈՒՆԵՍԿՕ-ն 6-12 տարեկան երեխաներին հրավիրում է մասնակցելու նկարչական մրցույթի։ https://en.unesco.org/covid19/cultureresponse/childrens-drawing-campaign Մինչև մայիսի 17-ը երեխաները կարող են նկարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված այն հուշարձանները, որոնք կարևոր են իրենց համար: Նկարում կարող է պատկերված լինել Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված ինչպես իրենց հայրենիքի մշակութային վայրերը, այնպես էլ որևէ այլ երկրի։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կայքում կարելի է ուսումնասիրել Համաշխարհային ժառանգության […]
13:38 17.04.2020
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արտակ Մանուկյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Ազգային ժողովը կողմ 104, դեմ՝ 15 ձայնով Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի նախագահ ընտրեց «Իմ քայլը» խմբակցության կողմից առաջադրված Մարտին Գալստյանին»։ Հիշեցնենք՝ 2008 թվականից Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնը զբաղեցնող Արթուր Ջավադյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է հունիսին։ Մարտին Գալստյանը 2018 թվականից Կենտրոնական բանկի խորհրդի անդամ է։
13:30 17.04.2020
Իռլանդական Ryanair ավիաընկերությունը խոստացել է, որ թռիչքների վերսկսումից հետո կվաճառի 0,99 եվրո արժողությամբ տոմսեր: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով Ryanair Group-ի ղեկավար Մայքլ Օ’Լիրիին: Նա նշել է, որ երբ չեղյալ հայտարարվեն թռիչքների սահմանափակումները, ավիաընկերությունները կսկսեն գնային պատերազմներ վարել: Օ’Լիրին ակնկալում է, որ Ryanair-ը կհաղթի այդ «ճակատամարտում»: Ավիաընկերության ղեկավարը համոզված է, որ ավիափոխադրումների […]
13:10 17.04.2020
Արտակարգ իրավիճակների նախարարության համակարգում մինչ այս պահը գրանցվել է վարակման 5 դեպք, 2-ն արդեն ապաքինվել են: 40-ից ավելի աշխատակից մեկուսացված է: Այդ մասին տեղեկացրեց ՀՀ ԱԻ փոխնախարար Արմեն Հարությունյանը: Մանրամասները՝ տեսանյութում:
13:04 17.04.2020
ԱԺ ում լիագումար նիստն այսօր շարունակվել է նախօրեին քննարկված օրինագծերի քվեարկություններով: Երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունվել են գործող օրենքներում կատարված մի շարք փոփոխություններ: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն էլ ներկայացրել է Հայաստանի և Վերակառուցման և զարգացման բանկի միջև ստորագրված կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման լրացուցիչ ֆինանսավորման վարկային համաձայնագրի վավերացման նախագիծը: ԲՀԿ խմբակցության պատգամավոր […]
12:56 17.04.2020
Միացյալ Նահանգները Պաղեստինի ղեկավարությանը կտրամադրի հինգ միլիոն դոլար՝ կորոնավիրուսի դեմ պայքարելու համար: Այս մասին ապրիլի 16-ին հաղորդել է MaanNews-ը: «Իսրայելում ԱՄՆ դեսպան Դևիդ Ֆրիդմանը նախօրեին հայտարարել է, որ իր երկիրը պաղեստինցիներին կտրամադրի հինգ միլիոն դոլար դրամաշնորհ՝ կորոնավիրուսի դեմ պայքարելու համար»,- ասվում է հայտարարության մեջ: Նշվում է, որ ԱՄՆ դրամաշնորհը կտրամադրվի հիվանդանոցներին և աղքատ ընտանիքներին: Հիշեցնենք, […]
12:49 17.04.2020
Հարց. Արցախում ընտրական գործընթացները, որոնք տևեցին մարտի 31-ից մինչև ապրիլի 14-ը և ավարտվեցին նոր նախագահի և խորհրդարանի ընտրությամբ, ինչպես և ակնկալվում էր, առաջ բերեցին Ադրբեջանի բացասական արձագանքը: Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ արձագանքը: Պատասխան. Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն իր դիրքորոշումն Արցախում տեղի ունեցած ընտրությունների վերաբերյալ արդեն իսկ մի քանի հայտարարություններով արտահայտել է: Այս առումով կուզենայի շեշտադրումներ կատարել […]
12:47 17.04.2020
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին այսօր լրագրողները հարց ուղղեցին Ապրիլյան քննիչ հանձնաժողովի աշխատանքների վերաբերյալ: Հարցին՝ արդյո՞ք մտածելու տեղիք տալիս է այն, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացել է հանձնաժողով, իսկ 2016-ի ապրիլին ԶՈւ շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Յուրի Խաչատուրովը՝ ոչ, ասաց հետևյալը. «Ես ուզում եմ իմ վերաբերմունքը արտահայտել. չեմ կարծում, թե պարոն Խաչատուրովը ճիշտ […]
12:38 17.04.2020
Կառավարության մամուլի կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը նշեց, որ ստացվել է 1107 ահազանգ, որից 609-ը կորոնավիրուսի վարակի վերաբերյալ է եղել, 498 զանգ ստացվել է քաղաքացիների բարձր ջերմության վերաբերյալ, իսկ հոգեբանական աջակցություն ցուցաբերվել է 411 քաղաքացու: Հարությունյանը նշեց, որ ԱԻՆ հոգեբանական ծառայությունը տվյալ իրավիճակի պայմաններում անցել է հեռավար ծառայության, […]
12:36 17.04.2020
«Մտքերի գագաթնաժողով»-ի («Summit of Minds») կազմակերպիչ «The Monthly Barometer» հեղինակավոր վերլուծական հանդեսի հրավերով Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցել է «Քվանտային առաջնորդությունը համավարակի ժամանակ» թեմայով հեռավար վեբինարին: «Ինչ է սպասվում և ինչպես լավագույնս հաղթահարել այն» խորագրով վեբինարների շարքը նախաձեռնել է «The Monthly Barometer»-ի հիմնադիր Թիերի Մալըրեին՝ հայտնի առաջնորդների, հեղինակավոր վերլուծաբանների կարծիքները լսելու, փորձագիտական միջավայրում նոր կորոնավիրուսի […]
12:29 17.04.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար Ալ Ասադին Ազգային տոնի կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Սիրիայի բարեկամ ժողովրդին Սիրիայի Արաբական Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ: Հայ-սիրիական հարաբերություններին հատուկ են պատմականորեն ձևավորված ամուր բարեկամությունը, փոխադարձ համակրանքը, համագործակցության և փոխաջակցության ոգին։ Սիրիական ճգնաժամի ընթացքում Հայաստանն իր հաստատուն […]
12:26 17.04.2020
ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որրտեղ ներկայացվում է, թե ինչպես է պարետատունը թվային գործիքների միջոցով. պարզում վարակակրի շփման շրջանակը, կազմում ինքնամեկուսaցած անձանց ցուցակը և հսկում, որպեսզի ինքնամեկուսացման ռեժիմը չխախտվի:
12:20 17.04.2020
Արդեն 8 օր է, ինչ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում և Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան կողմից տրամադրված կացարաններում Հայաստանի շուրջ 200 քաղաքացիներ սպասում են հայրենիք վերադառնալու հնարավորությանը։ SHANTNEWS-ն այսօր ևս կապ է հաստատել մեր հայրենակիցների հետ։
12:12 17.04.2020
ԱԺ-ում շարունակվում է լիագումար նիստը: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարար Սուրեն Պապիկյանը ներկայացրել է «Հայաստանի ու Վերակառուցման և զարգացման բանկի միջև ստորագրված կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման լրացուցիչ ֆինանսավորման վարկային համաձայնագիրը» վավերացնելու մասին օրենսդրական նախագիծը: Վարկային համաձայնագիրը ստորագրվել է 2019 թվականի հոկտմբերի 10-ին: Համաձայնագրով բանկը Հայաստանին տրամադրում է 13 մլն 400 հազար եվրո՝ ճանապարհային ցանցի […]
11:30 17.04.2020
Պետական եկամուտների կոմիտեի ամենօրյա հսկողական աշխատանքների արդյունքում բացահայտվել է իրական շահառուի կողմից բիզնեսը տարանջատելու և առանձնապես խոշոր չափերով հարկը չվճարելու հերթական դեպքը: Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ և քննչական ստորաբաժանումների աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական ու քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացի Հ.Կ.-ն, տնտեսական գործունեություն իրականացնելու և դրա արդյունքում առաջացող հարկերը չվճարելու դիտավորությամբ իր և […]
11:04 17.04.2020
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Գեղարքունիքի մարզի հարգելի՛ բնակիչներ. Ցավով պետք է արձանագրենք, որ մարզում կորոնավիրուսով վարակվածության 1 դեպք է գրանցվել։ Աշխատանքներ են տարվում շփման շրջանակը պարզելու և ըստ բժշկական ցուցումների՝ համապատասխան ընթացք տալու համար։ Խնդրում եմ ցուցաբերել սոցիալական բարձր պատասխանատվություն, հետևել պարետի ցուցումներին, պահպանել հիգիենայի կանոնները։ Առողջ եղեք»։ https://www.facebook.com/gnel.sanosyan.1/posts/2616531761920107
10:55 17.04.2020
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 17-ի ժամը 11։00-ի դրությամբ՝ Հայաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը հասել է 1201-ի (ապրիլի 16-ի դրությամբ՝ 1159)։ Ապաքինվել է ևս 44 մարդ, ընդհանուր՝ 402 (ապրիլի 16-ի դրությամբ՝ 358)։ Փաստացի բուժում է ստանում 780 պացիենտ։ Գրանցվել է մահվան 19 դեպք։ Ընդհանուր անցկացվել է 10793 թեստ։