17:29 12.04.2020
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 12-ին անց է կացրել նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի ընդլայնված նիստ, որին ներկա էին հանրապետության օրենսդիր, գործադիր եւ դատական մարմինների ներկայացուցիչները: Այդ մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: Նախագահ Սահակյանն ուղերձով դիմել է հանրապետության քաղաքացիներին եւ տեղեկացրել, որ ստորագրել է հրամանագիր Արցախի […]
17:14 12.04.2020
ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը կորոնավիրուսի թեստ է հանձնել: Նա Instagram-ում լուսանկար է տեղադրել և կից գրել. «Արցախ գնալուց առաջ No COVID -19»: View this post on Instagram Արցախ գնալուց առաջ No COVID -19 ? A post shared by Alen Simonyan (@alensimonyan) on Apr 12, 2020 at 2:45am PDT
16:46 12.04.2020
ՀՀ ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է Զատկի տոնը: «Քրիստոս հարյավ ի մեռելոց, օրհնյալ է հարությունը նրա»,-գրել է նա։
16:41 12.04.2020
Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի ֆեյսբուքյան էջում տեղադրվել է Գարեգին Երկրորդ կաթողիկոսի պատգամը Սուրբ Հարության տոնի առթիվ: «Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Քրիստոսի Հրաշափառ Հարությունը մեր Սուրբ Եկեղեցու երանաշնորհ հայրերը սքանչելի օրհներգությամբ են փառաբանել գեղեցկահյուս աղոթքներում ու շարականներում՝ բերելով մեր ժողովրդին կյանքի անսպառ հույսի և փրկության ավետիսը. «Դու ես, Քրիստոս, մարդկային ազգի կյանքն ու հարությունը»։ Մեր Տեր Հիսուս […]
16:32 12.04.2020
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել և գրել է. «Նկարում Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնի Վանաձորի մասնաճյուղն է, որտեղ արդեն 2 օր է իրականացվում են Կորոնավիրուսի ախտորոշման ՊՇՌ հետազոտություններ։ Մասնաճյուղն ունի կենսաանվտանգության պահանջվող մակարդակ և ապահովված է սարքավորումներով ու կադրային ներուժով։ Այն այս պահին սպասարկում է Լոռու […]
12:01 12.04.2020
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել. «Վերջին մեկ ամսում «կայծակնային» արագությամբ ձևավորված Կորոնավիրուսի դեմ պայքարի այս առողջապահական համակարգը կարող է «չօգտագործված» մնալ, եթե մենք մնանք տանը»,-նշել է նա։
11:10 12.04.2020
ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հրապարակել է Հայաստանում կորոնավիրուսային համավարակի հետ կապված տվյալները: Ըստ այդ տվյալների՝ վարակվածների թիվն ավելացել է 47-ով: Ապրիլի 12-ի ժամը 11։00-ի դրությամբ հաստատված դեպքերի ընդհանուր քանակը 1013 է: Բուժվածները՝ 197: Փաստացի բուժվողները՝ 803:
23:48 11.04.2020
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Տանը չմնալու պաճառները կարող են ամեն օր ավելանալ․ համավարակի տարածումը՝ նույնպես․․․ Կրեատիվ լուծման համար շնորհակալություն եմ հայտնում Doping Creative Agency-ին և բոլոր այն մարդկանց, ովքեր աջակցեցին հոլովակի ստեղծմանը։ #ՄնաՏանը #ԿոտրիրՏեմպը #ՀարթեցրուԿորը #ՓրկիրԿյանքեր»:
23:10 11.04.2020
ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Հայ առաքելական եկեղեցին տոնում է Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը (Զատիկ): Առաքելակական եկեղեցու հետևորդների, այդ թվում` ինձ համար Զատիկն առավել կարևոր տոներից մեկն է: Միաժամանակ, հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման շղթաների անկանխատեսելիությունն ու հավանական վտանգները՝ խստագույնս հորդորում ու խնդրում եմ վաղը փողոց դուրս չգալ, մնալ […]
22:13 11.04.2020
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը ապաքինվել է կորոնավիրուսից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնեց բռնցքամարտիկը: «Լոնդոնից վերադառնալուց հետո ինքնամեկուսացվել եմ տանը՝ կասկածելով, որ վարակված եմ Covid-19-ով։Վեցօրյա տնային ինքնամեկուսացումից հետո թեստավորվել եմ, ցավոք, պատասխանը դրական էր։ 14 օր Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցում մեկուսացվելուց հետո կրկին թեստավորվել եմ։ Ի ուրախություն բոլորիս՝ պատասխանը […]
22:02 11.04.2020
Ucom ընկերության հիմնադիր Հայկ Եսայանը յութուբյան տեսաուղերձ է հղել ընկերության աշխատակիցներին՝ անդրադառնալով ընկերությունում ստեղծված վիճակին։ Մանրամասները՝ տեսանյութում։
21:34 11.04.2020
Հայաստանի հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ինքնամեկուսացման ընթացքում հռոմեական ակումբի երկրպագուների հետ շփվելու հիանալի տարբերակ է գտել։ Ինչպես փոխանցում է VNews.am-ը, հայ կիսապաշտպանը հռոմեական ակումբի թվիթերյան էջում հարցազրույց է վարում ակումբի երկրպագուների ու ընթերցողների հետ։ Մխիթարյանը տեսանյութերի միջոցով հարցեր է տալիս երկրպագուներին, որոնք մեկնաբանություններում պատասխանում են հարցերին։ Մխիթարյանն առաջարկել է երկրպագուներին ասել, թե որն […]
21:15 11.04.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվում են ամենօրյա ռեժիմով քննարկումները՝ կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման ուղղությամբ անելիքների վերաբերյալ։ Այսօր կայացել է հերթական խորհրդակցությունը, որի ընթացքում ամփոփվել են կառավարության հաստատած միջոցառումների ամենօրյա մոնիթորինգի միջանկյալ արդյունքները։ Զեկուցվել է տնտեսական և սոցիալական օժանդակության ծրագրերի ընթացքի մասին, ներկայացվել են որոշ միջոցառումների բարելավման առաջարկներ։ Այս համատեքստում Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն անդրադարձել է […]
21:11 11.04.2020
Պատմության մեջ առաջին անգամ հայոց ռազմական ավիացիան զարգացրեց գերձայնային արագություն՝ Հայաստանի երկնքում։ Այս մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կից տեսանյութ հրապարակել։
21:03 11.04.2020
Պանդեմիայով պայմանավորված սահմանափակումներն ուժի մեջ են, բայց հայաստանյան շուկաներում կյանքն այսօր սովորականի պես էր: Ինչ է արձանագրել SHANTNEWS-ի տեսախցիկը հանրապետության տարբեր քաղաքներում: Մանրամասները՝ տեսանյութում։
20:18 11.04.2020
Հեղափոխությունից առաջ և հետո. պետական եկամուտներն ավելացնելու մասին, գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կից տեսանյութ հրապարակել։ Մանրամասները՝ տեսանյութում։
19:58 11.04.2020
Թուրքիայի 30 քաղաքներում և նահանգներից մեկում հայտարարվել է արտակարգ դրություն, ինչի հետևանքով խուճապի մթնոլորտ է ստեղծվել երկրի մի շարք մեծ քաղաքներում, այդ թվում՝ հայաշատ Ստամբուլում: Այս և այլ թեմաների շուրջ է քննարկումը SHANTNEWS-ի տաղավարում: Մանրամասները՝ տեսանյութում:
19:02 11.04.2020
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Քրիստոսի hրաշափառ hարության տոնի առթիվ, որը ներկայացնում ենք ամբողջությամբ. «Սիրելի հայրենակիցներ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում, Շնորհավորում եմ Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի առթիվ։ Սուրբ Զատիկը մեր եկեղեցու և ժողովրդի ամենամեծ տոներից մեկն է: Այս տարի այն նշում ենք առանձնահատուկ իրավիճակում՝ արտակարգ դրության պայմաններում։ Իրավիճակով պայմանավորված՝ մեր աղոթքները և […]
18:46 11.04.2020
Զատկի տոնին ընդառաջ երևանյան շուկաներում ակտիվ եռուզեռ էր: Սոցիալական հեռավորություն ասվածը, մեղմ ասած, «խախտվում էր»: SHANTNEWS-ի թղթակցի հարցին ի պատասխան՝ ինչո՞ւ միմյանցից հեռու չեն կանգնում, մարդիկ կա՛մ պարզապես թողնում, հեռանում էին, կա՛մ մի քանի քայլ հեռանում մյուսներից: Մանրամասները՝ ռեպորտաժում:
18:20 11.04.2020
Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ սահմանափակումներն ուժի մեջ են, բայց Սուրբ Հարության տոնին ընդառաջ երևանյան շուկաներում կյանքը սովորականի պես է: Մանրամասները՝ տեսանյութում:
18:18 11.04.2020
Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից դեպի Երևան երրորդ չարտերային թռիչքը (WZ4323) «Ռեդ Վինգս» ավիաընկերությունը կիրականացնի ապրիլի 12-ին, ժամը 15։40-ին։ Այս մասին տեղեկանում ենք Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջից: «Մոսկվա-Երևան երրորդ չարտերային թռիչքի վերաբերյալ Հայտնում ենք, որ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից դեպի Երևան երրորդ չարտերային թռիչքը (WZ4323) «Ռեդ Վինգս» ավիաընկերությունը կիրականացնի ապրիլի 12-ին (ժամը՝ 15։40-ին)։ Նշենք, որ իրականացվելիք […]
17:17 11.04.2020
Ռուսաստանցի օգտատերերը համացանցում են տեղադրել տեսանյութ, որում երևում է՝ ինչպես են շտապօգնության մի քանի տասնյակ մեքենաներ մնացել խցանման մեջ։ Արտակարգ իրավիճակների ոլորտի անանուն աղբյուրները մամուլին հաստատել են, որ այդ մեքենաները տեղափոխում էին այն մարդկանց, որոնց մոտ կորոնավիրուսի վարակի առկայություն է կասկածվում, փոխանցում է Lenta.ru-ն։
17:13 11.04.2020
Տավուշի մարզում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 6-ն են: Ըստ մարզպետ Հայկ Չոբանյանի՝ մարզում օրեցօր նվազում է անցակետերի եռուզեռը, իսկ մարդիկ առավել պատասխանատվությամբ են վերաբերվում խնդրին: Մանրամասները՝ հեռախոսազրույցում:
16:51 11.04.2020
Գեղարքունիքի մարզում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը: Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը վարակակրի վերաբերյալ մանրամասներ է հայտնել SHANTNEWS-ին: «Մեր պացիենտը 1986թ. է ծնվել, ունեցել է որոշակի խնդիրներ՝ կապված երիկամների հետ, նաև ունեցել է միակողմանի թոքաբորբ: Մի քանի օր բուժվել է մեր բուժհաստատություններից մեկում: Թոքաբորբի հետ կապված՝ բավական դրական դինամիկա է եղել, բայց ցավեր է ունեցել […]
16:46 11.04.2020
Ի հավելումն հրապարակված նախորդ ցուցակի՝ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը ներկայացնում է «Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվող և դեսպանության կողմից հյուրանոցներ տեղափոխված, դեպի Հայաստան հնարավոր առաջիկա թռիչքին սպասող քաղաքացիների համալրված ցուցակը (ս/թ․ ապրիլի 11 -ի դրությամբ)։ «Ցուցակը հրապարակում ենք քաղաքացիների խնդրանքով։ Եվս մեկ անգամ նշենք, որ նշյալ ցուցակում ընդգրկված են այն քաղաքացիները, որոնց մեծ մասը ժամանել են […]
16:22 11.04.2020
«Հերթը ստեղծողը մենք ենք, մենք ինքներս, գիտակցելով վարակի տարածման վտանգը, պետք է մեր փոքր լուման դնենք և պահպանենք սոցիալական հեռավորությունը և չստեղծենք այդ հերթը»,- այսօր` ապրիլի 11-ին, ի պատասխան հարցի, որ բանկերում ու խանութներում հերթեր են, ինչպե՞ս պետք է պայքարել այդ խնդրի դեմ, ասաց Վարակի կանխարգելման գործողությունները համակարգող Երևանի օպերատիվ շտաբի ղեկավար, Երևանի քաղաքապետի տեղակալ […]
16:07 11.04.2020
Սյունիքի մարզում ապրիլի 3-ից մինչ օրս կորոնավիրուսի հաստատված նոր դեպքեր չեն արձանագրվել: Մարզպետ Հունան Պողոսյանը SHANTNEWS.am-ին մանրամասներ է հայտնել մարզում տիրող իրավիճակի, հարևան Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստան տեղափոխվող բեռների վերաբերյալ: Մանրամասները՝ տեսանյութում: